29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը. 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի բնակչության կոտորածը Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ամենաողբերգական դրվագներից մեկն է։
Տևական հրետակոծումից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժեցին Մարաղա, որտեղ մնացել էին 118 մարդ՝ հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք և երեխաներ։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրագործված՝ իր դաժանությամբ աննախադեպ ռազմական հանցագործության արդյունքում սպանվեց ավելի քան 50 մարդ, մյուսները, այդ թվում՝ 9 երեխա և 29 կին, պատանդ վերցվեցին։ Նրանցից ոմանց հետագայում հաջողվեց վերադարձնել, սակայն 19 պատանդների ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Ավանը ազատագրվեց Արցախի զինված ուժերի կողմից, սակայն երկու շաբաթ անց կրկին գրոհի ենթարկվեց, իսկ իրենց հարազատներին հուղարկավորելու համար վերադարձած բնակիչներն ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհը դարձան։ Ավանի վրա հարձակումը պայմանավորված չէր ռազմական անհրաժեշտությամբ, այլ, առաջին հերթին, ուղղված էր նրա խաղաղ բնակչության ոչնչացմանը։
Մարաղայի ոճրագործությունը շարունակեց 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի գյուղերում հայկական ջարդերի ու տեղահանությունների շարքը, որոնց նպատակն էր սաղմի մեջ խեղդել արցախահայության ազգային ազատագրական պայքարը և զրկել իրենց հայրենիքից` Արցախի և Ադրբեջանի հայ բնակչության էթնիկ զտման և ահաբեկման ճանապարհով։ Այս հանցագործությունների կազմակերպիչների և իրագործողների անպատժելիությունը պարարտ հող ստեղծեց Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության՝ որպես պետական քաղաքականություն, արմատավորման և այլատյացության, անհանդուրժողականության ու ռազմամոլության անսանձ քարոզչության համար։
2016 թ. ապրիլին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիան, որը ուղեկցվում էր խաղաղ բնակչության և Պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ պատերազմական հանցագործություններով, ցույց տվեց, որ ադրբեջանական կողմի մեթոդներն ու մոտեցումները մնացել են անփոփոխ։
Հայաստանի Սահմանադրության համաձայն, այսօր, ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են։
Միաժամանակ, ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները մտել են ուժի մեջ։
«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում», — երդմնակալության արարողության ժամանակ ասաց Ա.Սարգսյանը:
Այդպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի։
Սահմանադրական փոփոխություններով ամրագրված՝ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի։ Այսօր համարվում է այդ գործընթացի ավարտը։
Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրն ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը:
— Պարոն վարչապետ, շաբաթ օրը կայացել է Ձեր հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հանդիպման ընթացքում և արդյոք անդրադարձ կատարել եք սպասվող փոփոխություններին, մասնավորապես, ապագա վարչապետի թեկնածության հարցին:
— Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել եմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին, քննարկել ենք՝ որտեղ ենք գտնվում, մեր պատկերացմամբ ինչ ապագա ունենք և ինչպես պետք է դրան հասնել: Համոզված եմ, որ մենք իրականում ունենք շատ լավ հնարավորություններ մոտակա տարիներին հաջողություններ արձանագրելու համար: Մեր կանխատեսումներով՝ մենք ունենալու ենք տնտեսական աճ, և քաղաքական երկխոսության պարագայում կարող ենք ֆունդամենտալ, երկար հորիզոնով բարեփոխումներ անել և նաև հստակ պատկերացնում ենք, թե դրանք ինչպես պետք է անենք:
Այո, անդրադարձել ենք նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին:
Գերմանիան Օսմանյան կայսրությանը զենք է տրամադրել Հայոց ցեղասպանության իրականացման համար: Այդ մասին նշված է «Համաշխարհային ցանց՝ դադարեցնել զենքի առեւտուրը» (Global Net – Stop the Arms Trade) նախագծի նոր զեկույցում, փոխանցում է DW–ն։
Նախագծի հեղինակների խոսքով՝ պրուսական սպաները նաեւ դրել են կոտորածի «գաղափարական հիմքերը»: Զեկույցում նշվում է, որ թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության իրականացման համար հիմնականում օգտագործել են գերմանական Mauser զենքը եւ այլ զինատեսակներ, իսկ գերմանացի սպաներն ակտիվ աջակցություն են ցուցաբերել սպանությունների իրականացման համար:
«Համաշխարհային ցանց՝ դադարեցնել զենքի առեւտուր»–ը բազմալեզու համաշխարհային ցանց է՝ կազմված ավելի քան 100 կազմակերպություններից, ինչպես նաեւ կա տվյալների բազա ակտիվիստների, լրագրողների եւ զենքի արտահանմամբ հետաքրքրված այլ մարդկանց համար։
Թուրքական բանակն օգտագործել է նաեւ Krupp ընկերության արտադրած հարյուրավոր հրանոթներ։ Առաջին անգամ մանրամասն ներկայացված են նյութեր՝ Krupp եւ Mauser ընկերությունների կողմից ցուցաբերված աջակցության մասին։
Զեկույցի հեղինակ Վոլֆգանգ Լանդգրեբերը նշել է, որ դեռեւս հարցական է, թե քանի գերմանական սպաներ են մասնակցել սպանություններում։
«Առաջին ձեռքից» բազմաթիվ փաստեր վերցված են մայոր Գրաֆ Էբերհարդ Վոլֆսկելյայի նամակից, որը 1915 թվականի հոկտեմբերին գտնվել է Թուրքիայի հարավ–արեւելյան Ուրֆա քաղաքում, որտեղ ապրել է մեծաթիվ հայ բնակչություն։ «Նրանք (հայերը) զբաղեցնում էին եկեղեցուց հարավ ընկած տները։ Երբ մեր հրետանին սկսել է հարվածել տներին եւ սպանել բազմաթիվ մարդկանց, մյուսները փորձել են փախչել եկեղեցի, բայց… նրանք պետք է եկեղեցի հասնեին եկեղացու բակով։ Մեր հետեւակը հասել էր բակի մոտ եւ կրակել է մարդկանց վրա, որոնք փախչում էին եկեղեցու բակ։ Ընդհանուր առմամբ, հետեւակը, որը ես օգտագործել եմ հարձակման ժամանակ… արդարացրել է իրեն եւ արագ էր շարժվում»,–գրել է նա կնոջն ուղղված նամակում։
Զեկույցի մեկ այլ առանցքային դերակատար է գեներալ–մայոր Կոլմար Ֆրեյհեր ֆոն դեր Գոլցը։ «Նա ոչ հրապարակայնորեն, սակայն ընկերների եւ բարեկամների շրջանում իրեն որպես հայատյաց է դրսեւորել։ Ոմանք լսել են, ինչպես է նա հայերին «ճարպոտ առեւտրականներ» անվանել։ Նա համոզել է սուլթանին Հայկական հարցին հավիտյանս վերջ դնելու հարցում»,–գրում է Լանդգրեբերը։
1883 թվականին նա հրապարակել է «Զինված ժողովուրդ» գիրքը, որտեղ խոսում է այն մասին, որը հետագայում դարձել է Հիտլերի դիրքորոշումը։ Մասնավորապես, խոսքը թշնամուն ոչ միայն պարզապես հաղթելու եւ հանձնվել ստիպելու, այլեւ ամբողջապես ոչնչացնելու մասին է։ Այս դիրքորոշումը դարձել է գաղափարական հիմք, որը նրանք փոխանցել են օսմաններին, որոնք այն կիրառել են հայկական հարցում։
Լանդգրեբերն ընդգծել է, որ նոր հետազոտությունը չի ազատում Օսմանյան կայսրությանն իր մեղքից, այլ պարզապես լրացնում է պատմության բաց մնացած կետերը:
2018թ. պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է զորավարժություն 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ:
«Հակառակորդի հանկարծակի հարձակման դիմագրավումը և ոչնչացումը` կիրառելով նոր տեխնոլոգիաներ» թեմայով անցկացված զորավարժության նպատակն էր բանակային զորամիավորման զորամասերի, ուժեղացման և աջակցման ուժերի և միջոցների մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման իրատեսության ստուգումը հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում, կառավարման մարմինների ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը: Զորավարժության ընթացքում հստակեցվել են նաև զորամիավորման պատասխանատվության գոտում պաշտպանության կազմակերպման և անվտանգության ապահովման հարցերը:
Ապրիլի 6-ին զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ:
Համաձայն զորավարժության սցենարի` զորավարժարանում խաղարկվել են պայմանական հակառակորդի հարվածային խմբավորումների և հատուկ նշանակության ստորաբաժանումների հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ:
Բանակային զորամիավորումն ուժեղացման միջոցներով և ուժերով վարել է օջախային պաշտպանական մարտական գործողություններ, մարտավարական և բանակային ավիացիայի հարվածներով ու հրետանու կրակով խոցել հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները, հայտնաբերված պահեստազորը, օբյեկտներն ու նշանակետերը, վերականգնել դրությունը` հակառակորդին ստիպելով կնքել կրակի դադարեցման համաձայնագիր:
ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 11 փոփոխության կնքման առաջարկությանը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է լրացուցիչ 10 մլն 677 հազար դոլարի ֆինանսական հատկացում:
«Այն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը»,- ասաց նախարարը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք այդ միջոցներն դրամաշնորհ են, ինչին Սուրեն Կարայանը դրական պատասխան տվեց:
Հայկական կողմը պատրաստ է ռուս գործընկերների հետ քննարկել լոլիկների արտահանմանն առնչվող խնդիրը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրել է Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։
Հիշեցնենք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների` «Ռոսսելխոզնադզորը» մտադիր է Ռուսաստանի Դաշնություն առաքման համար նախատեսված հայկական լոլիկի խմբաքանակի նախնական ստուգում անցկացնել վերաարտահանման կասկածների պատճառով:
Այս որոշումը կայացվել է Հայաստանից ՌԴ լոլիկի առաքման ծավալների զգալի աճի կապակցությամբ` արտադրության ծավալների և լոլիկ արտադրողների անունների մասին ամբողջական տեղեկատվության, ինչպես նաև արտադրանքի ծագման երկրի մասին հուսալի տեղեկությունների բացակայության պայմաններում:
Ռուսական իշխանությունները բազմիցս նշել են, որ Թուրքիայից լոլիկները շարունակում են ապօրինի հայտնվել Ռուսաստանում վերաարտահանման ճանապարհով, մասնավորապես` Բելառուսից, Հայաստանից և Ադրբեջանից:
Ռուսաստանը 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայից մի շարք ապրանքների մատակարարումն արգելել էր ի պատասխան 2015 թվականի նոյեմբերի վերջին Սիրիայում թուրքական օդուժի հարձակմանը ռուսական Սու-24-ի վրա: 2016 թվականի աշնանից սկսած, սահմանափակումները աստիճանաբար վերացվում էին, սակայն Թուրքիայի համար ամենակարեւոր ապրանքներից մեկի՝ լոլիկի մատակարարման արգելքը պահպանվել է մինչեւ 2017-ի նոյեմբեր:
Ուստի «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները մտադիր են ժամանել Հայաստան և վերահսկել` որքան լոլիկ է բեռնվում այստեղ դեպի Ռուսաստան արտահանելու նպատակով և արդյոք հենց այդքան քանակությամբ բանջարեղեն է հասնում մաքսակետ։
Նվարդ Առաքելյանի հավաստիացմամբ` ռուսական կողմը իրենց չի դիմել և ոչ էլ իրենց անհանգստությունն է ներկայացրել գրավոր տեսքով, ինչպես նաև չեն առաջարկել համատեղ վերահսկողություն իրականացնել։
Նա նաև հիշեցրեց, որ ռուս գործընկերների հետ մշտապես տեղեկություն են փոխանակում, և ռուսական ընկերությունը հնարավորություն ունի էլեկտրոնային ռեժիմով ծանոթանալ Հայաստանից արտահանվող մրգերի և բանջարեղենի յուրաքանչյուր խմբաքանակի ֆիտոսանիտարական հավաստագրերին։
Նկատենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում, ըստ վիճակագրական տվյալների, լոլիկի արտահանումը Հայաստանից ոչ թե ավելացել է, այլ նվազել` 30 հազար տոննայից հասնելով 18 հազար տոննայի։ Արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.