26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...Հենց նոր եմ իմացել, որ Թուրքիայի կառավարությունը անաղմուկ ուղղել է Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սուրբ Խաչ եկեղեցու մոտ գտնվող ցուցանակը՝ նշելով նրա «հայկական» ծագումը:
Տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունները համակարգված ձևով թաքցրել են հայկական եկեղեցիների և հուշարձանների իսկական ինքնությունը, որպեսզի ոչ ոք չհիշի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այժմ Թուրքիայի Հանրապետության կողմից բռնագրավված հողերի վրա: Չբացահայտելով հայկական քաղաքակրթության հետքերը, թուրք պաշտոնյաները հուսով էին, որ այդպես հարկ չի լինի բացատրել հայերի անհետացումը. ևս մեկ թուրքական ժխտողականության դրսևորում:
Դեռևս 2007 թվականին թուրքական կառավարությունը բացման շքեղ արարողություն կազմակերպեց 10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորգումից հետո: Մինչ որոշ հայեր միամտորեն մասնակցեցին թուրքական քարոզչական հանդիսությանը, ես մի քանի քննադատական հոդված գրեցի, մատնանշելով, որ թուրքական իշխանությունները չեն թույլատրել հայկական եկեղեցական արարողություն (բացառությամբ տարին մեկ անգամ), և մերժել են եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Դրա փոխարեն, Սուրբ Խաչ եկեղեցին պաշտոնապես ներկայացվել է որպես թանգարան և դրվել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության, այլ ոչ թե Պոլսո Հայոց պատրիարքարանի ենթակայության տակ: Ավելի ուշ, խաչը տեղադրվեց եկեղեցու գմբեթին:
Իմ 2007 թվականի հոդվածում չէի գրել եկեղեցու ցուցանակի վրայի արձանագրության մասին, որտեղ որևէ հիշատակում չկար հայերի վերաբերյալ՝ ոչ անգլերեն, ոչ էլ թուրքերեն: Ստորև ներկայացվում է այդ նախկին արձանագրության վերնագիրն ու առաջին բառերը, որոնք գրված էին անգլերենով.
«Աքդամար կղզի և հուշարձան-թանգարան: Վճարը 5 թուրքական լիրա: Աքդամար կղզի և եկեղեցի: Աքդամար եկեղեցին կառուցվել է վանականների և ճարտարապետ Մանվելի կողմից 915-921 թվականների ընթացքում, Վասպուրականի Գագիկ Ա թագավորի պատվերով…»:
Անցյալ շաբաթ, Գլենդելի հայկական գրախանութում, պատահմամբ հանդիպեցի Անկարայի համալսարանի դոցենտ Սենեմ Չևիկին, ով ինձ ցույց տվեց Սուրբ Խաչ եկեղեցու ցուցանակի երկու տարբեր լուսանկարները: Առաջինում, որը նա լուսանկարել էր մեկ տարի առաջ, պատկերված էր վերոհիշյալ արձանագրությունը: Իսկ երկրորդում, որն անցյալ ամիս նրա գործընկերներից մեկն էր նկարել, երևում էր նոր արձանագրությունը, որը կառույցը ներկայացնում է է որպես հայկական եկեղեցի.
«Աղդամարի հայկական Սուրբ խաչ եկեղեցի: Եկեղեցին կառուցվել է վանական ճարտարապետ Մանվելի կողմից 915-921 թվականների ընթացքում, Վասպուրականի Գագիկ Ա թագավորի պատվերով: Կառուցված է երեքնուկի չորս տերևների ձևով և խաչաձև պլանի համաձայն, եկեղեցին ներսից ծածկված է գմբեթով, իսկ դրսից՝ բրգանման կոնով: Եկեղեցին երկու դարպասներ ունի, մեկը հարավային, իսկ մյուսը արևմտյան կողմում: Հետագա ժամանակշրջաններում եկեղեցուն կից ավելացվել են Զաքարիա Ա-ի մատուռը, մի ժամատուն և զանգակատուն, իսկ Սուրբ Ստեփանոսի մատուռը կառուցվել է առանձին: Սուրբ Խաչ անունով կառուցված եկեղեցին 1131 թվականին վերածվել է վանքի: Եկեղեցու ճակատի քարե քանդակների վրայի կրոնական տեսարանները վերցված են Հին ու Նոր Կտակարաններից, պալատական կյանքից, որսի տեսարաններից, ինչպես նաև պատկերված են մարդկանց և կենդանիների նկարներ: Այս պատկերները կարևոր են, քանի որ դրանք եկեղեցին տարբերում են մյուս եկեղեցիներից: Եկեղեցու ներսի պատերին կան տարբեր որմնանկարներ, որոնք ներկայացնում են Աստվածաշնչից վերցված նկարագրություններ»:
Անգլերենով և թուրքերենով գրված այս նոր արձանագրությամբ Սուրբ Խաչ եկեղեցին հստակորեն նշված է որպես հայկական եկեղեցի: Սակայն, դեռևս մի խնդիր կա: Թեև եկեղեցու անունը անգլերենով ճիշտ է գրված՝ Աղթամար, սակայն թուրքերենով այն ներկայացված է թուրքացված անունով՝ Աքդամար:
Ես միայն կարող եմ ենթադրություններ անել, թե ինչու Թուրքիայի կառավարությունը հրապարակային հայտարարություն չի արել Սուրբ Խաչ եկեղեցու բարեփոխված արձանագրության վերաբերյալ: Ահա որոշ հնարավոր պատճառներ.
— Թուրք ցածրաստիճան պաշտոնյաների տգիտությունը, որոնք չեն հասկացել այս փոփոխության գովազդային արժեքը:
— Բարձրաստիճան թուրք պաշտոնյաների՝ դժկամությունը, վախենալով, որ իրենք ծիծաղելի վիճակում կհայտնվեն, եթե հոխորտալով հայտարարեն մի ակնհայտ բան, որը վաղուց արդեն պիտի արված լիներ:
— Թուրք պաշտոնյաների մտավախությունը, որ թեև վերանայված տեքստի հրապարակայնացումը դրական տպավորություն կստեղծի արտաքին աշխարհում, քննադատության թիրախ կդառնան երկրի ներսում՝ հայերին ծառայություն մատուցելու համար:
— Նորընտիր թուրք ղեկավարների ուշադրության շեղումն այս հարցից՝ այլ ավելի հրատապ խնդիրների պատճառով: Նրանք դեռ կարող են ավելի ուշ այս մասին հայտարարություն անել:
Նույնքան տարօրինակ է այն հանգամանքը, որ հայկական կողմից ոչ մեկը, այդ թվում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանը, որևէ բան չի ասել Սուրբ Խաչ եկեղեցու հայկական ծագումը վերահաստատող նոր արձանագրության մասին:
Մնում է միայն հուսալ, որ Աղթամարի եկեղեցու ցուցանակի այս ուղղումը նախերգանք կլինի հայկական մշակութային ժառանգության նման ճանաչման՝ ամբողջ Թուրքիայի թանգարաններում, եկեղեցիներում և հուշակոթողներում, ներառյալ քաղաքամայր Անին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
«Կրթությունը հատուկ դպրոցում» լրագրողական հետաքննության շրջանակներում այս անգամ այցելեցինք Հանրակրթական N1 հատուկ կրթահամալիր, որը նախատեսված է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված՝ հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար:
Դպրոցի տնօրեն Լարիսա Սարգսյանը «հակասոցիալան վարք» -ը բացատրեց այսպես. « Այդ երեխաները իրականության մեջ բնականոն ձևով չեն ապրում. ընտանիք, դպրոց, խմբակներ և այլն: Թափառող, մուրացիկ, անկառավարելի, դպրոցից չարամտորեն խուսափող երեխաներ են: Երեխաներ, որոնք օրենքի հետ որոշակի խնդիրներ են ունենում, բայց իրավախախտ չեն, օրինակ՝ մանր-մունր գողություններ կարող են անել»:
Ըստ տիկին Լարիսայի՝ երկու տեսակի հակասոցիալական վարքի դրսևորման ձև կա. մեկ, որ երեխան միտումնավոր է վատ վարք ցուցաբերում, հսկողությունից դուրս է մնացել և վատ սովորույթներ են ձևավորվել իր մոտ՝մուրալ, չենթարկվել: Իսկ մյուս մասը՝ հուզական խնդիրներով երեխաներ են՝անկառավարելի, ագրեսիվ վարքով:
Մեր դպրոցի երեխաներն էլ, ինչպես բոլորը ընտանիք ունեն, սակայն ընտանիքը այնպիսի ընտանիք չէ, որը կարողանա հետևել նրանց վարքին, կրթությանը, այսինքն՝ ծնողի հսկողությունից դուրս մնացած երեխաներ են:
«Մենք գոհ ենք լինում, երբ ծնողը կարողանում է գոնե գալ, տեսնել, կամ տուն տանել երեխային»:
Տնօրենը շեշտում է, որ դպրոցը բավականին թանկ արժե պետության համար, բայց քանի որ յուրաքանչյուր երեխա իրենից մեծ խնդիր է ներկայացնում, այն չգործել չի կարող:
Երեխաների հետ անհատական զարգացման ծրագրերով պարապում են մանկավարժները, դաստիարակները, հոգեբանները, սոցմանկավարժները. «Հենց երեխան մտնում է դպրոց, նա գնահատվում է իր խնդիրներով և առաջին իսկ օրվանից սկսում ենք աշխատել այդ խնդիրների հետ՝ անհատական զարգացման ծրագրերով և այստեղ շատ է կարևորվում ընտանիքի հետ կապը: Պետք է ընտանիքի հետ աշխատենք, պատճառները վերհանենք, ընտանիքին աջակցենք, որ երեխան որքան հնարավոր է քիչ մնա դպրոցում: Այսինքն այստեղ սովորելը ժամանակավոր է յուրաքանչյուր երեխայի համար: Սա այն դպրոցը չէ, որ ընդունվեց պետք է ավարտի»:
Ըստ տնօրենի՝ թեպետ դպրոցը շուրջօրյա է գործում, եթե ծնողը ցանկություն ունի, շաբաթ- կիրակի օրերին, արձակուրդներին կարող է երեխային տանել.« Երեխաներ ունենք, որ նույնիսկ ընթրիքից հետո, եթե ցանկություն ու հնարավորություն կա, գնում են տուն: Մենք արդեն գիտենք երեխայի ընտանիքը ինչ հնարավորություններ ունի և սոցիալական ծառայության միջոցով կազմակերպվում է նրանց տուն գնալը»:
Երեխաները մեծամասամբ Երևանից են, սակայն կան նաև Վանաձորից, Արարատից, Կոտայքի մարզից, Արմավիրից, որոնք տուն են գնում միայն արձակուրդներին:
Մեր հարցին, թե վախ կա՞, որ անկառավարելի երեխաները կարող են իրենց վնասել, Լարիսա Սարգսանըպատմեց. « Բնականաբար այդ վախը կա. Եթե էնպիսի երեխաներ են, որոնք ագրեսիվ վարք ունեն, իհարկե հնարավոր է: Այդ խնդիրը հաշվի առնելով՝ դասերից հետո իրականացվում են նաև հոգեբանական վերականգնողական աշխատանքներ: Դպրոցում կան նաև երեխաներ, որոնց վարքն արդեն կարգավորված է, պարզապես ընտանիքը պատրաստ չէ տանել հանրակրթական դպրոց, բայց այդ երեխաներն արդեն այնպիսին են դարձել, որ ծնողը դիմում է գրում, և իրենք մենակ գնում են տուն ու հետ գալիս: Միջադեպեր լինում են նաև դասի ժամանակ, այդ պահին երեխային դուրս ենք հրավիրում, կան հերթապահ դաստիարակներ, որ հսկում են դասապատրաստման պրոցեսի ժամանակ: Երեխային անմիջապես տանում ենք հոգեբանի մոտ, տարվում է աշխատանք հոգեբանի հետ: Լինում է, որ երեխաների միջև է խնդիրներ առաջանում, կանչում ենք, հարցնում, թե ինչ խնդիր է և փորձում լուծում գտնել, շատ կարևոր է, որ երեխաները հաշտ լինեն»:
Տնօրենը պատմեց նաև, որ այս տարի տասներկու նոր ընդունված երեխաներ կան, որոնք բարդագույն երեխաներ են և որոնց հետ շատ տևական աշխատանք է կպահանջվի, մինչև վարքը կարգավորվի: Մեկի մոտ դա կարող է մեկ տարի տևել, մյուսի մոտ վեց ամիս: Կարող է պատահել, որ նրանցից մեկ երկուսի մոտ էլ չստացվի»:
Դպրոցն, իհարկե, բարդ աշխատանք է տանում և բնական է, որ ուսուցիչներին էլ հոգեբանի կարիք ունենան: Այստեղ ըստ տնօրենի, հոգեբաններն աշխատում են ոչ միայն երեխաների, այլև ուսուցչական անձնակազմի հետ:
Իսկ հարցին, թե միջադեպեր շա՞տ են լինում երեխաների, երեխաների և ուսուցիչների միջև, տվյալ դեպքում բռնության մասին է խոսքը, տիկ Լարիսան նկատեց. «Մեր մանկավարժները շատ հավասարակշռված են: Այստեղ խստությունը պետք է: Այստեղ մենք ենք, մեր խնդիրները, դրա համար հաճախ հոգեբանն ու դասղեկն են հանդես գաիս երեխայի ծնողի դերում: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս երեխաներին նախ և առաջ զբաղվածութուն է հարկավոր, դրա համար ունենք շուրջ տասնհինգ խմբակ՝ կարուձևի, կոշկակարի, վարսահարդարի, երգի, պարի, կերպարվեստի, խեցեգործությունի, կրկեսի խմբակ և այլն: Մեզ մոտ անընդհատ շարժ կա՝ երեխաները դուրս են գալիս: Հասարակութան հետ շփումը կա: Մեր տարածքում ազատ գնում են խանութ, շփվում մարդկանց հետ, բայց ադ ամենը համաձայնեցնում ենք ծնողի հետ: Եվ եթե ունենք մի քիչ հասկացող ընտանիք, թեկուզ անկարող, բայց հասկացող ծնող, մենք իրենց հետ շատ լավ կարողանում ենք համագործակցել: Մենք սրանով նաև երեխայի մոտ ծնողի դերն ենք մեծացնում, որովհետև վերջիվերջո այդ երեխան պետք է իր ընտանիքում ապրի: Մենք ուզում ենք երեխային դաստիարակենք՝ թե իր ծնողն է որոշողը շատ դեպքերում, որովհետև ինքը անչափահաս է:
Իսկ շաբաթ օրերին, հատկապես նորեկ երեխաներին, որոնց ծնողները վախենում են, որ դուրս գան կփախչեն, տանում ենք քաղաքում որևէ տեղ, ժամանակ անցկացնելու»
Տնօրենի խոսքով՝ դպրոցում առանձնապես մեծ խնդիրներ չկան.
«Խնդիրներ կան վերանորոգման հետ, սակայն բարերարները, կազմակերպությունները աջակցում են և կամաց-կամաց վերանորոգում ենք: Անցած տարի համակարգիչներ ստացանք, վերանորոգվել և կահավորվել է բուժկետը, ամռանը բոլորս միասին ներկել ենք պատերը: ինչպե՞ս ասենք՝ վատ է»: Սնունդի հետ կապված նույնպես խնդիր չունեն, չորսանգամյա սնունդ են ապահովում»:
Հաստատության հոգեբան Վարդուհի Ավետիսյանը պատմում է, որ իրենք չեն թերագնահատում ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ինչ խնդիրներ ունեն երեխաները, որովհետև երեխան մեղավոր չէ, որ խնդիր ունի: Եթե չես փնտրում մեղքը երեխայի մոտ, այլ փորձում ես բացահայտել խնդիրը և աշխատել դրա վրա, ամեն ինչ շատ հեշտանում է:
Գրադարանավարուհին էլ պատմում է՝ երեխաները զարմանալի է, բայց սիրում են կարդալ: Ավելի շատ Թումանյան, Նար-դոս, Շիրազ են ընթերցում: Նաև Աստվածաշնչյան պատմություններ: Անգամ հանրագիտարանից օգտվողներ ունեն:
Տնօրենն ուրախությամբ նշում է, որ իրենց աշակերտներից շատերը կան, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում են սովորել և հիմա էլ տարբեր մանագիտություններ ունեն:
Զրուցեցինք երեխաների հետ. Սիլվին այս դպրոցում քույրիկի հետ է սովորում: Երգում ու նվագում է միջոցառումներին: Նա գոհ է միջավայրից, միայն ցանկանում է, որ մայրիկը շուտ լավանա: Նարեկը, մեր հարցին,թե ինչ կուզենա ունենալ, պատասխանեց որ ամեն ինչ ունի, տուն չունեն, բաց դա էլ կունենան: Բայց երկար մտածելուց հետո հիշեց, որ հեծանիվի «երկու բանտաժ» կուզենար: Նարեկը ընկերներ էլ ունի, ասում է, որ կռիվ չեն անում:
(Մինչ զրուցում էինք պատմության ուսուցչի հետ՝ ներս եկավ երեխաներից մեկը՝ ձեռքին բույս: Պարզվեց, որ այդ դասարանում բոլորն ունեն իրենց անվանական բույսերը, Աննան էլ պատմեց, որ ինքը չէր սիրում բույսեր, հիմա սիրում է, դրա համար իր համար էլ է բերել):
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիզա Գինոսյանը պատմեց, որ նրանք շատ են սիրում Տերյան և Դուրյան: Հիմնականում դասերը սիրով են լսում. «Երբեմն լինում է, որ խանգարում են դասերը, հաջորդ վայրկյանին, երբ տեսնում են, որ բոլորը լսում են, թեման էլ հետաքրքիր է, անկախ իրենցից լսում են: Մի անգամ պետք է բացատրեի, թե ինչպես են դիմում գրում: Երեխաները չէին ուզում, ես ել ասացի.«Դե լավ, չեք ուզում մի արեք դաս, բայց դիմում գրեք ու եթե չկարողանաք ճիշտ գրել, դաս եմ անելու»: Միանգամից հարցրեցին, թե ինչպես գրել, ես էլ գրատախտակին գրեցի ու իրենք սկսեցին գրելը:
Տնօրենի խոսքով՝ բժիշկերը զբաղվում են նաև երեխաների սեռական դաստիարակմամբ:
Դպրոցը ամուսնացած զույգեր ունի, որոնք դպրոցից դուրս են եկել և ամուսնացել:
Հետաքրքիր է, որ նույնիսկ հանրակրթական դպրոցներում ոստիկաններ կան, բայց այս դպրոցում չկան. «Ինչ ոստիկան պետք է լինի, որ մեզ նման մտածի: Այդ մտքից ես վախենում եմ»,- ասաց տնօրենը:
Մեր հարցին, թե հնարավոր չէ՞, որ այդ երեխաները սովորեն հանրակրթական դպրոցներում՝ ներառական կրթությամբ, տիկին Սարգսյանը պատասխանեց, որ ոչ բոլորը, բայց շատերը կարող են սովորել.
« Այստեղ խնդիրն ավելի շատ ընտանիքներում է. ծնողն է որոշում, թե երեխային ուր տանի: Կան երեխաներ, որ երկարատև վերականգնողական աշխատանք են պահանջում:
Հիմնականում երեխաներին բերում են դպրոցներից, որտեղ չեն կարողացել աշխատել նրանց հետ. Կան լքված, անտեսված երեխաներ: Ծնողներից շատերն իրենց պարտականություններն անել չեն կարողանում՝ կախված նյութական վիճակից և այլ հանգամանքներից: Կան ծնողներ, որ չեն կարողանում դպրոցից տուն տանել, զբաղվել երեխայով: Երեխաներ էլ կան, որ չեն գնում դպրոց, փախչում են: Նույնիսկ մեզ Կապանից են զանգահարել, որ երեխային տարել են գիշերօթիկ դպրոց, բայց չեն կարողանում զսպել: Այդ երեխաները հակասոցիալական վարք ունեն, եթե այդպես մնան կդառնան հանցագործ: Դա է պատճառը, որ նախընտրում են բերել մեզ մոտ»:
Մեր մյուս հարցին, թե որքա՞ն գումար է պետությունը հատկացնում մեկ երեխայի համար,տնօրենը կարծես խոսափողական պատասխան տվեց, ասելով, որ մի շարք վճարներ են անում և հստակորեն չի կարող ասել, թե որքան է:
Հռիփսիմե Գալստյան
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել Երևանում թափառող շների պաշտպանությամբ մտահոգ մի խումբ մարդիկ: Նրանք պահանջում էին դադարեցնել շների սպանդը:
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ քաղաքապետարանը խախտում է 8 տարի առաջ ստորագրած տենդերի պայմանները, որի համաձայն պետբյուջեից տարեկան 220 միլիոն դրամ է տրամադրվում թափառող հիվանդ շներին քնեցնելու, առողջներին՝ ստերիլիզացնելու համար:
Առհասարակ թափառող շների հարցն այս էլ քանի տարի է չի լուծվում: Քաղաքապետարանը չի կարողանում վերջնական և տրամաբանական լուծում գտնել, ինչպես այս, այնպես էլ Կոմայգու հարևանությամբ շրջող տրանսվիստիտների հարցում: Ակցիայի մասնակիցները մեղադրում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, համարելով, որ նրա հարցի լուծումը չկարգավորելը իր բիզնեսի համար է՝ այսինքն բյուջեից դուրս գրվող գումարները չի համապատասխանում կատարված աշխատանքին, այսինքն՝ գումար է դուրս գրվում ստերիլիզացման նպատակով, սակայն իրականում տեղի է ունենում շների ոչնչացում:
« Այն սպանդը, որ իրականացնում է առևտրի վարչության պետի հետ, ոչ ավելին, քան կեղտոտ բիզնես է: Հիմա քաղաքապետարանը անօրեն գործողություն է կատարում, այդ մեծ գումարները դուրս են գրվում որպես ստերիլիզացում: Ստերիլիզացման դեպքում ներքին վիրահատություն է արվում, հեռացվում է շան ձվարանը, արգանդը, այն այլևս պտուղ չի տալիս:
Սպանդը գիշերն է կատարվում, էգ շներին չեն վնասում, որ շարունակեն սերունդ տալ. Գիշերը հավաքում են շներին, մորը թողնում են, աչքերը դեռ փակ ձագերին սպանում, որսորդներով կրակում են: Սա ամոթ է մեր երկրին: Հեչ խիղճ չունե՞ն էդ մարդիկ: Ի վերջո մենք քրիստոնյա ենք, Եղեռնի մասին ենք խոսում, բայց պակաս բան չենք անում», news. am -ին ասել է ակցիայի կազմակերպիչներից Նունե Մեհրաբյանը:
Ակցիայի մասնակիցները համոզված էին, որ քաղաքապետարանը պետբյուջեից ստացվող գումարի հաշվետվությունում շների քանակի իրականությանը չհամապատասխանող բարձր թիվ է նշում. «Ստերիլիզացված շների ֆանտաստիկ թվեր են ցույց տալիս հաշվետվություններոմ: 9 միլիոնանոց Մոսկվայում 25 հազար շուն է հաշվարկված: Կես միլիոնանոց Երեւանում, իրենց ներկայացնելով 40 հազար շուն կա»,- ասել է Նունե Մեհրաբյանը:
Այսօր հոկտեմբեր 27-ն է, մեր պատմության ողբերգական օրերից մեկը. նաև խորհրդարանում սպանված քաղաքական այրերի մահվան հիշատակի օրը: Ստորև բերվող հոդվածը խոնարհում է նրանց հիշատակի առաջ:
Սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն մի շրջան կապված է Կարեն Դեմիրճյանի անվան հետ:
Այդ մարդը, ով Հայաստանը ղեկավարել է 14 տարի, ֆենոմենալ մի հատկություն ուներ. ժողովրդի կողմից սիրված լինելը: Կարելի է նույնիսկ պնդել, որ նա հայ իրականության այն բացառիկ գործիչն է, ով իր մահականացուն կնքեց հանրային վստահության ահռելի պաշար ունենալով:
Հասարակության զգալի մասի համար Կարեն Դեմիրճյանի կառավարման շրջանը՝ 1974-1988թթ, համարվում են բարեկեցության, բուռն շինարարության տարիներ: Այդ տարիների համար, Կոմկուսի առաջին քարտուղար լինելը՝ հավասարազոր էր առաջնորդ լինելուն: Պատահական չէ, որ այդ 14 տարիներն ասոցացվում են հենց Դեմիրճյանի անվան հետ, ու ժողովուրդն էլ նրան անվանում է Կարեն Շինարար՝ վերջինիս անվան հետ կապելով մետրոպոլիտենի, մարզահամերգային համալիրի և մնայուն այլ հաստատությունների կառուցումը:
Իհարկե, Կարեն Սերոբիչն ունի նաև քննադատներ. կան մարդիկ, որ պնդում են, թե հատկապես նրա կառավարման տարիներին ծաղկել է կաշառակերությունը, հովանավորչությունն, արհեստականորեն աճել է շրջանների թիվը և այլն:
Կարեն Դեմիրճյանին հաջողվել էր գտնել նաև կոմունիստական գաղափարախոսության և ազգայինի ներդաշնակության բանաձևը: Նրա կառավարման տարիներին ազգային գրականությունն ու մշակույթը զարգանում էին, Ապրիլի 24-ը նշվում էր պատշաճ մակարդակով, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Էդուարդ Շևարդնաձեի և Հեյդար Ալիևի՝ նա չէր քծնում Լեոնիդ Բրեժնևին և անտեղի նրան բաժակաճառային ելույթներ չէր ձոնում:
Մյուս կողմից՝ Սերոբիչը ոչ ստանդարտ իրավիճակում չկարողացավ արագ կողմնորոշվել: Երբ 88-ին Երևանում սկսվեցին զանգվածային հանրահավաքները՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու պահանջով, նա իրեն սահմանազատեց թե ժողովրդից, և թե Կրեմլի քաղաքականությունից:
Սա, թերևս, Կարեն Դեմիրճյանի կենսագրության ամենահակասական փուլն է, նաև մի կարճ շրջան, երբ նա կորցրեց հանրային վստահությունը, նույնիսկ սուլոցների արժանացավ Ազատության հրապարակում:
Նրան չներեցին նաև Մոսկվայում, մանավանդ որ՝ Կարեն Սերոբիչը բարդ հարաբերություններ ուներ 1985-ից ԽՍՀՄ-ը և ԽՄԿԿ-ն ղեկավարող Միխայիլ Գորբաչովի հետ:
Սակայն հասարակությունը բավականին արագ հիասթափվեց նորանկախ Հայաստանի առաջին իշխանություններից, Դեմիրճյանի երբեմնի հեղինակությունը կամաց-կամաց վերականգնվեց:
1992-ի ամռանը, կառավարության շենքի մոտ ես մասնակցում էի ուսանողական մի ցույցի ու հիշում եմ, թե հավաքված ժողովուրդն ինչպիսի խանդավառությամբ դիմավորեց շենքից դուրս եկող Կարեն Դեմիրճյանին:
Նա այդ ժամանակ ղեկավարում էր «Հայէլեկտրամեքենա» գործարանը և գլխավոր տնօրենի պաշտոնը պահպանեց մինչև 1999թ-ը:
1996թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ արդեն՝ Կարեն Սերոբիչի վերադարձի հարցում որոշակի քաղաքական, հասարակական պահանջարկ կար:
Այդ օրերի ՀԿԿ առաջին քարտուղար, իմ լավ բարեկամ, վաղամեռիկ Սերգեյ Բադալյանն ինձ հետ մասնավոր զրույցներում պատմել է, որ ինքը Դեմիրճյանին առաջարկել է վերադառնալ ՀԿԿ՝ կուսակցության կողմից նախագահական ընտրություններում առաջադրվելու նպատակով:
Կարեն Սերոբիչն առաջարկը մերժել է:
Նա պրագմատիկ մարդ էր և հասկանում էր, որ ժամանակները փոխվել են ու, հավանաբար, չի ցանկացել ընտրություններին մասնակցել ժամանակավրեպ բրենդով:
Նրա մերժումից շատ կոմունիստներ զայրացել էին. հիմա էլ ճանաչում եմ հավատավոր կոմունիստների, որ պնդում են, թե Կարեն Սերոբիչը լավ ղեկավար էր, բայց գաղափարական և արժեքային կայուն սկզբունքների կրող չէր:
Բայց մի մարդու, այնուամենայնիվ, հաջողվեց Դեմիրճյանին վերադարձնել քաղաքականություն:
Այդ մարդը՝ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանն է:
Ասում են՝ Կարեն Դեմիրճյանը 1998-ի նախագահական ընտրություններին մասնակցել է հենց Վազգենի հորդորով, որպեսզի հետո նշանակվի վարչապետ:
Գուցե այս վարկածը ճիշտ է, և նախագահ դարձած Ռոբերտ Քոչարյանն իսկապես պայմանավորվածություններ է խախտել, որովհետև նախագահական ընտրություններին հաջորդեցին ներիշխանական հակասություններն, ինչն, իր հերթին, հանգեցրեց նրան, որ Վազգեն Սարգսյանը դաշինք կազմի ընդդիմության առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ:
1999թ-ին Հայաստանում օրինակելի խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որում համոզիչ հաղթանակ տարավ Սարգսյան-Դեմիրճյան տանդեմի գլխավորած «Միասնություն» դաշինքը:
Դաշինքին ժողովուրդն իրոք վստահում էր, ես դրա ականատեսն եմ եղել՝ այդ ժամանակ ղեկավարելով «Միասնություն» դաշինքի քարոզչությունը Նոր Նորք համայնքում:
Կարեն Սերոբիչը, 11 տարվա ընդմիջումից հետո, վերադարձավ հարազատ աշխատասենյակ՝ ընտրվելով ԱԺ նախագահ, վարչապետ նշանակվեց Վազգեն Սարգսյանը, նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերապահվեց«անգլիական թագուհու» կարգավիճակ:
Կարեն Սերոբիչը նախագահական ընտրություններից հետո ձևավորել էր ՀԺԿ կուսակցությունը՝ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ:
Այդ կուսակցության մեջ՝ գաղափական մարդկանց հետ միասին, քիչ չէին նաև պատեհապաշտները, ովքեր կուսակցությունը լքեցին Սերոբիչի եղերական մահվանից հետո, երբ ՀԺԿ-ն հայտնվեց ընդդիմադիր դաշտում:
Ինչևէ վերադառնաք 1999թ-ի խորդհրդարանական ընտրություններից հետո ստեղծված վիճակին, երբ երկրի փաստացի իշխանությունը պատկանում էր «Միասնության» առաջնորդներին և համառորեն լուրեր էին պտտվում, որ շուտով հրաժարական է տալու Ռոբերտ Քոչարյանը:
Գուցե այդպես էլ լիներ, եթե տեղի չունենար 1999թ-ի հոկտեմբերի 27-ի աննախադեպ ոճիրը, որին զոհ գնացին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը և նրանց հինգ զինակիցները:
Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ իրենց մահականացուն միասին կնքեցին հայոց պատմության վերջին 25 տարվա ամենավառ անհատականությունները՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը:
Երրորդ Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ, սպանված առաջնորդների հետ՝ մենք հողին հանձնեցինք մեր ոգին և արժանապատվությունը:
Երկիրը կանգնեց աղետի առաջ, որպեսզի ինչ-որ մեկը դուրս գա «անգլիական թագուհու» կարգավիճակից…
Ս. Ս
Միջազգային փորձագիտական խավը հետզհետե ավելի ընդգծված ձեւով է խոսում Թուրքիայի դերի լուսանցքայնացման կամ ընդհանրապես Թուրքիայի մեկուսացման գործընթացի մասին: Խնդիրը վերաբերում է Քոբանիի պատերազմին Թուրքիայի կիրառած երկակի խաղին, որ հայտնապես չի տեղավորվում տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած պատկերացումների ընդհանուր պարունակում:
Ճիշտ է, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը կարեւորագույն դերակատար էին իսլամական ծայրահեղականության ծննդին եւ զարգացմանը, այսուհանդերձ աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման համար ստեղծված այս գործիքը կարող էր դուրս գալ վերահսկողությունից եւ խանգարիչ տարրի վերածվել նույն այդ կենտրոնների մշակած ծրագրերի իրականացման այլ ուղղությունների վրա:
Բախման կետը այս դեպքում Քոբանին է, որտեղ շահերը հակադրվել են փաստորեն: Մոսուլի հետ զուգահեռը այս դեպքում կարող է օգտակար լինել: Մոսուլի պատահարները իրենց սահմանափակվածությամբ, սահմանագծեր չհատելու կանխորոշումներով եւ մանավանդ ինքնավար Քուրդիստանի տարածքներ զինվորական թափանցումներ չկատարելու փաստերով ընդունելի էին ԱՄՆ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի համար: Իսլամականներին թույլատրվել էր շատ արագ գործադրել գործողություններ, որոնց դիմաց չարձանագրվեցին որեւե հիմնական դիմադրություններ: Այստեղ զոհը եզդիներն էին, որոնց զբաղեցրած տարածքները պետք է մաքրազտվեին եւ անցնեին իսլամականների վերահսկողության տակ: Մոսուլը, իր ընդհանուր գծերում ոչ միայն չէր խանգարում աշխարհաքաղաքական կենտրոնների մշակած ծրագրերը, այլ կարելի է ասել, որ հանգիստ տեղավորվում էր այդ ընդհանուր պարունակում:
Քոբանին այդպես չէր փաստորեն: Իսլամականները, Քոբանիի դռները հասնելուց հետո չէր, որ պատուհաս դարձան ամբողջ աշխարհի համար: Սիրիայի տարածքում նրանց զինումը, սիրիական սահմաններից անարգել թափանցելը, ֆինանսավորվելը, արհեստագիտական հսկայական ծավալներով զինուժով գերհագենալը եւ աշխարհաքաղաքացիական զինյալ խմբավորումների վերածվելը հիմնական սպառնալիք դարձածի տպավորություն չէին թողում այն կենտրոնների մոտ, որոնք այսօր ուրիշ բնութագրում են տալիս այդ գործիքին:
Այդ գործիքը Քոբանիում խախտեց խաղի կանոնները. թվում է, թե այն դուրս է եկել հեռակառավարվելու մեքենականության թելադրանքների դաշտից եւ շարժվում է ոչ անպայման համահունչ` հեռակառավարող վահանակների հրամաններին: Աշխարհաքաղաքական կենտրոնների ստեղծած այդ գործիքը հատել է այլ սահմաններ եւ կատարում է ոտնձգություն տարածքների նկատմամբ, որոնք տարածաշրջանային տարբեր ծրագրերում են տեղավորվում: Սա է հիմնական պատճառը, որի հիման վրա Մոսուլի արագակշռույթ գրավման տարբերակը չի աշխատել Քոբանիում։
Այստեղ կա դիմադրություն, որը միայն քրդական ինքնուրույն դիմադրություն չէ: Հովանավորչությունը քրդական ուժերին բացահայտ է եւ ուղղակի: Դիմացը, իսլամ ծայրահեղական զինյալներին տրված օժանդակությունը հետզհետե միայն թուրքական է եւ ի տարբերություն քրդականին տրված օժանդակության, կիսաթաքուն է եւ անուղղակի:
Սրանով էլ բացատրվում է Անկարայի որդեգրած կրկնակի խաղը սահման տրամադրել-չտրամադրելու հայտարարություններով եւ հակասական քայլերով հատկանշվող: ԱՄՆ-ի՝ քրդերին օժանդակելու երեւույթը անհարմար նկատվեց Թուրքիայի նախագահի կողմից: Բայց հարմարը ո՞րն էր: Այն, որ թուրք բարձրաստիճան պաշտոնատարը հայտարարում էր, որ Քոբանիում ժողովուրդ չկա, այլ կան միայն զինվորներ եւ առ այդ օժանդակությունը հիմնավորված չէ. թե՞ պաշտոնապես հայտարարված, բայց ցարդ չգործադրված քուրդ զինական օժանդակության համար անցքի տրամադրումը:
Անկարան իր ապահովական մղձավանջներից մեկնած այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական օրակարգի իրականացման համար խոչընդոտող դիրքի վրա, բախման կետի կիզակետին:
Անկարայի այս դիրքը, թվում է, որ ավելի թանկ է արժենալու, քան Ինջիրլիկի իր ռազմակայանը տրամադրել չտրամադրելու խաղը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
New York Times ամսագրին նախագահ Սերժ Սարգսյանը պատմում է իր առաջնորդած դինամիկ ու երիատսարդ ազգի, նրա պտամության, տնտեսության ու միջազգային կապերի մասին: Հայաստանն ամրապնդում է իր միջազգային դիրքերն ու ձգտում է շարունակել զարգացումը, և նախագահը բացատրում է իր երկրի ինքնությունն ու նշում այն լայն հնարավորությունները, որ ներդրումների համար բաց այս երկիրն ընձեռում է աշխարհին:
-Ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները:
-ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեր արտաքին քաղաքական օրակարգի կարևոր մասն են կազմում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Պատմական սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև անկախության, ժողովրդավարության ու ազատության ընդհանուր գաղափարները նպաստում են մեր երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:
Համատեղ ջանքերի արդյունքում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները դուրս են եկել որակական նոր մակարդակի: Հայաստանին ու Արցախին տրամադրվող շարունակական օգնությունը էական դեր է ունեցել ու շարունակում է ունենալ հայկական երկու հանրապետությունների ժողովրդավարացման գործում: Մեր և Միացյալ Նահանգների շահերը համընկնում են բազմաթիվ ոլորտներում:
Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հաստատումն ու ամրապնդումը, այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, մեր երկրի ժողովրդավարացումը, տնտեսության ազատականացումը և իրավունքի գերակայությունը: Այս տեսանկյունից մենք մեծ նշանակություն ենք տալիս ԱՄՆ հետ համագործակցաբար իրականացվող բաց կառավարման համագործակցության (open government partnership (OGP)) նախաձեռնությանը, որում Հայաստանն ակտիվ ներգրավված է:
Միևնույն ժամանակ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում մի շարք տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերի իրականացման միջոցով Միացյալ Նահանգներն էական ներդրում ունեցան մեր երկրի տարածքային զարգացման գործում: Մենք կարևորում ենք Հայաստան-ԱՄՆ աշխատանքային խմբի գործունեությունը, հայկական տնտեսության մեջ ամերիկյան ներկայության աճը, ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում, օրինակ՝ աջակցությունը, որ մենք ստացանք ԱՄՆ-ից Մեծամորի ԱԷԿ-ի գործող ռեակտորի շահագործումը երկարացնելու հարցում: Սա կարևոր է նաև հավասարակշռված տարածաշրջանային զարգացման տեսանկյունից:
Մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (trade and investment framework agreement (TIFA)) կնպաստի տնտեսական կապերի աճին: Մեկ այլ էական ձեռքբերում է մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի մեկնարկը:
Միացյալ Նահանգները մեր խոշորագույն դոնոր երկիրն է: Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ-ն տրամադրել է մոտ 2 միլիարդ դոլարի հումանիտար և տեխնիկական օգնություն: Մեր երկու երկրները նաև համագործակցում են գլոբալ անվտանգության մարտահրավերների դեմ պայքարում, ինչպիսիք են ահաբեկչությունը և զանգվածային ոնչնչացման զենքերի տարածումը:
-Ի՞նչ խնդիրների է բախվում Հայաստանն այսօր:
-Հայաստանը տասնամյակներ շարունակ ապօրինի շրջափակման է ենթարկվել Թուրքիայի կողմից: Մեր մյուս հարևան Ադրբեջանը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ: Տևական ժամանակ մենք ապրում ենք «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում:
20 տարի շարունակ հայատյացությունը, ռազմատենչ հռետորաբանությունը և սահմանին զինված սադրանքները դարձել են մեր առօրյայի մի մասը: Այսօր Լեռնային Ղարաբաղում փխրուն խաղաղությունը դարձել է մեր ողջ տարածաշրջանում խաղաղության անկյունաքարը, և մենք պաշտպանում ենք տարածաշրջանի խաղաղությունը մեր հարևան դիկտատուրայի հանցավոր գործողություններից, որ կուրացել է նավթադոլարներից: Իմ կարծիքով՝ մեր թիվ մեկ առաջնահերթությունը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը: Փխրուն խաղաղությունը հաղթական պատերազմից լավ է: Խաղաղության պահպանումը մեր մեծագույն նվաճումն է, և գալիք տարիներին տնտեսական զարգացման, ժողովրդավարության առաջընթացի, կրթության ու առողջապահության հետ մեկտեղ մենք կշարունակենք նախապատվությունը տալ անվտանգությանը:
Մենք ձգտում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում արձանագրված պայմանավորվածությունների վրա: Այս նպատակով մենք շարունակում ենք մեր ակտիվ համագործակցությունը համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ: Ես ցավով պետք է ասեմ, որ մինչ այժմ մենք շոշափելի արդյունքների չենք հասել, որովհետև Ադրբեջանի մաքսիմալիստական և հաճախ սադրիչ կեցվածքը հակասում է ինչպես ողջ գործընթացի ոգուն, այնպես էլ միջազգային հանրության հետ մեր համատեղ ջանքերին:
-Ի՞նչ դեր կարող է ունենալ Ամերիկայի հայկական համայնքը երկրի զարգացման գործում:
-21-րդ դարում հանրային դիվանագիըությունը կարևոր դեր ունի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Այս առումով աշխարհասփյուռ հայությունը, որոնցից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են, հայկական հանրային դիվանագիտության անքակտելի ու կարևոր բաղադրիչն են: Սրա վառ ապացույցը ԱՄՆ-ի հայկական համայնքն է: Իսկապես հայ-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակը պայմանավորված է նաև այդ գործոնով: Միաժամանակ այս համայնքն իր ներդրումն է ունենում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Հայաստանի զարգացման ու բարգավաճման գործում: Ամերիկահայ համայնքը կանոնավոր կերպով իր ձայնն է հնչեցնում ողջ հայության համար կարևորություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, շրջափակման վերացումը:
-Ի՞նչ աջակցություն եք ակնկալում ԱՄՆ-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
-Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը հետևողական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման ուղղությամբ: Ցավոք, վերջին 20 տարիների ընթացքում հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության գործադրված ջանքերը տապալվում են՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղաությունն ու կայունությունը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից սադրանքներով ու հրադադարի ռեժիմի անընդհատ խախտմամբ: Ես բազմիցս հայտարարել եմ, որ հակամարտության լուծման բանակցային ուղին այլընտրանք չունի: Դրա ապացույցը Հայաստանի մշտական պատրաստակամությունն է, ի տարբերություն Ադրբեջանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ձևաչափերի շրջանակներում շարունակել երկխոսությունը: Այս առումով մենք մեծապես կարևորում ենք այս հարցում նրա հետևողական ներգրավվածությունն ու հավասարակշիռ մոտեցումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա, համանախագահների հայտարարությունների համապատասխան:
Չնայած, որ յուրաքանչյուր հակամարտություն ինքնատիպ է՝ իր պատմական, իրավական ու քաղաքական կոնտեքստում, միջազգային հակամարտությունների լուծման ընթացիկ դինամիկան ապացուցում է, որ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշումն ու ազատ կամարտահայտությունը, առաջնահերթ են: ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի խոսքով՝ «Ազգային ձգտումները պետք է հարգվեն, այժմ պետք է ժողովուրդները գերիշխեն և ենթարկվեն միայն իրենց սեփական համաձայնությամբ: «Ինքնորոշումը» պարզապես բառ չէ, այն գործելու պարատդիր սկզբունք է»:
Պատահական չէ, որ ինքնորոշման իրավունքի հիմնարար տարրերը արմատավորված են ամերիկյան ազգի ձևավորման ու զարգացման մեջ: Այսօր մենք տեսնում ենք, որ ընթացիկ էթնո-քաղաքական հակամարտությունների համար ինքնորոշման իրավունքը քաղաքակիրթ և իրավական լուծում է:
-2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: ԱՄՆ հասարակությունն այս իրադարձության հետ կապված ի՞նչ հետևություն պետք է անի:
-Անգամ այսօր մարդկությունը նման սարսափելի հանցագործությունների ականատեսն է դառնում: Պատմությունը կշարունակի կրկնվել, քանի դեռ անցյալի հանցագործությունները միանշանակ գանահատական չեն ստացել: Այսօր` որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք որոշակիորեն պարտավորված ենք զգում, քանի որ յուրահատուկ առաքելություն ենք կրում՝ կանխել ցեղապսանությունների հետագա կրկնությունը: Այս նպատակով մենք ձգտում ենք, որպեսզի անցյալի հանցագործությունները ճանաչվեն և դատապարտվեն:
Մենք հավատում ենք, որ ողջ մարդկությունը պետք է հետևողական լինի այս հանցագործությունների հանցագործության ճանաչման, դատապարտման, ժխտողականության ու բացառման հարցում: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին սա է մեր ուղերձը միջազգային հանրությանը, այդ թվում Միացյալ Նահանգների կառավարությանը և հասարակությանը:
Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է՝ միջազգային հանրության կողմից փաստաթղթավորված, երբ Օսմանյան կայսրության կողմից զանգվածային կոոտրածներից փրկված հարյուր հազարավոր հայերի ապաստան էր տրամադրում:
Այսօր նույնիսկ թուրքական հասարակության կրթված շրջանականերն են համակերպվել իրենց անցյալի հետ, ի հեճուկս իրենց պետության պաշտոնական ժխտողական դիրքորոշման:
Քանզի միջազգային հանրության համար մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները դառնում են բացարձակ արժեքներ, Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական շահերին ստորադասելը հակասում է ժամանակակից աշխարհակարգի բարոյական և իրավական նորմերին: ԱՄՆ-ի ուժը ևս պայմանավորված է այդ բացարձակ արժեքներին հավատարմությամբ:
ԱՄՆ օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող ութ բանաձև է ընդունել: Այն պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ-ի 40 նահանգներում: 1980-ականներին Ռեյգանի վարչակազմը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: Վաղ թե ուշ Թուրքիան կառերեսվի սեփական անցյալի հետ և կազատագրվի արդարության վերականգնմամբ:
-Ինչպե՞ս կարող Հայաստանը կամուրջ դառնալ Արևմուտքի և Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ երկրների միջև:
-Անկախությունից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է եղել տարբեր համակարգերի և տարածաշրջանում հետաքրքրված ազդեցիկ կողմերի շահերի միջև, ի հակադրություն բաժանարար գծերի անցկացմանը: Լինելով ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամ՝ Հայաստանը միաժամանակ զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մասնակցությունն՝ ուղղված միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանը:
Մեր երկիրը զարգացրել և շարունակելու է զարգացնել ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, և միաժամանակ հետևողականորեն առաջ է մղում եվրոպական օրակարգը: Այսօր էլ մենք հավատարիմ ենք մնում այդ սկզբունքին: Հայաստանը որոշում է կայացրել միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)` հաշվի առնելով մեր ազգային, տնտեսական և աշխարհաքաղաքական շահերը: Սակայն ինչպես ես ասել եմ իմ ելությներում և հարցազրույցներում, դա չի արվել ի հաշիվ Արևմուտքի հետ ունեցած մեր հարաբերությունների:
Դա արտահայտվում է մեր ակտիվ ջանքերով, որոնք ուղղված են եվրոպական առանձին երկրների և Եվրամիության, ինչպես նաև ողջ Արևմուտքի հետ մեր հարաբերություններն առաջ մղելուն. այդ հարաբերությունները ձևավորում են մեր երկրի բարգավաճման կարևորագույն բաղադրիչներից մեկը: 2013 թվականի նոյեմբերին ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը վերահաստատում է համակողմանի համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու մեր ընդհանուր հավատարմությունը: Մենք համաձայնեցրել ենք և կիրառում ենք մուտքի արտոնագրերի դյուրացման մեխանիզմը, ինչը մեր համագործակցության շոշափելի արդյունք է: Մենք վճռական են շարունակելու ջանքերը՝ ուղղված ԵՄ հետ արդյունավետ համագործակցության մեխանիզմներ որոնելուն:
ԵՄ և արևմտյան օժանդակության շնորհիվ մեր երկիրն իրականացրել է կարևոր բարեփոխումներ ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և տնտեսության ազատականացման ոլորտում: Մենք փայլուն հասկանում ենք, որ այդ բարեփոխումներն ուղղված չեն այս կամ այն կազմակերպության հետ ինտեգրվելուն: Այդ բարեփոխումներն առաջին հերթին իրականացվում են հանուն մեր երկրի և մեր ժողովրդի բարօրության: Ես վստահ եմ, որ մեր արևմտյան գործընկերները կիսում են այս տեսակետը և կշարունակեն մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին իրենց արդյունավետ աջակցությունը:
Միևնույն ժամանակ ես չեմ կարող չընդգծել, որ 21-րդ դարում, երբ գլոբալիզացիան ինտենսիվ ընթացքի մեջ է, երբ աշխարհը շարժվում է ընդհանուր տնտեսական գոտիների կայացման ուղղությամբ, երբ միջպետական տնտեսական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը, երբ ազատ տնտեսական գոտիներ են հաստատվում տարբեր աշխարհամասերի միջև, տարբեր ինտեգրացիոն կառույցների միջև դիմակայության մասին խոսելն իմաստ չունի: Այս կապակցությամբ ԵՏՄ մուտք գործելու շնորհիվ Հայաստանը կարող է կարևոր կապող օղակ դառնալ ԵՏՄ-ի և Արևմտյան գործարար համայնքների միջև: Այս համատեքստում մենք մտահոգված ենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև վերջին լարվածությամբ: Մենք շահագրգռված ենք, որ մեր գործընկերների հակասությունները հարթվեն, քանզի փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, նման վայրիվերումների նկատմամբ խիստ զգայուն են:
-Ի՞նչ է անում ձեր կառավարությունը, որպեսզի ձեռնոց նետի երկրի ու առհասարակ տարածաշրջանի վերաբերյալ կեղծ պատկերացումներ ձևավորելուն:
-Մենք միշտ ներկայացրել ենք մեր երկրին ու տարածաշրջանին ուղղված սպառնալիքները տարբեր կազմակերպություններում և երկկողմ ձևաչափերում:
Միջազգային հանրությունն ինքն է ականատես եղել, թե ինչպես է Ադրբեջանի արկածախնդրությունը տարածաշրջանում բռնությունների պատճառ դարձել՝ հանգեցնելով հրադադարի հաստատումից հետո հակամարտության ընթացքում ամենամեծ մարդկային կորուստներին: Բոլորն ականատես դարձան Ադրբեջանի նախագահի «թվիթերյան դիվանագիտությանը»:
Ամենաբարձր մակարդակով երկարամյա շարունակական սպառնալիքները վերածվեցին իրական գործողությունների, երբ քաղաքացիական օբյեկտները՝ մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ինչպես նաև խաղաղ բնակչությունը դարձավ կրակի թիրախ: Միջազգային հանրության թյուրընկալումը ես տեսնում եմ այն հարցում, որ հավասարության նշան է դրվում ագրեսորի և ագրեսիայի զոհի միջև: Ավելի քան 20 տարի Հայաստանը զգուշացնում էր Ադրբեջանի ռազմական մտադրությունների մասին, և ոչ մի արձագանք: Սա կամ թյուրընկալում է, կամ անտարբերություն: Մենք միջազգային հանրությանը մշտապես ներկայացերլ ենք մեր տարածաշրջանի իրավիճակը, մնացածը կախված է միջազգային հանրությունից:
-Ի՞նչն է ձեզ վստահություն ներշնչում՝ կապված ձեր երկրի ապագայի հետ:
-Անկախությունն ինքը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովրդի պատմության մեջ: Այսօր աշխարհասփյուռ հայությունը հնարավորություն ունի պատմական հայրենիքի մի հատվածում անկախ Հայաստան կառուցել՝ մեր ժողովրդի հարյուրամյա երազանքը: Այսօր Հայաստանը երկիր է, որ զարգանում է քաղաքակիրթ աշխարհի կանոններով՝ արդյունավետ պետության, բաց հասարակության, մրցունակ տնտեսության կայացմամբ:
Հաշվի առնելով սա՝ ես իսկապես վստահ եմ մեր երկրի ապագայի հարցում և այդ վստահությունն առաջին հերթին գալիս է մեր հիանալի երիտասարդ սերնդից: Հայաստանի քաղաքացիների նոր սերունդը ավելի հայրենասեր է, քան իմ սերունդն էր, և կրթական ավելի մեծ հնարավորություններ ունի: Որպես իրենց երկրի իրապես հավատարիմ անձինք, նրանք միաժամանակ դաստիարակվել են որպես աշխարհի քաղաքացիներ:
Վերջին չորս-հինգ տարիների ընթացքում տարեկան մոտավորապես 100 երիտասարդ հայաստանցիներ ավարտել են աշխարհի առաջատար համալսարանները: Ուստի մենք մեր ժամանակակից ու անվտանգ երկիրը կփոխանցենք ապահով ձեռքերի, ու ես վստահ եմ, որ նրանք այն ավելի ծաղկուն կդարձնեն»:
«Հայկական Վարկածի» զրույցը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում «Հայկական ժառանգության գրավոր հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակից ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ Նաիրա Գասպարյանի հետ:
շարունակություն
«Եւ, երբ արդեն մեկնեցինք Պետերբուրգ, այնտեղ պարզեցի,
որ այդ գիտաժողովն ընդամենը Հայկական Մեծ Եղեռնի 100 ամյակին նվիրված հայ համայնքի կազմակերպած միջոցառումների շարքի մեկ օղակն է, որը Պետերբուրգում պետք է կազմակերպվի: Բացի այդ ինձ շատ հետաքրքրեց այն փաստը, որ Պետերբուրգի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դեկանը հանրահայտ Պյատրովսկու որդին է, իսկ ամբիոնի վարիչը, որտեղ արևելագիտության շրջանակներում ուսումնասիրվում է նաև հայագիտություն,ազգությամբ ղազախ է, մուսուլման, իսլամագետ՝ թուրքագետ:
Շատ հետաքրքիր էր նաև այն, որ ամբիոնի գրաբարի դասախոսը ռուս կին էր: Համալսարանում կային հայագիտության հետ կապված մեծ ֆոնդեր: Պետերբուրգում ես իմացա նաև, որ այնտեղ կա հայկական միջնակարգ դպրոց, որը համագործակցում է արևելքի ֆակուլտետի հետ և հետաքրքիր էր, որ այնտեղ սովորում էին ազգությամբ չորս ադրբեջանցի աշակերտներ: Իհարկե՝ ինչ նպատակով էին նրանք հայկական դպրոցում սովորում չեմ կարող ասել, բայց, համենայն դեպս, հետաքրքիր փաստ է:
Գիտաժողովի ժամանակ հարցերը, որոնք քննարկվեցին կարևոր էին: Ներկաների մեջ կային համայնքի ներկայացուցիչներ (շատ կազմակերպված համայնք է), հայ լրագրող Կիևից: Խոսելով Պետերբուրգի հայ համայնքի մասին՝ նշեմ, որ իսկապես հայապահպանության գործը շատ բարձր մակարդակով է իրականացվում: Եկեղեցու հյուրատանը, որտեղ ես հյուրընկալվել էի, խոսում էին հայերեն: Առհասարակ Պետերբուգում գտնվելու ողջ ընթացքում չեմ զգացել, որ Հայաստանից հեռու եմ գտնվել:
Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության տարեդարձին, որին ինձ հրավիրեց մասնակցելու Հայաստանի հյուպատոսը, ներկա էին հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ, բարերար հայեր,ինչպես նաև այլ երկրների դիվանանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Միջոցառմանը բարձր մակարդակով ներկայացվեց հայկական մշակույթը, երգն ու պարը:
Հետաքրքիր է, որ Լորենս Արաբացին, երբ խոսում է հայի կերպարի մասին, նշում է, որ հայը միակ ազգն է, որ երկրագնդի ցանկացած կետում կարողանում է իրեն զգալ ինչպես իր տանը և, ի տարբերություն հրեաների, չի փորձում թաքցնել իր ազգային պատկանելիությունը: Հայը շատ արագ է ինտեգրվում: Լորենս Արաբացին ասում է, որ հայը չի ձգտում չարքաշ աշխատանքով գումար աշխատելու և ապրելու, այլ ձգտում է վաճառականության, և ձգտում է լինել բժիշկ և իրավաբան: Հայը ստեղծագործ է ,նա ստեղծագործում է ամենուր: Ամերիկացի լրագրող Ստեֆֆենսին տված իր հարցազրույցում նշում է Լորենս Արաբացին ասում է, որ հայը ամբողջ աշխարհին կարող է աշխատեցնել ու բոլորից օգուտ քաղել, իսկ մի քանի տող այն կողմ նա նշում է, որ ամերիկացին պետք է հային վերացնի, որովհետև այդ՝ քաղաքակրթության տեսանկյունից ամենակատարյալ ազգը ձգտում է համաշխարհային իշխանության, սակայն դրան հաջորդում է այն միտքը, որ համաշխարհային իշխանությունը մի օր կգտնվի դրան ձգտող Բրիտանական կայսրության ձեռքում: Արդյո՞ք այստեղ չպետք է ընկալել, որ առաջին համաշխարհային պատերազմի շրջանում հայը դիտվել է իբրև ռեալ մրցակից, չնայած, որ պատմությանը հայտնի չէ փաստ, որը կվկայի անընդհատ մազապուրծ վիճակում գտնվող հայի` համաշխարհային տիրապետության ձգտելու մասին:
Ամերիկացի լրագրողի այն հարցին, թե ի՞նչու հենց ամերիկացիները պետք է վերացնեն հայերին, Լորենսը պատասխանում է. « Դուք վերացրիք ամերիկյան հնդկացիներին ու շատ հաջող վերացրիք, ուրեմն ինչո՞ւ չեք վերացնում հայերին: Լորենսը նշում է. «Մենք դեռ պետք է համաշխարհային տիրապետության գանք և պետք է ստեղծենք համաշխարհային կառավարություն»: Եվ հետաքրքիրն այն է,որ մի քանի տող առաջ նա ասում է, որ հայերը ձգտում են ստեղծել համաշխարհային կառավարություն, ուստի նրանց պիտի վերացնենք»:
Նաիրա Գասպարյանը գիտաժողովի արդյունքներն ամփոփելով գալիս է եզրահանգման. «Նախ մեր թշնամուն չպետք է ուրախացնենք. Իսկ ի՞նչ պիտի անենք. նախ պետք է շատ երեխաներ ունենանք, ոչինչ թող մի քիչ վատ ապրեն: Բացի այդ մենք պիտի միասնական լինենք, շատ ազգեր իրենց սփյուռքի հետ միավորվում են, իսկ մենք անպայաման պիտի հակադրություն ստեղծենք սփյուռք-հայրենիք կապերում: Մենք այժմ պիտի մտածենք միավորվելու մասին, որովհետև մեր ազգի միակ փրկությունը դա է, մանավանդ, որ սփյուռքն ուզում է միավորվել, մենք էլ ենք ուզում միավորվել, ուրեմն ինչո՞ւ համատեղ միջոցառումներ չկազմակերպենք: Եթե մի օր բոլոր հայերը որոշեն ապրել Հայաստանում,ապա ոչ ոք նրանց չի խանգարի: Հայը պետք է գա ինքնագիտակցության, ցավոք, մենք հեռանում ենք մեր արմատներից: Ինչքան էլ դժվար լինեն պայմանները մենք պետք է մնանք մեր հողի վրա»:
Տիկին Նաիրան պատմում է. «Վերջերս համացանցում մի հետաքրքիր էջ էի հայտնաբերել, որտեղ մի մուսուլման ասում է,որ ինքը զբաղվում է հայկական գյուտերի ուսումնասիրությամբ և խնդրում է դրա վերաբերյալ տեղեկություններ տալ և մի ուրիշ մուսուլման, որի անունը Ալի էր, ուղարկում է այդ ամբողջ ցուցակը, ես նայում եմ ու ոչ մեկի մասին ոչինչ չգիտեմ, փորձում եմ բացել գյուտերը, չի բացում, որովհետև արդեն փակել են ու դրանք բոլորը համաշխարհային նշանակություն ունեցող գյուտեր են: Օրինակ՝ Ալեք Մանուկյանը աշխարհում ջրի ծորակի հայտնագործողն է, բայց, ցավոք, մեզանից քչերը գիտեն այս մասին: Առաջին մետաքսի գործարանը Ամերիկայում հայերն են հիմնել, դոլլարի ներկի հեղինակը ևս հայերն են, հաշմանդամության սայլակի հեղինակը ևս հայ է և նման բազմաթիվ գյուտեր կարող եմ նշել: Ես կուզեի, որ մեր դպրոցական ծրագրերում ավելացնեին հայկական մշակույթին առնչվող նյութեր:
Մի քանի օր առաջ էլ Բյուրականում այլ գիտաժողովի էի մասնակցում աստղագիտության հետ կապված: Ինչպես գիտենք Շիրակացին ունի հսկայական քանակի տեղեկատվություն պարունակող խնդիրներ, որոնք այսօր չեն օգտագործվում: Փոխանակ ծառի վրա նստած տատիկների մասին խնդիրների՝խնդրագրքերում կարող են ընդգրկել Շիրակացու խնդիրները,որտեղ կան նաև բազմաթիվ տեղեկություններ հարևան երկրների և աշխարհի մասին: Իր աշխատության մեջ Շիրակացին խոսում է նաև հորոսկոպների մասին, խոսում է նաև մարդկանց վրա մոլորակների ազդեցության, մոլորակների մեկ գծով շարժվելու մասին: Ցավոք, Շիրակացու աշխատությունները քիչ են ուսումնասիրված. օրինակ հորոսկոպները աշխարհաբար թարգմանված չեն: Գիտեք՝ես կարծում եմ, որ մենք ոչ միայն պետք է մեր մասնագիտությամբ զբաղվենք, այլ պետք է հարակից մասնագիտություններով էլ զբաղվենք, մեր երեխաներին կրթնեք այնպես, որ նրանք կարողանան սեփական նախաձեռնությամբ գտնել իրենց արմատները:
Լորենս Արաբացին ասում է. «Հայերին տարեք Ամերիկա, բայց միշտ հիշեք՝ հայերը ամեն տեղ ստեղծում են իրենց փոքրիկ Հայաստանը.Ամերիկայում դուք ունենալու եք Հայաստան»: Սարոյանը ասում է. «Կոտորեք այդ ժողովրդին, սպանեք, ոչնչացրեք, տեսեք՝ նրանք էլ չե՞ն երգի իրենց ազգային երգերը,տեսեք արդյո՞ք, երբ երկու հայ իրար հանդիպեն, չե՞ն ստեղծի փոքրիկ Հայաստան, որտեղ էլ որ լինեն»: Երբ տեսնում եմ, որ դրսում իսկապես կա այդ հայապահպանությունը, համոզվում եմ, որ հայը երբեք չի ոչնչանա. դա իմ համոզմունքն է:
Լորենս Արաբացին ասում է, որ հայը քաղաքակրթության կատարելությունն է, գագաթնակետը, կատարյալ ազգ է և բոլոր ազգերի դրական հատկանիշները պարունակում է իր մեջ, պարունակում է նաև հրեայի դրական հատկանիշները ,բայց, հրեան չի կարողանում ապրել արևմուտքում ու արևելքում հավասարապես ՝ չթաքցնելով իր ինքնությունը: Ի վերջո մենք պետք է հետ գնանք դեպի մեր արմատները և հասկանանք՝որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:
Զրուցեց Սեդա Ավետիսյանը
Սևանի քաղաքապետի հետ մեր զրույցը սկսվեց քաղաքում ծառահատումների մասին հարցից: Մեր այցի պահին ասֆալտապատվում էր կենտրոնական փողոցի մի հատվածը, փողոցը լայնացվում էր ու ծառեր էին հատվում:
-Պարկինգի տարածք ստեղծելու համար ծառեր են հատվում` քաղաքապետարանի թույլտվությա՞մբ է:
-Ո՞ր մասերում: Ուրեմն Սևանի ծառապատումը աստիճանաբանր պիտի փոխվի և նոր ծառեր տնկվեն: Ծառեր կան, որ հերթով փչանալով գնում են: Այս ծառերը Սևանում տնկվել են 1856 թվականին,ծառի արմատները այնքան են խորացել,որ արդեն վնասում են և՝ մայթերը,և՝ շենքերի ֆունդամենտները, և եթե ուշադիր լինեք կտեսնեք, որ այս մայթերը ուռած են, ինչը ծառի արմատներից է: Եվ ծառերը հերթականությամբ չորանալով գնում են, և եթե դուք նայեք կտեսնեք,որ մենք քաղաքի մուտքի մոտ,Խաղաղության փողոցում նոր ծառեր ենք տնկում,հերթականությամբ փոխելով պետք է գնանք,եթե դուք ուշադիր լինեք, ապա կտեսնեք, որ նույնը արեցին նաև Երևանի հրապարակում: Ասեմ՝ հատված ծառերի մեծ մասը ոչ պիտանի ծառեր էին: Ծառատեսակներ կան,որոնք երեսուն տարի հետո սկսում են չորանալ, օրինակ բարդին,իսկ մենք մենակ բարդի ունենք, ուրիշ բան չունենք:Օրինակ՝ ես շատ ուրախ կլինեի,որ բարեկարգման նպատակով սկսեինք նոր ծառեր դնել, հիմա ինչքան հնարավորություն ունենք դնում ենք,բայց դա շատ քիչ է, տարբեր ծառատեսակներ պետք է դրվեն:
— Ի՞նչ խնդիրներ ունեք այսօր: Ասում են՝ Ձեր և Գեղարքունիքի մարզպետի փոխհարաբերությունները անդրադառնում են Սևան քաղաքի վրա: Խտրականություն կա՞ մարզի մյուս բնակավայրերի և Սևանի միջև:
— Ոչ դրանք խոսակցություններ են ուղղակի: Մենք նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք: Մարզպետը, եթե շատ էլ ուզենա, իրեն հատկացրած գումարներից չի կարող մի տեղ պակաս, մի տեղ ավել տալ: Ասածս հիմնավորեմ, եթե ազգաբնակչությունը մարզում 250 հազար է, Սևան քաղաքում 25.000 ու եթե հիմա համեմատություն անենք կտեսնենք, թե հատկացված գումարներից 10 տոկոսից ավել եկել է Սևան, թե չէ:
-Փաստորեն մարզպետը հատկացնում է:
-Իհարկե հատկացնում է, ասենք դա ուզել — չուզելու խնդիր չէ, հարաբերության խնդիր չէ,դա գիտեք ոնց է ,դա գալիս է նախկին քաղաքապետից, որ էլի կար նույն խոսակցությունը,որ մարզպետի հետ լարված էր,բայց ճիշտ հակառակն էր,աշխատանքային նորմալ հարաբերություններ են, ուղղակի նա չունի այդ հնարավորությունը:
Մարզն ինքն իրենով բյուջե չունեցող կազմակերպություն է:
— Ասում են, որ Գավառը,Մարտունին սարքել է, իսկ Սևանը անտեսվում է:
-Այս տարի քառասունյոթ մլն դրամի այստեղ են աշխատանքներ կատարվել մարզային ծրագրերով, իսկ Գավառում՝ քառասուն մլն: Գավառը մարզային ծրագրերով չի բարեկարգվել, հանրապետական ծրագրերով է բարեկարգվել:
— Իսկ ինչո՞ւ հանրապետական ծրագրեր չեն բերվում Սևան:
-Հիմա մենք այդ հարցադրումն ենք արել,որ էլ այդպես չլինի,այլ օրինական ծրագրով լինի՝ Դիլիջանի, Ջերմուկի,Ծաղկաձորի,Վանաձորի, նման:
Հակառակ դեպքում ամեն օր գնալ ու մեկին խնդրել,թե մի քիչ փող տուր տանեմ այս անեմ, այն անեմ, դրանով քաղաք չենք կարող պահել,սա է խնդիրը:Այդ հարցադրումը, որ բարձրացրել են մեր պատվավոր քաղաքաքացիները և նախկին գործադիր կոմիտեի նախագահները բաց նամակով են դիմել:
-Ի՞նչ բյուջե ունի Սևան քաղաքը: Այ շատ հաճախ կարելի է լսել, թե ո՞ւր են գնում բյուջեի փողերը:
Այս տարվա բյուջեն 424 մլն է, որից 276 մլն-ը աշխատավարձի ֆոնդն է, 86 մլն-ը՝ կոմունալ ծառայություններն են, սանիտարական հատում,ջրահեռացում,աղբահեռացում,36 մլն-ը՝ տնտեսական ծախսեր. բենզին,ավել և այլն, տարվա կտրվածքով եմ սա ասում,և եթե գումարում ենք, տակը մնում է ընդամենը 30 մլն դրամ:Այդ գումարով մենք պետք է կարողանանք մշակութային միջոցառումներ իրականացնել, վերանորոգման աշխատանքներ կատարել մանկապարտեզներում, մշակութային պալատում, երաժշտական դպրոցում, մարզադպրոցներում և այլն:Փաստորեն մեր բյուջեն դիֆիցիտով է:
-Ինչքա՞ն եք իրացրել մինչև այս պահը:
— Մենք հարյուր տոկոս ստանում ու ծախսում ենք: Այս պահի դրությամբ մնացել է 36 մլն, որն էլ ամբողջությամբ պիտի ծախսվի:Իհարկե կան տեղական բյուջեներ,որոնք հնարավորություն ունեն, իրենք ունեն ֆոնդային բյուջե,այսինքն ունեն հողային և գույքային մեծ ռեսուրսներ և հողային ռեսուրսների օտարումից ֆոնդային բյուջե է ձևավորվում: Իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է,մենք ունենք ընդամենը 1700 հեկտար հող և օտարման ենթակա ոչ մի բան չկա:
-Իսկ ձեր,քաղաքային զբոսայգի՞ն:
— Եղել է, հիմա չի գործում:
— Բայց ահագին ժամանակ է անտերության է մատնված: Դարձավ արոտավայր, դրա հետ կապված ի՞նչ ծրագիր կա,խոսակցություններ կան,որ խաղատներ են սարքելու:
— Կարող է նաև կազինո,կամ հյուրանոց սարքեն,տարբեր ծրագրեր կան,բայց զբոսայգի լինելով հանդերձ:
— Ինչ որ կոնկրետ ծրագիր կա՞:
— Իտալացիներն են դրանով հետաքրքրվում,բայց ներդրողը սովորաբար գալիս և շուկան է ուսումնասիրում,հիմա էլ Սինգապուրից են եկել, այժմ հարցը քննարկումների փուլի մեջ է:
-Բայց այդ հողը օտարված հող է:
-Ոչ, դա քաղաքինն է: Այգին քաղաքապետարանի բալանսում է:
_Բայց խոսակցություններ կային,որ վաճառված է:
_Ոչ, ոչ մեկին չի վաճառվել,այնտեղ մի քանի հոգու վարձակալությամբ էին տվել,հիմա դադարեցվել է և ազատ հող է:Ես ուրախ կլինեմ,որ ներդնող գա,բայց եթե այգին դնես որպես միայն այգի ինքը բիզնես չի,ոչ մեկը այգին առանց որևէ կառույցի չի վերցնի:
— Կազինոները Սևան ու Դիլիջան տեղափոխելու որոշում կա:
_Այո,այդպիսի որոշում կա,բայց դեռ ոչ ոք ինձ այդ հարցով չի դիմել,մենք հիմա Ախթամարում և Հարսնաքարում երկու կազինո ունենք,բայց չեն աշխատում,հոսք չկա,օրինակ՝ երբ նայում ես «Փարավոնը» հոսք կա, որովհետև քաղաքին մոտ է:Հիմա Ծաղկաձորում էլ այդքան չեն գնում կազինո:
— Սինգապուրցիները ի՞նչ են ուզում սարքել:
— Դեռ քննարկում են,մոնիտորինգ են անում շատ մանրակրկիտ,հաշվել են ազգաբնակչության թիվը, շարժը:
-Իսկ ինչքա՞ն մարդ է մնացել Սևանում:
— 25.300 է պաշտոնական թիվը, բայց չէի ասի,որ դա վերջնական ճիշտ թիվ է,չնայած ասեմ, որ ամենաքիչ միգրացիան Սևանում է: Սևանցին խոպանչի չի եղել,որովհետև այն ժամանակ մենք աշխատատեղեր ենք ունեցել,բայց Մարտունին ժամանակին աշխատատեղեր չի ունեցել և ստիպված այնտեղից մեկնել են արտագնա աշխատանքի:
-Եվ ամենատխուր հարցը, Ձեր տղայի հետ կապված ինչ-որ խոսակցություններ կան, կապված նրա՝ խաղատանը տանուլ տված երեք հարյուր հազար դոլլարի հետ: Սևանում կոնկրետ ոչ ոք ոչինչ չգիտի, ուղղակի ասում են՝ գրել են, բայց դե «Առանց կրակ ծուխ չի լինում»:
— Օբամայի աղջկա մասին էլ են խոսում,դա սուտ է,դուք լուրջ մարդիկ եք, երեք հարյուր հազար դոլլար ոնց են կրվում կազինոյում,հիմարություն է,մեր ընտանիքից կազինո գնացող չկա,միտքը չեմ հասկանում ուղղակի:
Չգիտեմ, անձամբ չեմ հասկանում ինչի համար,ինչ-որ մեկը ուզում է ինչ որ մի բան ասել,կարող է ուրիշ ձևով էլ ասել,ոչ թե այս ձևով:
— Իսկ Ձեր տղան ինչո՞վ է զբաղվում:
— Իր բիզնեսով: Սևանում տարբեր բիզնեսներ ունի՝ սրճարան,տաքսի ծառայություն, խեցգետնի աճեցում,ինքը իրա համար աշխատում ապրում է,ոչ մեկին չի խանգարում,իսկ կազինոյում խաղալը հիվանդություն է և ես չէի ուզենա, որ որևէ մեկն այդ վիճակում լիներ,քանի որ դա հիվանդություն է: Ու, անկեղծ ասած, ես էլ չհասկացա այդ հոդվածի միտքը, բայց եթե ուշադիր լինեք կգտնեք:
Սեպտեմբերի 23 — 25-ը Հայկական ժառանգության գրավոր հուշարձաններ խորագրով միջազգային գիտաժողով էր կազմակերպել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը: Այդ միջոցառմանը մասնակցում էին մասնագետներ Պետերբուրգի և Երևանի պետական համասարաններից, Լեզվաբանական ուսումնասիրությունների Մոսկվայի համալսարանից և Մատենադարանից: Գիտաժողովին մասնկացել էր նաև ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ Նաիրա Գասպարյանը, ով մեզ հետ կիսեց իր տպավորությունները:
Այս վերջին տարիներին մի հետաքրքիր առարկա ունենք գործառական ոճագիտություն, տարբեր տեսակի տեքստեր ենք անցնում՝ կախված նրանց գործառական նպատակներից: Այդ առարկան ես ինքս շատ եմ սիրում և իմ ատենախոսությունն էլ է դրա հետ առնչվել, իմ ուսումնասիրած տեքստերը շատ բազմազան են, ատենախոսությանս նյութը՝ կիսահաղորդչային ֆիզիկայի համար տրված ամերիկյան արտոնագրերի լեզուն և ոճն է: Վերջին շրջանում շատ հետաքրքրված եմ Լոռենս Արաբացու աշխատություններով, որոնք պատահական եմ հայտնաբերել և դա ինձ տարավ շատ հետաքրքիր տեղեր:
Երբ ես Պետերբուրգի համալսարանից հրավեր ստացա անկեղծ ասած չէի սպասում. որովհետև, երբ առաջին անգամ ես այդ թեմայով դիմեցի, որ մասնակցեմ Իջևանում կայանալիք գիտաժողովին, շատ տարօրինակ ձևով երկու թեմա մերժել էին և պատճառաբանել, որ երկու թեման էլ անգլերեն տեքստի վրա էր ուսումնասիրված, ընդ որում մյուս թեման ինձ շատ հետաքրքրեց. այս թեմայում կատարվել էր հետազոտություն ամերիկյան ֆոնդերում գտնվող ցեղասպանության հետ կապված փաստաթղթերի վրա և մտածեցի, որ, եթե այդպիսի թեմա մերժում են,ապա բնական է, որ իմը հաստատ կմերժվեր և ես անմիջապես դիմեցի այլ գիտաժողովի, որը ամերիկացիներն էին կազմակերպել Երևանում և նրանք ընդունեցին թեման: Ելույթ ունեցա, նյութը իսկապես շատ հետաքրքիր էր, մոտավորապես երեք-չորս ամիս զբաղվեցի դրանով և հանկարծակի հայտնաբերեցի, որ դա կոդ է, որը կարծես թե հայերի ոչնչացման ծրագրին է վերաբերում:Բայց այստեղ պետք էր շատ զգույշ լինել, որովհետև շատ ժողովուրդների կարող ես տրամադրել հայերի դեմ: Սկսեցի ուսումնասիրել և այդ ուսումնասիրությունները ինձ տարան այնպիսի տեղ, որը ավելի հետաքրքիր էր, քան այդ ծրագիրը. բացահայտեցի մի շատ հետաքրքիր բան ու պարզվեց, որ ինձանից առաջ շատ մարդիկ են դրան անդրադարձել, բայց չի մասայականացվել:
Այն, որ մենք աշխարհի հնագույն ազգերից ենք, դա ես գիտեի,բայց հանկարծ հայտնաբերում եմ ակադեմիկոս Բարթիկյանի աշխատությունը, որից հենց ռուսներն էին գիտաժողովի ժամանակ հղումներ կատարել: Գտա մի շարք աշխատություններ, որտեղ նշվում էր, որ, եթե մեկին մի փաստաթղթում ասում են արմենին, իսկ մյուսում՝ ամալեկս, դա, ըստ էության նույն բանն է նշանակում: Փորձեցի նաև կրոնական կայքերում գտնել այդ հարցի պատասխանը: Գտա շումերական փաստաթղթեր, ընդ որում, հենց Գիլգամեշի մեջ իրենք նկարագրում են իրենց սուրբ Մասիս սարը, որին անվանում են Մաշու: Դա ինձ տարավ դեպի հիքսոսներ, որոնք նույն ինքը ամալեկն է, շումերը և հին եգիպտական իրականությանն առնչվող շատ ուրիշ բաներ:Համացանցում փորձեցի տեղեկություններ հայտնաբերել «Շասու յահվե» աշխատության մասին, որը գտնվում է Անգլիայում. կարողացա իմանալ, որ այն , 1860-ականների աշխատություն է, ընդ որում, հեղինակը ազգությամբ հայ չէ, բայց անունը Հայկ է:Այս աշխատության մեջ նշվում էր, որ առաջին հայերը եղել են նույն աստվածաշնչյան ամալեկը, հիքսոսը: Ալեքսանդր Վասիլևը ևս իր աշխատություններում նույն տեղեկությունն է հաստատում:
Այդ ամենի մասին այլ նյութերը համացանցում փակ էին և շատ դժվարությամբ կարողացա բացել և պարզեցի, որ հիքսոսը, ամալեկը, ամունակին, շասուն նույն մարդն է, ընդ որում , նկարագրվում է, որ մինչև ջրհեղեղը, դրանք եղել են հսկաներ, որոնք կապված են եղել հին եգիպտական տիեզերական գաղտնիքների հետ: Ու այժմ շատ պատմաբաններ,այդ թվում և Ադոնցը, հաստատում են, որ փարավոններից շատերը ունեցել են հայկական ծագում: Փորփրելով համացանցը՝ ես հանդիպեցի նաև մի հետաքրքիր նյութի, որը պարզապես հարց ու պատասխան էր. մի հրեա իրենց ռաբիին հարցնում է «Արդյո՞ք, հայ սպանելը լավ է թե վատ և թե այդ աստվածաշնչյան ամալեկը որտեղ է և գոյություն ունի արդյոք» և ռաբին շատ հետաքրքիր պատասխան է տալիս, նշելով, որ այդ ամալեկը գոյություն չունի, որովհետև դա եղել է նախապատմական շրջանի իրենց թշնամին, որին իրենք ոչնչացրել են և ամբողջ աշխարհով մեկ մնացել է հատուկենտ: Եվ ես փորձեցի պարզել, թե ովքեր են դրանք: Պարզվում է, որ Կենտրանական Ամերիկայում հայկական ցեղախումբ կա, կա նաև այնե կոչվող ցեղը, որը Կուրիլյան կղզիների տերն է իրեն հայտարարել. նրանք մեծ աչքերով, սև մազերով, փարթամ մորուքներով են, ընդ որում, հագուստը Սասունի տարազին շատ նման է: Գիտաժողովի իմ զեկուցման թեմայի վերնագիրը այսպսին էր. «Հայը օրհնյալ ազգ է, նա բնաջնջման չի ենթարկվի,քանի որ նրանք, ովքեր փորձել են մեզ բնաջնջել, վերջում եկել են այն համոզմանը, որ հային հնարավոր չէ բնաջնջել: Իզուր չէ, որ Անատոլ Ֆրանսը, ճանաչելով հայի տեսակը, ասել է.«Այն ժողովուրդը, որը չի ցանկանում ոչնչանալ, երբեք չի ոչնչանա»:
Իհարկե, այստեղ նախապատմական շրջանի հետ կապված շատ վարկածներ կան, բայց էականն դա չէ, այլ այն, որ մենք պետք է ձգտենք պահպանել մեր մշակույթը, լեզուն և ազգային դիմագիծը և փորձենք առաջ գնալ ու ավելի զարգանալ:
Զրուցեց Սեդա Ավետիսյանը
շարունակելի
Հանրահավաքի մասին տարաբնույթ կարծիքներն ու քննարկումները շարունակվում են:
Թեմայի շուրջ «Հայկական Վարկածը» զրուցեց նաև ՀՀԿ անդամ պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ.
«Նախ ընդդիմադիր ուժերը մինչ հանրահավաքը բավականին ամպագոռգոռ հայտահայտություններ էին անում՝այն, որ դրվում է մի համժողովրդական շարժման սկիզբ, որ հաշված օրերի ընթացքում իշխանությունները ուղղակի կփոխվեն և այլն, և ժողովուրդը գնացել էր հանրահավաքի այդ ակնկալիքով: Հանրահավաքում հստակ ժողովրդին ասվեց, որ ընդհանրապես դուք գործ չունեք, կա քառյակի լիդերների մի խումբ և մենք ձեր փոխարեն կորոշենք հանրահավաքի տեմպը,ժամանակը,միջոցները, դուք ընդամենը եկեք և մեզ լսեք: Անշուշտ սա հանրության մեջ կարող էր առաջացնել տարակուսանք, որովհետև, փաստորեն, եռյակն ասում է մենք ձեր մասն ենք, իսկ հետո ասում են դուք գործ չունեք մենք ձեր փոխարեն ամեն ինչ կանենք, դուք միայն եկեք այստեղ և ստեղծեք տպավորություն, որ մենք շատ ուժեղ ենք: Իսկ հանրությունը չի ուզում լինել միայն կողքից դիտորդի կամ օգտագործվողի, գործիքի դերում ու այս ամենը կարող է առաջացնել լուրջ հիասթափություն:
Բայց այս ամենն ունի նաև լուրջ պատճառներ.պատճառներից առաջինն այն է, որ իրենք կազմակերպիչները նշում են, թե կան հանրային նշանակության բազում չլուծվող խնդիրներ,բայց այնպես չէ, որ որևէ տեղաշարժ հանրային իրականության մեջ տեղի չի ունենում:Ամերիկան,որը աշխարհի ամբողջ տնտեսական համակարգն է կանոնակարգում, այս տարի պլանավորում է ընդամենը 2 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ, Հայաստանը, որը պլանավորում է 4,5 — 5 տոկոս, բայց կարող է ստանալ 3,5 — 4 տոկոս աճ և սա խոսում է այն մասին, որ չենք կարող ճգնաժամի ճիրաններից պոկվել, բայց այնպես չէ, որ համատարած ձախողումներ են, այնպես չէ, որ իշխանությունները պակաս շահագրգռված են հանրության կողմից բարձրացված հարցերին արձագանքելու, քան ընդդիմությունը, հետևաբար իրավիճակն այդքան ծայրահեղ վատթար չէ ինչպես փորձում է ներկայացնել ընդդիմությունը: Եվ բացի այդ, որ ամենագլխավորն է՝ ընդդիմությունն ինքը պատրաստ չէ այդ պատասխանատու վճռական քայլերն իր վրա վերցնելուն և շատ պարզ պատճառներով. առաջինը պոտենցիալն է. մենք քաղաքական, իրավական, գիտական փորձառու մարդկանց լուրջ պակաս ունենք: Օրինակ առաջ քաշվեց «Առանց Սերժ Սարգսյանի» Հայաստան կարգախոսը, և միգուցե ոմանք կարող են այդ կարծիքն ունենալ, բայց արդյո՞ք դա նշանակում է Լևոն Տեր-Պետրոսյանով Հայաստան:
Կատարենք հարցում և տեսնենք Լևոն Տեր- Պետրոսյանով Հայաստան ցանկացողների թիվը շա՞տ է: Ինքն ընդդիմությունը պատրաստ չէ, մի կողմից օբյեկտիվ նախադրյալներ կար մասսայական զանգվածային ընդվզումների միջոցով իշխանություններին ծնկի բերելու, մյուս կողմից իրենք այդչափ վստահելի չեն և պատրաստ չեն նման գործողությունների համար: Հանրահավաքում հիմնական առանցքային ելույթը Տեր-Պետրոսյանինն էր: Ծառուկյանը, որի բեմելը բացականչություններով ընդունվեց, որը չէի ասի ոչ Րաֆֆիի ու Տեր-Պետրոսյանի պարագայում, սակայն հիմնական առանցքային ելույթը Տեր-Պետրոսյանինն էր, բայց տեսեք նա իր ելույթում մի շարք նախապայմաններ դրեց,ոչ թե հանրության,այլ հրապարակավ իր գործընկերների առջև. նա նշեց,որ այս շարժման հետ որևէ կապ չեն կարող ունենալ Արթուր Բաղդասարյանը և Ռոբերտ Քոչարյանը:
Ես անկեղծ ասած չգիտեմ՝դա իրենց մեջ համաձայնեցված հայտարարությո՞ւն էր, որովհետև կարծում եմ,որ Ծառուկյանի համար դա անակնկալ էր: Ռոբերտ Քոչարյան-Բարգավաճ Հայաստան կապը եղել է և կա, բայց, եթե Բարգավաճ Հայաստանը որոշել է խզել կապը Քոչարյանի հետ,ապա այդ հայտարարությունը պետք է աներ Ծառուկյանը, որովհետև դա Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական որոշումը պետքէ լիներ: Փաստորեն այստեղից կարող ենք հանգել եզրակացության,որ Տեր-Պետրոսյանը պարտադրումէ իր գործընկերներին:
Կամ հայտարարում են, որ իրենք աշխարհաքաղաքական կողմնորոշման խնդիրներ չեն քննարկի,բայց ոչ թե չեն քննարկի այն պատճառով, որ շարժման հիմնական նպատակը կամ խնդիրները ներքին կյանքին է վերաբերում,այլ որ այլևս Եվրասիական Տնտեսական միության անդամակցումը անշրջելի է: Հայտարարությունից մի քանի րոպե առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում էր Եվրասիական տնտեսական միության անդամակցության անհեռանկարային լինելու մասին: Այսինքն՝ Տեր-Պետրոսյանն անմիջապես հակադարձում է իր գործընկերոջը:
Միայն այս բավարար է ասելու,որ նրանք բացարձակապես պատրաստ չեն հեղաշրջում կոչվածին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.