23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ուղևորներից երկուսը մահացել են
Տուժողին տեղափոխել է հիվանդանոց
Գիտակցության չգալով` մահացել է
2011թ. հունիսի 12-ին Wikileaks-ը հրապարկել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսիի նամակը ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ թվագրված 2008թ. սեպտեմբերի 26-ին: Վկայակոչելով իր անանուն աղբյուրը (դիվանագետը նրան անվանում է XXXXXXXXXXXX), դեսպանը նշում է, որ իրանական հերոինի մոտ 85 տոկոսը Ադրբեջան է մտնում ցամաքային սահմաններով, մոտավորապես 15 տոկոսը՝ Կասպից ծովով: Ըստ աղբյուրի, այս հաշվարկների մեջ չի մտնում «Իրան-օկուպացված տարածքներ-Հայաստան-Սև ծով» երթուղով շրջանառվող թմրանյութը:
Աղբյուրը նաև վստահեցնում է, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության վարչության աշխատակիցների կարծիքով` գոյություն ունեն մի քանի այդպիսի երթուղիներ, և դրանցով շրջանառվող թմրանյութերի ծավալը գերազանցում է Ադրբեջան մտնող թմրանյութերի մնացած մասը: Աղբյուրը նաև նշում է, որ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործությունների վարչությունում, ինչպես նաև Ադրբեջանցի պաշտոնյաները կարծում են, որ այս առևտրից շահում են հայ բարձրաստիճան քաղաքական գործիչները և կառավարության պաշտոնյաները, ներառյալ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը երեքշաբթի օրը որոշում է ընդունել անկախության 20-ամյակի կապակցությամբ համաներում կիրառել: Համաներման մասին առաջարկությամբ հանդես է եկել նախագահ Բակո Սահակյանը:
Անկախության հռչակման օրվանից մինչ այսօր այս համաներումը ԼՂ-ում թվով վեցերորդն է:
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը նշել է, որ այս համաներմամբ ազատ են արձակվելու ազատազրկման մեջ գտնվող անձանց մոտ 20 տոկոսը եւ ազատազրկման հետ չկապված պատիժների դատապարտված բոլոր անձինք: Սակայն պաշտոնական Ստեփանակերտը հրաժարվում է բացահայտել, թե ընդհանուր առմամբ այս պահին քանի կալանավոր կա ԼՂ-ում` պատճառաբանելով, թե այդ թիվը երբեք չի հրապարակվել:
«Կարճվելու են նաեւ որոշակի քրեական կամ դատական գործեր կամ գերակա նյութեր, դրանք հիմնականում կազմում են առկա քրեական կամ դատական գործերի 60-80 տոկոսը»,- հայտարարել է Լազարյանը:
Ըստ որոշման` համաներումը կտարածվի մինչեւ 3 տարի ազատազրկման դատապարտված անձանց վրա, մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամների, մինչեւ 18 տարին լրանալը հանցագործություն կատարած անձանց, 60 տարին լրացած անձանց, ղարաբաղյան պատերազմի մասնակիցների եւ պատերազմական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատների եւ այն անձանց վրա, որոնց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Համաներումը չի տարածվի մի շարք առանձնապես ծանր հանցագործություններ կատարած, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտված անձանց վրա: Դրանք են սպանության, ավազակության, բռնաբարության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտվածները:
Միջինարեւելեան կամ յատկապէս արաբական երկիրներու մէջ տեղի ունեցող իշխանափոխութիւնները հայկական հայեցակէտներէ դիտուած կրնան տեղի տալ տարաբնոյթ մեկնաբանութիւններու եւ վերլուծումներու: Մէկ կողմէ եթէ Միջին Արեւելքի հայկական գաղութներու գոյութիւնը, անվտանգութիւնն ու կայունութիւնն են հայկական հայեցակէտի դիտարկումներուն առանցքային մտահոգութիւնները, միւս կողմէ անպայման պետական դիրքերէ մշակուած տեսադաշտի սահմաններն են: Արաբական երկիրներու պարագային անոնք կրնան համընկնիլ իրարու հայկական գործօնը այս բոլորին մէջ առաջին գիծի վրայ չտեսնելու առումով:
Խնդիրը այս պարագային տարբեր բովանդակութիւն կրնայ ունենալ, եթէ փորձենք մեր երկրի երկու դրացիներուն նկատմամբ այս բոլոր գործընթացներուն ունենալիք հաւանական ազդեցութիւններու տարողութեան մասին խորհրդածութեան փորձ կատարել: Միջին Արեւելքի նոր սահմանագծումի հրամայականը հետզհետէ աւելի շօշափելի պատկերացումներ սկսած է ուրուագծել դիպաշարին հետեւողներուն համար: Իշխանափոխութիւններ, քաղաքացիական ընդհարումներ, իրողական բաժանումներ, նոր ուժերու կայացումներ եւ մասամբ նորին կու գան հիմնաւորելու շարժումներու տարերայնութեան ետին կանգնող ծրագիրներու առկայութիւնը:
Արագակշռոյթ այս վերիվայրումներուն նկատմամբ անհանգիստ կացութեան մէջ է Թուրքիան, որուն ներքին եւ արտաքին խնդիրները, թէեւ յայտարարողական մակարդակի վրայ անմիջական վտանգ ստեղծած ըլլալու տպաւորութիւն չեն ձգեր, այսուհանդերձ թէժ օրակարգի վերածուած ըլլալու հանգամանքը ստացած են: Անմիջական դրացիներ Իրաքի եւ Սուրիոյ հետ ստեղծուած քաղաքական տագնապները, յայտարարողական մակարդակէն անդին անցնող նոյնիսկ զինուորական միջամտութիւնը Իրաքի պարագային, կամ` դէպի Սուրիա թրքական ուժերու ներխուժման մասին անվերջ կրկնուող սպառնալիքները ցուցանիշ են, որ Թուրքիան խորապէս անհանգիստ վիճակի մէջ է քրտական գործօնի յանկարծակի եւ համընդհանուր աշխուժացման վտանգին ի տես: Շատ են ցուցանիշները այս ուղղութեամբ մտածողութիւն զարգացնելու: Աննկատ պէտք չէ մնայ այս բոլորին մէջ Լիբանանի մէջ թրքական դեսպանատան աշխատանքներու առկախման անորոշ լրատուութիւնը, որուն առաջին տարբերակը որեւէ պատճառ չէր նշեր, մինչ երկրորդը որոշումը յստակօրէն կ՛առնչէր Սուրիոյ հարցերուն:
Ներթրքական հարթութիւնը անկանխատեսելի հակազդեցութիւն կրնայ ունենալ, եթէ յայտարարողական մակարդակի վրայ լարուածութիւնը զինուորական դրսեւորումներ ունենայ եւ շրջանային մակարդակի վրայ ցնցումներ յառաջացնելու կացութեան մէջ գտնուի: Գերարժեւորումի մօտեցումով չէ, որ պէտք է խօսիլ Թուրքիոյ անդամահատման կարելիութիւններուն մասին` նկատի ունենալով մանաւանդ քրտական շարժումներուն նկատմամբ որոշ ժամանակներէ ի վեր ցոյց տրուող կարեւոր կեդրոններու օժանդակութիւնները: Նոր սահմանագծումներու ծրագիրներէն դուրս կրնայ չմնալ Թուրքիան: Յիշենք ու անցնինք պարզապէս, որ մինչ օրս չէ հերքուած ռուսական կարեւոր լրատուամիջոցին հրապարակած այն լրատուութիւնը, որուն համաձայն, Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարը թուրք պաշտօնատարներուն յիշեցում կատարած էր հայերուն նկատմամբ Թուրքիոյ եւ Միացեալ Նահանգներու ունեցած սեւծովեան ելքով բնորոշուող պարտքին մասին:
Այս օրերուն շատցած են նաեւ վերլուծական զուգահեռները արաբական գարունին եւ Ազրպէյճանի մէջ ուշացող գարնան միջեւ: Զուգահեռները հիմնուած են երկարատեւ ընտանեկան իշխանութիւններու, հակաժողովրդավարական կարգերու, ընդդիմութեան փոշիացումին, հալածանքներուն եւ նման իրողութիւններու վրայ: Ալիեւն ու Քազզաֆին իրենց ունեցած պայմանային տարբերութիւններով հանդերձ նոյն նժարին վրայ կանգնեցնելու փորձերը շատ են: Ազրպէյճանական ձմեռ է առայժմ:
Քաղաքական եւ հասարակական այս արժեչափերը նկատի ունենալով հաւանաբար զուգահեռները արդարացուած են: Այս պարագային սակայն, արցախահայութիւնը ի տարբերութիւն արտաքին ներշնչումներէ թելադրուած արաբական գարուններու տեսակներուն, ազգային ինքնորոշման մարդկային եւ ազգային սկզբունքներուն վրայ իրողական նոր սահմանագծումը պարտադրած է բոլորին: Ինչպէս գարունը, այնպէս ալ ձմեռը կամ միւս եղանակները որեւէ փոփոխութիւն չեն կրնար բերել ինքնորոշուած Արցախին:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է օգոստոսի 30-31-ին անցկացվող ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը:
«Խորհրդային Հայաստանը ևս ուներ արտաքին գործերի նախարարություն, որտեղ ծառայող դիվանագետներից շատերը հայրենասերների վառ օրինակ կարող են հանդիսանալ երիտասարդ սերնդի համար. մարդիկ, ովքեր անգամ խորհրդային հասարակարգի պայմաններում շարունակում էին փայփայել ու առաջ տանել ազգային իդեալները, հոգու խորքում հավատալով, որ մի օր այդ իղձերը դառնալու են անկախ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը:
Այսօր անհրաժեշտ է հետադարձ հայացք ձգել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության անցած ուղուն: Պատերազմի, սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում է ձևավորվել Հայաստանի դիվանագիտական ծառայությունը: Ձեզնից շատերը հիշում են, թե ինչպիսի ծանր պայմաններում էին աշխատում մեր առաջին դեսպանությունները:
Մենք պատվով ենք բռնել ժամանակի քննությունը: Դիմակայել ենք բազում ճնշումների ու մարտահրավերների, որոնք հաճախ բխել են արտաքին քաղաքական միջավայրի և միջազգային իրադրության փոփոխություններից, երբեմն նաև մեր իսկ բացթողումներից: Այո՛, մենք հաղթահարել ենք այդ ճնշումներն ու մարտահրավերները՝ չվտանգելով մեր անկախությունն ու մեր անվտանգությունը, մեր ինքնիշխանությունն ու մեր ձեռքբերումները: Ավելին, այդ ճնշումներից դուրս ենք եկել կոփված՝ աշխարհին ներկայանալով որպես վստահելի գործընկեր, որի խոսքն ու գործը չեն տարբերվում, որը միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության իր բաժինը երբեք չի փորձում դնել ուրիշի ուսերին:
Մեր առջև դրված շատ խնդիրներ դեռևս լուծված չեն: Սակայն ես համոզված եմ, որ մեր դիվանագիտությունը, ի վերջո, հաջողությամբ է ավարտելու մեր հաղթանակներով սկսած գործը: Ասել եմ, հիմա էլ կրկնում եմ. միշտ հիշեք, որ դուք էլ զինվորներ եք՝ կանգնած առաջին գծում: Հայ ժողովուրդը սպասում է ձեր հաջողություններին:
Նախորդ հանդիպումից հետո անցած ժամանակահատվածը կրկին բուռն զարգացումների շրջան է եղել մեր արտաքին քաղաքականության համար:
Առանցքային դերակատարում ունեցող երկրների և կառույցների հետ պահպանվել է քաղաքական երկխոսության բարձր ինտենսիվությունը: Բազմաթիվ, այդ թվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների ղեկավարների հետ շփումներն ու փոխայցելությունները կրել են պարբերական բնույթ: Բարեկամ մի շարք երկրների հետ հարաբերություններին ու կապերին հաջողվել է հաղորդել նոր որակ և բովանդակություն: Հայաստաննակտիվորեն է մասնակցում միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված կարևորագույն գործընթացներին: Միջազգային ասպարեզում մեր դիրքերն ամրապնդվել են, մեր ձայնն առավել լսելի է դարձել, և, ամենակարևորը, մեր տեսակետներն ու դիրքորոշումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին թե՛ մեր տարածաշրջանին առնչվող հարցերի, թե՛ միջազգային օրակարգի կարևոր խնդիրների վերաբերյալ:
Եվ այդ ամենն արդյունք է ոչ միայն մեր կողմից վարվող նախաձեռնողական և սկզբունքային արտաքին քաղաքականության, այլև երկրի ներսում ժողովրդավարական բարեփոխումների հաջող ընթացքի, այդ բարեփոխումներն իրականացնելու մեր վճռականության և հետևողականության:
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Այս տարի ականատես եղանք, թե ինչպես Հարավային Սուդանը, տասնամյակներ տևած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը՝ հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը ևս մեկ նախադեպով: Արցախի պարագայում այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է, չնայած այսօր դեռևս չեմ կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին:
Վստահ եմ՝ քաջատեղյակ եք այդ գործընթացից և ձեր աշխատանքային առօրյայում կանոնավոր կերպով առնչվում եք այդ հիմնախնդիրներից բխող տարբեր դրսևորումների հետ: Երբ մենք այսօր ասում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի պաշտոնական մոտեցումներին, որոնք մենք բազմիցս և տարիներ շարունակ արտահայտել ենք, դա ամենևին էլ քարոզչական հնարք չէ: Մեր հստակ դիրքորոշմամբ և վստահելի կեցվածքով, մեր մտահոգությունների պատճառաբանվածությամբ և անհրաժեշտ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ մենք հասել ենք նրան, որ միջազգային հանրությունը ընդունում է մեր մոտեցումները՝ որպես առավել իրատեսական և խաղաղությանը նպաստող: Դրա մասին են վկայում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված բարձր մակարդակի հայտարարությունները: Հստակ է նաև, թե ում են հասցեագրված դրանցում պարունակվող ուղերձները:
Ամռանը հասել էինք մի կարևոր հանգրվանի, երբ թե՛ միջնորդ երկրները, և թե՛ միջազգային հանրությունն ակնկալում էին, որ խնդրի կարգավորման առնվազն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը մոտ է: Այդ առումով կազանյան հանդիպումը յուրատեսակ փորձաքար էր հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով և հնարավորինս արագ կարգավորելու կողմերի անկեղծությունն ու հաստատակամությունը գնահատելու համար: Ինչպես տեսանք, Ադրբեջանը Կազանում հետքայլ կատարեց՝ հրաժարվելով ընդհանուր հայտարարի գալուց և նոր խոչընդոտներ ստեղծելով հետագա համաձայնության համար:
Այժմ, համոզված եմ, որ բոլորիդ հուզում է այն հարցը, թե ո՞րն է հաջորդ քայլը, և ի՞նչ ակնկալիքներ կան: Անկախ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծից, Հայաստանը, ինչպես և նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ: Այդուհանդերձ, թող ոչ ոք չկասկածի մեր դիրքորոշման հաստատակամությանը և հստակությանը. մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել: Դրա մասին խոսել ենք թե՛ հրապարակավ, թե՛ մեր գործընկերների հետ հանդիպումներում, այն արտացոլված է իմ նախընտրական ծրագրում և բազմաթիվ անգամներ արված հայտարարություններում:
Համոզված եմ, որ շատերդ եք կիսում այն եզրահանգումը, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության, քանի որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել՝ պատերազմ քարոզելով, հաշտեցնել հասարակություններին՝ հայատյացություն սերմանելով, վստահություն կառուցել՝ սպառազինության մրցավազք հրահրելով: Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, և մեր քայլերը կլինեն համարժեք: Համոզված եղեք՝ նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել:
Անցյալ մեր հանդիպմանը խոսում էինք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մեր անելիքների մասին: Շատերին կարող է թվալ, թե մենք պետք է ափսոսանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու նախաձեռնություն դրսևորելու համար, քանի որ Թուրքիան հրաժարվեց իր պարտավորություններից, իսկ մենք հսկայական քաղաքական կապիտալ ծախսեցինք: Կարծում եմ՝ այս լսարանում ներկաները հասկանում են, որ այդ նախաձեռնությունը բարձրացրեց Հայաստանի միջազգային հեղինակությունը և ցրեց նոր ու ժամանակակից Թուրքիայի մասին մեր գործընկերների պատրանքները՝ բացահայտելով հայերիս համար պատմական փորձով ճանաչելի քաղաքականության արդի դրսևորումները:
Այդուհանդերձ, մենք հավատարիմ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու մեր ուղուն և դիրքորոշմանը: Թուրքիան պետք է իր մեջ ուժ գտնի հարգելու իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները՝ տուրք չտալով իրեն ժամանակակից տարածաշրջանային պետություն համարողին պատիվ չբերող պահանջներին:
Բայց թուրքական կողմը պետք է հասկանա նաև, որ այս արձանագրությունները բաց, անժամկետ հնարավորություն չեն: Մեր բարեկամներից շատերը մեզ խորհուրդ էին տալիս սպասել մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները: Այնպես որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կտեսնենք՝ արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում առկա է մոտեցումների փոփոխություն, թեև անկեղծորեն ասած՝ անցած երկու ամիսները լավատեսության հիմքեր չեն տվել: Ըստ այդ դիտարկումների՝ մենք կորոշենք նաև արձանագրությունների ուղղությամբ մեր հետագա քայլերը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն¬ներին, տարբեր երկրների և կազմակերպություն¬ների հետ մեր երկրի համագործակցության ներկա մակարդակին ու զարգացման հեռանկարներին, մի շարք ոլորտներում ՀՀ դիվանագիտական ներկայա¬ցուց¬չություններից ակտիվ, նպատակասլաց ու նախաձեռնողական աշխատանքի ակնկալիքներին, առկա մարտահրավերներին, նաև՝ սփյուռքի հետ աշխատանքին:
Ամփոփելով խոսքը՝ ՀՀ Նախագահն ասել է. «Ցանկանում եմ, որ դուք՝ մեր անկախ պետության դիվանագիտության շարժիչ ուժը, զգաք ձեզ ավելի վստահ, ավյունով լի, եռանդուն և նպատակասլաց, պատրաստ նոր դիվանագիտական մարտերի և հաղթանակների:
Ձեզանից յուրաքանչյուրին նշանակելիս ես հավատացել եմ, որ հենց դուք կարող եք լավագույնս ներկայացնել և պաշտպանել մեր երկրի շահերը կոնկրետ պետությունում կամ կազմակերպությունում: Հետևաբար ակնկալում եմ նաև բարձր պատասխանատվության դրսևորում Ձեզ վստահված պատվաբեր առաքելության հանդեպ:
Մաղթում եմ բոլորիդ և տարեկան հավաքին արդյունավետ աշխատանք»:
Մուամար Կադաֆիի ճակատագիրն արդեն որոշված է: Լիբիայի Անցումային ազգային խորհուրդն արդեն որոշել է, որ երկրի նախկին բռնապետ Կադաֆիին դատելու են մարդկության դեմ գործած հանցանքների համար, որից հետո գնդակահարելու են։ Երկրի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Մուհամեդ Ալ–Ալագին հայտարարել է, որ հայտնաբերվելու դեպքում Կադաֆին սպառնում է առավելագույն պատիժ:
Կադաֆիի կնոջը, որդիներ Մուհամմադի և Հանիբալի և դստեր՝ Այշայի՝ երկում գտնվելու մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ալժիրի արտգործնախարարությունը ։ Գրեթե նույն ճակատագիրն է սպասվում նաև Կադաֆիի որդիներին ու դստերը։ Սակայն, որոշվել է, որ որդիներից Մուհամմադին և Այշա դստերը ներկայացվելու են միայն ֆինանսական հանցանքների մեղադրանքներ։
Որդու`գնդապետ Կադաֆիի և նրա մյուս որդիների գտնվելու վայրը դեռ անհայտ է:
Այսօր օգոստոսի 30-ին Տավուշի մարզի զորամասերից մեկը կատարած այցից հետո` ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ զինված ուժերում միջադեպերի մասին տեղեկությունների դեպքում հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել պաշտոնական տեղեկատվությանը` Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրություններին:
«Յուրաքանչյուր միջադեպի վերաբերյալ խորհրդակցություն է իրականացվում իրավապահ մարմինների հետ, ինչից հետո պաշտոնական հայտարարություն է արվում, իսկ թե ինչ են հաղորդում տեղական հրամանատարները, միայն խոսակցություններ են»,- վստահեցրել է Օհանյանը:
Պատասխանելով օգոստոսի 26-ին ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին հարցին, Օհանյանն ասել է. «Աղասի Աբրահամյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է զորամասի բուժկետ, այնտեղից էլ հոսպիտալ, որտեղ մահացել է: Նրա վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ»:
Ըստ նախարարի` արտաքին ազդեցության փաստը չի բացառվում. «Դա ոչ ոք չի հերքում, բացահայտվել է անձանց շրջանակը, որոնք կարող էին ծեծել նրան, քրեական գործի շրջանակներում լուրջ աշխատանք է իրականացվել, բոլոր մեղավորները կպատժվեն», — հավատացրել է նա:
«Բոլոր մասնագիտությունների թվով այս տարի քիչ ընդունելություն ենք ունեցել, քան նախորդ տարի` ընդամենը`693 ուսանող»,- այսօր հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարի ընդունելության մակարդակը համալսարանի հումանիտար թևում նորմալ է եղել, սակայն բնագիտության թևումդիմորդներ գրեթե չեն եղել, ինչի հետևանքով մի շարք մասնագիտությունների`մասնավորապես ֆիզմաթ գծով առաջին կուրսեր այս տարի չեն լինի: Նորընծա ուսանողների հիմնական բաշխվածությունը եղել է բանասիրության, իրավաբանության, պատմության, հայագիտության ֆակուլտետների վրա:
«Այս տարի դպրոցը շրջանավարտներ չի տվել և բուհական ընդունելությունը եղել է սակավ»,- հիշեցրեց ԵՊՀ ռեկտորը՝ ավելացնելով, որ այս խնդրի հետևանքով ի հայտ եկած դժվարությունները հաղթահարելու համար իրենք նախապես մշակել են մի շարք միջոցառումներ, ձեռնարկել քայլեր: «Սպասվածից շատ ավելի լավ իրավիճակ է՝ շնորհիվ այդ ծրագրերի և կառավարության աջակցության, և կարծում եմ, որ բոլոր բուհերը հաջողությամբ այդ խնդիրները հաղթահարելու են: Այս տարի պահպանվելու է բարձրագույն կրթության պետական վարկավորումը՝ անկախ ընդունված ուսանողության քանակից»,- հայտարարեց ԵՊՀ ռեկտորը:
Խնդիր է առաջացել դասերի ժամաքանակների պակասը լրացնելու հարցում, սակայն Սիմոնյանի խոսքով, իրենց ձեռնարկած քայլերը արդյունք են տվել: Մասնավորապես, հեռակա ուսուցման ծանրաբեռնվածությունն այսօր մտցվել է հիմնական ծանրաբեռնվածության մեջ. «Այսինքն, եթե մի ամբիոնում մեկ դրույքի դեֆիցիտ է առաջացել, մենք փակել ենք այդ ճեղքվածքը հեռակա ծանրաբեռնվածությունը տեղավորելով հիմնական ծանրաբեռնվածության մեջ»: Ուսման վարձերի փոփոխություն, Սիմոնյանի հավաստմամբ, ԵՊՀ-ում չի եղել և առաջիկա տարիներին չի էլ նախատեսվում:
Համաձայն պաշտոնական տեղեկության` Երևանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված, 1992 թվականին ծնված Աղասի Աբրահամյանը մահացել է Ղարաբաղի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում: Հայտնվել է, որ 18-ամյա զինվորը անգիտակից վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որից մեկ ժամ անց մահացել է:
Սակայն ութ ամիս առաջ բանակ զորակոչված Աղասու մայրը` Գայանե Աբրահամյանն ասում է, որ որդու մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան, ինչը ըստ նրա, վկայում է տղային դաժանաբար ծեծելու մասին: «Իմ երեխային դաժանաբար ծեծելով սպանել են: Ես առողջ երեխա եմ տվել, առողջ էլ ուզում էի ստանալ, ոչ թե մահացած բերեին-դնեին իմ տանը և ինձ մղկտացնեին», — ասել է մայրը:
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ մահացած զինվորի հարազատները պնդում են, որ 18-ամյա տղային ոչ թե անզգուշությամբ են մահ պատճառել, այլ սպանել են ծեծելով: Զինվորի ընտանիքն արդեն ստացել է մահվան վերաբերյալ նախնական տեղեկանքը: Եզրակացություն մեջ որպես մահվան պատճառներ նշում է մի քանիսը` գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, փակ, բութ գանգուղեղային վնասվածք, արյունազեղումներ, քերծվածքներ, սալջարդ վերքեր` գլխի, իրանի, վերջույթների շրջանում:
Ըստ զինվորի ծնողների՝ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով, մինչդեռ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ մայրն ասում է, թե զորամասից իրենց սկզբում այլ լուր էին հաղորդել, ասելով, թե իբր որդին թունավորվել է: Հետո էլ հարցրել էին, թե հնարավո՞ր է տղան էպիլեպսիայով է տառապել: Զինվորի հորեղբոր պնդմամբ էլ, սկզբում հրամանատարական կազմից հայտնել են, թե էպիլեպսիա հիվանդության պատճառով զինվորը ուշագնաց է եղել, ինչի հետևանքով վայր է ընկել անկողնուց, որտեղ պառկած էր թունավորվելուց հետո ու ստացել վնասվածքներ:
Զինվորի մայրը պատմում է, թե որդու հետ դեպքից երեք օր առաջ էր խոսել: Մայրը զգացել է, որ որդին տրամադրություն չունի: «Իրա տրամադրությունը ինձ դուր չեկավ, բայց ոչինչ չասեց, հարցրեցի` ասաց` լավ եմ», — ասել էր Գայանե Աբրահամյանը: Եթե նույնիսկ զինվորը տառապել է էպիլեպսիայով, պետք է պատժվեն նրան բանակ զորակոչած անձինք:
Այսօր տեղի կունենա Աղասի Աբրահամյանի հուղարկավորությունը:Նա Երևանից էր, Ռուսաստանից Հայաստան էր եկել, բանակ զորակոչվելու համար:
Պաշտպանության նախարարությունը, ելնելով նախաքննության շահերից, տեղեկատվություն չի տրամադրում: Զինվորի մահվան դեպքի առնչությամբ դեռևս ձերբակալվածներ չկան:
Օրերս «Միլանո» առևտրի սրահը վերածվեց փլատակների, որի տակ այդպես էլ մնաց վաճառասրահի ողջ գույքը: Սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը հաղորդագրություն է տարածել շենքի քանդման վերաբերյալ վերջին զարգացումների մասին.
««Օլիմպ» ԱԿ-ին պատկանող «Միլանո» խանութի շենքը վերջնականապես քանդվեց օգոստոսի 22-ին եւ շենքի փլատակների տակ մնաց «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող մեծաքանակ գույքը։ Օգոստոսի 21-ին, երբ դեռ շենքը կանգուն էր «Օլիմպ» ԱԿ-ի տնօրենը հորդորում էր կասեցնել քանդման աշխատանքները, քանի դեռ չի պարզվել գործողությունների օրինականությունը, սակայն ոստիկաններն ու աշխատավորները այլ հրահանգ էին ստացել:
«Օլիմպ» ԱԿ-ի տնօրեն Հ. Ղուկասյանը եւ փաստաբան Տ. Հայրապետյանը Կենտրոնի ոստիկանությունում մինչեւ գիշերվա ժամը երեքը հանցագործության մասին հաղորդում են տվել։ Քննիչը խոստացել է, որ հաջորդ օրը անձամբ կներկայանա եւ տեղում կծանոթանա գործի մանրամասներին։ Սակայն հաջորդ օրը, կիրակի, ոստիկանությունից ոչ ոք չեկավ, փոխարենը նորից փորձ արվեց քանդել «Միլանո» խանութի շենքը։ Երկուշաբթի օրը, առավոտյան ժամը 7-ին շենքը գետնին հավասարեցվեց։ Օգոստոսի 23-ին Հովհաննես Ղուկասյանին կանչել էին ոստիկանություն՝ ցուցմունք տալու։ Հովհաննես Ղուկասյանը ներկայացրել է շենքում եղած գույքի ցանկն ու իրականացված գործողությունների անօրինականությունը։ Ոստիկանության ուղղած միակ հարցը Ղուկասյանին առկա գույքի վերաբերյալ ունեցած, ձեռքբերման հիմքերն էին:
«Միլանո» խանութի շենքը քանդելուց անցել է արդեն մեկ շաբաթ, ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել եւ շենքի փլատակներից տեղի է ունենում գույքի թալան:
Ոստիկանության քայլերից եւ անգործությունից պարզ է դառնում, որ կա կոնկրետ շահագրգռվածություն Ավետիս Կարագուլյանի ապօրինություններին աջակցելու եւ դրանք սատարելու հարցում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.