23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։
Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում մարտի 1-ին կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
«Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք կունենան Հայաստանի քաղաքացիություն։ Հետևաբար, մեր հայրենակիցները ժամանակ շահելու նպատակով պետք է սկսեն դիմել քաղաքացիություն ստանալու համար, որից հետո, երբ կսկսվի բնակարանային աջակցությունը, նրանք բնակարանը ձեռք բերելուց հետո 10 տարի այնտեղ ապրելու իրավունք կունենան, իսկ այնուհետև կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր»,-պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ 10 տարվա ընթացքում՝ բացառությամբ անչափահասների, աշխատունակության տարիքում գտնվող անձինք աջակցության գումարը պետք է վերադարձնեն, որից հետո, ըստ ծրագրի պայմանի, նրանք ամբողջությամբ ձեռք կբերեն այդ սեփականության իրավունքը։
Այս պայմանը չի վերաբերում անչափահասներին, իսկ կենսաթոշակառուների և այլ խոցելի խմբերի համար կլինեն որոշակի արտոնություններ։
Փոխնախարարի խոսքով՝ մեկ անձի հաշվով աջակցության չափը կկազմի 3 միլիոն դրամ։
Անդրադառնալով փուլային տարբերակով իրականացվելիք ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկված խմբերի ընտրությանը՝ Խաչատրյանը շեշտել է, որ, հաշվի առնելով ծրագրի մասշտաբայնությունը, ինչպես նաև բնակարանային ֆոնդի առկա իրավիճակը Հայաստանում, պետք է կառուցապատումներ իրականացվեն, ինչը նշանակում է, որ ամիսների ընթացքում հնարավոր չէ լուծում տալ խնդրին, և գործընթացը կարող է հինգ տարի տևել։
Ուստի, առաջին հերթում ընդգրկվել են երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, իսկ երկրորդ փուլով աջակցությունը կտրամադրվի ըստ երեխաների թվի նվազման, ինչպես նաև ընտանիքի անդամների թվի մեծության։
Ըստ էության, աջակցությունից օգտվելու հնարավորություն կունենան ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձինք՝ անկախ նրանից, թե երբ են տեղահանվել՝ բացառությամբ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների, որոնց համար արդեն իրականացվում է բնակարանային ապահովման ծրագիր։
Փոխնախարարը հայտնեց նաև, որ քննարկման արդյունքում կլինի բնակավայրերի որոշակի ցանկ, այդ թվում՝ գյուղական և քաղաքային, որոնց դեպքում, հնարավոր է, պետությունն ավելի մեծ աջակցություն տրամադրի։
Հարցին՝ ի՞նչ տեղի ունեցավ, որ իշխանությունը պաշտոնավարման 6-րդ տարում «գլխի ընկավ», որ, օրինակ, ռուս սահմանապահները խնդրահարույց են «Զվարթնոցում»՝ ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան վեց տարիների ընթացքում, ոչ թե վեց տարի հետո, այլ՝ տարիների ընթացքում, հետևաբար, յուրաքանաչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, որոշումներ և գործողություններ, այս համատեքստում պետք է դիտարկենք յուրաքանչյուր գործողություն։
Հիմա նույն տրամաբանությամբ, ցավոք, ուշ գլխի ընկանք, որր ՀԱՊԿ անվտանգային կառույցը չի աշխատում։ Սա նշանակում է, որ պահին խնդիր է առաջանում, պետք է գնալ ու խնդիրը լուծել, չթողնել այդ խնդիրը մեզ հետ մնա տասնամյակներ, ինչպես եղել է»։
Հարցին՝ Ներքին Հանդում, այլ մարզերում տեղակայաված ռուս սահմանապահների հարցը նույնպե՞ս քննարկման ենթակա է, նա ասաց. «Ցանկացած հարց, որը կապ ունի ՀՀ սահմանների պաշտպանության, սուվերենության, ինքիշխանության, անվտանգության հետ, միշտ մեր քաղաքական թիմի օրակարգում է։ Այդ քննարկումները չեն էլ դադարել։ Մշտապես, վերջին տարիներին մենք լարվածություն և խնդիրներ ունենք ՀՀ սահմանային հատվածներում, դրա հետ առչություն ունեցող ցանկացած հարց մշտապես քննարկման առարկա է»։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներքո գործող Caliber.Az կայքը սպառնում է ՀՀ-ին և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը՝ զգուշացնելով, որ եթե Երասխում՝ Նախիջևանի սահմանի մոտ վերսկսեն մետալուրգիական գործարանի շինարարությունը» կհայտնվեն կրակի տակ, քանի որ «Բաքվի համբերությունը հասել է վտանգավոր սահմանագծի»։
Նշվում է, թե «առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու»՝ հինգ մեքենաներով Հայաստանի կողմից մետալուրգիական գործարան է այցելել Եվրամիության առաքելության (EUMA) խումբը՝ կազմակերպության դրոշով, ինչը կայքին հայտնի է դարձել։
Ըստ կայքի տեղեկությունների՝ եվրոպացի «հետախույզ-դիտորդները» փորձում են վերսկսել մետալուրգիական գործարանի շինարարությունը, որի համար արվել են արևմտյան ներդրումներ, ինչին Ադրբեջանը դեմ է։
«Այս ուղղությամբ իրավիճակի սրումը նույնպես տեղավորվում է Հարավային Կովկասում Արևմուտքի կործանարար գործողությունների սխեմայի մեջ։ Ակնկալվում է, որ EUMA-ն իր դրոշը կբարձրացնի ատոմակայանի վրա, որպեսզի Ադրբեջանի կողմից կրակ չլինի: Մենք նրանց անմիջապես զգուշացնում ենք՝ եթե այդ վտանգավոր օբյեկտը կառուցվի Ադրբեջանի սահմանին, այն կքանդվի ու կոչնչացվի՝ բոլոր նրանց հետ, ովքեր կլինեն դրա շրջագծում` հայ զինվորականներն ու եվրոպական նեոխաչակիրների հորդան, որոնք կլինեն մեր սահմաններին…Ադրբեջանի համբերությունը հասել է վտանգավոր սահմանագծի»,-նշվում է հրապարակման մեջ։
Կառավարության նիստում ներկայացվեց նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով դեղատոմսերը դուրս գրել էլեկտրոնային տարբերակով:
«Սա կբերի ինքնաբուժության նվազման, որակյալ, արդյունավետ և նպատակային բժշկական օգնության տրամադրման, բժշկական կազմակերպություններում ավելորդ հերթերից խուսափման, բնակչության իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի, վերահսկողության բարձրացման»,- ասաց զեկուցող առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։
Նա նշեց, որ այս որոշումը վերաբերում է 470 դեղամիջոցի։ Մարտի 1-ից այդ դեղամիջոցները կարող են ձեռք բերել էլեկտրոնային տարբերակով։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այս փուլում ամեն ինչ չէ՞, որ քաղաքացիները դեղատներից ձեռք են բերելու դեղատոմոսով կամ էլեկտրոնային դեղատոմսով, այսինքն շարունակելո՞ւ են մնալ դեղամիջոցներ, որոնք մարդիկ ուղղակի կարող են ազատ վաճառքի ձևով գնել։
«Այո, ճիշտ եք։ Ընդհանուր թվաքանակից մենք փակում ենք մոտ 20 տոկոս դեղարայքների ցանկը, որոնք պետք է դուրս գրվեն էլեկտրոնային դեղատոմոսով»,- ասաց Արտակ Ջումայանը։
Նա հստակեցրեց, որ ներկայացված նախագծով 2025 թվականի հունվարի 1-ից անցնելու են ամբողջ դեղորայքների դուրս գրմանը էլեկտրոնաին եղանակով։
«2025 թվականի հունվարի ևս 2566 դեղանվանում կանցնեն էլեկտրոնային դեղատոմոսով»,- ասաց փոխնախարարը։
Նա տեղեկացրեց, որ ընդհանուր 3370 գրանցված անվանում կա, որից 2566-ը պետք է դուրս գրվեն դեղատոմոսով։
Առավել մանրամասն՝ նախագծում (26-րդ հարց)։
Նախ որևէ մեկը չի հայտարարել թե ներքին հանդը ՌԴ պատասխանատվության գոտին է եղել։ ԱԺ-ում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե իշխանության տարբեր պաշտոնյաներ, այդ թվում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, հայտարարում էին, որ Ներքին Հանդն հանդիսանում է ռուսական պատասխանատվության գոտի։
«Ինչ է նշանակում՝ ՀՀ որևէ հատված հանդիսանում է երրորդ երկրի պատասխանատվության գոտի, ռուսական զորքերն այնտեղ ինչ մանդատով են կանգնած, իրավական ինչ պայմանագրի հիման վրա, ինչ պատասխանատվություն ունի»,- հետաքրքրվեց պատգամավորը։
Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց,
որ այս միջադեպով հնչել է ահազանգ և այդ ահազանգը քննվում է, հասկանալու համար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը։ «Այդ քննության արդյունքում կհասկանանք՝ կա խոչընդոտ, թե չկա խոչընդոտ, մնացած հարցերի պատասխաններն էլ վստահաբար տեղավորվում են այդ համատեքստում»։
Աննա Գրիգորյանը պնդեց իր հարցը, թե ռուս սահմանապահը, որ կանգնած է Ներքին Հանդում՝ ինչ մանդատ ունի, որևէ գործողություն կանխարգելելու մանդատ ունի, թե ոչ։ «Եթե հայտնվել է այնտեղ, պետք է չէ ինչ որ պայմանագիր լինի, որի արդյունքում հայտնվել է այնտեղ»։
Փաշինյանը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանն սպոնտան ձևով են ձևավորվել՝ «ձեզ հայտնի իրադարձությունների բերումով»։
« Տվյալ դեպքում՝ ռուս սահմանապահների մանդատ և պայմանագիր գոյություն չունի, եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ապա սրանից նաև համապատասխան հետևություններ պետք է արվեն»,- ասել է երկրի վարչապետը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որ «չնայած ռուս զինվորականների ներկայության Սյունիքի Ներքին Հանդ գյուղի մոտ, ռուսական կողմը չի կարողացել կանխել վերջին միջադեպը»։
«Մենք բացառապես բացասական ենք գնահատում նման հայտարարությունները։ Սա առաջին անգամը չէ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը խեղաթյուրում է փաստերը, պարզապես, կարծում եմ, Արևմուտքում որևէ մեկին հաճոյանալու համար։ Միգուցե մենք կարող ենք ինչ-որ պատճառներ գտնել Ռուսաստանին քննադատելու համար։ Ներքին Հանդի տարածքում ռուս զինվորականներ չկան: Այնտեղ, հայկական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, 2021 թվականին տեղակայվել է ԱԴԾ սահմանային ծառայության դիրք։
Բայց միևնույն ժամանակ, այժմ, ինչպես գիտենք, Հայաստանում հետաքննություն է տարվում սահմանագոտում սադրանքները կանխելու և զսպվածություն պահպանելու հրամանի կատարման վերաբերյալ։ Ռուս սահմանապահներին նսեմացնելու փորձերը համարում ենք հակաարդյունավետ, քանի որ նրանք 30 տարի հսկում են հանրապետության սահմանները և բազմիցս ապացուցել են իրենց պահանջված լինելը։
Ի տարբերություն մեր սահմանապահների, ԵՄ կեղծ դիտորդները չեն անում այն, ինչի համար այնտեղ են: Նրանց հիմնական զբաղմունքը Ռուսաստանի և Իրանի հետախուզական գործունեությունն է։ Եվ, իհարկե, մի փոքր ինքնափիար»,- ասել է Զախարովան։
“Մի քիչ վստահեք էլի մեր քաղաքական դիրքորոշմանը”: Սա Ալենի այսօրվա խնդրանքն էր ՀՀ լրագրողներին, որոնք ակնհայտորեն պատրաստ չէին ընդունել Ալենի բացահայտ մանիպուլյացիաները: այս մասին գրել է Արտակ Զաքարյանը.
«Ինչպե՞ս վստահեն դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող, քաղաքական ցինիզմի անգերազանցելի ապիկարներին, ովքեր երկիրը հասցրել են ողբերգության ու միջազգային մուրացիկության: Իր հայրենի Ակնաից (Աղդամ) խրոխտ լուսանկարներ հրապարակած, բանակցային փոխզիջումները մերժող, իսկ հիմա հայկական Արցախն ու Հայաստանի ապագան ուրացող ԱԺ նախագահի աթոռին կցված կերպարը՝ խնդրում է վստահել իրենց դիրքորոշմանը:
Հայաստանը կանգնած է ծանր իրադարձությունների շեմին, որի հեղինակները թքած ունեն մեր քաղաքացիների կյանքի և ունեցվածքի վրա: Այնպես ինչպես չեն մտածել արցախահայության կյանքի և ունեցվածքի մասին: Նիկոլի իշխանության տերերն ունեն իրենց հստակ շահերը, որոնց համար Արցախն ու Հայաստանը պատրաստ են զոհաբերել:
Նիկոլը, Ալենը և մյուսներն ընդամենը քաղաքական կատարածուներ կամ վարձկաններ են այդ հարցում: Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունների ֆոնի վրա, հակառուսականություն սերմանելով՝ հերթական “քաղցր թույնն” են լցրել Հայաստանի քաղաքացիների թեյի բաժակի մեջ: Իսկ սրանք, այդ բաժակը հեռանելու փոխարեն՝ վարպետորեն խառնում և հրամցնում են հայ ժողովրդին:
Հայաստանի շահերի, տարածքների և հայ զինվորի արյան հաշվին իշխանություն պահելու առևտուր անողները՝ չեն կարող գիտակից քաղաքացիների մոտ վստահություն ունենալ:
Հ.Գ.
Իշխանությունների վերջին շրջանի տարբեր հայտարարությունների տողատակերից կարելի է ենթադրել, որ առաջիկայում, սահմաններում կազմակերպված ռազմական գործողություններ կարող են լինել: Մեղավորն ինչպես միշտ կլինեն նախկինները, ռուսները, և բանակային ստորաբաժանումները»:
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող նախաքննությամբ պարզվել են 2024թ․ փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի մի շարք էական հանգամանքներ։
ՔԿ-ից մանրամասնում են, որ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ա․ Զաքարյանի միջև։
Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում։ Ստացած հրազենային վիրավորումից զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա․ Զաքարյանը մահացել է։
Զինծառայող Ս․ Պ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։
Վարչապետը արձանագրել է, որ ՀԱՊԿ-ին փաստացի մեր չմասնակցությունը իրենից ներկայացնում է սառեցած հարաբերութուններ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այո, մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Չե՞ք ուզում գաք նայեք որն է, դուք ՀՀ սահմանը ճանաչու՞մ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամագրվելով ո՞ր սահմանով է անդամագրվել, քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը ինքն իրեն անջատել է և չի աշխատում»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Սիմոնյանը պատասխանեց․
«Սպասում ենք, տեսնենք ինչ կլինի, ուզում եմ մի քիչ վստահեք ներքաղաքական դիրքորոշմանը ու մարտավարությանը, վստահեք մի քիչ էլի։ Շատ բաներ կան, չեմ կարող բարձրաձայն ասել, բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը, զայրույթը, վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ լիովին կիսում եմ ես և ՀՀ իշխանությունները։
Չեմ հասկանում այն տրամաբանությունը, որ անընդհատ երազում ենք ինչ-որ երկրի կցորդ լինենք։ Ես կարծում եմ, որ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունը ապահովելն է ու ամբողջը զամբյուղի մեջ չդնելը։ Մենք այդպես արեցինք ու երբ եկավ x պահը, երբ վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի, պարզվեց մեր դաշնակիցը դա թույլ տվեց ու նաև շատ բաների վրա աչք փակեց։
Հետո էլ մեզ մեղադրեց՝ ժամանակագրությունը խախտելով, թե իբր մեր պատճառով էր։ Գուցե իրենց երկրում, որտեղ կա 12 ժամային գոտի, բայց Հայաստանում բոլորը գիտեն՝ երբ ինչ տեղի ունեցավ։ Այդ փորձը այստեղ չստացվեց ու դա հակառուսական ալիք բարձրացրեց ՀՀ-ում այն աստիճանի, որ ռուս պատգամավորներին պաշտպանող ընդդիմադիրները իրենց թույլ չէին տալիս խոսել դրա մասին։ Դա հո մենք չարեցինք, դա արեցին իրենց գործողությունները, այն սուտը, որ լցնում էին էկրաններից, երբ մարդիկ, ովքեր մեզ չեն սիրում, ասում էին դա սուտ է»։
Կրեմլը մտադիր է ամբողջությամբ հստակեցնել Երևանի դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու հարցում, քանի որ այդ կազմակերպության կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ։ Այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին հարցին:
Լրագրողների այն հարցին, թե այս կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո հստակություն կա՞ ՀԱՊԿ-ի գործունեությանը Հայաստանի հետագա մասնակցության հարցում, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, դեռ չկա։ Այստեղ մենք բավականին հաճախակի շփումներ ենք ունենում մեր հայ գործընկերների հետ, և, իհարկե, դա կհստակեցնենք»։
«Որովհետև եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա նման ռեժիմ («սառեցված անդամակցություն» — Խմբ.) դե յուրե պարզապես գոյություն չունի ՀԱՊԿ ծրագրում։ Մենք կշփվենք, կիմանանք», — հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։
«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»։
Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «այս պահին դա չի քննարկվում»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.