23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Աղբահանության սակագների փոփոխման գործընթացը նոր խմորումների դուռ է բացել:
Քաղաքապետարանը աղբահանությունից գանձվող գումարների կոնկրետ չափ է իջեցրել թաղապետարաններին, որոնք մեր ունեցած տեղեկությամբ ուղղակի անհնար է հավաքագրել:Խոսքը վերաբերվում է ոչ բնակելի շենքերին: Խնդիրն այն է, որ գումարներ պետք է վճարեն կադաստրում գրանցված բոլոր օբյեկտները, սակայն դրանց մեծ մասն այսօր չի գործում ու ստացվում է, որ չօգտագործվող օբյեկտները որոնք բնականաբար չեն կարող աղբ արտադրել,պետք է դուրս գան ցուցակից: Այսինքն մեխանիկորեն աշխատող օբյեկտների գույքագրում է տեղի ունենում, Սա իր հերթին բերում է բազայի մաքրմանը, սակայն մյուս կողմից թաղապետարանների վրա դրված գումարի հարցն է դառում խնդիր. Որտեղից պետք է հավաքագրվի այդքան գումար, եթե օբյեկտներից կեսից ավելին կաթվածահար վիճակում է:
Հետաքրքիր է այս փաստը հաշվի առե՞լ է Քաղաքապետարանը գումարի չափը որոշելիս:
Հայաստանի կառավարությունը մարտի 1-ին կայացած նիստում որոշում է կայացրել մարտի 17-ի աշխատանքային շաբաթը տեղափոխել մարտի 24:
Կառավարությունն ավելի վաղ մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխել էր մարտի 17: Որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան 4 օր հանգստանալ մարտի 8-ի Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը նոր տեղափոխությունը պայմանավորել է քաղաքական օրացույցով, նաեւ նախագահի միջոցառումների ժամանակացույցով:
ՀՀ Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին:Հատկանշական է որ այն քվեարկության է դրվել հենց մարտի 1-ին: Ինչի մասին այսօր ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ասել է. «Սրբապղծության նման մի բան է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենք մարտի 1-ին քվեարկության դնելը»:
Վիճահարույց օրինագիծն անցել է 67 կողմ, 1 դեմ և ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Օրինագծին կողմ է քվեարկել միայն կառավարող կոալիցիան, իսկ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:
Ընդդիմությունը օրենքի նախագիծը անընդունելի է համարում ` հիմնավորելով, որ այն սահմանափակում է խորհրդարանի լիազորությունները, նախադեպ է ստեղծվում զինված ուժերը ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար, ինչը հակասում է սահմանադրությանը:
Ի դեպ օրինագիծը հակասահմանադրական են համարում նաև ՀՀԿ պատգամավորներից շատերը, երեկ նման կարծիք է հայտնել նաև հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Հետաքրքիր իրավիճակ է եղել այսօր դահլիճում քվեարկությունից առաջ. ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել` հանրապետական պատգամավորներին դահլիճ բերելու համար:
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի՝ ժխտողականության քրեականացման օրինականացման արգելակումը, հայության մոտ չպետք է հիասթափության և հուզական նոր ալիք բարձրացնի: Այնպես, ինչպeս Ազգային ժողովի և ծերակույտի քվեարկությունները երախտագիտական զեղումնային հակազդեցություններ չպետք է ստեղծեին հայ զանգվածների մոտ:
Քաղաքական սառնասիրտ տրամաբանությունը պարտադիր է դեպքերի ընթացքը գնահատելու, յուրաքանչյուր հանգրվանում քաղաքական շարժառիթները ընկալելու և նման մոտեցումների վրա հիմնված մեկնաբանություն կատարելու կամ համապատասխան կանխատեսումներ անելու:
Այս առումով, ո՛չ Ազգային ժողովի և ծերակույտի քննարկումներն ու քվեարկությունները հայամետ որակումներով պետք է բնութագրել և ո՛չ էլ Սահմանադրական խորհրդի արգելակումը հակահայ տրամադրություններով պետք է մեկնաբանել: Խնդիրը զուտ ֆրանսիական քաղաքականության պարունակի մեջ տեղադրելով թե՛ ներքին նախընտրական և թե՛ Փարիզ-Անկարա պարանաձգության, թե՛ Թուրքիայի` Եվրոպական Միության անդամակցության համար կատարած նկրտումների և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության վերաբերող գործընթացների հետ է կապված բացառապես: Այստեղ պատմական ճշմարտացիությունը կամ մարդու իրավունքները կարգախոսային ընկալումներ ունեն և պարզապես ծառայեցվում են քաղաքականություն իրականացնելու աշխատանքին:
Մի պահ տեսնենք սակայն, որ Սահմանադրական խորհրդի արգելակման նախօրյակին ի՛նչ էր կատարվում Թուրքիայում: Ծերակույտի որոշման նախօրյակին թուրք հասարակությունը հակազդում էր Հրանդ Դինքի սպանության ձգձգված դատավճռին, որն ի դեպ, ոչ միայն հասարակության, այլ նաև պաշտոնական Անկարայի ներկայացուցիչներին և մի զավեշտալի ցուցադրությամբ նաև դատական իշխանություններին անբավարարվածության և դժգոհության ալիքի բարձրացման տեղիք էր տալիս: Զանգվածային այս երևույթը ամբողջությամբ շահարկվում էր Եվրոպային և հատկապես Փարիզին պատգամ փոխանցելու համար:
Հիմա, Սահմանադրական խորհրդի որոշման նախօրյակին զանգվածային այլ ցուցահանդես էր կազմակերպվել Թաքսիմ հրապարակում: Ուժի ցուցադրության առիթ էր պետք հայկական թեմաներով թուրք ազգայնականությունը փողոց իջեցնելու համար: Օգտագործված թեման այս պարագայում Խոջալուն էր, որի դատապարտման համար թուրքական աննախադեպ տարողությամբ ցույց պետք էր և որի ընթացքում հայատյացության աստիճանաչափը նոր սանդղակներ պետք է արձանագրեր: Խոջալուի դատապարտման նպատակով Անկարա-Բաքու միացյալ քարոզչամեքենան միաժամանակ թե՛ Բաքվում և թե՛ Պոլսում կազմակերպել էր աննախընթաց տարողությամբ ցույցեր, հայտնապես թիրախ ունենալով ոչ միայն Խոջալուի դատապարտումը: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատունը ստացել էր անհրաժեշտ պատգամը` «սև ծաղկեպսակ»-ը: Մեր պաշտոնակից «Մարմարա»-ն նկատառելի դիտարկում է կատարել՝ Պոլսի ցույցերում նկատելով ընկերվարական ադրբեջանցիների շարժումը, որը պահանջել է չշահարկել Խոջալուն Հայոց ցեղասպանությունը ժխտելու պահանջներում: Խնդիրը այստեղ, առավել վերաբերում է Խոջալուի առաջնահերթությունը չստվերելու համաադրբեջանական մոտեցումին, որն իր հերթին բացայայտում է Խոջալուի պատրվակով ժխտողական քաղաքականության ներկա արարը լիարժեք օգտագործելու պաշտոնական Անկարայի քաղաքականությունը:
Արժե մեկ անգամ ևս ընդգծել ներֆրանսիական հակասությունները, պարզապես լույսի տակ բերելու Սահմանադրական խորհրդի կատարած զուտ քաղաքական գրաքննությունը: Միայն այն հարցը, թէ ինչպե՞ս սահմանադրական կարելի է նկատել հրեական ողջակիզումի ժխտումը քրէականացնող Կեսոյի օրենքը և հակասահմանադրական հայտարարել Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ճանաչված Ցեղասպանությունների ժխտումը պատժելի դարձնող օրինագիծը, բավարար է համոզվելու, որ կատարվածը ոչ թե սահմանադրական արգելակում է, այլ քաղաքական գրաքննություն: Հայկական կողմի համար ցավ է անշուշտ նկատելը, որ Ցեղասպանությունը հերթական անգամ խաղաթուղթ է մարտավարական ժամանակավոր խաղեր իրականացնելու համար: Այդ խաղի հերթական արարը նոր օրինագծի խոստումն է, մշակումը և նույն ընթացակարգի վերսկսումը:
Հայկական կողմը, հեռու` երախտագիտական հուզականությունից կամ հիասթափության նոր ալիքներից, Ֆրանսիայի ներքին և արտաքին քաղաքականության ընդհանուր պարունակի մեջ դիտելով խնդիրը, պարզապես քաղաքական նպաստավոր պահերին քարոզչաքաղաքական ազդեցիկ գործողություններ իրականացնելու համար դիրքերը պահելու անհրաժեշտության առաջ է կանգնած: Մանավանդ որ Ֆրանսիան մեկ անգամ ևս հասկացրեց, որ սահմանադրական և իրավական խնդիրները քաղաքական պահի ազդեցության տակ որոշվելիք հարցեր են:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
“Ազդակ“-ի գլխավոր խմբագիր
Այսօր նշվում է գարեջրի միջազգային օրը: Տոնը գալիս է վիկինգների հայրենիքից՝ Իսլանդիայից: Այս օրը իսլանդացիները խորհուրդ են տալիս խմել այնքան գարեջուր, ինչքան «հնարավոր է տեղավորել»:
Մարտի 1-ը պատահական չէ ընտրված, քանի որ 1989 թ. հենց այս օրը Իսլանդիայում ընդունվեց թունդ գարեջրի մասին օրենք, որով չեղյալ էր համարվում երկրում 75 տարի գործած «չոր օրենքը»:
Տոնի շրջանակներում այս երկրում անցկացվում են գարեջրի փառատոներ, որոնց ամենաակտիվ մասնակիցները լինում են ուսանողները: Նրանց հանգիստ կարող են միանալ նաև զբոսաշրջիկները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 1-ին, պետք է կայանար Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատաքննությունը: Նախատեսված էր, որ մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող Հարություն Հարությունյանը, սակայն դատն սկսվելուն պես, պարզվեց, որ ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի փաստաբան Լիանա Գրիգորյանը չի ներկայացել դատաքննությանը:
Նա նամակ էր ուղարկել դատավոր Մխիթար Պապոյանի անունով, նշելով, որ լուրջ հիվանդ է, չի կարող ներկայանալ և խնդրել էր հետաձգել դատական նիստը:
Դատավոր Մխիթար Պապոյանը նշեց, որ անհարգելի է գնահատում փաստաբանի բացակայությունը, քանի որ որևէ տեղեկանք ներկայացված չէ: Նա միաժամանակ ասաց, որ նրա բացակայությամբ անհնար է շարունակել դատաքննությունը և հետաձգեց նիստը մինչև մարտի 13-ը:
Փետրվարի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն ապօրինի պահվող զենք-զինամթերքի աննախադեպ զինանոց են հայտնաբերել մայրաքաղաքի Նոր Նորքի զանգվածում:Ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկություն են կատարել 1965 թ. ծնված Արշավիր Կարապետյանին պատկանող, Մոլդովական փողոցի 12 հասցեում գտնվող կաթսայատանը կից շինությունում, որտեղից հայտնաբերվել է առանց պահունակի ԱԿ տեսակի 12 ինքնաձիգ, 1 ինքնաձիգ` անընթեռնելի գրառումներով, օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի СВД դիպուկահար հրացան, 6 ձեռքի գնդացիր, հաստոցային 4 գնդացիր, 7,62 մմ տրամաչափի գնդացրի երկու փող, 5 նռնականետ, հակատանկային նշանականետի 3 հրթիռ, ԱԿ տեսակի ինքնաձիգի ենթափողի նռնականետ, հակատանկային MOH-50 տեսակի 11 ական, մետաղյա տուփով` 703 հրապատիճ-դետոնատոր, 7 պայթուցիչ, ծխախոտի տուփի մեջ` անհայտ ծագման էլեկտրոնային սարք, հակատանկային նռնակ, РГ տեսակի 5 նռնակ, Ф1 տեսակի 50 նռնակ` բոլորն էլ առանց պայթուցիչների, 8 էլեկտրադետոնատոր, 4 դետոնատոր` պայթուցիչ քուղերով, 1 պարկ պայթուցիչ, 31 զարկան, հոսանքի փոխանցման 1 մեխանիզմ, գլանաձև տրոտիլային 64 գլանիկ, 62 հատ տրոտիլային զանգված՝ 400 և 200 գրամ, լսող սարք` ականջակալով, ռադիոընդունիչ` 3 գլխիկներով, տարբեր տրամաչափի 5273 փամփուշտ, փամփշտաշղթայի 19 կտոր , անհայտ ծագման և նշանակության 2 կլոր իր, 17 երկաթյա փակ տուփ, 2 կիսաբաց մետաղյա տուփ, որոնցից մեկում առկա էին 20, իսկ մյուսում` 28 տուփ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 2 փակ տարա` պայթուցիչներով, լիցքավորված 32 փամփշտատուփ՝ 30 փամփուշտներով, մետաղյա պահունակ՝ 7,62 տրամաչափի 498 փամփուշտով, մարդու ուրվապատկերով և 6-10 թվանշաններով 27 թիրախ:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդված 1-ին մասի հատկանիշներով:
Փետրվարի 29-ին` ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում, ձնակույտի մեջ արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ «Հովհաննես Մարտիրոսյան Ճանշին» ՍՊԸ-ի ուժերով ճանապարհի նշված հատվածը մաքրվել է, երթևեկությունը վերականգնվել, իսկ արգելափակված ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաման է ստորագրել, որի համաձայն ՌԴ քաղաքացիներն այսօրվանից կարող են Վրաստան մուտք գործել առանց վիզայի, հաղորդում է ИТАР-ТАСС-ը վկայակոչելով Վրաստանի կառավարությանը:
ՌԴ քաղաքացիները, որոնք այսօր սովորական չվերթերով ժամանել են Վրաստան, օդականավակայանի անցագրային կետը անցել են առանց վիզայի: Նրանց անձնագրերում դրվել է սահմանը հատելու հաշվառման կնիք:
Ի դեպ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերացվել է միակողմանի կերպով:
Օրեր առաջ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին երկրի խորհրդարանում իր ելույթում առաջարկել էր միակողմանի կարգով վերացնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը. «Ես Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի կարգով վերացնելու` նոր նախաձեռնությամբ եմ հանդես գալիս: Պետք է, որ յուրաքանչյուր ռուսաստանյան գործարար իմանա, որ կարող է Վրաստան գալ, ներդրումներ անել, փող բերել, փող տանել, բիզնես անել, արտադրություն հիմնել: Դա պաշտպանված կլինի: Նրանք նաև ազատ կտեղաշարժվեն այնպես ինչպես և մյուս երկրների ներկայացուցիչները: Եվ նրանց համար, ինչքան հնարավոր է, հարմարավետ ռեժիմ կսահմանվի»,- խոստացել է Սաակաշվիլին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.