23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Եվրատեսիլ-2018»-ում Հայաստանը կներկայացնի Սեւակ Խանաղյանը։
Փետրվարի 25-ին «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում հանդես եկան տասը մասնակիցներ՝ Սևակ Խանաղյանը, Ամալյա Մարգարյանը, Կամիլ շոուն, Մարիամը, Հասմիկ Շիրոյանը, Մհերը, Ռոբերտ Քոլոյանը, Գևորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը և «Նեմրա» ռոք-խումբը:
Միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Սևակ Խանաղյանը, ով հավաքեց 24 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում էին «Նեմրա» ռոք-խումբը (18 միավոր) և Ամալիյա Մարգարյանը (15 միավոր):
Սեւակ Խանաղյանը հանդես կգա «Քամի» երգով։
«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ:
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 28-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ՝ փետրվարի 23-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ։ «Ելք» խմբակցության ներկայացուցիչներից բացի՝ զեկույցով հանդես կգան նաև Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Հրավիրել են նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչին։ Հրավերներ են ուղարկվել նաև քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Բելգիայում բնակվող Ալլա Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ շատ ողջունելի է նման լսումներ հերթական անգամ հարցը բարձրաձայնելու տեսանկյունից, որպեսզի շատ մարդիկ չկարողանան հայտարարել, թե Մարտի 1-ի էջը փակված է։ «Ես միշտ ասել եմ, որ քննչական մարմիններից, իրենց սպասարկող դատախազությունից ոչ մի սպասելիք չկա։ Հետևաբար, մեր միակ հույսը մնում է հարցը հերթական անգամ տարբեր ատյաններում բարձրաձայնելը և Եվրոպական դատարանը։ Այլ սպասելիք չունենք»,- ասաց տիկին Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով՝ ԱԺ լսումների ժամանակ Սարգիս Քլոյանը բոլոր ծնողների անունից հանդես կգա ելույթով։ «Ես համաձայն եմ իր հետ, Հայաստանում գտնվող բոլոր ծնողները գալու են, ամուսինս էլ է մասնակցելու լսումներին։ Այնպես որ, շատ լավ նախաձեռնություն է, որից ոչ մի նոր բան սպասել պետք չէ։ Ես չեմ սպասում, որ այդ լսումների ժամանակ ինչ-որ նոր բան է բացահայտվելու, նոր բան են ասելու։ Ամեն ինչ ասված է, բոլորն ամեն ինչ գիտեն, ուղղակի նման լսումներ պետք է կազմակերպվեն, որպեսզի իշխանությունները ևս մեկ անգամ հասկանան, որ Մարտի 1-ը մնալու է իրենց կոկորդում, և ոչ մեկ թույլ չի տալու, որ Մարտի 1-ը մոռացվի՝ ուզում է 10 տարի անցնի, կամ 20։
Մենք այսպիսով իրենցից պահանջում ենք, ստիպում ենք, պարտադրում ենք բացահայտել գործը»,- ընդգծեց տիկին Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս լսումներով իրենք ևս մեկ անգամ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հիշեցնելու են, որ գործը բացահայտված չէ, քննությունը դոփում է տեղում, և ոչ մի քայլ չի կատարվում գործի բացահայտման մասով։
«Կոստանյանը հաճախ է սիրում կրկնել, որ եթե գործը չի կարճվել, ուրեմն քննություն է գնում։ Թող համոզվի, թե ինչ քննություն է գնացել կամ գնում հիմա։ Եվ հետո իրենք ոչ մի պարագայում չեն կարող գործը կարճել, քանի որ պարտավորություններ ունեն միջազգային կառույցների առաջ։ Իրենք ուզեն, թե չուզեն, գործը պետք է մնա նախաքննական փուլում։ Կարծում եմ՝ Եվրոպական դատարանի կողմից էլ այս տարի վճիռը կհրապարակվի, ու իրենք կհասկանան՝ ով ով է։ Իսկ եթե բանը մնար այս իշխանություններին, ապա նրանք վաղուց ծնողներին դատել էին, գործն էլ փակել էին։ Բայց իրենք այս գործը չեն կարողանա փակել»,- եզրափակեց Ալլա Հովհաննիսյանը։
Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ տիկին Ջեմմա Վարդումյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ ԱԺ լսումներին է մասնակցելու, ոչ էլ մարտի 1-ի հանրահավաքին և հիշատակի միջոցառումներին։ Իրեն վաղուց բոլորը մոռացել են, ինքն էլ փորձում է մոռանալ ու մոռացության մատնել Մարտի 1-ը։ «Ոչ մի ակնկալիք ոչ մի բանից չունեմ, ոչ էլ մասնակցելու եմ որևէ լսման կամ միտինգի։ Ես ուզում եմ կամաց իմ ուղեղից ջնջեմ, որ որդի եմ ծնել, մեծացրել ու հետո Մարտի 1 է եղել։ Իմ նկատմամբ շատ անմարդկային են եղել, ինձ վաղուց մոռացել են, ես էլ որոշել եմ մոռանալ Մարտի 1-ը ու բոլորին»,- ասաց տիկին Ջեմման՝ հավելելով. «Ես այսքան տարի մասնակցել եմ ամեն ինչին, Կոստանյանի մոտ հանդիպումներին եմ եղել, բայց մի բան եմ հասկացել՝ ամեն ինչ միայն կազմակերպիչներին էր պետք։ Ամեն ինչ արվում էր, որ իրենք (նկատի ունի ՀԱԿ-ին) պաշտոն ու աթոռ ստանան։
Արամ Մանուկյանը զանգել է ինձ ու ասում է, գնանք, որ արդարություն լինի։ Ի՞նչ արդարության մասին է խոսքը, էն արդարության, որ իրենք էլի Ազգային ժողովում լինեն, իրենց ապրելակերպը լավացնեն, իրենք ապահով ձեռքերում լինեն, անձեռնմխելի լինեն, ես էլ անտեր շան պես ոչ մեկին պետք չլինեմ։ Ես 8-10 տարի Վանաձոր-Երևան ճանապարհին մաշվեցի, կազմակերպիչները հույս տվեցին, որ կբացահայտվի կատարվածը, բայց փոխարենը իրենք գնացին ու կայֆավատ եղան, դարձան պատգամավոր, Ալիկ Արզումանյանը գնաց դարձավ դեսպան։ Արամ Մանուկյանն էլ է զանգել, Նիկոլն էլ է զանգել, ծնողներից էլ են զանգել, բայց ես որոշել եմ ոչ մի բանի չմասնակցել»,- եզրափակեց տիկին Ջեմման։
Աղբյուր՝ 1in.am
Մի քանի օրից կլրանա «Մարտի 1»-ի ողբերգության 10-րդ տարելիցը: Մարտի մեկին զոհվեցին տասը ՀՀ քաղաքացիներ, որոնք այդ օրերին մասնակիցն էին Երևանի կենտրոնում տեղի ունեցող քաղաքական գործընթացին: Ամեն տարի մարտի մեկին հիշեցնում են այդ մասին, որոշ ուժեր փորձում են շահարկել, ու թեման փակվում է: Տասը տարի անց ՀՀ ԱԺ ընդդիմադիր «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ (որն, ի դեպ, Մարտի 1 –ի ակտիվիստներից էր ու բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է նրա գործողությունների հաջորդականությունը) ,ԱԺ-ում տեղի են ունենում խորհրդարանական լսումներ: Կարծես թե բոլորին մեկ հարց է հետաքրքրում. «Ով կազմակերպեց այդ ոճիրը»:
Ամեն ինչ քննարկումներից այն կողմ չի անցնում, որովհետև պարզելու ոչինչ էլ չկա: Քաղաքացիները շատ լավ հիշում են թե՛ առաջին նախագահի՝ այդ գիշերը հանգիստ քնելու բարձրաձայնած միտքը, թե՛ Նիկոլի դերակատարումը, բոլորը գիտեն, թե ով է տվել ժողովրդի վրա կրակելու հրամանը։ Ոչ ոք իրավասություն չուներ նման հրաման տալու, բացառությամբ մեկ մարդուց: Այդ մարդը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, ով ի պաշտոնե նաև մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարն էր:
Ոճրագործությունն ուներ ընդամենը մեկ կազմակերպիչ, կային նաև օժանդակողներ, այդ օրերի իշխանության ներսում գտնվող մարդիկ, իսկ թե ովքեր հրամանը կատարեցին, այ դա տասը տարի անց կարծես արդեն հանրությանը չի հուզում: Քաղաքացիներն ուզում են, որ պետությունը հստակ մի հարցի պատասխանի: Ինչու չի պատժվում այդ ոճրի թիվ մեկ հրաման տվողն ու կազմակերպիչը:
Առհասարակ Քոչարյանը պատմության ու սերունդների հիշողության մեջ կմնա որպես արյունոտ ձեռքերով մեկը: Քոչարյանի իշխանության սկզբում տեղի ունեցավ Հայաստանի պատմության ամենամեծ ամոթը՝ «Հոկտեմբերի 27»-ը: Քոչարյանը հեռանալուց էլ մաքուր չգնաց: 10 դիակ Երևանի փողոցում և հրաժեշտ պաշտոնին: Լսումների և քննարկումների կարիք էլ չի մնացել: Ինչ եղավ, եղավ մահացողներին ու նրանց ընտանիքներին, որովհետև մեծ հաշվով՝ ընդդիմությունն էլ թքած ունի եղածի վրա: Չենք մոռանում, թե ինչ էր ասում Տեր -Պետրոսյանի ամենահավատարիմ զինակիցը՝ Լևոն Զուրաբյանը Վարդան Օսկանյանին. «Կասեն մարտի 1, չգիտեմ ինչ, չգիտեմ ոնց»:
Գաղտանզերծված այս խոսակցությունը հիանալի ներկայացնում է այն իրավիճակը, ինչ կա փտած ու լճացած քաղաքական համակարգում: Այս լսումները նրա համար են, որ արդարացնեն իրենց մանդատներն ու ժողովրդի աչքին թոզ փչեն:
Մկրտիչ Հարությունյան
Այս շաբաթ Հայաստանում թանկարժեք մետաղների գների անկումը դանդաղել է`0.2%, նախորդ շաբաթվա`2.6%-ի փոխարեն: Դինամիկայի համեմատական բարելավումը հիմնականում պայմանավորված էր ոսկու վերընթաց դինամիկայով, ինչպես նաև արծաթի, պլատինի և պալադիումի գների անկման դանդաղումով: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության` 2018 թվականի փետրվարի 19-25-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները`մեկ գրամ ոսկու վաճառքի գինը 20694.85 դրամ է (շաբաթական անկումը`0.5%), արծաթինը` 257.30 դրամ (շաբաթական անկումը`0.6%), պլատինիումինը` 15207.32 դրամ (շաբաթական անկումը`0.4%), պալադիումինը` 15519.93 դրամ (շաբաթական անկումը`0.4%):
Երեկ`փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող: Բերդ քաղաքում գտնվող զինվորական հոսպիտալում կատարված վիրահատությամբ զինվորի աջ թոքի կեսը հեռացվել է: Զինծառայողը եղել է գիտակցության մեջ: Նա փետրվարի 22-ին տեղափոխվել է Երեւան, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Մեր տեղեկություններով`զինվորը ծննդով Կապանից է: Նախնական տեղեկություններով` կրակոցի պատճառը ծառայակցի հետ անհաջող կատակն է եղել: Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցինք ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին: Նա ասաց` կարեւորն այն է , որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում, զինվորի ծնողները կատարվածի վերաբերյալ իրազեկված են, ինքը հավելյալ ոչինչ չի կարող հայտնել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ըստ առողջապահության փոխնախարարի, 2018 թվականի մարտի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի համաձայն՝ դեղատան աշխատակիցն իրավունք չունի բուժմանը վերաբերող խորհուրդներ տալու: Նա իրավունք չունի նաեւ ասելու, որ, բժշկի նշանակած դեղերից բացի, վատ չէր լինի նաեւ ուրիշ դեղեր գնել:
Այսինքն՝ ստացվում է, որ կոռուպցիան մեծանում է. բժիշկը արդեն կարող էպայմանավորվի ներկրող ընկերության հետ, տոկոս ուզի ու իրենց դեղերը ծախի հիվանդների վրա, քանի որ էլ ոչ մեկ չի կարող խորհուրդ տալ, որ դրանք անիմաստ է խմել ու այդ նույն դեղի էժան տարբերակը կա։
Հիշեցնենք՝ 2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս:
Միաժամանակ, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը:
armtimes.com-ը գրում է. Մեզ հայտնի դարձավ, որ նախօրեին հերթական դեպքն է տեղի ունեցել բանակում, որի մասին Արցախի ՊԲ-ն կրկին չի հայտնել:
Փետրվարի 20-ի գիշերը Արցախի ՊԲ զորամասերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Դավիթ Քամալյանը:
Մեզ հայտնի դարձավ, որ նրա ուղղությամբ կրակել է ծառայակիցը: Պատճառը ըստ նախնական տեղեկությունների՝ եղել է այն, որ ծառայակիցը գիշերային մթության մեջ գաղտնաբառ է հարցրել եւ պատասխան չստանալուց հետո կրակել է Դավիթ Քամալյանի ուղղությամբ: Վերջինս հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում: Նա այժմ գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, վիճակը ծանր է, այդ պատճառով էլ դեռ հնարավոր չի լինում նրան տեղափոխել Երեւան՝ Մուրացանի զինվորական կլինիկական հոսպիտալ:
Տեղեկությունները մեր զրույցում հաստատեց Դավիթ Քամալյանի մայրը՝ տիկին Շուշիկը: Նա ասաց, որ որդին այժմ միացված է արհեստական շնչառության ապարատին. «Վիճակը փորձում են կայունացնել, երեխան շատ է արյուն կորցրել: Հիմա արյուն են մատակարարում քնած են պահում, որ ուժ հավաքի կարողանան տեղափոխել Երեւան: Պետք է նորից վիրահատեն կարողանան գնդակը մարմնից հանել՝ թոքը ծակել անցել է ողնաշար»,- ասաց նա: Մեր հարցին, թե ի՞նչ վարկածներ են շրջանառվում դեպքի հետ կապված, զինծառայողի մայրը պատասխանեց հետեւյալը. «6 ամսվա սերժանտ է կրակողը, նոր է դիրքեր բարձրացել: Տղաս շատ լավ ծառայող է, իր հերթափոխը հանձնելուց հետո գնացել է զուգարան, որ գա հանգստանա: Հետ գալիս, մութ է եղել, գիշերը ժամը 00:00-ի սահմաններում, սերժանտը կանգնած է եղել, շարժ է նկատել, ո՛չ գաղտնաբառ է հարցրել, ո՛չ էլ ասել է՝ ով է՝ կրակել է: Ինքը ասել է, որ դրանից առաջ կատուից վախեցել է, շարժը տեսել է, նորից վախեցել է դրա համար կրակել: Միանգամից 14 կրակոց է արձակել, բայց մեկն է կպել»: 19-ամյա զինծառայողի ծառայության ավարտին մնացել էր 4 ամիս: Մեր տեղեկություններով, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում դեռ ձերբակալված չկա:
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից եւս փորձեցինք պաշտոնական հաստատում ստանալ դեպքի հետ կապված: Հասրաթյանը սակայն հարցը լսելուն պես ասաց, որ հետեւենք իրենց պաշոտանական կայքէջին. «Անհրաժեշտության դեպքում մենք կտեղադրենք, խնդրում եմ մեզ ճիշտ հասկացեք»: Մեր դիտարկամնը, որ պաշտոնական կայքում նման տեղեկատվություն չկա, այսինքն անհրաժեշտություն չկա՞, նա արձագանքեց. «Ես ձեզ նորմալ, հայերեն լեզվով բացատրեցի, այն տեղեկությունը, որոնք պետք է հանրությունը իմանա, մենք տեղադրում ենք, այսքանը»:
Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ ՊՆ-ն կամ Արցախի ՊԲ-ն թաքցնում են զոհի (փետրվարի 12-ին մահացած զինծառայողի դեպքը) եւ վիրավորների մասին տեղեկատվությունը: Ըստ էության նրանք նոր մարտավարություն են մշակել՝ փորձելով որքան հնարավոր է հանրությանը չտեղեկացնել վիրավոր զինծառայողների, ինչպես նաեւ զոհերի մասին:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեր զրույցում նշեց, որ պաշտպանության գերատեսչությունը առանձնապես մեծ ջանք չի գործադրում զինված ուժերում մահացության դեպքերի եւ վիրավորների վերաբերյալ տվյալները հրապարակելու ուղղությամբ: «Կարծում եմ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ տեղեկությունների, գրաքննության, չհրապարկելու, կոծկելու, թաքցնելու վարքագիծը ձեւավորվեց, բայց դա ոչ թե պետք է դիտարկել ինչ-որ կարճ ժամանակային պահվածք՝ կոնկրետ իրավիճակում, այլ երբ դիտարկում ենք ընդհանուր պետությունում իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ մասնավորապես կառավարության նիստերի փակ անցկացնելու, արդեն նույնիսկ ավագանու նիստերի փակ անցկացնելու, լրագրողների մուտքը սահմանափակելու ուղղությամբ, տեսնում ենք, որ սա ոչ միայն հատուկ է զինված ուժերին, այլ՝ դա ընդհանուր վարքագիծ է»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա կարծիքով, սա ամենեւին պայամանվորված էլ չէ ինչ-որ կառույցի առանձնահատկությամբ, որը կարող է գործ ունենալ պետական կամ ծառայողական գաղտնիքի հետ՝ չնայած մահացության դեպքերը, վիրավորների վերաբերալ տվյալները չեն կարող որեւէ կերպ համարվել գաղտնիք: Սաքունցի խոսքով, նման մոտեցումը՝ տեղեկությունները չհրապարակելը կհանդիսանա եւ հանդիսանում է ըստ էության անհմաչափ եւ ոչ հիմնավոր, որովհետեւ քաղաքացիներից թաքցնում են իրավիճակի վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը: «Զինված ուժերի ղեկավարությունը բավական լուրջ սխալ է գործում. թափանցիկ, հաշվետու աշխատելու փոխարեն, փորձում են փակ աշխատել»,- եզրափակեց Իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ փետրվարի 12-ին հոսպիտալում մահացել է զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Զինծառայողի մահվան մասին ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չէր հայտնել. տեղեկությունը հայտնի էր դարձել լրատվամիջոցին:
Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը փետրվարի 22-ին ընդունել է «ՔոնթուրԳլոբալ ընկերության» զարգացման և գործող ծրագրերի ղեկավար Ռալֆ Նովակին և «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ տնօրեն Արա Հովսեփյանին:
Քննարկվել են Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրում իրականցվող ընթացիկ նորոգման աշխատանքներին, սարքավորումների արդիականացմանն ու ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցերն ու համագործակցության զարգացման հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությանը:
Հանդիպման ավատին կողմերը վերահաստատել են էներգետիկայի բնագավառում համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.