23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր Հայաստանի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսք ուղղեց Արցախի Հանրապետության ժողովրդին։
«Այս դժվարին օրերին սեփական հայրենիքում ազատ ապրելու, ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և դժվարին մարտահրավերները դիմագրավող Արցախի Հանրապետության սիրելի հայրենակիցներ.
Ազգային ժողովի մեկնարկող նստաշրջանի օրակարգում թերևս կարող էր առաջին կետը լինել շաբաթ օրը Արցախի Ազգային ժողովում Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված Հայաստանի խորհրդարանի կողմից ողջույնի ուղերձ հղելու հարցը։
Ամեն դեպքում Հայաստանի Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից ցանկանում եմ մեր գործընկերների, հայրենակիցների անունից ողջունել Արցախի մեր քաղաքացիերին, հայրենակիցներին, որոնց ներկայացնող մարմինը՝ Ազգային ժողովը, հանդես բերեց վճռականություն, միասնականություն, պահի թելադրանքն ամբողջությամբ գիտակցնելով՝ առաջին իսկ քվեարկությամբ 22 կողմ ձայնով Արցախի նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին։
Շատ պատասխանատու փուլ Արցախի համար, երբ որ երկիրը դիմագրավում է լուրջ մարտահրավերների՝ քաղաքական, ռազմաքաղաքական, ներքին, հումանիտար, բայց Արցախում ընտրվեց նախագահ, որից հայ ժողովուրդն ակնկալում է վճռականություն, որոշում կայացնելու ունակություն, հանրությանը համախմբելու և բոլոր այս մարտահրավերները դիմագրավելու համառություն և կամք։
Հայաստանի հասարակությունը, հայ ժողովուրդը շնորհավորել է Սամվել Շահրամայանին, որոշ երկրներ՝ Ուկրաինա, Թուրքիա, դատապարտել են այս ընտրությունը, որքան էլ զարմանալի է՝ պաշտոնական Երևանից մինչ օրս որևէ շնորհավորական ուղերձ Արցախ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին, չի հղվել»։
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այդ մասին հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև 2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև եռակողմ համաձայնագրերի իրագործելիության վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը», նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի նացիստական ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը։
Այս առնչությամբ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վ.Վ.Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ա.Ռ. Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Տեղեկատվության և մամուլի վարչության տնօրեն Մ.Վ.Զախարովայի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին: Մտահոգություն է հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Մ.Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոյի տեսաբան Ա.Գևորգյանի ձերբակալությունների առիթով։
Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։
Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Աղբյուրը՝ NEWS.am
Հայոց բանակում զոհերի «պատմական մինիմում» արձանագրելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2019թ․ հայտնի գրառումից մինչ օրս բանակում զինծառայողների մահվան դեպքերի ցուցանիշը միմիայն ավելանում է։ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ -ում արձանագրվել է զինծառայողների մահվան 63 դեպք, որից միայն 5-ը` սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։
NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2023 թվականի 7 ամիսների ընթացքում (հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում) արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 37 և ծառայության հետ չկապված 16 մահվան դեպք։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 17 և ծառայության հետ չկապված 18 մահվան դեպք: Ըստ զինդատախազության տվյալների՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արձանագրված ծառայության հետ կապված մահվան դեպքից 13-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ են, 1-ը՝ սպանություն, 2-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 4-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 15-ը՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով մահվան դեպք (խմբ․ խոսքը Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի դեպքի մասին է): Նշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել է 18 քրեական վարույթ:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 16 դեպք, որոնցից 2-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներ, 5-ը՝ հիվանդության հետևանքով մահվան դեպքեր, 2-ը՝ դժբախտ պատահարների հետևանքով մահվան դեպքեր: Նշված դեպքերից 2-ով (1-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթար, 1-ը՝ ինքնասպանություն) քրեական վարույթներ են նախաձեռնվել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժինների կողմից, մյուսներով վարույթները զինվորական իրավապահ մարմինների կողմից չեն իրականացվել:
Հիշեցնենք, որ 2020-ի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, թե 2019-ին Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Ըստ տվյալների՝ այդ տարի ՀՀ և ԱՀ Զինված ուժերում արձանագրվել էր զինծառայողի մահվան 49 դեպք։ Մինչդեռ վերջին երեք տարիներին բանակում մահվան դեպքերի ցուցանիշը շարունակում է աճել։ Այսպես․ 2020-ին, 44-օրյա պատերազմի զոհերը չհաշված, ԱՀ և ՀՀ զինված ուժերում գրանցվել է մահվան 101 դեպք (ծառայության հետ կապված` 60 և չկապված` 41)։ 2021-ին գրանցվել է մահվան 74 դեպք, որից 42-ը՝ ծառայության հետ կապված, 32-ը՝ չկապված։ 2022-ին գրանցվել է ընդհանուր 64 դեպք․ պաշտոնական տվյալներով՝ ևս 224 զինծառայող զոհվել է սեպտեմբերյան հարձակման հետևանքով։
Այսօր շատ կարեւոր է, որ անցկացնենք նոր նախագահի ընտրությունները եւ շարունակենք Արցախի պետականության կառուցման ճանապարհը. ես վստահ եմ, որ արցախցիները ցույց կտան, որ իրենք շատ պետականամետ են եւ կանեն ամեն ինչ, որ բախում չլինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, «Ճակատագրական հանգրվան» խորագրով Ստեփանակերտ- Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Արցախի ԱԺ-ն երկրի նոր նախագահ է ընտրելու:
Վարդանյանն ընդգծեց, որ պատրաստ են համագործակցել Արցախի նոր ընտրվող նախագահի հետ, պատրաստ են նաեւ բանավեճերի. «Նորմալ է, որ լինեն տարբեր կարծիքներ, գլխավորը, որ դա լինի համակարգային, հետեւողական, թափանցիկ, հայրենասիրական եւ մարդկանց մոտ բերի հավատ: Ես վստահ եմ, որ եթե այդ ուղղությամբ նոր ընտրված նախագահը գործի, ամեն ինչ նորմալ է լինելու: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ ծանր բեռ է իր վրա վերցնում նոր ընտրված նախագահը, մենք բոլորս պետք է անենք, որ նա հաջողի, որովհետեւ դա Արցախի հաջողությունն է լինելու: Վստահ եմ, որ կունենանք նոր իրավիճակ, երբ ներսում կլինի ուժերի կոնսոլիդացիա, կլինի իսկապես հավատի ու վստահության լավ մթնոլորտ»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականին, Ռուբեն Վարդանյանն ասաց. «Մենք երբեք ճնշում չենք գործադրել Արցախի նախագահի վրա, որ հրաժարական տա, դա սուտ է: Մեր պահանջը եղել է, որ Արցախի նախագահի դիրքորոշումը լինի հստակ, ոչ թե տատանողական, երկրորդ, մարդիկ պետք է իմանան այդ որոշման հետեւանքները եւ թե ինչպես է դա իրականացվելու եւ արձագանքեն դրան: Իսկ մեզ համար կարեւորը Լաչինի միջանցքի բացումն է, իսկ Աղդամի ճանապարհը չպետք է բացվի»:
Հարցին, եթե Արցախում ձեւավորվի վարչակազմ, որն ընդդիմախոսում է Երեւանի վարչակազմին, արդյոք որոշակի վտանգներ չեն առաջանա՞:, նա պատասխանեց. «Նախ, Արցախի 95 տոկոսն է ընդդիմախոս Հայաստանի իշխանությանը: Այստեղ կա խորքային խնդիր. Արցախի իշխանությունն ասում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանի իշխանությունն ասում է, որ կարող է լինել»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանում առկա իրավիճակը։
Բայրամովն ընդգծել է, որ «հայկական կողմի հայտարարությունները, հռետորաբանությունը և սադրանքները», որոնք «խաթարում են խաղաղության օրակարգը և ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, վնասում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին և նախաձեռնություններին» (չակերտները — Tert.am)։
Նա նշել է, «Հայաստանը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին» (չակերտները — Tert.am)։
Արտգործնախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում ««լարված հումանիտար իրավիճակի» և «շրջափակման» հետ կապված անհիմն պնդումների ֆոնին Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ — Tert.am) ճանապարհի բացմանը զուգահեռ Լաչինի ճանապարհի օգտագործումն ակտիվացնելու՝ Հայաստանի մերժումը վկայում է այն մասին, որ իրավիճակը ոչ թե մարդասիրական, այլ ավելի շուտ քաղաքական բնույթ ունի» (չակերտները — Tert.am):
Ընդգծվել է միջազգային հանրության կողմից «Հայաստանի նման քայլերի դատապարտման կարևորությունն Ադրբեջանի դեմ քաղաքական և ռազմական սադրանքների աճի համատեքստում» (չակերտները — Tert.am)։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հայաստանի ու Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրության լարվածությունը մոտենում է պիկին, ինչից հետո կամ կպայթի կամ աստիճանաբար կնվազի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ նշել է. «Ադրբեջանի քաղաքական հռետորաբանությունը կտրուկ կոշտացել է` ակնհայտ շտապում են:
Որքան էլ պնդեն, թե Հայաստան-Ադրբեջան բանակցություններում հարցերի 70%-ում համաձայնություն կա, դա դեռ չի նշանակում, որ իրավիճակը խաղաղ ճանապարհով կամ ՀՀ շահերի շրջանակներում կարգավորելու հնարավորություն կա:
Եթե Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքորոշումները չփոխի, ապա դա կա´մ պատերազմի է բերելու կա´մ Հայաստանի հսկայական զիջումների:
Որքան Հայաստանի իշխանությունը փորձում է իրեն օտարել Արցախից ու նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներից, այնքան իրադրությունն ինքն է Արցախն ու Հայաստանը բերում մեկ դաշտ, մեկ հարթություն և´ քաղաքական, և´ անվտանգային տեսանկյունից:
Ադրբեջանն անշուշտ անպարտելի չէ, ունի խոցելի ուղղություններ, որոնց ուղղությամբ մեծ անելիք կա, այլ բան է, որ 2018-ից ՀՀ-ում ձևավորված իշխանությունը զիջողականությունն ու պարտվողականությունը քաղաքական ուղենիշ է դարձրել, ինչը սրանց օրոք բացառում է արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունը»։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանական շարժերն Արցախի ու Հայաստանի տարբեր ուղղություններով որոշակիորեն աճում են:
Հատկապես Արցախի պարագայում դրանք առավել վտանգավոր են այն պատճառով, որ չնայած ըստ Արցախի Սահմանադրության, նախագահի հրաժարականից հետո այդ պարտավորությունը ժամանակավորապես դրվել է ԱԺ նախագահի վրա, սակայն ամեն դեպքում անցումային ժամանակահատված է, նախագահի ընտրությունը դեռ չի եղել, իսկ ցնցումների շահառուները ներսից և դրսիչ քիչ չեն: Անշուշտ Ադրբեջանն էլ պատահական չի ընտրել ակտիվացման ժամանակը և այս օրերին, նաև այս ձևով հսկայական ճնշումներ է գործադրում Արցախի նկատմամբ:
Ադրբեջանը փորձելու է հիմքեր ձևավորել ուժի կիրառման համար և պատահական չէ նրա ԱԳ նախարարի և նախագահի` արտաքին հարցերով օգնականի բառապաշարի կտրուկ կոշտացումը: Արցախն ու արցախցին դիմակայում են սովին, տոտալ բլոկադային, անորոշությանը, դավաճանությանը ու դրա դիմադրության ռեսուրսը ստեղծված ծանր իրավիճակում շարունակվում է մաշվել:
Այս տեսանկյունից առանձնապես տեսանելի չէ միջազգային դերակատարների գործուն ջանքերը` կանխելու արցախյան բլոկադան ու նրա դեմ հնարավոր ագրեսիան: Իսկ հայաստանյան իշխանությունների մասին արդեն ամեն ինչ պարզ է ու ամեն ինչ ասված:
Հայ ժողովուրդը բավականին իմաստուն է, որպեսզի չտրվի ՆԱՏՕ-ի` հանրապետությունը դաշինքի ազդեցության գոտի ներքաշելու փորձերին: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի փորձերը ոչ միայն Ուկրաինային, այլև Ռուսաստանի մյուս հարևաններին, տվյալ դեպքում՝ Հայաստանին, ներքաշելու իր վնասակար ազդեցության ոլորտ: Համոզված եմ, որ հայ հասարակությունը, հայ ժողովուրդը բավականաչափ իմաստությունը, հեռատեսությունը, միջազգային ժամանակակից իրողությունների օբյեկտիվ ընկալումը՝ ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին իր ազդեցության գոտի ներքաշելու նման սադրիչ, հակառուսական և հակահայկական փորձերին չտրվելու համար»,-ասել փոխնախարարը։
«Մենք ոչ ոքի ոչինչ չենք թելադրում: Բայց մենք, իհարկե, մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը դժվար թե որևէ մեկի համար դրական արդյունքներ բերի սեփական անվտանգության ապահովման առումով»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը և հավելել. «Վստահ եմ, որ հայ ժողովուրդը, հայ հասարակությունը հիանալի հասկանում է ամեն ինչ և ճիշտ հետևություններ կանի, որոնք կհամապատասխանեն Հայաստանի անվտանգության երկարաժամկետ շահերին»։
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթը, արդեն քանի ամիս է, «քնեցված» վիճակում է։ Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում չի բացառել, որ քրեական վարույթն առաջիկայում կարճվի։
2022թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա իրենց որդիների մահվան մեղավորը։
Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեեւ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել, նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որը հետագայում հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։
Թեև տուժող կողմի դիտարկմամբ՝ բավարար տվյալներ արդեն ձեռք են բերվել ոստիկանության ծառայողներին մեղադրանք ներկայացնելու համար, ավելին, ծնողների նկատմամբ բռնությունն արձանագրվել է նաև տեսախցիկներով, իսկ ոստիկանների՝ ոչ իրավաչափ գործողությունների մասին վկայում են նաև վարչական վարույթներով կայացված դատական ակտերը, որով արձանագրված է, որ ծնողներին բերման ենթարկելուց առաջ ոստիկանների կողմից որևէ օրինական պահանջ չի ներկայացվել, այդուհանդերձ, առ այս պահը որևէ ոստիկանի մեղադրանք ներկայացված չէ։
Ապրիլ ամսին ՔԿ մոտ իրականացվող ակցիայից հետո ծնողները հայտարարել էին, որ իրավական պայքարի նպատակ այլևս չեն տեսնում այլևս, գործը քաղաքական է, այդուհանդերձ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը շարունակում է ներկայացուցչություն իրականացնել։ Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ գործն այս պահին անշարժ վիճակում է, համենայն դեպս՝ իրենց մասնակցությամբ որևէ գործողություն չի կատարվել և չի էլ նախատեսվում։ Փաստաբանի կարծիքով՝ քրեական վարույթը դեպի կարճում է գնում։
Նիկոլ Փաշինյանը«գնալով ավելի լկտի» հայտարարություններ է անում Ռուսաստանի դեմ։ Այս կարծիքն է հայտնել ՌԴ խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի եթերում:
«Փաշինյանն էլ ավելի շատ, էլ ավելի ամկեղծ ու էլ ավելի լկտի է խոսում Ռուսաստանի մասին։ Մեր պատվիրակությունների հետ պաշտոնական բանակցությունների ժամանակ Փաշինյանն իրեն ավելի ու ավելի անբարյացակամ է պահում։ Նա կարծում է, որ ընդդիմությունը բավականաչափ ուժեղ չէ և բավականաչափ վարկաբեկված է՝ անհիմն կերպով մեղադրվելով անցյալի մեղքերի մեջ։ Փաշինյանը, հաջողության դեպքում, Հայաստանը կվերածի սովորական մերձավորարևելյան երկրի, որտեղ «առնել-ծախելը» գլխավոր իմաստն է, որտեղ անձնական բարգավաճումից բացի այլ, էական ազգային շահեր չկան։ Նրա շրջապատում արդեն կան մարդիկ, ովքեր բացահայտ խաղադրույք են կատարել թուրքերի, ադրբեջանցիների հետ համատեղ բիզնեսի վրա, ինչը նախկինում կտրականապես անհնար էր»,-ասել է Զատուլինը։
Հայաստանի հակառակորդների համար ձեռնտու է իշխանության ղեկին ունենալ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, համոզված է Զատուլինը։ Արևմուտքը վստահ է, որ ներկայիս ն ի վիճակի է «Ռուսաստանին դուրս մղել» հանրապետությունից, պարզաբանել է խորհրդարանականը։
«Փաշինյանն այսօր Ադրբեջանի և Թուրքիայի, այսինքն՝ Հայաստանի պատմական հակառակորդների համար ամենահարմար առաջնորդն է։ Հենց Փաշինյանի օրոք Հայաստանը կրեց նվաստացուցիչ պարտություն՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ասպարեզներում։ Այս տեսանկյունից պատահական չէ, որ ողջ հռետորաբանությամբ հանդերձ, Ադրբեջանի իշխանությունները խիստ մտահոգված են Փաշինյանի իշխանության ղեկին մնալով։ Փաշինյանն, անկասկած, հույս ունի, որ իր վերակողմնորոշումը Ռուսաստանից դեպի Արևմուտք, բանակցությունները Բրյուսելում, Վաշինգտոնում, այցերը արևմտյան մայրաքաղաքներ, Արևմուտքին տպավորություն են ներշնչել, որ Փաշինյանն այն մարդն է, ով վաղ թե ուշ կարող է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից։ Դրա վկայությունն է Ռուսաստանի վարկանիշի անկումը, ինչը բոլոր մակարդակներում քարոզչության հետևանք է, որը բխում է, այդ թվում՝ Փաշինյանին և նրա կառավարությանը սատարող շրջանակներից։ Նա յուրովի է ներկայացնում իրավիճակը և կարծում է, որ Ռուսաստանն, իրոք, այսօր խրված է Ուկրաինայում։ Դեռևս հատուկ ռազմական գործողության սկզբնական փուլում նա խոսում էր Արևմուտքում, որ Ռուսաստանի հաղթանակը ձեռնտու չէ Հայաստանին, որպեսզի Խորհրդային Միությունը չվերականգնվի»,-շարունակել է Զատուլինը։
Ինչպես հայտնում է EADaily-ն, իտալական La Repubblica-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը սխալ է անվանել անվտանգության ոլորտում Հայաստանի լիակատար կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։ Հանրապետության վարչապետի խոսքով, այսօր Ռուսաստանն ինքը զենքի կարիք ունի, և «ցանկության դեպքում էլ չի կարողանա ապահովել Հայաստանի պահանջները»։
Աղբյուրը՝ news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.