Իրանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներում նկատելի է թուրքական հետքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Իրանում այս օրերին ընթացող բողոքի զանգվածային ակցիաներին, անկարգություններին։
«Տեւական ժամանակ է, ինչ թյուրքախոս իրանցի ազգաբնակչության հանդեպ իրականացվում է պանթյուրքիզմի ծածուկ եւ բացահայտ քաղաքականություն եւ այն, ինչ հիմա կատարվում է, վկայում է այն մասին , որ կա թուրքական հետք, կա թուրքական հետաքրքրություն, որովհետեւ մի դեպքի հետ կապված սկսված այդ պրոցեսը լայնացրել է իր գաղափարական աշխարհագրությունը։ Այդ բողոքի ցույցերին միացել են նաեւ պանթյուրքիստական շրջանակները, որոնք վաղուց հայտնի են Իրանում եւ ընկալվում են որպես իրանական պետության դեմ գործող եւ բացահայտ թուրքական ազդեցության շրջանակներ։ Բնական է, որ այն իրավիճակում, երբ աշխարհն ու ամբողջ տարածաշրջանը գերլարված է եւ գտնվում է պատերազմի մեջ, Թուրքիան պետք է օգտագործեր իր լծակները՝ Իրանում անկայունություն ստեղծելու համար»,- բացատրում է մասնագետը։
Հիշեցնենք, գլխաշորը պատշաճ ձևով չկրելու համար ձերբակալված երիտասարդ կնոջ մահը Իրանում հուզումներ են առաջացրել ։ Մի քանի օր է, ինչ Թեհրանում և երկրի տարբեր շրջաններում բողոքի մարդաշատ ակցիաներ են անցկացվում։ Արևմուտքը դատապարտում է Իրանի իշխանություններին։
Թուրքագետը շեշտում է՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության գործիքակազմում, այսպես կոչված, փափուկ ուժի դերակատարությունը շատ մեծ է, այն կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում ՝ այդ երկրների հասարակություններում եղած խոցելի խմբերի եւ Թուրքիայի համար ձեռնտու հանգամանքների վրա։ Այդ գործիքակազմից է նաեւ պանթյուրքիզմը, որը մասնագետի խոսքով, դժվար է անվանել փափուկ ուժ, բայց կիրառվում է՝ եվրոպական երկրներից մինչեւ ՌԴ եւ Կենտրոնական Ասիայի երկրներ, որտեղ կան թյուքախոս ժողովուրդներ եւ Իրանը բացառություն չէ։
Ռուբեն Մելքոնյանը նաեւ ընդգծում է՝ Իրանի դեմ քայլերն անպայմանորեն ունեն Թուրքիա-Արեւմուտք համագործակցության ենթատեքստը ու հենց դա է պատճառը, որ մեկ դժբախտ դեպքից ծագած խնդիրը ընդլայնել է իր գաղափարական աշխարհագրությունը։ Այսինքն՝ այնտեղ ոչ միայն կանանց իրավունքների հետ կապված ընդվզումներ են, այլ այդ ընդվզումները շատ սահուն կերպով քաղաքական երանգ են ստանում։ Մյուս կողմից, տեղի ունեցողը, Ռուբեն Մելքոնյանի խոսքով, կարող ենք ընկալել նաեւ Թուրքիայի կողմից մեսիջ Իրանին առ այն, որ երկրի ներսում հնարավորություն կա անկայունություն հրահրելու։ «Սա կարող ենք նաեւ ժամանակագրական իմաստով շաղկապել Ադրբեջանի՝ երեկվա կոշտ հայտարարության հետ, որը շատ կոշտ գնահատեց Իրանից հնչող հայտարարությունները եւ հատկապես այն, որ Իրանի համար անթույլատրելի է Հայաստան-Իրան սահմանի փոփոխությունը։ Քաղաքական մեսիջների կոնտեքստում այդ հուզումների տակ թաքնված է թուրքական եւ ադրբեջանական պառակտիչ շրջանակների գործունեությունը։ Պետք է շեշտել, որ Իրանի այդ շրջանակները ոչ միայն Թուրքիայի կողմից են աջակցություն ստանում, այլեւ Ադրբեջանի՝ լինելով թյուրքախոս, ադրբեջանցիների համար այդ տարածքն ու այդ բնակչությունն ունի շատ ավելի այլ նշանակություն»,-նշում է թուրքագետը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ իրանի ներսում հուզումները հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների եւ մասնավորապես Սյունիքի շուրջ զարգացումների վրա՝ հաշվի առնելով Թեհրանից հնչող շատ ուղիղ մեսիջները՝ Ռուբեն Մելքոնյանն ասաց․ «Իրանի համար այդ պառակտիչ երեւույթը նոր չէ, պանթյուրքիստական շրջանակաները վաղուց են այդ գործունեությունն իրականացնում, ուստի, վստահ եմ , որ Իրանի պես դարավոր պետականություն ունեցող երկիրը ունի համապատասխան մեխանիզմներ՝ այդ ամենը վերահսկողության տակ վերցնելու եւ միեւնույն ժամանակ, այլ ֆրոնտներում՝ իր համար հետաքրքրություն ներկայացնող ճակատներում զուգահեռ պայքարը տանելու։ Սա առաջին դեպքը չէ, նախորդ դեպքերն էլ շատ արագ իրանական պետությունը վերահսկողության տակ է վերցրել, ընդ որում, պանթյուրքիաստական շրջանակաները նաեւ համապատասխան պատժի են արժանացել։ Այս անգամ էլ, ենթադրում եմ, այդ զսպող մեխանիզմները լավագույնս կօգտագործվեն»։
Մինչ մեր տարածաշրջանում խմորումներ են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից առաջարկեց ՆԱՏՕ-ի դիտորդական խումբ ուղարկել Հայաստան։ Այս հրավերն ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա՝ հարցին արձագանքելով՝ Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց․«Այդ հրավերը, եթե անձամբ Փաշինյանի մտքի դրեւսոորումն է, դա եւս ողբերգություն է, բայց եթե այն մեր պետական ինստիտուտների՝ ԱԳՆ-ի կամ այլ պետական կառույցների հավաքական կարծիքն է, դա էլ ավելի մեծ ողբերգություն է։ Այն առնվազն 3 խնդրահարույց կետ ունի։ Նախ, եթե դու հրավիրում ես այլ ուժերի որպես դիտորդ, դու ֆիքսում ես, որ այլեւս գոչություն չունես որպես պետություն եւ այն լծակները, որով դու պետք է պաշտպանես քո տարածքային ամբողջականությունը, ըստ էության ոչնչացվել են։
Երկրորդ, սա խախտում է դաշնակցային հարաբերությունները՝ որքան էլ ՀԱՊԿ-ը լավ չի աշխատում եւ մենք ունենք դժգոհություններ, այնուամենայնիվ, դե յուրե, դա ռուս -հայկական եւ ՀԱՊԿ-ի պայմանագրերով վերահսկվող տարածք է եւ դա նաեւ այդ հարաբերությունների հանդեպ է որոշակի սխալ քայլ։ Եվ, երրորդ, ինչպես Նենսի Փելոսիին Ավարայրի ճակատամարտի նկարի մոտ տանելը, այնտեղից Իրանին մեսիջ հղելը, ինչպես դրանից առաջ իշխող ուժի պատգամավորի հայտարարությունը ԱԺ ամբիոնից, թե Իրանը տոտալիտար երկիր է, եւ այդ հրավերը նույն տրամաբանության շարունակությունն են, այն է՝ այս տարածաշրջան հրավիրել մի ուժի, որի հետ Իրանը դե յուրե եւ դե ֆակտո թշնամի է, այն Իրանը, որի շահերը բազմաթիվ համընկնման կետեր ունեն մեր շահերի հետ։ Սա ոչ այլ ինչ է, քան հակապետական քաղաքականություն, այսինքն, քայլ որն ուղղակիորեն դեմ է Հայաստան պետության շահին եւ սա արդեն շարունակվում է ավելի քան 4 տարի։ Այսքան պատահականություններ՝ պետության դեմ քայլեր անելու համապատկերում, դժվար է պատկերացնել»։
Խոսելով, առհասարակ, ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթից, Ռուբեն Մելքոնյանն ասաց՝ այլ կերպ, քան խայտառակություն, դա հնարավոր չէ բնութագրել, որովհետեւ այդ բարձր ամբիոնից քաղաքական գործիչներն ու պետական բարձր պաշտոնյաներն այդպես ելույթ չեն ունենում։ Որպես Թուրքագետ, Մելքոնյանը հատուկ շեշտեց․«Թուրքական պետությունների հետ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նման ոճով՝ պարտվածի ոճով, չեն խոսում եւ թշնամուց սահմանենրի քարտեզների ճշգրտում չեն աղերսում, որովհետեւ նման հռետորաբանության պարագայում թշնամին ոչ թե զիջումների է գնում, այլ իր քաղաքական ախորժակն է ավելացնում»։
Մասնագետն ասում է՝ եթե նախկինում ՀՀ գործող իշխանությունները 5 քայլից 4-ում էին սխալվում, մեկն էլ՝ կիսասխալ էր, ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում Փաշինյանը սխալվեց 5 քայլից 5ում։ «Բավական լուրջ տապալում էր, կարծում եմ, որ այդ ելույթն ինքնին, հայկական դիվանագիտության եւ պետական քաղաքականության խայտառակ բնույթի դրսեւորումն էր, իսկ, այսպես կոչված, գեղջկական դիվանագիտության ու գավառական խորամանկության փորձերը, որ այդ ելույթում կային, մեծ քաղաքականության ու մեծ պետությունների դեպքում ուղղակի քմծիծաղ կարող են առաջացնել, իսկ մեր պարագայում՝ էլ ավելի անկայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ ավելի խոցելի դարձնել մեր պետության շահերը»,-եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
- 12:10«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը․ Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն օգնում․ Միջազգայնագետ
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.