23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երբ սկսվեց նավթի համաշխարհային գների անկումը, ադրբեջանի տնտեսությունը ընկղմվեց խորը ճգնաժամի մեջ:: Բոլորին է հայտնի, որ ադրբեջանի պետական բյուջեի հիմնական սնուցող ոլոտը դա վառելիքաէներգետիգ շուկայից ստացված գումարներն են, ավելի պարզ նավթի և բնական գազի վաճառքից ստացված գումարները: Բայց արի ու տես, դեռ առաջին հարվածից ուշքի չեկած ադրբեջանի տնտեսությունը, արդեն երկրորդ «ինֆարկտն» է տանում: 2015 թվականի համեմատ այս տարի, առաջին 6 ամիսների ընթացքում ադրբեջանական գազի արտահանման ծավալները նվազել են 7,8%-ով, իսկ գինը նվազել է 30,6%-ով: Ստացվում է, որ եկամուտները նվազել են թե վառելիքի արտահանման ծավալների անկման, թե վառելիքի էժանացման հաշվին:
Սա դեռ մի կողմ, վիճակագրական տվյալների համաձայն, երբ վերջին 1,5 տարում մանաթը գրեթե 100%-ով արժեզրկվեց, ադրբեջանի բնակչությունը սկսել է ավելի վատ ապրել, ըստ այդմ էլ վառելիքի ներքին սպառման ծավալները ևս անկում են ապրել 18,2%-ով:
Նկատի ունենալով այն, որ գազի վաճառքից ստացվող գումարները Ադրբեջանի պետբյուջեի մուտքերի երկրորդ հիմնական աղբյուրն է նավթից հետո, կարելի է ասել, որ բաքուն զրկվում է իր երկրորդ գլխավոր եկամտի աղբյուրից:
Այս ամենը Հայաստանի շահերին համադրելիս, կարելի է ասել, որ պատերազմի ռիսկը նվազում է, բայց վտանգը միևնույնն է դեռ կա: Տնտեսապես բզկտված ադրբեջանը նման ծանր հարվածներից հետո, դժվար թե ճարի գումար իսրայելական և ռուսական թանկարժեք զինտեխնիկա, զենք և զինամթերք ձեռք բերելու, ինչպես նաև ադրբեջանական բանակը ապրիլին համալրած վարձկաններին վարձատրելու համար: Բյուջեի դիֆիցիտը այս պարագայում զսպաշապիկ է հանդիսանալու ադրբեջանական ագրեսիային, քանզի չկան բավարար ռեսուրսներ ապրիլյան պատերազմը վերսկսելու համար, սակայն ոչ մի դեպքում չպետք է թուլացնել զգոնությունը, ադրբեջանցին միշտ էլ թշնամի է լինելու հայի համար:
Աշոտ Եսայանի ֆեյսբուքյան էջ
Մեկ ամիս առաջ, մեր տեղեկություններով, Հայաստանից ընտանիքով արտագաղթել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվտանգության ղեկավար Արմեն Զատիկյանը։ Պատճառը ֆինանսական խնդիրներն են։
Արմեն Զատիկյանն աշխատել է նաեւ Տիգրան Սարգսյանի անվտանգության ծառայությունում եւ հայտնի է հատկապես այն փաստով, որ որոշ տեղեկություններով 2012ի փետրվարին նախկին վարչապետը որսի ժամանակ կրակել էր Զատիկյանի ոտքին։ Արմեն Զատիկյանն ընդունել էր, որ ոտքը վիրավորվել է որսի ժամանակ։
Տիգրան Սարգսյանն ընդունել էր, որ դեպք է պատահել, սակայն հերքել էր, որ ինքն է կրակել։ Ի դեպ, վարչապետի մամուլի քարտուղարը հաստատում է, որ Արմեն Զատիկյանը մի քանի ամիս առաջ է դուրս եկել աշխատանքից։
Մեր տեղեկություններով, ընտանիքով Հայաստանից արտագաղթել է նաեւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվտանգության ծառայության ղեկավարը։ Վերջինս սակայն նախընտրել է եվրոպական երկրներից մեկը։
Ա1+
«Երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները գրավեցին ՊՊԾ գունդը, երկրում ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայաստանում իլյուստրացիա տեղի ունեցավ՝ քաղաքական ուժերից մի քանիսը պարզապես կորան: Խմբի անդամները ցնցեցին իշխանական ճահիճը, և նրանք առաջին օրերին կորած էին: Նախագահի աթոռը զբաղեցնող անձն ուղղակիորեն որևէ խոսք չասաց, նա նախընտրեց լուռ մնալ և իր քաղաքացիների հետ չշփվել»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, ով օրերս գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Բանախոսը հիշեցրեց՝ երբ մեր հարեւան Թուրքիայում ասում էին դուրս եկեք փողոց, մենք ծանր վիճակում ենք. դուրս եկան ու կանխեցին:
Իսկ այստեղ, ըստ նրա, հակառակն էր լինելու, մարդիկ դուրս գային փողոց` իրենք կործանվելու էին:
Անդրադառնալով հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքին,Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ իրեն անհիմն մեղադրանք են ներկայացրել: «Մենք այդ օրը գնացել ենք Սարի թաղ, որովհետև տեղեկություններ ունեինք, որ ՊՊԾ գնդում ակտիվ կրակահերթեր են, և կան վիրավորներ: Գնալով Սարի թաղ՝ ակցիայի մասնակիցներն ականատես են եղել ոստիկանական պատի, որը հաջողվել է ճեղքել և առաջ գնալ: Մենք ասում էինք, որ ուժ չկիրառեք, քանի որ այստեղ որևէ գործողություն չի կատարվելու, քանզի ակնհայտ էր, որ կրակելու էին խաղաղ ցուցարաների վրա: Այդ ժամանակ Արմեն Մարտիրոսյանն է փորձել բանակցել ոստիկանության բարձրաստիճան ոստիկանների հետ: Այդ ժամանակ էլ ոստիկանների շարքերից սկսել են քարեր նետել քաղաքացիների ուղղությամբ»,-հայտնեց բանախոսը՝ նշելով, որ Սարի թաղում քաղաքացիների վրա կրակելու եւ ծեծելու հրահանգ տվել է ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, և փաստեց, որ նրանք շարունակում էին կրակել, անգամ այն ժամանակ, երբ մարդիկ փախչում էին:
Մանրամանսերը տեսանյութում.
Վահե Ավետյանը գուցե շատերին ծանոթ չէ: Սակայն նման անձնավորություն կա, ունի հայկական անուն-ազգանուն: Բայց….
Այստեղ է գլխավոր բայցը: Իրեն «վտարանդի գրող» հռչակած այդ անձը բնակվում է Շվեդիայում: Եվ դրսեւորում այնպիսի պահվածք, որ նույնիսկ իշխանության ամենակարկառուն քննադատներն են ապշում:
Ապրիլյան պատերազմի ընթացքում Վ.Ավետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հոդվածներ, որտեղ գրում է. «Ի՞նչ գիտենք` Ադրբեջանն է հարձակվել, ի՞նչ գիտենք` Թուրքիայի խրախուսման մասին, ի՞նչ գիտենք՝ Թալիշում ադրբեջանցիներն են կոտորել»:
Իսկ ապրիլի 24-ի հրապարակումներում գրել է, որ «ինքն արգելում է թուրքերին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը», այնուհետեւ ավելացրել, թե «մինչեւ այդ մասոնական սիմվոլը չքանդվի եւ չվերանա Երեւանից, իրական անկախ Հայք մենք չենք տեսնի»: Որպես մասոնական խորհրդանիշ Ավետյանը նկատի է ունեցել… Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:
Այդ ամենը քիչ համարելով, այդ օրը նաեւ նշել է` «շնորհավորում եմ բոլորին այս տարվա «Ցեղասպանության» օրվա կապակցությամբ»:
Հայաստանի նախագահի, կառավարության, արտաքին քաղաքականության քննադատները մեզանում բազմաթիվ են: Նրանք երբեմն չափազանցելով, երբեմն գույները խտացնելով` անընդհատ սուր քննադատության են ենթարկում իշխանությանը: Դա նորմալ է, ժողովրդավար երկրներում քննադատությունն ընդունելի է, նույնիսկ խրախուսելի՝ սխալները հայտնաբերելու եւ ուղղելու համար: Սակայն իրեն «վտարանդի գրող» հռչակած սույն արարածը, մեղմ ասած, անցնում է բոլոր սահմանները:
Վերջին շրջանում Ավետյանը սոցիալական ցանցերի իր հրապարակումներում, որոնք, ի դեպ, ռուսերեն են, նշել է, որ ինքը օսման է, դիմում է Ալլահին, ինքն իրեն հարցնում է, թե «ինչո՞ւ են հայերը այդքան հիմար, քանի որ գրավել են 6 տարածք հարեւաններից, որտեղ ներկայումս անապատ է»: Հայտարարում է, թե հայկական բանակի զինվորները ստրուկ են եւ այնտեղ «աճեցնում են սմբուկ եւ կանեփ»:
Միգուցե հենց կանեփն է, որ ազդում է Ավետյանի ուղեղի աշխատանքի վրա եւ ստիպում նման բարբաջանքներ արտաթորել: Ի դեպ, այդ գրառումներին հավանություններ եւ դրական կարծիքներ են թողնում մեծ մասամբ ադրբեջանցի օգտատերերը:
Հոգեխանգարմունքի նշաններ ի հայտ բերող Վ.Ավետյանը յուր որոշ հրապարակումներում նշել է, թե «Հայաստանի չեկիստները» իր դեմ նոր մեթոդներ են կիրառում, եւ իբր սոցիալական կայքերում հայտարարում են, որ իր մայրն ազգությամբ ադրբեջանցի է, ինչին ի պատասխան Վ.Ավետյանը հայտարարել է, թե ոչ միայն մայրը, այլեւ հայրը, պապերը, տատերն ու նախնիները ադրբեջանցիներ են եղել, իսկ ինքը մուսուլման է եւ հպարտանում է դրանով:
Նրա խոսքով՝ դա չի փոխում այն հանգամանքը, որ ինքը ՀՀ քաղաքացի է, շուտով վերադառնալու է տուն եւ հետ է վերցնելու ամեն ինչ: Հայաստան վերադառնալու մասին հայտարարությունը առնվազն տարակուսանք կարող է առաջացնել, քանի որ հավաստի աղբյուրների համաձայն` Ավետյանի հետ շփումները դադարեցրել են նույնիսկ իր հարազատները: Նրա հետ այժմ քիչ թե շատ շփվում է տխրահռչակ Գեորգի Վանյանը:
Ըստ Ավետյանի՝ քիչ չեն այն ադրբեջանցիները, ովքեր իրեն համարում են նաեւ իրենց գրողը: Նա ադրբեջանցիներին շնորհակալություն է հայտնել դրա համար եւ նշել, որ իրեն արդեն Ալլահն է շնորհել Ապշերոնի քաղաքացիություն:
Պարզապես պետք է այցելել Ավետյանի էջը ֆեյսբուքում եւ համոզվել. նրա ընթերցողները Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք հրճվանք են ապրում հակահայկական արտահայտությունները հենց հայի շուրթերից լսելիս: Նրա էջը նման է մի աղբամանի, որն արձակում է գարշահոտություն:
Հարց է առաջանում. որքա՞ն է վճարվում Ավետյանն իր հակահայ արտահայտությունների եւ սեփական ժողովրդին վատաբանելու համար: Ինչ էլ լինի, հստակ է մի բան: Նրա նման արարածները վաղ թե ուշ ամենադաժան կերպով արհամարհվում եւ ստորացվում են հենց այն անձանց կողմից, որոնց նրանք փորձում են սիրաշահել եւ քծնել:
Ի դեպ, հոգեբաններն ուսումնասիրել են Ավետյանի սոցցանցային գրառումները եւ հանգել եզրակացության, որ այդ «վտարանդի գրողը» ունի որոշակի հոգեկան շեղումներ:
«Հայոց Աշխարհ» օրաթերթ
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բալոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել և այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ այդ ողբերգական ավտովթարի մեղավոր, Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանը քննիչի որոշմամբ ենթարկվել էր բժշկական փորձաքննության և պարզվել էր, որ նա մեքենան վարել էր ոչ սթափ (խմած) վիճակում՝ ունենալով խմածության բարձր աստիճան, իսկ տեսախցիկներն էլ արձանագրել էին, թե նա ինչպես էր «յաշիկը» վարել «պորճավարի»՝ մտնելով կարմիր լույսի տակով։
Քննիչը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Չարենցավանի դատարան, սակայն «մեծն» դատավոր Հովհաննես Ավագյանը մերժել էր քննիչի միջնորդությունը և Ս. Աղոյանը ազատ էր արձակվել դատարանից՝ այն դեպքում, երբ նա բնութագրվում է ոչ դրական։
Անցյալ տարի Ս. Աղոյանը դարձյալ խմած վիճակում խուլիգականան արարք էր կատարել Աբովյանում գործող գիշերային ակումբներց մեկում ու դատարանը նրան տուգանել էր 200 հազար ՀՀ դրամի չափով, ով մինչև այս պահը չի վճարել անգամ այդ տուգանքը։
Աբովյանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նրա արած բազմաթիվ անօրինական գործողությունները միշտ իրավապահների մոտ կարողանում է ծածկադմփոց անել հայրը, ով ժամանակին եղել է տեղի ԵԿՄ կառույցի ղեկավարը։
Աբովյանցիները նշում էին նաև, որ չի բացառվում, որ դատավորը ինչ-ինչ շահերից ելնելով է նրա նկատմամբ այդպիսի հոգատար վերաբերմունք ցուցաբերել այն դեպքում, երբ նույն դատարանը հավ ու ալյումինե կաթսա գողացողին պատժում է ազատազրկմամբ։
SHAMSHYAN.com-ը առաջիկայում մանրամասն ներկայացնելու է նշված դատական գործընթացը, որպեսզի հանրությունը իմանա ողջ եղելությունը, իսկ նման բնութագիր ունեցողները պետք է իրենց կատարած հաննցանքների համար օրենքի առաջ պատասխան տան, այլո ոչ թե օգտագործեն իրենց ծնողների դիրքը ու մնան անպատիժ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 3-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 02:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում` «Աննա» ծաղկի սրահի դիմաց, բախվել էին Աբովյան քաղաքի Սարալանջ 11 փողոցի բնակիչ, 21-ամյա Շանթ Մանուկյանի վարած BMW 650 մակնիշի 05 MՏ 555 համարանիշի և Բալահովիտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սերյոժա Աղոյանի վարած Mercedes G մակնիշի 01 ՏA 099 համարանիշի ավտոմեքենաները: Բախումից հետո նշված ավտոմեքենաները բախվել էին կայանված վիճակում գտնվող Աբովյան քաղաքի Բարեկամության 1-ին շենքի բնակիչ, 25-ամյա Կարեն Պետրոսյանին պատկանող Mercedes մակնիշի 81 VՍ 008 համարանիշի, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա Քրիս Մեհրաբյանի վարած Mercedes մակնիշի 81 ZC 800 համարանիշի և Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 32-ամյա Արման Խաչատրյանին պատկանող Opel մակնիշի 03 OՍ 166 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով BMW –ի վարորդ Շ. Մանուկյանը, ուղևորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Մարտին Ալեքսանյանը, 21-ամյա Կորյուն Մարգարյանը, Mercedes-ի վարորդ Ս. Աղոյանը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակչուհի, 21-ամյա Լիաննա Մովսիսյանը, Mercedes-ի վարորդ, 25-ամյա Կ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգի տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և օպերատիվ էր գործել Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Օգոստոսի 25-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի աջ կողնակ և կողաշրջվել ձորակի մեջ:
Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղևոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Ադրբեջանի ԱԳՆ-ում նյարդային են արձագանքե ելն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակի առթիվ սպասվող տոնակատարություններին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հանդես է եկել հայտարարությամբ՝ սպառնալով «սեւ ցուցակում» ընդգրկել բոլոր նրանց, որոնք կայցելեն ԼՂՀ:
Հիշեցնենք, որ այդ «սեւ ցուցակում», որն անշեղորեն աճում է, ընդգրկված են բոլոր նրանք, որոնք եղել են ԼՂՀ-ում: Այդ թվում են բազմաթիվ օտարերկրյա քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մշակույթի գործիչներ:
Համացանցին միացած ստացիոնար և շարժական սարքերի օգտագործումը՝ լինի դա անհատական համակարգիչ, Mac օպերացիոն համակարգով աշխատող սարք, սմարթֆոն կամ պլանշետ, օգտատերերի համար հղի է տեղեկատվական սպառնալիքների տարբեր տեսակների հետ բախումով։ Կիբեռհանցագործների զինանոցում են տարբեր տեսակի վնասաբեր գործիքներ, որոնք թույլ են տալիս մուտք գործել սարքեր՝ դրանց տերերի միջոցները կամ անհատական տվյալները գողանալու համար։
Այսպես, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ 2016 թվականի առաջին վեց ամիսներին համացանցում վարակման ռիսկի է ենթարկվել հայաստանցի օգտատերերի 30%-ը։ Նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկել միջին հաշվով 11 վեբ-սպառնալիք։ (Տվյալներն ստացվել են Kaspersky Security Network ամպային ենթակառուցվածքի օգնությամբ, որը միավորում է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտպանական պրոդուկտների միլիոնավոր օգտատերերի և թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում տեղեկատվություն ստանալ արդիական կիբեռսպառնալիքների մասին)։ Բայց եթե նույնիսկ սարքը չունի ելք դեպի համացանց, դրա վարակվելու ռիսկը մեծ է մնում։ Վնասաբեր ծրագիրը համակարգիչ կարող է թափանցել, օրինակ, հանվող կրիչների միջոցով։ Վարակման նման եղանակը, որը կոչվում է տեղային, նույնպես լուրջ սպառնալիք է Հայաստանում։ Այդ ռիսկին տարվա սկզբից ենթարկվել են օգտատերերի 61%-ի սարքերը, իսկ մեկ համակարգչում հայտնաբերվել է միջին հաշվով 22 սպառնալիք։
«Օր օրի վնասաբեր ծրագրերի քանակն անընդհատ աճում է, և դրանք ավելի բարդ ու հզոր են դառնում։ Անհոգություն և անուշադրություն դրսևորելով ու կասկածելի վեբ-հղումով անցնելով կամ անհայտ ուղարկողի նամակին կցված նիշքը (ֆայլ) բացելով, օգտատերը ռիսկ է անում իր համակարգիչ ներբեռնել բազմաթիվ վնասաբեր ծրագրերից որևէ մեկը և այդպիսով վտանգի ենթարկել իր արժեքավոր տվյալները։ Սպառնալիքը սարք կարող է թափանցել նաև հանվող կրիչների՝ ֆլեշների, ֆոտոխցիկների հիշողության քարտերի, հեռախոսների, արտաքին կոշտ սկավառակների միջոցով։ Համակարգչով աշխատանքի ժամանակ առաջացող ցանցային և տեղային ռիսկերից և դրանց հետ կապված խնդիրներից խուսափել կարելի է հուսալի պաշտպանական լուծման օգնությամբ, որն օժտված է նոր, դեռևս լայնորեն չտարածված սպառնալիքների հատկորոշման տեխնոլոգիաներով»,- պարզաբանում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն
Հայաստանը քաղբանտարկյալների և բռնությունների մակարդակով գլորվեց ու հավասարվեց Ադրբեջանին: Նման գնհատական հուլիսյան իրադարձություններին տվեց գրավի դիմաց ազատ արձակված «Ժառանգություն» կուսակցության քաղաքացիական հասարակության հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը:
Ըստ նրա` իշխանությունները միգուցե կարճաժամկետ կերպով հարցը կարողացան լուծել, բայց երկարաժամկետ լուծումը պետք է տա հասարկությունն իր համառ պայքարի միջոցով` հասնելով բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ինչպես նաև նպաստել Հայաստանի դուրս բերմանն այս ճահճացած վիճակից:
Անդրադառնալով հուլիսի 17-ին Հայաստանում ստեղծված իրավիճակին` Հ. Խուրշուդյանը նշեց, որ «Սասնա Ծռեր»-ն ըստ էության իրենց գործողություններով և կյանքի գնով փորձեցին կանխել իշխող ռեժիմի համար սովորական դարձած Արցախի հողերի հանձնման գործընթացը:
Նրա փոխանցմամբ` ցուցարարների և ոստիկանների միջև սկսված բախումներն անխուսափելի էին, քանի որ հենց ոստիկանությունն էր կազմակերպել զանգվածային անկարգությունները:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ ընդգծեց, որ դժվար է որևիցէ այլ երկրում պատկերացնել նման մի իրավիճակ, որին երկրի ղեկավարությունը չարձագանքի, ավելին` թաքնվի:
Նկարագրելով Սարի թաղ գնալուց հետո ցուցարարների և ոստիկանների միջև բախումները` Դ. Սանասարյանը նշեց, որ մինչ Արմեն Մարտիրոսյանը և Լևոն Բարսեղյանը բանակցել են ոստիկանների հետ, իրենց լուրեր է հասել, որ ներքևից քարեր են նետում ցուցարարների վրա. «Այդ ընթացքում Ա. Մարտիրոսյանին և մի տարեց մարդու ձերբակալեցին, իսկ ոստիկանները կոնկրետ հրաման ստացան ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանից կրակել խաղաղ ցուցարարների վրա, անգամ հրաման եղավ կրակել Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ»,- ասաց նա:
Դ. Սանասարյանի պնդմամբ` ցուցարարների Սարի թաղ գնալու որոշումն անկնկալի էր բերել իշխանություններին և ոստիկաններին, քանի որ վերջիններս հիմնական ուժերը կենտրոնացրել էին հենց Խորենացի փողոցում:
Բանախոսների համոզմամբ` Սարի թաղ գնալու իրենց նպատակը եղել հնարավոր արյունահեղության կանխումը, քանի որ գիտեին, որ «Սասնա Ծռեր»-ը գտնվում են վտանգի մեջ:
«Ժողովուրդը պետք է ոտքի կանգներ և հերթական անգամ ցույց տար, որ ինքն է իշխանությունների տերը, այս դեպքում պետք է քաղաքական ուժերը կարողանային մարդկանց դուրս բերել փողոցներ ու հրապարակներ»,- ասաց Դ. Սանասարյանը` հավելելով, որ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ մինչև որ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, իսկ հարուցված, բայց հանցակազմի բացակայության պատճառով բոլոր գործերը կարճվեն:
Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն բարձր է։ Այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը REGNUMգործակալությանը տված հարցազրույցում:
«Իհարկե, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն բարձր է: Հակառակորդի ներկայիս պահվածքը թույլ է տալիս գալ եզրակացության, որ նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից: Այդ պատճառով ապագայում ցանկացած պահի հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում: Այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմը որոշ զսպող ազդեցություն է թողել հակառակորդի վրա: Դա երևում է նաև նրանց հայտարարություններից. եթե նախկինում նրանք ասում էին, որ հաղթանակ կտանեն երեք օրվա մեջ, այժմ նման հայտարարություններ այլևս չեն հնչում, և ես հուսով եմ, որ նրանք ընդհանրապես կհրաժարվեն իրենց մտադրությունից»,- ասել է Լևոն Մնացականյանը:
Նախարարը, պատասխանելով Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքների մասին հարցին, հայտարարել է, որ «եթե Ադրբեջանը հարված հասցնի Ստեփանակերտին, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»: «Թե ինչ միջոցներ՝ թող նրա համար գաղտնիք մնա: Պարզապես պատասխանն անհամեմատելի կլինի»,- ասել է նա:
Լևոն Մնացականյանը հայտնել է նաև, որ մեծ քանակությամբ աշխատանք է կատարվել Լեռնային Ղարաբաղում բոլոր ուղղություններով՝ և՛ վերապատրաստման, և՛ տեխնիկական վերազինման, և՛ նոր սպառազինության ձեռքբերման ուղղությամբ, և այդ գործընթացը դեռ շարունակվելու է:
«Այդ ամենի համար մենք ունենք նյութական միջոցներ, և դրանք ներդրվում են: Ավելին, մենք ներդնում ենք շատ ավելի մեծ գումարներ, քան դուք նշել եք ձեր հարցում»,- ասել է նախարարը՝ պատասխանելով ապրիլյան պատերազմից հետո սփյուռքի միջոցով հավաքված 8 միլիոն դոլարի ներդրման մասին հարցին:
«Ինչ վերաբերում է այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին, նրանց օգնությունը, իհարկե, դրական է ազդել մեր հնարավորությունների վրա: Մենք իսկապես միջոցների զգալի հոսք ենք ստացել»,- ասել է նա:
Խոսելով քառօրյա պատերազմի կորուստների մասին՝ Լևոն Մնացականյանն ասել է. «Իսկ ո՞վ է ասել, որ կորուստները մեծ են: Բնականաբար, մեզ համար յուրաքանչյուր կորուստ կարևոր է, և մենք անթույլատրելի ենք համարում ցանկացած կորուստ: Բայց ռազմական գործողությունները դրանով էլ դաժան են, որ դրանց հետևանքով լինում են ինչպես անձնակազմի, այնպես էլ նյութական սեփականության կորուստներ: Այդ պատճառով խոսել այն մասին, թե շատ կամ քիչ են եղել կորուստները, և ընդհանրապես նման գնահատականներ տալը սխալ է… Ինչ վերաբերում է հարձակվող ադրբեջանական զորքերին, նրանց կորուստները մի քանի անգամ գերազանցում են մեր կորուստները: Եվ դա՝ հաշվի առնելով այն, որ նրանք օգտագործել են հանկարծակիության գործոնը և էլիտար ստորաբաժանումներ: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ ԼՂՀ պաշտպանության բանակն իր խնդիրը պատվով է կատարել: Եվ հակառակորդը հասկացել է, որ նրա հետագա հարձակողական բոլոր գործողությունները կավարտվեն ձախողմամբ»:
Խոսելով հետախուզության մասին՝ Լևոն Մնացականյանը նշել է, որ հակառակորդի գործողությունների մասին որոշակի տեղեկություն հայտնի է եղել, և իրականացվել են նախապատրաստական որոշակի քայլեր: Այդ պատճառով հետախուզության գործողությունները ձախողված չի կարելի անվանել, ասել է նա:
Ամբողջությամբ այստեղ՝ tert.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.