Վահե Ավետյանը գուցե շատերին ծանոթ չէ: Սակայն նման անձնավորություն կա, ունի հայկական անուն-ազգանուն: Բայց….
Այստեղ է գլխավոր բայցը: Իրեն «վտարանդի գրող» հռչակած այդ անձը բնակվում է Շվեդիայում: Եվ դրսեւորում այնպիսի պահվածք, որ նույնիսկ իշխանության ամենակարկառուն քննադատներն են ապշում:
Ապրիլյան պատերազմի ընթացքում Վ.Ավետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հոդվածներ, որտեղ գրում է. «Ի՞նչ գիտենք` Ադրբեջանն է հարձակվել, ի՞նչ գիտենք` Թուրքիայի խրախուսման մասին, ի՞նչ գիտենք՝ Թալիշում ադրբեջանցիներն են կոտորել»:
Իսկ ապրիլի 24-ի հրապարակումներում գրել է, որ «ինքն արգելում է թուրքերին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը», այնուհետեւ ավելացրել, թե «մինչեւ այդ մասոնական սիմվոլը չքանդվի եւ չվերանա Երեւանից, իրական անկախ Հայք մենք չենք տեսնի»: Որպես մասոնական խորհրդանիշ Ավետյանը նկատի է ունեցել… Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:
Այդ ամենը քիչ համարելով, այդ օրը նաեւ նշել է` «շնորհավորում եմ բոլորին այս տարվա «Ցեղասպանության» օրվա կապակցությամբ»:
Հայաստանի նախագահի, կառավարության, արտաքին քաղաքականության քննադատները մեզանում բազմաթիվ են: Նրանք երբեմն չափազանցելով, երբեմն գույները խտացնելով` անընդհատ սուր քննադատության են ենթարկում իշխանությանը: Դա նորմալ է, ժողովրդավար երկրներում քննադատությունն ընդունելի է, նույնիսկ խրախուսելի՝ սխալները հայտնաբերելու եւ ուղղելու համար: Սակայն իրեն «վտարանդի գրող» հռչակած սույն արարածը, մեղմ ասած, անցնում է բոլոր սահմանները:
Վերջին շրջանում Ավետյանը սոցիալական ցանցերի իր հրապարակումներում, որոնք, ի դեպ, ռուսերեն են, նշել է, որ ինքը օսման է, դիմում է Ալլահին, ինքն իրեն հարցնում է, թե «ինչո՞ւ են հայերը այդքան հիմար, քանի որ գրավել են 6 տարածք հարեւաններից, որտեղ ներկայումս անապատ է»: Հայտարարում է, թե հայկական բանակի զինվորները ստրուկ են եւ այնտեղ «աճեցնում են սմբուկ եւ կանեփ»:
Միգուցե հենց կանեփն է, որ ազդում է Ավետյանի ուղեղի աշխատանքի վրա եւ ստիպում նման բարբաջանքներ արտաթորել: Ի դեպ, այդ գրառումներին հավանություններ եւ դրական կարծիքներ են թողնում մեծ մասամբ ադրբեջանցի օգտատերերը:
Հոգեխանգարմունքի նշաններ ի հայտ բերող Վ.Ավետյանը յուր որոշ հրապարակումներում նշել է, թե «Հայաստանի չեկիստները» իր դեմ նոր մեթոդներ են կիրառում, եւ իբր սոցիալական կայքերում հայտարարում են, որ իր մայրն ազգությամբ ադրբեջանցի է, ինչին ի պատասխան Վ.Ավետյանը հայտարարել է, թե ոչ միայն մայրը, այլեւ հայրը, պապերը, տատերն ու նախնիները ադրբեջանցիներ են եղել, իսկ ինքը մուսուլման է եւ հպարտանում է դրանով:
Նրա խոսքով՝ դա չի փոխում այն հանգամանքը, որ ինքը ՀՀ քաղաքացի է, շուտով վերադառնալու է տուն եւ հետ է վերցնելու ամեն ինչ: Հայաստան վերադառնալու մասին հայտարարությունը առնվազն տարակուսանք կարող է առաջացնել, քանի որ հավաստի աղբյուրների համաձայն` Ավետյանի հետ շփումները դադարեցրել են նույնիսկ իր հարազատները: Նրա հետ այժմ քիչ թե շատ շփվում է տխրահռչակ Գեորգի Վանյանը:
Ըստ Ավետյանի՝ քիչ չեն այն ադրբեջանցիները, ովքեր իրեն համարում են նաեւ իրենց գրողը: Նա ադրբեջանցիներին շնորհակալություն է հայտնել դրա համար եւ նշել, որ իրեն արդեն Ալլահն է շնորհել Ապշերոնի քաղաքացիություն:
Պարզապես պետք է այցելել Ավետյանի էջը ֆեյսբուքում եւ համոզվել. նրա ընթերցողները Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք հրճվանք են ապրում հակահայկական արտահայտությունները հենց հայի շուրթերից լսելիս: Նրա էջը նման է մի աղբամանի, որն արձակում է գարշահոտություն:
Հարց է առաջանում. որքա՞ն է վճարվում Ավետյանն իր հակահայ արտահայտությունների եւ սեփական ժողովրդին վատաբանելու համար: Ինչ էլ լինի, հստակ է մի բան: Նրա նման արարածները վաղ թե ուշ ամենադաժան կերպով արհամարհվում եւ ստորացվում են հենց այն անձանց կողմից, որոնց նրանք փորձում են սիրաշահել եւ քծնել:
Ի դեպ, հոգեբաններն ուսումնասիրել են Ավետյանի սոցցանցային գրառումները եւ հանգել եզրակացության, որ այդ «վտարանդի գրողը» ունի որոշակի հոգեկան շեղումներ:
«Հայոց Աշխարհ» օրաթերթ
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.