23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 9-ի հարձակումը եւ 44-օրյա պատերազմը միմիանցից շատ-շատ տարբեր էին: Այս մասին դեկտեմբերի 10-ին, «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» համաժողով՝ Արցախի Սահմանադրության ընդունման, Արցախի Անկախության Հանրաքվեի, մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրերի կապակցությամբ համաժողովին ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին սկսված հարձակմանը:
«Սեպտեմբերի 20-ին ադրբեջանական զինված ուժերը արդեն կանգնած էին Շուշիի տանկի մոտ, ընդամենը 5-10 րոպեի ընթացքում կարող էին մտնել Ստեփանակերտ եւ սկսվելու էր այդ ցեղասպանությունը բառի բուն իմաստով: Իհարկե, առկա ուժերով այդ հատուկ նշանակության ուժերին դիմակայելը հնարավոր չէր: Քաղաքացիական բնակչության շրջանում 23 զոհ է արձանագրվել, ոոնցից 5-ը երեխաներ էին: Հարձակումը սկսվել է այն ժամանակ, երբ երեխաները դպրոցում էին գտնվում»,- հիշում է Ստեփանյանը:
Արցախի ՄԻՊ-ը ասում է, որ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ինքը վստահ է՝ որեւէ մեկը չէր դիմանա:
«Թե այդ քաոտիկ վիճակը, թե սպառնալիքը, որ ադրբեջանցիները ակարող են ցանկացած պահի բնակավայր մտնել, թե նրան, որ բնակավայրերը կտրվել էին կենտրոններից: Ես այդ օրերին այնպիսի զանգեր էի ստանում համայնքների ղեկավարներից, որ մինչեւ կյանքիս վերջ չեմ մոռանա, թե ինչ էին ասում այդ մարդիկ: Երբ որ Ստփեանակերտը Մարտունու հետ կապ չուներ, Ստեփանակերտը Մարտակերտի հետ կապ չուներ, երբ ինտերնետ կամ հեռախոսակապ չկար, որ իմանայինք՝ որ համայնքում, քանի մարդ է մահացել,երբ որ Մարտունու դիահերձարանում դիակներ էին ու չէինք կարողանում տեղափոխել է: Հեռավորության վրա շատ հեշտ է արտահայտություններ եւ շատ-շատ բաներ ասել, բայց բավական է լինել այնտե ընդամենը մի քանի րոպեով եւ կտեսնեին՝ մարդիկ ինչից են փրկվել: 30 տարի զրկանքների մեջ ապրելով արցախցին չէր լքի իր հայրենիքը, այն ամեն ինչը որ ձեռք է բերվել եւ պահպանվել է հազարավոր զոհերի գնով: Այդ խոսողները պետք է հասկանան, որ մարդիկ ընդամենը 10 օրվա գերեզմաններ են թողել: Կարծում եմ՝ պատմությունը դեռ կպատմի՝ ինչ է կատարվել Արցախում այդ օրերի ընթացքում»,-ասաց նա:
Ստեփանյանը փաստում է՝ արցախցին երկընտրանքի մեջ էր՝ մեռնել սեփական հողում, թե փրկվել եւ բնազդաբար ընտրեցին երկրորդը իրենց երեխաների եւ հարազատների համար:
Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար, «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը: Նրանց ունեցվածքը պատշաճ կերպով պաշտպանված է: Բոլոր պատմական և կրոնական վայրերը գտնվում են պատշաճ պաշտպանության ներքո: Վերադառնալու համար նրանք պետք է պահպանեն որոշակի կանոններ: Այս մասին ես խոսել եմ դեռ ամիսներ առաջ: Նրանք, ովքեր ցանկանում են մնալ, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, թե հայերը չեն կարող ապրել Ադրբեջանում՝ ասելով, որ ապրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
«Նման հանրապետություն գոյություն չունի»,- շեշտել է Ալիևը:
Կարծում եմ` ադրբեջանական կողմը համաձայնել է 2-ի դիմաց 32 գերի վերադարձնել, քանի որ հայկական կողմը նախապես ինչ-որ զիջումների էր գնացել, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ կառավարության տարածած հայտարարությանը, որ Ադրբեջանը կվերադարձնի 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը կհանձնի երկու անդրբեջանցի դիվերսանտի, որոնցից մեկը նաեւ մեր ինքնիշխան տարածքում սպանություն էր կատարել մինչ իրավապահները փորձում էին նրան հայտնաբերել։
«Ադրբեջանը վստահաբար միակողմանի նման քայլի չէր դիմի։ Պետք է ենթադրել, որ դա պետք է մոտեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրումը ու, եթե դա Ադրբեջանն անում է, ապա ակնհայտորեն, ստորագվելիք փաստաթուղթը պետք է բավարարի ադրբեջանական կողմի պահանջները։ Ամենահավանական ենթադրությունը սա է։
Դրան գումարած, իհարկե, կա միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը իր այս քայլով պետք է փորձի կարգավորել հարաբերությունները արևմուտքի հետ և, դատելով առաջին անձագանքներից, տեսնում ենք, որ դա նրանք հաջողվում է»,- նշել է վերլուծաբանը։
Հարցին, թե ինչ զիջումների մասին կարող է խոսք լինել՝ քաղաքագետը հավանական համարեց և՛, այսպես կոչված, միջանցքների, և՛ անկլավների հարցը, բայց որ ամենակարևորն է՝ ադրբեջանցի փախստականների վերադարձի իրավունքի հարցը։
«Ընդ որում, երբ ասում եմ միջանցք, դա չի նշանակում միջանցք այնպես, ինչպես Ադբեջանն է դա պատկերացնում, և չի նշանակում այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պատկերացնում։ Կարծում եմ, ինչ-որ միջանկյալ տարբերակ կգտնեն՝ դեմքը փրկելու համար։ Այսինքն, մի այնպիսի լուծում կգտնեն, որ Ադրբեջանը կարողանա այդ ճանապարհներից օգտվել անխափան, բայց բոլոր միջազգային փաստաթղթերով դա կհամարվի ՀՀ սուվերեն տարածք։ Այսինքն, կլինի մի միջանկյալ լուծում, որը հնարավորություն կտա և Հայաստանի, և Ադրբեջանի իշխանություններին իրենց ժողովուրդներին դա ներկայացնել որպես հաղթանակ»,- է նշեց վերլուծաբանը։
Դիտարկմանը, թե տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների միջև անմիջական կապ է եղել, արդյո՞ք դա նշանակում է, որ վերադարձվող գերիների ցանկը համաձայնեցված է և ՀՀ իշխանությունները համաձայնություն են տվել, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է մնա Ադրբեջանում՝ նա նշեց, որ ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը վերադարձնում է այն գերիներին, որոնք իրենց այլևս «պետք չեն»։ «Ադրբեջանը պահել է այն գերիներին, որոնց հետագայում կարող է օգտագործել Հայաստանի դեմ միջազգային ատյաններում՝ դատական հայցեր ներկայացնելու համար։ Այսինքն, այդ իմաստով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է իրենց, և իրենք դա օգտագործելու են, իսկ մեր զինվորականները արդեն պետք չեն։ Այսինքն, այստեղ ոչ թե մեր իշխանությունների ցանկությունն է, այլ ադրբեջանական կողմի։ Ես վստահ եմ, որ այս փուլում նույնպես թելադրող կողմը եղել է ադրբեջանական կողմը»,- արձանագրեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։
ՊԵԿ-ից տեղեկացնում են․
«Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում 2023 թ. դեկտեմբերի 5-ից սկսվել է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների գործընթացը: Գործընթացն ընթանում է բնականոն հունով, դեկտեմբերի 8-ի դրությամբ արդեն իսկ մաքսային ձևակերպում է ստացել մոտ 700 ժամանակավոր ներմուծված ավտոմեքենա: Ներկա պահին շահառուների կողմից պետական բյուջե է վճարվել մոտ 1 միլիարդ ՀՀ դրամ:
Կոմիտեն հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման գծով պետական աջակցության ծրագրից շահառուները կարող են օգտվել դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ մաքսազերծելով տրանսպորտային միջոցները Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, երկուշաբթիից-շաբաթ, ժամը` 08:30-19:00-ն:
Հավելյալ հերթերից և կուտակումներից խուսափելու, ինչպես նաև Հյուսիսային մաքսատուն-վարչությունում պատշաճ և արագ սպասարկում ապահովելու նպատակով ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին մաքսային ձևակերպումներն իրականացնել հնարավորինս շուտ և ժամանակին՝ գործընթացը չթողնելով սահմանված ժամկետի վերջին օրերին»:
Բրյանսկի գիմնազիայում կրակոցներ են հնչել դասաենյակներից մեկում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել կենսաբանության ուսուցչուհու՝ Օֆելյա Մկրտչյանի դասաժամին։
26-ամյա ուսուցչուհին իրենով ծածկել է երեխաներին, ինչի պատճառով էլ վիրավորվել է։ Այս մասին Info24-ի թղթակցի հետ զրույցում ասել է գիմնազիայի նախկին սան Ալեքսանդր Սիմոնովը։
Հինգշաբթի հայտնի է դարձել Բրյանսկի հինգերորդ գիմնազիայում տեղի ունեցած հրաձգության մասին։ Ութերորդ դասարանցի աշակերտուհին դասի է եկել որսորդական հրացանով և կրակ բացել՝ սպանելով դասընկերներից մեկին, իսկ հետո ինքնասպան է եղել։
Ինչպես հայտնում է Metro-ն, հարձակման ժամանակ կենսաբանության ուսուցչուհի Օֆելյա Էդվարդովնան իրեն հերոսաբար է պահել։
«Հրաձգությունը տեղի է ունեցել նրա դասին: Նա երեխաներին պաշտպանել է իր մարմնով, ինչի պատճառով էլ վիրավորվել է: Նա հիանալի ուսուցիչ է, նա միշտ ամեն ինչ անում է երեխաների համար, նա շատ երիտասարդ է, նա նոր է եկել՝ երեք-չորս տարի առաջ: Նա բոլորի հերոսուհին է»,- պատմել է գիմնազիայի աշակերտուհիներից մեկը։
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի նիստի ժամանակ կառավարության ղեկավարը, փաստացի, խուսափեց իմ հարցի պատասխանը հնչեցնելուց։ Եվ քանի որ կառավարության հետ հարց ու պատասխանի ձևաչափը հնարավորություն չի տալիս հարց տվողին ներկայացնել իր ամփոփիչ առարկությունը, և վերջին խոսքը պատասխանողն է ասում, հարկ եմ համարում արձանագրել․
1․ Կառավարության ղեկավարը, ինչպես միշտ, խուսափեց Արցախ, Արցախի Հանրապետություն, Արցախի ինքնորոշում բառերն արտաբերելուց՝ ուղղակի վախենալով բարձրաձայն ընդունել խորհրդային միության օրենքներով Արցախի ինքնորոշման փաստը։
2․ Փաստորեն, նա նաև հաստատեց, որ Արցախի Հանրապետության ապագայի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ մի ռազմավարություն չունի․ նրանց «ռազմավարական անելիքն է Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ամրապնդելը», և նրանց ծրագրերում Արցախի համար ապագա չկա։
Այդ դեպքում հարց է առաջանում․ ինչո՞ւ էին Ազգային անվտանգության ռազմավարության ծրագրում խոստանում , որ «Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ»։
Ինչո՞ւ էր գնում Արցախ ու հայտարարում, որ Արցախը Հայաստանը է և վերջ։ Ինչո՞ւ էր Շուշիում տրնգի պարում, երբ ընդամենը ամիսներ անց Արցախի ժողովրդի փոխարեն որոշում էր կայացնելու ու հանձներ Արցախը՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Միանշանակ ուզում էր ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովրդի գլուխը ինքն է, սակայն իր անգրագիտության պատճառով հանձնեց, հայաթափեց Արցախը և դեռ փորձում է սահուն խուսափել պատասխանատվությունից՝ ցանկանալով լռեցնել բոլորին, ովքեր հիշեցնում և հիշեցնելու են՝
– ում իշխանության ժամանակ սկսվեց պատերազմը՝ 2020 թ․,
– ով ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ 2020 թ․,
– ով հրահանգ տվեց ետ քաշել հայկական զորքերը այն դիրքերից, որտեղ կանգնած էին նրանք՝ այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 1-ին կետում ամրագրված է․ «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»․
ով տվեց այդ հրահանգը՝անտեսելով այն փաստը, որ յուրաքանչյուր սանտիմետր հողակտորը հետագայում հիմք է հանդիսանալու սահմանազատման, սահմանագծման համար՝ 2020-2023 թթ․,
– ում իշխանության օրոք ադրբեջանական զորքերն անարգել ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և դիրքավորվեցին, ինչպես իրենց էր հարմար ՝ 2020-2023 թթ․,
– ում կառավարման տարիներին Ադրբեջանը շրջափակեց Արցախը և ամբողջովին հայաթափեց այն՝ ցեղասպանության, էթնիկ զտումների բացահայտ քաղաքականությունն իրականացնելով՝ 2022-2023 թթ․։
Պատասխանն ակնհայտ է՝ պարզ իրականություն, աքսիոմա․ 2018 թ․ մայիսից մինչև այսօր նրանք՝ քպ-ն է իշխանության ղեկին, և նա է գերագույն պատասխանատուն։
3․ Հայաստանի ներկայիս իշխանության կողմից Արցախի նկատմամբ անտարբերության մտքին երեկ կառավարության ղեկավարը հակադարձեց մեկ բառով՝ երախտամոռություն՝ թերևս նկատի ունենալով և փորձելով շահարկել այն սոցիալական աջակցությունը, որ Հայաստանի Հանրապետությունը տրամադրել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ Արցախի կործանման պահին և կործանումից հետո։ Սակայն այդ աջակցությունը ոչ նրանն է, ոչ էլ իշխանությանը, այլ ողջ ժողովրդինը, ժողովրդի հարկերն ու նվիրատվությունը։
Եվ փաստացի, կառավարության ղեկավարը, չկատարելով իր խոստումները՝ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր ներկայացնելով, այսօր փորձում է կոմպենսացնել սոցիալական ծրագրերով։
Հիմա ո՞վ է երախտամոռը։
Անկասկած նա, ով ոչ միայն խոստանում և չի կատարում, այլ նաև հրաժարվում է իր խոսքերից։
Այստեղից պարզ հետևություն՝ քպ-ի ապագա կա ապագա ծրագրում Արցախի համար ապագա չկա։ Նրանք ստել են և շարունակում են ստել մինչև այսօր, այնինչ ստեղծված աղետալի իրավիճակում պարտավոր էին ընդունել իրենց սխալները և կամ հեռանային, եթե հասկանում են՝ ինչ է արժանապատվությունը, կամ հետևողականորեն ռազմավարություն իրականացնեին նշված ուղղություններով․
– Արցախյան հակամարտությունը ավարտված չէ, Ադրբեջանն իր հանցավոր գործողություններով ավելի է խորացրել այն և պետք է խստորեն պատասխանատվություն կրի միջազգային նորմերի համաձայն,
-Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանել բոլոր ինստիտուտների գործունեությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Արցախի ժողովրդի կարգավիճակի և հետվերադարձի հարցի վրա,
-բանակցություններն ընդունված և ընդունելի ձևաչափով այլընտրանք չունեն։
Արցախի հարցը չի փակվել, և դրա կարգավորման ռազմավարության մշակման պատասխանատուները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանություններն են։
Այստեղ հապահեղը կործանարար կլինի Արցախի համար և Արցախը հանձնողի, հայաթափողի խարանը ընդմիշտ կմնա Հայաստանի այսօրվա իշխանության ճակատին՝ գրվելով հայոց հազարամյա պատմության մեջ»։
Ռուս սենատորները պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ ուղիղ, տեսաալիքներով և դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա, РИА Новости-ին ասել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Պատասխանելով գործակալության հարցին, թե կա՞ն երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիրների միջև՝ Կարասինը նշել է. «Իհարկե, կան շատ ակտիվ հարաբերություններ՝ և՛ ուղիղ, և՛ տեսաալիքներով, և՛ դեսպանատների միջոցով՝ կանոնավոր»։
Ի պատասխան ճշտող հարցին, թե խոսվե՞լ է արդյոք խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, ռուս սենատորն ընդգծել է, որ «մենք այս մասին չենք խոսում և չենք մտածում»։ «Մենք մտածում ենք (մեր) հարաբերություններն իմաստալից և ակտիվ դարձնելու մասին», — ասաց նա:
Միաժամանակ, Կարասինն ընդգծել է, որ Հայաստանի պատվիրակության՝ ՀԱՊԿ ԽՎ չգալու որոշումներն ընկալվում են «ափսոսանքի զգացումով»։
Միաժամանակ հաշվի է առնվում նաև Երևանի դիրքորոշումը, որ երկիրը մնում է ՀԱՊԿ անդամ, հավելել է նա։ «Բայց նման որոշումը, (ՀԱՊԿ ԽՎ չգալ-խմբ.) բնականաբար, ափսոսանքի զգացում է առաջացնում։ Մենք կցանկանայինք, որ նրանք մասնակցեին»,- եզրափակել է ռուս օրենսդիրը։
Ավելի վաղ, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտարարել էր, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի այցին, ինչպես նաև 16-րդ լիագումար նիստին։
Եվրամիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել: Այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ այսօր հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, գրում է «1lurer.am»-ը։
Նա նաև շեշտել է՝ ԵՄ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանում գործող դիտորդական առաքելությունը: Այս տարվա փետրվարից Հայաստան եկած 100 հոգանոց առաքելությունը, ըստ Մարագոսի, նպաստել է սահմանային լարվածության թուլացմանը․
«Մենք պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարվա վերջին կամ եկող տարեսկզբին՝ ոչ մահաբեր ձևաչափի աջակցության ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար: Եվրամիությունն ամբողջությամբ հասկանում է հայ հասարակության հետաքրքրությունը ռազմական ոլորտում Երևան-Բրյուսել գործակցությունը զարգացնելու առումով, մենք հասկանում ենք նաև առկա մտահոգությունները։ Դա է պատճառը, որ ցանկանում ենք դերակատարում ունենալ խաղաղության օրակարգում։ Հիմա մենք աշխատում ենք զարգացնելու համագործակցությունը «Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով»:
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ:
Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Փ.-ն իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, միջնակարգ դպրոցից տեղափոխել է իրենց բնակարան, հանել է նրա հագուստը, հագին թողել միայն կիսավարտիքն ու շապիկը և տեղափոխել շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց: Մոտ 2 ժամ 30 րոպե դստերը պահել է կողպված խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում:
Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Փ.-ի կողմից դստեր նկատմամբ նման գործողությունները կրել են պարբերական բնույթ:
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Փ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Ա.Փ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը: Ա.Փ.-ի իննամյա դուստրը տեղափոխվել է երեխաների պաշտպանության կենտրոն:
Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը:
Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու և այն փակուղի մտցնելու նպատակ ունեցող այս գործողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.