23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ուկրաինայի Կրթության նախարարությանը որոշում է ընդունել ըստ որի՝ ուկրաիներենի և ռուսաց լեզվի հետ մեկտեղ իրենց հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում, որպես առանձին դպրոցական առարկա, կարող է դասավանդվել նաև հայերենը։
Ուկրաինական analitika.at.ua կայքի հաղորդմամբ` բոլորովին վերջերս հայերենը ներառել «Ուկրաինայի լեզուների մասին» օրենքի նախագծում։
«Հայպետհիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժինը տեղեկացնում է, որ Հայաստանում այսօր ` սեպտեմբերի 20-ին, եղանակը կպայմանավորվի մթնոլորտային ցածր ճնշման դաշտով: Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում են առատ տեղումներ։ Երեկոյան հնարավոր է քամու ուժգնացում 18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի:
Մայրաքաղաքում կդիտվեն կարճատև տեղումներ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18 մ/վրկ։ Օդի ջերմաստճանը գիշերը կլինի +9+11, ցերեկային ժամերին` +23+26 աստիճան:
Ադրբեջանական «Զերկալո» պարբերականը, վերլուծելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Իրան կատարած այցը,եզրակացրել է,որ Իրանի համար շատ ավելի թանկ է բարեկամությունը Հայաստանի հետ, քան` «եղբայրական հարաբերությունները» Ադրբեջանի հետ:
«Սեպտեմբերի 17-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդունեց այցով Թեհրանում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպմանն Ահմադինեժադն ասաց, որ Իրանը շահագրգռված է ամրապնդել հարաբերությունները բարեկամական Հայաստանի հետ` որպես պատմական բնութագրելով հայ-իրանական հարաբերությունները: Կողմերը գոհունակություն հայտնեցին զարգացող երկկողմ համագործակցության առնչությամբ` ընդգծելով փոխշահավետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համատեղ տնտեսական ծրագրերի իրագործման գործընթացը»,- գրում է «Զերկալոն»` հավելելով. «Հանդիպմանն Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և ընդգծեց այն փաստը, որ պատմության ընթացքում Իրանի և Հայաստանի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են: Իր հերթին հայ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի և Իրանի միջև չկան խնդրահարույց հարցեր, իսկ եթե կան էլ, ապա դրանք տեխնիկական բնույթ են կրում և կարգավորվում են ընդհանուր ջանքերով»:
Հանգամանալից խոսելով Նալբանդյանի` Թեհրանում ունեցած հանդիպումների մանրամասները` պարբերականը մատնանշում է,որ պետք է ուշադրություն դարձնել Մահմուդ Ահմադինեժադի` օրեր առաջ իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին արած հայտարարությանը և Թեհրանին մեղադրում կեղծումների ու երկերեսանիության մեջ:
«Պետք է ընդգծել, որ Թեհրանի երկդիմիությունը սահմաններ չունի: Մի քանի օր առաջ նույն Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց ադրբեջանա-իրանական եղբայրական հարաբերությունների անխախտելիության մասին: Նա Հայաստանին նույնիսկ ճանաչեց որպես ագրեսոր և պահանջեց Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքների ազատում: Իսկ այս ամենի ֆոնին պաշտոնական Թեհրանը խոստովանում է, որ առանց որևէ խնդրի Հայաստանի հետ ունի իրական բարեկամական հարաբերություններ, եթե, իհարկե, «տեխնիկական խնդիր» չհաշվել Ադրբեջանի տարածքների օկուպացիան»,- գրում է «Զերկալոն»:
«Պաշտոնական Թեհրանը որևէ կերպ չի ցանկանում համաձայնել Բաքվի հետ Կասպից ծովի սահմանագծման հարցում: Ընդ որում, Թեհրանը հավակնում է ստանալ այն, ինչը երբեք Իրանին չի պատկանել: Իրանը Ռուսաստանի հետ միասին դեմ է հանդես գալիս Անդրկասպյան խողովակաշարի կառուցմանը: Եվ այստեղ ընդհանրապես անհասկանալի է` ինչ նպատակներ է հետապնդում Իրանը: Արդյոք նա քծնո՞ւմ է Ռուսաստանին, թե՞ փորձում է իր համար պահել Միջին Ասիայից դեպի Եվրոպա էներգառեսուրսների տեղափոխման գործում տարանցման հանգույց դառնալու հնարավորությունը, որը թույլ կտա նրան ունենալ ազդեցության լծակներ տարածաշրջանի մուսուլմանական պետությունների քաղաքական դիրքորոշումների որոշման վրա: Ամենայն հավանականությամբ երկուսն էլ»,- ընդգծում է պարբերականը:Ըստ իրենց` Իրանը սխալ պահվածք է որդեգրել.փոխզիջումների գնալու փոխարեն ավելի է ավելացնում ճնշում:«Ադրբեջանը չեզոքություն դրսևորեց Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառելու հարցում: Նույնիսկ որոշակիորեն տվյալ հարցում աջակցեց իր հարավային հարևանին` հայտարարելով, որ Թեհրանն իրավունք ունի խաղաղ նպատակներով միջուկային ծրագրեր իրականացնել: Բացի այդ, Ադրբեջանը հրապարակավ պարտավորվեց, որ իր տարածքը երբեք չի օգտագործվի Իրանի դեմ հարձակման համար: Եվ դա այն դեպքում, եթե Իրանը դառնա միջուկային պետություն, դժվար թե Ադրբեջանն իրեն հարմարավետ զգա: Ընդհակառակը, Իրանը միջուկային զենքով անմիջական սպառնալիք կդառնա Ադրբեջանի համար: Եվ վերջապես, պաշտոնական Բաքուն հրաժարվել է աջակցել ՄԱԿ-ի որևէ բանաձևի, որն ուղղված կլինի Իրանի ազգային քաղաքականության քննադատությանը: Եվ նույնպես չնայած այն բանի, որ Իրանում բնակվող ադրբեջանական թյուրքերը զրկված են տարրական քաղաքացիական իրավունքներից»,- գրում է պարբերականը:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծում վերջին երկու օրերի ընթացքում ակնհայտորեն աճել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` միայն սեպտեմբերի 18-ին և 19-ին ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 450 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 100 անգամ: Պարզ է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողությունների նմանօրինակ աշխուժությունը նկատվում է հենց այս օրերին . նրանք փորձում են որևէ կերպ ազդել կազմակերպվող միջոցառումների ընթացքի վրա:
Ըմբռնելով հակառակորդի մտադրությունը` ՊԲ հրամանատարությունը վստահեցնում են,որ մեր ուժերը ոչ միայն ի վիճակի են ճնշելու թշնամու գործողությունները, այլև անհրաժեշտության դեպքում նրանք արժանի հակահարված կստանան:
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի կապակցությամբ, սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից 14.00-ն դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.
Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ Նովայի պողոտա, Թումանյան փողոց:
Խնդրում ենք բոլոր վարորդներին նշված ժամանակահատվածում նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն:
Տեղեկացնենք նաև, որ տոնական միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից մինչև ժամը 24.00-ն, Հանրապետության հրապարակի մուտքերը փակ են լինելու:
Հայցում ենք մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հավաստիացրել է, որ իրենց կառավարությունը շահագրգռված է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների լավացմամբ,և ամեն հարցում կփորձի աջակցել երկու կողմին էլ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:
Ըստ նրա` Քլինթոն-Դավութօղլու հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շնորհավորում է բոլորին Անկախության օրվա առթիվ և կոչ է անում բոլոր հայ երիտասարդներինիրենցից օրինակ վերցնել ու չլռել.
«20 տարեկան` բանակից վերադարձած և ինքնուրույն կյանք սկսող երիտասարդի տարիք…
Այսօր, այս մեծ օրվա նախաշեմին, «Չենք լռելու»-ն կոչով է դիմում բոլոր հայ երիտասարդներին. մի՛ լռեք: Անկախ նրանից` ընդդիմադիր եք, թե իշխանամետ, հանուն մեր հայրենիքի ստեղծե՛ք երիտասարդական նոր նախաձեռնություններ, ընտրեք թիրախային ոլորտներ և բոլոր հնարավոր միջոցներով բարձրաձայնեք մեր երկրի հիվանդությունները: Դրանց ծպտումը միայն վտանգում է բոլորիս ապագան:
«Չենք լռելու»-ի բոլոր տեսանյութերը նկարահանվել են սիրողական տեսախցիկով և մոնտաժվել ամենատարրական ծրագրերով: Արեք նույնը և դուք: Պատրաստեք տեսանյութեր, ըստ ձեզ, ամենատագնապահարույց խնդիրների վերաբերյալ և տարածեք համացանցում: Իրականում դա շատ հեշտ է:
Մի՛ լռեք:
Այո, արդարացումների փոխարեն ձեզ միայն ամոթանք ու նախատինք կմատուցեն, թերթերը կգրեն, որ ֆինանսավորվում եք «մութ ուժերի», Մայր աթոռի, իշխանությունների, ընդդիմության, աղանդավորների, ամերիկացիների, ռուսների, կոնգոցիների և ուդմուրտների կողմից:
Միևնույն է` մի՛ լռեք: Հանուն մեր հայրենիքի մի՛ լռեք:
Ձեզ կմեղադրեն, կքննադատեն հարցերը չափազանց սուր դնելու մեջ: Դրան ի պատասխան` միայն ավելի սուր դրեք հարցերը:
Մի՛ լռեք:
Որքան կարող եք` օգտագործեք YouTube-ի, Facebook-ի, Twitter-ի հնարավորությունները և բարձրաձայնեք մեր երկրում առկա խնդիրները:
Հայաստանի ներկայիս վիճակի պատճառներից մեկը երիտասարդների լռությունն է:
Մի՛ լռեք, և Անկախության 30-ամյակը մենք կնշենք բոլորովին այլ` մաքուր, ազատ, արդար և հիրավի անկախ Հայաստանում:
Մի՛ լռեք»:
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից:
Նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, ասել է.
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առթիվ:
Այս տարիներին ձեր հանրապետությունը տեսանելի հաջողությունների է հասել տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում, ամրապնդել՝ իր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Գոհունակությամբ ենք նշում, որ նոր հիմքի վրա են ամրապնդվել Հայաստանի և Ռուսաստանի պատմական խոր արմատներ ունեցող, ավանդական բարիդրացիական հարաբերությունները:
Այսօր մենք հաջողությամբ ենք բազմապլան կապեր զարգացնում դաշնակցային գործընկերության ոգով: Համատեղ ջանքերով բացում ենք փոխգործակցության նոր հեռանկարային ուղղություններ առևտրատնտեսական, ներդրումային, հումանիտար և այլ ոլորտներում: Հուսով եմ, որ ս.թ. հոկտեմբերին սպասվող Ձեր այցը Ռուսաստան լուրջ խթան կհաղորդի համագործակցության հետագա բազմակողմանի զարգացմանը:
Վստահ եմ, որ արդյունավետ քաղաքական երկխոսությունը, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն կառույցների շրջանակներում համակարգված աշխատանքը համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների երկարաժամկետ շահերին, կարևոր դեր խաղում երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի դինամիկ զարգացման, Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդման գործում»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի՛ պարոն Նախագահ,
Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին ձեր ազգային տոնի՝ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ:
20-րդ տարեդարձի տոնակատարության այս օրերին մենք արժանին ենք մատուցում մեր երկու երկրների միջև առկա պատմական կապերին, որոնք սկիզբ են առնում Հայաստանի անկախացումից շատ առաջ: Որպես մի ազգ, որը հարստացվել է հայկական ծագում ունեցող ամերիկացիների մի քանի սերունդների ներդրումով, Միացյալ Նահանգները հպարտ է ձեզ հետ միասին ընթանալ դեպի ժողովրդականացում, բարօրություն և խաղաղություն տանող ճանապարհով:
Գործընկերությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ամուր է, բարեկամությունը մեր ժողովուրդների միջև՝ հարաճուն:
Ընդունեք, խնդրեմ, լավագույն բարեմաղթանքներս ձեր ազգային տոնի առիթով»:
Այսօր Ազգային Ժողովի բակում տեղի ունեցավ 20 ամյա Հայաստանի բոլոր գումարումների խորհրդարանների պատգամավորների ընդունելություն:
Սերժ Սարգսյանը շնորհավորեց ներկաներին անկախության հոբելյանի առիթով ու ցավով նկատեց, որ տոնում ենք անկախության 20 ամյակը, բայց կան նաեւ դատարկ աթոռներ: Նա նկատի ուներ, առաջին նախագահին ու այն մարդկանց, ովքեր մերժել էին մասնակցել տոնական միջոցառմանը:
ՀՀ Ազգային ժողովում կազամակերպված տոնական ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանը հանձնել է նաեւ պետական բարձր պարգևներ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Ռուզաննա Առաքելյանը, Վոլոդյա Բադալյանը, Անահիտ Բախշյանը, Հեղինե Բիշարյանը, Ռուստամ Գասպարյանը, Ռուբեն Գևորգյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վազգեն Կարախանյանը, Հերմինե Նաղդալյանը, Արտյուշ Շահբազյանը, Գալուստ Սահակյանը, Միքայել Վարդանյանը, Գագիկ Մինասյանը և ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Տիրանի Ղարիբջանյանը:
Լրատվամիջոցներից հաղորդում են,որ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է (հևոց, բարձր ջերմություն) և նրան հիվանդանոց են տեղափոխել:
Երեք տարի առաջ Ջիգարխանյանն ինսուլտ է ստացել։ Ռուսական Newsliga.ru կայքը հաղորդում է, որ անվանի դերասանը օստեոխոնդրոզ ունի, ինչպես նաև շնչառական ուղիների հետ կապված որոշ խնդիրներ ևս։
Ի դեպ, սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում անցկացված խորովածի միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկված էր նաև Ջիգարխանյանի արձանի բացման արարողությունը։ Սակայն, արձանի բացումը կատարեց հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.