23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կոչ-հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է՝ ուղղված մեր ժողովրդի դեմ։ Այդ դավադրությունը կազմակերպելիս օգտագործել են մեր ժողովրդի` արդար երկրում և խաղաղ պայմաններում ապրելու բնական ցանկությունը։
Իրականում «խաղաղության» այն պայմանագիրը, որի անհրաժեշտության մասին գոռգոռում են բազմաթիվ արտաքին ուժեր, ամենակործանարար հարվածն է լինելու մեր ժողովրդին։
Անկլավների մասին․ անկլավների գոյությունը Խորհրդային միության որևէ օրենքով ամրագրված չէր։ Դրանք ժամանակին տրվել են Ադրբեջանին տեղական իշխանությունների համաձայնությամբ, հետևաբար որևէ իրավական ուժ չունեն, այսինքն մեր տարածքներն են նաև դե յուրե։
Եթե անկլավները տրվեն Ադրբեջանին, դա նշանակում է հակառակորդին տալ լավագույն հնարավորությունները և ստեղծել գայթակղություն պատերազմը շարունակելու արդեն Հայաստանի տարածքի ներսից։ Այդ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի պայմանագիր է դառնալու։
Ինչ վերաբերում է Արցախին, ոչ միայն անհեթեթություն է այն միտքը, որ «Արցախից ազատվենք, խաղաղ կապրենք», այլ հարցն ունի նաև բարոյական կողմ․ համաշխարհային պատմության մեջ ցույց տվեք մի դեպք, երբ որևէ ժողովուրդ իր հարյուրհազարանոց մի հատվածին պատանդ է թողնում (իմանալով, որ նրանց կոտորելու են և տեղահանելու)՝ սին հույսեր ունենալով, որ ինքը լավ է ապրելու։ Մեր ժողովուրդը լավ չի՛ ապրելու, իսկ այդ խարանը հազարամյակներով մեր վրայից չի ջնջվելու։ Մենք ինքներս մեզ չենք հարգելու, հաջորդ սերունդները թքելու են մեր երեսին։ Մենք դժբախտացնում և նվաստացնում ենք մեզ և մեր սերունդներին՝ կատարելով անբարո քայլ և ազգային դավաճանություն՝ դրա դիմաց ստանալով պատերազմ և ոչ խաղաղություն։
Միայն այն, որ Հայաստանը, անկախ տարածքային ամբողջականությունից, չի հռչակում Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքի ընդունումը և քաղաքական բոլոր միջոցներով այդ իրավունքի իրացմանը նպաստելը, արդեն իսկ մեզ ստորացնում է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների աչքի առաջ։ Ո՞նց կարելի է այսպես ապրել։
Փաստորեն ինչ-որ մեկը եկել ու ոչնչացնում է հազարամյակների մեր պատմությունը, ժողովրդի մի մասը դա չի հասկանում՝ հույս ունենալով, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու, ժողովրդի մի հատվածն էլ ճիգեր է գործադրում փոխելու այս ամենը, բայց չի կարողանում։
Նման իրավիճակում շատ կարևոր դեր ունեն զինվորականությունը, ուժային կառույցները, որոնց գլխավոր նպատակն է պաշտպանել պետությունը։
Ես հատուկ դիմում եմ մեր ուժային կառույցներին՝ դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները։ Այն, ինչ անում է և ուզում է անել Նիկոլ Փաշինյանը, հակասում է նախևառաջ մեր Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար Նիկոլ Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ։ Իր հայտարարություններով, իր գործողություններով, իսկ հետագայում նաև իր ստորագրությամբ նա դառնում է պետական հանցագործ, իսկ պետական հանցագործին պաշտպանելով՝ դուք դրժում եք ձեր երդումը, ինչը նույնպես պետական հանցագործություն է։
Կոչ եմ անում ուժային կառույցներին՝ ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում մեր երկրում և ժամանակին կանխել պետական հանցագործությունը՝ պատրաստ լինելով միանալ ժողովրդի այն մեծ հատվածին, որը դիմադրում է ազգային ու պետական հանցագործության իրագործմանը և փորձում է կանխել ազգային աղետն ու խայտառակությունը»։
Ադրբեջանի իշխանություններն Նախիջևանը ինտենսիվ նախապատրաստում են «Զանգեզուրի միջանցքի բացմանը»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ԱՀ նախագահը հաստատել է ՆԻՀ-ի 2023-2027 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագիրը, որում նշվում է, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը անհրաժեշտ է դարձնում ՆԻՀ-ի երկաթուղային ենթակառուցվածքը արդիականացումը»:
Փաստաթղթում նշվում է, որ հենց այդ պատճառով երկաթուղային ենթակառուցվածքը կվերակառուցվի, կապահովվի փոխադրումների անվտանգ և արագ ծառայություն։
ՆԻՀ-ի ողջ տարածքի համար կստեղծվի հատուկ մաքսային ռեժիմ (գոտի)՝ մաքսային արտոնություններով (բացառությամբ Ադրբեջանում արտադրված ապրանքների, որոնք ներառված են ցանկում)։ Փաստաթղթի համաձայն՝ Մաքսային պետական կոմիտեն նախարարների կաբինետի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունների հետ միասին պետք է ապահովի 2023-2027 թվականներին հատուկ մաքսային ռեժիմի (գոտի) մեկնարկը։
Հիշեցնենք, որ խոսքը Հայաստանի տարածքի մասին է, իսկ Հայաստանը, ամեն դեպքում, պաշտոնապես, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով արտատարածքային միջանցքներ չեն լինելու։ Դա չի խանգարում Բաքվին հայտարարել միջանցքի բացման մասին։ Ադրբեջանի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարություններում Հայաստանն ընդհանրապես չի հիշատակվում։
ՀԱՊԿ-ի առաքելության Հայաստան ժամանելու հարցում նախապայման չկա, սակայն, առկա է մեկ այլ հարց։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Երկու փաստաթղթի մեջ կա այսպիսի մի բան. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքը խախտվել է, սահմանը խախտվել է։ Ըստ այդմ, կարիք կա ուղարկելու մոնիթորինգային առաքելություն։ Սա, մեր պատկերացմամբ, պետք է լինի այն ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որում մենք կանք ու մաս ենք կազմում։ Այդ նախագծի մեջ մեր մյուս գործընկերների կողմից այսպիսի պնդում անելը մինչ այս պահը հնարավոր չի եղել։ Ըստ Միրզոյանի՝ սա իր մեջ վտանգ է պարունակում։ Իր խոսքով՝ չֆիքսելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքը և ՀՀ պետական սահմանը խախտվել են՝ լեգիտիմացվում է ադրբեջանական խոսույթը, թե չսահմանազատված սահմանին որևէ մեկը չգիտի հստակ սահմանները, հետևաբար որևէ մեկը չի կարող պնդել, թե ադրբեջանական կողմը որևէ սահման է խախտել։ Այս համատեքստում, ըստ Արարատ Միրզոյանի, առավել գերադասելի է, որ ՀՀ դաշնակիցը որևէ հայտարարություն չանի, քան անի հայտարարություն, որով կլեգիտիմացնի ադրբեջանական այդ խոսույթը։
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք բանակցությունները տեղի են ունենում ուժի սպառնալիքի կիրառմամբ՝ Միրզոյանն ասաց, որ իրենք բազմիցս են հայտարարել, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի և՛ ուժի սպառնալիքը, և՛ ուժի կիրառումը։ Իր խոսքով՝ այս մասին 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ համատեղ հայտարարություն է հրապարակվել։Միրզոյանն արձագանքեց նաև պատգամավոր Քրիստինե Վարդանյանի պնդմանը, որ Միրզոյանի հայտարարությամբ, թե իրենք նախորդ բոլոր իշխանությունների պես ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փորձ է արվում ցույց տալ, թե իրենց գործելաոճում որևէ բան չի փոխվել։ Այնինչ, ըստ նրա, ՀՀ նախկին իշխանությունների կողմից արվող մի շատ կարևոր հայտարարություն բաց է թողնվում։
Այն, որ այդ ամբողջականության հետ որևէ կապ չունի Արցախի Հանրապետությունը։ Նա հայտարարեց, որ ՀՀ ներկա իշխանությունները որևէ բան չեն անում ՀՀ նախկին իշխանությունների պես։ Ըստ նրա՝ դա ապացուցող ամենակարևոր փաստն այն է, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ իրենք և՛ ընդդիմությանը, և՛ հանրությանը հրապարակավ ասում են այն, ինչի շուրջ բանակցում են։ Արարատ Միրզոյանը համաձայնեց պատգամավորի այն պնդմանը, որ տարածքների սահմանազատված չլինելը չի կարող առիթ լինել ագրեսիվ որևէ գործողության համար։ Ըստ նրա, հայկական կողմն այս հարցում տարընթերցումներ չունի։ Հարցն, ըստ նրա, առավելապես ադրբեջանական շինծու խոսույթների շրջանակում է։ Այդուհանդերձ, սա չի ստվերում սահմանազատված սահման ունենալու անհրաժեշտությունը։
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը, Ազգուշ Մարտիրոսյանը կրկին կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշեց Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխել կալանավորմամբ՝ 1 ամիս ժամկետով։
երեկ կայացել են Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով նախնական դատալսումները, որի ընթացքում քննարկման առարկա է դարձվել Ազգուշ Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցը; Հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդեց Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ պնդելով, որ միայն դա է ի զորու ապահովելու պատշաճ վարքագիծը։
Դատական նիստը, որին մասնակցում է նաև Աշոտ Փաշինյանը, անցավ բավականին լարված մթնոլորտում ։ Պաշտպան Գեորգի Մելիքյանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին,որ Աշոտ Փաշինյանը դատական նիստերի դահլիճ մուտք է գործել դատավորի համար նախատեսված մուտքից, հարց բարձրացրեց՝ դատարանի և հանրային մեղադրողի հնարավոր կաշկանդվածության վերաբերյալ։ Հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե կա՞ այսօր մեկ դատավոր, որ կարող է չկատարել իր կամքը, Գեորգի Մելիքյանը հայտարարեց՝ պաշտպանության կողմն ինչպե՞ս կարող է երաշխավորված լինել,որ Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ ազդեցություն չկա՝ դատավորի և դատախազի նկատմամբ, որ որպես հայր՝ վարչապետը չունի ազդեցություն այս գործի վրա, ինչին արձագանքելով դատավոր Մանվել Շահվերդյանը պնդեց, որ գործը գնահատում է բացատապես իրավական դաշտում։ Գեորգի Մելիքյանն էլ հիշեցրեց դատարանների մուտքերի դռները փակելու դեպքը, նշեց՝ երբ ՀՀ-ում կայացվում են որոշումներ,որոնք Փաշինյանի սրտով կարող ե՞ն վստահ լինել, որ
դռները չեն փակվի։ Տուժող Աշոտ Փաշինյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ արձագանքելով պաշտպանի դիրքորոշմանը, ինչին պատասխանելով դատավորը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ որևէ կաշկանդվածություն չունի, իսկ որոշումը, այսպես թե այնպես, կողմերից որևէ մեկին դուր չի գալու։ Գեորգի Մելիքյանը հետաքրքրեց՝ ինչպես կարող է Ազգուշ Մարտիրոսյանը ազդեցություն ունենալ Աշոտ Փաշինյանի նկատմամբ, եթե վերջինս պետական պահպանության ներքո է։ Փաստաբանի խոսքով՝ սուտ է, որ Աշոտ Փաշինյանի անվտանգությունը չեն ապահովում, առերես հարցաքննության ժամանակ ներկա էր անվտանգության երկու աշխատակից, որոնք մնացել են մինչև առերեսման ավարտը, իսկ եթե ցանկանում են կեղծ պատրանք ստեղծել, թե անվտանգության աշխատակիցներ չկան, այլ հարց է։ Գեորգի Մելիքյանի ելույթի ժամանակ վիճաբանություն եղավ՝ դատախազ Արթուր Դանիելյանի հետ, վերջինիս դուր չէր եկել «բոցաշունչ» արտահայտությունը և այլն։ Նախագահող դատավորն էլ հայտարարեց՝ փորձ է արվում գործն իրավական դաշտից դուրս բերելու. «Ձեզ իրավական դաշտը չի հետաքրքրում, շոուն է հետաքրքում»։
Ընդմիջումից հետո շարունակվեց խափանման միջոցի հարցի քննարկումը։ Պաշտպանության կողմը միջնորդեց Ազգուշ Մարտիրոսյանի, պաշտպանները պահանջում են վերացնել Մարտիրոսյանի խափանման միջոցը կամ տնային կալանքը փոխարինել առավել մեղմ խափանման միջոցով։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը արձանհագրեց՝ այն, որ Գայանե Մարտիրոսյանը չի կարող գնալ «Եռաբլուր», արդեն իսկ իրավաչափ չէ, իսկ հանրային մեղադրողի հայտարարություններից տպավորություն է, թե պակասում էր միայն «գնդակահարելը»։ Բացի այդ, պաշտպանը բարձրացրեց հարգալից վերաբերմունք ցուցաբերելու հարցը, քանի որ կինը զոհված զինծառայողի մայր է։ Տիկին Գայանեն՝ Ազգուշ Մարտիրոսյանը, հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ինքը մայր է և որևէ մեկին չի ցանկանում, որ իր ցավը զգան, անգամ՝ Աշոտ Փաշինյանի մորը։ Տուժող Աշոտ Փաշինյանն էլ նշեց՝ «Եռաբլուր»-ը սրբավայր է, կան սրբություններ, սակայն դատարանը՝ որպես պետություն՝ պետք է ապահովի անձանց անվտանգությունը։ Աշոտ Փաշինյանը մտահոգված է՝ ազատության մեջ գնալու պայմաններում կարող է կրկնվել, ասել է թե՝ Աշոտ Փաշինյանը կարծում է, որ որեն կարող են նորից առևանգել։
Դատարանը որոշեց Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր՝ Աշոտ Փաշինյանին զոհված զինծառայողների ծնողների կողմից իբրև առևանգելու փորձի մասին՝ նշելով, թե իբրև Աշոտ Փաշինյանին նստեցրել են ավտոմեքենան, ապա ՀԺ-ի կողմից հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն իրեն դուրս նետվում ավտոմեքենայից։
Հատկանշական է, որ ՀԺ հրապարակմամբ նշվում էր մի քանի ծնողի տվյալներ, նշվում կոնկրետ անուն՝ Գարիկ Գալեյան, սակայն հետագայում պարզվեց՝ ավտոմեքենայի ղեկին եղել է միայն Գայանե Հակոբյանը։ Իսկ «Որդիների կանչ» ՀԿ-ի կողմից տարածված տեսանյութից պարզ էր դառնում, որ Աշոտ Փաշինյանը սեփական կամքով է նստել մեքենան։
Ավելի ուշ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։ Նրան մեղադրանք է ներկայացվել։ Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ դատավոր Ժորա Չիչոյանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշենք, որ գործով նախաքննությունը բավականին կարճ է տևել։ Գործն այժմ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է քարտեզների հիման վրա Հայաստանի հետ սահմանազատումից հրաժարվելու մասին։
Հայտարարության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է․ «Ելնելով այն պահանջից, թե ինչ հիմքով պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, նշենք, որ ինչպես Պրահայի, այնպես էլ Սոչիի հանդիպման վերաբերյալ հայտարարությունների համաձայն՝ սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Որպես կանոն այդ հայտարարություններում ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Ալմաթիի հռչակագրին հղումները տրվում են նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմին քաջ հայտնի է, որ այս եւ մյուս հանդիպման ընթացքում որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել որեւէ քարտեզի հիման վրա սահմանազատում իրականացնելու վերաբերյալ:
Միջազգային պրակտիկայի համաձայն՝ ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը Ադրբեջանը մինչ օրս իրականացրել է իր որոշ հարեւանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության եւ դիտարկման հիման վրա: Հնարավոր է, որ այդ պրակտիկան կիրառվի նաեւ Հայաստանի հետ։ Այս կոնկրետ դեպքում հայկական կողմին ավելի ձեռնտու կլիներ սկսել սահմանազատման աշխատանքները, քան պնդել կոնկրետ հղում 1975 թվականի քարտեզին»,-ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրում է Հայաստանին, որ «տարբեր պատրվակներով դանդաղեցրել է 8 գյուղերի վերադարձն Ադրբեջանին»։ Խոսքը այսպես կոչված «անկլավների» մասին է: Ընդ որում, Ադրբեջանում լռում են Ադրբեջանի տարածքում հայկական անկլավների առկայության մասին։
Ճիշտ այդպես Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիմքեր է գտել» հայ գերիներին չվերադարձնելն արդարացնելու համար։ «Արմեն Գրիգորյանը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե, իբր, Ադրբեջանը խոստացել է ազատ արձակել ձերբակալված 10 հայերին, իրականում ցույց է տալիս հայկական կողմի՝ միջազգային մարդասիրական իրավունքների ու մարդասիրության սկզբունքների, ինչպես նաեւ մոլորվելով սահմանը հատած 10-ից ավելի հայ զինծառայողների նկատմամբ անվերապահ անհապաղ վերադարձի նկատմամբ վստահության հաստատման միջոցառումների անտեսումը, ինչը հանգեցրել է նրան, որ Հայաստանը թաքցնում է իր գործողությունները՝ չպատասխանելով փոխադարձաբար»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդը չէ, այլ ԱԴՀ-ի իրավահաջորդը՝ Հայաստանի նկատմամբ տարածքային բոլոր պահանջներով, ինչն արտացոլված է անկախության վերականգնման մասին հռչակագրում եւ սահմանադրության մեջ: Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն բացահայտ հայտարարում է իր մտադրությունների մասին։
Էրդողանի երդմնակալության արարողակարգը բավականին հետաքրքիր էր սիմվոլիզմի առումով՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:
«Էրդողանը նախագահության մանդատը ստացավ ԱՇԿ(MHP) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիից։ Բահչելին Ազգայնական շարժում ազգայնամոլական, թուրքական ֆաշիստական կուսակցության առաջնորդն է։ Այս կուսակցությունը հենց «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման ոչ պաշտոնական քաղաքական թևն է։
Հաջորդիվ հետաքրքիր էր Ալիևի և Փաշինյանի տեղադիրքը, որով կարծես թե Փաշինյանին հասկացնում է, թե պետք է իր տեղը ճանաչի, իսկ իր տեղը ըստ թուրքերի առաջին շարքում չի, ասել է թե` վասալի դերում է։
Հաջորդը հենց այս ժամանակահատվածում ՆԱՏՕ խնդրանքով Թուրքիան «Կոմանդոսների» հատուկ նշանակության ստորաբաժանում է ուղարկում Կոսովո, որը արդեն հունիսի 4-5 հատվածում կլինի տեղում։
Սա Թուրքիայի հավակնությունների և հետագա կարգավիճակի անոնսային մեկնարկ կարծես լիներ։
Ի դեպ, դժբախտաբար, Անկարայում, ինչպես երևում է նկարներից, հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները։
Ահա’ ևս մեկ աղետալի բանավոր պայմանավորվածության հնարավորություն…, որի մասին մենք հավանաբար կտեղեկանանք պոստ-ֆակտում»,-գրել է Արա Պողոսյանը:
Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասի հակիրճ՝ ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանն ու նշել.
«Առաջինը. հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով պատասխանատու էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման համար` Սիրիայից մինչև Արցախ, նշանակվեց արտաքին գործերի նախարար: Նա նաև Էրդողանի ամենահավանական ժառանգներից և այս նշանակումն էլ հենց այդ տրամաբանության մեջ է: Կասկած չկա, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը:
Երկրորդ. ընտանիքի և սոցիալական ծառայությունների նոր նախարար է նշանակվել Բելգիայի թուրք Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը:
Նա ժամանակին քաղաքական ակտիվ գործունեություն էր ծավալում Բելգիայում, դարձել էր Բելգիայի խորհրդարանի գլխաշորով առաջին պատգամավորը: Սակայն 2015 թ.-ին նրա բելգիական քաղաքական կարիերան ավարտվեց. նրան հեռացրին բելգիական կուսակցությունից: Պատճառը Հայոց ցեղասպանության մերժումն էր:
Այլ նշանակումներին ևս կանդրադառնամ»:
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․
«2023 թվականի մայիսի 18-ին «Կովկասի ժառանգության մշտադիտարկման կենտրոնը» արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող «ճանապարհաշինարարական աշխատանքների» պատճառով վնասվել է Լաչինի պատմական գերեզմանոցը։ Ճանապարհաշինարարությունը, որը մեկնարկել է ադրբեջանական իշխանությունների կողմից 2022 թվականի հոկտեմբերի 15-ից, վնասել է Լաչինի գերեզմանոցի հյուսիսարևելյան և հարավային տարածքները։
Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկման կենտրոնը արբանյակային պատկերների միջոցով արձանագրել է այնտեղ տեղադրված 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարերի ոչնչացումը: Հարկ է նշել, որ խաչքարերի մեծ մասի հստակ ոչնչացումը հնարավոր չի եղել փաստացիորեն վավերացնել՝ տեղադրության հետ կապված տեսանելիության խնդիրների պատճառով։
Լաչինի գերեզմանոցի ավերումը և խաչքարերի ոչնչացումը նմանօրինակ բարաբրոսության առաջին դեպքը չէ։ 44 օրյա պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային էթնոցիդի քաղաքականության արդյունքում թիրախավորվեցին նաև ճանապարհների մոտ գտնվող հայկական պատմական մի շարք բնակավայրեր և գերեզմանոցներ։ Դրանք ավերվեցին կամ անհետ ոչնչացվեցին գլոբալ ճանապարհաշինարարական աշխատանքների քողի ներքո, նոր ենթակառուցվածքներ ստեղծելու պատճառաբանությամբ։ Այս գործընթացի հետևանքով ավերվել է ինչպես Լաչինի, այնպես էլ Շուշիի պատմական գերեզմանոցը, Հադրութի գերեզմանոցը, անհետ ոչնչացվել են Ասկերանի շրջանի Շոշ համայնքի Սղնախի 18-րդ դարի հայկական գերեզմանոցը և այլ գերեզմանոցներ։
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման և յուրացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։
Լաչինի գերեզմանոցի տարածքի 14-րդ դարի եզակի խաչքարի ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ միջազգայնորեն արգելված է հատկապես խաչքարերի թիրախավորումը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թվականին ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանության կարիք, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։ Բացի այդ՝ խաչքարային արվեստը ճանաչված է որպես հայկական և, անկախ այս կամ այն պետության ցանկությունից, պետք է պահպանվի։
Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց:
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերն ակնհայտորեն խախտում են արցախահայության՝ իրենց անցյալի ժառանգությանը հաղորդակից լինելու իրավունքը, որը հաստատված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից։ Իրավական տեսանկյունից Ադրբեջանը խախում է նաև 1966 թ. «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի` մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը, և «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 27-րդ հոդվածը։ Հիշեցնենք, որ մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը զինված հակամարտությունների ժամանակ չի դադարում կիրառվելուց:
Օկուպացիայի ընթացքում տեղի ունեղող ամենատարբեր հարաբերություններն ու գործընթացները կարգավորվում են Միջազգային հումանիտար (մարդասիրական) իրավունքով ։ Մարդասիրական իրավունքի դրույթները կիրառելի են թշնամական զորքերի կողմից ռազմական գործողությունների սկսվելու կամ ներխուժման պահից, երբ տարածքը հայտնվում է թշնամական օտարերկրյա զինված ուժերի վերահսկողության տակ, նույնիսկ այն դեպքում, եթե օկուպացիան չի հանդիպում զինված դիմադրության և չկան մարտեր : Մշակութային արժեքների պաշտապնությանն են վերաբերում միջազգային մարդասիրական կրավունքի 38-րդ , 39-րդ 40-րդ և 41-րդ կանոնները։
Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հունիսի 3-ին երդմնակալության արարողության ժամանակ, երբ թվարկում էր պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին, չի դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը Թուրքիայի նախագահական համալիրից, Էրդողանը շնորհակալություն է հայտնել եւ ողջունել մի շարք երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Պակիստանի եւ Ուզբեկստանի նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարներին: Այդ ընթացքում Թուրքիայի TRT հեռուստաընկերությունը ցույց է տվել հյուրերին, եւ կադրում հայտնվել է Փաշինյանը։
Կինն ու օգնականները Էրդողանին հուշել են, որ նա, հավանաբար, մոռացել է շնորհակալություն հայտնել ինչ-որ մեկին։ Դրանից հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ նախագահի նախկին թեկնածու Սինան Օհանին։ Սակայն Փաշինյանին այդպես էլ չի դիմել։
Էրդողանի խոսքով՝ «բոլոր հյուրերին թվարկելու ժամանակը չի բավականացնի»։ «Ավելի ուշ հանդիսավոր ընթրիքի ժամանակ մենք բոլորս խոսելու հնարավորություն կունենանք»,-ասել է նա։
Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Անկարա: Նրան ուղեկցում է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցային գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց, որին կարելի է ծանոթանալ այստեղ։
Արտահերթ զեկույցում ներկայացվում են Պաշտպանի գլխավորած աշխատանքային փաստահավաք խմբերի արձանագրած մարդու իրավունքների խախտումները Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Վերին և Ներքին Շորժա, Կութ, Նորաբակ, Սոթք և Կուտական բնակավայրերում։
Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար իրականացնում են ագրեսիվ գործողություններ. հաճախակի կրակոցներ են արձակում, լարվածություն առաջացնում բնակչության շրջանում, խաթարում մարդկանց խաղաղ կյանքը, իրականացնում քաղաքացիական բնակչության կյանքը դժվարացնող գործողություններ։
2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի անմիջական հարևանությամբ, բնակիչների տներից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Ավելին, ապրիլի 11-ին բնակավայրի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը դրսևորել են ագրեսիվ վարքագիծ. կրակոցներ են արձակել մոտակա հայկական դիրքերի ուղղությամբ, բնակավայրի հարևանությամբ կիրառել են խոշոր տրամաչափի զենքեր՝ իրական վտանգ ստեղծելով մարդկանց կյանքի ու առողջության համար: Այդ կրակոցների պատճառով զոհվել են քաղաքացիական բնակչությանը պաշտպանող 4 հայ զինծառայողներ, 6-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Փաստահավաք աշխատանքներով արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակավայրերի ուղղությամբ գործում են նույն նպատակով և նույն ձեռագրով։ Մասնավորապես, զենքի ցուցադրմամբ ահաբեկում են մարդկանց, կրակում են համայնքների հարևանությամբ, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում են բնակիչների տների պատուհանները, անօդաչու թռչող սարքեր են կիրառում համայնքների օդային տարածքներում և այլն։
Ադրբեջանական զինված ուժերը խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում, արոտավայրերում, հողատարածքներում՝ թույլ չտալով, որ մարդիկ անխոչընդոտ իրացնեն իրենց սեփականության իրավունքը և դրանով վաստակեն իրենց ապրուստի միջոցը։ Ավելին, ադրբեջանական զինծառայողները գյուղացիների ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել են ցորենի, գարու արտերը, թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ իրենց հողատարածքներին, կրակոցներով ու զենքի ցուցադրմամբ ահաբեկում են բնակիչներին։
Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույցն ուղարկելու է ՀՀ պետական մարմիններին, ինչպես նաև միջազգային կառույցներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.