23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Էկոնոմիկայի նախարարությունում այսօր անցկացվել է Ազգային համագործակցության հիմնադրամի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:Նախարարության կայքը հաղորդում է, որ ԱՀՀ-ի նպատակն է, ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակացական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավել բարենպաստ պայմաններ ստեղծել հայ մշակութային առանձնահատկությունների պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության անունից ողջունել է Ազգային համագործակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին. «Գաղտնիք չէ, որ էլեկտրոնային հասարակության ձևավորման համատեքստում ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը ժամանակակից աշխարհում օրեցօր մեծանում է, և մենք իրավունք չունենք հետ մնալու այդ գործընթացից, իսկ որոշ տեղերում նույնիսկ ավելի մեծ առաջընթաց պետք է ունենանք»,- ասել է Դավթյանը` ողջունելով և կարևորելով հիմնադրամի ստեղծումը: Նիստի ընթացքում Ազգային համագործակցության հիմնադրամի հոգեբարձումների խորհրդի նախագահ է ընտրվել Գիտությունների ազգային ակադեմիայի և Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանը, իսկ հիմնադրամի գործադիր տնօրեն` Արշակ Սադոյանը:
Նախարարի խոսքով, էլեկտրոնային հասարակություն, ազգային համագործակցության ցանց ստեղծելու առաջարկը եղել է հասարակական կազմակերպությունների կողմից և համահունչ է կառավարության խնդիրներին:Իսկ հոգաբարձուների խորհրդում ներգրավված են բավական հեղինակավոր մարդիկ, որոնց հետ նախարարությունն ունի համագործակցության հարուստ փորձ: Դավթյանը համոզված է, որ սա պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ է:
Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը. «Ազգային համագործակցության ցանց» (ԱՀՑ) պորտալի շնորհիվ մեր հայրենակիցները, անկախ բնակության և գործունեության վայրից, կստանան գործնական խնդիրների լուծման, ինքնազարգացման, հանգստի, ուսման, փոխօգնության կազմակերպման մասին տեղեկատվություն ստանալու լրացուցիչ հնարավորություններ»:
ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ ցուցմունքներից մեկն էլ վերաբերվում է ծառայողական մեքենաների լվացման արդյունքում յուրացված գումարներին:
Պարզվում է` ՃՈ ավտոմեքենաները ամեն օր ուղարկվել են լվացման, (400 ավտոմեքենա) և այդ նպատակով պետբյուջեից յուրաքանչյուր մեքենայի համար տրամադրվել է 2600 դրամ, սակայն իբր Մարգար Օհանյանի հանձնարարությամբ տեսուչներն իրենք են վճարել այդ գումարը:
Փաստացի օրական 400 լվացված ավտոմեքենայի դիմաց պետբյուջեից յուրացված գումարը կազմել է ամսական 31 միլիոն 200 000 դրամ:
ԼՂՀ պատվիրակության Աբխազիա կատարած այցի վերաբերյալ Հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն. «Վրացական կողմը կարծում է, որ օգոստոսի 26–ին Աբխազիայում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի պատվիրակության այցն Աբխազիա չի արտացոլում պաշտոնական Երևանի դիրքորոշումը»,- ասել էՎրաստանի փոխարտգործնախարարը հավելելով որ ԼՂ պատվիրակությունը նախագահական ընտրություններին մասնակցել է դիտորդի կարգավիճակում:
Կալանդաձեն հավաստիացրել է, որ Երևանի դիրքորոշումն իրենց հայտնի է. «Հայաստանը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը և չի ճանաչում այն ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Աբխազիայում։ Այնպես որ որևէ հիմք չկա՝ այդ թեման կասկածի տակ դնելու համար»:
Ֆեյբուքյան «Չենք լռելու» նախաձեռնությունյան քվեարկության արդյունքում «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը:
«Չենք լռելու»-ն փոստի միջոցով հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ Հանրային հեռուստաընկերությանը փակ ծրարով կառաքվի 100 դրամ` աղբահանության գումար, հորդորելով ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել նպատակային:
«Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա երկու շաբաթից:
«Չենք լռելու» նախաձեռնությունը, մի շարք այլ ֆեյսբուքյան նախաձեռնություններ բավականին արագ, կասկածելի արագ նույնիսկ ֆեյսբուքի համար թափ են առել:
Շատերը` հինականում շնորհիվ առանց օգտագիրոջ կամքն իմանալու խմբեր մտցնելուն, ու բավականին մարդաշատ են արդեն շնորհիվ բազմաթիվ «ֆեյք» օգտագերերի:
Շոշափվում են իրոք հասարակությանը հուզող հարցեր, երբեմն` КВН‑շիկների հնարքներով, իսկ КВН, 32 ատամ, Կոմեդի եւ այլ նմանատիպ հնարքներ միշտ էլ կիրառվել են իշխանության կողմից մարելու համար ժողովրդի դժհգոհությունը:
Իսկ ինչ է խանգարում նույնն անել քաղաքցիական նախաձեռնությունների հետ…
Միանալով որեւէ նախաձեռնության մի լավ տնտղեք` տեսեք բացողներն ովքե՞ր են, գիտեի՞ք նրանց մինչեւ այդ, հետո՞ ինչ` երիտասարդներ են, երիտասարդները տարբեր են լինում….
Բնավ չցանկանալով նսեմացնել «Չենք լռելու» նախաձեռնության, եւ ընդհանրապես` քաղաքացիական նախաձեռնությունների կարեւորությունը հասարակության ու համակարգի առողջացման համար, խորհուրդ ենք տալիս զգույշ լինել:
«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ — Հայաստան ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանն ասուլիս էր հրավիրել`ամփոփելու 2006 թվականից մինչ այսօր հիմնադրամի կատարած աշխատանքները, խոսելու դրանց արդյունավետության և ծրագրի ավարտի մասին:
Նա տեղեկացրեց, որ օգոստոսի 31-ի դրությամբ՝ ծրագրով 146 միլիոն դոլար է ծախսվել, նախատեսվում է ևս 30 միլիոն դոլարի ծախս, և սա շինարարական ծախսերի համար նորմալ կարգ է:
Հովսեփյանը նախ նշեց, որ վերջերս Նոյեբերյանի պոմպակայանի բացմամբ, որին մասնակացեց նաև Սերժ Սարգսյանը,մեկնարկեց ավարտական փուլի բացումների շարքը:
Ըստ Հովսեփյանի իրականացվել է ծրագրի 90 տոկոսից ավելին, մնում է հինգ-վեց տոկոս շինարարական աշխատանքները, որոնք կհասցնեն ավարտին:
Արա Հովսեփյանը նաև ասաց, որ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրի շրջանակներում` վեց մայր-ջրանցքներ են վերանորոգվել, թեև այս պահին ոռոգում չի իրականացվում, բայց ամեն ինչ պատրաստ է դրա համար:
Հաջորդ ծրագիրը, որ իրականացվել է հինգ ինքնահոս ջրանցքների վերականգնումն է և նորերի կառուցումը:
Մյուս ծրագիրը, որի մասին խոսվեց. Արարատյան դաշտավայրի դրենաժային (մաքրման) համակարգի աշխատանքներն են, որոնք դարձյալ իրականացվել են:
Ծրագրերից մեկն էլ , երրորդ կարգի ջրանցքների վերականգնումն է:
Ամամենամեծ ծրագիրը` 17 պոմպակայանների վերականգնումն է՝ հարակից բոլոր պահանջված աշխատանքներով, ինչպես նաև 61 պոմպեր տեղադրումը:
Հարցին, թե` հարևան Վրաստանը երկրորդ գրանտը ստացավ ՀՄՀ-ից, իսկ Հայաստանի ֆինանսավորումը 2009-ին մասնակիորեն կասեցվեց, Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, Արա Հովսեփյանն ասաց. «Հայաստանի ֆինանսավորումը կասեցվել է մասամբ, այլ ոչ թե ամբողջությամբ դադարեցվել, գյուղական ճանապարհների վերականգնման ֆինանսավորման մասին է խոսքը, այսինքն՝ ծրագրի մեկ քառորդը կասեցվեց: Իսկ Վրաստանը, որքանով ես տեղյակ եմ, պաշտոնապես չի ստացել ֆինանսավորում, այլ ներկայացվել է, բայց ֆինանսավորում չի տրամադրվել: Առհասարակ առաջին և երկրորդ ծրագրերի հետ կապ գոյություն չունի, շարունակություն չի լինում, այսինքն, մինչև չավարտվի առաջինի իրականացումը, չի լինի երկրորդը»:
Հովսեփյանը տեղեկացրեց, նաև, որ նոյեմբեր-դեկտեմբերին մեր երկրի ինդիկատորների աղյուսակները կկազմվեն, և, եթե մենք բավարարել ենք մեր ծրագիրի իրականացումը` ապա հնարավորություն կունենանք նաև դիմել արդեն երկրորդ ծրագրի համար:
ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովը հայտարարել է «Հայաստանը ես եմ» խորագրով մրցույթ, որին կարող են մասնակցել Անկախության հռչակման եւ Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները` 1990-91թթ. ծնված երիտասարդները:
Հաղթողն, ըստ կազմկոմիտեի, կուղեկցի Սերժ Սարգսյանին, արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:
Բայց մինչ այդ պետք է մրցույթի խորագրին համապատասխոնող կամ շարադրություն գրեն՝ 500 բառ կամ 1.5 էջ ծավալով, կամ ներկայացնեն լուսանկար, լուսանկարների շարք ) կամ էլ տեսահոլովակ առաջարկեն՝ առավելագույնը 3 րոպե տեւողությամբ։
Բացի այդ, հեղինակները պետք է ապացուցեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքները պատկանում են հենց իրենց, որովհետեւ հեղինակային իրավունքների խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:
Աշխատանքները չպետք է ունենան քաղաքական երանգ եւ որեւէ կերպ չպետք է մատնանշեն հեղինակի հնարավոր քաղաքական պատկանելիությունը, հնարավոր անդամակցությունը քաղաքական կուսակցություններին:
Աշխատանքները կընդունվեն սեպտեմբերի 5-ից մինչեւ 20-ը (ներառյալ):
Մրցույթի հաղթողին կընտրեն ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովի եւ «Մեդիամաքսի» աշխատողներից ձեւավորված համատեղ ժյուրին:
Հաղթողի անունը կհրապարակվի սեպտեմբերի 26-ին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ներկա գտնվել՝ Հայաստանում արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյա հոբելյանին և արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին և շնորհավորել համակարգի բոլոր աշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ:
ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը տոնի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ համակարգում ներդրած անձնական մեծ ավանդի համար «Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպության նախագահ, ֆրանսիացի հրշեջ-փրկարար Բերնար Ժաննինը՝ Պատվո շքանշանով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել է ռադիոմոդեմային հեռակառավարվող գազագեներատորային շարժական կայանը, որը կիրառելի է կարկտի դեմ պայքարի, մառախուղի և ցածր ամպամածության ցրման, ինչպես նաև հորդառատ ու երկարատև տեղումների դադարեցման աշխատանքներում: Հատուկ փրկարարական ջոկատը ներկայացրել է ցուցադրական վարժանքներ:
Նախագահն այցելել է նաև նախարարության նորաբաց ճգնաժամային կառավարման կենտրոն և 911 ծառայության սրահ, որտեղ ներկայացվել են արտակարգ իրավիճակների կառավարման հնարավորությունները՝ ծրագրային արդիական լուծումներով:
Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև նախարարության նոր կառուցվող իննը հարկանի շենքի համար նախատեսվող աշխատանքային պայմաններին:
Հանրապետության երկու բուհեր արդեն ունեն նոր ռեկտոր։
Գյուրմրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստում, 21կողմ ձայնով ռեկտոր է ընտրվել Վարդևան Գրիգորյանը:
Իսկ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նիստում 18 կողմ ձայներով ռեկտոր է ընտրվել Շահեն Շահինյանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։
ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) ռեկտոր էր ընտրվել ավելի վաղ մեկ դեմ ձայնով ընտրվել էր ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանը, քիչ առաջ, հիմք ընդունելով Նոր Նորքի Մոլդովական և Բագրատունյանց փողոցների բնակիչների դիմում-բողոքները, առաջարկեց քսան միլիոն դրամի չափով պատասխանատվության ենթարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը։ Բանն այն է, որ նշված հասցեի բնակիչները էկետրացանցին դիմում են ներկայացրել և համաձայնության են եկել, որ էլցանցը նրանց համար պետք է ենթակայան կառուցի, սակայն չորս տարի շարունակ բնակիչներին հոսանք չի մատակարարվում, թեև ենթակայանը կառուցվել է։ Փոխարենը՝ բանակիչները քսանհինգ տարի շարունակ հոսանք են ստանում մեկ կմ հեռավորությամբ էլցանցից՝ իրենց կողմից անցկացված հոսանքագծերի միջոցով։
Հայաստանի էլեկտրացանցերի իրավաբան Վարդան Գրիգորյանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ է իրենց նկատմամբ վարչական վարույթ հարուցել, և իրենք ամեն ինչ անում են, որ այդ խնդիրը հնարավորինս արագ լուծեն։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, լսելով կողմերին որոշեց , որ ՀՀ էլեկտրացանցերի կողմից թույլ է տրվել գերիշխող դիրքի չարաշահում՝ ոտնահարելով սպառողների շահերը։ Հատկապես այն դեպքում, երբ էլցանցը 2005 թվականից կառուցած է եղել, բայց ինչ- ինչ պատճառներով հոսանք չի մատակարարել բնակիչներին՝ նրանց դրդելով ապօրինի հոսանքագծեր քաշել: Միաժամանակ՝ նա նկատեց, որ տեղյակ է, թե ենթակայնը շահագործվելու է, այդ իսկ պատճառով հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշեց պատասխանատվության ավելի մեղմ միջոց կիրառել՝ խիստ նկատողություն։
ՏՄՊՊ հանձնաժողովն այսօր լսեց նաև «Ֆրեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հինգ հարյուր հազար դրամի վարույթ հարուցելու հայցը: «Ֆրեշը» ակցիայի շրջանակներում կիվիի գինը սահմանել է երեք հարյուր յոթանասունհինգ դրամ, բայց վաճառել հինգ հարյուր տաս դրամով։ «Ֆրեշի» գործադիր տնօրեն Հովհաննես Ղարիբյանը, չնդունեց մեղադրանքը, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը որոշեց ընկերությանը՝ օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության համար տուգանել հինգ հարյուր հազար դրամով։
Հինգշաբթի գիշերը` Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղի է ունեցել հզոր պայթյուններ: Պայթյունները լսելի են եղել Բաբ ալ-Ազիզիյա շրջանում, որտեղ զինվորական բազային տարածքում տեղակայված է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի նստավայրը:Ականատեսները հաղորդում են երկու ծխաքուլաների մասին, որոնք բարձրանում էին ռազմական բազայի տարածքից: Առավել հաճախ օդային հարվածների թիրախ է դառնում Տրիպոլին և մասնավորապես Բաբ ալ-Ազիզիյա շրջանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.