23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամուսնական արարողություն է տեղի ունեցել Ստամբուլի Գումգափու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Ամուսնացել են Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի ներկայիս խմբագրապետ Ռոբեր Քոփթաշը և «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի դուստր Դելալն։
Հարսանեկան արարողությանը Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝մասնակցել է 275 մարդ։
Քոփթաշի և Դելալի պսակադրության ժամանակ հայկական համայնքի ու հյուրերի համար Դինքի այրին՝ Ռաքելը, նորապսակներին բանաստեղծություն է ձոնել:
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին: Հուղարկավորման հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված է 232 մարդ, գլխավորում է առաջնորդի ժառանգորդը` կրտսեր որդին` Կիմ Չեն Ընը:
Երկրի իշխանությունն այժմ ամբողջությամբ անցել է Կիմ Չեն Ընին, որը Կենտրոնական ռազմական կոմիտեի նախագահի տեղակալն է:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կիմ Չեն Իրի աճյունը կտեղակայվի Փհենյանի դամբարանում, որտեղ հանգչում է նրա հայրը` ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենը:
Երկրում սուգը պաշտոնապես կշարունակվի դեկտեմբերի 27-29-ը:
Հուղարկավորությանը օտարերկրյա պատվիրակություններ չեն հրավիրվի:
Այս մասին հաղորդել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը, տեղեկացնելով որ՝ պետության ղեկավարը մահացել է չափազանց շատ ֆիզիկական և մտավոր աշխատանքից։ Հս. Կորեայի առաջնորդը մահացել է ճանապարհորդության ժամանակ՝ գնացքի մեջ։
Իրաքի էներգետիկայի հարցերով փոխվարչապետն այսօր հայտարարել է, որ Իրաքը մաքսանենգ ճանապարհով հում նավթ է արտահանում Ադրբեջան, Աֆղանստան եւ Պարսից ծոցի պետություններ. «Նավթային մաքսանենգության գործողությունները շարունակվում են Իրաքից Ադրբեջան, Աֆղանստան, Իրանի եւ Պարսից ծոցի նավահանգիստներ: Նավթային մաքսանենգության գործողությունները հասնում են մինչեւ քրդական շրջանները, մենք արբանյակային լուսանկարահանումների միջոցով ունենք այս գործողությունների փաստագրված են պատկերները», — ասել է նա տեղական թերթերից մեկին տված հարցազրույցում:
Այս մասին տեղեկանում ենք HULIQ.com կայքից: Ըստ կայքի, Իրաքի փոխվարչապետը հայտարարել է, որ նավթի մաքսանենգ ճանապարհով արտահանության քանակը շարունակվում է աճել.
Եթե մյուս երկրները, որոնց մասին խոսում է Իրաքի փոխվարչապետը, նավթի խնդիր ունեն,ապա իր նավթային պաշարներով պարծեցող Ադրբեջանի վերաբերմունքը հարցին առնվազն տարօրիակ է:
Պաշտոնական Բաքուն չի հերքում, Իրաքի հայտարարությունը: Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքում կոնկրետ մեղադրանքին:
Նշենք, որ դեռևս հուլիսին, գլոբալ էներգետիկ հետազոտությունների (CGES), կենտրոնը հաղորդում էր,որ Ադրբեջանի նավթային արտադրությունը սկսում է անկում ապրել. 2011 թվականի հունվար – ապրիլ ընկած ժամանակահատվածում 2010 թ. համեմատ այն իջել է 4.6 տոկոսով:
Հղում href=”http://www.huliq.com/10559/iraqi-oil-smuggled-azerbaijan-and-afghanistan“>Iraqi Oil Smuggled to Azerbaijan and Afghanistan</a>
«Հայաստանի Սփյուռքի նախարարությունն ամեն կերպ խրախուսելու է հայրենակիցների հայրենադարձությունը: Բայց այդ ծրագիրը չի նախատեսում միայն ֆիզիկական հայրենադարձություն: Հայը պետք է իր հայրենիք վերադառնա ոչ միայն մարմնով, այլեւ` հոգով, սրտով եւ մտքով»,- PanARMENIAN.Net- ին երեք տարի առաջ տված հարցազրույցում հայտնել էր սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը : «Մեր առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք բոլորս պետք է Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներին հիշեցնենք, որ նրանք հայ են: Հենց այդ պատճառով էլ մենք այդպես խրախուսում ենք «Արի տուն» ծրագրի իրագործումը: Այդ ծրագրով մենք պլանավորում ենք իրականացնել սփյուռքի հայ երիտասարդության հայրենադարձը, եթե թեկուզ մի անգամ երիտասարդ հայը հայրենիք գա, նա կցանկանա հավերժ այստեղ մնալ եւ իր ներդրումն ունենալ իր երկրի զարգացման մեջ»:
2010թ. դեկտեմբերի 9-ին տարածված մի այլ հաղորդագրություն.
«Սփյուռքի նախարարությունը որոշել է խրախուսել հայրենադարձությունը, բայց ոչ զանգվածաբար: Հայաստանի սփյուռքի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել հայրենադարձության մասին հայեցակարգը, որով նախատեսում է խրախուսել սփյուռքահայերի վերադարձը պատմական հայրենիք:
Հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազմակերպումը եւ այդ գործընթացի կանոնակարգումը: Հայեցակարգում սահմանվող դրույթները վերաբերում են այն հայերին, որոնք ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Հայաստանում, լինեն դրանք անհատներ կամ ընտանիքներ: Նրանց հնարավորություն կտրվի պարզեցված կարգով Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել: Հնարավոր է նաեւ սոցիալական աջակցության տրամադրում, զբաղվածության հարցի լուծում»:
Գոյություն ունեն զանազան ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս այն երիտասարդներին, ովքեր ունեն հայկական արմատներ (որոշ ծրագրերում կարող են եւ չունենալ, բայց այդ դեպքում նրանք գալիս են սեփական միջոցներով), գալ Հայաստան ու տարբեր ՀԿ-ներում ու նմանատիպ կառույցներում, դպրոցներում որպես կամավորականներ աշխատանք տանեն, ասենք՝ թրենինգներ, դասախոսություններ, դասընթացներ, քաղաքն են մաքրում, մի խոսքով՝ ինչով կարողանում են «իրենց ներդրումն են ունենում իրենց երկրի զարգացման մեջ»: Այդ ծրագրերը վճարում են նրանց ճանապարհածախսը եւ հոգում որոշ դեպքերում նաեւ կացարանի ու սննդի մասին, բայց հիմնականում նրանք գոյատեւում ես սեփական միջոցներով:
Երիտասարդները ծանոթանում են Հայաստանին, նրանցից շատերն առաջին անգամ են գալիս Հայրենիք, շփվում տեղացիների հետ, ակտիվ մասնակցում այստեղի իրավապաշտպանական ակցիաներին, մի խոսքով՝ անցնում են իրենց կամավորությունն ու վերադառնում ով որտեղից եկել է:
Այս հինգ տարվա ընթացքում, որ ապրում եմ Երեւանում, շատ այդպիսի կամավորականներ եմ հանդիպել: Վերջերս էլ նկատել եմ մի օրինաչափություն. կամովորականությունը կարող է դառնալ քրոնիկ, այսինքն՝ մի անգամ գալով Հայաստան երիտասարդները զանազան ճանապարհներ են փնտրում Հայաստան վերադառնալու, նրանց դուր է գալիս այստեղի կյանքը, փոքր տարածությունները, մարդկային անմիջականությունը, այն ամենը ինչ կորսվել է մեծ քաղաքակրթության մեջ:
Նրանցից շատերն իմ ընկերներն են՝ Մելանին Կանադայից, Մելինեն Ֆրանսիայից, Միլենան ԱՄՆ-ից ու էլի շատ կան, ուղղակի նրանց եմ ընտրել հարցերս տալու համար՝ ինչո՞ւ են նրանք ուզում մնալ Հայաստանում եւ ի՞նչն է դա բարդացնում ու երբեմն դարձնում անհնարին:
Մելանին ու Մելինեն տեղի հայերենը վատ գիտեն, ու չնայած նրան, որ շատ լավ տիրապետում են անգլերենին եւ ֆրանսերենին, միեւնույն է, արեւելահայերենի մակարդակը չի բավարարում ասենք՝ թարգմանչի աշխատանք գտնելու համար:
Մելանին կամավորական է եղել Կանանց Ռեսուրսային Կենտրոնում, մեկնել է Շուշիի կանանց օգնելու, 6 ամիս այստեղ մնալուց հետո վերադարձել է Կանադա ու աշխատում է այնտեղ, որպեսզի փող հավաքի ու գա, ասում է՝ «Հայաստանի համար մի լավ բան անեմ», արդեն բավականին հավաքել է, մարտին կգա: Մելանին ասում է. «Կանադան հարուստ երկիր է, բարեկեցիկ, բայց կյանքը ապահով է ու ձանձրալի այդ ապահովության մեջ, մարդիկ քիչ են շփվում, միայն ակումբներ ու դիսկոտեկներ են հաճախում, չկա Հայաստանի պես, որ հյուր գնաս հաճախ: Մարդիկ Հայաստանում ավելի ջերմ են, նրանք իրական բողոք ունեն, իսկ Կանադայում՝ ոչ: Ես իմ Կանադայի ընկերներից շատերին ամիսներով չեմ տեսնում, ու ընկերությունն էլ այլ տիպի է, մի տեսակ անհոգի: Հայաստանն ուրիշ է, սիրում եմ ավելի շատ քան Կանադան, կուզեմ ապրել Հայաստան, գործ լիներ մենակ»:
Մելինեն Ֆրանսիայից է, բանասիրություն եւ բեմարվեստ է ուսումնասիրել Ֆրանսիայում, Հայաստանում է արդեն մեկ տարուց ավել, հայերեն էր եկել սովորելու, ուզում է ավելի երկար մնալ: Ասում է. «Էստեղ ու Ֆրանսիայում կան նույն խնդիրները, նաեւ՝ տարբեր են: Ես ավելի լավ եմ հասկանում Ֆրանսիայի խնդիրները, որովհետեւ այնտեղ եմ մեծացել, բայց այստեղի պրոբլեմները՝ մարդու իրավունքների հետ կապված, ինձ ոգեշնչում են պայքարել այդ ամենը շտկելու համար, ու ես կուզեմ մնալ Հայաստանում, որպեսզի ինչ-որ բան փոխեմ դեպի լավը, լինի դա արվեստում, թե հասարակարգում»: Իր սեփական թատրոնն է բեմադրում Մելինեն տարբեր տեղերում, տանը աշակերտներ է պարապում, բայց, միեւնույն է, առանց ծնողների օգնության չի կարող գոյատեւել այստեղ: «Էստեղ մարդիկ ավելի մարդամոտ են, հեշտ են գնում կոնտակտի, հեշտ են շփվում: Օրինակ, թատրոնի համար, երբ մարդիկ եմ փնտրում, շատ հեշտ համաձայնվում են համագործակցել: Նաեւ կան շատ «դատարկ» տեղեր, հենց այդ նույն թատրոնի մեջ, ուր ես կարող եմ գործել», ասում է Մելինեն:
Միլենան ԱՄՆ-ից է, ծնվել է Հայաստանում, 10 տարեկանում ընտանիքի հետ արտագաղթել են ԱՄՆ, քոլեջում ուսումնասիրել է իրավունք ու ստեղծագործական գրականություն, եկել է «Դեպի Հայք» ծրագրով հոկտեմբերին, ուզում է մնալ Հայաստանում որքան հնարավոր է երկար ժամանակ:
«Ամերիկայում ես կորցնում եմ իմ լեզուն, ես զգում եմ, որ աստիճանաբար անգլերենն ինձ համար դառնում է առաջնային, ու դա ինձ անհանգստացնում է: Քանի որ ես ապրում եմ մեծ մեգապոլիսում՝ Նյու Յորքում, ուր կյանքը շատ արագ է ընթանում, երբեմն կորում եմ այդ եռուզեռի մեջ: Այստեղ ես ինձ ավելի հանգիստ եմ զգում, չնայած լինում է եւ հակառակը, բայց ես ուզում եմ փորձել այլ կերպ ապրել: Ես չեմ ուզում «գժանոցում» ապրել: Ինչպես առաջ սովետի քարոզչամեքենան էր մատուցում մնացած աշխարհը իր քաղաքացիներին, այնպես էլ այսօր դա անում է ԱՄՆ կառավարությունը, երբ դու չգիտես թե իրականում ի՞նչ է կատարվում աշխարհում, չես տեսնում ռեալ պատկերը: Ես ուզում եմ ճանաչել Հայաստանը, որտեղից ինձ տարել են ծնողներս, միայն թե, լավ կլիներ ստանալ ինչ-որ պետական աջակցություն, գոնե աշխատանքի հարցով օգնեին, ես կմնայի հաստատ»,- ասում է Միլենան:
Հիմա ո՞նց հասկանալ. Սփյուռքի Նախարարությունը զանազան «հայեցակարգեր» է մոգոնում «հայրենադարձությունը խրախուսելու համար», իսկ երբ երիտասարդները իրենք իրենց ոտով գալիս են Հայաստան ու ուզում են մնալ այստեղ, ոչ մի առաջարկ չի անում: Նրանց բերող կազմակերպություններն են սեփական նախաձեռնությամբ թափուր աշխատանքային տեղերի մասին տեղեկատվություն տարածում կամավորականների շրջանում, ոմանք այդ կերպ հնարավորություն են ստացել աշխատանք գտնելու ու մնալու Հայաստանում: Բայց այդ ամենը պետք է լինի պետական մակարդակով, պետք չէ հայտնագործել հեծանիվ, եթե այն արդեն կա: Պետք չեն «հայեցակարգեր հայրենադարձությունը խրախուսելու համար», ընդամենը պետք է այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն մնալու ու նպաստելու մեր երկրի բարգավաճմանը, մանավանդ՝ մարդու իրավուքների ամրապնդման հարցում, քանի որ նրանք ավելի քաղաքակիթ երկրներում են մեծացել ու ունեն ավելի մեծ արդարության պահանջ: Իսկ գուցե՞ հենց այդ ազատամտությունն ու իրենց իրավունքների գիտակցումն է, որ հեչ ձեռք չի տալիս մեր իշխանավորներին, գուցե՞ վախենում են, որ հանկարծ Հայաստանը կպարարտեցվի ուսյալ ու բանիմաց, իրենց արժանապատվություն ու իրավունքները գնահատող ու պաշտպանող երիտասարդներով, ու ոնց կլինի, մեկ էլ ու հանկարծ նրանց այլախոհութունը կսասանի ավազակապետությունը:
Երբ լինում են ընտրություններ՝ նախագահական հիմնականում, ես չեմ գնում քվեարկության, որովհետեւ չկա իմ թեկնածուն: Իսկ իմ թեկնածուն հավանաբար պետք է լինի նրանցից՝ նա եվրոպական կամ ամերիկյան կրթություն է ստացել, կամ ծնվել ու մեծացել է այնտեղ, կամ վաղ հասակում արտագաղթել, նրա ուղեղը մաքուր է տեղի ներքաղաքական խաղերից, նրա արժեքները համամարդկային են, նա սիրում է Հայաստանը, նա ուզում է, որ հայերը լավ ապրեն, նա գալիս է Հայաստանը փրկելու:
Սփյուռքի Նախարարության Աստծու տվածի վրա թքելու տեմպերով իմ թեկնածուն դեռ շուտ չի հայտնվի, ուրեմն՝ ձայնս էլի կկեղծեն, ու հայրենադարձությունն իրապես խրախուսելու փոխարեն բոլոր կանայք իրենց աղջիկներին կկոչեն Անի, իսկ տղաներին՝ Վան: Հա ու մեկ էլ անհեթեթ ու անօգուտ հազարավոր դոլարանոց սեմինարներ կանցկացնեն «Կնոջ դերը Սփյուռքի ամրապնդման գործում»: Իսկ էդ երիտասարդները՝ ի՞նչ կա որ, ջահել են, թող գնան փող աշխատեն, գան ստեղ նայեն սարերին ու ծախսեն էդ փողը:
Այսօր երեկոյան «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում իր դստեր նշանադրության արարողությունը կնշի «Օջախ» ցանցի սեփականատերը: Օջախի Երեմը որոշել է իր ընտանեկան արարողությունը կազմակերպել վերջերս մոդայիկ դարձած` Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրում, հետ չմնալով նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանից, որն իր աղջկա հարսանիքով կատարեց սեփական օբյեկտի բացումը, Կաթողիկոսից, որն այստեղ նշեց իր ծննդյան տարեդարձը:
Նշանադրության արարողությանը հրավիրված են քաղաքական և գործարար վերնախավի ոչ քիչ թվով ներկայացուցիչներ:
Ի դեպ Երեմի տղան, որի հարսանիքին անգամ հայրը նման շռայլություն թույլ չտվեց իրեն, ամուսնացած է,Գեղարքունիքի նախկին մարզպետ Ստեփան Բարսեղյանի աղջկա հետ:
Միացյալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան քվեարկած թիվ 306 բանաձեւը Հայ դատի աշխատանքներու մարտավարական փոփոխության արգասիքը կարելի է համարել: Բանաձեւը, առանց Ցեղասպանություն բառեզրի օգտագործման, խորքին մեջ կթեւակոխե ճանաչումի հաջորդ հանգրվանը` հատուցումներու մեկ կարեւոր բաժինը:
Ներկայացուցիչներու տունը առանց առաջադրված բառեզրին շուրջ ծավալող բանավեճի խորքին մեջ կանցնի՛ ճանաչման բուն նպատակին եւ Թուրքիայեն կպահանջե իրավունքներու վերադարձ` բուն իրավատիրոջ:
Կը վերադառնանք հատուցումի բաժինին. նախ, տառացիորեն ներկայացնենք թիվ 306 բանաձեւին հիմնական 4 կետերը.
— Դադրեցնել Թուրքիո մեջ բոլոր տեսակի կրոնական խտրականությունները:
— Արտոնել եկեղեցիներուն իրականացնել կրոնական ծեսեր, մատուցել կրթական, ընկերային ծառայություններ` առանց սահմանափակումներու:
— Վերադարձնել քրիստոնեական եկեղեցիները, կրոնական եւ կրթական կառույցները, դպրոցները, հուշարձանները, սրբավայրերը եւ այլ աղոթատեղիներ, ինչպես նաեւ շարժական գույքը (արվեստի գործեր, ձեռագիրներ, եւ այլն):
— Արտոնություն տալ քրիստոնյաներուն կատարել եկեղեցիներու, աղոթատեղիներու, այլ սրբավայրերու եւ հիվանդանոցներու նորոգության աշխատանքներ:
Առաջին կետը ուշադրություն կգրավե: Բանաձեւի որդեգրումը առաջին հայացքով կձգե այն տպավորությունը, որ որոշումը, իր ընդհանուրին մեջ, կվերաբերի քրիստոնեական կրոնի ազատության, ընդ որում հայկականին: Ուշադիր ընթերցումը առաջին կետին կնախանշե ինքնին, որ կխոսվի բոլոր տեսակի կրոնական խտրականություններուն վերջ տալու անհրաժեշտության մասին: ,բոլորե-ը այստեղ խտրականություններուն տարատեսակության չի վերաբերիր, այլ կրոններուն: Իսկ բոլոր կրոններուն մեջ կներառվի հրեականը, ինչ որ մտածել կու տա հրեական լոպիի մասնակցության, անուղղակի քաջալերանքին կամ առնվազն գործընթացը չարգելակելու մասին: Բանաձեւը բնականաբար հայկականին առընթեր վայելած է զորակցությունը երկրի թիվ 2 լոպիիստական խմբավորումին` հունական քաղաքական գործոնին: Ուրկե կընդգծվի՛ ճշդված մարտավարության երկրորդ կարեւոր հանգամանքը` լոպիիստական ուժերու կուտակումի ապահովումը, իբրեւ կարեւոր նախադրյալ հաջողության հասնելու:
Կրոնական ազատությունը, եկեղեցիներու նորոգությունը, սրբավայրերու արարողություններ կազմակերպելու իրավունքը մարդկային իրավունքի այնպիսի բաղադրատարրեր են, որոնց առաջադրումն ու պահպանումը նախապես այլ ուխտերով եւ համաձայնություններով վայելած են Միացյալ Նահանգներու աջակցությունը. հաճախ ալ` անոր հառաջատար ներգրավվածությունը նման փաստաթուղթերու ձեւավորման մեջ: Մարտավարական երրորդ արդյունավետ մոտեցումը առաջադրված միջավայրի կիրարկած արժեհամակարգի որդեգրումով նմանատիպ բանաձեւի նախագիծերու ներկայացումին մեջ կկայանա:
Ներազգային առումով եւս տակավ կձեւավորվի ճանաչումեն հատուցում հավաքական աշխատանքի անցում կատարելու անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետությունը իր բարձրագույն ղեկավարության մակարդակով կխոսի Սեւրի դաշնագիրի այժմեական եւ իրավական կարեւորություն ներկայացուցած ըլլալու իրողության, արդարության վերականգնման եւ Ցեղասպանության հետեւանքներու վերացման մասին, մինչ սփյուռքը հետզհետե պահանջատիրական հիմունքի վրա կշեշտե հատուցումներու իրավական թղթածրարի պատրաստության անհետաձգելիությունը: Այս ծիրին մեջ կարեւոր մեկնակետ կհամարվի սփյուռքի ազգային եւ հոգեւոր կեդրոնին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնած գիտաժողովի կազմակերպումը` միջազգային օրենքի հիման վրա հատուցումներու իրավաքաղաքական պատրաստվածության ենթահողը նախագծելու համար:
Մինչ մարտավարական այլ տեսակի փոփոխություններ այս օրերուն կնախանշեն հաջողության նախադրյալները` Ֆրանսայի մեջ Ցեղասպանության ժխտումի քրեականացումին:
Հայկական գործոնը ինքնապարտադրանքի փաստերով կպարտավորեցնե պաշտոնական Անգարան մերթ դեպի Փարիզ սպառնալու, մերթ դեպի Վաշինկթըն հակազդեցության կարգով հայտարարություններ կատարելու: Իրադարձությունները այնպես մտածել կու տան, որ դեպի 100-ամյակ ճիշդ հունով կառաջնորդվի՛ համահայկական գործոնը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Ռուսական Lenta.ru կայքը հաղորդում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը հայտարարել է, թե` Ուկրաինայի գլխավոր դատախազությունն անհերքելի ապացույցներ ունի, որ ուկրաինացի պատգամավոր Եվգենի Շչերբանի պատվիրված սպանության համար վճարել են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին պատկանող ընկերությունները։
Ասվածը վերաբերվում է 1996թ. պատգամավոր Շչերբանի և նրա կնոջ աղմկահարույց սպանությանը օդանավակայանում, որը դեռևս բացահայտված չէ։
Կայքը հաղորդում է, որ Ուկրաինայի դատախազությունն այդ սպանության պատվիրման համար կասկածում էր Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյին, որը Ուկրաինայի վարչապետն է եղել 1996- 1997 թթ., իսկ 2006թ. ԱՄՆ- ում 9 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ փողերի լվացման համար):
«Բացի այդ Շչերբանի սպանության համար գումարներ փոխանցած Somali Enterprises ընկերությունը հենց այն ընկերությունն է, որը Տիմոշենկոյին գումարներ է փոխանցել ՝ թանկարժեք իրեր, մուշտակ, ավտոմեքենաներ ձեռք բերելու, հյուրանոցներում, ռեստորաններում վճարումներ կատարելու համար»,–ասել է գլխավոր դատախազի տեղակալը։ Կուզմինը տեղեկացրել է, որ, քիլլերների բանկային հաշիվների գումարները փոխանցվել են Տիմոշենկոյին և Պավել Լազարենկոյին պատկանող ընկերություններից.
«Մենք ցանկանում ենք այդ հարցի առնչությամբ օգնություն ստանալ նաև ամերիկացի դատախազներից։ Փորձում ենք հարցաքննել Լազարենկոյին, այդ թվում նաև այս հարցի շուրջ, ասել է Կուզմինը։ Քննիչներն այժմ մտադիր են պարզել, թե արդյո՞ք Տիմոշենկոն ինքը մեղսակից է վարձու մարդասպաններին փողերի փոխանցման հարցում»։
Սպանության շարժառիթներ ըստ՝ Կուզմի առկա է, Տիմոշենկոն և Լազարենկոն, որպես բիզնես գործընկերներ, Ուկրաինայում գազի մենաշնորհային բաշխմամբ են զբաղվել, և նրանց մեթոդները, բավականին լուրջ դիմադրության են հանդիպել Շչերբանի կողմից։
Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ամփոփելով տարին, գնահատելով իր կատարած աշխատանքը, նշեց, որ հինգբալանոց համակարգով առաջնորդվելիս իրեն 3 է գնահատում դատական համակարգում, 4` նոտարիատում կատարած աշխատանքի և 4` պետռեգիստորի համակարգում կատարած աշխատանքի համար: «2` ոչ մի դեպքում և ոչ մի ոլորտի համար ինձ չեմ նշանակի»,- ասաց նա:
Դատական իշխանությունների վերաբերյալ նախարար Թովմասյանի մտահոգությունն արդարացի է. «Ոլորտում փոփոխություններն ընթանում են ամենադանդաղ կերպով: Ամեն անգամ այս համակարգի մասին խոսելիս ասում եմ, որ խնդիրները բազմաթիվ ու բազմաշերտ են: Ոլորտում անելիքները շատ մեծ են: Եկող տարի պատրաստվում եմ կատարել աշխատանք, որը կապահովի դատական իշխանության հանդեպ վստահության բարձրացումը, դատական ակտերի բողոքարկման տոկոսի իջեցումը, փաստաբանական ինստիտուտի կայացումը և այլն»,- ասաց նախարարը:
Այս պահի դրությամբ Հայաստանում ավելի քան 4500 դատապարտյալ կա: Մարդկանց ճակատագրերը որոշում է մի համակարգ որը, արդարադատության նախարարի բնորոշմամբ շարունակում է մնալ աքիլլեսյան գարշապար:
Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` ամիսներ առաջ իրեն հայտնած անվստահությանը, Թովմասյանը ասաց, որ, չնայած դրան ՄԻՊ-ին դիտարկում է որպես իր դաշնակից: «Բայց ես մտավախություն ունեմ, որ, Աստված չանի, ժողովուրդը կարող է հիասթափվել նրանից: Ես չեմ ուզում գնահատականներ տալ նրան: Կարծում եմ՝ կգտնենք համագործակցության առավել շատ եզրեր»,- ասաց նա:
Լրագրողներին հետաքրքրում էր նաև նախարարի առօրյան: Նշենք, որ Թովմասյանը ԱԺ-ի «ամենամատչելի» նախարարն է, և մյուսների նման հարցը կիսատ լսած չի փախչում, այլ սիրով ու հանգամանորեն է պատասխանում:
Նա ասաց, որ թեպետ ազատ ժամանակ քիչ ունի, սակայն ժամանցը ընկերների և ընտանիքի հետ անցկացնում է սրճարաններում ու ակումբներում, զբոսնում Երևանի փողոցներում:
Քիչ առաջ Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց« Նիգ-Ապարան հայրենակցական միության 5-րդ համագումարը։
Ի դեպ դահլիճը լեփ-լեցուն է եղել, սակայն բավականին ցուրտ:
Համագումարում միությունը նոր նախագահ է ընտրել` Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյան:
Նա այս պաշտոնում կփոխարինի Երեւանի ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանին:
Հիշեցնենք, որ Նիգ-Ապարան հայրենակցական միությունն ունի 2 պատվավոր նախագահ` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Տիգրան Մեծ հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը:
Համագումարից հետո նիգ –Ապարանցիների ընտրյալ մասը իրենց հյուրերի հետ հրավիրվել են տոնական ընթրիքի:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր խոշոր չափի տուգանքի ենթարկեց «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիանա» և «Անի կաթ» ընկերություներին, կաթնամթերքի շուկայում թույլ տված ակնհայտ չարաշահումների համար:
Երեկ «Հայկական Վարկածին» այս մասին տեղեկացրել էր Սննդի անվտանգության պետական տեսչությունը, որի կատարած ստուգումների արդյունքում, ևս հայտնաբերվել էր չարաշահումներ:
ՏՄՊՊՀ նիստին նախագահ Արտակ Շաբոյանը ասաց, որ այս ընկերությունները իրենց որոշ ապրանքատեսակներում օգտագործել են բուսական յուղ, այն է` կոկոսի յուղ, ինչը կենդանական յուղից երկուսուկես անգամ ավելի էժան է, ավելին` ըստ ուսումնասիրությունների` կոկոսի յուղը նույնիսկ բացասական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա:Կոկոսի յուղը միակ արգելված հավելանյութը չէ, որ ընկերությունները օգտագործել են: Նրանք կաթնամթերքի արտադրության մեջ օգտագործել են նաև կաթի փոշի, սակայն չեն մակնշել:
«Այս ձևով ընկերությունները ստեղծել են անբարեխիղճ մրցակցային դաշտ, խաբել սպառողներին և ստացել գերշահույթ»,- ասաց Շաբոյանը:
Հանձնաժողովն ապացուցված համարելով այս բացահայտումները և հաշվի առնելով, որ նշված ընկերությունները նախկինում մեկ անգամ արդեն հայտնվել են հանձնաժողովի տեսադաշտում և զգուշացվել էին ձեռնպահ մնալ օրենսդրության խախտումներից, նրանց նկատմամբ կիրառեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ` տուգանք նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Ըստ այդմ` «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին տուգանվեց 50 մլն դրամի չափով, «Անի կաթը»` 5մլն դրամի և «Դուստր Մարիանա» ընկերությանը` 20մլն դրամի չափով:
Հ.Գ.Ինչ խոսք, տնտեսական ճգնաժամի պայմաններում, այս մեթոդը բյուջե լցնելու արդյունավետ միջոցներից մեկն է, սակայն լավագույնը չէ: Եթե տնտեսվարողները վերջնականապես չսննկացան ու չփակեցին իրենց բիզնեսը, ապա իրենց վճարած միլիոնները հանելու են ժողովրդի գրպանից, իսկ թե ինչ մեխանիզմով, վերահսկողները կտեղեկանան արդեն հաջորդ ստուգումների ընթացքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.