29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր Կինո Մոսկվայի ցուրտ ու կիսադատարակ դահլիճում անցկացվեց կազմակերպիչների իսկ բնորոշմամբ, «Oսկարատիպ» ՆԱ/ՆԵ մրցանակաբաշխությունը:
Նախ ասենք, որ այս հանդիսությունը համեմատել Օսկարի հետ նշանակում է ծաղրել այն: Դահլիճը շատ մեծ էր հավաքված հանրության համար, գուցե դա էր պատճառը, կամ ինչ որ բան այն չէր, բայց տոն որպես այդպիսին չստացվեց:
Թե հայկական օսկարակիրները, թե նրանց մրցանակ հանձնողները հագնված էին տնավարի, մի տեսակ առօրյա ու տաք հագուստներով էին: Չես մեղադրի` ցանկացած հյուրանոցի ֆոե այդ հանդիսությանը ջերմություն ու շուք կհաղորդեր, ինչը գուցև չէր անցել կազմակերպիչների մտքով:
Ինչևէ ստացվեց այն ինչ ստացվեց.գավառական շոու. Բեմում դրված ցուցանակի հետևից հաղորդավարները գրեթե չէին երևում. նրանք ակնհայտորեն մրսում էին և նյարդայնանում ու գուցև դրանից` անտարբեր էին, որ շնորհակալություն հայտնողների համար բարձրախոսը ոչ մի կերպ հարմար չէր գալիս. կամ չափից բարձր էր, կամ ցածր. ու դահլիճում նրանց չէին լսում:
Մրցանակ հանձնելու էին եկել ՍԴ-ից Արևիկ Պետրոսյանը, պատգամավոր Արծվիկ Մինասայնը, Աստղիկ Ավետիսյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Սոցապնախարությունից Լալա Ղազարյանը և իհարկե դոնոր ու հովանավոր կազմակերպության ներկայացուցիչներ:
Առավել հետաքրքիր էր Նարեկ Հարթունյանի և Լիլիթ Ասատրյանի ներկայությունը, որը մի տեսակ աշխուժություն բերեց դահլիճ: Առաջինի վերաբերյալ քրեական գործը կարծես երկրորդ փուլ է մտնում, իսկ երկրորդի`աշխուժացումը հավանաբար կապված է ամուսնու` Վազգեն Խաչիկյանի հայտնության հետ. Ի դեպ, Լիլիթը տևական դադարից հետո կրկին ասպարեզ է իջել ու վաղն ասուլիս է տալիս «Մարզերում կանաց մասնակցությունը լուրջ խնդիր» թեմայով: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Խաչիկյանին այլևս վտանգ չի սպառնում:
Իմ կողքին դատարկ շարքի մեջտեղում մի ծերունի էր ննջում լիքը ցելոֆանե տոպրակը ոտքերի տակ դրված: Դատելով արտաքինից, նա գնալու տեղ չունեցող այն մարդկանցից էր, որոնք ցրտից պատսպարվելու համար գտնում են նման անվճար մուտքով միջոցառումներ, մի փոքր տաքանալու համար:
Սա իհարկե «Օսկարատիպ» միջոցառման ամենալավ բնորոշողն է:
Չգիտեմ ինչն է պատճառը, սակայն մեզ մոտ շոուներ կազմակերպել մի տեսակ չի ստացվում: Նայում ես արտերկրացի հյուրերի ներողամիտ, հովանավորող քմծիծաղով դեմքերին ու մտածում. ինչու նրանք պետք է մեզ, մեր երկիրը ընկալեն այս չափանիշներով. ցրտից կուչ եկած ու տխուր մարդիկ` շալերի մեջ փաթաթված կանայք, որոնք նույն հագուստով գնում են աշխատանքի կամ խանութ, նույն հագուստով բեմ բարձրանում: Տղամարդիկ, որոնք նման տեսքով կանաց կողքին չեն կարող ինքնագոհ լինել: Իսկ մրցանակները, որոնք տրվում են լրագրողներին, շոշափում են երկրի համար ցավոտ թեմաներ, որտեղ միևնույն է ոչինչ չի փոխվում :
Հայրն աղջկան անվանեց Սվետլանա, բայց բնավ՝ ոչ այդ անվան մեջ եղած լույսը տեսնելու համար, այլ, որովհետև անհաջող սիրո անունն էր: Կինը գիտեր այդ մասին, ու երեխային տարօրինակ էր վերաբերվում: Սիրում էր, իհարկե, բայց ամեն անգամ «Սվետա» կանչելով ամուսնու սիրած ռուս աղջկան էր հիշում, ու հոգին տակնուվրա էր լինում: Փոքրիկ աղջիկն այդ մասին չգիտեր, ու կարծում էր, որ մայրն իրեն չի սիրում… Նա օտարված է եղել մորից, ու գրեթե չի կիսվել նրա հետ, երբ յոթ տարեկանում սիրահարվել է, ու ինչ- որ անհանգստություն է զգացել, ու չի հասկացել իր հետ ինչ է կատարվում, վախեցել է պատմել այդ մասին մորը: Բայց մայր ու աղջիկ սիրում էին իրար, սիրում էին քնել իրար փաթաթված…
Մինչև, օրերից մի օր, երբ նոր էր սկսվել պատերազմը, 19 տարի առաջ հենց այս օրը Սվետայի մաման Մեղրուց գնաց Երևան ու էլ հետ չվերադարձավ… Նրան, ընկերուհուն ու ընկերուհու ամուսնուն, ով Կամազի ղեկին էր, ադրբեջանցի ավազակախումբը գերի վերցրեց Երևան-Մեղրի ճանապարհից:
Սվետան մորն այլևս չտեսավ:
Քույրերը՝ փոքրը վեց տարեկան, Սվետան՝ ութ, տեղափոխվեցին ապրելու տատիկի մոտ:
— Ես ընկել էի ազատության գիրկը, քանի որ տատս ու պապս աշխատում էին, ժամանակ չունեին մեզանով զբաղվելու, ու էդ ազատությունն ինձ տալիս էր հնարավորություն իմ ներսի ցավը մեղմելու, մտքերը ցրելու ու պատնեշ դնելու իմ ու անցյալի միջև: Խաղերն ինձ օգնում էին ցրվելու, բայց երբեմն հարցեր էին առաջանում, ու երբ ինձ նեղացնում էին, էդ ժամանակ ես զգում էի, թե որքան մենակ եմ, սկսում էի մտածել կյանքիս մասին, իմ մեջ վերլուծել:
Ու էդ տարիքում նա մերժեց Աստծուն։ Աղջնակը նեղացել էր Աստծուց ու պարփակվել իր մեջ: Հույսը դրել էր միայն իր վրա, իսկ երբեմն – երբեմն նույնիսկ ինքնասպանության փորձերի էր դիմում: Բայց ինչքան էլ դժվար լիներ էդ ժամանակահատվածը, նա միևնույն է՝ միշտ սիրել է կյանքը, ու միշտ մտածել, որ մարդը հենց էնպես չի ծնվում`յուրաքանչյուրը ծնվել է ինչ-որ նպատակի համար:
«Ես իմ դառը փորձից հասկացել եմ, որ էդ ամեն ինչը իզուր չէր, որ դրանք փորձություններ են, ու պետք է հաղթահարվեն, որ ամեն ինչ իրականում չարի ու բարու կռիվն է: Որոշել եմ գտնել իմ առաքելությունն այս կյանքում: Ու քանի որ դա հեռավոր երազի նման է եղել, որոշել եմ համբերատար սպասել, հարմարվել պայմաններին», -պատմում է Սվետան:
Հենց պատանեկության տարիներին էլ առաջին անգամ լուրջ զգացմունք է ծագել աղջկա նկատմամբ: Ու նա հասկացել է, որ փոքր ժամանակ էն տարօրինակ զգացումը, որ իրեն անհանգստացրել է, սիրահարվածություն է եղել, մի տարբերությամբ, որ ոչ թե տղաների է սիրահարվում ինքը, այլ՝ աղջիկների:
«Ես ապրում էի գավառում ու միշտ էլ մտածել եմ, որ իմ նման մարդիկ հիվանդ են: Ես ինձ հիվանդ էի զգում, ուրիշ, օտարացած թե օտարացված հասարակությունից, միևնույնն է: Ինձ թվում էր, ես երբեք չեմ կարող ընդունվել հասարակության կողմից. Եթե մնամ էնպիսին, ոնց կամ, ոնց ստեղծել ա ինձ Աստված, թե բնությունը, որ չեմ կարող բացահայտ սիրել, քանի որ ուզում եմ սիրել աղջկա, երջանիկ լինել, ի վերջո՝ ընտանիք ունենալ: Չէի հավատում»,- պատմում է աղջիկը:
20 տարեկանում Սվետլանան տեղափոխվեց Երևան, քույրն ընդունվել էր համալսարան: Կամաց-կամաց Երևանում սկսեց հարմարվել, ինտերնետի միջոցով գտավ իր նմաններին, ու անլիարժեքության բարդույթը ժամանակի ընթացքում վերացավ: Այդ նույն ինտերնետից էլ նրա ընտրած Ocean մականունը տեղափոխվեց իրական կյանք: Գուցե ճի՞շտ են ասում, որ անունը, դրա ընտրությունը, մեծ դեր է խաղում կյանքում: Ocean անունը այլ շունչ բերեց աղջկան, նրա համար մի նոր կյանք բացվեց, նոր հնարավորություններ, հայտնվեցին նոր մարդիկ… Այդ մարդկանցից շատերն արվեստագետներ էին: Ինքն իրեն զգաց ինչպես ձուկը ջրում, ոգևորվեց, ու քանի որ արվեստը նրան միշտ ձգել է, միշտ մի բան արարելու պահանջ է ունեցել, սկսեց ակտիվորեն ինքնաարտահայտվել: Հիմնականում լուսանկարչության միջոցով:
Բավականին արագ, մի քանի ամսվա ընթացքում Ocean-ին նկատեցին, հիմնականում ինտերնետից, Ֆեյսբուքից, ու սկսեցին հրավիրել ցուցահանդեսների: 2010թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին նա մասնակցել է չորս տարբեր ցուցահանդեսների: «Հայկական ռապսոդիա» նախագծի շրջանակներում ցուցադրվել է Բելգիայում։ Վերջերս էլ «Հոգմապար» շարքով մասնակցեց Նկարիչների միությունում հյուրընկալված «Մարմին. Նոր պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսին:
Ցուցահանդեսը ներկայացնում են հինգ համադրողներ, ովքեր նաև արվեստագետներ են՝ Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Արևիկ Արևշատյանը, Արման Գրիգորյանը և Դավիթ Կարեյանը:
Ցուցահանդեսը կազմված է 4 նախագծերից ու ընդգրկում է բավականին լայն ժամանակային դիապազոն` Սուրենյանցից մինչև Սվետլանա Անտոնյան(Ocean):
Նախագծերն ու նրանց մոտեցումները, հեղինակների ու գործերի ընտրության սկզբունքները տարբեր էին, բայց ինձ համար կոնկրետ, նրանք միավորված էին մի՝ «ՄԱՐՄԻՆԸ `ՈՐՊԵՍ» գաղափարով:
Արևիկ Արևշատյանն իր ֆեմինիստական – տրանսֆորմացիոն(իմ ընկալմամբ) «Մարմինը որպես իրականության զգացողության միակ սուբյեկտ» նախագծով փորձել է հետևել կանանց ինքնաարտահայտման տրանսֆորմացիաներին:
Դավիթ Կարեյանը «Մարմնի ճշմարտությունը» մարմնականի ու հոգևորի հավասարության կոնցեպտով ցանկացել է ընդգծել, որ մարմինը նույնպես ունի կարիքներ, և նրանք պակաս կաևոր չեն:
«Կերպարային տեսություն» նախագծում (համադրողներ՝ Ա. Սարգսյան, Ս. Համալբաշյան) ներկայացվել են անցյալի վարպետները՝ Իսաբեկյան, Հակոբյան… Հակոբ Հակոբյանը հատուկ այս ցուցահանդեսի համար է գործերն արել: Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ երկուսին կողք- կողքի վիզուալ ընկալելը, կամ գուցե մտահղացումն էր այդպիսին: Արման Գրիգորյանը «Ճակատային մերկություն» նախագծի հեղինակներին մերկության սկզբունքով է ընտրել: Այդ էր պատճառը, որ նա նկատեց Ocean-ին, որի մասին ասում է. «Եթե չեմ սխալվում, երևի հինգ տարի առաջ ավստրիացի կուրատոր Հեդվիգ Սաքսենհյուբերի հետ,զրուցում էինք հայկական ժամանակակից արվեստի մեջ պրոֆեսիոնալ լուսանկարիչների ներգրավվածության մասին: Հեդվիգը դեռ 1999 թվականից հետաքրքրվում էր հայ լուսանկարիչների աշխատանքներով, շատերի գործերի հետ էր ծանոթացել ու դժգոհ էր մնացել, ուզում էր, որ իրեն նոր մարդկանց հետ ծանոթացնեմ, ես էլ ասում էի, որ Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներով առանձնապես հետաքրքրված չեմ, որ ինձ ավելի հետաքրքրում են Ժամանակակից արվեստագետները`պոպ-արտիստները, կոնցեպտուալիստները և այլն, հետո հարցրի, թե ի՞նչը չի բավարարում նրան մեր լուսանկարիչների մոտ, պատասխանը շատ տպավորիչ էր, նա ասաց. «Գիտես, Ձեր բոլոր լուսանկարիչները կարծես ամսագրերի համար են նկարում, բայց նույնիսկ «գլամուրն» է շատ վատ ստացվում…
Հեդվիգի հետ զրույցից հետո սկսեցի ավելի ուշադիր լինել «գլամուրիստ» լուսանկարիչների հանդեպ, ինչպիսին է, օրինակ,Րաֆֆի Դավթյանը, մի խոսքով՝ առանձնապես հետաքրքիր ոչ մի բան չէր հաջողվում գտնել: Բայց մի օր Facebook-ում տեսա Ocean-ի լուսանկարները ու շատ տպավորվեցի, հիշում եմ՝ նայեցի Սվետլաննայի «ֆրենդների» մեջ, տեսա Տիգրան Խաչատրյանին, հետաքրքրվեցի, թե ինչ գիտի Ocean-ի մասին: Հիշում եմ, որ Տիգրանին համոզված ասում էի, որ երևի Ocean-ը Մոսկվայում կամ Պետերբուրգում է ապրել ու սովորել: Տիգրանն էլ էր հավանել լուսանկարները, բայց տեղեկություններ չուներ իրանից: Պատմում էր, որ հանդիպել է միայն մեծ ընկերական միջավայրերում ու ոչ մի բան չգիտի իր մասին և ընդամենը մի բան կարող է ասել, որ շատ համեստ մարդ է, լուռ, ինքնամփոփ, նստում, ոչինչ չի խոսում:
Ինձ հատկապես դուր էին եկել Ocean-ի ինքնադիմանկարները ու մեջքից նկարված քնած կինը: Այդ ընթացքում արդեն սկսել էինք աշխատանքները «Մարմին. Նոր Պատկերային արվեստը Հայաստանում» ցուցահանդեսի վրա ու ես որոշել էի անպայման ցուցադրել «Քնած կնոջ դիմանկարը», «Հոգմապար»-ը դեռ չէի տեսել, դրանք էլ որ տեսա Facebook-ում ավելի հավանեցի:
Երբ իմացա, որ Ocean-ը ոչ ապրել, ոչ էլ սովորել է Մոսկվայում կամ Պետերբուրգում, ու որ ընդամենը Ֆոտոապարատ է ճարել ու ինքն իր համար սկսել է ֆոտոներ անել ու, որ հերոսը հենց ինքն է, լրիվ հիացա. կարծես հանդիպած լինեի մաքուր արվեստի ֆենոմենի: Արվեստ, որը մաքուր ինքնաճանաչողություն է ու հաղորդակցություն, ոչ մի ավելորդություն, սրբագրում կամ գնահատված լինելու ակնկալիք: Ocean-ի արվեստը լավագույն վկայությունն է նրա, որ արվեստը դեռ ի վիճակի է լինել դիմադրող մարդկանց արտահայտչամիջոցը, որով նրանք պաշտպանում են իրենց և ուրիշների «ապրող կյանք»-ը»:
Ocean-ը գտավ իր առաքելությունն այս կյանքում: Չնայած դեռ աշխատանք չունի, բարդ է գտնելը, քանի որ աշխատատուները նրան տարօրինակ են համարում: Այնուամենայնիվ, նա իրեն պիտանի մարդ է զգում ու հասարակության լիիրավ անդամ: Ընկերներն օգնում են նրան: Բոլորը գիտեն նրա կողմնորոշման մասին, բայց արվեստի դաշտում դա էական չէ: – Լավ կլիներ, որ ամեն տեղ այդպես լիներ՝ առաջին հերթին մարդն ու նրա արած գործը:
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Ի դեպ այս հրապարակումը, ի թիվս Լուսինե Վայաչյանի այլ հոդվածների ներկայացված է վաղը` փետրվարի 10-ին կայանալիք ՆԱ/ՆԵ մրցանակաբաշխությանը:
Էրիկը (Էռնա), նույնիսկ չգիտեմ, որը փակագծերի մեջ վերցնեմ, շատ համակրելի 19-ամյա երիտասարդ է, սովորում է ինստիտուտում, խոստացա չնշեմ կոնկրետ որ, բայց ասեմ, որ արվեստի բնագավառից է: Ընկերները նրան կոչում են Էռնա, սա նրա «տրանս» անունն է, ընտանիքում ու հասարակության ավելի քիչ հանդուրժողական շրջաններում գիտեն որպես Էրիկ: Նուրբ, պատանեկան, ես կասեի` աղջկական դիմագծեր ունի: Նրան նայելով ամաչում ես, որ կին ես, այնքան կանացի է: Նա տրանսվիստիտ է՝ տղամարդու մարմնով ու կանացի էությամբ: Շատ կիրթ, բանիմաց ու համակրելի երիտասարդ է: Խնդրեցի պատմել իր պատմությունը՝ չմերժեց:
— Սովորական բարեկեցիկ ընտանիքից եմ, մեծացել եմ` ինչպես բոլոր երեխաները: Շատ փոքր տարիքից տղաներ են դուրս եկել: Ես չէի հասկանում, ի՞նչն է պատճառը, որ ես տարբեր եմ բոլորից, լացում էի, անընդհատ էդ միտքը ինձ տանջում էր: Ցանկացած շրջապատում երեխաները զգում էին, որ ես ուրիշ եմ, իրենց նման չեմ: Ժամանակի ընթացքում սկսեցին ինձ ընկալել ոչ որպես տղա, այլ ավելի շատ որպես աղջիկ: Այդ փուլն ինձ համար ամենաերկար ու տանջալի փուլն էր, երբ ո’չ ես էի ինձնից գլուխ հանում, ո’չ տնեցիք, ո’չ շրջապատս: Երբ 12-13 տարեկան էի, ու արդեն գիտակցում էի, թե ես ինչով եմ «ուրիշ», փորձում էի արհեստականորեն ջնջել տարբերությունը՝ շարժուձևերովս, խոսակցականովս, հագուկապովս միշտ ձգտել եմ նմանվել մեծամասնությանը: Ամենաբարդը երեկոն էր, երբ առօրյա պատանեկան, դպրոցական կյանքից տանը փակվելով` փորձում էի վերլուծել ապրածս օրը: Պառկում էի, հիշում իմ հասցեին արված բոլոր արտահայտությունները: Օրինակ` շատ նեղվում էի, երբ ասում էին՝ «աղջկա գեղեցկություն ունես, լրիվ աղջիկ ես»: Ոչ ստացվում էր ուրախանալ, քանի որ ինքս ինձ դեռ չէի հասկանում, չգիտեի ո՞վ եմ ես, ոչ էլ տխրել, որովհետև զգում էի, որ ասվածը դուրս գալիս է: Մինչև 15 տարեկան միշտ մտածել եմ, թե ես միայնակ եմ աշխարհում, կամ հիվանդ, ու փնտրում էի ինձ նմաններին: 15 տարեկանում սիրահարվեցի իմ ամենամոտ ընկերուհու սիրած տղային, լսում էի նրա պատմությունները նրանց սիրո մասին, ու սիրահարվում… Զգում էի, որ էդ տղան ինձ ձգում է: Տարօրինակ էր, բայց աղջիկը ոչինչ չէր կասկածում ու դա ինձ ձեռնտու էր: Մտածում էի, որ եթե ես չեմ կարող նրա հետ լինել, ապա գոնե թող ինձ հարազատ ու մոտ մեկը լինի, գոնե տեղյակ կլինեմ նրանից: Համարյա միաժամանակ ես հայտնաբերեցի, որ միայնակ չեմ, էլի կան ինձ նման մարդիկ: Ու ինձ մոտ սկսվեց մի նոր փուլ: Ես հասկացա, որ դպրոցում, բակում չեմ կարող շփվել հասակակիցներիս հետ, , որովհետև մեր աշխարհները տարբեր են: Ինստիտուտի նախապատրաստական կուրսում գտա մի տղայի, ով ամեն ինչով նման էր ինձ ու ես էլ միայնակ չէի, կար մեկը, որն ինձ հասկանում էր: Նա իմ սիրած տղան չէր, այլ իմ այդքան սպասված ընկերը: Ու այդ օրվանից կյանքս փոխվեց…
— Դու քեզ համարում ես գե՞յ, թե՞ տրանսվիստիտ:
— Էդ ժամանակ ես չգիտեի ով եմ ես, միայն գիտեի, որ ինձ տղամարդիկ են դուր գալիս։ Հետո հասկացա, որ ես գեյ եմ, որը չի կարող սիրել գեյի, այլ միայն հետերոսեքսուալ` տարասեռական տղամարդու, ու հետևաբար տրանստվիստիտ եմ, չնայած էդ բառն դեռ ինձ անգամ ծանոթ չէր: Երբ ընդունվեցի ինստիտուտ, հայտնաբերեցի ինձ նման ևս մեկին, որի մուտքն իմ կյանք նման էր ռումբի պայթյունի: Արդեն քաղաքում երեքով միասին կողմնորոշվում էինք, երկուսով որոշեցինք միասին ապրել, ոչ որպես սիրեկաններ, որպես ընկերներ: Մենք տրանսվիսվտիտներ ենք, չենք կարող սիրեկաններ լինել: Ապրում էինք մեր երկու ընկերուհիների հետ: Երբ ապրում էինք նրանց հետ, զգացինք, որ մեզ դուր է գալիս հագնել աղջիկների շորերը, քսվել նրանց նման, նրանց բարձրակրունկներով շրջել տան մեջ: Մի օր էլ որոշեցինք այդ տեսքով դուրս գալ փողոց: Սպասեցինք մի լավ մթնի, մարդկանց անցուդարձը քչանա, ու… դուրս եկանք: Մեզ մոտեցավ մի ոստիկան, կարծելով, թե աղջիկներ ենք ուշ ժամի մնացել ենք փողոցում, օգնություն էր առաջարկում, հետո հակացավ, որ տղա ենք: Հարցրեց՝ բա ինչի՞ եք կանացի հագուստով, ասեցինք, որ գռազ ենք կրվել: Նա մեզ բաց թողեց:
— Քո շրջապատում, ընտանիքում, ինստիտուտում գիտե՞ն քո մասին: Դու բացահայտվե՞լ ես, այսպես ասած «coming out»-ի ո՞ր փուլում ես: («coming out»- կրճատ՝ անգլերեն «coming out of the closet»՝ դուրս գալ թաքստոցից, բացահայտում, ինքնաբացահայտում):
— Ոչ վերջին: Ընկերներս բոլորը գիտեն, ինստիտուտում էլ շատերը գիտեն: Ընտանիքս կասկածում է, ավելի շուտ գիտի, բայց չիմանալու է տալիս հույսեր փայփայելով, որ մի օր կամուսնանամ աղջկա հետ:
— Հասարակության, սոցիումի հետ ի՞նչ պրոբլեմներ ունես, չե՞ն նեղում, վիրավորում, թարս նայում:
— Ավելի շատ պրոբլեմներ ունեմ որպես գեյ, քան որպես տրանսվիստիտ: Երկորդ դեպքում չեն հասկանում, որ աղջիկ չեմ, որ ջոկում էլ են, արդեն հեռու եմ լինում:
— Իսկ քաղաքում լինո՞ւմ են դեպքեր, երբ «քյարթուները» նեղեն քեզ ու քո ընկերներին:
— «Քյարթուները», երբ նրանք խմբովի են, ահավոր հոմոֆոբ են, բայց երբ մենակ են ու տեսնող չկա, բոլորն էլ ուզում են մեզ: Հիմա ավելի շատ «գեղցիներն» են նեղում, նրանք մեզնից ընդհանրապես անտեղյակ են, միանգամից շոկի մեջ են ընկնում ու դառնում ագրեսիվ: Սեփական ագրեսիայի պատճառով էլ հետո տուժում են: Վրեջերս, ոչ էնքան վաղուց ես, ընկերս ու երկու աղջիկ քայլում էինք: Ռեպլիկ գցեցին՝ «Արա, չի ջոգվում սրանցից տղեն որն ա, աղջիկը որը»: Ու մինչ մտածում էին, թե մեզնից որն է տղա, որը աղջիկ, մենք զգացինք, որ նրանցից մեկը մեզ շատ մոտեցավ: Անհիմն ագրեսիան ալկոհոլի հետ կոկտեյլում նպաստեց նրան, որ կռիվ եղավ, ընկերոջս շրթունքը ճղեցին: Հիմա նրանք պրոբլեմներ ունեն օրենքի հետ, մենք դիմել ենք ոստիկանությւոն ու գործ է հարուցվել:
— Իսկ օրենքի մարդի՞կ: Նրանք ո՞նց են ձեզ վերաբերվում:
— Իսկ օրենքի մարդիկ առայժմ գործում են օրենքի սահմաններում, այլ կերպ հնարավոր էլ չէր: Շատ վկաներ կային: Ու ընդհանրապես, մեր քաղաքի ոստիկանները, ի տարբերություն հասարակությամ մեծ մասի, հոմոֆոբ չեն:
— Տրանսվիստիտները՝ «տրանսերը» հայտնի են որպես առևտրային սեքս-աշխատողներ: Ո՞նց ես նայում դու դրան, ի՞նչ կասես «տրասս» կանգնողների մասին: Ինչպես հասկանում եմ, դու դրանից չես: Ինքդ երբևիցե զբաղվե՞լ ես մարմնավաճառությամբ:
— Ինձ դուր են գալիս, ու դա փոխադարձ է, սոցիալապես ապահով 25-40 տարեկան տղամարդիկ: Նրանք ապրում են սովորական կյանքով, ունեն ընտանիք՝ կին, երեխաներ, բիզնես, որոնք այնքան կանայք են փոխել, որ հոգնել են, ու ես իրենց համար նոր, թարմ զգացողությունների աղբյուր եմ: Ես դա չեմ համարում մարմնավաճառություն, քանի որ ես չեմ վաճառվում, նրանք էլ ինձ չեն գնում, չեն վճարում մարմնական հաճույք ստանալու համար: Մենք ուղղակի միասին հաճելի ժամանակ ենք անցկացնում՝ շփվելով, զրուցելով: Նրանց համար ես գեյշա եմ, էկզոտիկ գեյշա, ես նրանց ոչ միայն մարմնական, այլ առաջին հերթին հոգևոր թեթևություն եմ պատճառում: Իսկ «Տրասս» կանգնողների աշխարհը ծայրահեղական, տեռորիզմի նման մի բան է ինձ համար՝ վտանգավոր ու հաճախ ոչ հաճելի անակնկալներով լի: Բայց ես նրանց չեմ քննադատում, քանի որ ամեն մարդ իր կյանքի, իր մարմնի տերն է, ու իրավունք ունի տնօրինել ինչպես ուզում է:
Այսօր Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 10-րդ տարեդարձի կապակցությամբ մամլո ասուլիսով հանդես եկան ՀՀ—ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Նրանք ներկայացրեցին Միացյալ Թագավորության իրականացրած ծրագրերը Հայաստանում և իրենց առաջիկա միջոցառումները:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը կարևորեց այն փաստը, որ Բրիտանական խորհուրդն ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն առանձին կազմակերպություններ են, սակայն փոխլրացնող գործունեություն են ծավալում: «Բրիտանական խորհուրդն անկախ կազմակերպություն է, որը ներկայացնում է Մեծ Բրիտանիայի մշակույթի դեսպաններին, և նրանք մեծ ազդեցություն ունեն նպաստելու քաղաքական գործիչների անվանած «փափուկ» իշխանություն ձևավորելու վրա»,- ասաց նա:
Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունության տասներորդ տարին նշանավորվելու է նրանով, որ փետրվարին մեկնարկելու է մշակութային և կրթական միջոցառումների շարք, որը շարունակվելու է ողջ տարվա ընթացքում: Տասնամյա հոբելյանի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Նորաձևության ճանապարհ» ցուցահանդեսը` ներկայացնելով հայ և եւրոպացի տասը նկարիչ-մոդելավորողների համատեղ աշխատանքները: «Հավաքածուն մի ծրագրի աշխատանքի արդյունքն է, որի շրջանակներում Հայաստանից հինգ դիզայներներ էին ընտրվել, նրանց հնարավորություն էր տրվել այցելել եվրոպական հետեւյալ երկրներից մեկը` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Դանիա, Ռումինիա կամ Չեխիա, և տվյալ երկրի գործընկերոջ հետ չորսական գործ ստեղծել: Այսպիսով, ցուցահանդեսին կներկայացվեն 20 աշխատանքներ»,- ասաց ԲԽ հայկական գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը, ներկայացնելով ցուցահանդեսը:
Հոբելյանական միջոցառումների ընթացքում նաև Չարլզ Դիքենսի երկու հարյուրամյակին նվիրված միջոցառումներ կլինեն, միջին մասնագիտական կրթության ոլորտում կամփոփվի «Հմտություններն աշխատանքում» ծրագիրը:
Հոբելյանի շրջանակում կկազմակերպվի նաեւ Բրիտանական ֆիլմերի տասներորդ փառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն 2012-ի Օլիմպիական խաղերին, Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին և մարդու իրավունքներին նվիրված ֆիլմեր: Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև վարպետության դասընթաց` հայ ֆոտոլրագրողների համար:
Իր տասնամյա գործունեության ընթացքում Բրիտանական խորհուրդն աշխատել է անգլերենի տարածման, արվեստի, կրթության և հասարակության բնագավառներում, որոնցից դեսպան Լիչը առանձնացրել է անգլերեն լեզվի ուսուցումն ու դրա տարածումը. «Մենք կարևորում ենք անգլերենի իմացության մակարդակի բարձրացման հարցը: Այս տարի իրականացվելիք մեր մի ծրագրի շրջանակներում հայաստանցի անգլերենի ուսուցիչները հնարավորություն կունենան մրցակցել, կիսել իրենց փորձն աշխարհի մի շարք երկրների անգլերենի մասնագետների հետ»:
Բրիտանական խորհուրդը համակարգում է նաև միջազգային ճանաչում ունեցող անգլերենի քննություններ` նախատեսված տարբեր մասնագիտությունների և անգլերենի տիրապետման տարբեր որակավորում ունեցող անձանց համար: Ողջ աշխարհում ճանաչելի IELTS քննության հանձնումը հնարավորություն է տալիս ուսանել արտերկրի լավագույն համալսարաններում: Միայն նախորդ տարի IELTS և այլ քննություններ են հանձնել ավելի քան 900 մարդ:
Արվեստի բնագավառում Բրիտանական խորհուրդը համագործակցում է «Ոսկե Ծիրան», «ՀայՖեստ», «Ռեանիմանիա» փառատոնների հետ, կազմակերպվում են ժամանակակից արվեստի ցուցահանդեսներ, մշակույթի առաջնորդների վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ:
«Կառույցը արվեստի մեծ ջատագով է: Այսօր Բրիտանական խորհուրդը Հայաստանում լուրջ գործունեություն է ծավալում: Մենք փորձում ենք մարդկանց միջև ստեղծել կապեր, մոտեցնել նրանց` առավելապես մշակույթի ճանապարհով: Բացի այդ, Բրիտանական խորհուրդը գործունեություն է ծավալում գենդերային հավասարության, հաշմանդամների հիմնախնդիրների ոլորտներում: Հույս ունեմ, որ Հայաստանում Բրիտանական խորհրդի հետագա գործունեությունը առավել արդյունավետ կլինի»,- ասաց Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Կրթության և հասարակության բնագավառում իրականացրած WoMen in Politics, EU skills և Active Citizens ծրագրերին մասնակցել են հարյուրավոր մարդիկ:
«Աշխատանքային տարիների ընթացքում Բրիտանական Խորհուրդը մի շարք դասընթացներ, սեմինարներ, վերապատրաստման պարապմունքներ է անցկացրել ողջ Հայաստանի ավելի քան 600 ուսուցիչների և 1500 շահառուների հետ: Մենք փորձում էինք համաշխարհային միտումներին և կրթության ոլորտում նորամուծություններին համապատասխան հայ ուսուցիչների վերապատրաստում անցկացնել». — նշեց Արևիկ Սարիբեկյանը, պատմելով ԲԽ գործունեության մասին:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Քեթրին Լիչն ասաց. «Հայաստանի` Եվրոպային մերձենալու հարցը Եվրամիության և Բրիտանական խորհրդի համար կարևոր հարց է. դրա վկայությունն է Արևելյան գործընկերության ծրագիրը, որով Եվրամիության ու տարածաշրջանային երկրների միջև համագործակցությանը մեծ ուշադրություն է դարձվում»:
Լրագրողի հարցին, թե` չի՞ կարծում, որ Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դեսպանը պատասխանեց. «Միացյալ Թագավորությունը երկար ժամանակ աջակցել է Թուրքիային, որպեսզի վերջինս դառնա Եվրամիության անդամ: Բայց, ինչպես հայտնի է, Եվրամիության անդամության համար տվյալ երկիրը պետք է բարեկամական հարաբերություն ունենա իր հարևանների հետ: Այդ է պատճառը, որ Հայաստանի և Թուրքիայի միջ հարաբերությունների կարգավորումը մեզ համար առանցքային հարց է: Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնության, որն իրար կմոտեցնի երկու երկրները: Դա լավագույն պատասխանն է, որ կարող էի տալ»:
ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ` հղում կատարելով Միացյալ Թագավորության պաշտոնական տեսակետին տիկին Լիչն ասաց. «Մենք ողջունում ենք երկրում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ու դիրքորոշումը:
Ընտրությունները կդառնան կարևոր փուլ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում: Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես խոստացել է պետության նախագահը, ապա դա կդառնա ևս մեկ քայլ երկրի և հասարակության ժողովրդավարացման ճանապարհին: Հուսով ենք, որ այս տարի ևս նախկինի պես հանրապետության նախագահը կհրավիրի մեզ և այլ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին մասնակցելու ընտրություններին՝ որպես դիտորդներ: Դեսպանատունն էլ ամեն կերպ կաջակցի ու կնպաստի Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը», — եզրափակեց դեսպանը:
Տոնդ շնորհավոր հայ զինվոր
1992-ին, երբ անակնկալ անկախացած Հայաստանը հայտնվեց պատերազմի ու շրջափակման մեջ, ոչ ոք չէր նախապատրաստել մեզ նրան, որ կարիք կունենանք սեփական բանակի, ու որ ինքներս մեզ պիտի պաշտպանենք արդեն, առանց «մեծ ախպոր»։ Ու երբ լքվեցին մի շարք բնակավայրեր, հասկացանք, որ էդպես կկորցնեն Ղարաբաղը. չկա կանոնավոր բանակ, չկա զենք բռնել իմացող համապատասխան կոնտինգենտ, բայց պաշտպանվել պետք էր, ու բանակը ստեղծվեց՝ ինքնաբուխ ու տարերային, սկզբում ինքնապաշտպանական ջոկատներ՝ որսորդական հրացաններով ու ինչ-ինչ մնացած հին զենքերով, հետո կամաց-կամաց թափ առավ ու աճեց, ու դառավ մարտունակ, ու հետո ճանաչվեց ամենամարտունակը տարածաշրջանում…
Արդեն անցել է 20 տարի, այսինքն հիմա, հենց հիմա էդ բանակում ծառայում է էդ տարիներին ծնված տղան, որը ծնվել է ցրտի, մթի, սովի ու այն տարիների ողջ զրկանքների փնջի օրոք։ Մայրը չէր կարողանում ջուր տաքացնել, որ փոքրիկին լողացնի, լույս չկար։ Քաղաքային բնակարանի մի անկյունում տեղադրված վառարանի վրա մի կերպ ճարված ցախով ջուր էր տաքացնում, լողացնում երեխային, լվանում նրա շորերը ու էդպես մի կերպ էլ չորացնում վառարանի շուրջը։ Երեխան հաճախ էր հիվանդանում, դե, ի՞նչ պայմաններում էր մեծանում, որ չհիվանդանար, ու թերսնված էր, քանի որ մայրն էլ մի կարգին սնունդ չէր ստանում, որ նրա կաթով բավարարվեր։ Ու էդպես կյանքի առաջին տարիներն անտանելի էին, հաց էլ չկար, առաջին անհրաժեշտության սնունդ էլ….
Բայց հաղթեցինք, էդ զրկանքների գնով հաղթեցինք, երեխաներ էլ ունեցանք, ու նրանք արդեն զինծառայողներ են։ Բայց այսօր հենց անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ Բանակն իր ներկա կառուցվածքով ու անփույթ ղեկավաման, կոռուպցիոն թողտվությունների շնորհիվ դարձել է երկգլխանի հրեշանվստահություն սերմանելով հասարակության մեջ իր նկատմամբ։ Մեր հասարակությունը անկախության տարիներին ուժեղանալու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու փոխարեն, էնպիսի բարոյական անկում ապրեց, որ այդ ամենը բանակում խտացած ձևով ներկայացավ, իր ողջ անառողջությամբ: Մարդու կյանքը դարձավ ոչինչ, նյութական ամենափոքր շահը ստիպեց հաբռգած հրամանատարներին խաղաղ պայմաններում զինվոր սպանել, ասենք մի 50 դոլարի համար, կամ էնպես ծեծել ու ստորացնել, որ բանակից հաշմված տղաներ վերադառնան։
Երկար ժամանակ բանակի թեման դասվում էր սրբությունների շարքին, որի մասին չի կարելի խոսել, քանի որ արտաքին թշնամի ունենք, արատների մասին չի կարելի բարձրաձայնել, որ ջուր չլցնենք թշնամու ջրաղացին, բայց իր գոյության 18–րդ տարում համբերության բաժակը լցվեց։ Առաջ էլ են եղել սպանություններ, գուցե ավելի շատ, որ բանակի առողջացման ջատագովների «աչքն են կոխում»: Բայց կարեւոր չի երբ սկսել, կարեւորը` արդյունք ստանալ:
Իհարկե մեծ դերակատարում ունեցավ իրար հաջորդած մի քանի հրեշավոր դեպքերի` որոնց թվում մեր լրագրող ընկերուհու եղբոր՝ Արտակ Նազարյանի սպանությունը, որից ցնցվեց լրագրողական աշխարհը, ողջ համացանցը էդ օրերին Ծովիկ հետ էր, Արտակ Նազարյանը մեր բոլորի, ամենքիս եղբայրն էր, ու կա, ու մենք «պայթեցինք»՝ անմիջականորեն զգալով էդ կառույցի հրեշավոր լինելու ու սահմաններ չճանաչելու ողջ բիրտությունը, անպատժելիությունը, «դեդովշինայի» արդարացումներ հնչեցին նույնիսկ ոմանց կողմից, ովքեր փորձում էին ամենաթողության մեղքը բարդել ում վրա ասես, բայց ոչ թերի ու կոռումպացված, քյարթու ու գողական «պանյատկեքով» կառուցված բանակային հիերարխիայի, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր այսօրվա հասարակության մոդելը փակ համակարգի մեջ, որտեղ ավելի վառ են երևում հասարակության արատները։
Արատավոր հասարակությունը, արատավոր իշխանության օրոք չի կարող այլևս ունենալ կարգին ու մարտունակ բանակ: Մեր բանակի մեծամեծներն իրենք են գցել մարտական ոգին մեր որդիների, նրանք են իրենց ամենաթողությամբ անպատժելիության մթնոլորտ ստեղծելով նպաստել նրան, որ բանակը դարձել է բերդի պես մի տեղ, ուր գոյատևում է ամենաուժեղը, ուր թույլին ստորացնելն ու ծեծելը չի պատժվում հավուր պատշաճի, ուր չծխողը ծխող է դառնում, չխմողը խմող, ուր տղաներից ստանում են ստրկամիտ ու ղեկավարելի քաղաքացիներ…
Ակամա մտածում ես, գուցե դա ռազմավարությո՞ւն է, թե չէ ինչպես՞ կարող է հասուն գիտակից մարդ ու ղեկավար լինելով հանդերձ, այսպիսի փնթի բանակային համակարգ ունենալով, չփորձել գոնե մի քիչ մաքրել, կարգուկանոն հաստատել, դա ախր բնազդի մակարդակի բան է…
Սպա բարեկամս ծառայում է լավ զորամասում, ուր լավ «նաչշտաբ» ու «զամպալիտ» են, ու դրա համար էլ «չաստում» կարգուկանոն կա, դրա համար էլ իմ բարեկամ սպան զինվորի ընկերն ու մեծ եղբայր է… Պարոն Օհանյան, խնդրում եմ ձեզ բոլոր մայրերի անունի., գտեք բոլոր զորամասերի համար լավ «նաչշտաբ» ու «զամպալիտ» էլի…
Հիմա մենք բանակի ստեղծման 20–րդ տեդարձին դեպի հետ նայելով ասում ենք. սրա համա՞ր ենք էդքան զրկանք կրել, որ մեր երեխաներին ստորացնեն, ծեծեն , սպանեն խաղաղ պայմաններու՞մ…
Չէ, հայկական բանակը մեր երազած բանակը չդարձավ, ու որքան էլ պաշտոնյաներն ասեն, թե ցանկացած պահին պատերազմի վերսկսման պայմաններում մենք կարող ենք հակահարված տալ թշնամուն, մեկ է, հասարակության մեջ էնպիսի բարոյահոգեբանական ճգնաժամ է, որ անվստահություն է առաջացնում հաղթանակի նկատմամբ։
Իսկ բանակի հիմնական շարժիչ ուժը դա մարտական ոգին է, որը ապրում է հավատով՝ վաղվա օրվա նկատմամբ, ու սնվում արժանապատիվ ծառայությամբ Հայրենիքին…
Շնորհավորում ենք բոլորիս Հայկական Բանակի օրվա առիթով, շնորհավորում ենք զինծառայողներին՝ մեծուփոքր, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, նաև` Գերագույն Հրամանատար Սերժ Սարգսյանին: Հուսով եմ կկարողանան կարգուկանոն հաստատել իրենց վստահված բանակում, որը ՄԵՐՆ Է, որպեսզի մենք էլ էդ բանակին հանգիստ վստահենք մեր երեխաներին, ու համոզված լինենք, որ կռվի դաշտից դուրս նրանց վտանգ չի սպառնում….
Առանձնահատուկ շնորհավորում ու համբերություն ենք ցանկանում բոլոր նորակոչիկներին, որովհետև նրանք դեռ իրենց կես տարին չեն ծառայել ու ամենախոցելին են այսօրվա բանակում, նաև նրանց հարազատներին, ընկերներին ու սիրած աղջիկներին:
Բայց ե՞րբ է գալու, ո՞ր տարվա հունվարի 28-ին ենք մենք, մայրերս կարողանալու լիաթոք ասել՝ ԿԵՑՑԵ´ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ, ազնիվ լինելով ինքերս մեզ հետ ու չխեղդվելով մեր կոկորդներում կանգնած Փոքր Մհերի էդքան սպասված տեսլականից, որ ստիպում է հայ մորն ասել ՉԵ:Մ ՏԱ ԶԱՎԱԿԻՍ ԲԱՆԱԿ…
Ո՞վ գիտի…
Զարուհի Հովհաննիսյան
Լուսինե Վայաչյան
(մայրեր, քույրեր, քաղաքացիներ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Ամանորի շեմին իրականացվեց մայրաքաղաքի փողոցներում, բակերում, կանգառասրահներում և այլ տարածքներում գիշերող, մշտական բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը:
Քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Վարդաշենում նրանց տրամադրվեց մի մասնաշենք, որտեղ ինչպես տեղեկացրեց կենտրոնի տնօրենը, տեղավորել են գիշերակաց 42 անօթևանի: Տնօրենը պատմեց, որ իրենք նոր չէ, որ զբաղվում են այդ գործով, սկզբում շրջել են փողոցներում, գտել անօթևաններին, փորձել նրանց օգնել, կամաց – կամաց խնդիրն այլ տեսք է ստացել, երբ գործի մեջ է մտել դանիական կազմակերպությունը, իսկ երևանում ցրտից անօթևաններ են մահացել:Այդ ժամանակ էլ սկսել են համագործակցել նաև նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:
Նա պատմեց, որ իրենք աշխատել են քաղաքապետարանի հետ, սակայն համագործակցել են նաև Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հետ:
Տնօրենն ի դեպ, ներկայացրեց, որ լուծվել է անօթևանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի բուժզննության և առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը,սակայն խուսափեց նշել այն գումարի չափը որ, տրամադրել է քաղաքապետարանը, պատճառաբանելով, թե հեռախոսով չի կարող տվյալներ ասել:
Սա իհարկե հարցի մի կողմն է.Անկախ նրանից, մարդասիրական, թե` քաղաքի համար մտահոգ դրդումներով է քաղաքապետն իրականացրել ծրագիրը, գումար հատկացնելով մայրաքաղաքի բյուջեից, միևնույնն է դա ավելի շուտ սոցապնապարարության գործն է, որն այսօր կամ չի արվում, կամ թերի ու շատ վատ է կազմակերպվում:
Եթե չեմ սխալվում 2006-ին, անօթևանների կացարան բացվեց թիվ 1 տուն — ինտերնատի մասնաշենքերից մեկում և բյուջեից հատկացված գումարների հաշվին նախատեսվեց պատսպարել մոտ 60 հոգու, հետո մարդկանց հոսքը սկսեց աննախադեպ աճ գրանցել ու տնօրինությունը կանգնեց խնդրի առջև: Մի մասին տեղավորեցին տուն ինտերնատում, մի մասն էլ անվերջ վերադարձի մեջ է, (դուրս են գրվում, հետո կրկին հետ վերադառնում) քանի որ այնտեղ ըստ կարգի, 2 ամսից ավելի չեն պահում: Ու այս կիսատ պռատ մշակված ծրագիրը մնաց գործող ու այդպես էլ լիարժեք չմշակվեց:
Հիմա անցնենք բուն խնդրին. անօթևանների կենտրոնում պահվող մարդկանց մեծ մասը երևանի բնակիչ չէ: Գրեթե վստահ եմ, որ Վարդաշենում պահվողների մեծ մասը ևս մարզերից է:
Անհասկանալի է, թե ինչու պետք է մայրաքաղաքի (որն առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունի) բյուջեից, հատկացում արվի մարզերից եկած անօթևանների խնդիրը լուծելու համար, այն դեպքում, երբ դա կարող է, և ի պաշտոնե պարտավոր է կազմակերպել սոցապնախարարությունը:Ու գործը ճիշտ կազմակերպելու դեպքում անօթևանը չի հասնի Երևան, մի կտոր հաց ճարելու ու քանդված շինություն գտնելու հույսով: Եւ ինչքանո՞վ է ճիշտ, առանց այդ էլ բնակչությամբ գերծանրաբեռնված ու մադկային հոսքի բեռի տակ կքած Երևանին լրացուցիչ ծախսի տակ գցելը:
Մինչդեռ մարզերում, սոցապնախարարության կողմից, բարեգործական հիմնադրամների օժանդակությամբ (թեկուզ երկու մարզում մեկ կենտրոն սկզբունքով) կենտրոն հիմնելը շատ ավելի նպատակահարմար կլիներ: Նշենք միայն մեկ խնդիր. մարդիկ այսօր, թե` անօթևանների կենտրոնում, թե` վստահ եմ, նորաբաց հավաքատեղիում իրենց փաստաթղթային հարցերը կարգավորելիս, ոչ քիչ գումարներ են ծախսում (ի դեպ պետության գրպանից), բնակության վայրեր հասնելու ու հարկ եղած հարցերը լուծելու համար: Քանի որ, ինչպես տեղեկացվում է` հաշվառումից և խնդիրների գույքագրումից հետո, նախատեսվում է լուծել նաև անօթևանների աշխատանքի տեղավորման եւ այլ հաստատություններ տեղափոխման հարցը: Իսկ միգուցե՞ այստեղ ևս գործում է ինչքան շատ գործ` այնքան շատ գումար, սկզբունքը:
Ի դեպ վերը նշված խնդիրը միայն մի փոքրիկ, մասն է, այն լաբիրինթոսի, որ ստեղծված է այս հարցի շուրջ:
Ռուզան Ավոյան
Ես ցավ ունեմ, այլ բանի մասին չեմ կարող ոչ մտածել, ոչ էլ գրել: Մանկությանս ընկերուհին, ինձ շատ հարազատ մի մարդ, լինելով իր գործին նվիրված ու լավատեղյակ, մնացել է առանց ապրուստի միջոցի մի տղամարդու քմահաճույքի պատճառով:
Մի փոքրիկ, խղճուկ տղամարդուկի, որն ունի սիրո և ուշադրության կարիք, չի կարող ստանալ տանը և փնտրում է իրեն վստահված շատ մեծ մի սուպերմարկետի կին աշխատողների մեջ:
Նայած ինչ հաջողություններ է ունենում օրվա ընթացքում, ըստ այդմ փոփոխվում է նրա տրամադրությունը, և ամբողջ կոլեկտիվը կախված է լինում դրանից` ուշ կամ շուտ են տուն գնում, գոռգոռում է` նվաստացնելով ու ստորացնելով, աշխատանքից հեռացնելու սպառնալիքով կամ` անպարկեշտ կոմպլիմենտներ անում… Սովորական բեսպրեդել… Բայց նա միայնակ չի իր այդ ոճի մեջ, համատարած երևույթ է, ինչպես պարզեցի:
Այս պատրիարխալ հասարակության մեջ մենք` կանայք, ամեն ինչով կախված ենք տղամարդկանցից: Մեր աշխատանքը կախված է հիմնականում նրանցից, որովհետև նրանք ավելի հաջողակ են բիզնեսում և դառնում են մենեջերներ, տնօրեններ, շեֆեր ու օլիգարխներ: Նրանք են որոշում, թե մենք մեր արտաքինով, տարիքով ու գիտելիքներով հարմա՞ր ենք զարդարելու իրենց օֆիսները, լինելու նրանց օպերատորները, մենեջերները, մատուցողները, օգնականները, լրագրողները, բժիշկներն ու բուժքույրերը, տոմսավաճառներն ու դիզայներները և էլի շատ ու շատ բաներ…
Մի անգամ աչքովս ընկավ անհեթեթ մի հայտարարություն. պահանջվում է բարետես արտաքինով և բարձրագույն կրթությամբ, ցանկալի է, ռուսերենի իմացությամբ հավաքարար…
Նրանք մեջ առջև պահանջներ են դնում` գեղեցիկ լինելու, համեստ ու քչախոս լինելու, համարյա ստիպում են հարսնություն անել աշխատանքի վայրում, այլապես մեզ դուրս կվռնդեն, ցանկացողներ շատ կան այս տձև աշխատանքի շուկայում, որտեղ առաջարկը, մանավանդ կանացի ձեռքերի և ուղեղների, շատ անգամ գերազանցում է պահանջարկը: Ոչինչ չի պաշտպանում կնոջը, եթե չկա աշխատանքային պայմանագիր, իսկ մեր լեն ու բոլ օրերում ու անօրեն երկրում, որտեղ համատարած խուսափում են իրական հաշվապահությունից ու հարկային վճարումներից, ի՞նչ պայմանագրային աշխատանք, ի՞նչ բան…
Նրանք էլ ինչ ուզում անում են, սկսած կադրերով զբաղվող մանկլավիկներից, միջին օղակի մենեջերներից ու իբրև թե տնօրենի պարտականությունները կատարող, բայց իրականում միայն գանձապահություն անող ու ներքին անցուդարձը հսկող, զանազան բարդույթներով տառապողներից և մեծ ու մանր հոգեկան ցնցումներով տառապող տղամարդ կոչվողներից:
Կնոջը, աղջկան, օրիորդին նայում են որպես ապրանք, այլ ոչ նույնիսկ գործիք, աշխատանքի ընդունելու պահից սկսած. Սիրո՞ւն է, ջահե՞լ է, եթե տարիքով է, գոնե մատչելի՞ է, եթե մատչելի չէ, գոնե շուստրի՞ է, եթե շուստրի չէ, գոնե կարո՞ղ է լավ սուրճ եփել, եթե ինչ-որ մեկի ծանոթն է, գոնե Խաթաբալա է՞, փակբերա՞ն է, եթե շատ պետք է գործի համար, բանիմաց է, ապա գոնե հնազա՞նդ է: Բարդ է:
Լավ, ընդունեցին աշխատանքի: Ինչ նկատառումներով, համարյա ամենասկզբից էլ հայտնի է լինում թե’ ընդունվողին, թե’ ընդունողին: Դե, մտածում են շատ կանայք, կտեսնեն էդպիսիններից չենք, բայց լավ ենք աշխատում, կպահեն, հո իրենց բիզնեսի թշնամին չեն ի վերջո: Սկսվում են սեքսուալ հետապնդումները, սրճարան հրավիրելուց մինչև ուղիղ ու անպարկեշտ արված առաջարկությունները:
Բայց կինն ընդունվել է աշխատանքի, և այսօրվա աշխատող կանանցից ոչ ոք միայն զբաղվածության պրոբլեմը լուծելու համար չի գնում աշխատելու: Օրվա հացի խնդիր են լուծում, երեխա են մեծացնում, շատերն առանց ամուսինների և որևէ այլ կողմնակի օգնության: Աշխատավայրը վեր է ածվում մարտի դաշտի, մարտի ավարտն էլ տարբեր է լինում. Ոմանք տեղիք են տալիս` դառնալով ֆավորիտ մինչև շեֆը նոր արյուն չուզի, ոմանք չեմուչում են անում` խաղով ձգելով իրենց երկարակեցությունն աշխատավայրում, ոմանք էլ չեն դիմանում ու հեռանում են, կամ էլ վռնդում են նրանց: Ծանոթով ընդունվածների վիճակն ավելի լավ է, բայց սրանք էլ ունեն մեկ այլ խնդիր, միջին օղակի շեֆերի հետ, անցանկալի են նրանց աշխատանքային հարեմում, որովհետև ունեն աչքեր ու ականջներ և ցանկացած պահի կարող են գործի դնել:
Դեռ ոչինչ, եթե հեզ ու խոնարհ են և գործից այդքան էլ գլուխ չեն հանում: Նրանք այդքան էլ վտանգավոր չեն: Այ նրանք են վտանգավոր, ովքեր համ գլուխ են հանում, համ էլ հասկանում են, թե բիզնեսը կազմակերպելու համար հրավիրված միջին օղակի շեֆը ինչի է վեր ածել իրեն վստահված սրճարանը, խանութը, խմբագրությունը կամ հիվանդանոցը, թե այդ հավաբնում աքլոր լինելով ինչպես է անտեսում գործը, թույլ տալիս այնպիսի սխալներ, որոնք ահռելի վնասներ են պատճառում բիզնեսի իրական տերերին: Այսպիսիների հետ անընդհատ հրահրվում են մտացածին կոնֆլիկտներ և ի վերջո, հիմնականում անհեթեթ պատճառաբանություններով նրանք հետ են վերադարձվում ծանոթին:
Ինչպես հասկացաք, այս վերջին ցավն էլ հենց իմն է: Չնայած ես սեփական ուժերով ապրել փորձող շատ քիչ կանանց գիտեմ, որոնց շրջանցած լինի սեքսուալ հետապնդումը աշխատանք ունենալու որևէ փուլում: Բայց հիմա նա է, այսօր, այստեղ և հիմա, և ես հրաժարվում եմ լռել և գրել այլ բանի մասին:
Երբ տեսնում եմ ընկերուհուս աղջնակի հայացքը` հավատով ու հույսով դեպի մորը նայող, բացում եմ նրա դատարկ սառնարանը, ինձ անուժ ու անօգնական եմ զգում բժշկի ընդունարանում, որն ասում է նրան շտապ վիրահատության անհրաժեշտության մասին և նա հրաժարվում է, որովհետև փող չունի, ու պարտք էլ չի կարող անել, որովհետև աշխատանք չունի, ես անիծում եմ տղամարդկանց աշխարհը: Ես անիծում եմ բոլոր այն տղամարդկանց, որոնց համար կանայք մարդահաշիվ չեն, որոնք թողնում են իրենց երեխաներին բախտի քնահաճույքին և տրվում զանազան արատների, որոնք բիզնես են դնում ու չեն հետևում իրենց կադրերին, որոնք մարտի ութին ծաղիկ են նվիրում, իսկ ապրիլի յոթին չհասած հացն են կտրում, որոնք մոռացել են, որ նման մի կին էլ իրենց մայրն է, և օգտագործում են կնոջ ծանր վիճակը կամ աղջիկների տհասությունը հեշտ, հանգիստ ու ձրի սեքս ստանալու համար…
Արհամարհում եմ բոլոր նրանց, ովքեր աչք են փակում նման բաների վրա, խոսում են բարձր արժեքներից և կանանց իրավունքներից ու չեն տեսնում մեկ կնոջ ցավը: Աշխարհը փրկել ու հեղափոխություն անել միշտ էլ կհասցնենք, բայց մեկին փրկել ու վաղվա օրվա նկատմամբ հույս ու հավատ ներշնչել նրա երեխային կարող ենք ու պարտավոր ենք այսօր:
Սիրելիներս, իմ ուժեղ ու թույլ տղամարդիկ, դուք մեզ շատ-շատ պետք եք, հարուստ ու աղքատ, խելոք ու հիմար, առանց ձեզ մենք երեխա չենք կարող ունենալ, չենք կարող ապրել: Սա ձեր աշխարհն է, բայց մեզ էլ մի քիչ տեղ տվեք, թույլ տվեք արժանապատիվ ապրել ու հնարավորություն ունենալ մեծացնել մեր երեխաներին, եթե ինքներդ բրախել եք: Թույլ տվեք ձեզ օգնել բազմապատկելու ձեր հարստություններն ու մեզ օգտակար զգալ: Թույլ տվեք չտղամարդանալ, մեզ չշրջապատել միայն մեր նման կանանցով, որպեսզի կարողանանք ձեզ տեսնել և սիրել… Թույլ տվեք գրել այն, ինչ ինքներս` չկայացած կանայք, կցանկանայինք կարդալ: Մենք ուզում ենք խոսել մեր պրոբլեմների մասին, մենք ուզում ենք օգնել մեզ նմաններին…
Իսկ ես ուզում եմ, որ իմ ընկերուհին աշխատանք ունենա, նրա սառնարանը լիքը լինի, իսկ արժանապատվությունն ու առողջությունը վերականգնվեն ու ապահով լինեն: Եթե ցանկացողներ լինեն` միացեք:
Նվիրեք մեզ ներողություններ ծաղիկների փոխարեն…
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Բակոնսկին հեռացվել է պաշտոնից, և միայն այն բանի համար, որ իր բլոգում ընդդիմադիներին անվանել է «անգործներ»: Նախարարը ծաղրել է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականը պահանջող ընդդիմության կոչերը, նրանց անվանելով ապատեղեկատվությամբ զինված ու ատելության քարոզչություն իրականացնողներ», «անցյալի ուժեր», որոնք խոչընդոտում են «նոր Ռումինիայի նախագծի» ստեղծմանը:
Դրան հաջորդել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկի, ելույթը երկրում հակակառավարական բողոքի ակցիաներին նվիրված խորհրդարանի արտահերթ նիստում. «Ես որոշում եմ կայացրել Բակոնսկու հրաժարականի վերաբերյալ: Ցավում եմ իմ որոշ գործընկերների` ցուցարարների հասցեին հնչեցրած անզգույշ խոսքերի համար և հրապարակային ներողություն խնդրում ռումինացիներից»,- ասել է Բոկը:
Օրերս կառավարության շենքի առջև, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ցուցարարներից մեկին` Արմեն Խալոյանին, հրապարակավ «բոմժ» անվանեց:
8 տարի անտուն ապրող տղամարդն ընդամենը նախարարին դիմել է, իրեն տուն — ինտերնատում կացարան տալու հարցով, սակայն նախարար Գրիգորյանը բառացիորեն ասել է. «Ծերանոցները քո նմանների համար ա՞, որ տանեմ գցեմ ընդեղ բոմժանո՞ց է »:
Չնայծ դրան որևէ մեկը, նույնիսկ այն կուսակցության մակարդակով, որի քվոտայով նախարար է դարձել Գրիգորյանը, ներողություն չխնդրեց, ՀՀ քաղաքացուն բոմժ անվանելու ու վիրավորելու համար, ԲՀԿ-ն իր պատվից ցած համարեց ու չփորձեց իր նախարարի անտակտությունը ինչ որ ձևով մեղմացնել: Նույնիսկ չքնարկվեց նրա`հասարակական վայրում, քաղաքացիների ներկայությամբ իրեն դրսևորել չկարողանալու հարցը:
Նույն կերպ վարվեց և ՀՀԿ –ն, երբ իր` արդեն նախկին աշխատակազմի ղեկավարը հրապարակավ մարդկանց համբալ անվանեց:
Այո, ստացվում է, որ մեր անցած ճանապարհը ոչինչ չի տվել և դեռ շատ բան ունենք սովորելու, թեկուզ ռումինացիներից: Ապագա չունի այն երկիրը, որի քաղաքացին ու երկիր պահողը, իր տարրական իրավունքի համար պայքարելիս, բոմժի ու համբալի պիտակ է ստանում և մնում է անպաշտպան:
«Ազատությունը լավ բան է, եթե գիտես նրա հետ ինչպես վարվել: Հակառակ դեպքում այն կարող է բեռ դառնալ ու ցավ պատճառել»: – սա իմ սեփական աֆորիզմներից է: Արդեն երրորդ շաբաթն է, ինչ ես առաջարկում եմ իմ վարկածն էս կայքում, բայց մոնոլոգ եմ անում: «Facebook»-ից դուրս չկա արձագանք, չկա առողջ բանավեճ, չկա երկխոսություն, զրուցակից… Ինչո՞ւ չես գրում կայքում, բարեկամ…
Միշտ սիրել եմ զբաղվել միայն էն աշխատանքով, որի արդյունքը շոշափելի ու շուտ երևացող է: Անձիս կարևորությունն էս աշխարհում ամրապնդելու, թե՞ գուցե ավելի խոր` հոգևոր ու բարվոք մղումներով է դա պայմանավորված, չգիտեմ, չեմ խորացել երբևէ: Գիտեմ, որ չեմ սիրում, և վերջ:
Երեկ ես չալարեցի մտածել, չափից դուրս շատ մտածեցի, թե ի՞նչ գրեմ, այնինչ պետք էր մտածել` ո՞ւմ գրեմ: Նամա՞կ: Ո՞ւմ: Ընկերո՞ջս: Ո՞ր: Ո՞ւր է նա, ի՞նչ է սպասում ինձնից: Եվ ես, որ մի փոքրիկ, միջին IQ-ի տեր կին եմ, և իմ ունեցած-չունեցածն էս կյանքում հենց ապրածս կյանքն է, իսկ դրա մասին ես գրում եմ, պատմում. ավելի ճիշտ, պատմում եմ, երբ ուզում եմ պատմել, ի՞նչ կարող եմ տալ աշխարհին էս կայքի միջոցով:
Ընկերներիցս մեկն ասում է, որ ես պետք է, որ նյութի պակաս չունենամ, որովհետև ես ինքս եմ իմ նյութը, բայց ես հոգնել եմ էդպիսինը լինելուց: Հիմա կանգնած եմ մի մեծ հարցի առջև. ինչո՞ւ գրեմ: Դե, մի կտոր հացի խնդիր, փառք Աստծո, չունեմ, ինչ-որ կերպ ապրվում է: Խորը դեպրեսիայից որևէ մեկին իմ մրոցով հանելու խնդիր ևս չկա, առավել ևս մի ողջ ազգի փրկելու: Ես գլոբալ առումով հեղափոխական չեմ, և սկսում եմ պայքարել, երբ կոնկրետ հարցը վերաբերվում է իմ բարեկամներին կամ ինձ: Ի՞նչ պատմեմ ես էստեղ, որ հետաքրքիր լինի յուրաքանչյուրին: Կյանքից բողոքողները լինքն են, առանց ինձ էլ կբողոքեն, լուսաբանողներ կան, ես ի՞նչ անեմ, ո՞րն է իմ նիշը: Եվ էս մտածմունքներն էին, որ դարձան ՑԱՎԻ կատալիզատոր:
Հենց սկզբից ես գրում էի ցավի մասին, բայց նորից շեղվեցի թեմայիցս, ու գրիչս նորից ինձ փակեց Դիոգենեսի տակառի մեջ: Կամ էլ չշեղվեցի, չգիտեմ: Կա մի ժողովրդական ասացվածք. «Մարդու որտեղը, որ ցավեց, հոգին էնտեղ ա»:
Քանի օր է ուշքի չեմ գալիս անտանելի գլխացավից, հոգիս էնտեղ է էս օրերին: Ասես մի մեծ փուչիկ փչված լինի գլխիս մեջ, և շարունակի փչվել: Դրսից էլ պանրի քսակ է հագցված, որը սեղմում է գլուխս, կարծես ուզում է քամել: Խնդիրը շատ տարօրինակ է` փուչիկից քամել պանիր:
Դե, իհարկե, կարելի է դիմել բժշկի, որը կարձանագրի, որ նման զգացողություններն, արագ սրտխփոցների հետ միասին ներգանգային բարձր ճնշման կլինիկական պատկեր են կազմում:
Դա կարող է լինել նաև ալերգիկ ռեակցիայի հետևանք:
Ալերգիկ ռեակցիան էլ շատ հավանական է, արդյունքն է մի շատ գեղեցիկ ծաղկի եռօրյա ներկայության «Շուշան» կանացի անունը ծնած, շատ հաճելի ու սուր բուրմունքով, որն առաջացնում է մարդկանց մոտ ուժգին, երկարատև գլխացավեր, գիտակցության մթագնում, քնկոտություն ու մտքերի խառնաշփոթ, իսկ նրա որոշ տարատեսակներ մահացու են կենդանիների համար:
Դա բժիշկը կասեր: Իսկ ես կասեմ, որ սա իմ հերթական դասն է կյանքից: Էս ծաղիկն իր բնույթով շատ նման է շքեղ, փառահեղ կյանքի ու անտանելիության հասնող հիացմունք բերող գեղեցկության տեր մարդու, որի բուրմունքն արբեցուցիչ է և քնեցնում է ժամանակիդ զգացողությունն ու մտքի ալարկոտություն բերում: Ինչ-որ ժամանակ եղել է նույնիսկ էսպիսի մի պատժամիջոց: Մարդուն գցում էին մի սենյակ, որտեղ շուշաններ էին դնում ու փակում պատուհանները: Առավոտյան մարդն արդեն մահացած էր լինում…
Եվ էնպես չի, որ դրա մասին դու անտեղյակ ես, իհարկե գիտես, բայց նա ունի մի հատկություն` ջնջում է հիշողությանդ նեգատիվն իր վերաբերյալ, ու ամեն անգամ, մոռանալով` ձեռքդ մեկնում, վերցնում, տուն ես բերում նրան ու դնում կողքիդ:
Եվ երբ արդեն փչված են լինում գլխիդ բոլոր փուչիկները, իսկ ցավիդ հնարավոր բոլոր պատճառների հիպոթեզները պայթած, հայացքդ հանկարծակի ընկնում է այդ գեղեցկուհու վրա: Մտածում ես. «Ափսո~ս, էնքան վատ եմ ինձ զգում, որ չեմ կարող հիանալ սրա անթերի գեղեցկությամբ ու աստվածային բուրմունքն ըմբոշխնել», որովհետև ամեն ինչ մշուշոտ է ու գիտակցությունդ աղոտ, մտքերդ էլ խառն են էնքան, որ միայն կարողանում ես մտածել, թե` ես հիմա աշխատանք ունեմ, բայց կորցնում եմ ընկերներիս, որովհետև ժամանակս եմ կորցրել, ունեմ միայն ցավ…
Բանականությունդ հանկարծ ձեռքդ մղում է ու հեռացնում նրան քեզնից:
Նրան վանելուց հետո ես միայն հասկանում, որ ցավդ բերողը նա էր, բայց էնքան էլ չէ, նա միայն կատալիզատորն էր, ուղղորդողն էր դեպի ցավը. իլյուզիոնիստի էն գրպանը, որտեղից թաշկինակներ են դուրս գալիս անհամար, և որի խորքում հոգիդ է:
Ու ընկերանում ես ցավիդ հետ արդեն եռօրյա ապարդյուն պայքարից հետո, սկսում ես փորփրել նրա էթիոլոգիան, հանձնվում ես նրան, և նա քեզ ուղեկցում է իր` ցավի ճանապարհով: Ու վերջիվերջո դառնում ես ինքդ ՑԱՎ, որպեսզի կարողանաս պարզել նրա առաքելությունը, իմանալ նպատակը, նրա տված դասը… «Ցավը ցավագարին է բռնում»:
Քո ցավագարության քոքն ես գտնում ու քոքից էլ կտրում ես: Գտե՞լ եմ իմ էս ցավի քոքը: Չգիտեմ: Դեռ ցավում է, չի անցել: Բայց գրում եմ, ու նա ինձ էլ չի խանգարում: Որովհետև գրում եմ:
Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են: Հնարավոր է ազատվել բոլոր ցավերից, եթե կարողանանք իմանալ նրանց` մեր կյանքում հայտնվելու պատճառը: Վերացնենք պատճառը` սխալը, կվերանա հետևանքը: Մեր ցավերը պատճառահետևանքային կապի դասեր են տալիս: Շուշանները նույնպես: Իսկ ազատությունն այն ամենն անելու իրավունքն է, ինչը չի վնասում ուրիշներին։
Լուսինե Վայաչյան
Նա պառկում է հողին, ու հողը նրան պաշտպանում է, նա ասֆալտի արքայադուստրն է, հողի դուստրն է, երկրի դուստրն է, հայ ժողովրդի դուստրն է` գենդերը ժխտող ոչ այնքան մենթալ հայեցի համադրություններով իր մեջ` քնքնուշ ու հաստատակամ, փափուկ ու կտրուկ, հանդուրժող ու անհանդուրժող, կանացի ու կամային…
Լալա Ասլիկյան` քաղաքացի:
Այսպես է Լալան ներկայանում ու ստորագրում: Այսպես են ճանաչում Լալային բոլորը: Լալան շատերին է օգնել: Օրինակ` Նառային` նրա հետ ծանոթացել է, երբ գույների հոգեբանություն էր դասավանդում Նառան կույր է, որոշել էր երեխա ունենալ, նրան սկզբում արգելել են զանազան սոցիալական ծառայություններ, հետո էլ` Նառայի մայրը ցանկացել է երեխային մանկատուն տալ: Նառան այսօր ասում է. «Լալան չլիներ, ոչ երեխես կլիներ, ոչ էլ էս տունը կունենայի»: Լալան հետեւողականորեն հասել է նրան, որ Նառային հանրակացարանում սենյակ են տվել, երեխան էլ առողջ մեծանում է…
Լալան ամենուր է, ուր կա անարդարություն: Լալայի մղումները հումանիստական-համամարդկային են, որը չի տեղավորվում մեր մտածելակերպի մեջ, քանի որ ամեն ինչի մեջ անձնական շահ փնտրող ժողովուրդ ենք: Ու հաստատ` առանց Լալայի, առանց նրա նմանների կկործանվենք: Լալայի մասին «խոսցնում» եմ նրա ընկերներին ու զինակիցներին, որից էլ ստացվել է պատմությունս:
Կարեն Հակոբյան` նրա ամենամոտ մարդկանցից մեկն ու առաջին զինակիցը «Հույս» ՀԿ-ից:
«Լալային ճանաչում եմ 2000 թվից, բայց որպես իդեայի համար կանգնող ու իր ողջ ժամանակն ու ուժերը նվիրող, պայքարող Լալայի, ես ճանաչեցի Պապլավոկի դեպքերից հետո: Պապլավոկի պատմության մասին ճշմարտությունը մի քանի օրում տարածեցինք ողջ միջազգային մամուլով, որովհետեւ մարդիկ վախենում էին բարձրաձայնել: Դա առաջին դեպքն էր, երբ ես բախվեցի Լալայի անարդարության հանդեպ պաթոլոգիական անմարսելիության հետ: Իսկ հետո իմ մոտ եղավ էն զգացումը, որ դու մենակ չես… Լալան իմ համար էն մարդն ա, որ` եթե կա մի իդեա, մի գործ, ընդհանուր շահերի, կամ անարդարության դեմ պայքարի համար, կամ մեկ ուրիշին օգնելու խնդիր ա, ես գիտեմ որ Լալան միշտ կանգնած ա, միշտ կողքիդ ա:
Մենք հավատում էինք, հենց պիոներ տարիքից, որը համընկել էր Գորբաչովի, «Գլասնոստ»-ի հետ, որ համաշխարհային հեղափոխություն պետք ա անենք: Մենք ուզում էինք փոխել աշխարհը: Մենք նայում էինք նույն սովետական կինոները, ու թույլի ու արդարի կողմն էինք: Սովետը վերջացավ, բայց մենք մնացինք էդ վիճակների մեջ: Ինձ թվում ա, Լալայի մոտ մնացել ա էդ պիոներական ոգին, ավելի շուտ պայքարի ոգին, որը շատ քիչ մարդկանց ա հաջողվում պահպանել, շատերի մոտ դա կորում ա: Էդ տարիքի սկզբունքայնությունը քեզ հետո դարձնում ա պայքարող:
Առաջին անգամ Լալան դասարանում խնդիր ա ունեցել, երբ կանգնել ա մի տղայի կողքին, որին ճնշում էին` որովհետեւ ռուս էր, պաշտպանել ա, բոյկոտ ա արել դասարանին ու մնացել ա մենակ` ողջ դասարանը երես էր թեքել իրանից:
Հետո արդեն մեզ միավորեցին Ապրիլի դեպքերը, դա առաջին կազմակերպված պայքարն էր, ու խումբը, որ կազմավորվեց էդ ժամանակ, առաջինն էր, որից էլ սկիզբ առան «Սկսելա»-ն ու մնացածները: Լալան չկա էն պայքարների մեջ, որ լոզունգի համար են, ինքը էնտեղ ա, որտեղ` «Իսկ եթե ես չլինեմ, ապա ո՞վ կլինի»: Լալան կարա պլակատ սարքի ու մեկի հետ, կամ նույնիսկ մենակով գնա կանգնի ինչ-որ տեղ ու ինչ-որ բողոք արտահայտի, երբ մնացած բոլորը կվախենան:
Լալան նաեւ իմ համար այլընտրանքային մտածելակերպի օրինակ ա: Ինքը չի վախենում այլ կերպ մտածել, չի վախենում ստանդարտ չլինել, նույնիսկ եթե մենակ ա: Օրինակ` Լալան կարա Նաիրի Հունանյանին գիրք տանելու պրոցեսին մասնակցի, կամ ցավ ապրի, հասկանալով իրանց վիճակը, որ գնացել են, հասել են էդ քայլին, մարդկայինով, թե ընդհանրապես… Ու ասի էդ մասին… Ես օրինակ վախենում եմ երբեմն բաներ մտածել, որ չեն տեղավորվում հասարակական ստերոտիպի մեջ, բայց Լալան մտածում ա: Լալան ընկալում ա սրտի միջոցով, էմոցիաների միջոցով ա Լալայի ուղեղն ընկալում երեւույթը: Ու երբ դու էլ ես սկսում տենց մտածել, հասկանում ես իրան: Օրինակ` Լալան կարա քո գցած թութը վերցնի սուս-փուս ու գցի աղբարկղը, քեզ ոչինչ չասելով, չէ՞ որ մինչեւ էդ բազմիցս ասել էր… Ու իրա էդ արածը քեզ ստիպում ա, որ դու էլ անես: Ու նույնիսկ երբ արդեն կողքդ չի, այլ երկրում ես, թուղթ գցելուց հիշում ես Լալային, ու էլ չես գցում… Լալայի հետ կարող ա երկար չշփվես, չհանդիպես, հեռու լինես, բայց հենց մի բան պատահի, առաջինը կզանգես Լալային, որովհետեւ առաջինը ինքը մտքիդ կգա..
Բանակն իրականում:
Բանակի հետ կապված պայքարի առաջին դեպքը եղել ա «Մատաղիս»-ի գործը: Մի անգամ Լալան ինձ փորձել էր պատմել էդ դեպքի մասին, երբ ես նոր հետ էի եկել արտասահմանից, եւ ուշադիր չէի եղել, հետո, երբ խորացա, երբ իմացա Ռազմիկի մասին` մենք միացանք, ու երեքին բաց թողեցին մեր պայքարի արդյունքում: «Բանակն իրականում»-ը երբ ուզեցինք շարունակել, մեզ ասեցին, որ կասեն` թշնամի եք, թշնամու ջաղացին եք ջուր լցնում, եւ այլն եւ այլն, ու բանակի թեման փակված էր, հիմա են շատացել պայքարողները ու մի քիչ բացվել ա հիմա, բոլորը գրում են, քիչ-թե շատ մասնակից են…»
Էդ ի՞նչ տեսակ կնիկ ա, մարդ չունի՞, տուն տեղ չունի՞:
Իսկ Լալան սովորական կին է` ունի սիրող ամուսին, ընտանիք, կիսուր, բոլորի նման տան գործեր է անում, Նոր Տարվա սեղան դնում, բայց շատերի նման ֆիքսված չի իր ու իր ընտանիքի ապահովության ու բարեկեցության վրա, այլ պայքարում է, պայքարում է ուրիշների իրավունքների, ուրիշների ազատությունների համար: Լալան բանակային ոչ եղբայր ունի, ոչ տղա ունի, նրա հետ բանակը անձնապես չի առնչվում, բայց Լալան է գնում զոհված զինվորների մայրերի հետ կառավարության շենքի դիմացին կանգնում, իսկ բանակի տարիքի տղա ունեցողը` չի գնում: Մարդիկ ասում են` Լալային ո՞րտեղից փող: Լալայի դեպքում դա վրվոդվվեցուցիչ է. Լալան էն մարդն է, որ ընդհանրապես ոչ մի անձնական շահ չունենալով պայքարում է անարդարությունների, անօրինությունների դեմ: Ու ոչ միայն փող չունի ոչ մի տեղից, այլ սեփական գրպանից է դնում ու անում էն ամենը, ինչ անհրաժեշտ է լինում ընթացքում:
Կարեն
«Մենք մեծ կռիվ ունեցանք մի մարդու իրավունքների հետ կապված ՀԿ-ի հետ, որովհետեւ նրանք չէին մտցրել բանակային ապօրինությունների մասին զեկույցը իրենց հաշվետվության մեջ: Ու մենք ասեցինք`ուրեմն մենք մեր գրպանից գումար ենք դնում, փողոց ենք դուրս գալիս, պիկետ ենք անում, դուք Ծաղկաձորում թրենինգ եք անում գրատնտներից ստացած գումարներով, իսկ պիկետին դուք չկաք: Ա՛յ, Լալան փողոց դուրս եկողն ա, ոչ թե թրեjնինգի գնացողը: Ավելին ասեմ, երբ որ դալիճը լիքը ժողովուրդ ա հավաքված, ու պետք ա գոռալ, բայց ոչ մեկը չի գոռում, գոռացողը Լալան ա լինում, որից հետո միանում են ու սկսում են բոյկոտել»:
lalakap2000@yahoo.com `լալակապը 2000 թվից սկսած ինֆորմացիա տարածելու աղբյուր էր: Էն ժամանակ ֆեյսբուք չկար, կար միայն լալակապ: Մարտի մեկի դեպքերից հետո լալակապի միջոցով էին կապվում: Լալան շատ արագ է գործում, ու էդ իրա նպատակասլացությունը, նվիրվածությունը գործին արագության հետ միասին ինրան դարձնում են պրոֆեսիոնալ հեղափոխական, ոչ բողոքող, այլ` պայքարող:
Կարեն
«Լալան կոնկրետ դեպքերի ա օգնել, բայց էս վերջին 10 տարվա մեջ դառել ա հասարակական երեույթ, նույնիսկ ավելին, մի օր քաղաքական մի ուժից ասեցին` «դու էլ սկսեցի՞ր զառափոստանջյանների ու լալաասլիկյանների նման գործել»: Այսինքն` ձեւավորվել ա մարդու տեսակ` լալաասլիկյանի տեսակը:
Լալակապը մի օր վերջապես գնահատվեց: «Խոսքի ազատության կենտրոն»-ը ամեն տարի մրցանակաբաշխություն է անում, տեղեկատվության տարածման համար, Լալային լալակապի համար պիտի տային էդ մրցանակը, բայց իրան ասում են` որ գաք ստանալու ավելորդ չքննադատեք, Լալան էլ ասեց` չհասկացա ես չեմ կարա ձեզ տենց բան խոստանալ, ասեցին` չենք տա: Լալան բաց նամակ գրեց, չնայած անպատասխան… Հիմա Լալան շատ ավելի ուժեղ ա, Ֆեյսբուքն էլ ա շատ օգնում: Հիմա շատ ավելի բան կարա անի, ու անում ա»:
Ո՞նց կարա պարկեշտ տեսք ունեցող մարդը, մանավանդ կինը գոռա՞:
Դա մեր մենթնալիտետի մեջ չի մտնում: Կամ` նույն դաշտում պայքարող, նույն նպատակի համար ուժ ու ժամանակ ներդնող, նույն ակցիայի մասնակից եղած կինն ու տղամարդը երեկոյան հանգստանում են նույն փաբում, ու էդ տղամարդը թույլ է տալիս իր զինակցին հայհոյել միայն էն պատճառով, որ նա կին է, ու գուցե՞ հարիր չի համարում նրա այդ ժամին տանը չլինելը, այլ փաբում, ո՞նց կարա կարգին կինը գիշերները թափառի… Իսկ եթե կին չլիներ, գուցե կվախենա՞ր հայհոյել` պատասխանի ակնկալիքով: Նույնիսկ էս դաշտում կինը պաշտպանված չի, չնայած պայքարում են ավելի շատ կանայք ու աղջիկներ, քան տղամարդիկ էսօր:
Լալան չի կարող հայհոյել ոչ թե որովհետեւ չի կարող, այլ չի ուզում. նրա մշակույթը ուրիշ մշակույթ է, ու նրան թույլ չի տալիս: Էդ մշակույթում բռիություն չկա, ու սա հենց էն դեպքն է, որ կարող է դու նրան հայհոյես, իսկ ինքը քեզ սկսի բացատրել, թե ինչի՞ ինքը քեզ չպիտի հայհոյի: Ու էդ նույն Լալան կանգնում ու ոստիկանին փողոցում ասում է էն բառերը, որը որ վերջերս ասել էր, որի համար նրան բռնեցին` «սրիկա – մրիկա», ու թե դա հայհոյանք լիներ դա էլ կգոռար, ինքն ուղղակի կրկնում էր էն բառերը, որի համար Գասպարիին տարել էին: Այսինք` եթե Գասպարին հայհոյած լիներ, ինքն էլ կհայհոյեր, իրա համար կարեւորը սոլիդար լինելն էր, ինքը էնպիսի տեղեր դուրս կգա, որ դու հաստատ գիտես, որ չես անի: Լալան իր պատրաստակամությամբ ու նպատակասլացությամբ բոլորին մղում է գործունեության:
Վարդգես Գասպարի, Հայ Ազգային Կանգրեսի ակտիվիստ
«Լալան էնքան բաներով է ինձանից տարբերվում, որ…բայց եւ իմ կյանքի ամենակրիտիկական պահերին ներկա է եղել իմ կողքին. 2008-ի մարտի մեկին առավոտյան ժամը 8-ին Կենտրոնի ոստիկանության դեմն էր, երբ ինձ բերման էին ենթարկում, այն դեպքում, որ որքան ինձ հայտնի է ընդհանրապես նա չի մասնակցում հանրահավաքներին… 2011-ի հոկտեմբերի 22-ին ժամը 21-ին ՁՊՎ-ի մոտ սպասող 4-5 անձանցից մեկն էր, որ ինձ դիմավորեց, երբ դուրս էի գալիս էդտեղից»:
Կանայք ավելի ակտիվ են քաղաքացիական պայքարի դաշտում:
Աղջիկները ավելի քիչ են վախենում պատրիարխալ հասարակությունում, տղամարդը ավելի հեշտ է ենթարկվում հալածանքների` ընդունված է ասել,, բայց ես համաձայն չեմ, կինն էլ բռնության զոհ կարա դառնա: Ես չեմ գտնում որ դա տրամաբանական է: Քաղաքացիական պայքարի ու հասարակական պայքարի դաշտերում կանայք են լիդեր: Կինը պետք է կանգնի տղամարդու դեմ, որպեսզի ազատագրվի:
Լալայի նմանները չե՞ն որ պիտի կին լիդեր դառնան:
Կարեն
«Լալան լիդերությունից առաջ ավելի շատ էր խուսափում, հիմա բայց էդքան էլ չէ: Ինքը ավելի շատ պատասխանատվություն ա սիրում վերցնել, քան լիդերություն անել: Չի ուզում: Ինքը իրան դարձրել ա հասարակական էակ, ինքը իրան չի պատկանում արդեն:Լալայի ժամանակն իրան չի պատկանում արդեն իսկ, դա էն չի որ ինքն իրականում կուզեր անել ամեն օր, եթե պրոբլեմներ չլինեին»:
Իհարկե, չէ՞ որ օգնելը ընտրություն է, բայց բռնության դեմ պայքարելը ըտրություն չի, դու պարտավոր ես: Եթե դու ապրում ես մի երկում, ուր ամենուր շուրջդ կա բռնություն, ո՞նց կարող ես դրա փոխարեն ընտրել զվարճանքը: Լալայի հոգու պարտքն է, նրա կեցվացքը, քաղաքացիական դիրքորոշումն է, նրա տեսակն է:
Արփինե Գալֆայան ՄԻԺԻ նախագահ
«Չեմ հիշում, թե Լալայի հետ ոնց ծանոթացանք… երևի բնապահպանական ցույցերի ժամանակ էր մի 2-3 տարի առաջ: Լալան նման ա մտքերի ու էմոցիաների մի բուռն պաշարի, ամեն անգամ մի բան բաց ա թողնում ու ինձ զարմացնում: Մոտավորապես մի տարի իրեն ճանաչելուց հետո հանկարծ բացահայտեցի, որ Լալան ուժեղ ձախական ա, համարյա անարխիստ… ո՜նց էի ուրախացել: Էդ օրը մի հատ շատ հետաքրքիր ֆիլմի դիտում էր ու Լալան ինձ տվեց իր հեղափոխական երգերի հավաքածուն: Ես սրտանց հիանում եմ, թե ինչ նվիրվածությամբ ա նա զբաղվում բանակում սպանված զինվորների խնդրով. երևի եթե Լալան չլիներ, ես էդ գործի մեջ երբեք չէի մտնի: Մեկ էլ ահավոր շատ եմ սիրում իր նախաձեռնած Հեղառիթմեր խումբը` դա ակտիվիստական հարվածային նվագախումբն ա»:
Կարեն
«Եթե էստեղ ամեն ինչ լավ լիներ, Լալան հաստատ կլիներ Վոլ Սթրիթում Բարսելոնայի, կամ չգիտես էլ որտեղ պայքարողների հետ: Լալան անարխիստ ա իրականում: Ինքը կգտնի անարխիստական խմբավորումներ ու կպայքարի: Լալայի երազանքն ա Հնդկաստան գնալը, արդեն քանի տարի ա Լալան չի կարողանում ժամանակ գտնի, որ գնա Հնդկաստան: Ինքը զբաղված ա, չնայած չի ասի որ զբաղված ա: Ու Լալան երբեք չի մտնի քաղաքականության մեջ, քաղաքականությունը Լալայի համար շատ կեղտոտ ա»:
Լալայի համար պայքարի դաշտում գենդեր գոյություն չունի:
Կարեն
«Ես Թուրքիայում էի, երբ Լալային ձերբակալել էին, բոլոր հայ եւ թուրք կոլեգաներս ճանաչեցիօն Լալային, իսկ երբ պատմում էի, մտա Նոտր-Դամ ու միտս եկավ Ժաննա դ Արկը, ու մոմ վառեցի Լալայի համար: Լալան իրոք մեր Ժաննա դ Արկն ա, ինքը կրակի մեջ էլ կմտնի, ու գուցե կենդանի դուրս պրծնի կրակից, ու ներողություն խնդրի: Ինքը շատ ա ներողություն խնդրում, ինքը քո փոխարեն քո ցավը քեզնից ուժեղ ա զգում: Լալան վախ չունի, թե վախենում ա` չգիտեմ: Երեւի մկներից»:
Մաղթում եմ Նոր Տարում էս երկրին, հայ ժողովրդին, որ ծնվեն բազում-հազարավոր լալաներ, որովհետեւ լալաներն են մեզ ապրեցնելու:
Շնորհավոր Նոր Տարի
Սվետլանա Անտոնյանի ֆոտոռեպորտաժը`
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.