ՀԱՊԿ-ի առաքելության Հայաստան ժամանելու հարցում նախապայման չկա, սակայն, առկա է մեկ այլ հարց։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Երկու փաստաթղթի մեջ կա այսպիսի մի բան. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքը խախտվել է, սահմանը խախտվել է։ Ըստ այդմ, կարիք կա ուղարկելու մոնիթորինգային առաքելություն։ Սա, մեր պատկերացմամբ, պետք է լինի այն ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որում մենք կանք ու մաս ենք կազմում։ Այդ նախագծի մեջ մեր մյուս գործընկերների կողմից այսպիսի պնդում անելը մինչ այս պահը հնարավոր չի եղել։ Ըստ Միրզոյանի՝ սա իր մեջ վտանգ է պարունակում։ Իր խոսքով՝ չֆիքսելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքը և ՀՀ պետական սահմանը խախտվել են՝ լեգիտիմացվում է ադրբեջանական խոսույթը, թե չսահմանազատված սահմանին որևէ մեկը չգիտի հստակ սահմանները, հետևաբար որևէ մեկը չի կարող պնդել, թե ադրբեջանական կողմը որևէ սահման է խախտել։ Այս համատեքստում, ըստ Արարատ Միրզոյանի, առավել գերադասելի է, որ ՀՀ դաշնակիցը որևէ հայտարարություն չանի, քան անի հայտարարություն, որով կլեգիտիմացնի ադրբեջանական այդ խոսույթը։
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք բանակցությունները տեղի են ունենում ուժի սպառնալիքի կիրառմամբ՝ Միրզոյանն ասաց, որ իրենք բազմիցս են հայտարարել, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի և՛ ուժի սպառնալիքը, և՛ ուժի կիրառումը։ Իր խոսքով՝ այս մասին 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ համատեղ հայտարարություն է հրապարակվել։Միրզոյանն արձագանքեց նաև պատգամավոր Քրիստինե Վարդանյանի պնդմանը, որ Միրզոյանի հայտարարությամբ, թե իրենք նախորդ բոլոր իշխանությունների պես ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փորձ է արվում ցույց տալ, թե իրենց գործելաոճում որևէ բան չի փոխվել։ Այնինչ, ըստ նրա, ՀՀ նախկին իշխանությունների կողմից արվող մի շատ կարևոր հայտարարություն բաց է թողնվում։
Այն, որ այդ ամբողջականության հետ որևէ կապ չունի Արցախի Հանրապետությունը։ Նա հայտարարեց, որ ՀՀ ներկա իշխանությունները որևէ բան չեն անում ՀՀ նախկին իշխանությունների պես։ Ըստ նրա՝ դա ապացուցող ամենակարևոր փաստն այն է, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների՝ իրենք և՛ ընդդիմությանը, և՛ հանրությանը հրապարակավ ասում են այն, ինչի շուրջ բանակցում են։ Արարատ Միրզոյանը համաձայնեց պատգամավորի այն պնդմանը, որ տարածքների սահմանազատված չլինելը չի կարող առիթ լինել ագրեսիվ որևէ գործողության համար։ Ըստ նրա, հայկական կողմն այս հարցում տարընթերցումներ չունի։ Հարցն, ըստ նրա, առավելապես ադրբեջանական շինծու խոսույթների շրջանակում է։ Այդուհանդերձ, սա չի ստվերում սահմանազատված սահման ունենալու անհրաժեշտությունը։
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.