Ադրբեջանական «Զերկալո» պարբերականը, վերլուծելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Իրան կատարած այցը,եզրակացրել է,որ Իրանի համար շատ ավելի թանկ է բարեկամությունը Հայաստանի հետ, քան` «եղբայրական հարաբերությունները» Ադրբեջանի հետ:
«Սեպտեմբերի 17-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդունեց այցով Թեհրանում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Հանդիպմանն Ահմադինեժադն ասաց, որ Իրանը շահագրգռված է ամրապնդել հարաբերությունները բարեկամական Հայաստանի հետ` որպես պատմական բնութագրելով հայ-իրանական հարաբերությունները: Կողմերը գոհունակություն հայտնեցին զարգացող երկկողմ համագործակցության առնչությամբ` ընդգծելով փոխշահավետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև համատեղ տնտեսական ծրագրերի իրագործման գործընթացը»,- գրում է «Զերկալոն»` հավելելով. «Հանդիպմանն Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ և ընդգծեց այն փաստը, որ պատմության ընթացքում Իրանի և Հայաստանի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են: Իր հերթին հայ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի և Իրանի միջև չկան խնդրահարույց հարցեր, իսկ եթե կան էլ, ապա դրանք տեխնիկական բնույթ են կրում և կարգավորվում են ընդհանուր ջանքերով»:
Հանգամանալից խոսելով Նալբանդյանի` Թեհրանում ունեցած հանդիպումների մանրամասները` պարբերականը մատնանշում է,որ պետք է ուշադրություն դարձնել Մահմուդ Ահմադինեժադի` օրեր առաջ իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին արած հայտարարությանը և Թեհրանին մեղադրում կեղծումների ու երկերեսանիության մեջ:
«Պետք է ընդգծել, որ Թեհրանի երկդիմիությունը սահմաններ չունի: Մի քանի օր առաջ նույն Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց ադրբեջանա-իրանական եղբայրական հարաբերությունների անխախտելիության մասին: Նա Հայաստանին նույնիսկ ճանաչեց որպես ագրեսոր և պահանջեց Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքների ազատում: Իսկ այս ամենի ֆոնին պաշտոնական Թեհրանը խոստովանում է, որ առանց որևէ խնդրի Հայաստանի հետ ունի իրական բարեկամական հարաբերություններ, եթե, իհարկե, «տեխնիկական խնդիր» չհաշվել Ադրբեջանի տարածքների օկուպացիան»,- գրում է «Զերկալոն»:
«Պաշտոնական Թեհրանը որևէ կերպ չի ցանկանում համաձայնել Բաքվի հետ Կասպից ծովի սահմանագծման հարցում: Ընդ որում, Թեհրանը հավակնում է ստանալ այն, ինչը երբեք Իրանին չի պատկանել: Իրանը Ռուսաստանի հետ միասին դեմ է հանդես գալիս Անդրկասպյան խողովակաշարի կառուցմանը: Եվ այստեղ ընդհանրապես անհասկանալի է` ինչ նպատակներ է հետապնդում Իրանը: Արդյոք նա քծնո՞ւմ է Ռուսաստանին, թե՞ փորձում է իր համար պահել Միջին Ասիայից դեպի Եվրոպա էներգառեսուրսների տեղափոխման գործում տարանցման հանգույց դառնալու հնարավորությունը, որը թույլ կտա նրան ունենալ ազդեցության լծակներ տարածաշրջանի մուսուլմանական պետությունների քաղաքական դիրքորոշումների որոշման վրա: Ամենայն հավանականությամբ երկուսն էլ»,- ընդգծում է պարբերականը:Ըստ իրենց` Իրանը սխալ պահվածք է որդեգրել.փոխզիջումների գնալու փոխարեն ավելի է ավելացնում ճնշում:«Ադրբեջանը չեզոքություն դրսևորեց Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառելու հարցում: Նույնիսկ որոշակիորեն տվյալ հարցում աջակցեց իր հարավային հարևանին` հայտարարելով, որ Թեհրանն իրավունք ունի խաղաղ նպատակներով միջուկային ծրագրեր իրականացնել: Բացի այդ, Ադրբեջանը հրապարակավ պարտավորվեց, որ իր տարածքը երբեք չի օգտագործվի Իրանի դեմ հարձակման համար: Եվ դա այն դեպքում, եթե Իրանը դառնա միջուկային պետություն, դժվար թե Ադրբեջանն իրեն հարմարավետ զգա: Ընդհակառակը, Իրանը միջուկային զենքով անմիջական սպառնալիք կդառնա Ադրբեջանի համար: Եվ վերջապես, պաշտոնական Բաքուն հրաժարվել է աջակցել ՄԱԿ-ի որևէ բանաձևի, որն ուղղված կլինի Իրանի ազգային քաղաքականության քննադատությանը: Եվ նույնպես չնայած այն բանի, որ Իրանում բնակվող ադրբեջանական թյուրքերը զրկված են տարրական քաղաքացիական իրավունքներից»,- գրում է պարբերականը:
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.