Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` Առողջապահության նախարարության 2011թ. գործունեության վերաբերյալ:
Օմբուդսմենի գնահատականում նշվում է.
«ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
• Կառավարության համապատասխան որոշման փոփոխության արդյունքում աճել է կեղծ դեղեր կամ դեղանյութեր ներմուծելու վտանգը, այդուհանդերձ նախարարությունը որեւէ լրացուցիչ մեխանիզմներ չի նախատեսել այդ վտանգը նվազեցնելու, դեղերի շուկայում այդ ուղղությամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ավելին՝ նախարարությունը որեւէ եղանակով չի ցանկանում միջամտել կեզծ դեղերի տարածման կանխմանը՝ նույնիսկ չի վարում նման հանցագործությունների բացահայտման եւ պատժման վիճակագրություն:
• Բուժհաստատություններին տրված է լիազորություն ազատել համավճարից կամ կիրառել համավճարի ավելի ցածր շեմ` ելնելով հիվանդի վճարունակության աստիճանից, ինչը որոշվում է այդ հաստատությունների կողմից՝ հիվանդի կամ նրա հարազատի դիմումի հիման վրա: Օրենսդրությամբ հստակ սահմանված չեն որոշակի չափորոշիչներ նման որոշումների համար, ինչի հետեւանքով բժշկական հաստատությունների կողմից առանձին դեպքերում դրսեւորվել են տարբերակված եւ սուբյեկտիվ մոտեցումներ: Նման մոտեցումների թույլատրելիությունը եւ առկայությունը առաջացնում է կոռուպցոին ռիսկեր:
• Օրենսդրությամբ չի սահմանվել «բժշկական սխալ» հասկացությունը: Այդ պատճառով չի տարբերակվում անփութությունը բժշկական սխալից, որն էլ իր հերթին դժվարեցնում է գնահատական տալ կատարված դեպքին: Ներկայումս բժշկական սխալը առանց հստակ չափորոշիչների որոշում են տարբեր հանձնաժողովներ, ինչի արդյունքում բժիշկները անարդարացիորեն ենթարկվում են պատասխանատվության կամ անարդարացիորեն խուսափում դրանից:
• Թեեւ 2011թ. հունվարի 1-ից ներդրվել է մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը եւ երեխայի առողջության անձնագիրը, սակայն, առանձին դեպքերում, ծնողներն ունենալով մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնության համար սահմանված հավաստագիր, ստիպված են եղել հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:
• Նախարարությունը Պաշտպանին չի տրամադրել տեղեկատվություն, թե քանի գիշերային մշտադիտարկում է անցկացվել բուժհաստատություններում եւ մարդու իրավունքների խախտման քանի դեպք է բացահայտվել դրանց արդյունքում: Նման վիճակագրության բացակայությունը կամ դրա չտրամադրումը էականորեն նվազեցնում է նախարարության համապատասխան վերահսկողական գործառույթների արդյունավետության նկատմամբ հանրային վստահությունը:
• Պետպատվերի շրջանակներում իրականացվող բուժօգնության չտրամադրման եւ ոչ պատշաճ տրամադրման մասին վկայող Պաշտպանին ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրությունը փաստում է, որ մարդիկ` ընդգրկված լինելով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող առանձին /հատուկ/ խմբերի ցանկում, հերթագրվել են նշված օգնությունը ստանալու համար համապատասխան հիմնարկում կամ ունեցել են առողջապահության նախարարության կողմից տրված ուղեգիր, սակայն բուժհաստատություններում մերժել են նրանց բուժումը կամ չեն ապահովել պատշաճ բուժօգնությամբ: Առանձին դեպքերում անձը բուժհաստատության փոփոխման արդյունքում զրկվել է պետպատվերով վիրահատվելու իրավունքից: Հաճախ պետական պատվերի շրջանակում բուժվող հիվանդների նկատմամբ դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք:
Արձանագրված դրական զարգացումները
• Հունվարի 1-ից ներդրվել է մինչեւ 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի ծրագիրը եւ երեխայի առողջության անձնագիրը:
• 2011 թվականի մայիսից անվճար է 14 տարեկանը բոլորած նախազինակոչային տարիքի երիտասարդների բուժզննումը եւ անհրաժեշտության դեպքում՝ բուժումը։
• Բարելավվել է շտապօգնության ծառայությունների որակը: 38 մարզային եւ մայրաքաղաքի բուժհիմնարկներ ստացել են շտապօգնության 88 ժամանակակից ավտոմեքենա, գործարկվել է կանչերի ընդունման GPS միասնական նոր համակարգը` միասնական դիսպետչերական կենտրոնի գործարկմամբ։ Արդյունքում` կանչերին արձագանքելու արագությունն աճել է 2 անգամ: Բուժանձնակազմի աշխատավարձը բարձրացել է 1.5-ից 2 անգամ:
• Համավճարի ծրագրի ներդրման միջոցով առողջապահական համակարգում կրճատվել է ստվերայնությունը, պետական բյուջե է մուտքագրվել նախկինում ստվերային շրջանառության մեջ գտնվող 439.6 մլն դրամ: Բուժհաստատություններից պետական բյուջե վճարվող հարկերը աճել են 39 տոկոսով կամ շուրջ 735 մլն դրամով, 1.2-ից 2.3 անգամ բարձրացել է «համավճարի» ծրագրում ընդգրկված բուժաշխատողների աշխատավարձը:
• Ժամանակակից նոր տեխնիկայով ու սարքավորումներով հիմնովին վերակառուցվել եւ վերազինվել են Արմավիրի, Իջեւանի, Հրազդանի, Արարատի եւ Գորիսի բուժկենտրոնները, կառուցվել են 20 նոր եւ նորոգվել 30 համայնքային ամբուլատորիա:
• Դադարեցվել է պոլիկլինիկաների կողմից օրենքով չնախատեսված զանազան տեղեկանքների տրամադրումը քաղաքացիներին։
• ՀՀ առողջապահության նախարարությունը 2011 թվականին առողջապահական հիմնարկների աշխատակիցների գործողությունների /անգործության/ վերաբերյալ ստացել է 78 գրավոր բողոք, իսկ «թեժ գիծ» հեռախոսակապի միջոցով` 147 բողոք: Հայտնաբերված խախտումների վերացման նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Դրական է գնահատվում եղած բողոքներին տրված նախարարության արձագանքը եւ ձեռնարկված միջոցները:
• Դրական է գնահատվում Առողջապահության նախարարության էլեկտրոնային կայքէջի վարումը, դրանում զետեղված տեղեկատվության մատչելիությունը:
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.