23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հրապարակ». Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ն Կենտրոնում իր ակտիվիստների միջոցով ցուցակագրում է ընտրողներին ու գումար է խոստանում: ԲՀԿ ակտիվիստները 10-15 հոգու ցուցակ են ներկայացնում, որոնք պիտի լինեն ցուցակը կազմողին մոտիկ մարդիկ` հարազատ, բարեկամ, հարևան: Հետագայում հենց այդ ակտիվիստից էլ նրա շրջապատը պետք է գումարները ստանա: ԲՀԿ քարոզիչներն ասում են, որ այս ընտրությունները բոլորովին այլ ընտրություններ են լինելու, ԲՀԿ-ն «ծալելու է» ՀՀԿ-ին: Ի դեպ, ՀՀԿ-ն ևս այս օրերին ձեռքերը ծալած չի նստել` իրենց շտաբների աշխատակիցներին գործուղում են հարևանների տները` նրանց ցուցակագրելու:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր`Մխիթար Պապոյան շարունակվեց, ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը:
Այսօր իր մեղադրական ճառը հրապարակեց մեղադրող Հարությունյանը, որը դատարանին միջնորդեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռանգարվմամբ, նաև չհանել Օհանյանի գույքի վրա եղած կալանքը:
Իր ճառում մեղադրողն ասաց, որ ազատազրկում է պահանջում նաև գործով անցնող Սամվել Մախմուրյանի, Ստեփան Կարախանյանի և Արա Լևոնյանի համար, սակայն կարծում է, որ նշանակված ազատազրկումը պայմանականորեն չպետք է կիրառել։
Մեղադրողը շեշտեց այն փաստը, որ բոլորն իրենց սույն գործում մեղավոր ճանաչում են, բացի Օհանյանից, որը համառում է, թե` յուրացում չի կատարել:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը):
Նա վերականգնել է պետությանը հասցված վնասը. ավելի քան 200 միլիոն դրամ, սակայն մինչ օրս, դատական նիստերի ժամանակ և նախաքննության ընթացքում նշել է, որ ինքը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը:
Նա հույս ուներ, որ վերականգնելով վնասը, կարող է խուսափել ազատազրկումից և պատժի պայմանական կիրառում ստանալ, սակայն ինչպես Թամամյանի դեպքում այս անգամ ևս պարզվեց, որ հույսերը սին էին:
Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի կանխատեսմամբ՝ խորհրդարան կանցնի 5 կուսակցություն. ՀՀԿ-ն, քանի որ արդեն անձնագրերը ռեստավրացիա է անում, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ըստ նրա, կստանա իր 7-10 տեղը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության դեպքում, եթե նրանք անցնեն ԱԺ, ապա ՕԵԿ-ը հաստատ չի լինի ԱԺ -ում:
Ըստ Հակոբյանի Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակը մեր առջև բացում է հայկական բուրժոււազիայի կրիմինալ գույները. մանր ջեբկիրից մինչև ուրացող ու շնացող:
«Այնտեղ նույն ՀՀՇ-ականներն են կերպարանափոխվախծ ՀՀԿ-ի: Դրանք մակաբույծների և պորտաբույծների խումբ են, որոնք առանց ժողովրդի հետ մեկ բառ փոխանակելու մանդատներ են ստանում», — ասաց նա:
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի ցուցակին, որին նա նույնացնում է ՀՀՇ-ի հետ, Մարքսիստն ասաց. «Ես ողջունում եմ նրանց համառությունը, որն անգլիական բուլդոկի համառություն է: Ես կարծում եմ, որ անգամ եթե 10 տեղ պոկեն… միայն Լևոն Տեր Պետրոսյանը արժանի է մյուս ամբողջ թիմին: Մենք այդ տեսակետից նրան հավասարազորը չունենք:Իսկ ՀԱԿ ի ուժերը թերագնահատել չի կարելի»։
Հակոբյանի կարծիքով. «Այս պառլամենը կլինի հեղափոխության և ինտելեկտի տեսակետից ավելի բարձր: ՀՀՇ-ին պետք չէ պատմության աղբարկղը գցել: Ընդհանուր առմամբ ՀԱԿ–ի ցուցակում արժանի մարդիկ են ներառված, ովքեր, ըստ նրա, կարող են պառլամենտում հեղաշրջում առաջացնել»:
Երիտասարդների հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է ունենալ հստակ ռազմավարություն, որտեղ կարտացոլվեն երիտասարդության զարգացումն ապահովող բոլոր խնդիրները և դրանց լուծումները նյութական, ֆիզիկական, մտավոր, հոգեբանական, գեղագիտական առումներով: Չնայած այն հանգամանքին, որ մշակվել է 2007-2012թթ. երիտասարդական քաղաքականության վերաբերյալ ռազմավարություն, սակայն այն բավարար չափով չի նպաստել երիտասարդության խնդիրների լուծմանը, և այդ խնդիրները շարունակում են մտահոգել հանրությանը: Երիտասարդության շրջանում ակտիվ հասարակական կամ քաղաքական մասնակցությունը պայմանավորված է բացառապես առանձին կուսակցությունների քաղաքական շահերով: Նախարարությունը բավարար չափով չի ընդարձակել իր համագործակցությունը տարբեր ապաքաղաքակական երիտասարդական հասարակական կազմակերպությունների կամ քննադատությամբ հանդես եկող երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունների հետ և չի օժանդակել դրանց գործունեությանն ու զարգացմանը:
Մտահոգիչ է հատկապես ՀՀ մարզերում երիտասարդների և երիտասարդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը: Չեն անցկացվել համալիր միջոցառումներ վիճակը բարելավելու ուղղությամբ: Մարզերում, կուսակցական նախաձեռնություններից բացի, երիտասարդների համար չեն նախատեսվել կամ անցկացվել ժամանցի ու մշակութային բավարար քանակի միջոցառումներ: Անհամաչափ մոտեցում է դրսևորվել մարզերում և Երևան քաղաքում բնակվող երիտասարդներին նախարարության կողմից իրականացվող ծրագրերում ներգրավվածությունը ապահովելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատվել է «Երիտասարդ ընտանիքին’ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: 2011 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ «Երիտասարդ ընտանիքին’ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորվել է ընդամենը 642 վարկ’ 4 868 000 000 (չորս միլիարդ ութ հարյուր վաթսունութ միլիոն) ՀՀ դրամի չափով, որից 346-ը’ Երևան քաղաքում, իսկ 296-ը’ ՀՀ մարզերում: Այդուհանդերձ, պետական նպատակային ծրագրի իրականացման շրջանակներում, առանձին դեպքերում, կոռուպցիոն երևույթների մասին ահազանգեր եղել: Նշված դեպքերում ընտանիքներին տրամադրվել են բնակարաններ՝ սահմանված կանոնակարգերի խախտումներով, մասնավորապես’ ընտանիքը ստացել է բնակարան այն դեպքում, երբ երիտասարդ ամուսինների տարիքը ընդհանուր հանրագումարի մասով գերազանցել է սահմանված 60-ը: Անհրաժեշտ է վերահսկել վերոնշյալ գործընթացը, և ձեռնարկել միջոցներ բոլորի համար հավասար իրավունքներ և հնարավորություններ ապահովելու ուղղությամբ:
Բավարար չափով չի ապահովվել հաշմանդամային սպորտի զարգացումը և հաշմանդամություն ունեցող ան¬ձանց ներգրավվածությունը սպորտի բնագավառում: 2011 թվականին ՀՀ պետական բյուջեի «Հաշմանդամային սպորտին առնչվող ծառայություններ» ծրագրով ոլորտում գործող թվով 4 հասարակական կազմակերպությունների տրամադրվել է 9.000.000 դրամ՝ մարզական միջոցառումներ անցկացնելու համար: «2011 թ. Երևանում կայանալիք խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության անցկացում» ծրագրով 13.747.000 դրամ է տրամադրվել «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ-ին, և 1.682.220 դրամ է հատկացվել «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ին Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված հաշմանդամային ծանրամարտի առաջնության մասնակցության համար: Այսինքն՝ տրամադրվել են չափազանց սահմանափակ ֆինանսական միջոցներ, և ֆինանսավորվել են միայն առանձին ՀԿ-ներ մարզական-մասսայական միջոցառումների կազմակերպման համար: Այս հիմնախնդիրը Պաշտպանի ներկայացուցչի հետ հարցազրույցում կարևորել են նաև «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանն ու Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` Առողջապահության նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ:
Օմբուդսմենի գնահատականում նշվում է.
«ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Կառավարության համապատասխան որոշման փոփոխության արդյունքում աճել է կեղծ դեղեր կամ դեղանյութեր ներմուծելու վտանգը, այդուհանդերձ նախարարությունը որեւէ լրացուցիչ մեխանիզմներ չի նախատեսել այդ վտանգը նվազեցնելու, դեղերի շուկայում այդ ուղղությամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ավելին՝ նախարարությունը որեւէ եղանակով չի ցանկանում միջամտել կեզծ դեղերի տարածման կանխմանը՝ նույնիսկ չի վարում նման հանցագործությունների բացահայտման եւ պատժման վիճակագրություն:
• Բուժհաստատություններին տրված է լիազորություն ազատել համավճարից կամ կիրառել համավճարի ավելի ցածր շեմ` ելնելով հիվանդի վճարունակության աստիճանից, ինչը որոշվում է այդ հաստատությունների կողմից՝ հիվանդի կամ նրա հարազատի դիմումի հիման վրա: Օրենսդրությամբ հստակ սահմանված չեն որոշակի չափորոշիչներ նման որոշումների համար, ինչի հետեւանքով բժշկական հաստատությունների կողմից առանձին դեպքերում դրսեւորվել են տարբերակված եւ սուբյեկտիվ մոտեցումներ: Նման մոտեցումների թույլատրելիությունը եւ առկայությունը առաջացնում է կոռուպցոին ռիսկեր:
• Օրենսդրությամբ չի սահմանվել «բժշկական սխալ» հասկացությունը: Այդ պատճառով չի տարբերակվում անփութությունը բժշկական սխալից, որն էլ իր հերթին դժվարեցնում է գնահատական տալ կատարված դեպքին: Ներկայումս բժշկական սխալը առանց հստակ չափորոշիչների որոշում են տարբեր հանձնաժողովներ, ինչի արդյունքում բժիշկները անարդարացիորեն ենթարկվում են պատասխանատվության կամ անարդարացիորեն խուսափում դրանից:
• Թեեւ 2011թ. հունվարի 1-ից ներդրվել է մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը եւ երեխայի առողջության անձնագիրը, սակայն, առանձին դեպքերում, ծնողներն ունենալով մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության համար սահմանված հավաստագիր, ստիպված են եղել հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:
• Նախարարությունը Պաշտպանին չի տրամադրել տեղեկատվություն, թե քանի գիշերային մշտադիտարկում է անցկացվել բուժհաստատություններում եւ մարդու իրավունքների խախտման քանի դեպք է բացահայտվել դրանց արդյունքում: Նման վիճակագրության բացակայությունը կամ դրա չտրամադրումը էականորեն նվազեցնում է նախարարության համապատասխան վերահսկողական գործառույթների արդյունավետության նկատմամբ հանրային վստահությունը:
• Պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության չտրամադրման եւ ոչ պատշաճ տրամադրման մասին վկայող Պաշտպանին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրությունը փաստում է, որ մարդիկ` ընդգրկված լինելով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող առանձին /հատուկ/ խմբերի ցանկում, հերթագրվել են նշված օգնությունը ստանալու համար համապատասխան հիմնարկում կամ ունեցել են առողջապահության նախարարության կողմից տրված ուղեգիր, սակայն բուժհաստատություններում մերժել են նրանց բուժումը կամ չեն ապահովել պատշաճ բուժօգնությամբ: Առանձին դեպքերում անձը բուժհաստատության փոփոխման արդյունքում զրկվել է պետպատվերով վիրահատվելու իրավունքից: Հաճախ պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների նկատմամբ դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք:
Արձանագրված դրական զարգացումները
• Հունվարի 1-ից ներդրվել է մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը եւ երեխայի առողջության անձնագիրը:
• 2011 թվականի մայիսից անվճար է 14 տարեկանը բոլորած նախազինակոչային տարիքի երիտասարդների բուժզննումը եւ անհրաժեշտության դեպքում՝ բուժումը։
• Բարելավվել է շտապօգնության ծառայությունների որակը: 38 մարզային եւ մայրաքաղաքի բուժհիմնարկներ ստացել են շտապօգնության 88 ժամանակակից ավտոմեքենա, գործարկվել է կանչերի ընդունման GPS միասնական նոր համակարգը` միասնական դիսպետչերական կենտրոնի գործարկմամբ։ Արդյունքում` կանչերին արձագանքելու արագությունն աճել է 2 անգամ: Բուժանձնակազմի աշխատավարձը բարձրացել է 1.5-ից 2 անգամ:
• Համավճարի ծրագրի ներդրման միջոցով առողջապահական համակարգում կրճատվել է ստվերայնությունը, պետական բյուջե է մուտքագրվել նախկինում ստվերային շրջանառության մեջ գտնվող 439.6 մլն դրամ: Բուժհաստատություններից պետական բյուջե վճարվող հարկերը աճել են 39 տոկոսով կամ շուրջ 735 մլն դրամով, 1.2-ից 2.3 անգամ բարձրացել է «համավճարի» ծրագրում ընդգրկված բուժաշխատողների աշխատավարձը:
• Ժամանակակից նոր տեխնիկայով ու սարքավորումներով հիմնովին վերակառուցվել եւ վերազինվել են Արմավիրի, Իջեւանի, Հրազդանի, Արարատի եւ Գորիսի բուժկենտրոնները, կառուցվել են 20 նոր եւ նորոգվել 30 համայնքային ամբուլատորիա:
• Դադարեցվել է պոլիկլինիկաների կողմից օրենքով չնախատեսված զանազան տեղեկանքների տրամադրումը քաղաքացիներին։
• ՀՀ առողջապահության նախարարությունը 2011 թվականին առողջապահական հիմնարկների աշխատակիցների գործողությունների /անգործության/ վերաբերյալ ստացել է 78 գրավոր բողոք, իսկ «թեժ գիծ» հեռախոսակապի միջոցով` 147 բողոք: Հայտնաբերված խախտումների վերացման նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Դրական է գնահատվում եղած բողոքներին տրված նախարարության արձագանքը եւ ձեռնարկված միջոցները:
• Դրական է գնահատվում Առողջապահության նախարարության էլեկտրոնային կայքէջի վարումը, դրանում զետեղված տեղեկատվության մատչելիությունը:
Թատրոնի օրվան ընդառաջ հրապարակում ենք Հայ թատրոնի երկու նվիրյալների զրույցը մտավորականի կերպարի ու անելիքի շուրջ
«Թելադրողը ամենագռեհիկ, ամենացածր, ամենաանգրագետ տարրն է», ասում է Ժողովրդական արտիստ, « Համազգային թատրոնի ղեկավար Սոս Սարգսյանն, ու երազում այն օրերի մասին, որ հայն իր երկրին տեր կլինի:
-Վարպետ այս հարցը տալիս եմ իմ բոլոր զրուցակիցներին։ Ուզում եմ, որ մեր մտավորականները իրենց համար հստակեցնեն` ինչպիսի՞ն է մտավորականի բնորոշումը:
-Բարդ հարց է, որովհետև մի հատկությունը չէ, որ կարող է բնորոշել մտավորականին: Նախ և առաջ նա ազնվություն, աշխատասիրություն պիտի ունենա: Ազնվական մարդը չի կարող ծույլ լինել: Արժանապատվություն ունեցող, ամենագլխավորը, իր երկրի, իր ժողովրդի շահերից ավելի վեր ոչինչ չունեցող մարդն է մտավորականը: Դա շատ մեծ, ծավալուն հասկացողություն է:
-Անշուշտ, ունենք մտավորականներ, իսկ մտավորականություն ունե՞նք:
— Ցավոք, ոչ: Չունենք, որովհետև եթե ունենայինք, հսկայական ազդեցություն կգործեինք իշխանության վրա: Եթե մտավորականություն ունենայինք, այսօր կազակերպված հասարակություն կունենայինք : Բայց չունենք, որովհետև չունենք այդ մտավորականությունը, որ դառնա թելադրող: Այսօր թելադրողը ամենագռեհիկ, ամենացածր, ամենաանգրագետ տարրն է: Նրանք են թելադրում մեր պահվածքը, ապրելակերպը, խոսելաձևը և այլն:
— Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:
— Մտավորականությունը միավորվել չի կարող: Այսինքն, չի կարող ստեղծել մի կազմակերպություն, մի համակարգ: Մտավորականության միությունը շատ խորհրդավոր, Աստվածային մի բան է: Սովետի վերջին շրջանում մենք ունեինք հրաշալի մտավորականություն, որոնցից յուրաքանչյուրն անում էր իր պարտականությունը: Փորձեք կարդալ ճարտարապետ Ռաֆո Իսրայելյանի հուշերը, հոդվածները և կտեսնեք, թե որքան հայրենասիրություն, որքան անհանգստություն, որքան տառապանք կա: Ինչու՞ եմ սա ասում, որովհետև և՚ Ռաֆո Իսրայելյանը, և՚ Սևակը, և՚ Էմինը, և՚ Սիլվա Կապուտիկյանը, և էն ժամանակների մտավորականները չունեին որևէ կազմակերպություն, բայց նրանց պահվածքը, նրանց համոզումները, գաղափարներն ու ձգտումները նույնն էին: Նրանք դրանով էին միավորված, նրանք գիտեին, որ, ասենք, չի կարող պատահել, որ Համո Սահյանը սխալ խոսի, գիտեին, որ ինչ էլ նա ասի Սևակի կամ Վահագն Դավթյանի համար` հարազատ է: ճիշտ է, ճշմարիտն է, ազգային է, ի օգուտ է, օգտակար է:
-Իսկ ի՞նչն է տարանջատում:
-Տարանջատումները շատ են: Դա բնական եմ համարում: Որովհետև մեծ մասամբ խոսքը ստեղծագործողների մասին է, ինչու չէ, նաև գիտնականների, որոնք կարող են ունենալ տարբեր կարծիքներ, տարբեր համոզումներ, տարբեր մարդկային հատկություններ և թուլություններ:
-Այսօրվա մտավորականի առջև ի՞նչ հասարակական պահանջ է դրված և դրվա՞ծ է արդյոք:
-Ցավոք, ոչ մի պահանջ չի դրված: Այսօր մեզ հայտնի չէ, թէ մեր ժողովուրդը ինչ իդեալներ ունի,և ունի արդյո՞ք: Ունեցածն էլ փողն է, կշտությունն է, վայելքն է: Ցավոք, աշխարհում էլ է այդպես: Էս տարիքիս ես տխրությամբ ու հոռետեսական եմ նայում մարդկության ապագային, որովհետև աստիճանաբար մոռացվում է մարդու հոգին, մոռացվում է Աստված: Նույնիսկ կարող եմ ասել, որ Եվրոպան այլևս քրիստոնեական աշխարհ չի: Քրիստոնեությունը որպես այդպիսին, որպես փիլիսոփայություն, որպես առաջադեմ գաղափարախոսություն այլևս գոյություն չունի, որովհետև, ինչ արվում է, հակառակ քրիստոնեության է արվում: Եթե ասենք , իսլամը ունի այնպիսի նվիրյալներ, որոնք իրենց կյանքը կարող են զոհել, քրիստոնեությունը` չունի: Լավ է որ մահապարտներ չունի, բայց վատ է, որ քրիստոնեական աշխարհի մարդը կորցնում է Աստծուն:
-Ի՞նչ դաստիարակություն է ստանում մեր հասարակությունը, որտեղի՞ց է սնվում:
-Ընդհանուր դաստիարակություն չունենք: Բայց իմ հույսն այն է, որ ամենուամենայնիվ կան առողջ մտածող ծնողներ, հասկացող ծնողներ, որոնք կարևորում են դաստիարակությունը, կրթությունը: Իմ հույսը էդ ծնողներն են, էդ ընտանիքները: Շատ տգեղ բան է, երբ աշակերտը գիտի, որ իր ուսուցիչը կաշառք է վերցնում: Դա սոսկալի բան է: Կամ ասենք, գիտի, որ իրենց դպրոցի տնօրենը ազնիվ չէ, արդար չէ: Մեր ժամանակներում այդ տեսակ երևույթները բացառվում էր: Հիմա երեխայի համար սոսկալի վիճակ է: Ծնողը մի կողմից ասում է` ազնիվ եղիր, հայրենասեր եղիր, աշխատասեր եղիր, մյուս կողմից երեխան գնում է դպրոց և չի տեսնում այդ մթնոլորտը, այդ բարձր խավի հեղինակությունը, այդ օրինակը:
-Ի՞սկ իմֆորմացիայի աղբյուրները:
-Հեռուստատեսությունը տանում է ժողովրդին չգիտեմ էլ ո՞ւր, իջեցնում է ու իջեցնում: Բոլոր ժամանակներում արվեստի խնդիրը եղել է ժողովրդին բարձրացնելը: Անդրե Մորուան մի խոսք ունի, որն ինձ դուր է գալիս. «Մասսայական կուլտուրան մասսաներին զրկում է կուլտուրայից»: Այ, հիմա մասսայական կուլտուրա է: Փոխանակ բարձրացնենք մասսաներին դեպի վեր, դեպի Աստվածայինը, դեպի վեհ մարդկայինը, մենք իջեցնում ենք ամենացածր ճաշակի: Ղեկավարներն էլ արդարանում են, թէ ժողովուրդը հավանում է: Ժողովուրդն ո՞վ է: Ժողովուրդը երեխայի նման բան է, պետք է միշտ դաստիարակես:
-Կարո՞ղ ենք որևէ «պրոգնոզ» անել:
-Կարծում եմ, որ հայերը այն ժողովուրդն են, որ ժամանակ առ ժամանակ պետք է մտածեն, և անշուշտ կմտածեն: Այդ պահը կգա, երբ որ հասկանան, որ չի կարելի աշխարհից ամեն ինչ վերցնել: Աշխարհից պետք է վերցնել այն, ինչը որ քեզ օգտակար է, օրինակ` Եվրոպայից` աշխատասիրություն, մաքրասիրություն, իսկ այլանդակությունը, ամենաթողությունը չի կարելի վերցնել: Պետք է շատ զգույշ լինել: Չի կարելի ամեն արտասահմանյան բանով հրճվել, հիանալ: Մենք հինգ հազար տարվա կյանք ենք ապրել, ունենք ավանդույթներ և իզուր չենք ապրել այս աշխարհում: Հիմքը չպետք է մոռանանք: Հայերը մի օր գլխի կնկնեն, որ էսպես վերանում են և խելքները գլուխները կհավաքեն:
-Վարպետ, ո՞րն է մտավորական մարդու տեղը:
-Մտավորականը պետք է ամեն հարցում, ամեն րոպե ակտիվ լինի։ Ամեն պահի մեջ, ամեն թերության նկատմամբ ուշադիր լինի: Ցավելը քիչ է, պետք է միջամտել, պետք է պայքարել: Էս աշխարհում ամեն ինչ գործ անելով է: Կարևոր է, թէ ինչ ես անում քո երկրի համար: Կան մարդիկ, որ ամբողջ կյանքում մի լուցկի չեն ստեղծել, բայց վայելում են կյանքը: Ճիշտ է հիմա ընդունված է բոլոր հարուստներին վատաբանել, բայց դրա հետ համաձայն չեմ, քանի որ մարդը կարողացել է իր քրտինքով մի բան ստեղծել: Հարստանալը դժվար գործ է: Հարստություն պահելն էլ դժվար է ու ամեն մարդու խելքի բանը չէ: Ասում են.«Տես ինչ տուն է կառուցել»,- ես ասում եմ,- Էդ տունը իր հետ ու՞ր է տանելու, չէ որ էստեղ է թողնելու, մի հայ մարդ է ապրելու այդտեղ: Թող լինի, գեղեցիկ տուն է»: Մտավորականի հոգին պիտի անընդհատ ապրի, անդադար աշխատի ու լավ բաների համար էլ հրճվի: Մտավորականների մեղքն է, որ մենք Արցախի պատերազմի հաղթանակը չվայելեցինք, չըմբոշխնեցինք: Գու՞ցե հաղթանակի սովոր չենք դրանից է, բայց հաղթանակն անասելի մեծ էր և մտավորականության մեղքն է, որ ժողովուրդը չի հասկանում, թէ ի՞նչ է եղել:
-Կուզենայի, որ որևէ որակական փոփոխություն առաջարկեիք մեր հասարակությանը:
-Ես ամբողջ կյանքում աշխատել եմ և դրանով հպարտ եմ: Աշխատել եմ որքան հնարավոր է ինքս լինել արժանապատիվ մարդ և որքան հնարավոր է իմ ժողովրդին դարձնել արժանապատիվ: Աշխատել է պետք, գործ է պետք: Ես արդեն 81 տարեկան եմ, բայց չեմ կարող ոչ մի բանի նկատմամբ անտարբեր լինել:
-Կա՞ մի բան, որ Դուք չասել չեք կարող:
-Իհարկե կա և շատ: Չեմ ընդունում, նամանավանդ, էն դաժանությունը, որը հայը հայի նկատմամբ է գործում: Դա չեմ կարողանում ներել: Օրինակ` չեմ կարողանում ներել էն գործարարին, որը հայ կնոջը 16 ժամ աշխատեցնում է, ասենք թե` ռեստորանում և թողնում թեյավճարի հույսին: Դա դաժանություն է: Սա մի օրինակ էր, իսկ ընդհանրապես հայի դաժանությունը հայի նկատմամբ Աստծուն հակառակ բան է, դա Աստված չի ների:
-Վարպետ, խնդրում եմ Ձեր խոսքը` մեր հայ մտավորականներին:
-Ես այսօրվա մտավորականության մասին բարձր կարծիք չունեմ: Ամենագլխավոր բանը էս աշխարհում հարգանքն է մարդու նկատմամբ: Կարևոր է կարգին լինել, բարձր կուլտուրա ունենալ, որ ասում են «պարյադչնի»: Ես ուզում եմ մեր հայերին էս խոսքը ասել. Մի անգամ սահմանապահը ինչ որ սահման անցնելիս վիրավորում է Անտուան Սենտ Էքզյուպերիին, վերջինս ասում է.«Ինչու՞ ես ինձ վիրավորում, չէ որ ես ու դու միասին այլևս այս հողագնդի վրա չենք ապրելու»: Շատ խորը, իմաստուն բան է: Հարևանը հարևանին ինչու՞ է նեղացնում, հազիվ եք իրար գտել, սիրե՚ք իրար: Կամ գոնե հարգե՚ք: Ես ուզում եմ մեր մտավորականներին ասել հետևյալը. ես Սովետի ժամանակ էլ դիսիդենտներին` այլախոհներին չէի հարգում, մանավանդ հայ այլախոհներին: Ինչու՞, որովհետև ես հասկանում էի, որ մենք փոքրիկ ազգ ենք և իրավունք չունենք մեր ժողովրդի անունը էդ հսկա երկրով մեկ վարկաբեկել: Գյոթեն մի հանճարեղ խոսք ունի.«Ավելի լավ է անարդարություն, քան անկարգապահություն»: Անկարգապահությունը կործանում է երկիրը: Անարդարության դեմ կարելի է պայքարել, իսկ անկարգությունը սոսկալի բան է, դա հեղափոխություն է, որը ես ողջ էությամբ ատում եմ: Բոլոր հեղափոխությունները եղել են արյան ծովեր: Ես ուզում եմ, որ մեր այսօրվա մտավորականությունը հասկանա, թէ Հայաստանը աշխարհագրական ո՞ր տեղում է գտնվում, ո՞ւմով է շրջապատված, քանի՞ թշնամի ունի, ի՞նչ են ուզում էդ թշնամիները և ըստ այդմ իրեն պահի: Ոչ թէ տեղի – անտեղի հայհոյի նախագահին: Ես շատ հարցերում Լևոն Տեր- Պետրոսյանի հետ համաձայն չէի, բայց ինձ երբեք թույլ չեմ տվել վիրավորական, անհարգալից խոսք ասել նրա մասին, քանի դեռ նա նախագահ էր: Ես հասկանում էի, որ նա իմ նախագահն է և վերջ: Մարդիկ կան, որ իրենց դրել են ճշմարտախոսի տեղ ու դուրս են տալիս: Դուրս մի՚ տվեք: Տես հատակում, ընդերքում ինչե՞ր կան, տես ու՞մ զավակն ես, ո՞ր ժողովրդի զավակն ես, էս ժողովուրդը ին՞չ կյանք է ապրել, ի՞նչ ճակատագիր է ունեցել, ըստ այդմ քեզ պահի:
-Վարպետ , ո՞րն է Ձեր խրատը այսօրվա երիտասարդին:
-Ես կուզեի, որ մեր երիտասարդությունը խորապես, ճշմարտապես հարգի մեր դրոշը, մեր զինանշանը, մեր պետությունը, մեր պետականությունը, մեր օրենքը: Ես կուզենամ, որ մենք սովորենք դառնալ պետականություն, պետություն պաշտող ժողովուրդ:
-Ի՞նչ է երազում Սոս Սարգսյանը իր երկրի համար:
-Իմ երազանքները շատ են, ես ամեն գիշեր եմ երազում: Երբ Գանձակեցի մարդու եմ հանդիպում լացս գալիս է, երբ նա պատմում է, թէ ինչ է թողել Գանձակում: Մեզնից էս ինչքա՞ն բան խլեցին, ես ի՞նչ արին մեզ հետ: Իմ Վանա լիճը, իմ քաղաքները, իմ Նախիջևանը, իմ Գանձակը…Էս ինչքա՞ն բան խլեցին: Եվ իհարկե ես երազում եմ, ասում եմ.Լավ, ես չեմ տեսնի, թող գա էն օրը, որ հայերը իրենց երկրին տեր լինեն»: Էդ է իմ երազանքը: Քոնն էլ է չէ՞:
Զրուցեց Կարինե Ջանջուղազյանը
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, ապրիլի 2-3-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Այսօր Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը, ի պատասխան Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի ինքնաբացարկի, արձագանքեց` Կեցցե մայիսի 1-ը: Գուցե Մայիսի 6-ը՞, երբ Արտաշատ քաղաքն իր հարակից գյուղերով, ասել է թե` թիվ 17 ընտրատարածքը կմնա Տրգրան Կարապետյանի տնօրինությանը: Իսկ նրա կարգախոսն է «Եթե չընտրեք տանուլ կտաք»։
«Ես չեմ իմանում, թե ինչու են դնում, ինչու են հանում: Ես գիտեմ, որ էդ տեղը «բրոնի արած» ա. Կա՛մ Հովիկ Աբրահամյանը, կա՛մ իր եղբայրը, մի օր պե՞տք է վերջանա այդ մենաշնորհը թե չէ: Իսկ իմ հակառակորդ այդ կինը Կարինեն, ես լսել եմ, որ խելացի կին է, բայց նրան քչերն են ճանաչում»,-հուսով է Տիգրան Կարապետյանը:
Իրենից խլված խոսափողը կգտնի՞ Կարապետյանը կերևա մայիսի 6-ից հետո, իսկ մինչ այդ նա վստահ է. «Եթե ես ունենամ ամբիոն, ես պետք է ժողովրդի մասին հոգ տանեմ, ամբիոնից պետք է իմ բնակիչներին պաշտպանեմ»: Իսկ այդ հարցում նրան կսատարի կուսակցություններից մեկը, սակայն նրա խուսափաղական պատասխանից կարելի է ենթադրել, որ դեռ հստակ պայմանավորվածություն չկա:
Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը, Հնդկաստանի մաոիստ ապստամբների կողմից ականի պայթեցման հետևանքով առնվազն 15 ոստիկան է զոհվել,
Դեպքը տեղի է ունեցել Մահարաշտրա նահանգում:
Մի քանի հեռուստակայանների հաղորդմամբ, սա վերջին տարիների ընթացքում ապստամբների ամենախոշոր հարձակումն է
Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, Սեուլում ընթացող ատոմային անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հանդիպման թեման եղել է Սիրիայի խնդիրը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր:
Հանդիպմանը Թուրքիայի կողմից մասնակցել են արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը:
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պատվիրակության այլ անդամներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.