Թշնամին շարունակելու է առաջ գալ, նոր բարձունքներ գրավել, քանի որ հերթով լուծում է իր առջև դրած խնդիրները․ Արցախում տեղի ունեցողը՝ այդ թվում մարտի 25-ի ներխուժումը, սպասելի էր։ Կյանքը շատ պարզ է, աշխարհը նույնն է՝ ինչ, օրինակ, 100 տարի առաջ։ Ուղղակի պետք է հասկանալ, թե երբ են քեզ խաբում, այնպես անում, որ պետությունդ, ազգդ պարտվի ու չցանկանալ ինքնախաբեությամբ զբաղվել։ Հենց որ 1988-92թթ․ ունեցած գաղափարախոսությունը վերագտնենք, ու առնվազն Արցախում ժողովուրդը համախմբվի, կսկսվի վերածնունդը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։
«Արցախյան առաջին պատերազմում հաղթել ենք, քանի որ հույսներս ուրիշների վրա չենք դրել․ մեր ուժերով բանակ ենք ստեղծել, իսկ հիմա պարտվել ենք՝ արդեն իսկ բանակ ունենալով հանդերձ։ Այստեղից հետևում է, որ խնդիրը բանակի մեջ չէ, այլ՝ գաղափարախոսության։ 1988-92թթ․ մենք գաղափարախոսություն ունեինք, որը 1992 թվականից սկսեց խեղաթյուրվել։ Այն ժամանակ զինվորականը ծառայում էր, իսկ հիմա բանակը դիտարկվում է որպես աշխատավայր։ Այս վիճակից կարող ենք դուրս գալ՝ վերականգնելով գաղափարախոսության վրա հիմնված բանակը։ Այստեղ, սակայն, մեկ այլ կարևոր հանգամանք կա․ ղեկավարությունը պետք է կամք դրսևորի, համարձակ որոշումներ կարողանա կայացնել, օտար ուժերի ազդեցության տակ չընկնի։ Իրական թշնամիներին ճանաչելու կարողությունն էլ է շատ կարևոր»,-ասում է հրամանատարը։
Ստեղծված ծանր վիճակին, ըստ ռազմական գործչի, հասել ենք գլխավորապես գաղափարախոսություն չունենալու պատճառով։ Կարապետյանը շեշտում է՝ եթե ճիշտ դաստիարակեինք մեր երեխաներին, սովորեցնեինք ոչ թե առաջնահերթություն տալ ստամոքսին ու սեփական տան պատերին, այլ վեհ արժեքներ սերմանեինք նրանց մեջ, այսօր այլ իրավիճակ կլիներ։
«Այս վիճակից մենք մի անգամ դուրս ենք եկել․ ձևեր կան, թե ազգի զավակներին ինչպես սովորեցնես ծառայել երկրին և ոչ թե ամեն կերպ հետ պահել կռվելուց, փեշի տակ թաքցնել․․․ Դրա միջով էլ ենք անցել, ու եթե կան մարդիկ, որոնք կարծում են, թե դա անցած էտապ է, ապա չարաչար սխալվում են։ 1920 թվականի պատմությունը 2020-ին կրկնվել է։ Աշխարհի դրվածքն անփոփոխ է․ ընդամենը պետք է թացը չորից տարբերակել կարողանաս ու չվախենաս։ Ղեկավարը չպետք է վախենա, այլ պիտի գործի՝ հիշելով, գիտակցելով, որ Աստված մեր կողմից է․․․Հավատացեք, եթե Տերը մեր կողմից չլիներ, ապա Արցախը վաղուց կորցրած կլինեինք»,-շեշտում է ռազմական գործիչը։
Այս ամենով հանդերձ՝ հրամանատարը լիահույս է, որ վերածնունդ լինելու է, դեռ հաղթանակներ գրանցելու ենք, բայց ասում է՝ դրա համար նաև զինված ուժերում շատ բան պետք է փոխվի, իսկ եթե չգիտեն, թե ինչ ու ինչպես անել, ապա իմացողներից կարող են հարցնել։
«Հանգիստ եմ, քանի որ վստահ եմ՝ եթե հանկարծ Արցախը փորձեն հանձնել, մեծ պատերազմ կսկսվի ու ամեն ինչ կփոխվի․․․»,-եզրափակեց հրամանատարը՝ հետևությունները թողնելով ընթերցողներին։
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.