23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղում վեց ամիս է՝ անսովոր լռություն է։ 2022թ. մարտի 24-ից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժելով գյուղ՝ դիրքավորվեցին Քարագլուխ կոչվող բարձունքին, գյուղը դատարկվեց։ Դրանից հետո միայն գյուղապետը՝ Վարդան Միքայելյանն է երկու անգամ եղել գյուղում, այն էլ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
«Ադրբեջանցիների ներխուժումից հետո մի երկու անգամ գնացել եմ գյուղ`լ խաղաղապահների հետ, բայց գյուղում ոչ մի բան էլ չկար, լրիվ թալանել, տարել էին ադրբեջանցիները։ Ոչինչ չենք հասցրել հանել տներից։ Հիմա չեն էլ թույլատրում գյուղ մտնել, բայց որքանով տեղյակ եմ՝ ոչ մի փոփոխություն չի եղել, ոնց կար, էդպես էլ մնում է. խաղաղապահներն են լինում գյուղում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գյուղապետը։
Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման պատճառով գյուղացիները նաև ցորենի ամբողջ բերքն են կորցրել։ Շուրջ 30 հա ցորեն էին ցանել, բայց բերքը դաշտում է մնացել. հնձելու հնարավորություն չեն ունեցել։
Փառուխի բնակիչների մի մասը՝ Հայաստանի, մի մասն էլ Արցախի գյուղերում են հաստատվել՝ հույսով, որ մի օր նորից վերադառնալու են հայրենի Փառուխ։
Հիշեցնենք, որ 2022թ. մարտի 24-25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ներխուժել են Արցախի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, ԱԹՍ-ների օգնությամբ առաջացել և դիրքավորվել Քարագլուխ կոչվող բարձունքի վրա։ Ծավալված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ և 14 վիրավոր։
Այդ դեպքերից հետո մի քանի անգամ հաղորդվել է, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է՝ ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ, բայց առայժմ իրավիճակը մնում է անփոփոխ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին, գրում է Ermenihaber.am-ը։
Հերթական անգամ նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Կովկասում խաղաղության ու կայունության համար մթնոլորտ է ստեղծվել՝ պնդելով, որ տևական խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը:
Չավուշօղլուն ակնարկել է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ ասելով. «Այժմ արդեն Հյուսիսային միջանցքը դադարել է արևելք-արևմուտք առևտրի մեջ այլընտրանքային միջանցք լինելուց: Այժմ պետք է քննարկել Միջին միջանցքը՝ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, եթե Հայաստանն էլ այս նախագծերն իրականացնի, ինքն էլ կընդգրկվի դրանում»:
Գալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Մենք էլ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել: Ասացինք՝ Վիեննան ու Մոսկվան մի կողմ թողնենք, Հայաստանում հանդիպենք, որոշ ժեստեր արեցինք՝ մեր օդային տարածքը բացեցինք, ուղիղ չվերթները սկսվեցին, օդային փոխադրումները, առևտուրը սկսվում է:
Արդյունքում մենք որոշակի քայլեր արել ենք, բայց Հայաստանն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել»։
Վերջում Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ի հայկական սփյուռքի որոշակի շրջանակներին, որոնք իր կարծիքով դեմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Իրանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներում նկատելի է թուրքական հետքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Իրանում այս օրերին ընթացող բողոքի զանգվածային ակցիաներին, անկարգություններին։
«Տեւական ժամանակ է, ինչ թյուրքախոս իրանցի ազգաբնակչության հանդեպ իրականացվում է պանթյուրքիզմի ծածուկ եւ բացահայտ քաղաքականություն եւ այն, ինչ հիմա կատարվում է, վկայում է այն մասին , որ կա թուրքական հետք, կա թուրքական հետաքրքրություն, որովհետեւ մի դեպքի հետ կապված սկսված այդ պրոցեսը լայնացրել է իր գաղափարական աշխարհագրությունը։ Այդ բողոքի ցույցերին միացել են նաեւ պանթյուրքիստական շրջանակները, որոնք վաղուց հայտնի են Իրանում եւ ընկալվում են որպես իրանական պետության դեմ գործող եւ բացահայտ թուրքական ազդեցության շրջանակներ։ Բնական է, որ այն իրավիճակում, երբ աշխարհն ու ամբողջ տարածաշրջանը գերլարված է եւ գտնվում է պատերազմի մեջ, Թուրքիան պետք է օգտագործեր իր լծակները՝ Իրանում անկայունություն ստեղծելու համար»,- բացատրում է մասնագետը։
Հիշեցնենք, գլխաշորը պատշաճ ձևով չկրելու համար ձերբակալված երիտասարդ կնոջ մահը Իրանում հուզումներ են առաջացրել ։ Մի քանի օր է, ինչ Թեհրանում և երկրի տարբեր շրջաններում բողոքի մարդաշատ ակցիաներ են անցկացվում։ Արևմուտքը դատապարտում է Իրանի իշխանություններին։
Թուրքագետը շեշտում է՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության գործիքակազմում, այսպես կոչված, փափուկ ուժի դերակատարությունը շատ մեծ է, այն կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում ՝ այդ երկրների հասարակություններում եղած խոցելի խմբերի եւ Թուրքիայի համար ձեռնտու հանգամանքների վրա։ Այդ գործիքակազմից է նաեւ պանթյուրքիզմը, որը մասնագետի խոսքով, դժվար է անվանել փափուկ ուժ, բայց կիրառվում է՝ եվրոպական երկրներից մինչեւ ՌԴ եւ Կենտրոնական Ասիայի երկրներ, որտեղ կան թյուքախոս ժողովուրդներ եւ Իրանը բացառություն չէ։
Ռուբեն Մելքոնյանը նաեւ ընդգծում է՝ Իրանի դեմ քայլերն անպայմանորեն ունեն Թուրքիա-Արեւմուտք համագործակցության ենթատեքստը ու հենց դա է պատճառը, որ մեկ դժբախտ դեպքից ծագած խնդիրը ընդլայնել է իր գաղափարական աշխարհագրությունը։ Այսինքն՝ այնտեղ ոչ միայն կանանց իրավունքների հետ կապված ընդվզումներ են, այլ այդ ընդվզումները շատ սահուն կերպով քաղաքական երանգ են ստանում։ Մյուս կողմից, տեղի ունեցողը, Ռուբեն Մելքոնյանի խոսքով, կարող ենք ընկալել նաեւ Թուրքիայի կողմից մեսիջ Իրանին առ այն, որ երկրի ներսում հնարավորություն կա անկայունություն հրահրելու։ «Սա կարող ենք նաեւ ժամանակագրական իմաստով շաղկապել Ադրբեջանի՝ երեկվա կոշտ հայտարարության հետ, որը շատ կոշտ գնահատեց Իրանից հնչող հայտարարությունները եւ հատկապես այն, որ Իրանի համար անթույլատրելի է Հայաստան-Իրան սահմանի փոփոխությունը։ Քաղաքական մեսիջների կոնտեքստում այդ հուզումների տակ թաքնված է թուրքական եւ ադրբեջանական պառակտիչ շրջանակների գործունեությունը։ Պետք է շեշտել, որ Իրանի այդ շրջանակները ոչ միայն Թուրքիայի կողմից են աջակցություն ստանում, այլեւ Ադրբեջանի՝ լինելով թյուրքախոս, ադրբեջանցիների համար այդ տարածքն ու այդ բնակչությունն ունի շատ ավելի այլ նշանակություն»,-նշում է թուրքագետը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ իրանի ներսում հուզումները հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների եւ մասնավորապես Սյունիքի շուրջ զարգացումների վրա՝ հաշվի առնելով Թեհրանից հնչող շատ ուղիղ մեսիջները՝ Ռուբեն Մելքոնյանն ասաց․ «Իրանի համար այդ պառակտիչ երեւույթը նոր չէ, պանթյուրքիստական շրջանակաները վաղուց են այդ գործունեությունն իրականացնում, ուստի, վստահ եմ , որ Իրանի պես դարավոր պետականություն ունեցող երկիրը ունի համապատասխան մեխանիզմներ՝ այդ ամենը վերահսկողության տակ վերցնելու եւ միեւնույն ժամանակ, այլ ֆրոնտներում՝ իր համար հետաքրքրություն ներկայացնող ճակատներում զուգահեռ պայքարը տանելու։ Սա առաջին դեպքը չէ, նախորդ դեպքերն էլ շատ արագ իրանական պետությունը վերահսկողության տակ է վերցրել, ընդ որում, պանթյուրքիաստական շրջանակաները նաեւ համապատասխան պատժի են արժանացել։ Այս անգամ էլ, ենթադրում եմ, այդ զսպող մեխանիզմները լավագույնս կօգտագործվեն»։
Մինչ մեր տարածաշրջանում խմորումներ են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից առաջարկեց ՆԱՏՕ-ի դիտորդական խումբ ուղարկել Հայաստան։ Այս հրավերն ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա՝ հարցին արձագանքելով՝ Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց․«Այդ հրավերը, եթե անձամբ Փաշինյանի մտքի դրեւսոորումն է, դա եւս ողբերգություն է, բայց եթե այն մեր պետական ինստիտուտների՝ ԱԳՆ-ի կամ այլ պետական կառույցների հավաքական կարծիքն է, դա էլ ավելի մեծ ողբերգություն է։ Այն առնվազն 3 խնդրահարույց կետ ունի։ Նախ, եթե դու հրավիրում ես այլ ուժերի որպես դիտորդ, դու ֆիքսում ես, որ այլեւս գոչություն չունես որպես պետություն եւ այն լծակները, որով դու պետք է պաշտպանես քո տարածքային ամբողջականությունը, ըստ էության ոչնչացվել են։
Երկրորդ, սա խախտում է դաշնակցային հարաբերությունները՝ որքան էլ ՀԱՊԿ-ը լավ չի աշխատում եւ մենք ունենք դժգոհություններ, այնուամենայնիվ, դե յուրե, դա ռուս -հայկական եւ ՀԱՊԿ-ի պայմանագրերով վերահսկվող տարածք է եւ դա նաեւ այդ հարաբերությունների հանդեպ է որոշակի սխալ քայլ։ Եվ, երրորդ, ինչպես Նենսի Փելոսիին Ավարայրի ճակատամարտի նկարի մոտ տանելը, այնտեղից Իրանին մեսիջ հղելը, ինչպես դրանից առաջ իշխող ուժի պատգամավորի հայտարարությունը ԱԺ ամբիոնից, թե Իրանը տոտալիտար երկիր է, եւ այդ հրավերը նույն տրամաբանության շարունակությունն են, այն է՝ այս տարածաշրջան հրավիրել մի ուժի, որի հետ Իրանը դե յուրե եւ դե ֆակտո թշնամի է, այն Իրանը, որի շահերը բազմաթիվ համընկնման կետեր ունեն մեր շահերի հետ։ Սա ոչ այլ ինչ է, քան հակապետական քաղաքականություն, այսինքն, քայլ որն ուղղակիորեն դեմ է Հայաստան պետության շահին եւ սա արդեն շարունակվում է ավելի քան 4 տարի։ Այսքան պատահականություններ՝ պետության դեմ քայլեր անելու համապատկերում, դժվար է պատկերացնել»։
Խոսելով, առհասարակ, ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթից, Ռուբեն Մելքոնյանն ասաց՝ այլ կերպ, քան խայտառակություն, դա հնարավոր չէ բնութագրել, որովհետեւ այդ բարձր ամբիոնից քաղաքական գործիչներն ու պետական բարձր պաշտոնյաներն այդպես ելույթ չեն ունենում։ Որպես Թուրքագետ, Մելքոնյանը հատուկ շեշտեց․«Թուրքական պետությունների հետ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նման ոճով՝ պարտվածի ոճով, չեն խոսում եւ թշնամուց սահմանենրի քարտեզների ճշգրտում չեն աղերսում, որովհետեւ նման հռետորաբանության պարագայում թշնամին ոչ թե զիջումների է գնում, այլ իր քաղաքական ախորժակն է ավելացնում»։
Մասնագետն ասում է՝ եթե նախկինում ՀՀ գործող իշխանությունները 5 քայլից 4-ում էին սխալվում, մեկն էլ՝ կիսասխալ էր, ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում Փաշինյանը սխալվեց 5 քայլից 5ում։ «Բավական լուրջ տապալում էր, կարծում եմ, որ այդ ելույթն ինքնին, հայկական դիվանագիտության եւ պետական քաղաքականության խայտառակ բնույթի դրսեւորումն էր, իսկ, այսպես կոչված, գեղջկական դիվանագիտության ու գավառական խորամանկության փորձերը, որ այդ ելույթում կային, մեծ քաղաքականության ու մեծ պետությունների դեպքում ուղղակի քմծիծաղ կարող են առաջացնել, իսկ մեր պարագայում՝ էլ ավելի անկայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ ավելի խոցելի դարձնել մեր պետության շահերը»,-եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի ենթադրում Ադրբեջանից Նախիջեւան տանող հստակ ճանապարհը, Sputnik Արմենիային ասացին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից:
«Տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացը չի դադարեցվել։ Հայաստանի տարածքում երկաթուղու շինարարությունը դեռ չի սկսվել, սակայն Ադրբեջանից Նախիջեւան տանող ճանապարհի հետ կապված՝ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ պարբերությունը որեւէ հստակ ճանապարհ կամ ուղի չի ենթադրում։ Խոսքը գնում է տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Ադրբեջանի արեւմտյան հատվածի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապի ապահովման անվտանգության մասին։ Հարցը դեռ քննարկվում է»,- ասվում է Sputnik Արմենիայի հաղորդագրությունում։
Նախարարությունը նաեւ նշել է, որ երկաթուղու եւ մայրուղու ակտիվացման հստակ ժամկետներ դեռեւս հնարավոր չէ նշել։
Նախարարությունը նշել է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածություններ չկան հանձնաժողովի հաջորդ նիստի վերաբերյալ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Բաքուն ամեն կերպ փորձում է մեղադրել Երեւանին հաղորդակցությունների բացման հարցում ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է իր ազգային օրենսդրության շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։
Սակայն Բաքվում, նրա խոսքով, ցանկանում են, որ նոր երթուղի անցկացվի։ Սա ընդունելի է նաեւ Հայաստանի համար, սակայն 2020 թվականի հայտարարության մեջ նշվում է, որ նոր երթուղին կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել ճանապարհ, որը կգործի Հայաստանի ազգային օրենսդրությանը համապատասխան եւ ինքնիշխան վերահսկողության ներքո։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ կրկին խոսել է միջանցքի մասով ադրբեջանական նկրտումների մասին:
Նա հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցք»-ը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է:
Բայրամովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումն ապահով, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման բանալին է:
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին և այդ նպատակով ստեղծել է իր ազգային պատվիրակությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ջանքեր է գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանազատման գործընթաց սկսելու, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ, որը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»,- նշել է Բայրամովը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է անցկացրել բանակի ղեկավար կազմի հետ։
«Հանդիպման ժամանակ վերլուծվել է ստեղծված օպերատիվ իրադրությունը Քելբաջարի (Քարվաճառի) եւ Լաչինի ուղղությամբ, նաեւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքներում։
Հասանովը հրահանգել է անհապաղ եւ վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք, որ կարող է իրականացվել Հայաստանի ԶՈՒ կողմից»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Թեև պաշտոնապես հրադադար է հայտարարված, բայց գրեթե ամեն օր թշնամու ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացում հայ-ադրբեջանական սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտոնյաները հայտարարում են՝ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ծրագրում է հերթական հարձակումը՝ Նախիջևանի ուղղությամբ։ Նման պայմաններում իր երկրի, իր ժողովրդի մասին իսկապես մտածող իշխանության քայլերը պարզ է, թե ինչ պետք է լինի՝ պատրաստվել այդ պատերազմին։ Իսկ արդյո՞ք Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են թշնամու կողմից ծրագրվող պատերազմին։
Panorama.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ՝ հնարավոր պատերազմի, գործող իշխանության քայլերի կամ՝ հակաքայլերի մասին։
Panorama.am-Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է, Ռուսաստանում հայտարարված է մոբիլիզացիա։ Արդյոք այս ամենը հետևանք, ազդեցություն կարող է ունենալ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վրա, արդյոք Ռուսաստանը կարող է որևէ կերպ միջամտել իրավիճակի սրման դեպքում։
Կարեն Վրթանեսյան-Այս պահին զարգացումներ կանխատեսելը շատ անշնորհակալ գործ է։ Զարգացումներ՝ նկատի ունեմ կոնկրետ Ռուսաստանը կխառնվի, թե չի խառնվի։
Այն, ինչ կատարվում է այսօր, կանխատեսելի էր ու կանխատեսվել է դեռ 2021 թվականի փետրվար-մարտին։ Ես խոսել եմ այդ մասին, որ Ուկրաինայում պատերազմ է եփվում ու եթե պատերազմ սկսվի, Ռուսաստանն այդ պատերազմի մեջ խրվի, ինչ է լինելու միայն ռուս խաղաղապահների վրա հույս դրած Հայաստանի անվտանգության վիճակը։
Այս խնդիրները, որոնք այսօր կան ու ներկայացվում են անսպասելի, ֆանտաստիկ մի բան, որ ընկել է Հայաստանի «խեղճ իշխանությունների գլխին», այդ ամեն ինչը վաղուց շատ կանխատեսելի էր, հասկանալի էր, որ շատ լուրջ ու իրական, մոտալուտ նման ռիսկ կա և այդպես էլ եղավ։ Եթե Հայաստանի ներկայիս իշխանություններն իսկապես ներկայացնեին հայկական շահը, իրենք առաջին հերթին նոյեմբերի 9-ից սկսած պետք է արագորեն վերազինեին բանակը, ուշքի բերեին պարտություն կրած բանակին, ոչ մի դեպքում չպետք է հանձնվեին ռազմավարական մեր դիրքերը, առավել ևս բանավոր պայմանավորվածությամբ, օրինակ, հանձնվել է Իրանի հետ մեզ կապող ռազմավարական նշանակության ճանապարհը, Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ՝ բանավոր պայմանավորվածությամբ հանձնվել է Սյունիքը պաշտպանող դիրքերը, բարձունքները։
Որևէ բան չի արվել, ընդհակառակն ամեն ինչ արվել է մեր դիրքերը թուլացնելու համար։
Հիշենք անցած տարվա մայիսի իրադարձությունները, երբ թշնամին ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք, ամենակարևոր իր առաջխաղացումները եղել են առանց գեթ մեկ կրակոցի։ Հայկական իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը զգուշացված լինելով, որ թշնամին ինչ-որ բան է պատրաստում այդ ուղղությամբ, որևէ արձագանք չեղավ դրան, որևէ բան չուժեղացվեց և առանց մեկ կրակոցի թշնամին եկավ, նստեց Սև լճում և այլն։
Ընդհակառակը, իշխանական քարոզչական համակարգը լծվում է ապացուցելու, որ որևէ խնդիր չկա։ Հետո հայտարարում են՝ թշնամին գրավել է, օկուպացրել է։ Երբ զգուշանում էին, ու երբ հնարավոր էր դա կանգնեցնել, ինչո՞ւ որևէ բան չէր արվում։ Հետո նշանակեցին, գտան մեղավորին՝ ՀԱՊԿ-ին։
Այսինքն, ենթադրվում է՝ Հայաստանը ներկայացնող իբր իշխանությունը ոչ մի բան չպետք է անի, իսկ ՀԱՊԿ-ը պետք է լծվի Հայաստանի շահերի պաշտպանությանը, մի կողմից Հայաստանն ասի՝ մենք ոչ մի բան չենք անում, չենք կրակում, միայն բանակցում ենք, իսկ ՀԱՊԿ-ը պետք է զորք բերի՞ ու կռվի՞ հայկական հողի համար։
Այն, ինչ հիմա կատարվում է Ռուսաստանում, Ուկրաինայում ու դրանից բխող բոլոր վատ հետևանքները մեզ համար, այդ բոլորը կանխատեսելի էին դեռ շատ վաղուց, կանխատեսվել են, դրանց մասին հրապարակային հայտարարվել են։ Գաղտնի չի եղել, բոլորը տեղյակ էին, միայն մեր իշխանությունն իբր անտեղյակ էր։
Հիմա, երբ փորձում են արդարանալ, թե զենք չկա, որ առնենք, շատ դժվար է զենք գնել, պարզ է՝ երբ այս մասշտաբի կռիվ է լինում, ամբողջ աշխարհում էլ սկսվում է զենքի դեֆիցիտ, դրա համար դա պետք է արվեր վաղուց՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած։
Փորձագետները, քաղաքական գործիչները շատ լավ հասկանալով, որ այսպիսի կոնֆիգուրացիայով սահման ունենալը ինչ է նշանակում անվտանգության տեսակետից, այդ ամեն ինչի մասին զգուշացրել են՝ բաց, հրապարակային։ Որևէ բան այս իշխանությունները չեն ձեռնարկել, ընդհակառակը՝ արել են ճիշտ հակառակը. օրինակ, բանակը ուժեղացնելու փոխարեն, ըստ էության, կազմաքանդել են, ողջ սպայակազմն առավոտից երեկո հարցաքննությունների էր, մեկ ձերբակալում էին, մեկ բաց էին թողնում։ Մինչ օրս կրկնվում է։ Այդ ամեն ինչն ուղղված էր բանակը քանդելուն։ Այլևս չեմ հավատում, որ սա միտումնավոր չէ արված, ու ես տեսնում եմ, որ այս իշխանությունները սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը Հայաստանում, ըստ էության, իրենց նպատակը Հայաստանին հնարավորինս անպատրաստ պահելն է Ադրբեջանի հաջորդ ագրեսիաների դիմաց։ Ադրբեջանն էլ, բնականաբար, դրանից օգտվում է։
Panorama.am-Ադրբեջանը հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտում է, պաշտոնյաները հայտարարում են նոր պատերազմի հնարավորության մասին։ Ո՞րը պետք է լինի այս իշխանության անելիքը։
Կարեն Վրթանեսյան-Խնդիրը ոչ թե այն է, որ իրենք չգիտեն՝ ինչ պետք է անել, այլ իրենք անում են ճիշտ հակառակն այն բանի, ինչ պետք է արվեր։ Դա է խնդիրը։ Քանի դեռ այս իշխանություններն են ներկայացնում Հայաստանը, քանի այս իշխանություններն են որոշումներ կայացնում Հայաստանի անունից, մենք անընդհատ գնալու ենք նոր պարտությունների։ Այլ տարբերակ չկա։ Անհնարին է։ Այս իշխանությունները Հայաստանը պաշտպանելու նպատակ չունեն։
Այո, նոր պատերազմ հնարավոր է ու մտավախություն ունեմ, որ իրենք այս քաոսը ստեղծում են, որպեսզի հերթական ահռելի կորուստներից հետո ասեն՝ ժողովուրդ ջան ինչ արած, ստիպված ենք, օրինակ, հանձնել Սյունիքը կամ Ջերմուկը կամ ինչ-որ բարձունք։
Այս ֆոնին Ադրբեջանը ծայրահեղ լկտիացել է, արդեն բացահայտ ամենաբարձր մակարդակով հավակնությունները չի էլ թաքցնում Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ, ծաղրում են, ասում՝ եթե ձեր սահմանն է, ինչու չեք պաշտպանում։ Ըստ էության, չկա ինչ-որ մի կետ, որտեղ ադրբեջանցին կշտանալու է ու կանգնի։ Մինչ մենք չենք պաշտպանում, իրենք առաջ են գնում, իսկ այս իշխանություններն ամեն ինչ անելու են, որ մենք չկարողանանք պաշտպանվել։
Panorama.am-Իրանը զպող դեր կարո՞ղ է խաղալ Ադրբեջանի համար՝ հաշվի առնելով իրանցի պաշտոնյաների, նախագահի հայտարարությունները, որ պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխությունն անթույլատրելի է, Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների ոչ մի փոփոխություն։
Կարեն Վրթանեսյան-Սահմանների փոփոխություններն արվում են զենքով և ոչ թե հայտարարություններով։ Իրանի շահերից է բխում այդ հայտարարություններն անելը։ Իրանը կմտնի՞ պատերազմի մի երկիր, որը որևէ կերպ իրեն օգնության չի դիմում։ Չի մտնի։ Մենք հիմա փորձում ենք փրփուրներից կախվել՝ փրկություն ենք փնտրում Փելոսիի գրկում, ՀԱՊԿ-ում, Պուտինի հայացքում, Իրանի այս կամ այն խոսքերում։ Չկա այդպիսի բան։ Մենք կարող ենք մեր երկիրը պահել, միայն եթե մենք ենք այն պաշտպանում։ Հայաստանի ներկայիս իշխանություններն ամեն ինչ անում են, որ հայը չկարողանա իր երկիրը պաշտպանել, հայն իր երկում չապրի։ Այս ամեն ինչի արդյունքը սա է լինելու։
Panorama.am-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս այցելել է Բերձոր քաղաք, որը օգոստոսի վերջին հանձնվել է ադրբեջանական կողմին, սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, խոսել ինչ-որ քարտեզների մասին։ Արդյո՞ք ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կարողացավ համարժեք արձագանքել, պատասխանել Ալիևի հոխորտանքներին։
Կարեն Վրթանեսյան-Նիկոլ Փաշինյանը Ալիևին չի պատասխանում, Փաշինյանը սպասարկում է Ալիևի շահերը Հայաստանում։ Անիմաստ է քննարկել Փաշինյանի խոսակցությունները, հայտարարությունները։ Այդ մարդը բազմիցս, հարյուր անգամ ապացուցել է, որ իր խոսքը կոպեկ չարժի։ Պահի տակ ինչ իրեն հարմար է գտնում, խոսում է, հաջորդ վայրկյանին իր իսկ ասածից հրաժարվում է։
Անիմաստ է դա քննարկել։ Կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով, ոչ թե խոսքերով ու հայտարարություններով, անմիջականորեն սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Ըստ էության, մենք Հայաստանում գործ ունենք թուրք-ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի հետ։
Եթե մենք ուզում ենք ունենալ Հայաստան անունով պետություն կամ գոնե որպես հայ առանց թաքնվելու այս հողում ապրենք, այլ տարբերակ չեմ տեսնում, միակ ելքը Փաշինյանի իշխանության հեռացումն է։
Մարդկանց մոտ խուճապ կա, որ հիմա ապաստարանների վիճակն ենք փորձում հասկանալ, բայց ավելի լավ է հիմա խուճապ լինի, իսկ երբ այդ ապաստարանների կարիքն ունենանք, մենք իմանանք, որ ապաստարանները կահավորված են, տեղերը ֆիքսված են: Ապաստարանների կահավորումն, մարդկանց ինֆորմացումը հիմա ավելի կարևոր է, քան մարդկանց պոտենցիալ խուճապը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ինչ վերաբերվում է իր հետագա գործունեությանը՝ Ավինյանն ասաց, որ ապագային վերաբերող հարցերի մասին կխոսի ապագայում.
«Իմ աշխատանքն արվելու է, որպեսզի Երևանում խնդիրները լուծումներ ստանան, որպեսզի երևանցիներն ապրեն այնպիսի քաղաքում, որի մասին միշտ երազել են: Իմ աշխատանքը միայն այդ ուղղվածությունն է ունենալու, աշխատելու եմ արդյունք ստանալու համար: Այս փուլում որևէ այլ բանի մասին չեմ ուզում մտածել»,- ասաց նա:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց։ Դա պատճառաբանվել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններով պայմանավորված՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Մասնավորապես, ԱՄՆ-ն հորդորել է խուսափել Երասխ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր, Սյունիքի մարզ, Արցախ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզի Սևանա լիճ այցելելուց, նաև M10 մայրուղով երթևեկությունից, Տավուշի մարզ՝ M10 մայրուղով դեպի հյուսիս երթևեկությունից։
***
2022 թվականի սեպտեմբերի 20-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն նախազգուշացում է տարածել իր քաղաքացիների համար, ովքեր են Հայաստանում են կամ մտադիր են այցելել Հայաստան։ Զգուշացումն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 23-ը։
«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ՝ Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, նաև Նախիջևանի հետ սահմանակցող հատված։
Տարածքները, որոնք խորհուրդ չի տրվում այցելել, եթե հիմնավոր պատճառ չկա, ընդգծված են նարնջագույնով, երկրի մնացած հատվածը խորհուրդ չի տրվում այցելել, եթե չկա համոզիչ պատճառ»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղից երևում է, թե ինչպես է թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո օր ու գիշեր ինժեներական աշխատանքներ կատարում, որպեսզի ավելի բարենպաստ դիրքից իրականացնի հերթական հարձակումը հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա։ Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը, ադրբեջանցիները ոչ միայն նոր դիրքեր են ավելացրել, այլև՝ դիրքերում անձնակազմերի թվաքանակն են մեծացրել։
«Առաջ են եկել այն հատվածում, որը 2021թ. մայիսից իրենց հսկողության տակ էր արդեն. նոր դիրքեր են դրել, ամրաշինական կառույցներ են սարքում»,-նշեց Նորաբակի վարչական ղեկավարը։
Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքները նորաբակցիներն ամբողջ ձմեռվա ընթացքում էլ են զգալու։ Գյուղի խոտհարքերն ամբողջությամբ վառվել են թշնամու հրետակոծության պատճառով։
«Խոտը քաղած, կապած դաշտում է մնացել։ Ոչ ոք չէր հասցրել տուն տանել։ Ամբողջը վառվել է»,-ասաց Ասատրյանը։
Ադրբեջանական հրետակոծությունից տուժել են նաև Վերին Շորժայի բնակիչները։ Վնասի չափերը դեռ չեն հստակեցրել, բայց առնվազն 8 բնակելի տուն ավերվել է, վառվել է նաև ցորենի արտերի մի մասը։
«Դեռ չեմ կարող ասել, թե որքան ցանքատարածություն է վառվել, բայց որ մի մասը վառվել է, դա փաստ է»,-ասաց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը և հավելեց, որ ադրբեջանական հրետակոծությունից ավերված տների վերանորոգման ուղղությամբ դեռ ոչինչ չի արվել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.