23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երկրի գրավիտացիոն պոտենցիալում առկա անհամաչափությունների՝ խոտորումների ճշգրտման համար ներկայումս լավագույն գործիք է հանդիսանում LAler RElativity Satellite (LARES) արբանյակը, որը չափումները կատարում է գերճշգրիտ լազերների միջոցով։ Այս մասին գրում է Phys.org կաքը:
Չնայած գիտական հանրության մի զգալի հատված թերահավատորեն էր վերաբերվում լազերային արբանյակների միջոցով ահռելի ճշգրտության հասնելու հնարավորությանը, ԵՊՀ տիեզերագիտության և աստղաֆիզիկայի կենտրոնի գիտաշխատող Վահե Գուրզադյանի ղեկավարությամբ անցկացված նոր հետազոտությունը հաստատում է նման արբանյակներով Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսության ու ֆունդամենտալ ֆիզիկայի այլ կարևորագույն ոլորտների գերճշգրիտ զոնդավորման հնարավորությունը։
Երկիր մոլորակի վրա գրանցվող մակընթացությունները, որոնք տեղի են ունենում Լուսնի ու Արեգակի գրավիտացիայի հետևանքով, ունեն հեռուն գնացող ազդեցություն։ Առաջացնելով խոտորումներ Երկրի գրավիտացիոն դաշտում՝ դրանք ազդում են մոլորակի ուղեծրում պտտվող արհեստական արբանյակների շարժման վրա։
Երկիր մոլորակի գրավիտացիոն դաշտի այդ խոտորումները ճշգրտելու համար առաջին հերթին անհրաժեշտ է լինում շատ մեծ ճշտությամբ չափել մեր մոլորակի գրավիտացիոն պոտենցիալը, քանի որ Երկիրը, որպես երկրաչափական մարմին, կատարելապես գնդաձև չէ, ունի անհամաչափություններ, որոնք էլ ազդում են այդ պոտենցիալի վրա։ Օրինակ, այդ անհամաչափությունների պատճառով, մոլորակի գրավիտացոն դաշտում շարժվող մարմինը կարող է լրացուցիչ արագացումներ ունենալ։
Հենց այդ պոտենցիալի գերճշգրիտ չափումների համար էլ օգտագործվել է LARES արբանյակը՝ համեմատելով ստացված արդյունքները երկու այլ նույնատիպ արբանյակների՝ LAGEOS-ի և LAGEOS 2-ի տվյալների հետ՝ ամփոփելով լազերային արբանյակների 3,5 տարվա ուսումնասիրության արդյունքները։
Աղբյուրը՝ PanARMENIAN.Net
«ՀՀ նախագահի խոսքերից ակնհայտ դարձավ, որ հայկական կողմը բանակցություններ է վարել Իրանի և Վրաստանի, բայց ոչ Ռուսաստանի հետ, որը ևս, ըստ հայկական կողմի, շահագրգիռ կողմ կարող էր լինել: ՀՀ նախագահն, ըստ իս, իր այդ հռետորաբանությամբ մի քանի խնդիր է լուծում:
Նրա այս խոսքը պարզ նշանակում է, որ հայկական կողմը հստակ մտավախություններ ունի, որ այս ծրագրով հետաքրքրված չլինելու դեպքում Ռուսաստանը լուրջ խոչընդոտ կդառնա Պարսից ծոց-Սև ծով միջանցքի համար: ՀՀ նախագահը դա ասում է արևմտյան լսարանի համար՝ աջակցելով շատ ավելի լուրջ աջակցություն այդ ծրագրին և ընդհանուր առմամբ Հայաստանին նման կարևոր որոշումներ կայացնելու համար: Հասկանալի է, որ Հայաստանը փորձում է, բայց չի ստացել կանաչ լույս Ռուսաստանից:
Երկրորդ` այս հայտարարությամբ ՀՀ նախագահը նաև տրամադրություններ է փորձում շոշափել Կրեմլում, ՀՀ նախագահի այս խոսքերից հետո Կրեմլը ևս ազդակներ կփոխանցի հայկական կողմին:
Երրորդ` հայկական կողմը նաև այլ խնդիր է լուծում` ռուսական կողմին հասկացնում է, որ ունի այլընտրանքներ, և Կրեմլը, եթե կոպիտ ներկայացնենք, ապա կորցնելու բան ունի»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին ասել է Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին, անդրադառնալով Ս. Սարգսյանի Մյունխենյան ելույթին:
Իր հերթին ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը նշել է, որ այդ նախագծում ռուսական շահ չկա, հետաքրքրությունն ու մասնակցությունը ռուսական կողմից անհասկանալի է: Ըստ նրա, Ռուսաստանն այսօր ավելի հետաքրքրված է Լարսի այլընտրանքով, որի համար փորձում է բանակցություններ վարել Վրաստանի, Հայաստանի հետ»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Այսօր՝ փետրվարի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Ալավերդյանը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության Կապանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոցմ երկամսյա կալանքի որոշում կայացնի Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանի, 44-ամյա Սասուն Կարապետյանի և 34-ամյա Արտաշես Հակոբյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս Ոստիկանության Կապանի բաժնի ժամանակավոր պահման վայրից ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել են դատարան, ովքեր կասկածվում են Կապան քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին ծեծելով սպանելու մեջ։ Դատավոր Նապոլոն Օհանյանը ամեն մեկի պահով առանձին դռնփակ դատական նիստեր անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել են։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Ա. Հակոբյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել Ռուսաստանի Դաշնությունում և իր սև գործն անելուց օրեր առաջ էր Ռուսաստանից վերադարձել Կապան։ Ս. Կարապետյանը նույնպես նախկինում դատապարտված է եղել՝ սպանելով սեփական հորը։ Իսկ Մ. Մանուչարյանը մինչև բանակ գնալը, իր քրեական անցյալով հայտնի է եղել Կապանում և դանակահարության փաստով անցել է մեկ այլ քրեական գործով։
Վերջիններս քննչական բաժնում հայտնել են, թե ինչն է ղել Վ. Մանուչարյանին սպանելու պատճառը, ինչն այս պահին SHAMSHYAN.com-ը չի հրապարակում՝ նախաքննության շահերից ելնելով, սակայն քննչական խումբը նրանց հայտնած տեղեկությունը պարզում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 18-ին Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշալույս Գևորգյանի), Ոստիկանության Կապանի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Կապանի քննչական բաժնի (բաժնի պետ՝ Արա Դարբինյանի), Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնվել էին Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջիններս կասկածվում էին փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու և դին այլ տեղ տեղափոխելու մեջ: Այդ օրը, ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին՝ ոստիկանության Քաջարանի բաժանմունքից հաղորդում էր ստացվել, որ Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա:
Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ա. Գևորգյանի, ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Կապանի ոստիկանապետ Ա. Շմավոնյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ:
Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել էր, որ դիակի զննությամբ, դեմքի շրջանում առկա են արյունազեղումների և քթի ախտաբանական շարժունակության վնասվածքների հետքեր: Փաստի առթիվ քննչական վարչության պետ, Վ. Դաղունցի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Ալավերդյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մհեր Մանուչարյան, Սասուն Կարապետյան, Արտաշես Հակոբյան:
Օրերս մահացել է Իջեւանում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ Ստեփան Ստեփանյանը: Գառնիի գյուղապետ Ահարոն Սահակյանին հարցրինք, թե ե՞րբ է եղել դեպքը: Նա հայտնեց, որ զինվորին հուղարկավորել են 4-5 օր առաջ, ասաց, որ նա սոցիալապես անապահով ընտանիքից էր: Հարցրինք զինվորի մահվան պատճառը: Գյուղապետն ասաց, որ մահվան պատճառը պարզ կլինի 40 օր անց, երբ ստացվեն վերցված անալիզների եզրակացությունները:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ զինվորների մահվան բոլոր դեպքերում հարուցվում են քրեական գործեր, որոնց քննությամբ զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին հարցրինք, թե ի՞նչ հոդվածով է հարուցվել Ստեփան Ստեփանյանի մահվան դեպքով քրեական գործը: Նա ասաց, որ հարկ է իրենց դիմել գրավոր կարգով: Սույն խնդրի վերաբերյալ մենք առաջիկայում գրավոր հարցում կկատարենք ՀՀ քննչական կոմիտե: Մեր ունեցած տեղեկություններով`Ստեփան Ստեփանյանը եղել է 6 ամսվա զինծառայող : Հավելենք, որ վերջին տարիներին, ոչ ադրբեջանական գնդակոծության հետեւանքով, Իջեւանի զորամասում զինծառայողների մահվան դեպքեր են եղել:
Aravot.am
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում, փետրվարի 21-ի առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանին պատկանող իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը: Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի: Այդ մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է, որ մսեղիքը պիտանի չէ սննդում օգտագործելու համար, ինչի հիման վրա այն ոչնչացվել է:
ՍԱՊԾ-ն հորդորում է սպառողներին միս գնելիս անպայման պահանջել անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
«Զաքիր Հասանովը պաշտպանության նախարարն է մերձկասպյան ռեգիոնի, իսկ Բաքվի սուլթանը մոտ 2 շաբաթ առաջ հայտարարություն էր արել Երևանի, Սևանի, Զանգեզուրի, Սյունիքի վերաբերյալ, այսինքն՝ Հասանովն իր շեֆի խոսքը, միտքը կրկնելու, զարգացնելու փորձ է անում։ Մենք ամենայն լրջությամբ պետք է վերաբերվենք նման հայտարարություններին, և համապատասխան վերաբերմունքի դեպքում սպառնալիք չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում կանգնած են իրար դիմաց, և չի բացառվում, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի:
Ըստ նրա՝ այս իրավիճակում հայկական զինված ուժերն իրենց ճիշտ են դրսևորում, ուժեղացվել է զգոնությունը։
Հետախույզի խոսքով՝ խնդիրն այն է, որ հասարակությունն ու քաղաքական վերնախավը պետք է փոխեն իրենց վերաբերմունքը մեր հարևան ռեգիոնի նկատմամբ.
«Ես նկատի ունեմ, որ մենք վերջապես պետք է հրաժարվենք պաշտպանական մարտերից, պաշտպանվելու դոկտրինայից, պատրաստվենք հարձակողական գործողությունների, և գլխավոր սպառնալիքը մեր ազգի՝ թուրքական զինված ուժերը, ոչնչացնելու համար նախապատրաստություններ տեսնենք, իսկ դա հնարավոր է միայն հարձակողական մարտերին պատրաստվելով, անձնակազմը համապատասխան վարժելով և հասարակությանը հարձակողական գործողություններին պատրաստելով»։
Վ.Վարդանովի կարծիքով, բանակցությունների հնարավորություն ամեն դեպքում միշտ կա, նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ անզիջում պայքար էր գնում հիտլերյան և հակաֆաշիստական բլոկների միջև, միևույն է, նրանք ինչ-որ ձևով շփումներ էին փնտրում Շվեյցարիայում, Իտալիայում, և դա նորմալ է։
Անդրադառնալով Հասանովի դիտարկմանը, որ Ղարաբաղի հակամարտության միջադեպերի քննությամբ զբաղվելու փոխարեն՝ միջազգային կառույցները, լավ կլիներ, զբաղվեին դրա առաջացման առանցքային պատճառները վերացնելու գործով, Վ.Վարդանովը նշեց, որ հայերը հաղթող են դուրս եկել հակամարտության առաջին փուլում, բայց պատերազմը դեռ չի վերջացել.
«Կայունացել է այն վիճակում, որ մենք ինչ-որ առումով ավելի շահեկան դիրքում ենք գտնվում։ Ամեն գնով այդ իրավիճակը փոխելու համար ցանկացած մեթոդ է հարմար, ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, օրինակ, եթե հիմա կարողանան մեզ խաբել, թեկուզ մեր մեջ հանճարեղ մարդկանց օգտագործելով, որ ասեն՝ վերադարձնենք հողերը, հետո կմտածենք՝ ինչ անել։ Ամեն մեթոդ էլ կարող է օգտագործել թուրքը, դա հասկանալի է։ Մենք էլ մեր հերթին՝ պետք է ամեն բան օգտագործենք, որ, հակառակը՝ ընդլայնենք մեր հնարավորությունները և մեծացնենք մեր հողատարածքները»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ վաղ առավոտյան՝ ժամը 05:11-ին,Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:Զոհեր և տուժածներ չկան:
Վնասվել են բակում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202, «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 ավտոմեքենաները:
Ապահովագրական ընկերությունները հրաժարվել են հատուցել պայթյունից տուժած մեքենաներին, ասելով որ դրանք վթարի հետևանքով չեն վնասվել:
Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում Եվրոպայի գրեթեբոլոր երկրներում։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան սիբիրիցներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս,
իսկ այստեղից դեպի Եվրոպա, հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ըստ կանխատեսումների Եվրոպայի առանձին հատվածներում օդի
ջերմաստիճանը կհասնի -25․․․-30 աստիճանի, որը կպահպանի բավականին տևական ժամանակ։
Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում, հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի
արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու
է 5-6 աստիճանով», — նշել է նա։
Կեսօրից հետո տեղումները հանրապետության տարածքում աստիճանաբար կդադարեն: Այս մասին ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Փետրվարի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 20-ի ցերեկվանից սկսած մինչև 24-ը ներառյալ եղանակը հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով»,- գրել է Սուրենյանը:
Քիք բռնցքամարտի «Glory» մրցաշարի շրջանակում հայաստանցի Հարութ Գրիգորյանը ռևանշ մենամարտ է անցկացրել հոլանդացի Մյուրտել Գրոենհարտի հետ, հաղորդում է armsport–ը։
Նա նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը միջին քաշային կարգում:
Գրիգորյանը հենց առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել հոլանդացուն, մենամարտը տևել է ընդամենը 1 րոպե 50 վայրկյան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.