23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հրապարակ»-ը զրուցել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի հետ:
— Պարո՛ն Չավուշյան, այս պահին գյուղում ի՞նչ իրավիճակ է: 15 օրից պետք է գյուղն ազատեք: Ինչո՞վ եք զբաղված հիմա: — Հիմա տարհանման աշխատանքներ են իրականացվում: Դեռևս գյուղից չեն հեռացել բնակիչները: Այս պահին դպրոցն ենք ազատում:
— Իսկ ինչպե՞ս եք տարհանելու՝ մեքենաներ տրամադրվե՞լ են:
— Այս պահին բնակիչներին ոչինչ չի տրամադրվել տների համար: Դպրոցն ազատելու համար մեքենա նախարարությունը տրամադրել է:
— Նախորդ անգամ մեզ հետ զրույցում նշել էիք, թե պետությունն ամեն մի անձի համար փոխհատուցում է պատրաստվում վճարել՝ 40 հազար դրամ:
— Այդ գումարը վարձակալական հիմունքներով է տրամադրվելու, մինչև սերտիֆիկատների հարցը լուծվի: Երևան տեղափոխվող մարդկանց պետք է սերտիֆիկատներ տրամադրեն, որպեսզի նրանք տասը միլիոն դրամին համարժեք ծախսեր անեն:
— Գյուղն ունի ավելի քան 200 բնակիչ` 54 ընտանիք: Նրանցից քանի՞սն են մնալու Արցախում և քանի՞սն են Հայաստան տեղափոխվելու:
— 54 ընտանիքից ընդամենը 7-ն է մնալու Արցախում, մնացածը տեղափոխվելու են Հայաստան` տարբեր ուղղություններով՝ Երևան, Սյունիք, և այլն:
— Իսկ այդ 7 ընտանիքը, որ ցանկանում է Արցախում մնալ, որտե՞ղ է բնակվելու:
— Դեռ հստակ չէ, այդ գործերով վաղն ենք զբաղվելու, հավանաբար նրանք հյուրատներում կբնակվեն ժամանակավորապես, մինչև կառուցվող տների հարցը լուծվի:
— Իսկ Դուք որտե՞ղ եք բնակվելու:
— Ստեփանակերտ:
— Հայկ Խանումյանի ասածների վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Նշվում էր, որ Խանումյանը Ձեզ սպառնացել է, որ եթե այրեք տները, փոխհատուցում չեք ստանա, սակայն վերջինս երեկ հարցազրույց է տվել և նշել, որ, այո՛, հորդորել է չայրել տները, սակայն փոխհատուցման մասին խոսք չի եղել: Ի վերջո, եղե՞լ է նման խոսակցություն:
— Հստակ չեմ հիշում, դե երևի եղել է, որ ասել ենք:
— Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ ազերիները կապրե՞ն հայերի տներում: Ի վերջո, նրանք էլ քանդում և զրոյից կառուցում են:
— Այո, նրանք երբեք հայերի տներում չեն ապրի: Շուշիում հիմա չկա ադրբեջանական բնակչություն, չեմ կարող հստակ ասել, սակայն ինձ չի թվում, որ նրանք կապրեն մեր հայերի տներում: Մենք միշտ կառուցել ենք, ստեղծել ենք, էնպես չի, որ մենք սիրում ենք քանդել, պարզապես հանգամանքներն են ստիպում: Շենքի արժեքը չէ այստեղ խնդիրը:
— Ե՞րբ եք պատրաստվում գյուղը լքել:
— Մարդիկ հիմա պատրաստվում են, իրերն են հավաքում՝ «թոփ անում»: Հերթականությամբ պատրաստվում ենք։
«Ազատությունը»՝ որպես դավաճանության մամուլի խոսնակ, Հայկ Խանումյանի հետ միանգամից հայտնվել էր Աղավնոյում` գյուղը հանձնելու ռեպորտաժ սարքելու, օգնելու, որ վռազ-վռազ զտեն հայերին։ «Ազատությունը» Ադրբեջանի բոլոր անցքերում ման է եկել ու գտել է մի ազերի ծեր կնոջ (լավ ա հասցրին, մի քիչ էլ ուշացնեին, չէր լինի), որ պատմի, թե ինչպես է երազում գյուղ վերադառնալ, որ օգնեն Աղավնոն Ադրբեջանցի ցեղասպաններին տան։ «Ազատությունն», իհարկե, չի նշում, որ էդ գյուղի կարմիր տանիքով տները, որ տեսնում եք ռեպորտաժում, Դաշնակցության սարքած տներն են ու որևէ կապ չունի Ադրբեջանից տարիքով մեծ տատիկի հետ։ «Ազատություն լրտեսակայան»՝ Արցախի կորստի, հայ ժողովրդի դաժբախտության ու դավաճանության մամուլի խոսնակը։
#ռադազատությունՀովհաննես Իշխանյան
Սեւանա լճի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շքեղ առանձնատունն է կառուցվում, տեղեկացնում է Aravot.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները:
Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է: Արայիկ Հարությունյանի կառուցվող առանձնատան վերաբերյալ կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն, նա չի պատասխանեց զանգերին ու գրավոր հարցմանը:
Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրում է Հայաստանին «տարբեր պատրվակներով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դանդաղեցնելու մեջ», փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը։
«Մենք նկատում ենք, որ մեր դիրքորոշումները որոշակիորեն մերձենում են, բայց եթե լիներ Հայաստանի անկեղծ մտադրությունը, ապա այս հարցը վաղուց լուծված կլիներ։ Այստեղ բաց հարցեր ու մեծ խնդիրներ չկան, ուստի մենք սա որպես արհեստական արգելակ ենք ընկալում։ Միեւնույն ժամանակ, աշխատանքը, որ Ադրբեջանն իրականացնում է իր տարածքում, վկայում է մեր մտադրությունների լրջության մասին»,- ասել է Բայրամովը թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։ Միաժամանակ նա հավելել է, որ Ադրբեջանը «վճռական է այս նախագծի իրականացման հարցում»։
Բայրամովը հիշեցրել է, որ Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ-ի նոյեմբերի 10-ին եւ 2021-ի հունվարի 12-ի եռակողմ հայտարարություններում կետեր կան ճանապարհների բացման եւ, մասնավորապես, այն ճանապարհների բացման վերաբերյալ, որոնք կապում են Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ, եւ Հայաստանը պատասխանատվություն է կրում այդ ուղղությամբ անցման ապահովման համար՝ առանց Ադրբեջանի նկատմամբ որեւէ սահմանափակում կիրառելու։
Խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին՝ Բայրամովը կրկին հայկական կողմին մեղադրել է «պարտավորությունները չկատարելու» մեջ։
«Պարտավորություններ ասելով՝ նկատի ունեմ այն, որ հայկական զինված ուժերը դեռ չեն լքել Ղարաբաղը։ Հայաստանն այդ պարտավորությունը ստանձնել է եռակողմ հայտարարությամբ։ Հայկական զինված ուժերը պետք է հեռանային, երբ խաղաղապահ ուժերը մտան տարածաշրջան, բայց նրանք դեռ այնտեղ են եւ հերթական անգամ սադրանք կազմակերպեցին,- ասել է նա։- Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ապօրինի հայկական զինված խմբավորումների առկայություն թույլ չի տա։ Այդ պահանջն ուժի մեջ է մնում։ Մենք բազմիցս հայտարարել ենք այդ մասին եւ կարծում ենք, որ հայկական կողմը պետք է լուրջ վերաբերվի դրան»,- հավելել է Բայրամովը։
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել է Նիկոլը, մենակով՝ համարյա մինչև վերջին պահն այն գաղտնի պահելով նույնիսկ իր արտգործնախարարից: Այդ հայտարարության կետերից մեկով հաստատվել է, որ ՀՀ-ն Արցախի հետ կապող նոր ճանապարհ է կառուցվելու:
Դրանից ամիսներ անց Նիկոլի վերջնական ու որոշիչ «դոբռոյով» է հաստատվել այն երթուղին, որը շրջանցում է Բերձորն ու Աղավնոն (այն դեպքում, որ նոյեմբերի 9-ի տեքստում այդ բնակավայրերից հրաժարվելու պահանջ չկար), հակառակ դեպքում Ադրբեջանը չէր սկսի մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց ճանապարհը կառուցել։ Այդ բոլոր համաձայնեցումները նույնպես արվել են հանրությունից գաղտնի ու ծայրահեղ շտապողականությամբ։
Ասենք՝ ԱԽՔ-ը դեռ հունիսի 30-ին ասում էր, թե 1,5 տարի առաջներս կա, խնդրին կտանք լուծում, իսկ մեկ ամիս անց պարզվում է, որ մարդիկ պիտի հիմա դուրս գան իրենց տներից:
Իսկ հիմա, երբ Աղավնոն ու Բերձորը դատարկում են, բոլորը բոլորին մեղադրում են, վիրավորում են, իրար վրա գոռում, գլխավոր հանձնողին՝ Նիկոլին, համարյա չեն հիշում:
Ժողովրդի զայրույթը հիմնականում ուղղված է դեպի ում ասես, բայց ոչ դեպի Նիկոլը։
Կարեն Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ
Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Հունանավան-Մեղրաձոր բնակավայրերով, հետևաբար, ինչ-որ ձևով Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա՝ միջանցքի տեսքով։ Այս մասին Արցախի Հանրային ՀԸ եթերում ասել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
«Ինչ վերաբերում է Աղավնոյին և Բերձորին, ապա գիտեք, որ մեզ հաղորդել են ռուսական զորախմբի՝ միջանցքի գործող տարածքից դուրս գալու և նոր տարածք տեղափոխվելու մասին, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել քաղպաշտպանության պլանի համաձայն՝ որոշակի գործողություններ անելու համայնքի շրջանի և հանրապետական մարմինների կողմից»,- նշեց Խանումյանը։
Նա հավելեց, որ վատ փորձ ունենք՝ քաղպաշտպանության պլանի որոշակի գործողություններ չանելու և ժամանակին, հատկապես պատերազմից հետո որոշ համայնքների բնակիչներին չտարհանելու, որը զուգակցվել է մարդկանց ստորացնելով, ծեծով, տարհանմամբ։
«Այս պարագայում չպետք է թույլատրվի նման սցենարի իրագործում և արհավիրքների պահին քաղպաշտպանության պլանը պետք է իրագործվի։ Ըստ այդ պլանի նախատեսվում է տարհանում։ Բնակիչների մի մասը կգան դեպի Արցախ, մի մասը՝ ՀՀ՝ իրենց գույքով»,- ասաց նախարարը։
Հարցին՝ ինչով է պայմանավորված վերջնաժամկետը՝ օգոստոսի 25-ը, Հայկ Խանումյանը նշեց․
«Այդ ժամկետը ի սկզբանե օգոստոսի 5-ն էր, որը գրեթե վերջնագրի տարբերակով Ադրբեջանը ներկայացրել է ռուսական զորախմբին, այնուհետև բանակցությունների արդյունքում դա դարձավ օգոստոսի 25-ը։ Կարծում եմ՝ դա կապված էր որոշակի գործողությունների հետ, որոնք ենթադրաբար կապված են տարբեր պայմանավորվածությունների չկատարման հետ»։
Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ են տեղափոխվելու Աղավնո, Բերձոր և Սուս բնակավայրերի բնակիչները և ինչ կարգավիճակ են ունենալու, Խանումյանը ասաց․ «Կբնակվեն այնտեղ, որտեղ իրենք կընտրեն, այս պահին ուզում են կոմպակտ բնակվել։ Բնակիչները ունենալու են տեղահանվածի կարգավիճակ և օգտվելու են պատերազմի հետևանքով տեղահանված անձանց վերաբերյալ ծրագրերից»։։
Հայկ Խանումյանը ասաց, որ օգոստոսի 25-ից սկսած երթևեկությունը պետք է կազմակերպվի այլ երթուղով։
«Լիսագորից, Կանաչ Թալայից կթեքվենք դեպի Մեծ Շեն, Հին Շեն, կանցնենք Աղավնո գետի վրայի կամուրջը, կանցնենք 3-4 կմ-անոց գրունտային ճանապարհ և դուրս կգանք դեպի Աղավնոյի վերևի հատվածում գտնվող գործող ճանապարհ և կհասնենք Արցախը խորհրդանշող հայտնի ցուցանակի մոտ։ Գրունտային ճանապարհը կշահագործվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը կկառուցի Կոռնիձոի ճաապարհը»,- հավելեց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ նախագահի կողմից 01.08.2022թ. ստորագրվեց և 13․08․2022թ. ուժի մեջ կմտնի «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին» ՀՀ օրենքը, որում ի թիվս այլնի, որպես նախկինում բացակայող օրենսդրական կարգավորում, սահմանվել է ՀՀ կառավարության կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման, շահագործման (ծախսերի) նորմաների և շահագործման ժամկետների սահմանման, ինչպես նաև ՀՀ գլխավոր շտաբի պետի առաջարկի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի կողմից սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութատեխնիկական միջոցների կուտակման և շահագործման (ծախսի) նորմաներն ու ժամկետների հաստատման կարգերը:
Ինձ և քրեական գործով անցնող մյուս անձանց մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին, տեղյակ լինելով ձեռք բերվող հրթիռների մատակարարման պահին ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինության պետի թիվ 296 առ 06.02.1999 թվականի հրահանգի համաձայն օրացույցային ժամկետներն անցած լինելու մասին․․․․ ձեռնամուխ ենք եղել եղել պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռների ձեռք բերմանը։
ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ գլխավոր դատախազությանը, մասնավորապես՝ ԱԱԾ պետին և քննչական դեպարտամենտի պետին, քննչական խմբի ղեկավարին, գլխավոր դատախազին և իր տեղակալին անգամ նախաքննության ընթացքում իրենց իսկ կողմից գործընկեր երկրի հատուկ ծառայությանը կատարված հարցման պատասխանից պարզ է եղել, որ 2018 թվականի դրությամբ հրթիռների պահպանման և շահագործման ժամկետների մեջ լինելը, որի վերաբերյալ վստահ եմ, որ տեղեկացրել են նաև ՀՀ վարչապետին: Նշվածի հաշվառմամբ էլ անգամ շարունակեցին իմ նկատմամբ առաջադրված մեղադրանքը պահպանել։
Պարզաբանման կարգով նշեմ, որ ցանկացած պետություն պարտավոր է իրականացնել իր իսկ սպառազինության մեջ գտնվող զինամթերքի պահպանման և շահագործման պայմանների և ժամկետների վերաբերյալ իրավական ակտերի ընդունում։ Վերջիններիս բացակայության դեպքում «սովորույթի ուժով» ընդունված է առաջնորդվել արտադրող երկրում գործող իրավական կարգավորումներով, որոնք պետք է ընդունվեն նորմատիվ ակտով /հրաման/ ՀՀ-ի կողմից, ինչը տվյալ դեպքում կատարված չի էլ եղել:
Եթե հարց է առաջանում՝ ինչու վերոհիշյալը չէր արվում 30 տարիների ընթացքում, ապա նշեմ, որ ՀՀ-ում չկան ստանդարտավորման, մետրոլոգիական և արդյունաբերական կարողություններ՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով և լրացումներով սահմանված ինքնուրույն որոշելու հրթիռների պահպանման ժամկետները, իսկ նշվածը օրինական կատարելու համար, անգամ վերոհիշյալ կարգավորումների ընդունումից հետո, կրկին հղումներ են արվելու զինամթերքն արտադրող երկրների նորմատիվների վրա կամ դրանք կրկնօրինակվելու են:
Օրենսդրական անկատարությունը կամ ոչ լիարժեքությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում փորձ է արվել շտկել հանձնաժողովների ձևավորման միջոցով, որոնցից մեկի կողմից կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում էլ 2016 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նույն տիպի հրթիռների պահպանման և շահագործման ժամկետը երկարացվել է ևս 10 տարով:
Որքանո՞վ են «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում տեղ գտած նոր իրավական կարգավորումները և մնացած փաստերը վերաբերում ինձ առաջադրված մեղադրանքին, երբ հրթիռների ձեռք բերման ժամանակահատվածում ՀՀ-ում չի եղել հրթիռների պահպանման ժամկետները սահմանող որևէ իրավական ակտ: Տվյալ դեպքում կիրառվող անալոգիայի հիմք է ընդունվել արտադրող երկրի կողմից սահմանված կարգավորումը՝ հրթիռների պահպանման ժամկետը 30 տարի սահմանված լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի 2016թ. հրամանով նույն տեսակի հրթիռների ժամկետների երկարացման նախադեպային պրակտիկան:
Վերոնշյալին գումարվում է նաև փաստացի նվիրաբերված հրթիռների դիմաց ոչ մի լումա չտրամադրելու փաստը և նման պայմաններում ինձ վատնման մեջ մեղադրելը, ինչպես նաև 10 ամսվա ընթացքում ընդամենը 2․5 ժամանոց 8 դատական նիստ անցկացնելը, ընդ որում վերջին 4 ամվա ընթացքում ընդհանրապես դատական նիստեր չեն կայացել։
Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում…
Վերջում ցանկանում եմ նշել, որ, բացի դատարանում գտվող քրեական գործից, իմ իրավունքների պաշտպանության համար մտադիր եմ նաև նոր քրեադատավարական կարգավորումներով քրեական վարույթ նախաձեռնելու համար համապատասխան քայլեր ձեռնարկել»:
Բերձորից բնակիչները դեռևս դուրս չեն եկել, մինչև օգոստոսի 25-ը ժամանակ է տրված, պետք է որոշեն, թե ուր են տեղափոխվելու: Բնակիչները կոտրված, տխուր և վրդովված են, բնական էր, որ այդպես էր լինելու: Այս մասին 24News-ին հայտնեց Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով` տարածքը ազատելու մասին վերջնական տեղեկացվել են երեկ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանից:
Դիտարկմանը, թե բնակիչները բողոքում էին, որ Հայկ Խանումյանը արգելել է հեռանալուց հետո տներն այրել, Նարեկ Ալեքսանյանը պատասխանեց՝ նման արգելք չի եղել, պարզապես հանդիպման ժամանակ կրքերը թեժացան, բոլորը ասացին, որ տներն այրելու, ջարդելու են, Հայկ Խանումյանից հարց է հնչել, ինչի՞ համար եք այդպես վարվում, հույսներդ կտրել ե՞ք, որ վերադառնալու եք:
Նարեկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ այս պահին ապամոնտաժվում են պատմական հուշարձանները, խաչքարերը, քանդակները և տեղափոխվում ապահով վայր, քանի որ պատերազմից հետո Շուշիում և Հադրութում ականատես եղանք վանդալիզմի դեպքերին: Ապամոնտաժումն արվում է, որ ականատես չլինենք ճանապարհին տեղադրված հուշակոթողների, արձանների պղծմանը:
Անդրադառնալով բնակիչներին բնակարաններով փոխհատուցման որոշմանը՝ համայնքապետը նշեց, որ սերտիֆիկատների տրամադրման գործընթացն սկսված է, բայց այնպես չէ, որ այդ սերտիֆիկատով բնակիչները վաղը կարող են տուն գնել, բայց մինչև բնակարանները տրամադրվեն, կարող են Արցախ կամ ՀՀ, մասնավորապես՝ Սյունիքի մարզ տեղափոխվել. «Հուլիսից մեկնարկվել է ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվարկով 40 000 դրամների ծրագիրը, որն ուղղվելու է բնակարանների վարձակալությանը: Գոնե այդ կերպ հնարավոր կլինի տուն վարձակալել, մինչև կարողանան տուն գնել»:
Հարցին, թե որքանո՞վ է փոխհատուցումը համարժեք, շատերը հողագործությամբ, անասնապահությամբ են զբաղվում, Նարեկ Ալեքսանյանը նշեց, որ փոխհատուցումը հնարավոր է ամբողջությամբ համարժեք չլինի, հողերի մասով որոշում չկա, բայց Բերձոր քաղաքը մեծ հողային ֆոնդեր չունի, հիմնականում տնամերձ հողատարածքներ են:
Նարեկ Ալեքսանյանից հետաքրքրվեցինք, թե Կառավարությունից չպարզաբանեցի՞ն ինչո՞ւ նոր ճանապարհը դեռևս կառուցված չէ,
Ալեքսանյանը նշեց՝ այդ քննարկումները ոչինչ չէին փոխելու, ավելի մտահոգիչ է, թե կարճ ժամանակահատվածում ինչպե՞ս են ազատելու տարածքը. «Ավելի կարևոր է այնպես անել, որ բնակիչները չտուժեն: Մասնակի վերանորոգված ճանապարհ կա, որը Շուշիի շրջանի Հին Շեն Մեծ Շեն տարածքով Կոռնիձորով գնալու է Տեղ գյուղով միանա ճանապարհին»:
Հարցին, թե Բերձորը պահելու շանսեր չկա՞ն, համայնքապետը նշեց, որ այս պահին նման հնարավորություն չկա:
Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փորձենք վիճակը ճիշտ հասկանալ։ Եթե կարճ բնութագրեք, ետխորհրդային տարածքում կոմպլեմենտարիզմի ժամանակները վերջացել են։ Աշխարհի ավելի հեռավոր հատվածներում դա հնարավոր է, դեռ։ Հիմա կամ Ռուսաստանի հետ ես,կամ Ռուսաստանի դեմ ես։ Եթե մի կողմի հետ ես խաղեր տալիս, մյուս կողմից ես պատժվում, եթե մյուս կողմի հետ ես, հակառակ կողմից ես պատասխան ստանում։ Доверяй, но проверяй բանաձևում Доверяй-ն արդեն չկա, մնացել է միայն Проверяй-ը, որովհետև ԱՄՆ և Ռուսաստանի միջև պատերազմ է ընթանում, դեռ միջնորդավորված՝ Ուկրաինայում։
Բնականաբար, ոչ ոք չի ցանկանում ընտրություն կատարել, բայց ստիպում են։ Ընտրություն կատարելու դեպքում կամ մսաղացում ես կարող հայտնվել, ինչպես Ուկրաինան հիմա, կամ տնտեսական պատիժների ես ենթարկվում, եթե «հակաավտորիտար» հեղափոխություն չի ստացվում երկրում կազմակերպել։ Սա է ընդհանուր վիճակը։
Հիմա գանք մեր ռեգիոն։
Վրաստանում ցանկանում էին հակառուսական ճակատ բացել, սակայն իշխանությունը դա թույլ չտվեց, ով հետևում է Վրաստանի դեպքերին, գիտի ԱՄՆ ու ԵՄ դասպանների հետ կապված սկանդալը։
Թուրքիան կարողացել է դիվանագիտական առումով վիրտուոզ քաղաքականություն վարել, որը կմտնի դիվանագիտության պատմության մեջ՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև միջնորդ դառնալ, երկուսի համար դառնալ անհրաժեշտ գործընկեր, երկուսին էլ շանտաժի ենթարկել ու դիվիդենտներ շահել։ Թուրքիա ասելով պետք հասկանանք նաև Ադրբեջան։ Հիմա ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա, երկուսն էլ մեծ կորուստներ կունենան դրանից։ Թուրքիան հնարավորությունների եզրագծի վրա է խաղում։ Սա Ադրբեջանի աստղային ժամանակն է, որից պետք է օգտվի մաքսիմալ կերպով։
Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ։ Սա աշխարհի օրենքն է և միջպետական հարաբերություններում, և’ անհատական։
Հայաստանը նաև ներազգային պառակտման մեջ է, չունի դիվանագիտություն, չունի տնտեսություն, քաղաքական համակարգը տապալված է, որտեղ իշխանությունը պարտության պրոպագանդա է վարում, քաղաքական, հանրային դաշտը ներծծված է արտաքին շահերը սպասարկող ազդեցության գործակալներով, մամուլը՝ նույնպես։
Սա է իրականությունը։ Բնության մեջ լինում են դժվար լուծելի հարցեր, լինում են համարյա անհնարին լուծվող, բայց՝ համարյա։ Իրականում կամքի, երևակայության ու գիտելիքի համադրմամբ ցանկացած հարց լուծվող է ու դրա համար պետք է կարողանալ միմյանց լսել, միմյանց հասկանալ, հանդիպել ու խոսել, քննարկել, քննարկել …., և գտնել ներքին համաձայնության համար եզրեր, կազմակերպման ձևեր՝ սկզբից 5 մարդ, հետո 20 մարդ, հետո ավելի շատ։ Այստեղ քանակը երկրորդական է, եթե 20 մարդ կարողանան համաձայնության գալ, ինչն ամենադժվարն է, 200 000 ավելի հեշտ գործ է։ Հետո արդեն կկարողանանք արդեն արտաքին հարցերից էլ խոսել, բայց ներքին ինստիտուտի ստեղծման ավելի մեծ բաների մասին խոսելն անիմաստ է։
Մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի»։
»
Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ է տվել Աղավնոյի և Բերձորի բնակիչներին իրենց բնակավայրերից դուրս գալու համար։ Այս մասին ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը։
«Հայկ Խանումյանը մեզ տարհանման ծրագիրն է ներկայացրել, ասել է՝ ով որտեղ է գնալու, ինչ է անելու։ Մենք թուղթ ենք լրացնելու, նշելու ենք՝ յուրաքանչյուրս որտեղ է գնալու։ Ընդհանուր առմամբ՝ գյուղի բնակիչները պատրաստ էին, գիտեին՝ ինչ էլ ինելու: Այսքան ժամանակ մեզ չէին աջակցում, զորք չէին բերում: Ժողովրդին, եթե զենք բերեն տան, հզորացնեն, բոլորն էլ պայքարող են: Ոչ ոք էլ չի ուզում իր տնից դուրս գա»,- նշեց Չաուշյանը:
Անդրանիկ Չաուշյանի խոսքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւս հարցը քննարկվել է։
«Նախագահը չի կարող ոչ բացատրի, ոչ էլ պատճառաբանի, քանի որ ինքը բանակցող կողմ չի: Ես իրեն չեմ արդարացնում, բայց իրենից ի՞նչ պահանջենք: Փաշինյանն է այս ամենին հասցրել: Իրա կարգախոսն է՝ բոլորը մեղավոր են բացի իրենից»,- ընդգծեց Անդրանիկ Չաուշյանը։
Իսկ ավելի վաղ Tert.am-ին Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը հայտնել էր, որ իրենց տրվել է 20 օր՝ բնակավայրն ազատելու համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.