23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրադրության մասին:
– Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ կարող եք ասել առաջնագծում տիրող իրավիճակի մասին՝ հաշվի առնելով այս գիշերվա (փետրվարի 25-ի) հարձակման փորձը ադրբեջանական զինուժի կողմից և ընդհանրապես վերջին օրերին լարվածության աճը շփման գծում: Ադրբեջանը գնում է հակամարտության նոր սրացման կամ լայնածավալ պատերազմի, թե՞ այս հարձակումը Ադրբեջանի հերթական քաղաքական ակցիան էր՝ պայմանավորված ներքին ինչ-որ զարգացումներով կամ գործոններով:
– Ես արդեն խոսել եմ այս թեմայով, ըստ էության՝ կրկնվում եմ: Իհարկե, պաշտպանության նախարարությունում ավելի լավ գիտեն այդ հարցերի պատասխանները, բայց կարող եմ կրկնել իմ տեսակետը, որ Ադրբեջանը, իհարկե, շարունակում է փորձերը լուծելու այս խնդիրը ռազմական ճանապարհով: Ալիևը անընդհատ կրկնում է, որ դա իր հողն է: Ես բազմիցս հայտարարել եմ, որ քանի դեռ Հայաստանը միջազգային մակարդակով չի ապացուցել Ղարաբաղի պատկանելիությունը և Ադրբեջանի ագրեսիվ էությունը, այնտեղ մշտապես կլինի ահա այսպիսի իրավիճակ:
Ինչո՞ւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը՝ ընկեր Նալբանդյանը, չի ապացուցում ՄԱԿ-ի Անվտանգության կամ ԵԱՀԿ-ում, ցանկացած կառույցում, որտեղ նա ելույթ է ունենում, որ Ղարաբաղը հայկական հող է: Պետք է բանակցություններ վարել ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը Խորհրդային Միության և ՌԽՍՖՀ-ի իրավահաջորդն է, իսկ 1921 թ. հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը խլել է Ղարաբաղը խորհրդային Հայաստանից և փոխանցել է այդ ագրեսիվ թուրքական պետությանը՝ Ադրբեջան անունով, և այդ ժամանակներից այսպիսի պայքար է ընթանում: Մեր հայ ժողովուրդը ընկել է այդ ագրեսիվ պետության, ընդ որում՝ շատ ազգայնամոլ պետության իշխանության տակ, որը չի կարող կառավարել իր ենթակայության տակ գտնվող այլ ժողովուրդներին՝ թալիշներ, դաղստանցիներ, հայեր և այլն: Սա թուրքական, ազգայնամոլ պետություն է, որը շարունակում է Թուրքիայի քաղաքականությունը: Ինչպես Թուրքիան բռնազավթեց Արևմտյան Հայաստանի տարածքը, ամբողջությամբ ոչնչացրեց և արտաքսեց հայերին, ճիշտ նույն կերպով Ադրբեջանն է վարվում իր մոտ: Ուստի այս պատերազմը շարունակվելու է, մինչև իրար կոչնչացնեն:
– Բայց դա գործնականում անհնար է. ո՛չ Ադրբեջանը կարող է ոչնչացնել հայկական կողմին, ո՛չ էլ Հայաստանը կարող է ամբողջությամբ ոչնչացնել Ադրբեջանը: Այդ դեպքում ի՞նչ անել:
– Այո, ոչ ոք էլ չի կարող դա անել, բայց այդ ագրեսիվ պետությունը միշտ իրեն այդպես է պահելու, որովհետև միջազգային կառույցները՝ ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում, պատասխանատվության չեն ենթարկում այդ ագրեսիվ ղեկավարին՝ Ադրբեջանի նախագահ Ալիև անունով: Բացարձակապես որևէ բան չեն անում՝ շատախոսելուց բացի:
Իրականում ագրեսիա է իրականացվում անկախ պետության՝ Արցախի դեմ, որը ինքնորոշվել է միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, և այդ պետությունը, որն ավելի քան 20 տարի գոյություն ունի, չեն ճանաչում: Ահա այսպիսին է միջազգային իրադրությունը, ուստի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պետք է օգնություն ցուցաբերի, որովհետև այնտեղ հայ ժողովուրդն է սպանվում, և մեր զինուժը պետք է ջախջախիչ հակահարված տա հակառակորդին, ընդ որում ոչ թե այն ժամանակ, երբ նա կմոտենա մեր դիրքերին, այլ այն պահին, երբ նա անցնում է Կուրով: Պետք է անմիջապես ոչնչացնել հակառակորդին, որովհետև այդ ամբողջը՝ հարթավայրային տեղանքը, որն անցնում է Մարտակերտով, Մարտունիով, Շահումյանով, հակառակորդի կողմից բռնազավթված հայկական տարածք է:
– Ո՞ւր է տանում այս իրավիճակը, որը ստեղծվել է ապրիլյան պատերազմից հետո: Կարծում եք՝ նոր սրացում, ռազմական նոր բախում կլինի, հատկապես եթե փորձենք հասկանալ, թե ի՞նչ հիմա ուզում անել ադրբեջանական կողմը: Դուք գիտեք իրենց հանրության ընկալումները, պատկերացումները: Ադրբեջանի մոտեցումն այնպիսին է, ինչպիսին որ կա. այնտեղ նույնիսկ խորհրդարանում կոչ են անում հարձակվել և «ազատագրել» իրենց հողերը: Պե՞տք է արդյոք սպասենք պատերազմի վերսկսման:
– Բնականաբար, ես չգիտեմ հակառակորդի մտադրությունը, բայց շատ բան կարելի է հասկանալ իր գործողություններից: Նա միշտ էլ հայտարարել է, թե «Երևանն իմն է, Զանգեզուրն իմն է, Դերբենդն էլ, Թիֆլիսն էլ»: Սա ագրեսիվ պետություն է, նա աստիճանաբար սովորեցնում է կրակոցներին, միաժամանակ մարտական հետախուզում է իրականացնում, հետախուզում է, որպեսզի իմանա, թե որտեղ են գտնվում հայկական կողմի կրակակետերը, հրետանու կամ տանկերի դիրքերը, հետո սկսում է խոշոր մարտական գործողություն՝ ապրիլյան հարձակման նման: Սա մարտական գործողություններ վարելու սովորական մարտավարություն է, շատ սովորական մարտավարություն: Սկզբից սովորեցնում էր ինքնաձիգներով, հետո՝ դիպուկահար հրացաններով, հետո՝ ականանետերով, հետո՝ տանկերով, իսկ վերջում նախաձեռնեց մարտական հետախուզում կամ հետախուզական մարտ ավելի հզոր ստորաբաժանումներով՝ նպատակ ունենալով գտնել ճեղք ինչ-որ տեղ, մտնել այդ ճեղքով, բայց բախվեց հայկական բանակի պաշտպանության, ընդ որում դա հիմնական պաշտպանությունը չէր, որովհետև եթե այդ պաշտպանությունը լիներ, հակառակորդը շատ արյուն կթափեր այնտեղ: Իսկ մերոնք պետք է այնպիսի հարված տան… որովհետև մենք՝ հայերս, ոչինչ չենք բռնազավթում: Մերոնք նույնիսկ չեն գնում ազատագրելու մեր այն հողերը, որոնք Ադրբեջանը օկուպացրել է: Նկատի ունեմ Շահումյանը, Մարտունու, Մարտակերտի հարթավայրերը, իսկ հակառակորդը կարծում է, թե Ղարաբաղն իր հողն է, թեև դա իր հողը չէ. Ռուսաստանի Դաշնությունը, բոլշևիկներն են հանձնել այդ հողը նրան: Ադրբեջանն ինքը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իսկ այն հանրապետությանը, որը չէր ուզում մնալ իր կազմում, չի թողնում դուրս գալ, ասում է՝ «ոչ, ես դուրս եմ եկել, իսկ դու իրավունք չունես դուրս գալու»: Արցախը ազատագրվել է այդ ագրեսիվ պետությունից, և պետք է հակահարված տալ նրան:
– Ինչպե՞ս եք գնահատում հայկական բանակի մարտական պատրաստությունը այսօրվա դրությամբ՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ:
– Նախագահը վերջերս ելույթ ունեցավ ՀՀ ԶՈՒ-ի 25-ամյակի կապակցությամբ և շատ լավ խոսեց, և պաշտպանության նախարարը՝ Վիգեն Սարգսյանը, անդրադարձավ այդ հարցին: Նրանք ավելի լավ գիտեն, քան ես: Ես արդեն չեմ զբաղվում բանակային գործերով, և հետո ես Հայաստանում չեմ. գտնվում եմ Ռուսաստանում: Ես այլևս չեմ ղեկավարում բանակը, բայց իմ սիրտը ցավում է նրա համար, և նա շատ արժանապատիվ է իրեն պահում, արժանապատվորեն պաշտպանվում է: Սա պաշտպանական բանակ է, որը հակահարված է տալիս, բայց եթե հակառակորդը ստիպի և չափերն անցնի, պետք է պարզապես ոչնչացնել նրան, ոչնչացնել և հասնել մինչև Կուր գետ, ազատագրել մեր հինավուրց հողերը:
– Ի դեպ, Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում խոսել է այն մասին, թե որ դեպքում հայկական կողմը կարող է կիրառել «Իսկանդեր» հրթիռային համակարգերը:
– Իսկ ինչո՞ւ ոչ, որովհետև «Իսկանդերները» պատկանում են Հայատանի զինված ուժերին: Գիտե՞ք, թե ինչ է գրված ՌԴ պաշտպանության հայեցակարգում. պետությունը առաջին հերթին պետք է ունենա պատժիչ զենքեր (оружие возмездия), և «Իսկանդերը» ևս պատժիչ զենք է և զինված պայքարի միջոցներից մեկը: ՌԴ պաշտպանության հայեցակարգում մի ժամանակ գրված էր՝ եթե հակառակորդը հարձակվի ՌԴ-ի վրա, և ՌԴ-ն այլևս ի վիճակի չի լինի սպառազինության սովորական միջոցներով հետ մղել հարձակումը, ապա Ռուսաստանը իրավունք ունի կիրառել միջուկային զենք: Դուք հասկացա՞ք՝ ինչ եմ ասում: Այդ դեպքում ինչո՞ւ Ղարաբաղը չի կարող կիրառել այդ զենքը: Եթե չկարողանա զինված պայքարի սովորական միջոցներով հետ մղել հարձակվող ագրեսորին, ապա պետք է կիրառի իր ունեցած բոլոր հարվածային միջոցները, և այդ միջոցը «Իսկանդերն» է:
– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Հայաստանը իսկապես կարող է կիրառե՞լ «Իսկանդերը» էսկալացիայի դեպքում:
– Իսկ ինչո՞ւ ոչ: Իհարկե, կարծում եմ: Ոչ թե պարզապես կարծում եմ, այլ համոզված եմ, որ պարտավո՛ր են դա անել, և ոչ թե Հայաստանը, այլ Ղարաբա՛ղը, որովհետև Հայաստանի վրա չեն հարձակվում: Եթե հարձակվեն Հայաստանի վրա, այդ դեպքում ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ-ը, և Հայաստանը ինքը պիտի հակահարված տա, պետք է կիրառի բոլոր միջոցները, ընդհուպ մինչև միջուկային զենք, եթե ունենա: Եվ ժամանակն է միջուկային զենք կիրառել այդպիսի ագրեսիվ պետության դեմ՝ որպես պատժիչ զենք, զսպման զենք: Իսկ ի՞նչ էիք կարծում: Դրանք թուրքեր են, որոնց նպատակը ոչնչացնելն է: Տեսեք, թե ինչպես է Ալիևը դաստիարակում իր ժողովրդին: Նրանք կտրեցին հայ զինվորների, գերիների, ծերերի ու կանանց գլուխները՝ ինչպես իսլամիստներն են անում, և ասում են իրենց ժողովրդին՝ այ, թե ինչ հերոսներ են ադրբեջանցի զինվորները: Դա խայտակառություն է: Դա ոչ թե բանակ է, այլ ահաբեկչական կազմակերպություն՝ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համանմանությամբ, ուստի նրանց դեմ պետք է վարել այնպիսի պատերազմ, ինչպիսին Ռուսաստանն է վարում Սիրիայում՝ սիրիական բանակի հետ միասին: Սա է իմ կարծիքը: Ես այդպես կգործեի։
Քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ տարածեց, որտեղ երեւում է ադրբեջանական ուժերի ներթափանցման փորձը եւ հայկական կողմի պատասխան գործողությունները Աղդամի, Ակնի ուղղությամբ:
Հովհաննիսյանը նաեւ մեկնաբանել է տեսանյութը. «Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Աղդամի, Ակնի ուղղությամբ: Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը, սակայն արտառոց բան այս պահին չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, սակայն սա անսպասելի և տարօրինակ զարգացում չէ: Սա այն է, ինչ մենք սպասում ենք ամեն օր: Մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ: Բացի դրանից, կան որոշ հանգամանքներ, որոնք ավելի են խթանում հակառակորդի նման պահվածքը: Դուք գիտեք, որ այսպես կոչված «Խոջալուի ջարդերի» օրն է, որը կատարել է ադրբեջանական վերնախավը: Նրանք պետք է այդպես հատուկ հիշեն այդ օրը, իսկ հիշելու ձևը նման զարգացումներն են»,- ասաց Բաբայանը:
«Մենք գիտենք, որ Իլհամ Ալիևն իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահ: Հիմա ժողովրդի մի մասը դժգոհ է և դա համարում է խայտառակություն: Ադրբեջանական բանակի անձնակազմն էլ այս պարագայում պետք է մտածի, որ գերագույն-գլխավոր հրամանատարին ղեկավարում է կինը: Այս վիճակում «գերագույն-գլխավոր հրամանատարը» պետք է ցույց տա, որ իրեն ոչ թե կինն է ղեկավարում, այլ աշխարհակալ է, Լենկ Թեմուրի նման զորավար է: Պարզապես Ալիևը հաշվի չի առնում, թե ում հետ գործ ունի: Եթե նրան թվում է, թե մենք աչալուրջ չենք, չենք պաշտպանելու մեր անվտանգությունը, չարաչար սխալվում է: Դրա համար, տալով մեծ կորուստներ, հետ են շպրտվել: Այնքան են կորուստներ տվել, որ նույնիսկ մի քանի դիակ չեն կարողացել չեզոք գոտուց հանել: Սա է վիճակը»,- հավելեց Դավիթ Բաբայանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Մերձմոսկովյան Խիմկի քաղաքում խառը մենամարտերի Fight Nights Global 59 մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ Վարդան Ասատրյանի և ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի միջև մենամարտից հետո կրքերը բորբոքվել են:
Հայ մարզիկը արդեն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Իբրահիմովին՝ բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի դրոշը: Ադրբեջանական կողմն անմիջապես դիմել է մրցաշարի կազմակերպիչներին, որպեսզի վերջիններս պատժեն հայազգի մարզիկին, հայտնում է1in.am-ը:
57.2 կգ քաշային կարգում Ասատրյանը և Իբրահիմովը հանդիպել են կիսաեզրափակչում: Նախապես տեղեկանալով, որ մարզահամալիրում ներկա են լինելու մեծ թվով հայ և ադրբեջանցի մարզասերներ՝ Խիմկիի ոստիկանությունը երեկ ուժեղացված ռեժիմով է աշխատել:
Իբրահիմովի և Ասատրյանի միջև լարված հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 2016 թվականի հոկտեմբերին: Մոսկվայում տեղի ունեցած Fight Nights Global 53 մրցաշարում Ասատրյանը մենամարտել է Իբրահիմովից առաջ: Հայազգի մարզիկը առավելության հասնելով մրցակցի նկատմամբ՝ հայտարարել էր, որ հաղթանակը նվիրում է իր հինավուրց հայրենիքին՝ Լեռնային Ղարաբաղին՝ բարձրացնելով այս երկրի դրոշը:
Իբրահիմովը ասպարեզ դուրս գալով և տեսնելով Ղարաբաղի դրոշը՝ բորբոքվել էր՝ նշելով, որ Ասատրյանն իրեն սադրանքի է ենթարկում՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել: Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Իբրահիմովը խոստացել էր ռինգում հանդիպելու դեպքում «սատկացնել» Ասատրյանին: Ստացվեց հակառակը. նկատենք, որ հանդիպման ռեֆերին դժվարությամբ կանգնեցրեց մարտը՝ Ասատրյանին ետ քաշելով մրցակցից: Եթե մրցավարը հապաղեր, հնարավոր է՝ Ասատրյանը արդեն ոչ մարզական առումով «սատկացներ» Իբրահիմովին:
Ադրբեջանի խառը մարտերի ֆեդերացիայի նախագահ Շաքյար Աբասովն էլ իր հերթին պաշտոնական բողոք ներկայացնելով Ասատրյանի դեմ՝ խոստացել էր, որ շատ շուտով հայազգի մարզիկի նկատմամբ պատժամիջոց կկիրառվի, և նա այլևս չի բարձրացնի Լեռնային Ղարաբաղի դրոշը: «Դահլիճում ներկա բոլոր մարզասերները գիտեն, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է: Չի կարելի սպորտը քաղաքականացնել և դիմել անթույլատրելի քայլերի: Ես արդեն զրուցել եմ ֆեդերացիայի ղեկավարների հետ: Խոստանում եմ, որ Ասատրյանը կպատժվի: Լեռնային Ղարաբաղի դրոշն այլևս չեք տեսնի խառը մենամարտերի մրցումներում»,- ասել էր Աբասովը:Ինչևէ, երբ պարզ դարձավ, որ Իբրահիմովը Fight Nights Global 59-ի կիսաեզրափակչում հանդիպելու է Ասատրյանին, ադրբեջանցի մարզիկը շատ ավելի մեղմ հարցազրույց էր տվել fightnights.ru պարբերականին: «Այս մարզաձևում թույլ մրցակիցներ չկան: Դա վերաբերում է նաև Ասատրյանին: Չի կարելի թերագնահատել նրան: Ես ունեմ ուժեղ կողմեր, որոնց մասին չեմ ցանկանա խոսել և բացել խաղաքարտերը: Մարտից առաջ գեղեցիկ չի լինի «գլուխ գովել»: Ամեն դեպքում պետք է լավագույն մարզավիճակում լինեմ Վարդանին հաղթելու համար»,- հայտարարել էր Իբրահիմովը:
Նշենք, որ Ասատրյանը ծնունդով Արցախից է: Մենամարտերի ժամանակ նրա կիսատաբատին մշտապես առկա է հայկական եռագույնը: Հոկտեմբերին կայացած մրցումներում Ասատրյանի կիսատաբատին պատկերված է եղել նաև Արցախի դրոշը, ինչպես նաև «1915 թվական» գրառումը: Իբրահիմովի նկատմամբ տարած հաղթանակից հետո Вконтаке սոցիալական ցանցում գրառում է կատարել. «Ավելի լավ է իմ ազգի համար լինեմ սովորական մարտիկ, քանի ուրիշ ազգերի համար թագավոր»:
Fight Nights Global 59 մրցաշարի եզրափակչում Ասատրյանը մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Բագուտինովի հետ, ով դիմակայությունում բացահայտ ֆավորիտ է: Ի դեպ, Իբրահիմովի նկատմամբ տարած հաղթանակից հետո Ասատրյանը մոտեցել է Fight Nights պրոմոութերական ընկերության նախագահ Քամիլ Հաջիևին և նրան առաջարկել Բագուտինովի հետ մենամարտը կազմակերպել Երևանում:
https://www.youtube.com/watch?v=cHw7SspvA6o
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի այլընտրանք:
Այդպիսով Լավրովը փաստացի հայտնել է Բաքվին, որ գոնե առայժմ չկա Վիեննայի օրակարգից շեղվելու եւ «կազանյան» օրակարգին վերադառնալու հնարավորություն, ինչի մասին Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ակնարկել էր հունվարի վերջին, գրում է Lragir.am-ը:
Մոսկվա կատարած իր այցից հետո Մամեդյարովը հայտարարել էր, թե Ռուսաստանը ուզում է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ Լավրովի մասնակցությամբ: Ռուսաստանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց այդ մտադրությունը, իսկ Երեւանը «քաղաքավարի» մերժեց այն, հայտարարելով որ տեղյակ է միայն Մյունխենում համանախագահ եռյակի հովանու ներքո հանդիպման առաջարկից:
Մյունխենում այդ հանդիպումը տեղի ունեցավ, որից հետո էլ Նալբանդյանը մեկնեց Մոսկվա: Մոսկվա նրա այցից առաջ ՌԴ արտգործնախարարությունը տարածել էր հայտարարություն, որում ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման կարեւոր տեղ կգրավի Լավրովի եւ Նալբանդյանի հանդիպմանը:
Կարեւորն ըստ ամենայնի լինելու էր այն, որ Լավրովը Նալբանդյանից կորզեր Մամեդյարովի հետ իր ներկայությամբ հանդիպելու հավանություն: Հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ընթացքում Մինսկի խմբի համանախագահությանն այլընտրանք չլինելու վերաբերյալ Լավրովի հայտարարությունը վկայում է, որ նրան չի հաջողվել Նալբանդյանից կորզել այդ համաձայնությունը, համենայն դեպս առայժմ: Ընդ որում, հայտարարվել է նաեւ, որ նախապատրաստվում է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա եւ հանդիպումը Պուտինի հետ:
Բացառված չէ, որ փորձ արվի համաձայնություն ստանալ Սերժ Սարգսյանի մակարդակով՝ Պուտինի միջոցով:
Համենայն դեպս, առայժմ Երեւանը գործնականում մերժել է ՌԴ, Հայաստան, Ադրբեջան արտգործնախարարների եռակողմ մակարդակի հանդիպումը:
Չի բացառվում, որ Մոսկվայում Լավրովի հետ հանդիպմանն էական դեր է ունեցել այն, որ Մոսկվա մեկնելու նախօրեին Էդվարդ Նալբանդյանը եղել է պաշտպանության նախարարությունում, ելույթ ունեցել բանակի ղեկավար կազմի եւ հրամկազմի հետ, պատասխանել նրանց հարցերին:Զինված ուժերն ըստ երեւույթին ուժ են տվել Նալբանդյանին՝ Մոսկվայում Հայաստանի շահը պաշտպանելու ուժ: Բանն այն է, որ «կազանյան օրակարգը» գործնականում «պատռել» է Հայաստանի զինված ուժերը՝ ապրիլի պատերազմում կանգնեցնելով Ադրբեջանին եւ հետ մղելով գրոհը, որի քաղաքական «պլատֆորմն» էլ գործնականում հանդիսացել էր հենց կազանյան օրակարգը:
Ընդ որում ուշագրավ է, որ Մոսկվայում Լավրով-Նալբանդյան բանակցությանը զուգահեռ հրապարակվեց ՌԻԱ Նովոստի ռուսական պետական գործակալությանը Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հարցազրույցը: Դրանում ուշագրավն անդրադարձն էր Իսկանդերին եւ պատասխանն այն խոսակցությանը, թե այդ օպերատիվ-մարտավարական բացառիկ զինատեսակը Հայաստանի զինուժի ենթակայության տակ չէ:
Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե 100 տոկոսով վստահեցնում է, որ Իսկանդերը հայկական զինուժի ենթակայության տակ է եւ Հայաստանն է որոշելու, թե որ ուղղությամբ արձակվեն այդ հրթիռները, եթե լինի դրա անհրաժեշտությունը:
Հատկանշական էր ոչ միայն պաշտպանության նախարարի հաստատումը, որ բացառիկ զինատեսակը հենց Հայաստանինն է՝ ոչ թե Հայաստանում Ռուսաստանինը, այլ այն, որ նա այդ հավաստիացումն անում էր ռուսական պետական լրատվամիջոցին տված հարցազրույցում: Իսկ այդ հանգամանքը ինչ որ իմաստով նաեւ պարունակում է այն ենթատեքստը, որ նաեւ Ռուսաստանն է Բաքվին մատնացույց անում Հայաստանի Իսկանդերները:
Գործնականում, ապրիլին Ալիւեւի կամ ադրբեջանական բանակի ձախողումից հետո Ռուսաստանի համար կարեւոր էր մի գործոնի ձեւավորում, որը ցույց կտա Հայաստանի հանդեպ ազդեցության «կրիտիկական աստիճանի» բացակայությունը՝ գոնե Արցախի հակամարտության հարցում: Բանն այն է, որ ապրիլից առաջ տեղի ունեցող գործընթացներում Մոսկվան ըստ էության ստանձնել էր Ադրբեջանի ռազմական սադրանքի քաղաքական երաշխավորի դերը, եւ անխուսափելի էր լինելու հետապրիլյան պատասխանատվությունը Բաքվի համար, ու այդ կապակցությամբ նաեւ Բաքվի «հայցերը»:
Դրանք հետ մղելու համար էլ Ռուսաստանին անհրաժեշտ էր Հայաստանին վաճառված Իսկանդերը, որը դարձավ Հայաստանի վրա «կրիտիկական ազդեցության» բացակայությունը վկայող համոզիչ գործոն:
Հեռահար զենքով Ալիեւին ակնարկվում է, որ հեռու ապագայի համատեքստում թերեւս պետք չէ ունենալ ռազմական լայնամասշտաբ սադրանքի միջազային կամ ռուսական թույլտվության ակնկալիք եւ ուղեցույց պետք է ընդունի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակի տարածած հայտարարությունը:
Փետրվարի 20-ին Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի վաճառքի միջազգային միտումների վերաբերյալ իր զեկույցը: Ի թիվս այլ հարցերի՝ զեկույցն անդրադառնում է նաև սպառազինությունների առևտրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև անհամաչափությանը, ինչպես նաև Մոսկվայի կողմից Բաքվին վաճառված զենք ու զինամթերքի ծավալներին:
Հայաստան և Ադրբեջան. համեմատություն
Ըստ զեկույցի՝ 2007-2011 թթ. համեմատ 2012-2016 թթ. ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 75% ավելի շատ զենք ու զինամթերք: Ընդ որում՝ Հայաստանի համեմատ Ադրբեջանը ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն: Հայաստանի դեպքում ամենաշատն աչքի ընկած զենքի գնումը փոքրաթիվ 280 կմ հեռահարություն ունեցող Իսկանդերների ձեռքբերումն էր: Այս հրթիռները կարող են հարվածել Ադրբեջանի տարածքում գտնվող համարյա ցանկացած կետի: Այնուհետև զեկույցը նշում է, որ Ադրբեջանը ներկրել է զենքերի ավելի լայն շարք, այդ թվում՝ տանկեր, զրահամեքենաներ, հակաբալիստիկ հրթիռային համակարգեր և մարտական ավիացիա: Զեկույցում Ռուսաստանը նշվում է որպես զենքի կարևոր մատակարար երկու կողմերի համար էլ:
Ռուսաստան և Ադրբեջան
Ըստ Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի՝ 2012-16 թթ. ընթացքում Ռուսաստանը զենք է վաճառել 50 երկրների և Ուկրաինայի ապստամբ ուժերին: Ռուսաստանին է բաժին ընկնում համաշխարհային զենքի արտահանման 23 տոկոսը: Ընդ որում խոշոր գնորդների ցանկը հետևյալն է՝
Այլ կերպ ասած, Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի տվյալների վրա հիմնվելով՝ կարելի է եզրակացնել, որ եթե Մոսկվան 2011-2016 թթ. ընթացքում համաշարհային զենքի արտահանման 23% է մատակարարել, իսկ Բաքվի մասնաբաժինը 4% է եղել, ապա ՌԴ-ն կոպիտ հաշվարկով նշված ժամանակահատվածում Ադրբեջանին մատակարարել է ողջ աշխարհում վաճառված սպառազինության մոտ մեկ տոկոսը: Զենք ու զինամթերքի նմանօրինակ խոշոր ներմուծումները Ադրբեջանի պես փոքր երկրի դեպքում իսկապես բարձր ցուցանիշ են:
Ավելին, եթե Հայաստանը գնել է ընդհանուր առմամբ Ադրբեջանից 20 անգամ ավելի պակաս զենք, ու եթե անգամ ենթադրենք, որ ՀՀ գնած ողջ զենքը Ռուսաստանից է ներմուծվում (ինչն իհարկե իրականությանը չի համապատասխանում), ապա կստացվի, որ Հայաստանի մասնաբաժինը ռուսական զենք ու զինամթերքի արտահանումների մեջ կազմում է 0,2 տոկոսը, ինչը Ադրբեջանի 4 տոկոսի համեմատ պարզապես չնչին թիվ է:
«Ստրատեգիական դաշակիցներ»
Ստոկհոլմի խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի հրապարակած զեկույցը հերթական հարվածն է հասցնում հայ-ռուսական «ստրատեգիական դաշնակցության» առասպելին: Ուշագրավ է, որ վերոհիշյալ զեկույցի հրապարակման օրը՝ փետրվարի 20-ին ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը հրապարակել էր հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված մանրամասն հարցազրույց ՀՀ արտգործնախարար ն.գ. Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հարցազրույցում Էդվարդ Նալբանդյանը ասել էր. «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը մեծ ջանքեր է գործադրում (այդ թվում և՛ Հայաստանի հետ համագործակցությամբ, և՛ որպես Մինսկի խմբի համանախագահ) տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու համար»: Սակայն, նմանօրինակ հայտարարություններ հայկական կողմը հազվադեպ է անում… Երևի թե կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել, թե քանի անգամ են ՀՀ նախագահը կամ արտգործնախարարը նմանօրինակ հայտարարություններ կատարել, նույնիսկ 2016 թ. ապրիլյան պատերազմից հետո:
Ավելին, Էդվարդ Նալբանդյանի վերոհիշյալ պատասխանը կարծես հատուկ այնպես ձևակերպված լինի, որ նախադասության մեջ Ադրբեջանը լինի ենթական, այլ ոչ թե Ռուսաստանը: Այլ կերպ ասած, շեշտը դրվում է նրա վրա, որ Հայաստանին դուր չի գալիս այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում և ոչ թե այն, որ ՌԴ-ն է այն վաճառում: Այնուհետև իր խոսքում գրեթե անմիջապես ՀՀ արտգործնախարարը սկսում է գովել ՌԴ ջանքերը տարածաշրջանում խաղաղություն պահպանելու ուղղությամբ:
Արդ, հերթական անգամ հարց է առաջանում․ արդյո՞ք այդ ջանքերը գոնե մի քանի տոկոսով չեզոքացնում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի վնասը:
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»
Հայաստանը որոշում կկայացնի «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների օգտագործման մասին՝ կախված իրավիճակի զարգացումից: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Ես կարող եմ ձեզ ցույց տալ ալգորիթմը: Այդ զենքի նշանակությունը և պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել երկրի ենթակառուցվածքներին, ինչի դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար` «Իսկանդերների» կիրառման մասին որոշումը սերտ կապված կլինի իրավիճակի զարգացման հետ: Ամեն դեպքում՝ մենք դիտարկում ենք այն որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի նման անհրաժեշտություն: Դա առաջին հերթին զսպման զենք է: Բոլորովին ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, բայց սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, իր հնարավորություններով այդ զենքն այնպիսին է, որ պետք է զովացնի ցանկացած տաք գլուխ որոշումների կայացման առումով»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վիգեն Սարգսյանը ռուսական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, որոնք անցած տարի ձեռք են բերվել Ռուսաստանից, պատկանում են Հայաստանի զինված ուժերին, և դրանք կառավարում են հատուկ պատրաստություն անցած հայկական զինված ուժերի սպաները:
«Այն, որ «Իսկանդերները» տրամադրվել են Հայաստանին, իմ կարծիքով, բոլորի համար ակնհայտ է, որովհետև դրանք բոլորն իրենց աչքով են տեսել: Այն, որ դրանք պատկանում են Հայաստանի զինված ուժերին, նույնպես կարող եմ հաստատել 100 տոկոսանոց վստահությամբ: Եվ այստեղ ոչ մի երկրորդ կարծիք լինել չի կարող: Ինչ վերաբերում է մնացած բոլոր հարցերին՝ երբ, ինչ գումարով, վճարման ինչ ժամկետով և այլն, ինչպես հասկանում եք, այդ ամենը դասակարգվում է որպես «հույժ գաղտնի»: Կառավարում ենք մենք, կառավարում են նրանք, ում դրանք պատկանում են: Այստեղ ես կարող եմ բացել գաղտնիքի քողը»,- ասել է նախարարը:
ՀՀ կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքներում դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց կառուցել պատնեշներ, ինչպես նաեւ թաքստոցներ` հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար: Նպատակ կա նաեւ սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի փետրվարի 13-ի համապատասխան որոշումից: Ըստ այդմ, սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որին հանձնարարվել է եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ:
Վարչապետի որոշման մեջ նաեւ առաջարկներ են ակնկալվում սահմանամերձ համայնքներում դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման ու ներդրումային ծրագրերի նախատեսման հարցերի վերաբերյալ:
Կառավարության գործուն ուշադրության կենտրոնում հայտնված վերոնշյալ ուղղություններից առաջինները զգաստանալ են պարտադրում` հուշելով հնարավոր պատերազմի մասին, բայց ճանապարհների բարեկարգման ու ներդրումների վերաբերյալ ձեւակերպումները կարծես խաղաղության սպասման կամ հավանականության մասին են խոսում:
Այդուհանդերձ, վերջին օրերին ակտիվացել են Արցախում պատերազմի հնարավոր վերսկսման մասին խոսակցությունները: Ուստի, պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից խնդրեցինք մեկնաբանել վարչապետի նշված որոշումը:
— Պարոն Հովհաննիսյան, սա պատերազմի նախապատրաստությո՞ւն պետք է դիտարկել:
— Նայած` ինչ եք հասկանում` պատերազմի նախապատրաստություն ասելով: Եթե հենց այս պահին ուղղակի նախապատրաստության մասին է խոսքը, իհարկե` ոչ: Եթե դիտարկում ենք ընդհանուր` պետությունը պատերազմին նախապատրաստվելու պլանային քայլերի կոնտեքստում, որն ամենօրյա աշխատանք է, իհարկե, այո:
— Այս պահին պատերազմի վերսկսման լուրջ վտանգ մեր պետությունը տեսնո՞ւմ է:
— Դրա համար եմ ասում, այս պահին պետք չէ դրա մասին առարկայական խոսել: Այսինքն` չստացվի այնպես, որ հիմա, եթե մենք սկսում ենք այդ պատնեշները կամ թաքստոցները կառուցել, միջգերատեսչական հանձնաժողով ենք ձեւավորել, ուրեմն հենց վաղը սպասում ենք պատերազմի: Չէ, դրա մասին չէ խոսքը:
— Ուղղակի չբացառելո՞ւ:
— Պրակտիկան ցույց է տվել, որ իրենք, ի վերջո, կրակում են ուսումնական հաստատությունների ուղղությամբ: Ունենք դեպքեր, որ կրակել են դպրոցների վրա: Պարզ է, որ այդ ամեն ինչը պիտի փորձենք լուծել: Այս ամենն անվտանգության ապահովման պլանային գործընթացների շրջանակներում է:
Ադրբեջանից ընտանիքով Հայաստան տեղափոխված և ապաստան ստացած թալիշ գործիչ Շահին Միրզոևը Հայաստանում իր առաջին մեծ հարցարզրույցում բացահայտել է, թե ապրիլյան պատերազմի 4 օրերերին ի՞նչ էր կատարվում սահմանի հակառակ կողմում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.