23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը մարզական համալիրի օրգանական մասն է և առանց դրա հնարավոր չէ «Հրազդանում» միջազգային չափանիշներին համապատասխան մրցախաղեր անցկացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Աղաբաբյանը։
«Մենք այդտեղից ոչ մի տեսակի եկամուտ չունենք։ Հակառակը` տարիներ շարունակ սեփական գրպանից գումարներ ենք հատկացրել, որպեսզի դաշտը պահպանվի։ Մինչև հիմա պարտք ենք ֆեդերացիային։ Սնանկացման գործընթացից հետո ֆինանսական միջոցներ չունենք և չենք կարողանում որևէ բան անել»,– նշել է Աղաբաբյանը։
Մարտի 25-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին քննարկվել է նաև Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի (կանոնադրության) վավերացման հետ կապված հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Ազգային ժողովը դեռ չի քննարկել այս հարցը (որոշումն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո), այս քայլը չափազանց բացասաբար ընկալվեց հայ հասարակության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։
ՌՀՄ ակտիվի հանդիպման մասնակիցների դիրքորոշումը հետևյալն է.
Այս որոշումը, առաջին հերթին, ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի, Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության, որն այսօր, ի հեճուկս ամեն ինչի, երաշխավորում ու ապահովում է հենց Ռուսաստանը։
Ռուսաստանի հայերի միությունն ակնկալում է, որ ՀՀ Ազգային ժողովը քվեարկելիս առաջին հերթին կկարևորի Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի շուրջ երեք միլիոնանոց հայ համայնքի շահերը. համայնքի, որից տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը զգալի տնտեսական օգնություն է ստանում։
Հաշվի առնելով հանրային ռեզոնանսը, կարծում ենք, որ թե՛ Հայաստանի քաղաքացիները, թե՛ սփյուռքի հայերը շահագրգռված կլինեն իմանալ Հայաստանի վարչապետի և նախագահի դիրքորոշումը: Նրանք կարող են հրապարակայնորեն խոսել այս հարցի շուրջ, քանի որ այն քաղաքական բնույթ ունի, և չի վկայում Հայաստանի դատական համակարգի ժողովրդավարության և անկախության ենթադրյալ դրսևորման մասին, ինչպես փորձում են ներկայացնել մի շարք հակահայ գործիչներ։
Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարությանը, թե նման որոշումը պայմաններ է ստեղծում Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՄՔԴ հնարավոր բողոքարկման համար, ապա հարկ է հիշել, որ Ադրբեջանը, ինչպես, ի դեպ, և տարածաշրջանի բոլոր մյուս երկրները՝ Իրանը, Վրաստանը, Թուրքիան, չի հանդիսանում Հռոմի ՄՔԴ կանոնադրության անդամ, և իրեն բնորոշ ձևով ամբողջությամբ անտեսում է այնպիսի որոշումներ, ինչպիսին, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի մեկ ամիս առաջ ընդունված որոշումն է, որով Բաքվին պարտավորեցրել էին բացել Լաչինի միջանցքը։
ՌՀՄ կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել համակողմանի հավասարակշռված մոտեցում և ինքնուրույնություն ու վերանայել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցը»։
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարության անանուն աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի մտադրությունն անընդունելի է Ռուսաստանի համար։
«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու ծրագրերը Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն անվավեր «օրդերների» ֆոնին»,-ասել է պարբերականի աղբյուրը:
Հաղորդվում է, որ «հայ գործընկերներին զգուշացվել է Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների վրա իրենց հնարավոր քայլերի ծայրահեղ բացասական հետևանքների մասին»։
Հիշեցնենք, որ օրերս Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ էր տվել։ Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։
Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցությունը բավականին մեծ է, սակայն Ադրբեջանի վրա մեծ ազդեցություն ունեն նաեւ Մեծ Բրտանիան, Իսրայելը եւ միշտ չէ, որ Ադրբեջանի նախագահը իր քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, որոշ հարցերում բավականին անկախ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Այո, Ադրբեջանին ուզում են օգտագործել Իրանի դեմ: Ադրբեջանին արդեն մի մեծ ծառայություն են մատուցել արցախյան պատերազմի ժամանակ՝ մեր հաշվին, եւ Ադրբեջանն ունի որոշակի պարտավորություններ: Ապագայում Ադրբեջանին, ըստ էության, խոստանում են նաեւ Իրանի տարածքի մի մասը: Խոսքն Ատրպատականի մասին է: Ադրբեջանի նախագահն այսօր վա բանկ է գնացել եւ ինչպես պոկերում, իր բոլոր փողերով մեկ խաղադրույք է արել:
Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Իրանի դիրքերն ուժեղանում են, չնայած ներքին շատ լուրջ պրոբլեմներին: Դա կապված է Չինաստանի միջնորդության, արաբական աշխարհի հետ մերձեցմամբ: Արդեն Սաուդյան Արաբիան Իրանում ներդրումներ է պատրաստվում անել: Նաեւ ուժեղանում են ռուս-իրանական հարաբերությունները: Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում է եւ այնտեղ շատ հետաքրքիր ու լուրջ հայտարարություններ են արվում:
Մենք պետք է հասկանանք, որ այն, որ հիմա Սյունիքը հայկական է, դա առաջին հերթին Իրանի շնորհիվ է: Բնականաբար, Իրանն իր այդ քայլերը համաձայնեցնում է Ռուսաստանի հետ»,-ասաց նա:
Հարցին, թե կարո՞ղ է Ադրբեջանի Իրանի դեմ հարձակման պլացդարմ դառնալ, Դանիելյանը պատասխանեց. «Արդեն դարձել է այդպիսի պլացդարմ եւ դարձել է վերջին մի քանի տարիներին: Իսրայելական հետախուզական կենտրոնները գործում են Ադրբեջանում, եւ հիմնական հետախուզական գործողությունները հիմնականում Ադրբեջանի տարածքից են կատարվում: Ադրբեջանը վաղուց կարմիր գծերն անցել է, բայց մյուս կողմից Իրանն ուժեղանում է եւ Ադրբեջանը լուրջ վտանգների առջեւ է կանգնած: Եթե Ուկրաինական պատերազմն էլ ինչ-որ լուծում գտնի եւ Չինաստանի ու իրանի դիրքերն ուժեղանան, կարծում եմ՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարին ներում չի լինելու: Դա է պատճառը, որ Ադրբեջանն ուզում է Սյունիքի միջանցքն ստանալ եւ ուղիղ կապ հաստատել Թուրքիայի հետ»:
Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունը արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով», — նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ 2054 բարձունքից Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին շեն, Մեծ շեն ու մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։
«Ադրբեջանը սա բացատրաում է, իբր թե, Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռների ու անձնակազմի տեղափոխումներով։ Սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, բայց եթե միայն այսպես լիներ, գուցե, խնդիրը արժանի չլիներ հատուկ ուշադրության։ Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է», — ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի։
Թշնամին շարունակելու է առաջ գալ, նոր բարձունքներ գրավել, քանի որ հերթով լուծում է իր առջև դրած խնդիրները․ Արցախում տեղի ունեցողը՝ այդ թվում մարտի 25-ի ներխուժումը, սպասելի էր։ Կյանքը շատ պարզ է, աշխարհը նույնն է՝ ինչ, օրինակ, 100 տարի առաջ։ Ուղղակի պետք է հասկանալ, թե երբ են քեզ խաբում, այնպես անում, որ պետությունդ, ազգդ պարտվի ու չցանկանալ ինքնախաբեությամբ զբաղվել։ Հենց որ 1988-92թթ․ ունեցած գաղափարախոսությունը վերագտնենք, ու առնվազն Արցախում ժողովուրդը համախմբվի, կսկսվի վերածնունդը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։
«Արցախյան առաջին պատերազմում հաղթել ենք, քանի որ հույսներս ուրիշների վրա չենք դրել․ մեր ուժերով բանակ ենք ստեղծել, իսկ հիմա պարտվել ենք՝ արդեն իսկ բանակ ունենալով հանդերձ։ Այստեղից հետևում է, որ խնդիրը բանակի մեջ չէ, այլ՝ գաղափարախոսության։ 1988-92թթ․ մենք գաղափարախոսություն ունեինք, որը 1992 թվականից սկսեց խեղաթյուրվել։ Այն ժամանակ զինվորականը ծառայում էր, իսկ հիմա բանակը դիտարկվում է որպես աշխատավայր։ Այս վիճակից կարող ենք դուրս գալ՝ վերականգնելով գաղափարախոսության վրա հիմնված բանակը։ Այստեղ, սակայն, մեկ այլ կարևոր հանգամանք կա․ ղեկավարությունը պետք է կամք դրսևորի, համարձակ որոշումներ կարողանա կայացնել, օտար ուժերի ազդեցության տակ չընկնի։ Իրական թշնամիներին ճանաչելու կարողությունն էլ է շատ կարևոր»,-ասում է հրամանատարը։
Ստեղծված ծանր վիճակին, ըստ ռազմական գործչի, հասել ենք գլխավորապես գաղափարախոսություն չունենալու պատճառով։ Կարապետյանը շեշտում է՝ եթե ճիշտ դաստիարակեինք մեր երեխաներին, սովորեցնեինք ոչ թե առաջնահերթություն տալ ստամոքսին ու սեփական տան պատերին, այլ վեհ արժեքներ սերմանեինք նրանց մեջ, այսօր այլ իրավիճակ կլիներ։
«Այս վիճակից մենք մի անգամ դուրս ենք եկել․ ձևեր կան, թե ազգի զավակներին ինչպես սովորեցնես ծառայել երկրին և ոչ թե ամեն կերպ հետ պահել կռվելուց, փեշի տակ թաքցնել․․․ Դրա միջով էլ ենք անցել, ու եթե կան մարդիկ, որոնք կարծում են, թե դա անցած էտապ է, ապա չարաչար սխալվում են։ 1920 թվականի պատմությունը 2020-ին կրկնվել է։ Աշխարհի դրվածքն անփոփոխ է․ ընդամենը պետք է թացը չորից տարբերակել կարողանաս ու չվախենաս։ Ղեկավարը չպետք է վախենա, այլ պիտի գործի՝ հիշելով, գիտակցելով, որ Աստված մեր կողմից է․․․Հավատացեք, եթե Տերը մեր կողմից չլիներ, ապա Արցախը վաղուց կորցրած կլինեինք»,-շեշտում է ռազմական գործիչը։
Այս ամենով հանդերձ՝ հրամանատարը լիահույս է, որ վերածնունդ լինելու է, դեռ հաղթանակներ գրանցելու ենք, բայց ասում է՝ դրա համար նաև զինված ուժերում շատ բան պետք է փոխվի, իսկ եթե չգիտեն, թե ինչ ու ինչպես անել, ապա իմացողներից կարող են հարցնել։
«Հանգիստ եմ, քանի որ վստահ եմ՝ եթե հանկարծ Արցախը փորձեն հանձնել, մեծ պատերազմ կսկսվի ու ամեն ինչ կփոխվի․․․»,-եզրափակեց հրամանատարը՝ հետևությունները թողնելով ընթերցողներին։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ին, քննելով 1998 թ. հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության/հայտնի է, որպես՝ ստատուտ/ և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու Սահմանադրությանը համապատասխանության հարցը, ՍԴՈ-1680 որոշմամբ որոշել է, որ դրանցում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Ե՞րբ է Հայաստանը ստորագրել Հռոմի կանոնադրությունը
Հռոմի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետությունը ստորագրել էր 1999 թ. հոկտեմբերի 1-ին։
Ինչո՞ւ մինչ այս Հայաստանը չէր վավերացրել
Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ 2004 թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ, Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը կասեցվեց՝ հաշվի առնելով, որ ըստ Սահմանադրական դատարանի Հռոմի Կանոնադրությունից բխող մի շարք պարտավորությունները չէին համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Ե՞րբ ՀՀ կառավարությունը վերսկսեց վավերացման գործընթացը
ՀՀ կառավարությունը, 2022թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ, հավանություն էր տվել Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն՝ 2021 թ. մայիսի 10-ից ի վեր ճանաչելուն և դրանց Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով 2023թ. հունվարի 3-ին դիմել էր Սահմանադրական դատարան:
2023 թվականի մարտի 27-ին ամբողջությամբ հրապարակվեց ՍԴՈ-1680 որոշումը:
Ո՞ր հոդվածն է առանձնացրել և հնարավոր է՝ առավել կարևորել ՀՀ Սահմանադրական դատարանը
Հայաստանի ՍԴ որոշման մեջ Հռոմի կանոնադրության 128 հոդվածներից առանձնացվել էին ի թիվս այլի հենց 59-րդ հոդվածում ամրագրված անձի կալանավորման վերաբերյալ դրույթները մասնավորապես.
«է) անձի նախնական կալանավորման կամ կալանավորման Միջազգային քրեական դատարանին փոխանցման պահանջն ստանալուց հետո անհապաղ միջոցներ ձեռնարկել նշված անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Կանոնադրության 9-րդ մասի դրույթներին համապատասխան կալանավորելու համար, նրան անհապաղ ներկայացնել Հայաստանի Հանրապետության իրավասու դատական մարմնին, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ պարզում է, թե արդյոք՝
— կալանավորման մասին որոշումը տրված է այդ անձի վերաբերյալ,
— այդ անձը կալանավորվել է պատշաճ ընթացակարգին համապատասխան,
— պահպանվել են այդ անձի իրավունքները (հոդված 59, մասեր 1 և 2).» :
Այլ կերպ ասած Միջազգային քրեական դատարանի կողմից ցանկացած անձի նախնական կալանավորման կամ կալանավորման որոշումը ստանալուն պես Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է պարտավորություն այն կատարելու, պարզապես ապահովելով անձի իրավունքները և ընթացակարգային դրույթները:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ Հռոմի կանոնադրության մեկ այլ դրույթ ևս հիշատակվել է, մասնավորապես. «անձին Միջազգային քրեական դատարանին փոխանցելու մասին իր որոշումը կայացնելուց հետո անհապաղ նրան տեղափոխել Միջազգային քրեական դատարան (հոդված 59, մաս 7)»:
Արդյո՞ք հոդվածը վերաբերելի է Ադրբեջանի նախագահին
Տպավորություն կարող է առաջանալ, որ Հռոմի կանոնադրությունը վավերացնելով՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է նախաձեռնել, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված հանցանքների համար պատասխանատվության մեխանիզմ, սակայն դա հնարավոր չէ, քանի որ հետադարձությունը տրվում է 2021 թվականի մայիսի 10-ից:
Ադրբեջանը վավերացրե՞լ է Հռոմի կանոնադրությունը
Իրականում Ադրբեջանը չի վավերացրել Հռոմի կանոնադրությունը, իսկ Միջազգային քրեական դատարանը ունենալով բոլոր հիմքերը, փաստերը և իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, այդ թվում 2021 թվականի մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամաբողջականության խախտման, ագրեսիայի վերաբերյալ որևէ իրավական գործընթաց չի նախաձեռնել, իսկ նախաձեռնելու համար անհրաժեշտ չէր որպեսզի Հայաստանը վավերացներ Հռոմի կանոնադրությունը: Վավերացնելով իրավմամբ հավելյալ իրավական գործիք է տրամադրվում այդ հարցի վերաբերյալ դիմում-գանդատ ներկայացնելու մասով։ Սակայն կրկին պետք է նշել, որ հենց ստեղծված իրավիճակում առանց այդ գործիքի իրացման, Միջազգային քրեական դատարանի համապատասխան պալատի կողմից այն կարող էր նախաձեռնվել սակայն այն տեղի չի ունեցել: Նշվածի հավաստումն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան չեն հանդիսանում Հռոմի կանոնադրությունը վավերացրած պետություններ, սակայն Ռուսաստանի Դաշնության նախագահի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը կալանավորման որոշում է կայացվել 2023 թվականի մարտի 17-ին:
Հայաստանը պարտավո՞ր է կատարել միջազգային քրեական դատարանի պահանջները
Միջազգային քրեական դատարանը ոչ անդամ պետությունների պահանջ-խնդրանք ներկայացնելու իրավազորությամբ օժտված չէ: Հայաստանը վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, ի թիվս այլի, պարտավորվում է որպես Կանոնադրության անդամ պետություն պահանջի դեպքում կատարել համապատասխան պարտավորություններն, այդ թվում՝ կալանավորման որոշումների մասով:
Ինչո՞ւ է Սահմանադրական դատարանը վավերացրած կանոնդարությունից առանձնացրած հրապարակել կալանք վերաբերյալ հոդվածը
Սա, կարծում ենք, այն հարցն է, որ պետք է ուղղել հենց ՀՀ Բարձր դատարանին։ Հարցը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ միջազգային դատարանի կայացրած որոշումից հետո ավելի շատ քաղաքական է, և, ըստ էության, Հայաստանի Սահմանադրական դատարանի իրավական որոշումը այժմ քաղաքական հստակ մեսիջ է պարունակում ՀՀ իշխանությունների կողմից։
Աղբյուրը՝ Yrevan.Today
Ռուսաստանը բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի՝ (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։
«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և օրինականորեն անվավեր «օրդերների» ֆոնին»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։about:blank about:blank
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, Մոսկվան զգուշացրել է հայկական կողմին Երևանի հնարավոր որոշումների ծայրահեղ բացասական հետևանքների մասին։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հայաստանի Սահմանադրական դատարանը ճանաչել է, որ ՄՔԴ-ի նկատմամբ Երևանի պարտավորությունները, որոնք ամրագրված են Հռոմի կանոնադրությամբ, համապատասխանում են երկրի սահմանադրությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հաագայում գտնվող դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երկրի նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի «ձերբակալման» հրաման է տվել։
Ճշմարտություններ կան, որ մեր ժողովուրդը պետք է իմանա։ Դրանք մեր ապագային վերաբերող ճշմարտություններ են։ Դրանցից մեկն այն է, որ Արցախում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն անխուսափելի են, այլև անհրաժեշտ։ Ու, որքան էլ տարօրինակ հնչի, հենց մեզ են անհրաժեշտ՝ հայերիս։ Ինչու՞։ Որովհետև առանց կոնֆիլկտ թշնամուն հաղթել հնարավոր չի։ Իսկ մենք հիմա այն վիճակում ենք, որ չհաղթել չենք կարող։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․
«Հաշտվել՝ առավել ևս։ Հաղթանակից բացի մնացած բոլոր սցենարները նախ Արցախի, ապա նաև Հայաստանի կորուստ են նշանակում։ Հետևաբար կոնֆլիկտը մեզ է պետք և մենք պետք է սա լավ իմանանք։
Երկրորդ, այս ամենը շուտ չի ավարտվելու։ Ու նաև հեշտ չի լինելու։ Արցախի բլոկադան էլ, թերս, երկար կշարունակվի։ Եվ սա նույնպես մեր ժողովուրդը պետք է լավ իմանա։ Մարդիկ պետք է պատրաստ լինեն սպասվող զարգացումներին։ Չի կարելի ժողովրդին խաղաղության կեղծ հույսերով սնել։ Տարածաշրջանը նոր է մտնում վերափոխումների փուլ, և մինչև այդ գործընթացը չավարտվի, մենք միշտ ապրելու ենք վառոդի տակառի վրա։
Երրորդ, մենք պետք է վերջապես հասկանանք, որ մոլորակը Հայաստանի շուրջը չի պտտվում։ Ավելին, աշխարհի մեծերը հաճախ սկի չեն նկատում մեզ։ Նրանք իրենց խնդիրներն են լուծում և շատ չեն անհանգստանում, եթե արանքում Հայաստանը տարածքներ է կորցնում կամ ձեռք բերում։ Մենք չենք կարող աշխարհը փոխել։ Մեր խնդիրը շատ ավելի լոկալ պետք է լինի և վերաբերվի առավելապես այս արևի տակ ապրելու մեր բնական իրավունքին։
Հաջորդը, Հայաստանի խնդիրների աղբյուրը Ռուսաստանում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում չէ։ Ավելին՝ այն նույնիսկ Ադրբեջանում, Թուրքիայում կամ Իրանում չէ։ Մեր խնդիրների պատճառը հենց մենք ենք։ Մենք հենց ինքներս տեղով խնդիր ենք։ Նիկոլը վկա։
Էլի ճշմարտություններ կան, որ մեր ժողովուրդը պետք է իմանա։ Բայց հիմա չեմ ուզում շատ ծանրացնել այս գրառումը։ Հնարավոր է՝ հետագայում նորից անդրադառնամ այս թեմային։
Բայց կարևոր մի բան կա, որ անպայման ուզում եմ ասել՝ այսպես այլևս չի կարող շարունակվել։ Գործ ունենք անելու։ Մենք պետք է փոխվենք։
Պետք է լավ հասկանանք մեր տեղն ու դերը այս աշխարհում։ Պետք է ինքներս զբաղվենք մեր խնդիրներով։ Ու, ամենակարևորը, պետք է պայքարենք և դիմադրենք։ Ախր ինչպե՞ս կարող է թշնամին գալ ու անխոչընդոտ փակել Արցախը սնուցող վերջին մազանոթները։ Ինչպե՞ս։ Նման բան չի կարող ու չպիտի լինի։ Եվ սա պետք է մեր էլիտաների որոշումը դառնա։ Ժողովուրդն էլ թող իմանա, որ իր ճակատագրի տնօրինողը հենց էլիտաները պետք է լինեն։ Այլ ոչ թե խաժամուժը։ Հակառակ պարագայում մեզ նոր կոտորածներ են սպասվում։ Ու սա էլ մեր ժողովուրդը պետք է լավ իմանա։
Եվ եթե վախենանք մարդկանց ասել այս պարզ ճշմարտությունները, ապա հենց մենք կդառնանք ժողովրդի առաջին գերեզմանափորը։ Ես չեմ ուզում նման դեր ստանձնել։ Հուսով եմ՝ դուք էլ… Շարունակելի»։
Թուրքական «փափուկ ուժի» ձևավորող և Թուրքիայում ռազմավարական մտածողությունը ակադեմիական մակարդակում հիմնավորող Ահմեդ Դավութօղլուն հատուկ այսօրվա մեր դեգեներատների համար իր «Ռազմավարական խորք»(Stratejik derinlik) աշխատության մեջ նշում է. «…Քանի դեռ Ադրբեջանը (Կովկասում) և Ալբանիան (Բալկաններում) չեն զբաղեցնի ուժեղ և կայուն դիրքեր տարածաշրջանում… Թուրքիայի համար անհնար կլինի մեծացնել իր կշիռը տարածաշրջանում» (էջ 127-128)։ Այս մ,ասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:
«Այսինքն` Դավութօղլուն հստակ նշում է, որ ամեն գնով Ադրբեջանը և Ալբանիան իրենց տարածաշրջաններում պետք է հասնեն այնպիսի դիրքերի, ինչպիսին Ադրբեջանն այսօր փորձում է ամրագրել։
Ալբանիայի պարագայում ևս տեսնում ենք Կոսովոյի հարցում պարբերաբար ակտիվությունը, ընդհուպ մինչև հակամարտության վերսկսման աստիճանի։
Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն, հիմարություն է, քանի որ Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն»,- գրել է Պողոսյանը:
Ադրբեջանի ՊՆ-ն անհիմն բողոքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ՝ հույս ունենալով «արդարացնել» Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը։
«Մարտի 24-ին հերթական անգամ բացահայտվել է Խանքենդի-Խալֆալի-Տուրշսու երթուղով ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող ավտոշարասյան շարժը։ Ադրբեջանի ԶՈւ տեխնիկական դիտարկման միջոցներով արձանագրվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտին պատկանող 1 մարտական ԶՏՌ-82Ա մեքենայի, հայերին պատկանող 3 տենտային «ԿամԱԶ» եւ 1 վառելիքի բաքով «ԿամԱԶ» ավտոմեքենաների շարժը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, նման գործողություններով, չի կատարում եռակողմ հայտարարության դրույթներով սահմանված իրենց պարտավորությունները։ Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում գործող անօրինական հայկական ջոկատների ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծումը, որն ուղեկցվում է կենդանի ուժի, զինամթերքի, ականների, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման այլ միջոցների փոխադրմամբ՝ հակառակ իրենց պարտականություններին եւ պարտավորություններին, խաղաղապահ կոնտինգենտի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է։ Նման դեպքերը պետք է անհապաղ դադարեցվեն։ Նման անօրինական գործողությունները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, վկայում են Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհին ադրբեջանա-հայկական սահմանի վերջնակետում սահմանային եւ վերահսկիչ անցակետ ստեղծելու անհրաժեշտության մասին»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Այլ կերպ ասած՝ «բնապահպանական» պահանջներով ամիսներ շարունակվող սադրանքը հանգում է ՌԽԿ-ն վարկաբեկելու եւ անցակետի տեղադրմանը հասնելու փորձերին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.