29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այս կիրակի թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունները թեև խորհրդարնի պատկերը չեն փոխում (ՀՀԿ-ն ստանում է մեկ լրացուցիչ մանդատ), սակայն ի ցույց են հանում մի քանի կարևոր միտումներ, որոնք լակմուսի թղթի պես բացահայտում են և ապագա նախագահական ընտրությունների սպասվելիք պատկերը:
Նախ` ընտրողների մասնակցությունն է շատ ցածր եղել, ընդամենը 31-32 տոկոս: Եթե հաշվի առնենք այն, որ ըստ Ստյոպա Սաֆարյանի շտաբի, Ռոբերտ Սարգսյանի ընտրողներից շուրջ 10 հազար հոգի ավտոբուսներով և «գազելներով» են տեղափոխվել ընտրատեղամասեր, ապա կստացվի, որ իրենց ոտով տեղամաս եկողները 20 տոկոսից ավել չեն: Մոտավորապես նույն պատկերն է և Գյումրիում: Ակտիվության այդպիսի ցուցանիշը նախագահական ընտրություններից 2,5 ամիս առաջ, երբ ընդհակառակը, ավելի սպասելի պետք է լիներ ընտրողների ակտիվությունը, ցույց է տալիս, որ ժողովուրդը ընտրությունների նկատմամբ դարձել է անտարբեր, ընտրությունների հետ ընդհանրապես առանձնակի հույսեր չի կապում:
Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ և Գյումրիում, և Ավանում ՀՀԿ թեկնածուները ստացել են շուրջ 4 անգամ ավել քվե, քան ընդդիմադիրները: Դա նշանակում է, որ ընդդիմության հանդեպ վստահությունն էլ է կտրուկ անկում արձանագրել: Շատ ցայտուն է Ստյոպա Սաֆարյանի օրինակը` այդ ակտիվ և ժրաջան ընդդիմադիրը այս անգամ ստացավ գրեթե 3 անգամ քիչ քվե, քան մայիսի 6-ի ընտրություններին:
Իսկ ընդհանուր առմամբ, ընդդիմադիր թեկնածուներ Ստյոպա Սաֆարյանը և Մուրադ Գրիգորյանը չեն ստացել ընդդիմության միասնական աջակցությունը: Օրինակ, ո՞ւր էր Ավանում ՀԱԿ-ի աջակցությունը, կամ ո՞ւր էր Գյումրիում «Ժառանգության» աջակցությունը:
ՀՅԴ-ի դիրքորոշումն էլ քիչ հասկանալի է. Ավանում չշտապեցին աջակցել Ստյոպա Սաֆարյանին, իսկ Գյումրիում «տակից» աջակցում էին ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանին: ԲՀԿ-ի մասին չենք էլ խոսում` Ավանում զրո աջակցություն Ստյոպա Սաֆարյանին, իսկ Գյումրիում պաշտպանեցին Արման Սահակյանին: Հիմա այդպիսի մոտեցումներով արժի՞ ակնկալել, որ նախագահական ընտրություններում հանդես կգան միասնական թեկնածուով: Եւ, եթե նույնիսկ միասնական թեկնածուի գործընթաց սկսվի, հազիվ մինչև դեկտեմբերի վերջ պայմանավորվեն, հետո գալիս են ամանորյա տոները… էլ ընտրարշավի համար տակը բան չի մնում: Այնպես որ, նույնիսկ եթե համախմբվեն, դրանից հեղափոխական արդյունք սպասելի չէ…
Բայց հիմա էլ անորոշ վիճակում են, ամբողջ ընդդիմությունը սպասում է Գագիկ Ծառուկյանի «հաջորդ դասին», սպասման ընթացքում էլ մատնվելով պարապուրդի և իրականացնելով քաղաքական գործունեության իմիտացիա:
«Հաջորդ դասի» կարգավիճակն էլ է անհասկանալի: Եթե ինքը Ծառուկյանն է առաջադրվում, ապա նրան զորակցելը կարող է ՀԱԿ-ը ներսից պայթեցնել, համ էլ մեծ հարցական է` ի՞նչ դիքորոշում կորդեգրեն ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»: Եթե ԲՀԿ-ն առաջադրի Վարդան Օսկանյանին, ապա ԲՀԿ բովանդակ ռեսուրսը նրան չի աջակցի, զորօրինակ, բացառված է Սամվել Բալասանյանի աջակցությունը:
Ինչևէ, ԱԺ լրացուցիչ ընտրությունները ինչ-որ տեղ նախագահական ընտրությունների մոդել են: Եթե Ծառուկյանը չմասնակցի այդ ընտրություններին, ապա Սերժ Սարգսյանը կստանա 70-80 տոկոս քվե, մնացյալ 30 տոկոսը կբաժանվի ընդդիմադիրների մեջ: Իսկ եթե մասնակցի, ապա Ծառուկյանը կտանի իր 30-35 տոկոսը ու կշնորհավորի Սերժ Սարգսյանի հաղթանակը: Իսկ մնացյալն արդեն քաղաքական ճղճիմ սակարկությունների տիրույթից է:
Ահա այդպիսի տխուր պատկեր: Ընդդիմության հայ-հայը գնացել, վայ-վայն է մնացել, գարնանը ընդդիմության վարկանիշը էլ ավելի ցածր կլինի, ժողովուրդն էլ թքած ունի ընտրությունների վրա:
Ստեղծվել է իրավիճակ, որ շտապ պահանջվում է գործունակ ընդդիմություն: Ճիշտ է, ՀՀԿ-ն հանձն է առնում ընդդիմությանը նախագահական ընտրություններից հետո ընդառաջել ցանկացած հարցում, բացի իշխանությունը հանձնելու հարցից (օրինակ, սիրով ընդառաջեցին ՀԱԿ-ին մարտիմեկյան նոր հանձնաժողով ստեղծելու հարցում), բայց ախր տակը պիտի գոնե ընդդիմություն մնա, որ ընդառաջեն: Ու ընտրություններից հետո ծառանալու նոր, գործունակ ընդդիմություն ձևավավորելու հարցը: Եղածը բանի պիտանի չէ, ԲՀԿ-ն էլ թեկուզ մեջտեղից պատռվի, չի կարող նորմալ ընդդիմություն դառնալ:
Միգուցե ընդդիմության նախարարությո՞ւն ստեղծենք: Եւ ծիծաղելի է, և լացելու է…
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
«Ազատությունը լավ բան է, եթե գիտես նրա հետ ինչ անել: Հակառակ դեպքում այն կարող է բեռ դառնալ ու ցավ պատճառել»: – սա իմ սեփական աֆորիզմներից է: Արդեն երրորդ շաբաթն է, ինչ ես առաջարկում եմ իմ վարկածն էս կայքում, բայց մոնոլոգ եմ անում: «Facebook»-ից դուրս չկա արձագանք, չկա առողջ բանավեճ, չկա երկխոսություն, զրուցակից… Ինչո՞ւ չես գրում կայքում, բարեկամ…
Միշտ սիրել եմ զբաղվել միայն էն աշխատանքով, որի արդյունքը շոշափելի ու շուտ երևացող է: Անձիս կարևորությունն էս աշխարհում ամրապնդելու, թե՞ գուցե ավելի խոր` հոգևոր ու բարվոք մղումներով է դա պայմանավորված, չգիտեմ, չեմ խորացել երբևէ: Գիտեմ, որ չեմ սիրում, և վերջ:
Երեկ ես չալարեցի մտածել, չափից դուրս շատ մտածեցի, թե ի՞նչ գրեմ, այնինչ պետք էր մտածել` ո՞ւմ գրեմ: Նամա՞կ: Ո՞ւմ: Ընկերո՞ջս: Ո՞ր: Ո՞ւր է նա, ի՞նչ է սպասում ինձնից: Եվ ես, որ մի փոքրիկ, միջին IQ-ի տեր կին եմ, և իմ ունեցած-չունեցածն էս կյանքում հենց ապրածս կյանքն է, իսկ դրա մասին ես գրում եմ, պատմում. ավելի ճիշտ, պատմում եմ, երբ ուզում եմ պատմել, ի՞նչ կարող եմ տալ աշխարհին էս կայքի միջոցով: Ընկերներիցս մեկն ասում է, որ ես պետք է, որ նյութի պակաս չունենամ, որովհետև ես ինքս եմ իմ նյութը, բայց ես հոգնել եմ էդպիսինը լինելուց: Հիմա կանգնած եմ մի մեծ հարցի առջև. ինչո՞ւ գրեմ: Դե, մի կտոր հացի խնդիր, փառք Աստծո, չունեմ, ինչ-որ կերպ ապրվում է: Խորը դեպրեսիայից որևէ մեկին իմ մրոցով հանելու խնդիր ևս չկա, առավել ևս մի ողջ ազգի փրկելու: Ես գլոբալ առումով հեղափոխական չեմ, և սկսում եմ պայքարել, երբ կոնկրետ հարցը վերաբերվում է իմ բարեկամներին կամ ինձ: Ի՞նչ պատմեմ ես էստեղ, որ հետաքրքիր լինի յուրաքանչյուրին: Կյանքից բողոքողները լինքն են, առանց ինձ էլ կբողոքեն, լուսաբանողներ կան, ես ի՞նչ անեմ, ո՞րն է իմ նիշը: Եվ էս մտածմունքներն էին, որ դարձան ՑԱՎԻ կատալիզատոր:
Հենց սկզբից ես գրում էի ցավի մասին, բայց նորից շեղվեցի թեմայիցս, ու գրիչս նորից ինձ փակեց Դիոգենեսի տակառի մեջ: Կամ էլ չշեղվեցի, չգիտեմ: Կա մի ժողովրդական ասացվածք. «Մարդու որտեղը, որ ցավեց, հոգին էնտեղ ա»:
Ամառ է, շոգ: Քանի օր է ուշքի չեմ գալիս անտանելի գլխացավից, հոգիս էնտեղ է էս օրերին: Ասես մի մեծ փուչիկ փչված լինի գլխիս մեջ, և շարունակի փչվել: Դրսից էլ պանրի քսակ է հագցված, որը սեղմում է գլուխս, կարծես ուզում է քամել: Խնդիրը շատ տարօրինակ է` փուչիկից քամել պանիր:
Դե, իհարկե, կարելի է դիմել բժշկի, որը կարձանագրի, որ նման զգացողություններն, արագ սրտխփոցների հետ միասին ներգանգային բարձր ճնշման կլինիկական պատկեր են կազմում:
Դա կարող է լինել նաև ալերգիկ ռեակցիայի հետևանք:
Ալերգիկ ռեակցիան էլ շատ հավանական է, արդյունքն է մի շատ գեղեցիկ ծաղկի եռօրյա ներկայության «Շուշան» կանացի անունը ծնած, շատ հաճելի ու սուր բուրմունքով, որն առաջացնում է մարդկանց մոտ ուժգին, երկարատև գլխացավեր, գիտակցության մթագնում, քնկոտություն ու մտքերի խառնաշփոթ, իսկ նրա որոշ տարատեսակներ մահացու են կենդանիների համար:
Դա բժիշկը կասեր: Իսկ ես կասեմ, որ սա իմ հերթական դասն է կյանքից: Էս ծաղիկն իր բնույթով շատ նման է շքեղ, փառահեղ կյանքի ու անտանելիության հասնող հիացմունք բերող գեղեցկության տեր մարդու, որի բուրմունքն արբեցուցիչ է և քնեցնում է ժամանակիդ զգացողությունն ու մտքի ալարկոտություն բերում: Ինչ-որ ժամանակ եղել է նույնիսկ էսպիսի մի պատժամիջոց: Մարդուն գցում էին մի սենյակ, որտեղ շուշաններ էին դնում ու փակում պատուհանները: Առավոտյան մարդն արդեն մահացած էր լինում…
Եվ էնպես չի, որ դրա մասին դու անտեղյակ ես, իհարկե գիտես, բայց նա ունի մի հատկություն` ջնջում է հիշողությանդ նեգատիվն իր վերաբերյալ, ու ամեն անգամ, մոռանալով` ձեռքդ մեկնում, վերցնում, տուն ես բերում նրան ու դնում կողքիդ:
Եվ երբ արդեն փչված են լինում գլխիդ բոլոր փուչիկները, իսկ ցավիդ հնարավոր բոլոր պատճառների հիպոթեզները պայթած, հայացքդ հանկարծակի ընկնում է այդ գեղեցկուհու վրա: Մտածում ես. «Ափսո~ս, էնքան վատ եմ ինձ զգում, որ չեմ կարող հիանալ սրա անթերի գեղեցկությամբ ու աստվածային բուրմունքն ըմբոշխնել», որովհետև ամեն ինչ մշուշոտ է ու գիտակցությունդ աղոտ, մտքերդ էլ խառն են էնքան, որ միայն կարողանում ես մտածել, թե` ես հիմա աշխատանք ունեմ, բայց կորցնում եմ ընկերներիս, որովհետև ժամանակս եմ կորցրել, ունեմ միայն ցավ…
Բանականությունդ հանկարծ ձեռքդ մղում է ու հեռացնում նրան քեզնից:
Նրան վանելուց հետո ես միայն հասկանում, որ ցավդ բերողը նա էր, բայց էնքան էլ չէ, նա միայն կատալիզատորն էր, ուղղորդողն էր դեպի ցավը. իլյուզիոնիստի էն գրպանը, որտեղից թաշկինակներ են դուրս գալիս անհամար, և որի խորքում հոգիդ է:
Ու ընկերանում ես ցավիդ հետ արդեն եռօրյա ապարդյուն պայքարից հետո, սկսում ես փորփրել նրա էթիոլոգիան, հանձնվում ես նրան, և նա քեզ ուղեկցում է իր` ցավի ճանապարհով: Ու վերջիվերջո դառնում ես ինքդ ՑԱՎ, որպեսզի կարողանաս պարզել նրա առաքելությունը, իմանալ նպատակը, նրա տված դասը… «Ցավը ցավագարին է բռնում»:
Քո ցավագարության քոքն ես գտնում ու քոքից էլ կտրում ես: Գտե՞լ եմ իմ էս ցավի քոքը: Չգիտեմ: Դեռ ցավում է, չի անցել: Բայց գրում եմ, ու նա ինձ էլ չի խանգարում: Որովհետև գրում եմ:
Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են: Հնարավոր է ազատվել բոլոր ցավերից, եթե կարողանանք իմանալ նրանց` մեր կյանքում հայտնվելու պատճառը: Վերացնենք պատճառը` սխալը, կվերանա հետևանքը: Մեր ցավերը պատճառահետևանքային կապի դասեր են տալիս: Շուշանները նույնպես: Իսկ ազատությունն այն ամենն անելու իրավունքն է, ինչը չի վնասում ուրիշներին։
Սկսենք պոզիտիվից: Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը մեր երկրում դադարեցրել է «Հայրենակիցներ» ծրագիրը, որը ոչ այլ ինչ էր, քան կազմակերպված արտագաղթի մի տարբերակ: Հիշեցնենք, որ ժամանակին այդ ծրագիրը անհանդուրժելի էր անվանել վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն դա չէր խանգարել, որ այն անխափան գործի մինչ օրերս: Կարող էինք ասել` ապրի մեր վարչապետը, տարոսը ամերիկյան «Գրին-քարտ լոտոյին», և անցնել առաջ, բայց…
Արևմուտք — Ռուսաստան մրցակցության ֆոնի վրա ինչ աբսուրդային բաներ ասես կարելի է տեսնել: Համացանցը լեցուն է պնդումներով, թե «ռուսական կայսերապաշտությունը» կերավ մեր ինքնիշխանությունը, վայ-վույ, ինչ վատ բան է Եվրասիական միության մեջ մտնելու գաղափարը: Բայց ոչ ոք չգիտես ինչու չի ասում, թե ինչ վատ բան է Եվրամիություն ձգտելու գաղափարը: Մինչդեռ Եվրասիական միություն մեզ սիրով հրավիրում են, բայց Եվրամիություն մտնելու համար հազարավոր նախապայմաններ են դեմ տալիս: Համ էլ Եվրամիությունը մեզանից հազարավոր կիլոմետրերով հեռու է, իսկ Եվրասիական միությունից բաժանված ենք ընդամենը փոքրիկ Վրաստանով, որն էլ Իվանիշվիլու` իշխանության գալուց հետո ձգտում է ռուսների հետ լեզու գտնել, ուղիներ է փնտրում Աբխազական երկաթգիծը բացելու:
Կամ վերցնենք Մաքսային միության հարցը: Չգիտես ինչու մերոնց շատ է այդտեղ խանգարում ընդհանուր սահմանի բացակայությունը, բայց Եվրամիության հետ ընդհանուր սահմանի էլ ավելի բացակայությունը չի խանգարում միանալ «եվրաինտեգրացիոն» ցանկացած աղբի:
Մինչդեռ Մաքսային միության ավելի քան տրիվիալ է: Ընդամենը մեր օլիգարխների շահերի հարցն է: Օլիգարխից մեր մաքսավորները գրեթե մաքս չեն վերցնում, իսկ ոչ օլիգարխիկ ներմուծողից հազար կաշի են քերթում: Իսկ մաքսային միության դեպքում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ցանկացած ապրանք կներմուծվի առանց մաքսի, ու մեր օլիգարխը արդեն ոչ մի առավելություն կամ արտոնություն չի ունենա: Իսկ, ասենք, Ուկրաինայից կամ Չինաստանից ներմուծվող ապրանքի մաքսի հարցն արդեն Ռուսաստանի սահմանին է լուծվելու, և մեր մաքսավորները չեն կարողանալու որոշել` օլիգարխ Պողոսից կամ Պետրոսից մաքս չենք վերցնում, իսկ միջին գործարար Կիրակոսից ու Մարտիրոսից վերցնում ենք… Ահա ամբողջը` ընդամենը օլիգարխների շահը, որի համար վարչապետով, պատգամավորներով, դիվանագիտական կորպուսով, վարձու փորձագետներով ինչ խուճուճ բացատրություններ ասես դեմ են տալիս և մեզ, և ռուս գործընկերներին, և աշխարհին:
Բայց մի պահ վերադառնանք «Հայրենակիցներ» ծրագրին: Վարչապետը ելույթ ունեցավ` ռուսներն ընդառաջեցին: Իսկ պատկերացնո՞ւմ եք, ինչ համաշխարհային ոռնոց կբարձրացնեն ամերիկացիները, եթե հանկարծ Հայաստանի տարածքում կառավարությունը որոշի արգելափակել «Գրին-քարտ լոտոյի» կայքէջը: Հիմա ո՞վ է մեր ինքնիշխանության հերն անիծում` ռո՞ւսը, թե՞ ամերիկացին: Կամ գանք ռազմական համագործակցությանը և ռուսների, և ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության քոսոտ ծրագիր ունենք, որի տակ մի հատիկ ավելորդ փամփուշտ չենք ստանում, բայց համաձայնագրում հազարումի նախապայման կա, ընդհուպ մինչև այն հարցը` ինչ դատական համարարգ ունենք, ինչ մամուլ, Երևանի քաղաքապետն ընտրվի՞ է, թե՞ նշանակովի: Բայց գրողը տանի, ի՞նչ կապ ունի այդ ամենը ռազմական ոլորտի հետ: Իսկ ռուսը մեզ մոտ ռազմաբազա ունի, մեր բանակի ամբողջ սպառազինությունն ու ռազմամթերքը շան մսի գնով ռսից ենք ստանում, ՀԱՊԿ ռազմական դաշինքի լիարժեք անդամ ենք, բայց տեսե՞լ եք երբևէ, որ որևէ ռուս գեներալ քիթը խոթի մեր ընտրական համակարգի, դատարանների, մամուլի, ցանկացած այլ ոչ ռազմական ոլորտի մեջ:
Հիմա ո՞վ է խանգարում մեր ինքնիշխանությանը, ռո՞ւսը, թե՞ ՆԱՏՕ-ն: Ոմանք կասեն, թե ՆԱՏՕ-ն մեզ ժողովրդավարությո՞ւն է բերում` թող գնան այդ հեքիաթները իրենք բակի հավերին պատմեն…
Լավ, գրողի ծոցը ռսին էլ, ամերիկացուն էլ, դառնանք մեր ներքաղաքական աբսուրդներին: Օրինակ, ո՞ւր են ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի նախագահական թեկնածուները: Ինչ-որ «խորհրդարանական հանրապետություն» են խաղացնում, չկայացած արտահերթ նստաշրջաններ հրավիրում, այլ անիմաստ բաներով զբաղվում… ՀԱԿ-ը Արամ Մանուկյանի շուրթերով ասում է, թե «ինկուբացիոն շրջանից» հետո կակտիվանա, կարծես իրենք վարակիչ հիվանդություն են կամ ինկուբատորում ձվերի վրա թուխս են նստելու, ՀՅԴ-ն Ամանորի տոներից առաջ` դեկտեմբերի 21-ին, նոր-նոր է քննարկելու, թե ինչ է անելու նախագահական ընտրություններին, ԲՀԿ-ն մինչև հիմա չգիտի` ինքը ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, Ծառուկյանի «հաջորդ դասն» էլ հա հետաձգվում է ու հետաձգվում:
Լավ, դուք կուսակցություննե՞ր եք, թե՞ …., ժողովրդի՞ն եք ձեռ առնում, թե՞ ձեր անելիքը չգիտեք: Եթե չգիտեք, գրողը տանի, ապա գնացեք թոշակի, քաղաքականության փոխարեն այլ բանով զբաղվեք, գոնե դրանով օգուտ կտաք ձեզ և ժողովրդին:
Էպոսագետը, չհաշված, ընդամենը երկու կուսակցություն պարզ ասացին, թե ովքեր են իրենց թեկնածուները` ՀՀԿ-ն և «Ժառանգությունը»: Դե, առաջինը, հասկացանք, «վերարտադրությանը ձգտող հանցագործ ռեժիմ» է, բայց երկրորդի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյա՞նը ինչ էր կորցրել Բաքվում: 1992-ին, երբ Աշոտ Բլեյանը գնաց Բաքու, նրա անունով «քֆուրներ» գրվեցին մայրաքաղաքի բոլոր աղբամանների վրա, իսկ Րաֆֆուն բոլորը մի գլուխ գովում են: Նույնիսկ Հ1-ով են գովերգում: Բլեյանը իրավացիորեն համարվեց դավաճան, որովհետև Բաքու գնալուց հետո սկսեց գովերգել «լույսերով ողողված այդ քաղաքը» ու ադրբեջանցիներին, բայց ինչո՞ւ հանկարծ Րաֆֆին, որը հայտարարեց, թե 700 հազար ազերիներ իրավունք ունեն վերադառնալ հայոց հող, հանկարծ դառավ «հայրենասեր»: Սա ի՞նչ մարազմ է:
Իսկ ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի դեմ նրա թունդ հակառակորդները նախընտրական պայքարի այլ ձև չգտան, քան քաղաքի կենտրոնում գիշերով մի քանի հարյուր տեղ սև ներկով տրաֆարետով նկարել նրա` խաչ քաշած դեմքը, և մակագրություն` «Մի՛ ենթարկվիր»: Լավ, դրանից Սարգսյանի քվենե՞րը պակասեցին, թե՞ ընդամենը շենքերի պատերն ու մայթերը կեղտոտվեցին: Վաղը որ ձեզ ոստիկանությունը բռնեց, ինչ-որ մեկն էլ կսկսի լրջորեն ասել, որ դուք ոչ թե խուլիգան եք, այլ «քաղբանտարկյալ»: Եթե ատում եք ՀՀ նախագահին` դա ձեր գործն է և ձեր իրավունքը, բայց գոնե առանց քաղաքի պատերն ապականելու դա արտահայտեք: Գոնե «Ֆեյսբուքի» պատերով ու մամուլի էջերով բավարարվեք:
Կարճ ասած` մարազմ, մարազմ մինչև վերջ: Իսկ հանրությունը արդեն հոգնել և զզվել է այդ ամենից, բոլորդ գնացեք գրողի ծոցը` ձեր արտաքին ու ներքին քաղաքականությունով հանդերձ…
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
1981 թ. -ից ամբողջ աշխարհի կին-ակտիվիստները նոյեմբերի 25-ը նշում են որպես բռնության դեմ օր:
Վիեննայի համաձայնագիրը և գործողություների ծրագիրը կանանց հանդեպ բռնությունը որակում են, որպես աշխարհի բնակչության ճնշող մեծամասնության մարդու իրավունքների ոտնահարում:
Ըստ վիճակագրական տվյալների, կանայք առավել ապահով են դրսում, քան իրենց տանը: Հասարակության մեջ կանաց նկատմամբ բռնությունը այնպես է արմատացել, որ բռնության զոհ դարձած կանայք մեղավոր են համարում իրենց: Շատերը, ովքեր բռնություն են գործադրում ուրիշների հանդեպ, իրենց արդարացնում են` հիմնվելով հասարակական այն որոշակի կարծիքի վրա, թե բռնաբարությունը, ծեծը, սեռական ոտնձգությունները, դաժան վերաբերմունքը կանանց ու երեխաների հանդեպ և բռնության մյուս տեսակները ընդունելի են:
Ամեն օր մենք ականատես ենք լինում կանանց նկատմամբ տղամարդկանց բռնարարքներին լրատվական նորություններից, հեռուստատեսային շոուներից, կինոնկարներից, գովազդներից, նաև հենց մեր տներում ու աշխատավայրերում: Դա է մեր կյանքի իրողությունը՝ բոլոր տարիքի, սեռի և խավի կանանց դեպքում:
Ընդհանուր առմամբ, կանանց հանդեպ բռնությունը ցանկացած բնույթի բռնարարքն է կնոջ անձի, նրա մտավոր կամ ֆիզիկական ամբողջականության և գործունեության անկախության հանդեպ, որը կատարվում է անհատների կողմից կամ հասարակական ճնշման միջոցով: Բոլոր այն ձևերը, որոնց միջոցով մեր հասարակությունը առարկայացնում ու ճնշում է կանանց՝ բռնություն է: Այն դրսևորվում է ոնց ասես. սկսած ամլացման պարտադրումից մինչև պոռնոգրաֆիան, սեռական և ֆիզիկական դաժան վերաբերմունքը դեռահաս աղջիկների և տարեց կանանց նկատմամբ:
Սա պաշտոնական ձևակերպումն է բռնության, իսկ սա` հանդիպում ենք մեր կողքին.
— Ախչի, շլվարս ո՞ւր ա, շուտ արա տուր, տղեքը հավաքվել են ինձ են սպասում: Տնից ոտդ դուրս չդնես, ոչ մի ինտերնետ, ադնակլասնիկ, ֆեյսբուք: Էդ մորդ հետ էլ քիչ շփվի, լավ բան չի սովորացնի: Իյա՜, էս ինչ ես զռռոցդ դրել, էս ի՞նչ ես ուզում ասես որ: Ի՞նչդ ա պակաս, որ զռռում ես: Դու հիշո՞ւմ ես քեզ որտեղից եմ հանել, ի՞նչ էիր, ի՞նչ դառար: Սաղ քեզ նախանձում են, որ իմ նման մարդ ունես: Էդքան ոսկեղեն ունես, շորեր, կոշիկներ, շուբաներ, ամեն տարի Կանարի ենք գնում, ավտոն էլ առել եմ դրել տակդ, ի՞նչ ա եղել, ի՞նչ ա ուզածդ:
— Ինձ ի՞նչ էդ ոսկեղենը, շորերը, ավտոն, ո՞ւր եմ գնում ես էդ ավտոյով: Որտեղի՞ց ես հանել, գոմի՞ց, թե տռասսից: Ես շատ էլ լավ գործ ունեի, կարայի կարիերա անել, կարայի առաջ գնալ, ի՞նչս էր պակաս, սաղ սիրում էին ինձ, հարգում, ոչ միայն արտաքինս էին սիրում, այլ նաև ներաշխարհս, որ դու չես տեսնում: Ես քեզ համար քո շքեղության ատրիբուտներից եմ, քո բարեկեցության աքսեսուարն եմ: Ես արժանի չէի, որ տիկնիկ դառնամ: Ոչ ընկերուհիներս հետ ես թողնում շփվեմ, ոչ` դաժե մորս:
— Ձենդ կտրի, գիդեմ ես քո կարիերան էլ, քո ընկերուհիներին էլ: Սաղ ման եկող քածեր են: Դու էլ տենցը կդառնայիր, եթե ես քեզ չուզեի: Ամեն մեկը կօգտագործեր ու կփոխանցեր հաջորդին: Էդ ա՞ քո շնորհակալությունը: Շուրջդ սաղ պոռնիկներ են, էդ հայտնի բան ա: Հիմա ի՞նչ ա ուզածդ, ինչի՞ց ես դժգոհ:
— Ոչ մի բանից, ինձնից ու իմ ընտրած կյանքից: Իմ հիմար խելքից, որ ժամանակին չլսեցի ոչ մեկին: Ամուսնացա քեզ հետ ու դառա մեբել: Ես լավ էլ գիտեմ, որ քեզ պետք չի իմ հոգին, քեզ պետք էր, որ կինդ սիրուն լինի, որ դիրքիդ համապատասխանի: Դու մենակ քնում ես տանը, ու լավ էլ գիտեմ, որ դավաճանում ես: Ժամանակին լավ խաբեցիր «սեր-մեր» խաղերով, համոզեցիր, որ կարևորը սերն ա, որ կնոջ համար կարևորը ընտանիքն ա, որ իմ նմաններին լուրջ չեն ընկալում, ես էի հիմարը, որ հավատացի ու կյանքս խորտակեցի: Ես էլ չեմ ուզում, ուզում եմ բաժանվեմ, ես կարոտում եմ իմ աշխատանքը, իմ ընկերներին, որոնց հարսանիքի օրվանից չեմ տեսել: Ուզում եմ գնալ թատրոն, ցուցահանդեսներ իսկ դու չես գալիս, ինձ էլ մենակ չես թողնում: Հասկանո՞ւմ ես, որ մենք տարբեր աշխարհներից ենք, մենք չենք կարա ընտանիք լինենք:
— Արա, այ հաբռգած կենդանի, էդ ի՞նչեր ես դուրս տալիս, ի՞նչ բաժանվել: Մկոն բաժանվողներից չի, Մկոն կարա դուս անի, կարա սպանի, Մկոն կյանքում չի բաժանվի, այ չբեր ոչխար, երեխա էլ չես կարում բերես, գնա բուժվի, երեխա բեր զբաղվի, ես ի՞նչ անեմ, որ դու չբեր ես:
— Ես չեմ չբեր, դա քեզանից ա, դու լավ էլ գիտես: Էնքան որ դու ես աջ ու ձախ ֆրֆռացել մինչև ամուսնանալը, հիմա էլ ես նույնն անում, հիվանդություններ ես կպցրել ամլացել ես, բժիշկն ինքն ասեց, դու էլ լսեցիր, որ ես առողջ եմ:
— Բժիշկն ո՞վ ա է, որ բան ասի: Մինչև քեզ `10 քածի աբորտի փող եմ տվել, էն Նոնան էլ տղա ունի ինձանից, ափսոս ռուս էր, չէի կարա տուն բերեմ:
— Ինձանից ա՝ բաժանվի: Գնա ուրիշին ուզի թող քեզ երեխա բերի: Հա, ես չբեր եմ, թող ես գնամ, գնում եմ մորս տուն, էլ չեմ դիմանում ես էս բանտին: Սաղ օրը զբաղված եմ քեզ ծառայելով: Շորերդ թափում ես ստեղ-ընդեղ, հետո` թե էս տուր, էն տուր: Մի բաժակ ջուրն ի՞նչ ա, էդ էլ չես կարում ինքդ խմես:
— Գլուխդ կջարդեմ, ոչ մի բաժանվել: Էդքան փող որ ես եմ բերում, դրա 1/1000 ում էլ տամ ինձ կծառայի: Մի քիչ էլ ծառայի, չես մաշվի:
— Ջարդի, քիչ չես ջարդել: Ինչքա՞ն եմ կապտոտած խանութ իջել ակնոցների տակ թաքնվելով, մորս ու ախպերներիս խաբել, թե ընկել եմ դուշի վրա: Գլուխս վազայով տվեցիր մեջից կես եղավ, տարար ծանոթ բժշկի մոտ, որ միլիցիա չասեն… Հիմա հա գլխացավեր ունեմ, ի՞նչ իմանամ ինչ ա կատարվել: Մի օր էլ տալու ես սպանես: Ու ինչի՞ համար, որ ինտերնետով զրուցել եմ, որ տղամարդու ձայնով մեկը տուն ա զանգել ու սխալվել ա, որ մորս տանը երկար եմ մնացել, յանըմ խանդում ես էլի… Ու ստե հարցը ծառայելը չի, հարցն էն ա, որ ես քո համար մարդ չեմ, ես զարդ եմ: Մկո ջան, խնդրում եմ, թող ես գնամ էլի, մենք չենք կարա, ես չեմ կարա էլ դիմանամ:
— Չես գնա, ես քու …
Ծեծը, այլ կերպ ասած՝ տնային բռնությունը, ամենատարածված ու ամենաքիչ արձանագրվող հանցանքներից մեկն է: Ծեծվում են կանայք՝անկախ դավանանքից, ազգությունից, սոցիալական ու հասարակական դիրքից, կրթությունից, անկախ ամեն ինչից: Դա անում են էն տղամարդիկ, ում հետ մենք ամուսնացած ենք կամ հանդիպում ենք, մեր հայրերը, որդիներն ու եղբայրները, ովքեր հայհոյում ու ստորացնում են մեզ:
Ծեծը տարբեր ձևեր կարող է ընդունել: Դա կարող է լինել ուղղակի խոսքերով՝ հայհոյանքի ու գոռգոռոցի տեսքով` բռնության ուղղակի կամ ենթադրյալ սպառնալիքներով: Ծեծը կարող է լինել ֆինանսների կամ ֆիզիկական անկախության վերահսկման միջոց: Այն կարող է արտահայտվել աման-չաման ջարդելու կամ սիրելիի տնային կենդանիներին տանջելու միջոցով: Ծեծը կարող է լինել դաժան և հաճախակի, կամ մեկ-մեկ` պրոֆիլակտիկ:
Սեռական հարաբերության նպատակով հետապնդելը կարող է լինել ծեծի մաս, հատկապես այն դեպքում, երբ կինը խզել է հարաբերությունները: Ծեծը կարող է վերածվել սեռական բռնության և վերջանալ սպանությամբ: Ծեծը կարող է լինել նույնիսկ նոր ստեղծվող հարաբերությունների ընթացքում` ժամադրությունների փուլում, կարող է շարունակվել մինչ ավելի հասուն տարիք: Ծեծը ժամանակի ընթացքում ավելի հաճախակի և դաժան դառնալու միտում ունի: Ասում են մեկ անգամ բարձրացած ձեռքը սովորում է ու էլ հետ չի կանգնում։
Տնային բռնությունների կանխումը հատկապես դժվար է, քանի որ կանանց ծեծող տղամարդիկ, նաև նրանք են, ում հետ իրենք մտերիմ են կամ իրենց երեխաների հայրերն են: Հնարավոր է, որ կանայք չհեռանան ոչ միայն այն պատճառով, որ բռնի ուժով են պահում իրենց, այլև հույսով, որ մի օր այդ դաժան վերաբերմունքը կփոխվի։
Ամենատարածված հարցը, որ տրվում է ծեծված կանանց սա է. «Ինչի՞ չես թողնում-գնում»: Նման հարցը շեղում է ուշադրությունը հիմական հարցից` « Ինչի՞ է նա քեզ ծեծում»: Ծեծված կանայք հարաբերությունները շարունակում են ոչ թե էն պատճառով, որ ծեծին սովորում են, այլ կարող են թակարդում զգալ և ի վիճակի չլինեն հեռանալ: Խուճապը սաստկանում է, երբ բաժանման հարց է բարձրանում: Էս դեպքում կանայք իրենց ապահով են զգում, թեկուզ ծեծված, բայց տանը մնալով:
Երեխատեր կանայք իրենց ապահով չեն զգում` մտածելով, որ բաժանվելիս չեն կարող նրանց ապրուստը հոգալ: Կանայք երբեմն դիմում են օգնության, բայց ոստիկաններին, ընկերներին, ընտանիքի անդամներին, պարբերական ծեծի մասին հաճախ տեղյակ չեն պահում, իսկ վերջիններս լուրջ չեն վերաբերվում դրան:
Կանանցից շատերին իրենց մենթալիտետը կամ վախը թույլ չի տալիս զանգահարել «թեժ գիծ»`շատերը վախենում են պաշտպանվել: Եթե երկար ժամանակ կինը ծեծվել է, ապա հնարավոր է նա իր հոգեկան ու զգայական վիճակից ելնելով չհամարձակվի ինչ-որ բան ձեռնարկել կամ որոշում կայացնել: Ոչ մի կին արժանի չի ծեծվելու համ հայհոյվելու:
Բռնության ցանկացած ձև սպառնում է բոլոր կանաց և սահմանափակում կյանքում ընտրության նրանց հնարավորությունը: Սեռական բռնությունը առանձնապես կեղտոտ երևույթ է, քանի որ սեռական ակտը իրականում հաղորդակցման և հաճույքի աղբյուր է: Հաճախ բռնության ենթարկված կնոջ և հասարակության համար պարզ չէ`կինը սեռական բռնության է ենթարկվել սեռական ցանկությունը բավարարելու, թե ուղղակի բռնության նպատակով, կամ` արդյոք այդ մոտիվները կարելի է տարանջատել, քանի որ բռնությունը սկսել է դիտվել որպես էրոտիկ գործողություն:
Երեսուն տարի առաջ կանանց նկատմամբ բռնության տեսակներից շատերը քողարկված էին կամ համարվում էին ընդունելի: Իսկ երբ շատ ու շատ կանայք ֆեմինիզմի նոր վերելքի ազդեցության տակ սկսեցին իրար մեջ խոսել դրա մասին, պարզ դարձավ, որ բռնությունը կանաց հանդեպ զանգվածային է, որ ոչ մի կին դրանից իմունիտետ չունի, որ ընտանիքը, ընկերներն ու հասարակությունը, բառիս բուն իմաստով, թքած ունեն դրա վրա ։
Կարող է թվալ, թե կնոջ հանդեպ տղմարդու բռնությունը ծագում է վերջինիս հոգեբանական պրոբլեմներից, սեռական անբավարարվածությունից, վատ սոցիալական կյանքից կամ բռնարարք կատարելու բնածին որևէ մղումից: Չնայած այս «պատճառներից» յուրաքանչյուրը օգտագործվել է տղամարդու բռնարարքը բացատրելու և անգամ արդարացնելու նպատակով, դրանք պարզապես չափից ավելի հասարակացնում են ստեղծված բարդ իրավիճակը:
Տղամարդիկ սովոր են աշխարհին նայել տիրողի ու հսկողի տեսանկյունից ,և որ բռնությունը վերահսկողություն հաստատելու, կռիվների ու զայրույթի արտահայտման միակ ձևն է: Երբ շեֆը սեռական ոտնձգություն է անում աշխատողի նկատմամբ, նա գործադրում է իր իշխանությունը, որպեսզի սահմանափակվի կնոջ աշխատելու ազատությունն ու կարիերային աճը: Երբ ամուսինը ծեծում է կնոջը տանը պահելու, ընկերներին ու ընտանիքին տեսակցելը խանգարելու կամ դրսի աշխատանքից հետ պահելու համար, նա իր գերիշխանությունն է ցույց տալիս էդ կերպ: Երբ տղամարդիկ բռնաբարում են կանանց, նրանք ուզում են իշխեն ու պատժեն:
Հարցը նրանում չի, որ բռնություն գործադրող տղամարդը, դա դիտում է որպես իշխելու միջոց, թե չէ: Էն փաստը, որ շատ տղամարդիկ իրենց թույլ են տալիս սեփական բարդույթները կամ կատաղությունը թափել կանանց գլխին, վկայում է, թե ինչքան խորն են հայրիշխանության այս տեսակները իրենց արմատներով: Շատերը բռնարարքները լուրջ չեն ընդունում, եթե կինը « աղքատ» է, տարեց, կալանավայրից է կամ մարմնավաճառ, կամ եթե ունի ֆիզիկական կամ մտավոր թերություն: Սա նույնն է բոլոր այն կանանց համար, ովքեր « անտեր» են, համեստ, կամ գտնվելով սոցիալական ավելի ցածր մակարդակի վրա, պակաս իշխանություն ունեն, քան այլ տղամարդիկ:
Սեռական ոտնձգությունները, ծեծն ու բռնաբարությունը հաճախ կանանց մոտ առաջացնում են մեղքի, վախի, անզորության, ամոթի, դավաճանության, զայրույթի և մերժված լինելու զգացում: Մեղքի զգացումը առաջին ռեակցիան է: Զայրույթը կարող է միայն դրանից ուշ ծագել, ու դա զարմանալի չի, քանի որ կանայք հաճախ չեն գիտակցում, որ իրենք դրանից կարող են զերծ մնալ:
Կանայք կարող են մեղավոր զգալ իրենց հանդեպ կատարված բռնության պատճառով, նրանք սովոր են, որ իրենք պարտավոր են տղամարդկանց երջանկացնել, ու եթե տղամարդիկ երջանիկ չեն, ապա իրենք և ոչ թե տղամարդիկ են մեղավոր: Կանանցից շատերը իրենց ծնողներից լսել են, որ « տղան մնում ա տղա, աղջիկը պիտի զգույշ լինի», որի իմաստն էն է, որ կանայք կարող են խուսափել տղամարկանց «չամուռներից», եթե իրենք զգույշ լինեն: Եթե մի բան սխալ է ստացվում՝ դա կանանց մեղքն է:
Զոհին մեղադրելը բռնություն գործած տղամարդուն ազատում է դրա պատասխանատվությունից առաջին հերթին ինքն իր առջև: Ընկերներն ու ընտանիքն իրենց ապահովագրելու համար կարող են մեղադրել բռնության զոհին « գիշերը ուշ փողոցներում ինչ էր անում, որ բռնաբարեն, քանի որ ես տենց չեմ անում, դրա համար էլ չեմ բռնաբարվում»: Կանայք մեղավոր չեն իրենց հոգու, մարմնի, մտքի հանդեպ տղամարդկանց բռնության համար : Դրա պատճառը տղամարդկանց ուժն է ու էդ ուժի սխալ կիրառումը:
Լուսինե Վայաչյան
Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի`միաժամանակ արտերկրում գտնվելը վերլուծաբաններին և լրագրողներին առիթ տվեց մտածելու, որ ինտենսիվ ստվերային բանակցություններ են ընթանում առաջիկա նախագահական ընտրությունների շուրջ: Սակայն տարօրինակ նյարդային շեշտադրումներով Քոչարյանն արձագանքեց դրան` իր խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի շուրթերով. «Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր: Թերևս, կարող էի բավարարվել այս կարճ պատասխանով, բայց կուզենայի մի հռետորական հարց տալ. իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Երևանը թողած, հանդիպեն արտասահմանում: Կոնսպիրատիվ տեսության սիրահարներին առաջարկում եմ թողնել այս թեման և դադարեցնել խորհրդավոր հանդիպումների փնտրտուքը, առավել ևս` օտար երկրներում: Վստահ եմ, դա անպտուղ զբաղմունք է»:
Հասկացանք`չեն հանդիպել: Բայց ի՞նչ կապ ունի Երևանը կամ արտերկիրը: Համ էլ ընդհանրապես անկախ աշխարհագրական վայրերից Քոչարյանն ու Սարգսյանը կարող են հարկ եղած պահին զրուցել` հուսալի կապի միջոցներ կան, որ չեն կարող գաղտնալսվել, բայց…
Արի ու տես, Քոչարյանը «նյարդացած» ժխտում է ու ժխտում: Ի՞նչն է նրան հունից հանել` թերևս այն, որ ԲՀԿ-ի միջոցով չի կարողանում իր ուզածին հասնել:
Այն, որ Գյումրիի ընտրատարածքում ԲՀԿ-ն սատարում է ՀՀԿ-ական Արման Սահակյանին, Սամվել Բալասանյանի ցուցադրական ակտն է, որ 2013-ին նա սատարելու է հենց Սերժ Սարգսյանին: Բայց դա քիչ էր, մի բան էլ չի ստացվում ԲՀԿ-ի վրա փաթաթել՝ Օսկանյանի թեկնածությունը:
Ահա մի հատված նրա սրտաճմլիկ ֆեյսբուքյան գրառումից. «Հանդիպումները ԲՀԿ տարածքային կառույցներում ցույց տվեցին, որ կուսակցության ակտիվ անդամները գտնում են, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով և այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը: Այդ հանդիպումների ընթացքում արվել է հետևյալ հարցադրումը. «Նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում ԲՀԿ թեկնածուն պետք է լինի Վարդան Օսկանյանը, բայց չի բացառվում անհրաժեշտության դեպքում Գագիկ Ծառուկյանի առաջադրումը»: Չնայած այն հանգամանքին, որ հենց Գագիկ Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է իմ թեկնածությունը, կուսակցության անդամները արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման, ինչին համաձայն եմ նաև ես:
Գագիկ Ծառուկյանը ժողովրդի մոտ մեծ հեղինակություն և համակրանք է վայելում: Միաժամանակ, ժողովրդի և քաղաքական ուժերի մոտ պահանջ կա հասարակական համախմբման և համակարգային լուրջ փոփոխություններ ենթադրող օրակարգի հիման վրա միասնական ուժերով, ինչու չէ՝ նախագահական ընտրություններին նաև միասնական թեկնածուով երկիրը դուրս բերել ծանր վիճակից»:
Այսինքն ի՞նչ ստացվեց`Քոչարյանը փորձեց Ծառուկյանին պարտադրել Օսկանյանի առաջադրումը, Ծառուկյանն էլ դրան պատասխանեց ԲՀԿ կառույցների «ոչ»-ով, Օսկանյանն էլ ճարահատյալ դա բացահայտեց «Ֆեյսբուքում», փորձելով անհարմար վիճակ ստեղծել Ծառուկյանի համար…
Ակամա հիշում ես ԱԺ քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ի մասին հակաքարոզչական հոլովակից մի հատված. «Բժիշկ, բժիշկ, եկ մեր տուն, շատ «Սիվիլիթաս» է մեր կատուն»: Դե այն ժամանակ Քոչարյանի կերցրած «առյուծի սրտով» Հմայակ Հովհաննիսյանը բերանը հրապարակավ շաղ տվեց Ծառուկյանի վրա, և զրկվեց մանդատից: Հիմա էլ Օսկանյանն է ավել-պակաս խոսում, ու թեև նրան դժվար թե ծանոթացնեն ոսկեզօծ կրակող «Վերտու» հեռախոսի և «տնական» տփոցի հետ, բայց ԲՀԿ-ում նա կայուն հեռանկար, էլ հաստատ չունի: ԲՀԿ-ն հաստատ ամերիկամետ «ավազակապետություն կազմաքանդող» չի դառնա, կմնա Եվրասիական միության հավատարիմ կողմնակից, հետևաբար Օսկանյանն այդտեղ անելիք չունի: Իսկ առանց ԲՀԿ նա ոչինչ է`ինչքան էլ «միասնական թեկնածու» հռչակվի ու վերահռչակվի:
Հա, ի դեպ, եթե խորանանք ոչ վաղ անցյալի քաղաքական խոհանոցի մեջ, ապա սա Օսկանյանին առաջ մղելու ամենևին առաջին փորձը չէ: Հիշենք Օսկանյանի խոստովանությունը, որ իրեն առաջարկվել էր ԲՀԿ մտնել դեռ 2006-ի վերջին կամ 2007-ի սկզբին: Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ն ստեղծել էր, որպեսզի 2007-ի ԱԺ ընտրություններին վերցնի մեծամասնություն, իսկ այնուհետ իրավահաջորդ նշանակի իր և ԱՄՆ-ի հավատարիմ Վարդան Օսկանյանին: Չստացվեց`Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում հավաքեց գրեթե բոլոր «հայերեն վատ խոսող» «ֆեոդալներին» ու վերցրեց ԱԺ մեծամասնությունը, և Քոչարյանը ստիպված եկավ գնալ ՀՀԿ գրասենյակ և անձամբ շնորհավորեց: Եվ Օսկանյանի իրավահաջորդությունը գրվեց սառույցին, ու անխուսափելի դարձավ Սերժ Սարգսյանի իրավահաջորդությունը: Ճիշտ է, 2008-ի մարտի 1-ին Քոչարյանը, ուշացնելով արտակարգ դրություն մտցնելը, արյունով ներկեց Սարգսյանի նախագահության մեկնարկը, սակայն շախմատի ֆեդերացիայի նախագահ Սարգսյանը քաղաքական շախմատային պարտիայով հաջողությամբ չեզոքացրեց ու փոշիացրեց ՀԱԿ-ի հսկայական հեղափոխական ներուժը, ու այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումն է նաև մեծ հարցականի տակ: Ու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ՀԱԿ-ի նախաձեռնությունն էլ դառավ ոչ թե ընդդիմության բեկումնային համախմբման առիթ, այլ վերածվեց ծիծաղելի ֆարսի:
Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը այդպես էլ չկարողացավ ԲՀԿ-ով ու Օսկանյանով հաջող շախմատ կամ բասկետբոլ խաղալ` 2007-ից սկսած մինչ օրս: Ամեն հաջորդ քայլին ուժեղացան ոչ թե իր, այլ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դիրքերը: Ռևանշը հա չի ստացվում ու չի ստացվում: Ու հիմա մնացել է նախագահական ընտրությունների երկու ամենահավանական սցենար.
1) ԲՀԿ-ն առաջադրում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, վերջինիս սատարում կամ չի սատարում ընդդիմությունը: Նա ստանում է մինչև 30 և ավել տոկոս քվե, այնուհետ շնորհավորում է Սերժ Սարգսյանի հաղթանակը, և ԲՀԿ-ն վերադառնում է իշխող կոալիցիա,
2) ԲՀԿ-ն սատարում է Սերժ Սարգսյանին, միգուցե` խորհրդարանական կառավարմանն անցնելու նախապայմանով: Երկրորդ տեղը ստացած ընդդիմության թեկնածուին (լինի դա Լևոնը, Րաֆֆին թե Արամ Զավենիչը) չի հաջողվում ընտրությունները չճանաչելու ժողովրդական ալիք բարձրացնել` ակնհայտ թուլության պատճառով, ԲՀԿ-ն, բնականաբար, վերադառնում է կոալիցիա:
Բնականաբար, երկու դեպքում էլ ներկայիս ընդդիմությունից մնում են «կոտոշներ և սմբակներ», ՀՀԿ-ն այնքան է ուժեղանում, որ իր ազդեցությամբ գրեթե հավասարվում է խորհրդային ժամանակների Կոմկուսին: Իսկ արդյո՞ք Քոչարյանը տեղ ունենլու է քաղաքական մենաշնորհատեր ՀՀԿ-ում, թե՞ նախաձեռնելու է նոր ընդդիմության ձևավորումը, դա այսօր գուշակությունների ոլորտից է:
Ինչպես կասեր Արթուր Մեսչյանը` «ահա և վերջ…»:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր ուսանողների միջազգային օրն է.Ստորև ներկայացնում ենք Լուսին Վայաչյանի հոդվածներից մեկը, որը պատմում է երիտասարդի տեսակի մասին՝ մեր հասարակության մեջ:
Ինձ հյուր էին եկել երիտասարդների մի խումբ, որոնց հետ զրույցն էլ միտք առաջացրեց հետաքրքրվել ինչպիսի՞նն են 15-20 տարեկան մեր պատանիները: Ովքե՞ր են նրանք, ի՞նչ պրոբլեմներ ունեն, ինչո՞վ են ապրում, ո՞ր սուբկուլտուրաներն են գերակշիռ, ու ո՞ր գաղափարախոսությունն է նրանց մոտ հարգի: Նաև՝ բնորոշիչ ինչպիսի խմբավորումներ կան:
Համլետն ու Ռուզաննան աշակերտներ են, Վարդուհին՝ առաջին կուրսի ուսանողուհի,Մայիսը՝ կամավորական աշխատանքներով զբաղվող բանակի զորակոչման սպասող մի երիտասարդ, նաև Արմենը, ով ինքն իրեն, բնականաբար, «քյարթու» չի համարում, բայց ըստ մեր դասակարգման՝ էդպիսին է:
Համլետ՝ ռոքեր
— Աշխատում եմ, իմ շրջապատում լինեն երաժշտասեր (ցանկալի է ռոք ուղղվածության) մարդիկ, արվեստագետներ, մտավորականներ: Աղանդավորներին տանել չեմ կարող, հոգնացնում են իրենց քարոզներով: Ձգտում եմ խուսափել «քյարթու» մասսայից, բայց վատ է ստացվում, քանի որ ապրում եմ Բանգլադեշում, պրոբլեմներ չունեմ իրանց հետ, բայց եթե շփվեմ՝ կլինեն:
Ցավոք, սուբկուլտուրաներից, եթե դրանց մեջ դասենք նաև «քյարթուներին» , ապա ամենատարածվածն իրանք են: Չեմ ընդունում իրանց պաշտած «երաժշտությունը»: Իրանք ունեն շատ հին մտածելակերպ: Ու չեմ կարծում, որ երբևիցե կփոխվի, ավելի շուտ դա կփոխանցվի իրանց երեխաներին ու էդպես կմնա: Մի քանի տարի առաջ ոստիկանների կողմից բռնություններ էր գործադրվում «նեֆորմալ» մարդկանց հանդեպ: Իսկ հիմա դա էլ չկա, երևի այն պատճառով, որ շատացել են «նեֆորմալները»։
Վարդուհի՝ արդարություն փնտրող աղջիկ
— Աշխատում եմ, որ ինձ շրջապատեն իմ աշխարհայացքի մարդիկ: Ես ունեմ ընկերների մի քանի տեսակ: Մի տեսակը՝ դա երաժիշտներ, նկարիչներ, մի խոսքով՝ արվեստագետներ են, ովքեր իմ ուսման տեղի հետ բոլորովին կապ չունեն: Նրանք վառ մարդիկ են, գերի չեն հասարակական կարծիքին, լայնախոհ են ու հնարավորինս անկեղծ ու ազնիվ շփման մեջ:
Մյուս խումբը՝իմ համակուրսեցիներն են, ովքեր էն տիպիկ հայ երիտասարդությունն ա, որը, ցավոք, կազմում ա ընդհանուրի 80%-ը, եթե ոչ ավելին: Սրանք ձևավորում են հասարակական կարծիքը իմ սերնդի մեջ, թելադրում իրենց հիմար օրենքներն ու բարոյականությունը: Լավ մարդիկ են, բայց անգույն են, մեկը մեկին նման, բայց ազդեցություն ունեն, ճնշում են, եթե ճնշվում ես : Բայց ես փորձում եմ լեզու գտնել և հասկանալ իրենց մտածելակերպը, քանի որ ժամանակին ուզում էի հոգեբան դառնալ:
Հաջորդ խումբը էն մասսան ա, որն էությամբ էդպիսին չլինելով, ընկնում ա երկրորդ խմբի՝ մեծամասնության ազդեցության տակ: Նրանք սեփական կարծիք ընդհանրապես չունեն:
Սուբկուլտուրաներից էմոներն էին շատ մեր դպրոցում: Իրանք հետաքրքիր անձնավորություններ էին, մեկը ստեղծագործում էր, մեկը՝ կիթառ էր նվագում, մեկը՝ դաշնամուր, մի խոսքով, արվեստագետի հոգի ունեին: Հագնվում էին էմոյական ոճով՝ սևը սպիտակի մեջ, բայց էմոյավարի՝ վարդագույն ինչ-որ աքսեսուարներ անպայման պետք է լինեին հագուստի մեջ: Մասնակցում էին բոլոր փոփ-ռոք համերգներին: Անշառ մարդիկ էին, կային դժբախտ էմոներ ու տխուր էմոներ, ես ուրախ էմո դեռ չեմ հանդիպել:
Մայիս՝ «ռաստաման»
— Իմ մասսայում կան կլասիկ ռոքերներ, պանկեր, էմոներ և լիքը դեբիլ «քյարթուներ» կան, նաև՝ ռեփերներ: Քանի որ աշխատում եմ Բանգլադեշում, հետևաբար գործի բերումով շփվում եմ հիմնականում քյարթուների հետ,բայց չեմ ընդունում իրանց, այսպես կոչված, «գաղափարախոսությունը», իրանց «ճիշտը», որովհետև իրանց «ճիշտը» գաղութի ճիշտն ա: Բայց, իհարկե, ունեմ ինձ հոգեհարազատ ընկերներ, որոնց հետ շփվում եմ: Հաճախակի եմ այցելում բարեր, հիմնականում՝ նորմալ մասսայի հետ. գնում եմ ռոք և ռեգգի համերգների:
Ռուզաննա, նախկին «էմո»
— Իմ շրջապատում էլ են ռոքերներ, ռեփերներ, գոթեր և այլ «նեֆորմալներ»: Ռեփերները և ռոքերները հիմնականում միանման են հագնվում: Իմ կարծիքով՝ ռեփերներն ավելի շատ են, քան ռոքերները, բայց ռոքերները լավն են, էլի…Հայաստանում գոթերը շատ քիչ են: Գոթերը հիմնականում միշտ իրար հետ են լինում ,բայց առանձին-առանձին շփվում են նաև ուրիշների հետ, բացի քյարթուներից, իհարկե: Հայաստանում մի քիչ ձևական ա էդ ամենը: Իրականում իրենք սատանիստներ են, բնույթով կոպիտ են:
Արմեն՝ «քյարթու»
— Իմ համար ամենակարևորը իմ ընտանիքն ա, որը որ ինձ համար սրբություն ա: Դրա մեջ մտնում ա լավ բարեկամությունը, հետո՝ ընկերությունը: Ամեն մեկս ունենք մեր «քուչեն», ու մենք էդ քուչի տղեքից ենք: «Քուչի» տղեն պետք ա ընենց անի, որ իրան հարգեն, իրան տղավարի պտի պահի: Մի խոսքով, «գծերից չընկնի», ճշտով ապրի:
Իսկ էդ ջակիներն էլ տուֆտ դեմքեր են, ինչ արտասահմանյան զիբիլ կա, բերում — գցում են մեր ազգի մեջ, ազգը կեղտոտում ու փչացնում են: Դրանց պետք ա քշել ստեղից, որ Հայաստանը մաքրվի: Դե, երգերն էլ, տարբեր երգեր եմ լսում, հիմնականում մեր հայկականը, օրինակ՝ շատ հարգում եմ Արամ Ասատրյանին ողորմի իրան, լավ մարդ էր, լավ ա, տղեն գործը շարունակում ա՝ Արտաշը, հալալ ա իրանց, ճիշտ երգեր են երգում:
Ինչպես հասկացա, «քյարթուները» չեն սիրում մնացած բոլորին, բոլորն էլ՝ «քյարթուներին» ։
Լուսինե Վայաչյան
Ժամանակակից դեղագործական շուկան ուղղակի լեփ-լեցուն է դեղամիջոցներով, որոնք մենք օգտագործում ենք մեծ թվով տարբեր տեսակի հիվանդությունների դեմ պայքարելու համար: Դեղամիջոցներն էնքան խորն են ներթափանցել մեր կյանքը, որ չենք էլ կարող պատկերացնել մեր կյանքն առանց դրանց: Պետական ու բժշկական հսկողության բացակայության պայմաններում այդ դեղամիջոցներից որոշներն ուղղակիորեն վտանգավոր են կյանքի համար։ Սովորական ցավազրկող դեղը, կամ հակադեպրեսիվ դեղահաբն այսօր նարկոմանների ձեռքում վեր է ածվում թմրամիջոցի, ու ամենաահավորն էն է, որ մարդիկ են մեռնում՝ մեր երիտասարդները: Եթե հերոին սիստեմատիկաբար օգտագործող, և անհույս կախման մեջ գտնվող նարկոմանի կյանքի միջին տևողությունը կազմում է 5-7 տարի, ապա «դեղատնային» նարկոմանինը՝ ամենաշատը 2-3 տարի է:
Իսկ առողջապահության նախարարությունը, չգիտես ինչու, ձգձգում է բոլորին հայտնի այդ վտանգավոր դեղամիջոցների բացթողումը գոնե դեղատոմսով սարքել: Այնինչ, ոստիկանությունը մի բաժին մարիհուանա առգրավելով, կարող է ցանկացածի «գլխին սարքել» լավագույն դեպքում նրանց վարչական պատասխանատվության ենթարկելով`նրանք էլ մուծվում են, որ տարածող «չդառնան»։ Իսկ շատ հաճախ, օգտագործողներին` որպես «բարիգ», դատապարտում են` թացն ու չորը միասին այրելով, ու երիտասարդ կյանք է կործանվում։
Հրաժարվում եմ հասկանալ այս պարադոքսը…
Երբ Գյումրիում էի, ընկերներիցս մեկն ասաց, որ գյումրեցի նարկոմանները «բենզին» են սրսկվում, ու օրումեջ ջահելներ են մահանում՝ վերջույթների գանգրենայից ու օրգանիզմի ընդհանուր թունավորումից: Ես չհասկացա, թե ինչպե՞ս կարելի է բենզին սրսկվել: Հետո իմացա միայն, այն էլ՝ մասնագետներից, որ թմրամոլները սրսկվում են ոչ թե բենզին, այլ՝ սեդալգինից ստացված դեզոմորֆին և կոդեին պարունակող մի լուծույթ, որի պատրաստման համար օգտագործում են ոչ միայն բենզին, այլ նաև՝ ֆոսֆոր, յոդ և օրգանիզմի համար խիստ թունավոր այլ նյութեր, ու այդ լուծույթը ներարկվելիս, օրգանիզմը թունավորվում է վերոնշյալ թույներով:
Սա և վերը նշված հարցերի `ի՞նչ թմրամիջոցներ են ամենաշատը շրջանառվում ՀՀ-ում, որո՞նք են առավել վտանգավոր, և ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան լուծելու էդ ոլորտում, որպեսզի մարդիկ չշարունակեն դառնալ թմրամոլ ու մահանալ,պատասխանը որոշեցի ստանալ մասնագետ բժիշկներից ու եկա Երևանի քաղաքային նարկոլոգիական դիսպանսեր։
Իմ զրուցակիցներն են բժիշկ-նարկոլոգ Սուրեն Նազինյանն ու Արթուր Պոտոսյանը: Նրանք միաժամանակ «Մեթադոնային փոխարինող բուժման» ծրագիրն են իրականացնում Հայաստանում: Այդ ծրագիրը հնարավորություն է տալիս այն նարկոմաններին, ովքեր բազմիցս փորձել են բուժվել ափիոնային կախվածությունից և չեն կարողացել ստանալ իրենց նորմալ` ֆիզիկապես գոյատևելու համար անհրաժեշտ Մեթադոնը հաբերի տեսքով, որը ստանում են տեղում՝ բուժքրոջ հսկողությամբ: Մենք արդեն գրել ենք այդ մասին։ Իսկ այժմ թմրանյութերի մասին հերթով.
— Ամենատարածվածն, իհարկե, կաննաբիսի խումբն է՝ կանեփ բույսից ստացված տարբեր թմրամիջոցները, հատկապես՝ մարիխուանան: Կարելի է ասել, մարիխուանան ֆիզիկական կախվածություն համարյա չի առաջացնում, եթե այն չի գործածվում երկար ժամանակ, այն էլ՝ օրը մի քանի անգամ: Սովորաբար կաննաբիսից ստացված թմրամիջոցներ գործածող անձինք բուժծառայություններ չեն դիմում, գրանցվել է ընդամենը մեկ-երկու դեպք, երբ դիմել են, այն էլ՝ ուղեկցող հոգեկան շեղումների առկայության դեպքում:Ուստի կաննաբիսը, բժշկական իմաստով, խնդրահարույց չէ, սակայն օրենքով այն համարվում է արգելված նյութ, որի ապօրինի օգտագործումը, ինչպես մյուս թմրամիջոցների դեպքում էր, առաջ է բերում վարչական պատասխանատվություն՝ տուգանքի տեսքով:
— Եթե նայենք, համեմատական կարգով, ասենք՝ զուգահեռներ անցկացնելով ալկոհոլային խմիչքների հետ, մարիխուանան ո՞ր տոկոսանոց խմիչքի չափ է վնաս հասցնում մարդուն:
— Եթե անկեղծ լինենք, ապա առկա տվյալները հաստատում են, որ մարիխուանան ավելի վնասաբեր չէ, քան ոգելից խմիչքները : Այլ հարց է, որ մարիխուանան մեր հանրապետությունում արգելված է, իսկ ալկոհոլի վաճառքն օրինական է: Կրկնում ենք, խոսքը առողջապահական մոտեցման մասին է, և այս իմաստով կաննաբիսը խնդրահարույց չէ: Պարզ համեմատություն՝ քանի՞ մարդ է տարեկան բուժում ստանում ալկոհոլային կախվածությունից, և քանիսը՝ կաննաբիսից: Քանի՞ վնասվածքի (այդ թվում՝ ավտովթարի) դեպք ենք ունենում՝ ալկոհոլային հարբածության վիճակում, և քանիսը՝ կաննաբիսից: Սոցիալական խնդիրների իմաստով նույնպես ալկոհոլն ավելի խնդրահարույց է: Իսկ իրավական տեսանկյունից, քանի դեռ կաննաբիսը թվարկված է արգելված նյութերի ցուցակում, ապա մեր հանրապետությունում վերջինիս գործածումը, որի համար ադմինիստրատիվ տույժեր են սահմանված, առավել ևս՝ ապօրինի իրացումը, տարածումը, առաքումը և այլն, պատժվում են օրենքով:
— Երկրորդ տեղում էժանագին սուռոգատներն ե՞ն երևի:
— Ոչ, քնաբեր կակաչից ստացվող բնական, կիսասինթետիկ կամ սինթետիկ թմրամիջոցները, կամ, ինչպես նարկոլոգիայում ընդունված է ասել, ափիոնային խմբի թմրամիջոցները՝ ափիոն, դեզոմորֆին, հերոին, մորֆին: Հայաստանում ամենատարածվածը «չեռնյաշկան» է, կակաչի կաթից պատրաստված հումքը հիմնականում Հայաստան է ներմուծվում մեր հարևան Իրանից, իսկ վերջնական պրոդուկտը ստանում են հատուկ եղանակով, այսպես ասած՝ եփում են: Հերոինը մեզ մոտ քիչ է, չեն սիրում մեր հայ նարկոմանները հերոին՝ այն դժվարմատչելի է և թանկարժեք: Ափիոնային կախվածությունը շատ ծանր կախվածություն է՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական, որից ինքնուրույն ձերբազատվելը խիստ դժվարին, շատերի համար՝ անհնարին է: Հենց ափիոնային թմրամիջոցներից ծանր կախվածությամբ հիվանդների համար է նախատեսված մեր հանրապետությունում արդեն միամյա պատմություն ունեցող մեթադոնային փոխարինող բուժումը, որը լավագույն այլընտրանք է հանդիսանում սովորական դետոքսիֆիկացիոն բուժումով թմրամիջոցներից չհրաժարված հիվանդների համար :
— Ի՞նչ է Սոբուտեքսը, ինչո՞վ է այն վտանգավոր:
— Սոբուտեքսը (բուպրենոֆին) ներկայումս լայնորեն կիրառվում է եվրոպական երկրներում որպես փոխարինող բուժման դեղամիջոց, այսինքն՝ ինչպես մեզ մոտ մեթադոնը: Բայց եթե հաբի տեսքով այն հանում է զրկանքի համախտանիշը, ապա ներերակային սրսկման միջոցով թույլ է տալիս նարկոմանին «կայֆ» բռնել: Սոբուտեքսը մեր հանրապետությունում որպես թմրամիջոց հնարավոր չէ ձեռքբերել դեղատներից: Հայաստանում շրջանառվող Սոբուտեքսը միանշանակ ապօրինի է և ներմուծված եվրոպական երկրներից: Մեկ հաբը սև շուկայում արժե 20 000 դրամ, որը ներառում է 4 չափաբաժին:
Հետո արդեն գալիս են, ձեր ասած, «սուռռոգատները»՝ Սեդալգինն ու Կոաքսիլը
Կոդեին պարունակող «Սեդալգին», «Պենտալգին», «Կաֆֆետին» ցավազրկող հաբերից,(վաճառքը՝ առանց դեղատոմսերի) բենզինից, ֆոսֆորից, յոդից և այլ ռեագենտների օգնությամբ ստանում են կոդեինի ֆոսֆատ, նույն ինքը՝ մեթիլմորֆինի ֆոսֆատ և դեզոմորֆին պարունակող լուծույթ, որը և սրսկվում են: Ինքը՝ մեթիլմորֆինի ֆոսֆատը ազդեցությամբ նման է ափիոնային խմբի թմրամիջոցներին, ազդում է օգտագործման սկզբնական շրջանում բավականին երկար, «կայֆը» նման է ափիոնայինին՝ մի փոքր թույլ արտահայտված: Սեդալգինից պատրաստված թմրամիջոցի լուծույթը պարունակում է տարբեր թունավոր նյութեր, որոնք առաջ են բերում երակների սուր ախտահարում, թրոմբոզ, ներարկման տեղամասի կամ ամբողջ վերջույթի նեկրոզ, գանգրենա: Քիչ չեն դեպքերը, երբ վերոնշյալ բարդությունների միակ բուժումը դառնում է վնասված վերջույթի ամպուտացիան: Սովորաբար Սեդալգինից ստացված դեզոմորֆինի զոհ է դառնում աղքատ խավը:
Հաջորդը Կոաքսիլն է՝ նատրիումի տրիանեպտիլը, որն արտադրվում է Ֆրանսիական «Servier» դեղագործական ֆիրմայի կողմից, ներկրվում է Հայաստան տարբեր դեղամիջոցներ ներկրողների կողմից և վաճառվում դեղատներում որպես հակադեպրեսանտ: Կոաքսիլը 2006թ. խփեց վաճառքի բոլոր ռեկորդները հակադեպրեսանտների ցուցակում: Դա բացատրվում է նրանով, որ նարկոմանները սկսեցին այն գնել դեղատներից հազարավոր հաբերով, իհարկե, ոչ թե խմելու, այլ՝ ներարկվելու համար: Կարճ ժամանակում ներերակային Կոքասիլն առաջացրեց ֆիզոլոգիական ու հոգեբանական ծանր կախվածություն, ավելի ծանր, քան ափիոնային թմրամիջոցների դեպքում էր: Ստաժավոր նարկոմանների մոտ նույնիսկ խոսք կա՝ «կոաքսիլշիկ», նրանք Կոաքսիլ օգտագործողներին իրենցից ցածր են դասում, համարելով, որ «ընկել» են: Եվ, իրոք, Կոաքսիլ օգտագործող նարկոմաններն անբուժելի են առայժմ: Բացի նրանից, Կոաքսիլի ներարկումն արագորեն առաջ է բերում անոթների տարածուն վնասումներ, աբսցեսներ և վերջույթների խոցեր ու ներկրոզներ: Նարկոմանի ուղեղը մթագնում է իր Կոաքսիլ ստանալու անդիմադրելի ցանկությունից, նա պատրաստ է ամեն ինչի, միայն թե կարողանա ստանալ իր դոզան, որն, ի տարբերություն ափիոնային թմրամիջոցների, բավականին կարճ ազդեցություն ունի՝ եռակի, քառակի անգամ կարճ, այսինքն` նարկոմանը պետք է օրը երեք-չորս անգամ սրսկվի: Վերջին հաշվով, թվում է, թե Կոաքսիլն ավելի էժան է՝ 7000 դրամ, արդյունքում` այն ավելի թանկ է նստում, քան նույն «չերնյաշկան»` իր 20 000-ով:
— Բա էլ ո՞րն է իմաստը, որ նարկոմանն ընտրում է էդ ահավոր Կոաքսիլը:
— Կոաքսիլը չի դասվում թմրամիջոցների շարքին: Այն դժվարությամբ է հայտնաբերվում արյան տոքսիկոքիմիական հետազոտության ժամանակ: Այն կարող եք գնել դեղատնից: Դրա համար ձեզ ոստիկանություն չեն տանի, պրոբլեմներ չեն լինի՝ ինչքան ուզում եք գնեք: Կոքասիլային կախվածությունը խիստ դժվարությամբ է ենթարկվում բուժման, էլ չենք ասում տարբեր բարդությունների մասին՝ վերջույթների խոցեր, գանգրենա: Կոաքսիլ օգտագործողների երկու խումբ կա: Առաջին խումբը նախկին «չերնյաշկա» գործածողներն են, ովքեր անցնում են Կոաքսիլի՝ իրենց թմրամիջոցը չհայթայթելու կամ բռնվելու վտանգից ելնելով: Մյուս խումբն ավելի երիտասարդ նարկոմաններն են, որոնք հենց ամենասկզբից սկսել են Կոաքսիլ օգտագործել:
— Փաստորեն, ամենաահավորը Կոաքսի՞լն է:
— Սեդալգինն ու Կոաքսիլը կործանարար ազդեցությամբ ֆիզիկական առողջության տեսակետից հավասար են, բայց Կոաքսիլն առաջացնում է հոգեբանական ավելի մեծ կախվածություն, ինչն այդքան էլ շատ չի Սեդալգինի դեպքում: Ես մարդ գիտեմ, ում Կոաքսիլի օրական չափաբաժինը 200-300 հաբ էր: Բուժումը բարդ է նրանով, որ այդպիսի հիվանդները երկար չեն պառկում մեզ մոտ, 4-5 օրից նրանց իմպուլսիվ պաթոլոգիկ հակումը անդիմադրելի է դառնում, ու նրանք լքում են հիվանդանոցը և շարունակում սրսկվել Կոաքսիլ: Նրանց հնարավոր չէ համոզել:
— Ի՞նչ ելք եք տեսնում իրավիճակից , ի՞նչ անել, ներառե՞լ այդ դեղամիջոցները թմրամիջոցների ցուցակի մեջ:
— Ոչ, իհարկե: Այդ դեպքում պետք է նաև մտցնել Տրոպիկամիդ աչքի կաթիլները, որոնցով հաճախ «բացում» են Կոաքսիլն ու Սեդալգինը, իսկ մարդիկ կան, որոնք կարող են միայն Տրոպիկամիդ սրսկվել , չգիտեմ, ճիշտն ասած, դա ի՞նչ «կայֆ» է տալիս, բայց անում են:
Ուղղակի պետք է ուժեղացնել հսկողությունն այս դեղերի նկատմամբ, բաց թողնել դեղատոմսերով կամ էլ սահմանափակել դրանց վաճառքը:
Եվ այսպես, բոլորը զբաղված են ԲՀԿ-ի առաջարկությունով` խորհրդակցություններ խորհրդարանական կառավարմանն ու 100 տոկոսանոց համամասնական ընտրակագի անցնելու վերաբերյալ:
«Խորհրդակցությունների» բոլոր 4 մասնակիցները ԲՀԿ-ի գլխավորությամբ ընկել են գաղտնապահության գիրկը, Լևոն Զուրաբյանը «չի բացառում» միասնական թեկնածու ունենալը, Էդուարդ Շարմազանովը սպառնում է «դիմակներ պատռել», իր իսկ խոսքով սեփական մասնակցությունը գործընթացին մատնում է Ռոբերտ Քոչարյանը…
ԲՀԿ-ն գործընթացի հաշվին, իհարկե, ընտրություններից առաջ սակարկելու լրացուցիչ հնարավորություն կստանա… իսկ մյուսնե՞րը:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին ու ՀԱԿ-ին, ապա ԱԺ ընտրություններին արդեն տեսանք, թե ինչ եղավ ՀԱԿ-ի վարկանիշի ու ընտրազանգվածի հետ Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծության» և ԲՀԿ-ի հետ սիրախաղի հետեւանքով: ՀԱԿ-ը, գործնականում ոչինչ չստանալով եւ ԱԺ չմտնելու ռիսկի գնով իր քաղաքական կապիտալը կամա թե ակամա նվիրեց ԲՀԿ-ին: Հիմա նույնն է սպասվում եւ ՀՅԴ-ին, իսկ ՀԱԿ-ի քաղաքական կապիտալից արդեն երեւի թե ոչինչ չմնա: Դա` բոլոր հնարավոր տարբերակներում, նույնիսկ, եթե ԲՀԿ-ն սեփական թեկնածուով փայլուն մասնակցի նախագահական ընտրություններին: Այդ դեպքում նույնիսկ «փոքր ախպերներին» միայն կրճոնները կհասնեն… Իսկ եթե ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, այդ դեպքում ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի համար քաղաքական աղետ կլինի: «Ժառանգությունը» կարող է նվազագույն կորուստներով այդտեղից «պլստալ», քանի որ սեփական թեկնածու և «թռնելու» խասիաթ ունի:
Հիմա ի՞նչ ունենք ասպարեզում. Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը որպես թեկնածուներ, և Ռոբերտ Քոչարյանի ստվերային խաղը: Ռոբերտ Քոչարյանը կրկին խոսեց` այսպիսով արդարացնելով Էդուարդ Շարմազանովի` «դիմակ պատռելու» հույսերը:
Շարմազանովը նրան ակնարկով մեղադրել էր ԲՀԿ-ի նախաձեռնության թիկունքում կանգնած լինելու մեջ, և Ռոբերտ Քոչարյանն իր ուղղակի հայտարարությամբ պարզապես արդարացրեց մեղադրանքը` փաստորեն հաստատելով, որ նախաձեռնության ետևում կանգնած է հենց ինքը:
Խորհրդարանական կառավարման համակարգի անցնելն էլ լրիվ բլեֆ դուրս եկավ, «ԲՀԿ+»-ի թիկունքում կանգնած Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ դա իրեն պետք չէ. «Եթե ես խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակիցը լինեի, ապա հավանաբար այն Հայաստանի Հանրապետությունում կգործեր արդեն 2005 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, որի նախաձեռնողը հենց նախագահն էր: Պետությունն ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի: Ինչքան ասես այդպիսի օրինակներ կան համաշխարհային պրակտիկայում: Հարցը ոչ թե կառավարման ձևի մեջ է, այլ զսպման և հակակշիռների ճիշտ համադրության, գործող քաղաքական կառուցվածքի կիրառելիության, ավանդույթների և քաղաքացիական հասարակության հասունության»:
Փոխարենը Քոչարյանը շեշտեց, որ իրեն պետք է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ. «Այժմ Խորհրդարանի ձևավորման 100 տոկոսանոց համամասնական կարգին անցման մասին:
Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում՝ իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման: Երևույթը չափազանց վնասակար է, և որքան շուտ դրանից հրաժարվենք` այնքան լավ: Իմիջիայլոց, հենց այդ պատճառով մեծամասնական պատգամավորների թիվը մեզանում բազմիցս կրճատվեց: Ափսոսում եմ, որ ես չավարտեցի այդ գործընթացը: Ինչո՞ւ չավարտեցի: Հասարակ պատճառով. իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով»:
Դե, Ռոբերտ Քոչարյանի ստեղծած «ֆորայից» հաջողությամբ օգտվեց ՀՀԿ-ն, ու բնականաբար կցանկանա կրկին օգտվել և 2017 թվականին: Իսկ այն, որ Քոչարյանը հիմա փաստացի պայքարում է այդ «ֆորայի» դեմ, նշանակում է, որ նա շատ լրջորեն պատրաստվում է 2017 թվականի ընտրություններին: 2013-ի`կանխորոշված ելքով նախագահական ընտրությունները նրան հետաքրքրում են լոկ որպես գործընթաց, որի ընթացքում պետք է փորձի կորզել լավագույն մեկնարկային պայմանները 2017-ի ԱԺ-ում հնարավորինս շատ մանդատ կորզելու համար: Այդ դեպքում նա 2018-ին կկարողանա լիարժեք վերադառնալ իշխանության: Չէ՞ որ ԱԺ վերջին ընտրություններում ՀԱԿ-ին «ռասխոդ» անելու գնով կրկնապատկվեց ԲՀԿ-ի ընտրազանգվածը: Հիմա էլ «ռասխոդ» անելու հերթը հասավ նաև ՀՅԴ-ին…
Բայց հարց է ծագում. ի՞նչ կլինի, եթե տեսականորեն Սերժ Սարգսյանը հանկարծ ընդունի ԲՀԿ-ի բոլոր առաջարկությունները: Այդ դեպքում ԲՀԿ-ն հարկադրված կլինի անվերապահ ու առանց շատ պորտֆելների պաշտպանել Սերժ Սարգսյանին: Ու հետևանքը կլինի ԲՀԿ-ի գոնե մասամբ «ՕԵԿացումը», իսկ խորհրդարանական կառավարման մոդելը կարող է դառնալ Սերժ Սարգսյանի` երրորդ ժամկետի շանսը: Եթե, իհարկե, 2017-ին ՀՀԿ-ն կրկին վերցնի մեծամասնությունը: Բայց Ռոբերտ Քոչարյանը այդքան հեշտ նահանջող չի, և նա միգուցե բացահայտ ստեղծի սեփական կուսակցությունը կամ, ասենք, անձամբ գլխավորի արդեն «չուլ» դարձած ՀՅԴ-ն ու դրանով կտրուկ ուժեղացնի ՀՅԴ-ն: Բայց արդյո՞ք նա կկարողանա մինչև 2017-ը ժողովրդի «աչքի գրողից» դառնալ կարոտախտի աղբյուր: Միգուցե` քանզի ժողովուրդը կարճ հիշողություն ունի, իսկ կյանքը մեր երկրում քանի գնում դժվարանում է…
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ստորև բերվող հոդվածը գրել եմ մոտ երեք տարի առաջ, երբ Հունանյանների հայրը ապաստանել էր անօթևանների կացարանում.Այսօր նա գտնվում է թիվ 1 տուն ինտերնատում, որտեղ մեր երկիրը մի կտոր հաց ու տանիք է տվել ոճրագործի հորը.
ԱՊՐՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ |
Հոկտեմբերի 27-ի հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հայրը գտնվում է թիվ 1 տուն-ինտերնատի մասնաշենքերից մեկում տեղակայված անօթեւանների կացարանում: Իր կյանքի վերջում 72-ամյա մարդը հայտնվել է այս կացարանում: Երեք զավակ ունեցող հայրը, իր ասելով, անհաջող կին ընտրելով, երբեք էլ ընտանեկան ջերմություն չի վայելել:
Անխնամ, հնամաշ հագուստով, պետության հոգածությանը հանձնված տարեց մարդը պատմում էր իր կյանքի պատմությունը՝ ամեն ինչում մեղադրելով կնոջը: Հրաչ Հունանյանը ծնունդով Նոր Բայազետից է, ամուսնացել է 26 տարեկանում. “Ի՞նչ սեր, Մարտունիի ամենագեշ գյուղից էր, 8-ամյա կրթություն ուներ, քույրս կանչեց, ասաց՝ պիտի ամուսնանաս, ես էլ մերոնց խաթրը չկոտրեցի”: Ի սկզբանե իր ընտրությանը լուրջ չվերաբերված ինտելիգենտ ու թուլակամ բանասեր Հրաչի ընտանիքում ջերմություն չի եղել: Սկզբում ընտանիքն ապրել է Նոր-Արեշ թաղամասում, հետո բարելավում են ստացել ու 2 սենյականոց բնակարանը փոխել “Բանգլադեշի” 4 սենյականոցի հետ:
Որդիների հանցագործությունից հետո ծնողների բարդ հարաբերություններն ավելի են բարդացել: Ի վերջո կինը Հրաչին տնից դուրս է վռնդել. “Էդ բացիլին ես չեմ ընդունի, նա տեղով վիրուս է”: Վերջերս Հայաստան է վերադարձել երկար տարիներ Ռուսաստանում ապրող երրորդ որդին՝ Արմենը, որը հավանաբար կապրի հոր բնակարանում, քանի որ մորը՝ 66-ամյա Նաթելային օրերս տեղափոխել են Ավանի հոգեբուժարան: Հրաչ Հունանյանը տնից վռնդվելուց հետո դիմել է դատարան՝ բնակարանից իր բաժինը ստանալու հույսով, սակայն դատարանը մերժել է՝ պահանջելով բնակարանի համասեփականատերեր Նաիրի եւ Կարեն Հունանյանների համաձայնությունը՝ բնակարանը երեքի միջեւ բաժանելու համար, որը չի ներկայացվել, իսկ կնոջը դատարանը բնակմակերես հատկացրել է, քանի որ տունը ձեռք է բերվել համատեղ կյանքի ընթացքում:
“Սկզբում Հրաչը մեզ մոտ ժամանակավոր էր եկել, մինչեւ կլուծեր իր տան հարցը, հիմա չի ուզում գնալ կացարանից: 2 ամսից ավելի է՝ այստեղ է: Փաստաթղթային հարցերն ենք լուծում, հնարավոր է, որ տեղափոխենք տուն-ինտերնատ՝ բնակության”,- ասում է անօթեւանների կենտրոնի տնօրեն Սամվել Թադեւոսյանը:
Հրաչ Հունանյանը պատմում է, որ երկար տարիներ աշխատել է մշակույթի նախարարությունում՝ սկզբում որպես տեսուչ, հետո՝ ավագ տեսուչ, ապա զբաղեցրել է այլ պաշտոններ, կազմել մի շարք ժողովածուներ: Փորձում էի արտաքուստ կիրթ, հանդարտ, ինքնամփոփ մարդուց կորզել, թե ինչ է մտածում ոճրագործ զավակների մասին: “Նաիրին խելոք էր, ինչ ասեմ, սովորում էր, ընդունակ էր, ես գրադարան էի ստեղծել, որ նստեր-սովորեր, ստեղծագործեր, ինձանից լավ ապրեր: Նա գրքերի մեջ մեծացավ, ինչը ես չեմ ունեցել: Պատանեկան տարիքում էլ մեջը չարություն կար. խարդախ, խաբեբա, չարագործ, անկարգապահ, վատ մարդկանց հանդեպ չարանում էր: Բայց նրա արարքը աներեւակայելի էր ինձ համար: Տղաները բոլորն էլ կիսատ են թողել ուսումը: Դրանց մայրն անընդհատ ճչում-գոռում էր, չէր թողնում, որ սովորեն: Նա հոգեկան հիվանդ չի եղել, բայց միշտ էլ տարօրինակություն ունեցել է”,-ասում էր հայրը: Տղաների մոտ հայրը շեղումներ չի նկատել: Տղաները նրա հետ մտերիմ չեն էլ եղել:
Ոճրագործի հայրը պատմում էր, որ Նաիրին լսող չէր, չար էր, եւ նրա ազդեցությունը տարածվում էր եղբայրների վրա: “Մոր հետ էլ առանձնապես մոտ չէին: Այդ կնոջ հետ հնարավոր չէր մոտ լինել, բայց դե, մայր էր”,- ասում էր Հրաչը: Նաիրին ավագն էր՝ 1965 թվին ծնված, Արմենը՝ 1969-ին, Կարենը՝ 1974-ին: Նաիրին ամուսնանալու մտադրություն չի ունեցել, թեեւ 1999-ին արդեն 34 տարեկան էր: Հայրը պատճառը չգիտեր. “Ի՞նչ իմանամ, գուցե հանձնարարություն էր ստացել, բայց ասում էր, որ չի ամուսնանալու: Կարենն էլ չհասցրեց, նա այդ ժամանակ 25 տարեկան էր: Նաիրին ընկերուհիներ ունեցել է, բայց սիրած աղջիկ` չեմ հիշում, ես էլ եմ ուզում իմանալ՝ նա սիրե՞լ է որեւէ մեկին: Որ Նաիրիին տեսնեք՝ հարցրեք…: Մեր տանը սեր չկար, հարգանք չկար, իրար լսել չկար: Նա այնպիսի մայր ուներ, որ… գիշատիչ կին, որ ասում են՝ նրա մասին է: Բայց դե, որ կին է, արդեն գիշատիչ է”:
Նա հիշում է, որ Նաիրին մտերիմ ընկեր չի ունեցել, այժմ էլ նրանց տուն ոչ ոք չի գալիս: Հունանյանների ընտանիքին ոչ ոք օգնություն չի առաջարկել. “Դե որ անեին, իրենց դեմքը ցույց կտային. չարագործի ընտանիքի հարազատ, էդպես չի՞”: Նրա երազանքի մասին հայրը չգիտեր, բայց ձգտում տղայի մեջ նկատել է, ասում է, թե Նաիրին անհանգիստ չէր, բայց արագաշարժ էր, ուզում էր ղեկավար դառնալ, ու եթե աշխատանք տային, պաշտոն տային, նա չէր գնա այդ քայլին: “Ինչ որ արեցին, նրանց խելքի բանը չէր, հանձնարարություն էր, պատվեր էր: Եթե ես իմանայի, կարգելեի, կխանգարեի, չէի թողնի: Վերջում Նաիրին չէր խոսում, բայց զգացվում էր, որ տարերքի մեջ է, նյարդային էր դարձել: Դե, ստեղծագործող էր: Չարիքն էլ է ստեղծագործություն պահանջում”: Հրաչն ասում է, թե Նաիրին դեպքից հետո էլ չէր խոսում իր արածի մասին: Կարող է մտքում ափսոսում էր, բայց բարձրաձայն չէր ասում: Հասկանում էր՝ բաներ կան, որ չեն ասվում, չի ասել՝ ինձ պադստավկա արեցին: Նրան արդարացնելու որեւէ բան չուներ հայրը. “Նաիրիին բարձր պաշտոն էին խոստացել, կարծեմ՝ վարչապետի, դա էլ կողքից եմ լսել, ինքը ոչինչ ինձ չի ասել”: Հրաչ Հունանյանը համաձայն չէ որդու հետ, թե նա ազգի փրկության ծրագիր էր իրագործում. “Ամեն ինչից զրկեց, ի՞նչը փրկեց, ինչ լավագույնն էր մեզ համար՝ զրկեց: Մարդկանց կյանքը խլեց: Երբ իմացա, վատ զգացի, բայց հանգիստ տարա, ի՞նչ անեի, ի՞նչը կփոխվեր”: Հրաչը չի ընդունում, որ տղաներն իր գենն են կրում, ու ինքը ինչ-որ չափով պատասխանատու է նրանց համար: “Նա ուրիշ միջավայրում է մեծացել, ես՝ ուրիշ: Ես ուրիշ մորից եմ ծնվել, նա՝ ուրիշ: Իմ մի կաթիլը տեսնում եք, նրա օվկիանոսը չե՞ք տեսնում”:
Ավելին՝ Հրաչը Կարեն Դեմիրճյանի երկրպագուներից է եղել, որդու ծնվելու տարին Կարեն Սերոբիչը նշանակվել է կենտկոմի առաջին քարտուղար, ինքն էլ տղային, ի պատիվ նրա, անվանել է Կարեն: Նա ասում էր, որ ինքը դժբախտ է, բայց տղաներին սիրում է հավասարաչափ ու ցույց տալիս մատները՝ “ո՞րը կտրեմ”: Արմենը Հայաստան գալիս-գնում է, նա շատ վաղուց է դրսերում, հիմա էլ ընտանիքով (մեկ տղա ու մեկ աղջիկ ունի) է եկել, կարծես արդեն մշտական:
Նաիրիին հայրը մոտ մեկ տարի է՝ չի տեսել. “Գնում ենք՝ չի գալիս, գուցե էլ չկա՞: Վերջին անգամ, երբ տեսա, ասում էր. “Էս շորերի մեջ էս մարմինը լավ չի զգում”: Դե, ստեղծագործող էր, վերջերս մի բանաստեղծություն տպագրեցի. շատ ունի, բայց վերցրել են՝ չեն տալիս: 3-4 ամիսը մեկ է տեսակցությունը, արդեն 4-րդ անգամն է՝ գնում եմ, չի գալիս: Կարենը գալիս է, բայց ինքը՝ չէ: Նրանց առանձին են պահում: Կարենն էլ ոչինչ չգիտի կամ չի ասում: Արմենն էլ, որ եկել է, գնացել է՝ Կարենին տեսել: Ասում էր՝ Նաիրին չի եկել տեսակցության”: Զգացմունքներ վաղուց չկան: Տղաները կարծես չեն էլ կարոտում հորը, նա էլ ծնող է, իր պարտքն է՝ գնում է տեսնելու, թե տղաները կան, չկան, ի՞նչ է պետք նրանց: “Դանդաղ մահ է: Նա էլ չէր ուզենա այդ վիճակում հայտնվել: Վերջին անգամ տեսա՝ սափրված չէր, ահագին աճել էին մազերը”: Ավագ որդու մասին հայրը դժվարությամբ էր խոսում, բայց խոսելիս հիմնականում նրան էր անդրադառնում. “Մայրը ավագ որդուն անընդհատ լարում էր իմ դեմ: Նաիրին ինքը ոգեւորվող էր, շատ էր կարդում”: Իսկ տղայի նախասիրությունները հայրը չի հիշում, նույնիսկ չմտաբերեց, թե նա ինչ ճաշատեսակ է սիրել: “Ճաշ եղե՞լ է, որ սիրեր, մայրը կռվով է կերակրել մեզ”:
Կնոջ աչքը դուրսն է եղել: Հրաչն ասում է, որ կոնկրետ չի բռնացրել, բայց իմացել է: Իսկ որ նա տան կին չի եղել, բոլորին է հայտնի: “Նրա վրա ո՞վ կարող էր. տղաներն էլ իրավունք չունեին բան ասելու՝ մայրն է նրանց պահել, թե ոնց՝ կարեւոր չէ: Մորից են ծնվում, մոր կաթն են ուտում”,- իր մեղքը ոչ մի կերպ չէր ընդունում հանցագործի հայրը, իսկ զրույցի վերջում նույնիսկ իր հայրությունը չէր ընդունում. “Հայրն ի՞նչ կապ ունի, ի՞նչ իմանաս ով է իրականում հայրը”:
Խանջյան 20 հասցեում կիսակառույց, շինությունը փլուզվել է, քանի որ մեր ունեցած տեղեկություններով, անորակ է եղել կատարված շինաշխատանքը:
Սրա վերջնական պատասխանն, իհարկե, կտա փորձաքննությունը: Սակայն Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ին հայտնել է, թե շինարարական աշխատանքներն ընթացել են առանց քաղաքապետարանի համապատասխան թույլտվության:
Ասել է թե՝ մայրաքաղաքի կենտրոնում շինարարությունն ընթանում է առանց վերահսկողության, ու եթե չփլվեր շինությունը, այս մասին ոչ ոք չէր իմանա: Չէր իմանա նաև, որ քաղաքապետի որոշմամբ կառուցապատողը տուգանվել է 2 միլիոն դրամ և շարունակել է սարքել:
Շինության սեփականատերը Մհեր Ավետիսյանն է, որն, իրեն պատկանող «Ջոս» համալիրը վաճառելով Հարություն Փամբուկյանին, որոշել է դրա հարևանությամբ նոր օբյեկտ կառուցել:
Հետաքրքիր է, որ տարիներ առաջ «Ջոս» -ը կառուցելիս նույն սեփականատերը, նույն խնդրի առջև էր կանգնած. նրան չէին տալիս շինթույլտվություն՝ կանաչ տարածքում այդքան մեծ չափերով հիմնական շինություն սարքելու համար:
Միակ քարե շինությունը ժամանակին մեծ անուն հանած «Հին Հռոմը» մեռնում էր և այգու ու Երևանի ճակատագրով մտահոգվողներն ակնկալիք ունեին, որ այն վերակառուցվելով ևս կփոխի իր պրոֆիլն ու կդառնա թեթև օբյեկտ, իսկ այգին կձերբազատվի կապիտալ շինություններից:
Սակայն եղավ ճիշտ հակառակը. այգում կառուցապատման թույլտվություն ստացավ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Սպորտ կոմպլեքը», որը հսկայական կանաչ տարածք խժռեց այգուց` իր չափերով ու կառույցներով ստվերում թողնելով «Ջոս» -ը:
Դրանից հետո արդեն «Ջոսի» խնդիրները ինքնաբերաբար լուծվեցին ու այն շատ արագ կառուցվեց, իսկ այգում կապիտալ շինարարությունը սկսեց ընդարձակվել: Դեպի ներքև տարածվելով` իր մեջ ներառեց նաև նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին պատկանող սրճարանը:
Քաղաքապետարանը թույլ է տվել, որ կառուցապատումը շարունակվի, բավարարվելով տուգանքով:
Բանն այն է, որ օրենքը ևս խրախուսում է այս գործընթացը. Ապօրինի կառույցն ավելի հեշտ է սեփականաշնորհելը, քան օրինական շինթույլտվություն ստանալը, թե,՛ գումարային, թե՛, փաստաթղթային առումով, սա գիտե յուրաքանչյուրը, ով առնչվել է շինարարության գործին, իսկ դրանից օգտվում է նա՝ ում թուրը կտրում է:
Ի վերջո, չի կարելի մարդկանց այս աստիճանի հիմարի տեղ դնել. Հանրային գերակա շահը չի կարող վերաբերվել միայն շարքային քաղաքացուն, իսկ մյուսներին ակնհայտ արտոնություն բերել:
Հենց այս է, որ հուսահատեցնում է: Մարդիկ չեն գտնում մեր երկրում օրենքի գերակայություն, որի առաջ բոլորը հավասար են և, որը փնտրում ու գտնում են օտար ափերում:
Ռուզան Ավոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.