23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր մշակույթի նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում գտնվող Վիլյամ Սարոյանի տան մասին, որը ըստ նրա, ամերիկացի է գնել, սակայն պահպանելու է որպես թանգարան: Տրամաբանորեն, եթե ամերիկացին գնում է անշարժ գույք, ու եթե նա Սարոյանի երկրպագուն չէ, (նույնիսկ այդ դեպքում) ապա շահույթ է հետապնդելու, այն որպես թանգարան պահելու համար:
Սակայն Հասմիկ Պողոսյանը մանրամասներին դեռ չի տիրապետում. «Մենք տարբեր երկրներում բախվել ենք նման խնդրի, որ հայ մշակութային գործիչների տները գնում են, սակայն նորից պահպանում են որպես թանգարաններ:
Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում գնել է մի ամերիկացի, որը պահպանելու է տունը որպես թանգարան, սակայն, առաջիկայում իմ այցի ժամանակ ավելի մանրամասն տեղեկություններ ձեռք կբերեմ այդ ամենի մասին»:
Եթե մեր մշակույթային կառույցները վճարունակ չեն, իսկ մեծահարուստները նախաձեռնություն չցուցաբերեցին, կարծես թե, պետք է գոհ լինենք, որ գոնե այդ ձևով կպահպանվի տունը: Իսկ Չարենցի տունը Կարսում գրեթե ավերակ է ու գնորդ չունի:
Գուցե Մշակույթի նախարարությունում սպասում են, որ Չարենցի տունն էլ մի թուրք կգնի ու կդարձնի տուն թանգարան իրենք էլ, կգնան ու մեզ մանրամասնություններ կհաղորդեն: Միայն թե ուշ չլինի, մեծ է հավանականությունը, որ մի քանի տարի հետո այդ տան տեղում հարթ տարածություն կլինի:
Այսօր թանգարանային գիշեր է, հրաշալի նախաձեռնություն, որն արդեն 5-6 տարի է անցկացվում է, ու կարծես ընդունվել է հասարակության կողմից: Ուրախալի է, որ ոգևորություն կա: Սակայն թանգարանների մասին մատուցվող տեղեկությունը շատ քիչ է: Բավարար չէ աշխատանքը պատկան մարմինների կողմից, հանրային տեղեկացման ոլորտում ոչնչով չարդարացված պասիվություն կա:
Երեք հազարից ավելի ընկեր ունեմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Անշուշտ, նրանց մեջ կան թե՝ մշակույթի ոլորտի աշխատակիցներ , թե՝ հենց թանգարաններին առնչվող մարդիկ, թե պարզապես մտավորականներ, սակայն որևէ քննարկում, որևէ խնդրի վեր հանում, կամ ուղղակի ինֆորմացիա դրանց գործունեության մասին, չի հանդիպում:
Մինչդեռ իմ համեստ կարծիքով, հանրությանը պետք է պարբերաբար հիշեցնել մեր ունեցած արժեքների մասին, թանգարաններ կան, որ այցելուներ չունեն: Ամբողջ տարվա մեջ մեկ գիշերը տոնի վերածելը հարցի լուծում չէ: Քանի՞ ծնող է իր երեխային այսօր թանգարան տանում: Շատերը հոգսերի ու խնդիրների մեջ են ու դրանց գոյության մասին չեն էլ հիշում: Կոնկրետ ֆեյսբուքը կարող է նպաստել, դրական ներգործություն ունենալ, եթե օգտատեր- ծնողների աչքին մեկ — մեկ երևան տեղեկություններ թանկ պահվող մեր ունեցվածքի մասին:
Ռուզան Ավոյան
Մայիսի վերջին օրը վերջապես Սևանցիները հնարավորություն կունենան մուտք գործել իրենց քաղաքում 2006 թվականից կառուցվող եկեղեցի:
Ինչպես տեղեկացրեց Մայր Աթոռի մամլո դիվանի պատասխանատու Վահրամ Քահանա Մելիքյանը. «Այն ավարտին հասցվել է և մայիսի 31-ին կլինելի եկեղեցու օծման արարողությունը»:
Հիշեցնենք, որ 2006 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը Սևանի չգործող «Արփա» կինոթատրոնի շենքը նվիրել էր Հայաստանյաց առաքելական եկեղեցուն՝ եկեղեցի կառուցելու նպատակով: ֆրանսիահայ բարերարներ Սարգիս Պետոյանի և Ալեն Մանուկյանի մեկենասությամբ դեռևս 2006-ին սրբ. Էջմիածինը, որպես պատվիրատու Սևան քաղաքի մուտքի մոտ՝ հրապարակում սկսեց կառուցել եկեղեցին: Այն պետք է շահագործման հանձնվեր 2010թ. նոյեմբերին: Մեկ անգամ ևս եկեղեցին ավարտին էր նախատեսված հասցնել 2014-ի տարեմուտին սակայն կրկին չպահպանվեց նշված ժամկետը, այժմ արդեն հուսով ենք ոչինչ չի խանգարի չարչրկված եկեղեցու շինարարության ավարտին:
Արդեն 9 տարի է, ինչ եկեղեցու շուրջ տարաբնույթ տհաճ խոսակցություններ են պտտվում, սակայն այսօր չանդրադառնանք դրանց , հուսալով, որ սևանցիները հաշված օրեր հետո կայցելեն նորաբաց եկեղեցի ու կմոռանան, որ շատ երկար սպասեցին:
Սևանում կառուցվող եկեղեցին դեռ անվանում չունի՝ ըստ կարգի, դա որոշվում է եկեղեցու օծման օրը:
Այսօր ՀՀ կառավարությունում քննարկվել է «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը:
Նշենք, որ մինչ օրս մեր երկրում բազմազավակ ընտանիքներն այն աստիճանի էին անտեսված, որ նույնիսկ սահմանում չկար, և համապատասխան իրավասու մարմինները բազմազավակ ծնողների դիմումներին կարող էին պատասխանել՝ իրենց կամայական մոտեցմամբ նրանց որպես բազմազավակ դիտարկելով կամ՝ ոչ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում առկա 763584 տնային տնտեսություններից 4 և ավելի 0-17 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների թիվը կազմում է 13658, որոնցից 3462-ը բնակվում են բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում (2355-ը` բարձր լեռնային, իսկ 1107-ը` սահմանամերձ): Ավելի քան 7000 բազմազավակ ընտանիքների զգալի մասն ապրում են խիտ բնակեցված և գերբնակեցված կացարաններում, և կառավարությունը գտնում է, որ վերջիններիս նորմին բավարարող բնակմակերես տրամադրելու համար անհրաժեշտ է շուրջ 14,6 միլիարդ դրամ:
Այսպես, ընտանիքում 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին նախատեսվում է դիտարկել որպես բազմազավակ, իսկ ՀՀ քաղաքացուն, որի խնամքի տակ գտնվում են չորս և ավելի երեխաներ՝ բազմազավակ ծնող կամ բազմազավակ ծնողին հավասարեցված անձ:
Հիմա ամենակարևորը՝ թե ինչ արտոնություններ են սահմանվելու այդ ընտանիքիների համար: Միգուցե մտածեցիք, թե ռեալ պետական աջակցություն է ցուցաբերվելու սոցիալապես ծանր պայմաններում գոյատևող այդ ծնողների և երեխաների համար, միգուցե մտածեցիք, որ աշխատատեղերով պետք է ապահովվեն բազմազավակ ծնողները, կամ որ բազմազավակ երեխաները կրթական երաշխիքներ կստանան, ո՛չ: Ահա և արտոնությունները՝ դրանք ընդամենը հարկային բնույթի են:
Բարձր լեռնային և սահմանամերձ շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքների աշխատող անդամներից եկամտային հարկը նվազեցվելու է 50 տոկոսով, նրանց համար գնված առաջին մեքենայից գանձվող գույքահարկը նվազեցվելու է 50 տոկոսով: Բազմազավակ ընտանիքների կոմունալ ծախսերը (գազ, ջուր, էլեկտրոէներգիա) հարկվելու են 50 տոկոս նվազեցումով: Բազմազավակ ընտանիքներին՝ փոքր բիզնես սկսելու համար, վարկ վերցնելիս տրվելու է առաջնահերթություն:
Հիշեցնենք, որ նախկինում կառավարությունը առաջարկություն էր քննարկել, որպեսզի բազմազավակ մայրերը պարգևատրվեն մեդալներով՝ առանց որևէ գումարային պարգևի բաղադրիչի: Հետագայում որոշ պաշտոնյաներ ընկալեցին, որ «սոված» մոր պարանոցին զուտ մեդալ կախելը, մեղմ ասած, դաժան զավեշտ է և մերժեցին նախագիծը: Իսկ այսօր, ըստ կառավարության, բազմազավակ ծնողն այնքան եկամուտներ ունի, որ նրա համար պետք է սահմանել հարկային արտոնություններ և աջակցել բարձր լեռնային և սահմանամերձ շրջաններում բնակվող բազմազավակ ընտանիքներին բիզնես սկսելու համար վարկ վերցնելու առաջնահերթություն տալով:
Երանի՜ գոնե մեկ բազմազավակ ընտանիք ի վիճակի լինի օգտվել այդ արտոնություններից:
Մարիաննա Եղիազարյան
Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը.
Սովետական պատմաբանները կեղծել են ամբողջ 20-րդ դարի մեր ազգային պատմութիւնը։ Նրանք կեղծել են դարասկզբի աւելի քան մէկ և կէս տասնամեակի պատմութիւնը, կեղծել են 1918-20 թուականների պատմութիւնը, կեղծել են 1920-91 թուականների պատմութիւնը, կեղծել են նոյնիսկ վերջին տասնամեակի պատմութիւնը [խօսքը վերաբերում է 1990-ականներին], որի անցուդարձը տեղի է ունեցել այսօրուայ սերնդի աչքի առաջ։ և միշտ չէ, որ զեղծարարութեան պատճառը հերթական վարչակարգի պետական պատուերն է։ Եթէ հետևելու լինենք զեղծարարութիւնների զարգացման ընթացքին, բանից կը պարզուի, որ դրանք պայմանաւորուած են նաև մի դէպքում՝ մասնագիտական անգիտութեամբ ու անփութութեամբ և միւս դէպքում բարոյական կողմնորոշումների մոլորութեամբ կամ պարզապէս իսպառ բացակայութեամբ, բայց միշտ՝ պատմութեան նկատմամբ դասակարգային մոտեցումով, ինչն էլ մարքսիստական տարազ է հագցնում ազգային պատմութեանը, համապատասխանաբար նաև աղաւաղելով այն։
Ես հաւատ չունեմ պատմագիտական որևէ աշխատութեան նկատմամբ, որ ստեղծուել է բոլշևիկեան տիրապետութեան տարիներին և, ցաւօք, չի վերագնահատուել այս վերջին տասնամեակի ընթացքին։ Ազգային պատմութիւնը շարունակում է մնալ կոմունիստական գաղափարախօսութեամբ «նորոգուած հայ կեանքի» և Հայ ժողովրդի պատմութեան նկատմամբ ծաւալուած «վիրահատական շարժման» (Լէոյի արտահայտութիւնն է) զոհը։
«Նորոգուած հայ կեանքի» և պատմութեան նկատմամբ «վիրահատական շարժումը» ունէր Հային իր արմատներից կտրելու հետևողական նպատակ։ և երբ այսօրուայ «գիտնականը» հայտարարում է, թէ՝ «”Վերադարձ դէպի արմատները“ կեղծ, անտրամաբանական, հակապատմական կարգախօս է», ապա մենք յաչս համոզւում ենք, որ «վիրահատութիւն» յաջողուել է և այլևս դեռ երկար ժամանակ գործ ենք ունենալու ապազգայնացուած մարդատեսակի հետ, որ, սակայն, շահարկելու է տարօրինակ կամ, աւելի ճիշտ՝ ձևախախտուած հոգեբանութեան իր «հայրենասիրութիւն»ը, որ ոչ այլ ինչ է, եթէ ոչ՝ «սովետասիրութիւն»։
Այս է պատճառը, որ խեղաթիւրումների ու զեղծարարութեան ենթարկուեցին Հայաստանի վանական կենտրոնները, նենգուեց քրիստոնէութիւնը որպէս Հայի Էութիւն, և, բնականաբար, այլակերպութեան ենթարկուեց Նարեկայ վանքի Սուրբը։
Սովետական պատմաբաններն ու գրականագէտները իրենց համատեղ ջանքերով շարունակեցին պատմութիւնը դասակարգայնացնելու՝ «Խորհրդային Հայաստանի սկսած նոր գիտական շարժումը»։ Նրանք «փորեցին, փորփրեցին հայ ժողովրդի անցեալը» և այդ աւերածութիւնների հետևանքը եղաւ այն, որ աստուածամերժ մի «շարժում» հիմնաւորուեց որպէս առաջադիմական երևոյթ։ և հակառակ ամէնայն տրամաբանութեան (մարքսիզմի ու աշխարհաճանաչման եզակի հայտարարուած դասակարգային ու մատերիալիստական մեթոդի մէջ երբէք մի՛ որոնէք տրամաբանութիւն) խնդիրն այնպէս ներկայացրին, թէ իբր «պատահում էին դէպքեր, երբ որոշ վանքերում էին այն ժամանակ թոնդրակեցիութեան առաջաւոր կենտրոնները»։ և երբ հերթը գալիս է այն հարցին պատասխանելու, թէ այդ ի՞նչ «որոշ վանքեր էին», սովետական կեղծ գիտութիւնը պատասխանում է. «Այդպիսի կենտրոններից մէկը 10-րդ դարում հանդիսացաւ հոգևոր պետերին բաւական մեծ
անհանգստութիւն պատճառած Նարեկայ վանքը»։ Ազգային պատմութիւնը վիրահատելու ելած «գիտնականները» այսքանով չեն գոհանում և որպէս «փաստ» հրապարակում են. “Յայտնի է, որ թէ՛ Անանիա Նարեկացին և թէ՛ Գրիգոր Նարեկացին կասկածուել են թոնդրակեցիութեան մէջ և նրանց դէմ հալածանք է յարուցուել»։
Սովետական պաշտօնական պատմութիւնը թոնդրակեցիութեան առիթով գրում է, թէ այդ «շարժումը վաղուց է գրաւել ուսումնասիրողների ուշադրութիւնը, նախկինում բնութագրուելով որպէս սոսկ քրիստոնէական եկեղեցու մի հերձուած կամ աղանդաւորութիւն, բայց գիտական մեկնաբանութիւն է ստացել վերջին տասնամեակների ընթացքում» («Հայ ժողովրդի պատմութիւն», ՀՍՍՀ ԳԱ, հ. 34, էջ 280)։ Այս «վերջին տասնամեակները» սովետական տասնամեակներն են։ Ինչ վերաբերում է «գիտական մեկնաբանութեան», ապա բնաւ էլ դժուար չէ նկատել, որ այդ «մեկնաբանութիւնը» ազգային պատմութիւնը գլխիվար շրջելն է մարքսիզմի «ամէնայաղթ մեթոդի» օգնութեամբ և արդիւնքում՝ ժողովրդին իր ճշմարիտ կենսագրութիւնից զրկելը։ Նոյն այդ է «գիտական մեկնաբանութեամբ» Սուրբ Գրիգոր Նարեկացիին վերագրում են թոնդրակեցիութեան՝ նուազագոյնը համակիր, որպէսզի հայ ժողովրդի համար նրա անվերապահ հեղինակութեամբ համոզեն, թէ անաստուածների հանդէսը աղանդաւորութիւն չի եղել։ Գիտական մեկնաբանութի՜ւն են տալիս…
Նարեկայ վանքը երբէք «յայտնի» չի եղել որպէս «թոնդրակեցիութեան առաջաւոր կենտրոն»։ և եթէ Անանիա Նարեկացին և Սուրբ Գրիգոր Նարեկացին յիրաւի հալածուել են, իսկ Գրիգորի հայրը՝ Խոսրսվ Անձևացին էլ բանադրուել է, ապա բնաւ էլ ոչ այն պատճառով, որ կասկածուել են թոնդրակեան աղանդաւորութեան մէջ։ Այսպիսի «յայտնագործութիւնները» հերիւրանքներ են։
Իրականութեան ու կեղծիքի մարքսիստական մեթոդով հիւսուած այս որոգայթի մէջ մոլորուելով՝ անաստուածութեան դաստիարակութիւն ստացած մարդը դիւրութեամբ կուլ է տալիս կեղծիքի հերթական ևս մէկ հաբ այն մասին, թէ թոնդրակեան հերձուածը իբր եղել է «ազգային ազատագրաթան շարժում՝ իր դէմ հանելով ոչ միայն եկեղեցուն և խոշոր աւատատէրերին, այլև օտար բռնատիրողներին» («Հայկական Սովետական Հարագիտարան, հ. ,, էջ .”“)։ Այնուհետև. «Ի դ. 30-ական թուականներին թոնդրակեան շարժումը բռնկուեց նոր թափով։ Այս անգամ էլ աւելի ակնառու այն ընդունեց ազգային-ազատագրական բնոյթ» (Անդ)։ և վերջապէս. “Թոնդրակեան շարժումը միջնադարեան Հայաստանի հասարակական-գաղափարական կեանքի ամէնանշանակալից յեղափոխական երևոյթներից էր» (Անդ)։
Ընդամէնը մէկ պարբերութեան մէջ ազգային-ազատագրական շարժումից միջնադարեան որակեալ աղանդաւորութիւնը դարձնում են յեղափոխականութիւն և ապացուցում են պատմագիտութեան մարքսիստական մեթոդի գռեհկութեան ամբողջ խորքը։
Ի վերջոյ, եթէ թոնդրակեան աղանդաւոր անաստուածութիւնն է «Հայաստանի հասարակական-գաղափարական կեանքի ամէնանշանակալի» և նոյնիսկ «յեղափոխական երևոյթներից», ի՞նչ էր հապա Վարդանաց պատերազմը, որ քրիստոնէական ինքնութիւնը պահպանելու համար մղեցին հայերը։ Այդ ինչպէ՞ս եղաւ Ե դարում յանուն Հաւատի մահու և կենաց պայքարի ելած հայերը երկու-երեք դար յետոյ դառնում են անաստուած և դեռ սնունդ էլ են տալիս 20-րդ դարի մարքսիստ գիտնականներին։
Կեղծիքով եղաւ։ Ժողովրդին նորէն ամբոխ դարձնելու միտումով եղաւ։ Հայի հոգեհանգիստը կատարելու ծրագրով եղաւ…
Սաւոկային պատմաբանների սնամէջ ինքնավստահութիւնը սահմաններ չի ճանաչում։ և ինչո՞ւ ճանաչի, երբ նրանց ներշնչել են, թէ «պատմագիտութիւնը կուսակցական գիտութիւն է։
Այն արտայայտւում է երևոյթների նկատմամբ դասակարգային մօտեցմամբ և համապատասխան տեսական ընդհանրացումներով, քանի որ ”դասակարգային պայքարի վրայ կառուցուած հասարակութեան մէջ չի կարող ”անաչառ“ սոցիալական գիտութիւն լինել» (Վ. Լենին, ԵԼԺ, հ. 234, էջ 46)… Մարքսիստական պատմագիտութիւնը նպաստում է աշխարհայեացքի ձևաւորմանը և այդ առումով խոշոր դեր ունի գաղափարական դաստիարակութեան գործում… Պատմագիտութիւնը մարդկութեանը ճանաչելի է դարձնում հասարակական զարգացման ամէնաբարձր աստիճանին՝ կոմունիզմին անցնելու անհրաժեշտութիւնը» (ՀՍՀ, հ. 9, էջ 159)։
Եթէ այս անհրաժեշտութեամբ են սովետական պատմաբանները զեղծել մեր պատմութիւնը, ապա եկեղեցու բոլոր կարգերից դուրս ելած թոնդրակեանները, կոմունիզմի ինչ լինելը, յիրաւի, ճանաչելի են դարձրել մեզ, որ արդէն «վայելել» ենք զարգացած սոցիալիզմը դեռևս հազար տարի առաջ։
…Պատմական յիրաւի անաչառ փաստեր են, որ Ծաղկոտն գաւառի Զարեհաւան շէնի ծնունդ Սմբատը պանդխտել է Պարսկաստան և ապրելով մազդեզականների համայնքի մէջ, ուսանել է Մրջիւնիկ անունով պարսիկ բժշկի և աստղաբաշխ մի մոգի, որի անունը մեզ չի հասել։ Լինելով խելացի, կամքի տէր և ուժեղ անհատականութիւն, Զարեհաւանցի այս Սմբատը մշակում է սեփական մի ուսմունք, որ, բնական է, ծնունդ էր առել մազդեզականութիւնից, շաղախուել էր քրիստոնէական ուսմունքի որոշ տարրերով, սակայն հեռու էր թէ՛ պարսկական հրապաշտութիւնից և թէ՛ քրիստոնէական վարդապետութիւնից։
Պարսկական օտարութիւնից վերադառնալով և հաստատուելով Հարք գաւառի Թոնդրակ շէնի մէջ, Սմբատը ծաւալեց աշխոյժ մի քարոզչութիւն։ Համախոհների շրջանից ընտրելով առաւել հաւատարիմ և ընդունակ երիտասարդների, նրանց դաստիարակեց որպէս իր համոզումները տարածող աշակերտների, որոնց համար հայրերի հաւատն ու ազգային արմատները որևէ արժէք չունէին։ Սմբատի աստուածամերժ և ազգուրաց այս գործունէութեան համար պարարտ հող էր երկրի մէջ տիրող քաղաքական անհաստատ կացութիւնը, որ տէրութեան թուլութեան հետևանքն էր։
Գրիգոր Մագիստրոսի վկայութեամբ, Սմբատը քարոզում էր «ոչնչացնել քահանայական բոլոր ներգործութիւնները և մանաւանդ սնոտի համարել»։ Սակայն ինքը գործում էր իբրև քահանայ և համախոհների վրայ իշխում էր որպէս քահանայապետ։ Թոնդրակեան հերձուածը մերժում էր սրբազան մեռոնը, եկեղեցին ու բազմաթիւ խորհուրդները, պատարագը, զատիկն ու պահք պահելը, Սուրբ Գրքի օրէնքները… Մի խօսքով, աղանդաւորները «հասել էին ոչ միայն մոլորութեան ափը, այլև անդունդի հատակը և դարձել էին սատանայի գործակիցներ»։ Նրանք ոչ միայն քարոզում, ոչխարի մորթի զգեցած գայլի պէս հափշտակում էին հաւատացեալներին և ամէն տեսակ գայթակղիչ ու քաղցր խօսքերով, խաբէութեամբ մեծացնում էին իրենց հետևորդների բանակը, այլև գործում էին իրենց ուսմունքի համեմատ։ և իր թղթերով, Գրիգոր Մագիստրոսը զգուշացնում էր հաւատ չընծայել նրանց «քաղցրագոյն խօսքերին, որոնք ձէթի պէս կակուղ են և նետի պէս խոցող»։
Նրանք կանանց բազմութեան հետ ապրում էին շնաւանների մէջ, պատմում է Գրիգոր Մագիստրոսը, և խտրութիւն չէին դնում արանց և կանանց և ոչ էլ ընտանիքների միջև, թէև չէին համարձակւում այդ ամէնն անել յայտնապէս։
Զարեհաւանցի Սմբատը ամուսիններին բաժանելով իրարից, նրանց անկողինները պղծելու էր տալիս իր անառակ ու պագշոտ հետևորդներին։ Անհնազանդութիւնը պատժելու համար ծծկեր մանուկներին յափշտակելով մայրերի գրկից, մորթելու էր տալիս իր արբանեակներին։ Պատանիներին պղծութեան էր վաճառում անհաւատ օտարներին։ Բազմութեանը խոնարհ ու
հնազանդ պահելու նպատակով մարդկանց պահում էր սարսափի ճիրանների մէջ՝ ընտանիքները բնակութիւնից տեղահանելով և աքսորելով։
Թոնդրակեանները աւելի քան «երկու հարիւր տարի ապականեցին ամբողջ մեր երկիրը և իրենց մոլորութեան այնպիսի ատրուշան կանգնեցրին, որ Քրիստոսի հոտը անհոդաբարձ եղաւ հովիւներից և հովուապետերից», դառնացած արձանագրում է Գրիգոր Մագիստրոսը։
Արիստակես Լաստիւերցին նոյնպէս վկայում է, թէ Սմբատն ու նրա հետևորդները միամիտներին խաբելու համար սոսկ ձևացնում են, թէ հետևում են մեր բարեպաշտ կրօնին և քաղցր խօսքերով մոլորեցնում են անմեղների միտքը, «քանի որ նրանք խօսքերը ճարակում են ինչպէս քաղցկեղը, որորվհետև ինչպէս դժուարին է այդ ախտը բուժել, այնպէս էլ նրանցով բռնուածները հազիւ թէ կարողանան ապաքինուել»։ Վկայողը նաև յիշեցնում է, թէ հէնց այդպիսի մոլորեցնողների մասին է զգուշացրել Յիսուսը՝ «Զգոյշ եղէք սուտ մարգարէներից, որ կը գան ձեզ մօտ գառան հանդերձով, իսկ ներսից գայլեր են հափշտակող»
Նաև իմաստուն մի եզրակացութիւն է անում, որպիսին նոյնքան այժմէական է, բայց մեր ականջին ջրի ձայն է թւում։ Արտաքին թշնամիներից զգուշանալը դիւրին է, գրում է Գրիգոր Մագիստրոսը, բայց սրանք մեր ցեղից են, խօսում են մեր լեզուով, ուստի և սրանց ճանաչելն ու սրանցից զգուշանալը դժուար է։
Ես չեմ տարածուելու և ժամանակ ու տեղ չեմ սպառելու միանգամայն հաւաստի վկայութիւնները ամբողջութեամբ ներկայացնելու համար, քանի որ արդէն իսկ յիշատակուածները բաւական են յաչս համոզուելու, թէ որպիսին է սովետական պատմագիտութեան «անաչառ» մեթոդը պատմական փաստերը կուսակցական գաղափարախօսութեանը հարմարեցնելիս։
Վերը յիշատակուած վկայութիւնները սովետական կեղծ պատմագիտութիւնը հերքում է մերկապարանոց յայտարարութիւններով, թէ՝ Գրիգոր Մագիստրոսը «զրպարտում է», նրա տեղեկութիւնները «շատ ընդհանուր են և մանուածապատ»։ Իսկ «կանանց բազմութեան հետ շնաւանների մէջ ապրելու» փաստը մեկնաբանում են իւրովի, հարմարեցնելով կոմունիստական գաղափարախօսական դրոյթներին, թէ «թոնդրակեանները հիմնել են իրենց համայնքները, որտեղ բոլորը, նաև տղամարդիկ և կանայք հաւասար էին համարւում»։ Նաև հրահանգում են, որ հայը չհաւատայ իր պատմիչին, քանի որ թոնդրակեան աղանդաւորների «անառակ և անբարոյական վարքի մասին Գրիգոր Մագիստրոսի ասածը պէտք է նկատուի յերիւրանք»։ Զարեհաւանցի Սմբատի մասին նրա բնորոշումները համարում են «զայրալից լուտանքներ»։ Այսինքն, ի՞նչ կարող ես անել, Գրիգոր Մագիստրոսն էլ ունի մարդկային թուլութիւններ և զայրոյթի պահին չի զսպել իրեն։ Աստծուն և ազգային դարաւոր աւանդները մերժող ու անցեալը հին համարելով՝ ամէնայն ազգային արժէքներ ոչնչացնող և ընկերային ու համայնական նոր հասարակութիւն կերտող Սմբատի վրայ հայհոյանքի տարափ է տեղացել, նրան անուանելով «չար գազան արիւնռուշտ, առնամոլ, վաւաշ, ցանկասէր, բորբորիտ (այսինքն՝ ախտաբարոյ, տականք), պիղծ, անիծեալ, չարութեան վիշապ, քարբի օձ, սատանայի ծառայ, Նեռի կարապետ, անաստուածութեան վարդապետ, անճոռնի ճոռոմաբան”։
Թոնդրակեան անաստուածութեան ու բարքերն ապականող աղանդը հայ միջնադարի «դասակարգային պայքարի բնոյթ ունեցող» յառաջադիմական ու իրատես շարժում անուանելով, սովետական պատմագիտութիւնը կեղծել է իրականութիւնը, արդէն 20-րդ դարում խնդիրն այնպէս ներկայացնելու նպատակով, թէ սոցիալիստական կարգերը, կումունիստական գաղափարներն ու աստուածամերժութեամբ՝ կռապաշտութիւնը հայի
գլխին պայթել են ոչ թէ որպէս օտարամուտ չարիք ու արհաւիրք, այլ եղել են առնուազն ազգային էութիւն։
Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացին նոյնպէս վկայող է։ Զարեհաւանցի Սմբատին նա անուանել է Նեռ և թոնդրակեան հերձուածի մասին գրել է. «և շների բոլուկ, և գողերի խումբ, և գայլերի ոհմակ, և դևերի դաս, բարբարոսների բոյլեր, և թունաւոր օձերի երամներ, և դաւանութիւն մարդադէմ գազանների և աղանդաւորների»։
Գրիգոր վարդապետ Նարեկացու հեղինակութեան դէմ ոչինչ չէր կարող անել սովետական պատմագիտութիւնը։ Նրան չէին կարող ներկայացնել որպէս զայրացած մի հայհոյող, կամ զրպարտող, կամ հերիւրող։ Հետևաբար պէտք է կիրառէին մի դէպքում իրական փաստը զեղծելու և մէկ այլ դէպքում Սուրբին կեղծիք վերագրելու միջոցները։
Այդ իսկ պատճառով շրջանառութեան մէջ նետուեց այն կեղծիքը, թէ 10-րդ դարում «թոնդրակեցիութեան կենտրոններից մէկը հանդիսացաւ հոգևոր պետերին մեծ անհանգստութիւն պատճառած Նարեկայ վանքը» և իբր Նարեկայ վանքի Սուրբ Գրիգորն էլ իր պապեղբօր Անանիա Նարեկացու հետ «կասկածուել է թոնդրակեցիութեան մէջ և նրանց դէմ հալածանք է յարուցուել»։ Դժուար չէ համոզուել, որ այս հպանցիկ ակնարկը դիւրահաւատ ընթերցողի մէջ ծնելու էր այն համոզումը, Նարեկայ վանքի Ուսուցիչները ևս հալածուել են Սմբատ Զարեհաւանցի Նեռին համահաւասար։ և Սմբատ Զարեհաւանցի Նեռն էլ, ուրեմն, սոսկ զրպարտուել է զայրացած ժամանակակիցներից։
Իսկ հապա Գրիգոր վարդապետ Նարեկացու վկայութի՞ւնը… Այստեղ է, որ ընթերցողին հիմարացնելու միտումը հասնում է անհեթեթութեան գագաթնակէտին, երբ պարզապէս ասում են, թէ Նարեկացին նրանց անուանարկում է «հակասութիւնների իր բանաստեղծական ոճով»։
Մի երրորդ հեղինակ, որ յանձն է առել վերլուծել Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացու Աղօթքի Գիրքը հետևեալ կամայական զուգահեռն է անցկացնում հերձուածի հետ. «Թոնդրակեան աղանդը կոչ էր անում հաւասար իրաւունքներ տալ հոգուն ու մարմնին, չարհամարհել կեանքը և հոգալ նրա կարիքները։ Ճգնաւորի (նկատի ունի Սուրբ Գրիգոր վարդապետին) ասկետականութիւնը (ուզում է ասել ժուժկալ ապրելակերպը) և աշխատաւոր մարդու (այստեղ էլ նկատի ունի Նարեկացու կողմից «շների բոլուկ, դևերի դաս, թունաւոր օձերի երամներ…» ևն բնորոշուած թոնդրակեցիներին) իրապաշտ կենսասիրութիւնը բևեռային հակադրութիւններ էին։ Բայց հակադրութիւնները յաճախ խաչւում են։ Այս դէպքում ևս եզրերը դիպչում էին իրար, և փաստօրէն ստացւում էր նոյն արդիւնքը։ Երկուսն էլ ժխտում են կամայ թէ ակամայ եկեղեցական միջնորդ-փրկիչների կարիքը» (ՀԺՊ, հ. 2, էջ 335‐336)։
Բայց մեր ձեռքի տակ է, չէ՞, Նարեկացու նամակը։
Յետո՞յ ինչ… Խիղճը մարքս-լենինեան դասակարգային պատմագիտութեանը ծախած այս հեղինակը առանց դոյզն իսկ երկմտելու Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացուն նոյնացնում է թոնդրակեան անաստուածութեան ու այլասերութեան հետ՝ կոմկուսի գաղափարաբանութեան յանձնարարութիւնը լիարժէքօրէն իրականացնելու համար. «Եթէ Գրիգոր Նարեկացին յատուկ նամակով դատապարտեց թոնդրակեան ուսմունքն ու շարժումը, կարծես թէ իրեն այդ աղանդաւորականներից սահմանազատելու և հնարաւոր կասկածներից խուսափելու համար, ապա հէնց այդ նամակը վկայում է, որ նման կասկածներ և դրանց հետ կապուած մեղադրանքներ ”Նարեկի” հեղինակի հանդէպ հնարաւոր էին»։
Այսպիսով, Նարեկայ վանքի Սուրբին նոյնացնում են սովետական գաղափարայնացուած գիտութեան սպասարկողներին, որոնց անաստուածութիւնը նրանց հաւատն է, և կոմկուսը՝ նրանց կրօնը։
Թէև կուսակցական միտումնաւոր պատմագրութիւնը ամէն հնարաւոր ու անհեթեթ, բայց բոլոր դէպքերում պատմական վկայութիւնները կամայականօրէն մեկնաբանելով, Սուրբ Գրիգոր Նարեկացու անվերապահ հեղինակութեամբ փորձում է Հային «ճանաչելի դարձնել հասարակական զարգացման ամէնաբարձր աստիճանին՝ կոմունիզմին անցնելու անհրաժեշտութիւնը»։
Հետաքրքիրն այն է, որ պատմագիտութիւնը ասես կրակն է ընկել թոնդրակեան աղանդաւորութեան տարածուածութեան ձեռքը։ Մէկ անգամ աղանդաւորական քարոզչութեանը ժողովրդական շարժում անունով պիտակելով, այլևս չեն էլ մտածում եզրի և նրա իմաստի վրայ։ և մտածողութեան ծուլութեան հետևանքով փորձում են «տրամաբանական» զանազան ենթադրութիւններով պնդել իրենց աչառու եզրակացութիւնները։
Լէոն էլ իւրովի է բացատրել Սուրբ Գրիգոր վարդապետի տուած գնահատականը թոնդրակեան աղանդաւորներին, պնդելով, թէ Նարեկացիին այդ կարծիքին է մղել «կրօնական նախապաշարումը»։ Չմանրանանք այն խնդրի մէջ, թէ ինչո՞ւ է «կրօնական նախապաշարում» դիտւում Սուրբի հաւատը, Սուրբ, որ ոչ թէ ոտանաւորներ էր գրում վերջին յիսնամեակի սովետական պատմա-բանասէրներին կերակրելու նպատակով, այլ աղօթել էր սովորեցնում հայ-քրիստոնեային և, ինչպէս կը տեսնենք քիչ յետոյ, պաշտպանում էր քրիստոնէական դաւանութիւնն ու Տիեզերական Եկեղեցին։
Իսկ Լէոյի «տրամաբանական» պատմագիտութեան համաձայն, «Թոնդրակեցիութեան ամէնագլխաւոր պաշտպանը այդ — այսինքն «նրան անխնայ հալածող, բայց անզօր եկեղեցու» — հարձակումների դէմ այն է, որ նա դարձաւ ժողովրդական շարժում։ Իսկ այդպիսի բան չէր կարող պատահել, եթէ իրաւ որ նա բաղկացած լինէր միմիայն ոճիրից։ Անհնարին է, որ ոճիրը դառնայ ժողովուրդների պաշտամունքի առարկայ” “Լէո, ԵԺ, հ. 2, էջ 464)։
Նորէն աչքի անցկացնենք Գրիգոր Մագիստրոսի և Արիստակէս Լաստիւերցիի վկայութիւնները և չզարմանանք, որ նոյնպիսի ոճիրների զոհեր են դարձել մեր հարազատները և նոյնպիսի ոճիրների ականատեսներ ենք եղել մենք՝ սովետական իշխանութեան և կոմունիստական բռնատիրութեան մղձաւանջային տասնամեակներին, որոնք յագեցած Մարդկութեան դէմ իրականացուած ոճիրներով։ Նոյն սովետական իշխանութեան 1990-ին հրապարակուած տուեալներով բռնատիրութեան եօթանասուն տարիների ընթացքին բանտերի, աքսորների և ԳՈՒԼԱԳի մէջ ոչնչացուել են աւելի քան .100 միլիոն անմեղ մարդիկ՝ երիտասարդ ու ծեր, կին ու երեխայ… Իսկ բոլշևիկների անառակութեան, բարոյալքուածութեան ու անիրաւութիւնների մասին հատորներ են գրել ոչ միայն օտար, այլև սովետական բռնատիրութեան մէջ ապրած և բարոյական իրենց կողմնորոշումները պահպանած հեղինակները։
Չնայած այս իրողութեան, կոմունիստական գաղափարախօսութիւնը դարձաւ ժողովրդական կրօն։ Աւելին. ոչ միայն հասարակութեան, եթէ կ’ուզէք՝ ժողովրդի, այլև մտաւորականութեան մէջ շատերն են տառապում կարօտախտով և որպէս խորտակուած երջանկութիւն են կարծում մեր պատուազուրկ իրականութիւնը։ Ուրեմն, մեր իսկ փորձով գիտենք, որ՝ այո՛, ոճիրն ու ոճրագործ կռապաշտութիւնը կարող է դառնալ և դարձել է ժողովուրդների պաշտամունքի առարկայ։
Լևոն Խաչերեանը այս երևոյթը մեկնաբանել է՝ գրելով, թէ. «Վերացնելով մարդկութեան հազարամեակների կենսափորձով մտապատկերուած Աստծուն, առանձին ”աստուածներ“’ ու “աստուածիկներ“ են դառնում հէնց մարդիկ իրենք՝ իբրև առաջնորդներ, որոնք և, հեգնականօրէն, վատթարագոյնն են բոլոր աստուածներից, որ երբևէ կերտել է մարդկութիւնը» («Գրիգոր Պահլաւունի Մադիստրոս», էջ 2016, Լ.-Ա. 1987)։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը.
2003-ին պատրաստւում են նշելու Սուրբ Գրիգոր Նարեկացու մահուան 1000 տարին։ Թւում է, թէ յոբելեանը գոնէ լաւագոյն առիթը կը լինի Նարեկայ վանքի Սուրբին մաքրելու մարքս-լենինեան կրօնի պահանջներին հարմարեցուած նրա կեանքի ու գործի նկատմամբ տասնամեակներ շարունակ տարփողուող «գաղափարական» մեկնաբանութիւններից։ Մեր օրերի պատմութեան ընթացքից դժուար չէ կռահել, որ սովետական գրականագէտներն ու պատմաբանները բնաւ չեն փորձելու հայ հաւատացեալ ժողովրդին վերադարձնել Սուրբ Գրիգոր Նարեկացուն և նրա Աղօթագիրքը։ Ճիշտ այնպէս, ինչպէս հայ արքունիքի քրիստոնէական դարձի 1700-ամեակի առիթով կազմակերպուած տօնախմբութիւնները մնացին որպէս անիմաստ ու կռապաշտական մի ցուցք։
Մեզ մնում է միայն ափսոսալ։ Բայց նաև լինել աւելի վճռական սովետական բանասիրութեան լիակատար սնանկութիւնը բացահայտելիս։
Բառեզրերի իմաստները բոլշևիկեան կառավարութեան քիմքին համաձայն փոփոխելով՝ սովետական բանասէրները մեր նիւթի պարագային շարականը յայտարարում են պոէզիա, որպէսզի յաջորդ քայլն էլ անելով խնդիրն այնպէս ներկայացնեն, թէ «Մինչ շարականների հեղինակները պոէզիայի նիւթ էին դարձնում Աստծուն, Քրիստոսին և այլն, Նարեկացին նրանցից միանգամայն տարբերուելով՝ ուշադրութիւն դարձրեց մարդուն։ Սա նշանաւոր նորույթ էր»։
Աւելի նշանաւոր նորութիւններ էլ են «յայտնագործել» մեր շառլատան բանասէրները։ Նրանք, օրինակ, միանգամայն անհաղորդ աղօթքի խորհուրդին, որ քրիստոնեայի հոգևոր կեանքն է, և անտեղեակ՝ աղօթքի հետ խոնարհ խոստովանութեանը, աղերսին ու փառաբանութեանը, Հայի սերունդներին ներշնչել են, թէ Սուրբ Գրիգորը զբաղուած է ընդամէնը ինքն իրեն խարազանելով։ Այսինքն մոլեռանդ մի գործողութիւն, որ շիա մահմեդականների շահսէյ-վախսէյն է։ և այդ շահսէյ-վախսէյի ընթացքին «անխնայ մերկացնում է ֆեոդալական հասարակական պայմաններում առաջացած մարդկային բոլոր թերութիւնները և արատները»։
«Բանասիրական» այսօրինակ խեղաթիւրութեամբ է սովետական ընթերցողին մատուցուած Քրիստոնէական Եկեղեցու Սուրբը։ և որքան աւելի ենք խորանում, այնքան մեր դիմաց բացայայտւում են բանասիրութեան տիտղոսաւորների մտքի խեղճութիւնը, գիտելիքի ո՛չ թէ պակասը, այլ բացակայութիւնը և, անշուշտ, ինքնահաւան կեցուածքը, որ բնորոշ է ընդհանրապէս կուսակցական-պետական պատուեր կատարող սովետական գիտնականին։
Եթէ կամենում ենք նորէն մօտենալ Նարեկին, իսկ Նարեկին մօտենալը անհրաժեշտ է հոգևոր արժէքներն ու բարոյական կողմնորոշումները վերագտնելու համար, ապա հարկ է ազատագրուել սովետական բոլոր այն մեկնողներից, ովքեր Սուրբ Հօրը հետևողականօրէն փորձել են կտրել ու հեռացնել քրիստոնէական հաւատից և կամայականօրէն նրան վերագրել մատերիալիստական, առաւել ևս աթեիզմի ըմբռնումներ։
Պոէզիա կամ պոէմ յորջորջուող Նարեկի ընդհանուր խորագրի մէջ թուարկուած են հաւատուսոյցի խրատները (որոնք, ինչպէս արդէն ասացի, մերժուել են սովետական բոլոր հրատարակութիւնների մէջ այն պատճառաբանութեամբ, թէ կապ չունեն (2) Գրիգոր Նարեկացու Աղօթագրքի հետ) և աղօթքների բոլոր շարժառիթները, որպիսիք կարող է ունենալ մարդը՝ մեղքի խոստովանութիւն, անբուժելի վէրքերի զօրաւոր սպեղանիներ, ցաւերի բալասաններ, յոյսի ակնկալութիւն, զղջում և ապաշխարութիւն, աղաչանք ու պաղատանք և ողբ՝ անուղղելի սխալի համար։
Սուրբ Օգոստինոսը սովորեցնում է. «Ով խոստովանում է մեղքերը, արդէն իսկ համագործակցում է Աստծոյ հետ։ Աստուած մերկացնում է քո մեղքերը։ Եթէ դու ևս քո մեղքերը չես թաքցնում, ուրեմն, միանում ես Աստծուն։ Մարդը և մեղանչածը իրենցից ներկայացնում են, այսպէս ասած՝ երկու իրականութիւն։ Երբ խօսում ես մարդու մասին, ապա նրան ստեղծել է Աստուած։ Երբ մեղաւորի մասին ես խօսում, ապա նրան ստեղծել է մարդը։ Ոչնչացրո՛ւ քո արածը, որպեսզի Աստուած կարողանայ փրկել Իր ստեղծածը։ Երբ սկսում ես չհանդուրժել այն, ինչ արել ես, այդ ժամանակ էլ սկիզբ են առնում բարի գործերդ, քանի որ ինքդ ես մերկացնում յոռի արարմունքդ։ Բարի գործերի սկիզբը յոռի արարմունքների խոստովանութիւնն է։ Դու արդարութիւն ես հաստատում և քայլում ես դէպ ի Լոյս»։
Աղօթքը գալիս է «սրտի խորքերից»։ Այս է պատճառը, որ Գրիգոր վարդապետ Նարեկացին Աղօթագրքի դրուագները նշելով՝ անպայման կրկնում է «Ի խորոց սրտի՝ խօսք Աստծոյ հետ», այսինքն՝ «Սրտի խորքերից բխող զրոյց Աստծոյ հետ» կամ «Աստծոյ հետ սրտաբաց զրոյց»։
Ոչ թէ բանիմաց ընթերցողին, այլ նոյն այդ սովետական «գիտուններին» անհրաժեշտ եմ համարում յիշեցնել, որ այստեղ սիրտը կազմախօսական առումով ընկալելը լաւագոյն դէպք՝ ցաւալի միամտութիւն է։
Սիրտը այն օթևանն է, որտեղ պատսպարւում է մարդը։ Սիրտը մեր Ես-ի թաքստոցն է, որ անհասանելի է ուրիշներին։ Բայց նաև անհասանալի է նաև մեր բանականութեանը։
«Սիրտս ցաւում է», «Սիրտս վկայում է» և նմանօրինակ բազմաթիւ այլ արտահայտութիւններ ոչ թէ գեղեցիկ փոխաբերութիւններ են սոսկ, այլ ենթագիտակցութեան խորքերից եկող ճշմարտութիւններ։
Սիրտը նաև վճիռներ կայացնելու տեղ է։ Կեանքի ու մահուան միջև մեր ընտրութիւնը կատարում ենք սրտով։ և սիրտը Աստծոյ հետ մեր հանդիպումի վայրն է։ Վերջապէս, միայն Աստծոյ Հոգին կարող է ներթափանցել և ճանաչել մեր սիրտը։
Աղոթում է մեր սիրտը։ և եթէ սիրտը հեռու է Աստծուց, ապա մեր աղօթքն ի զուր է, ապարդիւն։ Իսկ լաւագոյն դէպքում կարող է հետապնդել միայն ցուցադրական նպատակ։
Աստծուն ուղղուած խօսքը պէտք է գեղեցիկ լինի, քանի որ Աստծու արարչագործած աշխարհը ինքնին Գեղեցիկն է։ Սուրբ Օգոստինոսն ասում է. «Հարցում արա երկրի գեղեցկութեանը, հարցում արա ծովի գեղեցկութեանը, հարցում արա դիւրասահ և համասփիւռ օդի գեղեցկութեանը, հարցում արա ամենայնին, որ գոյութիւն ունի։ Քեզ կը պատասխանեն. ”Նայի՛ր, մենք գեղեցիկ ենք”։ Համապարփակ այդ գեղեցկութիւնը դաւանութիւն է։ Ո՞վ է ստեղծել փոփոխութիւնների ենթակայ այդ գեղեցկութիւնը, եթէ ոչ Գեղեցիկը, որ չի ենթարկւում ոչ մի փոփոխութեան»։
Հուսկ, ուրեմն, աղօթելիս ջանում ենք գեղեցիկ խօսել, բայց չգեղեցկախօսել, խօսել կիրթ լեզուով, լինել քաղաքավար, ինչպէս սովորաբար խօսում ենք մեզնից աւագ ու յարգելի մարդկանց հետ։ Ամէն ոք չէ, որ խօսել ու մտքերը յստակ արտահայտել գիտէ։ Որովհետև կենցաղային լեզուով հաղորդակցուելը դեռ չի նշանակում լեզու գիտենալ, ինչպէս և սոսկ այբուբենի գրերը ճանաչելով դեռ հեռու ես ընթերցող լինելուց։
Աստծոյ հետ մարդն առաւել ևս ընտիր լեզուով է փորձում խօսել։ և, ուրեմն, հասկանալի է, թէ ինչո՛ւ Նարեկայ վանքի վանականները Սուրբ Գրիգորին խնդրեցին աղոթքներ գրել, անշուշտ, նկատի ունենալով, որ նա հռետորական արուեստի աստուածատուր շնորհներով է օժտուած։ Խօսք կամ բան արարելը դասական մեր լեզուով կոչւում է բանաստեղծ։ և պարզապէս մտքի ծուլութեան հետևանք է, երբ սրտի խորքից բխող առ Աստուած ստեղծուող խօսքը կարծում են չափաբերական քերթուած և աղօթողին էլ բանաստեղծ՝ ժամանակակից ըմբռնումով։ Մտքի այսօրինակ ծուլութեամբ մարքսիստ գրականագէտները Գրիգոր
վարդապետ Նարեկացուն «բանաստեղծ» յայտարարելով՝ նրան ներկայացնում են ընդամէնը բանաստեղծի, և այն էլ սովետական բանաստեղծի բոլոր յատկանիշներով։ Մինչև իսկ նրան ներկայացրել են ընդհանրապէս Հաւատի ու Եկեղեցու հետ որևէ կապ չունեցող մէկը (յիշեցնեմ՝ «Նարեկացին առաջինն է մեր բանաստեղծներից, որ ստեղծեց եկեղեցական կախումից ազատ լիրիկա», հետևաբար «հայ գրականութեան մէջ նոր էջ բացեց», քանզի «միանգամայն տարբերւում է շարականների հեղինակներից, որոնց նիւթը Աստուած է ու Քրիստոսը», ևն)։
Աստծուն և Սուրբ Գիրքը մերժող, աստուածաբանութիւնից և Աստուածաշնչից բոլորովին անգէտ ու անտեղեակ շառլատանները, այսինքն կեղծ գիտութիւն ծախողները որտեղի՞ց իմանան, թէ որպիսի՛ հարստութիւն ունի աղօթքի բառամթերքը և որպիսի՛ նրբերանգներ՝ խնդրանք ու պահանջ, թախանձանք ու աղաչանք, աղաղակ ու օգնութիւն հայցող կանչ…
Քրիստոնեայի աղաչանքը Պօղոս առաքեալը անուանում է հառաչանք, որ էակների երկունքի հառաչանքն է (Հռ. Ը 22)։ Մեր հառաչանքն է «մեր մարմնի փրկութեան» սպասումի մէջ, քանի որ «մենք յոյսով ենք փրկուած» (Հռ. Ը 23-24)։ Վերջապէս, Իր իսկ՝ Սուրբ Հոգու հառաչանքն է, Որ «զօրաւիգ է տկարներիս, քանի որ, թէ ինչի՛ մասին աղօթել՝ ըստ արժանւոյն մենք չգիտենք։ Բայց Հոգին ինքն է բարեխօս լինում մեզ՝ անմռունչ հառաչանքով» (Հռ. Ը 26)։
«Քանի որ, թէ ինչի՛ մասին աղօթել՝ ըստ արժանւոյն մենք չգիտենք» ― ահաւասիկ ևս մէկ շարժառիթ, որ Նարեկայ վանականներին ստիպել էր իրենց Սուրբին յորդորել աղօթքներ գրելու։ Աղօթքներ և ոչ թէ բանաստեղծութիւններ ժամանակակից ոտանաւորի իմաստով։
Աղօթքների գլուխ-գործոցներ են Սաղմոսները, որոնք յարմար են բոլոր ժամանակների և վիճակների մէջ ապրող մարդկանց, քանի որ Սաղմոսների աղօթքը կատարւում է Քրիստոսով։ Նոյնպիսի բացառիկ արժէք ունի Սուրբ Գրիգոր Նարեկացու Աղօթագիրքը։ Աստուածային շնորհն ու գեղեցիկ խօսքը բացառիկ ներգործութիւն ունեն մարդու վրայ, ինչպէս հոգևոր երգասացութիւնն ու մեղեդիները, ինչպէս Բախը, Հայդնը կամ Մենդելսոնը, որոնք մարդուն մոտեցնում են Աստծուն…
Մեր ժամանակներին աշխարհաբարով լոյս են տեսել նաև Վարդապետի Տաղերը՝ «բանք աստուածական», որոնք օրհներգութիւններ և փառաբանութիւններ են։ «Նա, ով երգում է՝ կրկնակի է աղօթում»,― ասում է Սուրբ Օգոստինոսը։ Սուրբ Գրիգոր Նարեկացու Տաղերը այդ «կրկնակի աղօթքներն» են, որոնք, երանի՜ թէ մտնէին մեր առօրեայի մէջ, ինչպէս էի՛ն ոչ հեռաւոր անցեալին… Երանի՜ թէ կարողանայինք յաղթահարել այն ամէն մարքսիստականը, որ մեր ականջը լցրել են աստուածամերժ մարդիկ, զոր օրինակ, գրելով, թէ «…հոգևորականութիւնը այդ գեղարուեստական մեծ պոէմը աշխատել է ներկայացնել իբրև հիւանդներ բուժող հրաշագործ աղօթագիրք և շահագօրծել մարդկանց մէջ եղած սնահաւատութիւնը», միանգամայն անտեղեակ, սակայն, որ քրիստոնէական հաւատն ու սնահաւատութիւնը անհամատեղելի են։
Լինի Հայաստանի մէջ, թէ այլուր՝ մարքսիստական աշխարհաւեր սոցիալիզմի ու կոմունիզմի «ուսմունքով» վարակուած, այսինքն իր մարդկային տեսակի, մարդկային իր էութեան նկատմամբ պատուախնդրութիւն և պատասխանատւութիւն կորցրած և, ուրեմն, Աստծուց հեռացած Հայը խոստովանելու, հոգեպէս թեթևանալու, զղջումի սրբացնող անդորրն ունենալու համար դիմում է հոգեվերլուծողին՝ շատ լաւ գիտենալով, որ նա ոչ ապաքինող է և ոչ էլ մխիթարող։ Այդ ինքը՝ սփոփանք որոնողն է իր ներշնչուածութեամբ ընդառաջում հոգեվերլուծողին։ Ներշնչուածութեամբ կամ եթէ կ’ուզէք՝ առօրեական հաւատով։
Բայց եթէ դեռ չենք կորցրել մեր հաւատի ուժը, ապա էլ ինչո՞ւ ենք ինքներս մեզ զրկել քրիստոնէական հաւատից, ինչո՞ւ ենք այսքան անաստուած և ինչո՞ւ թոյլ տուեցինք, որ մեզ
զրկեն Նարեկից՝ Աղօթքի ու քրիստոնէական դաւանութեան ուսուցումի գիրքը յայտարարելով սոսկ «գեղարուեստական պոէմ»։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
ԱՄՆ-ում հանդիպումները բազմաբնույթ էին.
Ինձ համար նշանակալից էր ծանոթությունը Ռամկավար կուսակցության լիդերներից մեկի՝ Արա Ահարոնյանի հետ, որն անկախ կուսակցական պատկանելիությունից, հայերի համախմբման ազգային գործի մեջ ուներ իր ուրույն դերը:
Ուզում եմ առանձնացնել հանդիպումը նոր Հայաստան օրաթերթի խմբագրատանը որտեղ հավաքված մարդիկ, հայրենիքից եկած խմբագրին ամենատարբեր հարցերն ունեին, դրանք ուրվագծում էին այն շրջանակը, որը հետաքրքիր էր ամերիկաբնակ մեր հայրենակիցներին: Առկա էր մտահոգությունը հատկապես Հայաստանի ներկայի վերաբերյալ:
Հետաքրքիր էր շուրջ 35 տարի գործող, հորից որդի փոխանցված հայկական ոգին պահպանած «Ապրիլ» գրատունը, որտեղ կար Հայաստանում հրատարակվող բոլոր գրողների ստեղծագործությունները. դասականի կողքին պահանջարկ էր վայելում նոր սերնդի գրականությունը: Ի դեպ այստեղ կազմակերպվում էին նաև նկարների ցուցահանդես-վաճառքներ:
Գլենդելում բարձրադիր մի վայրում փառավոր գրադարան կար կոչվում էր Brand Library:
Այստեղ մինչև մայիսի մեկը բացված ցուցահանդեսը նվիրված է ցեղասպանության 100 ամյա տարելիցին:
Զորավար Անդրանիկի 150 ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել Գլենդելի Հայ վետերանների միությունը:
Շատ հետաքրքիր էր ծանոթությունը արդեն 48 տարի Լոս Անջելեսում գործող հայ Ամերիկայն երաժշտա- թատերական ընկերակցություն հետ, որը ներկայացուցչություններ ունի աշխարհի տարբեր երկրներում:
Այն հիմնադրել և այսօր էլ ղեկավարում է բարերար Վիկտոր Մարտիրոսյանը, որի վաստակը առանձնահատուկ է հայրենիք -Սփյուռք կապերի ամրապնդնման գործում:
Առանձնահատուկ կուզենայի անդրադառնալ «Խարբերդ» հայրենակացական միության հիմնադիր վարչության կազմի հետ հանդիպմանը Տեր և տիկ. Վարդգես և Մերի Նաջարյանների հյուրընկալ հարկի տակ: Որտեղ նաև այդ պահին կատարվեցին Մանանա Հակոբյանի «Ծագումով հայեր» հեղինակային հաղորդման նկարահանումները:
Միության հիմնադիր անդամները քննարկում էին խարբերդցի արմատներ ունեցող հայորդիներին ի մի բերելու, միությունը զորացնելու հարցերը: Հաճելի էր տեսնել, թե այդ կայացած երկրում այլևս ուրույն տեղն ունեցող, կյանքի բարձրունքների հասած մարդիկ ինչպես էին խանդավառվում ազգային ծրագրերը քննարկելիս:
Հանդիպումը Գլենդելի քաղաքապետի հետ ևս տպավորիչ էր հացազրույցը` այստեղ
Կուզենայի խոսել մի փաստի մասին, որ գրավեց ուշադրությունս: Գլենդելի քաղաքապետի աշխատասենյակի համեստությունը հաճելիորեն զարմացրեց ինձ. այն իրոք աշխատասենյակ էր, իր պարզ հանգիստ ու դրական էներգետիկայով: Ցավալի է, բայց Երևանում վարչության պետերն անգամ նման համեստություն թույլ չեն տալիս իրենց. իսկ Երևանի քաղաքապետի աշխատասենյակի հետ համեմատության ոչ մի եզր:
Շքեղ կլինիկա ուներ պլաստիկ վիրաբույժ, (որի հանրահայտ կլիենտների թվում էր նաև Շերը) իրանահայ Ռաֆիկ Սարկիսյանը, որը 35 տարի է զբաղվում է վիրաբուժությամբ: Նա ունի նաև արվեստի գործերի թանկարժեք հավաքածու, որով իրավմամբ պարծենում է:
Հաճելի էր հանդիպումը Լոս Անջելեսի հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանի հետ: Այն առիթ տվեց կիսելու մեր ամերիկաբնակ հայրենակիցների կարծիքը, որ նրա՝ որպես երկարամյա փորձառու դիվանագետի նշանակումն այդ պաշտոնին լիովին արդարացված է:
Հետաքրքիր էր հանդիպումը Լոս Անջելեսի հայկական միացյալ խորհուրդի հետ: Այստեղ քննարկվող հարցերը ևս վերաբերվում էին Ապրիլի 24-ի միջոցառումներին:
Մի բան, որ ինձ մտահոգեց այս ամենի մեջ և որի մասին ես առիթ ունեցա ասելու նաև տեղի «Արմենիա» ՀԸ «Հայրենիք — սփյուռք» հաղորդման շրջանակներում, հայերի միջև բաժանարար գծի առկայությունն էր, որ զգալի էր ամենուրեք. պարսկահայեր սիրիահայեր պոլսահայեր, հայստանցիներ և այլն:
Հայաստանում ևս կա այդ՝ երևանցի ապարանցի, ղարաբաղցի, լոռեցի և այլն տարանջատումը, սակայն դա ավելի շուտ մարդկանց բնութագրող հատկություն ունի ի տարբերության սփյուռքի, որտեղ տարանջատումները շատ ավելի խորն են իսկ մարդկանց խմբերն ըստ ծագման վայրի բևեռացված:
Ես շատ երկրներում եմ ճամփորդել և տեսել եմ, որ տարբեր ազգերի մարդիկ զարմանում են, թե որքան ամուր է սփյուռքահայերի կապը Հայաստանի հետ, նույնիսկ այն սփյուռքահայերի, որոնք Հայաստանում չեն ծնվել և Հայաստանում երբեք չեն եղել։ Կարծում եմ՝ սա է մեր ազգի ամենաուժեղ կողմերից մեկը։ Հարցն այն է, թե ինչպես կարող ենք օգտագործել այդ առավելությունը այնպես, որ դրանից շահի և Հայաստանը, և Սփյուռքը՝ հաշվի առնելով այն, որ աշխարհասփյուռ հայերը տարբեր երկրներում մեծացած ու տարբեր մշակույթի կրողներ են»:
Առհասարակ դրսում հայերը ինչքան էլ իրենց համարեն կայացած, միևնույնն է օտար երկրում ապրող մարդիկ են: Ստիպված են ճկուն լինել: Սեփական հողի վրա ապրելու զգացողությունն ուրիշ է, ու կարոտ կա, անկախ նրանից բարձրաձայնվում է, թե ոչ:
Կարոտը կա,ու դա անզեն աչքով տեսանելի էր. Ճիշտ է հիմնական զանգվածը, որ գնացել է Հայաստանից այնտեղ էլ է դժգոհ (դրանք խրոնիկ դժգոհներն են, գոհ էին հիմնականում տարեցները) և մեծագույն հաճույքով են լսում ցանկացած մեկի, որը վատաբանում է հայաստանյան իշխանություններին (մի տեսակ հայրենիքից հեռանալու արդարացում է փնտրում): Ցավն այն է, որ այդպես էր 20 տարի առաջ, այդպես է հիմա, այդպես կլինի նաև 20 տարի հետո, եթե չփոխվի մեր աշխարհընկալումը:
Հ.Գ. Մի անակնկալ ևս ինձ սպասում էր արդեն Մոսկվայի օդանավակայանում. այստեղ զարմանքով հայտնաբերեցի, որ հայերը… չեն կարող գնումներ կատարել Դյութիֆրիից: Պարզվում է, որ ապրանքը որ վաճառվում է եվրոյով ( քանի որ ԵՄ անդամ չեն) չեն կարող գնել նշված երեք պետության քաղաքացիները:
Ռուզան Ավոյան
-
10155210_922686884448529_3881575131588806542_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/10155210_922686884448529_3881575131588806542_n1.jpg ԱՄՆ-ում հանդիպումները բազմաբնույթ էին. Ինձ համար նշանակալից էր ծանոթությունը Ռամկավար կուսակցության լիդերներից մեկի՝ Արա Ահարոնյանի հետ, որն անկախ կուսակցական պատկանելիությունից, հայերի համախմբման ազգային գործի մեջ ուներ իր ուրույն դերը: Ուզում եմ առանձնացնել հանդիպումը նոր Հայաստան օրաթերթի խմբագրատանը որտեղ հավաքված մարդիկ, … Continue reading → -
11029559_922686311115253_604099879545175602_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11029559_922686311115253_604099879545175602_n1.jpg ԱՄՆ-ում հանդիպումները բազմաբնույթ էին. Ինձ համար նշանակալից էր ծանոթությունը Ռամկավար կուսակցության լիդերներից մեկի՝ Արա Ահարոնյանի հետ, որն անկախ կուսակցական պատկանելիությունից, հայերի համախմբման ազգային գործի մեջ ուներ իր ուրույն դերը: Ուզում եմ առանձնացնել հանդիպումը նոր Հայաստան օրաթերթի խմբագրատանը որտեղ հավաքված մարդիկ, … Continue reading → -
11041728_920890107961540_1568526222071685870_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11041728_920890107961540_1568526222071685870_n3.jpg ԱՄՆ-ում հանդիպումները բազմաբնույթ էին. Ինձ համար նշանակալից էր ծանոթությունը Ռամկավար կուսակցության լիդերներից մեկի՝ Արա Ահարոնյանի հետ, որն անկախ կուսակցական պատկանելիությունից, հայերի համախմբման ազգային գործի մեջ ուներ իր ուրույն դերը: Ուզում եմ առանձնացնել հանդիպումը նոր Հայաստան օրաթերթի խմբագրատանը որտեղ հավաքված մարդիկ, … Continue reading → -
11043072_920894684627749_6423214268275005215_n
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/11043072_920894684627749_6423214268275005215_n2.jpg ԱՄՆ-ում հանդիպումները բազմաբնույթ էին. Ինձ համար նշանակալից էր ծանոթությունը Ռամկավար կուսակցության լիդերներից մեկի՝ Արա Ահարոնյանի հետ, որն անկախ կուսակցական պատկանելիությունից, հայերի համախմբման ազգային գործի մեջ ուներ իր ուրույն դերը: Ուզում եմ առանձնացնել հանդիպումը նոր Հայաստան օրաթերթի խմբագրատանը որտեղ հավաքված մարդիկ, … Continue reading → -
sss
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/sss3.jpg ԱՄՆ-ում հանդիպումները բազմաբնույթ էին. Ինձ համար նշանակալից էր ծանոթությունը Ռամկավար կուսակցության լիդերներից մեկի՝ Արա Ահարոնյանի հետ, որն անկախ կուսակցական պատկանելիությունից, հայերի համախմբման ազգային գործի մեջ ուներ իր ուրույն դերը: Ուզում եմ առանձնացնել հանդիպումը նոր Հայաստան օրաթերթի խմբագրատանը որտեղ հավաքված մարդիկ, … Continue reading → -
4978174057_10ca274ca6_b
https://armversion.am/wp-content/uploads/2015/04/4978174057_10ca274ca6_b2.jpg ԱՄՆ-ում հանդիպումները բազմաբնույթ էին. Ինձ համար նշանակալից էր ծանոթությունը Ռամկավար կուսակցության լիդերներից մեկի՝ Արա Ահարոնյանի հետ, որն անկախ կուսակցական պատկանելիությունից, հայերի համախմբման ազգային գործի մեջ ուներ իր ուրույն դերը: Ուզում եմ առանձնացնել հանդիպումը նոր Հայաստան օրաթերթի խմբագրատանը որտեղ հավաքված մարդիկ, … Continue reading →
Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը
Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացիի 1960 թուականի հրատարակութիւնն արդէն իսկ գրաքննուած էր։ Բացակայում են բոլոր այն գլուխները, որոնք ունեն դաւանութիւնն ուսուցանող կամ աստուածաբանական-իմաստասիրական բնոյթ։ Իսկ սոցիալիստական ռեալիզմի գրականագիտութիւնն էլ խնդիրն այնպէս էր ներկայացրել, թէ Նարեկայ վանքի վանականը գրել է բովանդակութեամբ ու նշանակութեամբ մի սովորական պոէմ, որ, ինչ խօսք, քանքարաւոր հեղինակի ստեղծագործութիւն է, բայց, ափսո՛ս, պարուրուած է «կրօնական քօղով»։ Սրանից, ուրեմն, հետևում է, որ բաւական է վար քաշել «կրօնական քօղը», նաև ապացուցել, թէ Գրիգոր վարդապետը սխալմամբ կամ, որ աւելի հաւանական է՝ ձրիակերութեան համար է ընտրած եղել վանականի կեանքը և, ահաւասիկ, մեր դիմաց տեսնելու ենք բառիս ժամանակակից իմաստով մի բանաստեղծի, որին կատարելապէս շահատակելու համար կարելի է նաև հետմահու շնորհել պետական մրցանակ։
Գրեթէ այդպէս էլ վարուեցին։
«Հայ գրականութեան պատմութիւն» դպրոցական դասագրքի մէջ տասներորդ դարի հայ իրականութիւնը ներկայացուած է այսպէս. «Պետք է նկատել, որ տասներորդ դարում վանքերը բաւականին շատացել էին և վանականութիւնն էլ ահագին թիւ էր կազմում»։
Այս նկատառումը, անշուշտ, ճշմարիտ է, որ յաջորդ նախադասութեամբ, սակայն, կորցնում է լիարժէքութիւնը և, հետևաբար, դառնում է սուտ, և այն էլ անամօթ սուտ, որ փորձ է արւում մատուցել միանշանակ և աշխարհաճանաչումի միակ ընդունելի հայտարարուած մարքսիստական ուսմունքին ներդաշնակ։ Այսպէս.
«Այս երևոյթը պէտք չէ հաւատի ուժեղացման հետևանք համարել, այլ՝ հակառակը (2)։ Ըստ Էնգելսի՝ դա հետևանք էր ոչ միայն այն բանի, որ շատ ձրիակերների դէպի վանքերն էին քաշում տնտեսապէս անապահով կեանքը, այլև այն բանի, որ հաւատի թուլացման և հակա–եկեղեցական տրամադրութիւնների ուժեղացման պայմաններում վանականութիւնը ֆեոդալականութեան համար կատարում էր բացարձակ ռեակցիոն ոստիկանական ծառայութիւն»։
Ինչպէս դժուար չէ համոզուել, այսպիսի «գաղափարական» բացատրութիւնը անհեթեթ է իր ակներև հակասութեամբ։ Այսպէս. տաճարներ և վանքեր կառուցուել են քրիստոնէական հաւատի շնորհիւ, եթէ կ’ուզէք՝ հետևանքով։ Իսկ «հաւատի թուլացման և հակա–
եկեղեցական տրամադրութիւնների ուժեղացման պայմաններում» որպէս բարբարոսութեան դրսևորում, վանքերն ու տաճարները պայթեցնում են, ինչին և ականատես ենք եղել «սոցիալիզմ և կոմունիզմ կառուցողների» յաղթարշաւի մղձաւանջային տարիներին։ Իսկ «հակա–եկեղեցական ուժեղացող տրամադրութիւններն» էլ Աստծուն ուրանալու հետևանքներն են, որպիսիք միշտ էլ, բիբլիական ժամանակներից ի վեր, ուղեկցել են մարդուն։
«Հայ գրականութեան պատմութիւն» դպրոցական դասագիրքը ներշնչում է, թէ «վանականները կատարում էին ոստիկանութեան դեր», քանի որ «դաժան պայքար էին մղում թոնդրակեցիների շարժման դէմ»։ Թէ ովքեր էին թոնդրակեցիները՝ դասագիրքը յստակ ոչինչ չի ասում և միայն նշմարում է, թէ «որոշ վանքերում այն ժամանակ եղել են թոնդրակեցիութեան… առաջաւոր կենտրոններ։ Այդպիսի կենտրոններից մէկը 10-րդ դարում հանդիսացաւ հոգևոր պետերին բաւական մեծ անհանգստութիւն պատճառած Նարեկայ վանքը», որի վանականներից մէկն էր Սուրբ Գրիգորը։ «Նա եռանդով աշխատել է ուղղել ծոյլ և մարմնասէր հոգևորականներից խանգարուած եկեղեցու կարգերը»,― կարդում ենք դասագրքի մէջ։
Այնուհետև. բանից պարզւում, որ Նարեկայ վանքի Սուրբը և խանգարուած եկեղեցու կարգերը «եռանդով ուղղելու» համար ջանքերը չխնայող դաւանանքի ուսուցիչը «հայ գրականութեան մէջ նոր էջ է բացել քսանից աւելի լիրիկական բանաստեղծութիւններով և Մատեան Ողբերգութեան ընդարձակ պոէմով»։ Դասագիրքը «քնարական բանաստեղծութիւն» է համարում Աստուածածնին փառաբանող օրհներգութիւնները և «ընդարձակ պոէմ»՝ միաբանների յորդորով ստեղծուած աղօթքների, աստուածաբանական և դաւանաբանական պարզաբանումների «Աղօթագիրք» խորագրուած մատեանը։
Դասագիրքը խրոխտաբար շարունակում է կոմունիստական գաղափարաբանութեանը հարմարեցնել քրիստոնէական հաւատի ու ընդհանրական եկեղեցու ջատագովին և վերջնականապէս բացայայտում է կանխամտածուած զեղծարարութեան բուն նպատակը. «Նարեկացին առաջինն է մեր բանաստեղծներից, որ ստեղծեց եկեղեցական կախումից ազատ լիրիկա»։
Միայն թէ տարօրինակն այն է, որ երբ Հայը Նարեկը Աստուածաշունչ Գրքին համազօր սուրբ Գիրք համարելով՝ ժամանակին, այսինքն մինչև սոյն զեղծարարութիւնները, անգիր գիտէր Նարեկացու աղօթքները, հիմա, այսինքն Մեծ Աղօթողին «լիրիկական բանաստեղծ» յայտարարելուց յետոյ, հակառակի պէս, այլևս ոչ միայն անգիր չգիտէ, այլև դադարել է ճանաչել որպէս Հաւատի, Աղօթքի, Սփօփանքի, Մխիթարութեան, Ապաքինութեան և Յոյսի գրամատեան։
և այսպիսով մեր հոգևոր ու իմացական աշխարհը նուաճեցին անաստուածները։
և դպրոցական նստարանից սովետահայի սերունդները սերտեցին ամէնայն տրամաբանութիւնից զուրկ և անհեթեթ զեղծարարութիւնները։
և նոյն զեղծարարութիւնները կրկնելով՝ համալսարանական քննութիւններ յանձնեցին, որպէսզի առաւել ևս խորացնելով ու ամրապնդելով կեղծիքն ու սուտը՝ թեզեր գրեն ու պաշտպանեն և գիտական կոչումներ ստանան…
Նաև ուսերին ակադեմիկոսի թիկնոցներ առնեն և մեր օրերին, որ 21-րդ դարի օրերն են, շարունակեն թունաւորել հայի սերունդների միտքն ու ոգին։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
Վերջերս Երևանում կարծես ամենուրեք եկեղեցիներ են կառուցվում:
Մենք բազմաթիվ խոնարհված եկեղեցիներ ունենք, որոնք վերականգնման կարոտ են, այդ ֆոնին «շքեղ» նոր աղոթատեղիների կառուցումը մի տեսակ տեղին չի դիտվում:
Դժգոհություններ կան հատկապես մայրաքաղաքում կառուցվող եկեղեցիների չափսերի վերաբերյալ, դրանք Երևանի բնակիչներից շատերի կարծիքով ահռելի են:
Խոսքը վերաբերում է մասնավորապես Կոմիտասի պողոտայի վերջնամասում և Կոմիտասի անվան զբոսայգում կառուցվող եկեղեցիներին:
Ոմանք կարծում են, որ կառույցների հսկայական չափսերը իմաստազուրկ են, ոմանք էլ գտնում են, որ շինություններում առկա են կաթոլիկ ճարտարապետության տարրեր: Այս հարցերի վերբերյալ զրուցեցինք ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ:
Պրն Մինասյանը ևս համակարծիք է, որ տեղանքների համար եկեղեցիների չափսերն անհամատեղելի են, դրանք իրոք մեծ են, սակայն այդ մասշաբների համար հնարավորինս պահպանված են ազգային եկեղեցաշինարարության էլեմենտները:
Մինասյանն ասաց նաև, որ Կոմիտասի պողոտայում կառուցվող եկեղեցու նախագիծը պատվիրատուի ցանկությունն է և այն մասնագիտական կառույցների կողմից չի քննարկվել: Միայն Էջմիածնի ճարտարապետական խորհուրդն է հաստատել եկեղեցու ճարտարապետական նախագիծը:
Ինչ վերաբերում է Կոմիտասի զբոսայգու մեջ կառուցվող եկեղեցուն, ըստ պրն Մինասյանի, մոտ 30X 30-ի վրա կառույց է. «Նախագծային առաջադրանքին ծանոթ եմ, տեղանքի համար շատ մեծ է, կարծում եմ կառուցելիս հաշվի կառնեն, որ շրջակայքում որոշակի հատվածներ հարկավոր է ազատ թողնել»:
Մարիաննա Եղիազարյան
Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը
Որքան էլ նոյնպէս տարօրինակ լինի, այնուամեանայնիւ բոլորովին անակնկալ՝ Գերմանիայի դէմ պատերազմը, կոմունիստները յայտարարեցին “սրբազան”։ Նոյնիսկ երգ էլ յօրինուեց այդ “սրբազան” պատերազմի մասին, որ նաև նպատակ ունէր պատերազմը ներկայացնելով որպէս “հայրենական”՝ ոտքի հանել ոչ թէ պարզապէս ժողովրդին, այլ հաւատացեալ ժողովրդին։ Նաև, անշուշտ, սովետական մահմեդականներին, որոնք նոյնպէս իրենց ուղղափառ են կարծում։
Հասկանալի է, որ քրիստոնէական եկեղեցու նկատմամբ բռնաճնշումները համեմատաբար մեղմացան։ Հայաստանեայց եկեղեցու կաթողիկոսական գահը, որ թափուր էր 1938-ին
սովետական իշխանութեան ձեռքով խեղդամահ արուած Խորէն Ա Մուրադբեկեան կաթողիկոսից յետոյ, ունեցաւ Մոսկուայի կողմից նշանակուած նոր կաթողիկոս։ Ռուսական ծաւալապաշտութեան համար Ս. Էջմիածինը նորէն դարձաւ այն գործիքը, որի կիրառութեան մասին աւելի քան մէկ և կէս դար առաջ զգուշացրել էր ճանապարհորդ Մորից Վագները. “Հայաստանի մի քանի գաւառները պարսիկներից գրաւելով՝ Ռուսաստանը մի նուրբ դիտաւորութիւն ունէր։ Ոմանք գուցէ զարմանան, որ գեներալ Պասկևիչը Ատրպատականի Կիշան ու Մազանդարան բերրի նահանգները չպահանջեց Պարսկաստանից։ Բայց Ռուսաստանի բուն նկատառումն էր Էջմիածինն ունենալը, որպէսզի ինչպէս այնտեղի հայկական երկիրն է մարմնաւորապէս տիրում, նոյնպէս և կաթողիկոսի հոգևոր ուժի վրայ էլ իր ազդեցութիւնն ունենալով՝ աստիճանաբար ամէն տեղ իր ազդեցութիւնն հաստատի և բարոյապէս տիրի”։
Թէ որպիսի հեռահար և արդիւնաւէտ ծրագիր էր այդ, մենք տեսանք ու համոզուեցինք ոչ միայն ցարական, այլև 20-րդ դարի սովետական իրականութեան մէջ։
Գոյութիւն ունի նաև երկրորդ գործոնը, որ յայտնի է որպէս “ձնհալ”ի շրջան։ “Ձնհալը” սկսուեց 1956-ից և տևեց մինչև 60-ականների սկիզբ։ և, դժբախտաբար, գարուն չբերեց սովետական վարչակարգի գերութեան մէջ ապրող ժողովուրդներին։ Սակայն հնարաւոր եղաւ վերականգնել ինչ-ինչ ազգային արժէքներ, որոնք մերժուել և արգելուել էին։ Ոմանց նոյնիսկ յուշարձաններ էլ կանգնեցրին։ Մենք կարդալու հնարաւորութիւն ստացանք։ Բայց կարդում էինք այն, ինչ մատուցում էին։ և մատուցում էին միտումնաւոր առաջաբաններով և բացայայտ զեղծումներով։ Մեր և մեզնից յետոյ եկող սերունդները ազգային դպրութեանը հաղորդակցուելու հնարաւորութիւն այլևս չունէին երկու հիմնական պատճառով։ Նախ՝ որ բնագրերը մարչելի էին նեղ շրջանակի միայն, և յետոյ՝ ընտանեկան գրադարանների մէջ պահպանուած երբեմնի հրատարակութիւններն էլ, լինելով Հայերէնի ուղղագրութեամբ՝ «ծոյլիկ» շատերի համար անմատչելի էին։
Քանի որ տեղն եկաւ ասեմ նաև, որ աւելի քան մէկուկէս հազարամեակի գրական-մշակութային վիթխարի ժառանգութիւնից մեզ կտրելով՝ նաև ճշմարիտ պատմութիւնից կտրելու ոճրագործ նպատակ է հետապնդել Հայոց Գրական լեզուի ուղղագրութիւնը մէկ գիշերուայ մէջ հրամանով վերացնելը։ Կոմունիստական այս նոյն չարիքը պայթել է նաև սոցիալիզմին դատապարտուած ռուսական կայսրութեան միւս ժողովուրդների ազգային լեզուների գլխին։ Բայց, ի տարբերութիւն մեզ՝ մեր հազարամեակների գոյութեամբ հպարտ և Ռուսաստանի ծոցի մէջ իգացող անդաւաճան հայերիս, այդ միւս ժողովուրդները, թէկուզ և պայմանական անկախութիւնից յետոյ, իրենց առաջին գործը դարձրին վերականգնել այբուբենն ու ուղղագրութիւնը։
Մենք, որ դեռևս պահպանում ենք սովետական մեր շառագոյնը, նոյնքան սովետական մեծամտութեամբ վարակուած՝ կարծում ենք, թէ գրագէտ ենք։ Թէև ոչ միայն չենք տիրապետում առաջնեկ գրական հայերէնին, որին նաև “ոսկեղենիկ լեզու” են անուանել նոյնիսկ օտարները, այլև պայքարում ենք մեր իսկ էութեան դէմ՝ հանդուրժելով լենինեան ուղղագրութիւնը, որ անյուսալիօրէն մեզ կտրել է ազգային մշակոյթից, ինչը, թւում է Հայի ոգեղենութեան և հոգևոր արժէքի հիմքը պէտք է լինէր։
…Արգելուած արժէքները վերականգնելու ընթացքը ուղեկցուեց զեղծումներով։ Ոմանք փորձում են այդ զեղծումներն արդարացնել, ասելով, թէ գլխաւորը վերականգնուած արժէքներն են, մոռանալով, սակայն, որ զեղծարարութիւնը ինքնին արդէն որևէ արժէք չի կարող ունենալ։ Նոյն այդ Ոմանք չեն էլ ուզում անդրադառնալ, թէ զեղծարարութիւնն ինչպէս էր ռուսական ծաւալապաշտութեան և կոմունիստական գործակալների վերաձևել
Խաչատուր Աբովեանին և Միքայէլ Նալբանդեանին։ Չէի՞ն ուզում, թէ՞ արդէն դարձել էին սովետական մուտագենեզի՝ դարձուորութեան “երջանիկ” զոհեր՝ որպիսին է սաւոկը։
Ահաւասիկ, դարձուորածինների այս իրականութեան մէջ էր, որ լոյս տեսաւ ո՛չ թէ Սրբի, ո՛չ թէ Վարդապետի, և ո՛չ էլ Սրբի ու Վարդապետի Աղօթքի Գիրքը, այլ պարզապէս Գրիգոր Նարեկացիի «Մատեան Ողբերգութեան» պոէմը (2)։ Լոյս տեսաւ արևելահայ գրական լեզուի վերածուած, որ մեր գրականութեան երախտաւոր Մկրտիչ Խերանեանի տարիների աշխատանքի արդիւնքն էր։ Այնուհետև եղան նորանոր հրատարակութիւններ Վազգէն Գևորգեանի աշխատասիրութեամբ։
Ասում եմ «լոյս տեսաւ», բայց այնպէս էլ չլուսաւորեց սովետահայի մեր մթագնած միտքը։ Որովհետև լոյս էր տեսնում ոչ թէ անաստուածների մեր հասարակութիւնը դարձի բերելու, այլ մեզ Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացիից ընդհանրապէս կտրելու, հեռացնելու նպատակով։ Հային քրիստոնէական իր հաւատից, իր մխիթարութիւնից, հոգևոր և մարմնական ապաքինութեան այդ բացառիկ սպեղանիից զրկելու նպատակով։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.