23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախ սպասենք պաշտոնական մարմինների արձագանքին, որից հետո մենք կսկսենք գնահատականներ հնչեցնել։ Այսպես է արձագանքել քպական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ պատասխանելով 4 գյուղեր անհապաղ հանձնելու մասին Բաքվի հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին։
Լրագրողը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե հայկական կողմն ինչպես է գնահատում Բաքվի պահանջը ու արդյոք հնարավոր է որեւէ գյուղի հանձնումը նախքան սահմանազատման գործընթացը։
«Շատ կարեւոր եմ համարում, որ փոխանցվող ինֆորմացիան լինի երկկողմանի։ Պետք է խնդրեմ, որ սպասեք մեր պատկան մարմինների պաշտոնական արձագանքին, որից հետո մենք կսկսենք գնահատականներ հնչեցնել»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։
Այդուհանդերձ, Վ. Հակոբյանն անվիճարկելի է համարել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն սահմանազատման ու սահմանագծման գործընթաց։
«էն, որ մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը , սա ևս անվիճարկելի է, էն որ մեզ փորձելու են ներքաշել, սադրել , մեզանից ստանալ անկայունություն, սա ևս , կարծում եմ, որ նոր բան չէ։ Էն որ տարբեր ուժային կենտրոններ կարող է շահագրգռված չլինեն, որ ՀՀ-ն իր անվտանգային հարցերը կարգավորի , սա ևս նորություն չէ, բայց խնդրում եմ բոլորիս, որ սառնասիրտ գնահատենք իրավիճակը և իրականության մասին , ավելի շատ խոսենք քան մեկնաբանենք ինչ որ հայտարարություններ»,- նշել է պատգամավորը։
Նշենք, որ տվյալ պարագայում տրականությունն այն է, որ մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ Սահմանազատման գործընթացի շրջանակներում կլուծվի նաև Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերի (Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու և Տիգրանաշեն (Քարքի-ադրբ.) ազատագրման հարցը։
Պաշտոնական Երեւանն առ այս պահը չի արձագանքել։
ՔՊ-ական պատգամավորն այդպես էլ խուսափել է ասել, թե արդյոք առանց սահմանազատման հնարավոր համարում են որեւէ տարածքի զիջում Ադրբեջանին, ու խորհուրդ տվել՝ չտրվել ապատեղեկատվության։ Սակայն չի հստակեցրել, թե որն է համարում ապատեղեկատվություն, Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը նման հայտարարություն չի տարածել ու ադրբեջանական ԶԼՄ-ներն են ապատեղեկատվություն տարածել, թե Բաքվի պահանջի մասին հայ հանուրյանն իրազեկելն է համարում ապատեկատվություն։
Իշխող խմբակցության պատգամավորը, այսքանով հանդերձ, նշել է, թե ցանկացած գործընթաց պետք է լինի տրամաբանության մեջ, ցանկացած գործընթաց համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության շահերին։
«Ուզում եմ տեղեկացնել սահմանազատման եւ Սահմանագծման պրոցեսը ողջ աշխարհում լինում է այնպես, որ տարածքներ հետ են գնում առաջ կամ հետ գալիս։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ՀՀ պետական շահը գործի»,- ասել է նա։
Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է՝ ԲԿ-ներից մեկում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի մահվան մասին։
«ԱՀԱԶԱՆԳ
Այսօր, ըստ մեր հավաստի աղբյուրների Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառու (Հ..Կ Տ…Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Հավելեմ, որ ըստ միջազգային ցուցանիշի ջրծաղիկ վարակից մահացությունը արձանագրվում է 60000 դեպքից 1 -ի մոտ:
2020թ հունիսն ՀՀ առողջապահության պատասխանատուն փստում էր, որ« Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում նորմայի սահմաններում է »։ ՀՀ կառավարություն, առողջապահության նախարարություն, այս մահվան դեպքը գալիս է համալրելու այն կարծիքը, որ ձեր վարակ մասնագիտական, կադրային քաղաքականությունը Հայաստանում մեղմ ասած կործանանար է: Դուք խառնել եք առաջնայինը երկրորդայինի հետ, ձեր ներկայացրած ծրագրերը ժամանակավրեպ են և միայն գլխացավանք են առաջացնում հանրության համար, դուք համարում եք, որ ջրծաղիկը կառավարելի վիրուսային վարակ է, բայց ինը տարեկան երեխա է մահանում:
Հ.Գ. վերանայեք ձեր բոլոր ծրագրերը, այլապես այս մահերը մտնելու են նաև ձեր բակերը: Մեր մասնագիտական թիմը այս պահին պատրաստում է հարցում պատկան մարմիններին սույն մահվան դեպքի մասնագիտական մանրամասնութունները պարզելու համար
»,- գրել է ԱՆ պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը։
1918-24 թթ. մեր նորագույն պատմության դժբախտությունների, կորուստների ժամանակահատվածն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանն՝ անդրադառնալով իր հեղինակած «Հայոց պատմություն» գրքին։
Դիտրակմանը, թե այսօրվա իշխանությունները պնդում են, որ ժողովրդավարության հաստատման տարիներ են՝ նա պատասխանեց. «Իսկ իշխանություններն ո՞վ են, որ ասեն։ Իմ գրքում գրված է, որ էս ինչ թվին մարդիկ, կաշառվելով, ընկնելով ալիքի տակ՝ սկսած կանգառներից, մինչև սոցցանցեր, հայրենասեր մարդկանց, որոնք պայքարում էին թուրքերի դեմ, ովքեր հայրենիքի համար մտահոգ էին, անվանում էին թուրք, ծախված։ Սենց բան աշխարհում չկա, մարդիկ կային, որ 5000 դրամ էին վերցնում, որ մյուսին ծախված անվանեին», -նշել է Սահակյանը:
Անդրադատռնալով ՌԴ-ի դեմ այսօր տարվող քարոզչությանը՝ նա նաև ընդգծեց, որ Արցախի հանձնումից հետո սոցցանցերում հայտնվում են արտիստներ, կիսաբլոգերներ, որոնք սկսում են նույն բառերով, նույն բաներն ասել։ «Հիմա ես դիմում եմ հանրությանը, հանրություն ջան, եթե տեսնում ես, որ միանգամից մի քանի հոգի նույն բաներն են ասում՝ չե՞ս հասկանում, որ ուզում են քեզ հերթական անգամ մի տեղ տանել։
Ես ազնիվ մարդ եմ, ազնիվ մարդը պատերազմի դեմ է լինում, Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել ու արյուն է թափում, հետևաբար ես չեմ կարող լինել ՌԴ-ին պաշտպանող, բայց այն մարդիկ, որոնք հիմա գրում են՝ Ռուսաստանը սենց…Ռուսաստանը նենց… իսկ դուք ենթարկվում եք այդ ալիքին, վաղը մյուս օրը, երբ նորից պատերազմ լինի, կորուստներ լինեն, Եռաբլուրը էլի մեծացնեն, այդ ամեն բանի համար մեղավորը, ժողովուրդ ջան, դու ես լինելու։ Քեզ ասելու են՝ ձեր ուզածը չարեցի՞, դուք չէի՞ք ասում ՝ Ռուսաստանին հանի էստեղից, հիմա ես էլ հանել եմ Ռուսաստանին։ Ֆրանսիայից, սրանից-նրանից գնացել՝ զենք եմ բերել, ես մեղավո՞ր եմ դրա համար։ Դուք եք լայքել, դուք չէի՞ք ասում՝ հանի։ Մի քանի ամիս հետո, երբ ավեր, ցավ, մորմոք, պատերազմ լինի՝ էդ ամեն ինչի համար մեղավորներն ասելու են՝ ժողովուրդ ջան, դուք եք, դուք էինք ուզում։
Դուք էլի ընկնում եք մանիպուլիացիայի տակ, ու դա անում են մարդիկ, որ հիմա խոսում են էն մասին, թե իրենց խաբեցին։ Հիմա դուք ինչի՞ եք նորից խաբնվում։ Ինչի համար։
Արցախի անցնցում հանձնելը էդ նույն բլոգերներն արեցին, ընդ որում՝ 8 հատ ղարաբաղցի բլոգեր», — հայտարարել է բանախոսը։
Նա նշեց, որ նույն քարոզչությունն է, երբ հիմա ոմանք ասում են, թե «մեկա տալու էին հողերը», ես էլ ասում եմ՝ մեկա չէին տալու։
«Արցախը հանձնելու օրը փողոց է դուրս եկել 4300 մարդ, կես միլիոնանոց Երևանում՝ միայն 4300 մարդ։ Հիմա էլ մարդիկ կան, ասում են՝ Արցախը մեկա տված էր, մեկա տալու էին։ Էդ մարդը գժանոցում փակված չի, ասում է 30 տարի առաջ էին տվել, 30 տարի առաջ դեռ չէին ազատագրել, էդ ո՞նց էին տվել», — տարակուսած ասել է թատերագիրը։
Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի «սպառնալիքներից»։ Այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին: Հայտնում է Sputnik Ռադիոն` հղում անելով RT–ին ։
«Մեծ Բրիտանիան ընդունում է այդ որոշումը (սառեցնել ՀԱՊԿ անդամակցությունը -խմբ.) որպես Հայաստանի սուվերեն իրավունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է նաև համագործակցել եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ ի դեմս Ռուսաստանի պատասխան գործողությունների սպառնալիքների»,– ասել է Հիպին։
Նա բրիտանական խորհրդարանի գրավոր հարցմանն ի պատասխան ընդգծել է, որ Լոնդոնը շարունակելու է սերտորեն համագործակցել Երևանի հետ՝ փնտրելով համագործակցության խորացման ուղիներ:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Վլադիմիր Օլենչենկոն կարծիք է հայտնել, որ այսպիով Արևմուտքն ուզում է Հայաստանին ներքաշել եվրոպական կառույցների մեջ:
«Այդ մտահղացումը դեռ կար, երբ Փաշինյանին իշխանության էին բերում։ Հենց դա է երևի պատճառը, որ նրա ձեռնարկած քայլերն ուղղված են Հայաստանի մեկուսացմանը։ Թեև դա հակասում է պատմական ավանդույթին, բնակչության շահերին և ողջախոհությանը։ ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանով՝ որպես Ռուսաստանին նյարդայնացնող գործիք։
Այս առումով նրանք ինչ-որ մեկին հանձնարարում են բարձրաձայնել իրենց ռազմավարությունը, այս դեպքում ՝ Մեծ Բրիտանիային։ Հաշվի առնելով այն, որ Երևանը դիտարկում է ԵՄ – ին անդամակցելու հնարավորությունը, այդ ամենը կարծես միասնական պլանի տարրեր լինեն»,-RT-ի հետ զրույցում ասել է փորձագետը։
Կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այս մասին «TRT World»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների մասին:
Հարցին, թե ինչպես է գնահատում խաղաղության հեռանկարները, իրական խաղաղության, ամբողջական կարգավորման, ոչ զինադադարի եւ ի՞նչ փուլի են հասել, Արարատ Միրզոյանը պատասխանել է.
«Հիրավի, Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց։ Մենք բանակցում ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, կան նաև այլ քննարկումների հարթակներ։ Կայացել են հանդիպումներ երկրների ղեկավարների մակարդակով, բանակցություններ արտաքին գործերի նախարարների միջև։ Շատ բաների շուրջ մեզ հաջողվել է համաձայնության գալ, բայց կան առանցքային, շատ կարևոր հարցեր, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են իրարից։ Կցանկանայի նշել մի քանիսը՝ առավել կարևորները։
Նախ, առաջինը տարածքային ամբողջականության, սահմանների ճանաչման և հետագա սահմանազատման գործընթացի ապահովման հարցն է։ Երկու երկրները 1991 թվականին ստորագրել և վավերացրել են փաստաթուղթ, որով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանները։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է։
Առանց շատ մանրամասների նշեմ, որ դա այն փաստաթուղթն է, որով ԽՍՀՄ տասներկու հանրապետություններն ընդունել են, որ, նախ, ԽՍՀՄ-ը դադարել է գոյություն ունենալ, և երկրորդ՝ նրանց միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական, միջազգային սահմաններ։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ հանրապետությունների շարքում էին։
Վերջին շրջանի բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, դրա սկզբունքներին, մասնավորապես 2022թ. Պրահայում, հաջորդիվ Սոչիում, Բրյուսելում, նաև այլ առիթներով։
Ուստի, երկու երկրները վերահաստատել են, որ ճանաչում եմ միմյանց տարածքային ամբողջականությունը և համաձայնել են հետագա սահմանազատման գործընթացն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի, 1991թ. սահմանագծի հիման վրա։
Այդուհանդերձ, այժմ, երբ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագրում հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին, նշելով այն, ինչ ես քիչ առաջ նկարագրեցի, ոչ ավելին, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից դժկամություն ստորագրել այդպիսի փաստաթուղթ. նրանք պարզապես տեքստից հեռացնում են այդ հղումը, հատվածը։
Սա առնվազն հարցեր է առաջացնում ՀՀ դիվանագետների շրջանում, քանզի կան կասկածներ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցած ոճրագործություններից, Լեռնային Ղարաբաղից՝ իրենց հայրենիքից հայերի բռնի տեղահանումից հետո, Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Խուսափելու համար նմանօրինակ սցենարից կամ սխալ ընկալումից, եթե դա սխալ ընկալում է՝ Ադրբեջանը կարող է պարզապես ստորագրել իմ նշած տեքստի ներքո, վավերացնել այն»։
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարի մասին խոսելիս՝ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչն Ադրբեջանում փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունները բացատրել է առավելապես տնտեսական և սոցիալական գործոններով։
«Ադրբեջանն այս ընտրությունն անցկացրեց 2023 թվականին տեղի ունեցածի (խոսքն Արցախում սեպտեմբերին իրականացված ռազմական ագրեսիայի մասին է-խմբ․) նկատմամբ հանրության ուժեղ աջակցության ներքո: Միաժամանակ, երկրում աճում է դժգոհությունը սոցիալական վիճակի, լրատվամիջոցների ներկայացուցիչների, և ընդդիմադիր որոշ գործիչների ու առաջնորդների ձերբակալությունների պատճառով»,- «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ընդգծել է Կազլյարիչը։
Ըստ նախկին դեսպանի, Բաքուն փորձելու է «զերծ պահել նախագահ Ալիևին և նրա ռեժիմը որևէ ընդդիմությունից»: Այդ մոտեցումն էլ, ըստ Կազլյարիչի, իր ազդեցությունը կարող է ունենալ Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացի վրա:
«Այն շատ ավելի կդժվարացնի փոխզիջումները։ Եվ դա կարող ենք տեսնել տրանսպորտային միջանցքների, սահմանների, ականազերծման հարցերի շուրջ քննարկումներում»,- նշել է ամերիկացի դիվանագետը:
Նա չի բացառել, որ արտահերթ ընտրության անցկացումը կարող էր կապված լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի հետ՝ պնդելով, թե չի կարծում, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։
Հայաստանն իր հրետանային կարողությունները հզորացնելու նպատակով որոշել է 155 միլիոն դոլար արժողությամբ 155 մմ տրամաչափի 84 միավոր «ATAGS» առաջադեմ հրետանային համակարգ ձեռք բերել Հնդկաստանից, հայտնում է «Army Recognition» պարբերականը։
«ATAGS»-ի հրթիռների հեռահարությունը 48 կմ է։ 2023 թվականին Հայաստանը հրետանային այս համակարգից 6 միավոր էր ձեռք բերել ու պայմանագրեր կնքել հնդկական ընկերությունների հետ «MarG 155» ինքնագնաց հաուբիցների և հակաօդային պաշտպանության «Ակաշ» ամակարգի գնման մասին:
«Հայաստանի կողմից «ATAGS»-ի ձեռքբերումը տեղի է ունենում տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին: Երկիրը ձգտում է արդիականացնել իր զինված ուժերը՝ ի պատասխան անվտանգության ընթացիկ մարտահրավերներին, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հակամարտության: Այս գործարքը ոչ միայն կարևոր իրադարձություն է Հնդկաստանի և Հայաստանի միջև պաշտպանական հարաբերություններում, այլ նաև ցույց է տալիս միջազգային պաշտպանական շուկայում որպես խաղացող Հնդկաստանի ավելացող դերը»,- գրում է պարբերականը:
ասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը չի ընդունում, որ վիրավորել, զրպարտել է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին, երբ նրան անվանել է Հայաստանի ամենահին օլիգարխներից մեկը։
Նրա խոսքով, ասել է այն, ինչ գիտի Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, նույնիսկ վերջին երկու տարում Հայաստանում ապրող ռուսաստանղիների մեծ մասը։
«Նորություն չեմ ասել, որ Գռզոն՝ նույն ինքը Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է ամենահին օլիգարխներից մեկը։ Իսկ բառարանային իմաստով, եթե նայում ենք այդ բառը, ես չեմ հասկանում դրա վիճարկման իմաստը։ Ըստ ամենայնի նուրբ հոգի ունի Խաչատուր Սուքիասյանը, քանի որ վիրավորվում է նրանից, որ հովանավորում է Նիկոլ Փաշինյանին, գուցե չարիք է տեսնում Նիկոլ Փաշինյանի մեջ»,-ասաց Վազգեն Սաղաթելյանը։
Նրա խոսքով, դատարանում կներկայացնեն թալանը, որի մասին ինքը խոսել է։
Հիշեցնենք, որ դատարանի միջոցով Խաչատուր Սուքիասյանը Վ. սաղաթելյանից պահանջում է վճարել 9 մլն դրամ փոխհատուցում վիրավորանքի, զրպարտության համար, ինչպես նաև հրապարակայնորեն հերքմամբ հանդես գալ։
«Ես չեմ հավատում, որ ինքն ինչ-որ բաներից վիրավորվել է։ Ինձանից ամեն առանձին կետով պահանջում է երեք մլն դրամ՝ ընդհանուր առմամբ ինը մլն դրամ։ Ինքը վստահաբար հասկանում է, որ ես օլիգարխ չեմ և չունեմ այդ ինը մլն դրամը։ Ինքը փորձում է ինձ լռեցնել՝ ֆինանսական անհարմարություն ստեղծելով»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարտի 5-ին ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված 05.03.2024թ-ի թիվ 01/1148-24 գրության և կից ներկայացված թիվ 01CA24 փորձաքննության եզրակացության համաձայն «Ցեֆտրիաքսոն-Աստերիա Ինջ. 1գ դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի Հանկուկ Կորուս Ֆարմ Քո., ՍՊԸ, 78 Դաեպունգսանդան-ռո, Դաեսո-մյեոն, Էումսեոնգ-գուն, Չունգչեոնգբուկ-դո Աստերիա ՍՊԸ-ի համար դեղի A00101 սերիան չի ենթարկվել փորձաքննության օրենքով սահմանված կարգով և ՀՀ-ում օրինական ներմուծված լինելու վերաբերյալ բացակայում են համապատասխան տվյալներ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տվյալների բազայում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ առկա է կասկած դեղի նշված սերիայի կեղծված լինելու վերաբերյալ, հանգամանքները պարզվում են։
«Հարգելի´ քաղաքացիներ, քանի որ առկա է հետկանչի ենթակա առաջին դասի թերության կասկած՝ «Ցեֆտրիաքսոն-Աստերիա Ինջ. 1գ դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի A00101 սերիան հնարավոր է կեղծված է, խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից՝ մինչև փորձաքննության ավարտը։
Ներկայացվում են նաև գրանցված/արտադրված և ենթադրյալ կեղծ տարբերակի որոշ տարբերություններ»,- նշում են տեսչական մարմնից։

Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ահազանգում է, որ թշնամի Ադրբեջանը քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն։
«Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ
Պատմությունը կրկնվում է, վանդալները քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև այդ գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն։ Թուրքը մնում է թուրք, ու իր թրքությունն է անում, Իվանյանում վանդալիզմի է ենթարկվել խաչքարը։
Երբ 1920-ին` հայ-ադրբեջանական (թաթարական) բախումների ժամանակ, Խոջալլուն կրկին բնակեցվում է, բնակավայրի արևմտյան մասում հաստատվում են Բերդաձորից (Ղարաղշլաղ), Շուշիի մեծ կոտորածից փրկված հայերը, իսկ արևելյան հատվածում բնավորվում են Եղեգնաձորից (Դարալագյազ) ու Սիսիանից փախած ադրբեջանցիները: Այս երկու հատվածները ապրում էին առանձին, բայց կրում էին նույն Խոջալլու անունը և ենթարկվում էին նույն գյուղխորհրդին, որի նախագահներն են եղել Հովսեփ Ավագյանն ու Բախշի Սարգսյանը («Խորհրդային Ղարաբաղ», 24.10.1990):
Խոջալուի հարավ-արևմտյան մասում գոյություն է ունեցել փոքրիկ հայկական գերեզմանոց /25-30 տապանաքար/, որտեղ ամփոփված են եղել Բերդաձորից այստեղ հանգրվանած հայերի աճյունները: Ինչպես վկայում են ականատեսները, Արցախյան շարժման ժամանակ, երբ հայերը ստիպված էին կրկին լքել հարազատ բնակավայրը ադրբեջանցիները քանդել են հայկական գերեզմանոցը տապանաքարերը լցրել դիմացի ձորը:
Վերը նշված Բախշի Սարգսյանի ծոռ Իշխան Սարգսյանը գերեզմանոցի տարածքում, որտեղ ամփոփված են նաև նրա ազգականներ, հիշատակի խաչքար էր կանգնեցրել»,- գրված է ՊՈԱԿ-ի կայքում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.