23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իսրայելցիներն այսօր Երուսաղեմում ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, X-ի էջում հայտնել է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։
Ոստիկանությունը առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման, ապօրինի կերպով, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները։
Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և «Կովերի պարտեզ» ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել:
Սեդրակ Բալյանն է «X»-ի իր էջում մի տեսանյութ հրապարակել։
Սարսափելի բան չէ պատերազմը, պատերազմի հետևանքներն են սարսափելի, թե ինչպիսին ես դու այդ պատերամզի մեջ, ինչ ես ուզել ունենալ։ Սա է ամբողջ խնդիրը։ Այո, այս երկրի ղեկավարությունը քանի խոսում է այդ մասին, մենք գիտենք, որ նա պատերազմ վարող չէ, դրա համար է սարսափելի։ Այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Այս դաշտերում զոհված մեր հայրերը, ընկերներն ու եղբայրները հավիտենականության, անմահության համար են։ եթե մենք պատրաստ չենք լինելու նման զոհաբերության՝ առանց ակնկալիքի, դրա դիմաց ինչ-որ բան ստանալու՝ բացի մեր պատվից ու հայրենիքից՝ մենք կյանք չունենք, ոչինչ է դա»,- ասաց Սրբազանը։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ պատգամը պետք է գնա բոլորին, հատկապես՝ չարիքին, որ պատվախնդիր, պատիվ, անուն ունեցող հայությունը, մարդկությունն ընդհանրապես որևէ ձևով հող զիջելու, հանձնելու տրամադրություն չունի, որքան էլ, որ փորձեն պարտադրել դա։
«Մարդ եք փնտրում, որ փաստի, ահավասիկ՝ այս են մարդիկ։ Մենք դեռ երազ ունենք իրականացնելու, մեր տղերքի երազ ունենք վերադարձնելու, հայրենիք ունենք վերադարձնելու»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն «երկու եղբայրական երկրների» բանակների պաշտպանունակությունը։ Իր հերթին, Հ. Գյորգյունը հատկապես ընդգծել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների անկեղծ հարաբերությունները բարենպաստ ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտների վրա»։
Թուրքիայի առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հայտնում է լրատվամիջոցը։
Ռուսաստանն իր պատմության դժվարին ժամանակաշրջանում է, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձել էին «ամբողջությամբ փլուզել» այն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՆԳՆ կոլեգիայի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը, ինչպես գիտենք, իր պատմության դժվարին ժամանակաշրջանում է։ Սա բոլորի համար պարզ է, այս առումով ամեն ինչ պարզ է։ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր աշխարհաքաղաքական չարակամները, իհարկե, իրենց առջեւ նպատակ դրեցին ամբողջությամբ փլուզել այն, ինչ մնացել էր պատմական Ռուսաստանից, այսինքն՝ ավարտին հասցնել նրա կորիզը, ըստ էության, Ռուսաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, և ենթարկեցնել այն ամենը, ինչ մնում է, իրենց աշխարհաքաղաքական շահերին»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ այս մասին վստահ են խոսում և՛ ԱԴԾ նախկին տնօրենը, և՛ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչները ուղերձով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
«Մենք՝ ներքոստորագրյալներս, Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեպար, գյուղի բնակիչներս, մեր խոր անհանգստությունն ենք հայտնում վերջերս ՀՀ կառավարության տարբեր ներկայացուցիչների կողմից, մասնավորապես նաև Ձեր կողմից մեր բնակավայրի հարակից տարածքների ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին հայտարարությունների կապակցությամբ։
Նախ՝ մի քանի խոսք այն մասին, թե ինչպե՞ս է ստեղծվել այս իրավիճակը մեր տարածաշրջանում։ Նախկին՝ խորհրդային պետության կողմից մեզ ժառանգություն թողնված սահմանները դիտավորյալ այնքան էին խճճվել ու խեղաթյուրվել, որ Հայաստանի մնացած բնակավայրերին կապող մեր ճանապարհները գտնվում էին ադրբեջանցիների հսկողության տակ։ Վերջիններս ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո սկսեցին մեր քաղաքացիների հանդեպ բռնություններն այդ ճանապարհահատվածներում, իսկ 1991թ․ հետո սկսվեցին ՀՀ քաղաքացիների առևանգումները։ Այդ տարիներին մեր և հարևան բնակավայրերից առևանգվեցին մի քանի, իսկ ընդհանուր առմամբ՝ այդ ճանապարհահատվածներից գերեվարվեցին և անհետ կորան քառասունից ավելի ՀՀ քաղաքացիներ։ 1991թ․ հակառակորդի կողմից թալանվեցին, ավերվեցին, պայթեցվեցին Ոսկեպարի Ժամի ձոր թաղամասի բոլոր տները, իսկ գյուղը գրեթե մշտապես ենթարկվում էին գնդակոծության ու հրետակոծության․․․ Այդ ամենից հետո միայն՝ մենք ելել ենք պայքարի ոչ թե տարածքներ գրավելու, այլ մեր ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը պաշտպանելու և նվաճելու։ Շատ թանկ՝ զոհերի ու խեղված կյանքերի գնով միայն 1992թ․մեզ դա հաջողվեց։
Այսօր, երբ պետությունների «տարածքային ամբողջականության» կեղծ թեզի տակ հրապարակի վրա են այդ տարածքների վերադարձի մասին հրապարակային հայտարարությունները, ապա դա մեզ համար միանգամայն անընդունելի է։ Իսկ ու՞ր է մնում «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» մեզ տրված ազատ ապրելու և տեղաշարժվելու իրավունքը։ Նույնիսկ այսօր, երբ հակառակորդի դիրքերից գտնվում ենք որոշակի հեռավորության վրա, պարբերաբար ենթարկվում ենք հակառակորդի ոտնձգություններին և մեր երկիըը չի կարող ապահովել մեր երեխաների անվտանգությունը, ի՞նչ կլինի, երբ այդ տարածքները վերադարձվեն և թուրք տարրը հայտնվի մեր տներից 20-30 մ, դպրոցից 100 մ հեռավորության վրա, երբ մենք նորից կհայտնվենք արտաքին աշխարհից մեկուսացված, թշնամական տարրով շրջապատված վիճակում։
Մյուս կողմից, եթե խոսում ենք «տարածքային ամբողջականության» մասին, ապա արդյոք հակառակ կողմը պատրաստվու՞մ է վերադարձնել հենց մեր տարածքում Հայաստանի ինքնիշխան տարածքի իր հսկողության տակ գտնվող տարածքները՝ Բերքաբեր գյուղի մոտ 900 հեկտարը Ջողազի ջրամբարի ձախ ափին, Կոթիի 2-3 կմ-անոց շերտով իրենց կողմից վերահսկվող սահմանակից տարածքները, էլ չխոսելով Արծվաշենի և մնացած տարածքների մասին։ Համոզված ենք, որ հակառակորդը չի էլ մտածում այդ մասին։
Մենք չէ, որ պետք է ՀՀ կառավարությանը բացատրենք այս տարածքում սահմանների նույնիսկ ամենափոքր հետքաշման ստրատեգիական նշանակության, պետական անվտանգության խաթարման մասին, բայց ստիպված ենք շեշտել, որ սահմանի այս հատվածում տարածքային զիջման արդյունքում կտուժեն ոչ միայն սահմանամերձ Բերքաբեր, Սարիգյուղ, Ծաղկավան, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կոթի, Բարեկամավան բնակավայրերը, այլ նաև Հայաստանը կկորցնի Իջևան- Նոյեմբերյան միջպետական մայրուղին, կդատարկվեն նշված բնակավայրերը, և հակառակորդի համար սարերով ազատ ճանապարհ կբացվի դեպի Ալավերդի, Վանաձոր․․․
Միամտություն կլինի կարծել, թե հաջորդ քայլին հակառակորդը չի պահանջի հանձնել այսպես կոչված «անկլավները», իսկ թե ի՞նչ կկատարվի մեր երկրի հետ դրանից հետո, նույնիսկ սարսափելի է մտածել։ Մեր ոչ բարով հարևան երկրի նախագահի ամենօրյա ելույթներում լսում ենք պահանջատիրական ավելի մեծ նկրտումներ մեր երկրի նկատմամբ՝ Զանգեզուրի, Սևանի, նույնիսկ Երևանի մասին։ Դա նրանց վարքագիծն է․ այստեղ հայտնվելուց հետո, ուրիշինը խլելու նրանց ցանկությունը երբեք չի մարելու։ Նրանք հարգում են միայն ուժի իրավունքը և խաղաղություն են կնքում միայն ուժեղի հետ։ Եվ միջազգային ոչ մի իրավունք, ոչ մի կառույց չի կարող զսպել նրանց։
Ոսկեպարը և հարակից հայկական բնակավայրերը հազարամյա պատմություն ունեն։ Այստեղ մեր գյուղերը գոյություն ունեն առնվազն 4-րդ դարից և կարողացել են դարերի մաքառումների միջով հասնել 21-րդ դար և պետք է հարատևեն։ Թուրք տարրը ընդամենը 200 տարի առաջ է այստեղ հայտնվել և միշտ էլ ձգտել է մեզնից խլել այստեղ ապրելու մեր իրավունքը, բայց դա նրան չի հաջողվել։ Չի հաջողվել նաև 90- ականներին, չի հաջողվելու նաև այսօր։ Դրա վկան մեր հազարամյա մշակութային կառույցներն են, բերդերն ու եկեղեցիները։
Վերջում ուզում ենք հույս հայտնել, որ կանսաք մեր խոսքին և կփորձեք այս տարածաշրջանում այլ լուծումներ գտնել, որոնք չեն լինի արդեն իսկ գոյություն ունեցող ամուր պաշտպանական գծերի զիջման, մեր բնակավայրերի բնակչության ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարման հաշվին։
Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անհամաձայնությունն ենք հայտնում Ադրբեջանի կողմից ներկայացվող տարածքային պահանջների բավարարմանը և սահմանի այս հատվածում տարածքային զիջումներին։ Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել մեր ապրելու և ազատ տեղաշարժվելու իրավունքը, լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում՝ ի շահ մեր հայրենիքի ու բնակավայրերի պաշտպանության»,-ասված է հայտարարության մեջ:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մաքսավորների հետ միասին դադարեցրել են ուղղափառ եկեղեցուն առնչվող սրբապատկերների և եկեղեցական պարագաների մեջ թաքնված 27 ինքնաշեն ռումբերի ներմուծումը Ուկրաինայից Ռուսաստան Եվրամիության միջոցով, հաղորդում է հատուկ ծառայությունը։
«Ընդհանուր առմամբ, Ուկրաինա-Ռումինիա-Հունգարիա -Սլովակիա-Լեհաստան-Լիտվա-Լատվիա-Ռուսաստան ուղևորվող բեռներից հանվել է 27 ինքնաշեն պայթուցիկ սարք՝ քողարկված սրբապատկերներով և պատրաստ օգտագործման համար, 70 կգ արդյունաբերական արտադրության բարձր հզորության պլաստիկ պայթուցիկ, հայտնաբերվել է 91 էլեկտրական պայթուցիչ և RPG-7-ի կրակոցի մասեր»,- հայտնել են վարչությունից։
Բեռը հայտնաբերվել է Լատվիայի հետ սահմանին գտնվող Պսկովի շրջանի Ուբիլինկա ավտոմոբիլային անցակետում։
Հանցագործության մեջ ներգրավված փոխադրողը կալանավորվել է։ Նրա խոսքով՝ պայթուցիկներով բեռը տեղափոխվում էր Մոսկվա։
Պսկովի մարզի ԱԴԾ վարչության հետաքննչական վարչությունը հետաքննում է քրեական գործը մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով սահմանով պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի ապօրինի տեղափոխման վերաբերյալ։about:blank about:blank
Հետախուզական ծառայությունն ընդգծել է, որ հանցագործության բոլոր մեղսակիցները, ներառյալ այլ պետությունների քաղաքացիները, կհայտնվեն հետախուզման մեջ և քրեական պատասխանատվության կենթարկվեն ռուսական օրենսդրությամբ։
Ռուսաստանի ՆԳՆ Պսկովի շրջանի ԱԴԾ վարչության պետ Դմիտրի Բելոցերկովսկին ասել է, որ սրբապատկերներում հայտնաբերված բարձր հզորության պլաստիկ պայթուցիկը` hexagen-ը, մեկուկես անգամ ավելի հզոր է, քան տրոտիլը:
«Գրավված պայթուցիկի զանգվածը բավական է հինգ հարկանի բնակելի շենքը պայթեցնելու համար»,- հավելել է նա:
Նաև, ըստ նրա, սրբապատկերներում հայտնաբերվել են արդյունաբերական արտադրության դիվերսիոն ապահովիչներ՝ մոդերատորների հավաքածուներով, որոնք օգտագործվում են զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների կողմից դիվերսիայի համար։
Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշանալ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով սրվող հռետորաբանության կամ ռազմական գործողությունների դեմ. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությանն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի և զինտեխնիկայի կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
«Մենք շաբաթավերջին տեսանք Ադրբեջանի կառավարության հայտարարությունը: Նշեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է և հանգիստ է եղել, զորքերի և հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան, չնայած այդ հայտարարություններին։ Մենք զգուշացնում ենք և կշարունակենք զգուշանալ սահմանի երկայնքով սրվող հռետորաբանության կամ ռազմական գործողությունների դեմ: Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Եվ ինչպես դուք բազմիցս լսել եք ինձ այս ամբիոնից, կայուն խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է»,-ասել է Միլլերը։
Հարցին, թե արդյոք ապրիլի 5-ին հայկական կողմից հետ Բլինքենի հանդիպման առնչությամբ փոփոխություն եղել է կամ ադրբեջանական կողմը հրավիրվել է հանդիպմանը, Միլլերը վերահաստատել է.
«Հիշեք, այս հանդիպումը Հայաստանի բարեփոխումների և նրա ժողովրդավարության, տնտեսության և ճկունության մասին է: Խաղաղ գործընթացը այս հանդիպման կիզակետում չէ. սա հանդիպում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին և Հայաստանի քաղաքական բարեփոխումներին աջակցելն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Դա տարածաշրջանային ուղղվածություն ունեցող հանդիպում չէ»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր հեղինակներին ու կազմակերպիչներին պետք է սպանել:
«Բոլորն ինձ հարցնում են՝ ի՞նչ անել: Նրանց բռնել են։ Ապրեն բոլոր նրանք, ովքեր բռնել են:
Նրանց պե՞տք է սպանել. պե՛տք է և դա կլինի:
Բայց շատ ավելի կարևոր է սպանել բոլոր ներգրավվածներին: Բոլորին՝ ով վճարել է, ով կարեկցել է, ով՝ օգնել: Սպանել նրանց բոլորին», — թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ նախկին նախագահը:
Հիշեցնենք, որ Մոսվայի Crocus City Hall համերգասրահում մարտի 22-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Զոհվածների թվում հա նաև մեկ ՀՀ քաղաքացի։ Ահաբեկչությունից հետո ի հիշատակ զոհերի մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել։
«Սա Հայաստանի Հանրապետության լինելիության հարցն է, Ոսկեպարում հանդիպել եմ մեր հայրենակիցների հետ, բավականին բարդ վիճակ է, վրդովված է ժողովուրդը»,- Կոտայքի մարզում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է Սեյրան Օհանյանը։
Նա նշել է, որ Տավուշում վրդովված են ոչ թե, որ հակառակորդ կա, թշնամի կա դիմացը, այլ, որ երկրի ղեկավարությունը գնում է սահմանամերձ համայնք ու ոգևորելու փոխարեն, համապատասխան պայմաններ ստեղծելու, երկրի անվտանգությունը ապահովելու, պաշտպանելու , ամրապնդելու փոխարեն, հակառակորդին համայնքները հանձնելու նպատակն է հիմնավորում, վախեցնում է պատերազմով։
Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ իշխանությունների քայլերն ապօրինի են։ «Ուզում եմ, որ դուք էլ հասկանաք, որ այդ սահմանների ճշգրտման մեջ պետք է առաջին հերթին հաշվի առնենք, որ հակառակորդը գտնվում է մեր տարածքներում, սա մե՛կ, երկրորդը . երբ որ 2 թշնամի պետությունները գնում խաղաղության հաստատման, ցանկանում են, արդեն որպես հարևան պետություններ իրենց գործունեությունը շարունակել, նրանք համաձայնության են գալիս, կնքում են համաձայնագիր գրավոր, որից հետո քարտեզի վրա սահմանագծում են յուրաքանչյուր հատվածի վրա, ոչ թե հատվածական, ինչպես Տավուշի մարզում», — Սեյրան Օհանյանը բացատրեց, որ մեր երկրի ղեկավարությունը շտապում է։
«Մեր երկրի ղեկավարությունը առաջին հերթին պետք է այն հատվածներից սկսի, որտեղ ավելի մեծ վտանգներ կան, պետք է սկսի առավել վտանգներ պարունակող սահմաններից, պետք է իրականացվի սահմանագծում, այսինքն այդ սահմանը, սկսեն կահավորել»։ Օհանյանն ուշադրություն գրավեց, որ դեռ հակառակորդը մեր տարածքներում է , երբ ՀՀ կառավարության և Ադրբեջանի միջև չկա համաձայնագիր, հանրապետության կառավարության ղեկավարն է ասում, որ դեռևս որևէ քարտեզի շուրջը համաձայնության չեն եկել և այդ քարտեզի վրա չեն աշխատել և նա այդ ամենը հաշվի չառնելով, խախտելով, շրջանցելով գնում է գյուղացիներին ասում է, որ եթե դուրս չգան մեկ շաբաթ, մեկ ամիս , 10 օր հետո հակառակորդը կարող է հարձակվել:
«Ես ոսկեպարցիներին և հարևան գյուղի բնակիչների ասել եմ հետևյալը, որ իր գործունեությունը ապօրինի է, իսկ Ձեր ժողովրդական ընդվզումը Ձեր իրավունքների պաշտպանությունը, քաղաքացիական պահվածքը օրինական սահմանդրական Ձեր իրավունքն է»,- նշեց Սեյրան Օհանյանը։
Նա նաև նշեց, որ իրենք էլ համաձայն են, որ, ի վերջո, տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի, բայց այդ խաղաղությունն արժանապատիվ պետք է լինի։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.