Մերձմոսկովյան Խիմկի քաղաքում խառը մենամարտերի Fight Nights Global 59 մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ Վարդան Ասատրյանի և ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի միջև մենամարտից հետո կրքերը բորբոքվել են:
Հայ մարզիկը արդեն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով Իբրահիմովին՝ բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի դրոշը: Ադրբեջանական կողմն անմիջապես դիմել է մրցաշարի կազմակերպիչներին, որպեսզի վերջիններս պատժեն հայազգի մարզիկին, հայտնում է1in.am-ը:
57.2 կգ քաշային կարգում Ասատրյանը և Իբրահիմովը հանդիպել են կիսաեզրափակչում: Նախապես տեղեկանալով, որ մարզահամալիրում ներկա են լինելու մեծ թվով հայ և ադրբեջանցի մարզասերներ՝ Խիմկիի ոստիկանությունը երեկ ուժեղացված ռեժիմով է աշխատել:
Իբրահիմովի և Ասատրյանի միջև լարված հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 2016 թվականի հոկտեմբերին: Մոսկվայում տեղի ունեցած Fight Nights Global 53 մրցաշարում Ասատրյանը մենամարտել է Իբրահիմովից առաջ: Հայազգի մարզիկը առավելության հասնելով մրցակցի նկատմամբ՝ հայտարարել էր, որ հաղթանակը նվիրում է իր հինավուրց հայրենիքին՝ Լեռնային Ղարաբաղին՝ բարձրացնելով այս երկրի դրոշը:
Իբրահիմովը ասպարեզ դուրս գալով և տեսնելով Ղարաբաղի դրոշը՝ բորբոքվել էր՝ նշելով, որ Ասատրյանն իրեն սադրանքի է ենթարկում՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել: Այնուհետև ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Իբրահիմովը խոստացել էր ռինգում հանդիպելու դեպքում «սատկացնել» Ասատրյանին: Ստացվեց հակառակը. նկատենք, որ հանդիպման ռեֆերին դժվարությամբ կանգնեցրեց մարտը՝ Ասատրյանին ետ քաշելով մրցակցից: Եթե մրցավարը հապաղեր, հնարավոր է՝ Ասատրյանը արդեն ոչ մարզական առումով «սատկացներ» Իբրահիմովին:
Ադրբեջանի խառը մարտերի ֆեդերացիայի նախագահ Շաքյար Աբասովն էլ իր հերթին պաշտոնական բողոք ներկայացնելով Ասատրյանի դեմ՝ խոստացել էր, որ շատ շուտով հայազգի մարզիկի նկատմամբ պատժամիջոց կկիրառվի, և նա այլևս չի բարձրացնի Լեռնային Ղարաբաղի դրոշը: «Դահլիճում ներկա բոլոր մարզասերները գիտեն, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է: Չի կարելի սպորտը քաղաքականացնել և դիմել անթույլատրելի քայլերի: Ես արդեն զրուցել եմ ֆեդերացիայի ղեկավարների հետ: Խոստանում եմ, որ Ասատրյանը կպատժվի: Լեռնային Ղարաբաղի դրոշն այլևս չեք տեսնի խառը մենամարտերի մրցումներում»,- ասել էր Աբասովը:Ինչևէ, երբ պարզ դարձավ, որ Իբրահիմովը Fight Nights Global 59-ի կիսաեզրափակչում հանդիպելու է Ասատրյանին, ադրբեջանցի մարզիկը շատ ավելի մեղմ հարցազրույց էր տվել fightnights.ru պարբերականին: «Այս մարզաձևում թույլ մրցակիցներ չկան: Դա վերաբերում է նաև Ասատրյանին: Չի կարելի թերագնահատել նրան: Ես ունեմ ուժեղ կողմեր, որոնց մասին չեմ ցանկանա խոսել և բացել խաղաքարտերը: Մարտից առաջ գեղեցիկ չի լինի «գլուխ գովել»: Ամեն դեպքում պետք է լավագույն մարզավիճակում լինեմ Վարդանին հաղթելու համար»,- հայտարարել էր Իբրահիմովը:
Նշենք, որ Ասատրյանը ծնունդով Արցախից է: Մենամարտերի ժամանակ նրա կիսատաբատին մշտապես առկա է հայկական եռագույնը: Հոկտեմբերին կայացած մրցումներում Ասատրյանի կիսատաբատին պատկերված է եղել նաև Արցախի դրոշը, ինչպես նաև «1915 թվական» գրառումը: Իբրահիմովի նկատմամբ տարած հաղթանակից հետո Вконтаке սոցիալական ցանցում գրառում է կատարել. «Ավելի լավ է իմ ազգի համար լինեմ սովորական մարտիկ, քանի ուրիշ ազգերի համար թագավոր»:
Fight Nights Global 59 մրցաշարի եզրափակչում Ասատրյանը մրցելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Բագուտինովի հետ, ով դիմակայությունում բացահայտ ֆավորիտ է: Ի դեպ, Իբրահիմովի նկատմամբ տարած հաղթանակից հետո Ասատրյանը մոտեցել է Fight Nights պրոմոութերական ընկերության նախագահ Քամիլ Հաջիևին և նրան առաջարկել Բագուտինովի հետ մենամարտը կազմակերպել Երևանում:
https://www.youtube.com/watch?v=cHw7SspvA6o
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.