29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Քիչ թե շատ կայացած երկրներում հասարակությունը հիմնականում միասնական, ընդհանրական դիրքորոշումներ ունի պատմության, նրա այս կամ այն դրվագի, պատմական անձերի նկատմամբ:
Օրինակ, Ռուզվելտը առանցքային դերակատարություն ունի ԱՄՆ քաղաքական պատմության մեջ, ու նրա այդ ավանդը հավասարապես գնահատում են բոլոր ամերիկացիներն` անկախ հանրապետական կամ դեմոկրատ լինելուց:
Ավտորիտար երկրներում պատմությունը ոչ թե գիտություն է, այլ` պաշտնական հիմնարկներում գրվող քարոզչական նյութ:
Օրինակ, Ռուսաստանի որոշ լիբերալներ ասում են, որ Ելցինի հրաժարականով դեմոկրատիան իրենց երկրում վերջացավ: Նրանք չեն ուզում նկատել կամ խոստովանել, որ օլիգարխիկ համակարգն էլ ստեղծվել է հենց երկրի առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում: Այսօրվա իշխանությունն էլ ելցինյան շրջանը համեմատում է քաոսի հետ` մոռանալով այդ շրջանի դրական էջերը:
Նույնը Հայաստանում է:
Նախագահներից յուրաքանչյուրի կողմնակիցները իդեալականացնում են իրենց առաջնորդի պաշտոնավարման շրջանը` սևացնելով մրցակիցներին ու նրանց արածը:
Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին եղել է ավելի շատ դեմոկրատիա, բայց նաև ընտրություն է կեղծվել: Նրա կողմնակիցները հիշում են միայն առաջին, իսկ հակառակորդները` բացառապես երկրորդ հանգամանքը:
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ասում են, որ նրա օրոք երկնիշ տնտեսական աճ էր, հակառակորդները հիշում են Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի մասին:
Սերժ Սարգսյանի մեջ և հումանիզմ կա, և դեսպոտիզմ` նայած, թե ով է նրան գնահատում:
Երբ հասարակությունը չի ունենում ընդհանրական արժեհամակարգ, չի ունենում նաև գնահատման, արժեվորման չափանիշներ: Նման հասարակության համար պետությունն ու նրա պատմությունն էլ ամբողջական չեն, մասնատված են: Դրա համար էլ մեկի համար Սեպտեմբերի 21-ն է տոն, մյուսի համար` Մայիսի 28-ը: Մինչդեռ, «կամ-կամ»-ի փոխարեն պետք է գործեր «և-և»-ի սկզբունքը: Պատահական չէ, որ անգամ անկախության տոները մեր էլիտան նշում է առանձին-առանձին` արժեզրկելով պետականության խորհուրդը: Պատմություն ունեն, և դա արժեվորում են կայացած պետություններն ու ժողովուրդները: Պատմության սուբյեկտիվ ու հատվածական ընկալումն ու մատուցումը բնորոշ է բարդույթավորված ժողովուրդներին:
ՀԱԿ-իշխանություն երկխոսության շուրջ հոռետեսական տրամադրություններ են նկատվում: Մեկնաբանությունների պակաս դարձյալ չկա: Ընդ որում, ՀԱԿ-ին հրապարակավ սկսել են մեղադրել, քննադատել մարդիկ, ովքեր նրա հետ ճանապարհ են անցել, կամ էլ` առնվազն կասկածի տակ չի դրվում այդ մարդկանց անկեղծությունը:
«Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև գոյություն ունի միջնորդ, որը վստահեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանին պատվիրակություն կազմել։ Ի վերջո էդ մարդն էդքան միամիտ չի… Նա էլ վստահել է, բայց չլսեց մեր հորդորները, որ սրանք քցողներ են: Բոլորդ ականատես եղաք առաջին քցոցուն, սպասենք հաջորդներին»,- այսօր ասել է Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանը համոզված է, որ ՀԱԿ-ն այսօր «շվարած» է: Նա զարմանք է հայտնել, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պատասխանը ՀԱԿ-ում որպես պաշտոնական պատասխան չեն ընկալել:
Սա այն հազվադեպ դեպքերից է, որ միակարծիք եմ Սեֆիլյանի ասածին` միանգամայն տրամաբանական համարելով նրա պնդումը:
Արամ Մանուկյանը նշում է, որ Գալուստ Սահակյանի, Էդվարդ Շարմազանովի ու Կարեն Կարապետյանի հայտարարություններն «այդ մարդկանց կարծիքներ են», ու որ՝ իրենք սպասում են պաշտոնական պատասխանի: ՀՀՇ նախագահի այս տեսակետը հավատ չի ներշնչում ու ավելի շատ նման է նրան, որ ՀԱԿ-ում անակնկալի են եկել իշխանության ներկայացուցիչների, ըստ էության, ժխտողական արձագանքից և լավ չեն պատկերացնում իրենց հաջորդ քայլը:
Գալուստ Սահակյանը, Էդվարդ Շարմազանովը, Կարեն Կարապետյանը` խմբակցության ղեկավարի, կուսակցության խոսնակի, նախագահի աշխատակազմի ղեկավարի իրենց կարգավիճակներից ելնելով, մասնավոր կարծիքներ չեն կարող արտահայտել, այն էլ` այսպիսի սկզբունքային հարցում:
Մի խոսքով, այն, ինչ ասվել է` հենց Սարգսյանի կարծիքն է և հարկ չկա ձև անել, որ իշխանությունը պաշտոնապես չի արձագանքել երկխոսության բովանդակությանն ու ձևաչափին վերաբերող ՀԱԿ նախաձեռնությանը:
Այս իրավիճակում ՀԱԿ-ը երկու տարբերակ ունի.
1.վերանայել բանակցությունների օրակարգին ու ձևաչափին վերաբերող իր մոտեցումները: Տեսականորեն նման բան կարող է լինել, բայց այս տարբերակը խիստ ռիսկային է: Նախ, ոչ ոք երաշխիք չունի, որ իշխանությունն առհասարակ ցանկանում է երկխոսել ՀԱԿ-ի հետ, և երկրորդ` հասարակությունը կարող է հիասթափվել ՀԱԿ-ից, եթե վերանայվի նրա պահանջը, ասենք` արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ:
2.ՀԱԿ-ը սպառված է համարում երկխոսության թեման և գնում է հեղափոխական ճանապարհով: Սա ևս խիստ ռիսկային տարբերակ է, որովհետև հեղափոխության ձախողման պարագայում` ՀԱԿ-ը էլեկտորալ լուրջ կորուստներ կունենա:
Մի խոսքով, ՀԱԿ-ի համար դժվար է որոշում կայացնելը: Եվ սա հետևանք է այն բանի, որ ՀԱԿ ղեկավարությունը ոչ այնքան ադեկվատ գնահատեց ստեղծված քաղաքական իրավիճակը:
Այսօր թերթերից մեկն անդրադարձել էր ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդին` հայտնելով, որ շուտով նոր խորհուրդ է ձևավորվելու:
Երբ բացահայտվեց ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծության հակումը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պատասխանելով իր` Սերոբ Տեր-Պողոսյանի հետ ունեցած առնչության հարցերին, հայտնեց, թե` չի ճանաչել վերջինիս, մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդ մարդը կարող էր նման բանի ընդունակ լինել, թե` նրա հետ երբևէ կապ չի ունեցել, ընդամենը ճանաչում էր որպես կոստյում շալվարով իր հասարակական խորհրդի նիստերին մասնակցող, հիմա էլ աչքը վախեցել է, ցրել է հասարակական խորհուրդը, իսկ նորը կձևավորի, երբ որ բոլոր անդամների դոսյեները մանրակրկիտ կստուգվեն և այլն:
Որ իսկապես ՀՀ ոստիկանությանը կից գործող հասարակական խորհուրդը անցյալ տարվա վերջին դադարեց գործել, հայտնի էր: Բայց գործունեության դադարեցման պատճառը եղել է ոչ թե Սերոբ Տեր-Պողոսյանը, այլ ամեն ինչ շատ ավելի պարզ բացատրություն է ունեցել. ամեն ինչի մեղավորը, ըստ մեր տեղեկությունների, Ալիկ Սերգեյիչի արտաշատցի լինելն էր (խոսքը իսկական արտաշատցի լինելու մասին է, որովհետև, ասում են, օրինակ, թե Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որ նույնպես արտաշատցի է, բավական առատաձեռն է), իսկ արտաշատցիները, ինչպես հայտնի է, Հայաստանում վանեցիների ավանդույթները շարունակողներն են:
ՀՀ ոստիկանապետը պարզապես զլացել է մի երկու կոպեկ ծախսել այս կառույցի համար: Հասարակական խորհուրդ կոչվածը անգամ մի սենյակ չի ունեցել հավաքվելու համար, անդամները ևս ոչ մի բան չեն կարողացել անել, անգամ անդամի հարազատի թաղման արարողության համար Սերգեյիչը զլացել է մի ծաղկեպսակ առնելու փող տալ: Նոր ձևավորվելիք հասարակական խորհրդի նախագահը, մեր տեղեկություններով ևս, Ֆելիքս Բախչինյանը չի լինելու: Այստեղ ևս պատճառը նույնն է. Բախչինյանը դարձավ այս խորհրդի նախագահ` ինչ-ինչ հույսեր փայփայելով, բայց վերջում տեսավ, որ ոչ մի օգուտ էլ չկա արտաշատցու հույսով ապրող այս կառույցից, որն անգամ ամենատարրական անհրաժեշտության բաները չի ապահովում, ձեռքը թափ տվեց և հեռացավ:
Ինչ վերաբերում է ոստիկանապետի հայտարարությանը, թե հասարակական խորհրդի անդամների կենսագրությունները մեկ առ մեկ ստուգվելու են և այլն, ապա սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայտարարություն հայտարարության համար` ինչ-որ բան արդարացնելու ցանկությամբ. ինչ-ինչ, բայց Հայաստանում բոլորն էլ գիտեն, թե ով-ով է, այնպես որ ասել, թե նույն հասարակական խորհրդում չգիտեին, թե ով էր Սերոբ Տեր-Պողոսյանը, ավելի քան անլուրջ է: Ի վերջո նա երկու տարի աշխատել է վարչապետի խորհրդական, և եթե նույնիսկ այդ մակարդակի մարդու աշխատանքի ընդունելիս չգիտեն նա ով է, ուրեմն պետությունը իրոք խնդիր ունի::
Ինչ վերաբերում է այս խորհրդի նոր անդամներին, ապա նախկին անդամներին ընդամենը արդեն հայտնել են, որ նոր գրքույկներ են տալու: Այնպես որ, ճիշտ է, այս մարդիկ առանձնահատուկ ակնկալիքներ ունենալ չեն կարող, որևէ օգուտ չկա ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամ լինելուց, սակայն գոնե հույս, որ ճանապարհային ոստիկանի կանգնեցնելու դեպքում ոստիկանությանը կից հասարակական խորհրդի անդամի գրքույկը կարող է հարց լուծել, երևի թե կարող են փայփայել:
Իր 14-ամյա դստեր հղիությունը ընդհատելու նպատակով մայրը որոշել է նրան Գորիսից տեղափոխել Երևան, իսկ ոստիկանությունն սկսել է վերապահումով մոտենալ աղջկա մոր այն հայտարարությանը, թե աղջիկը հղի է հարազատ հորից:
Մենք արդեն գրել ենք, որ Գորիսում ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացի Վ.-ին, որը մեղադրվում է իր 14-ամյա դստերը բռնաբարելու համար: Այդ մասին աղջկա մայրն իմացել է հիվանդանոցում, երբ որովայնի շրջանում ցավի պատճառով երեխային տարել էր բուժզննության, որտեղ և պարզվել է, որ աղջիկը հղի է: Մայրն էլ անմիջապես հայտնել է ոստիկանությանը:
Գորիսեցիները պատմում են, որ աղջիկը հաճախ է տանը բռնության ենթարկվել և փողոց դուրս եկել կապտուկներով: Երկու անգամ ծնողները փոխել են աղջկա դպրոցը: Արդեն 7 ամիս է, ինչ աղջիկը դպրոց չի հաճախում: Այդ ընթացքում ծնողները մի քանի օր նրան պահել են Կապանի նյարդաբուժական հիվանդանոցում: Նրան ճանաչողները մինչև անցյալ ամառ աղջկա վարքագծում արտասովոր ոչինչ չեն նկատել:
Մենք մանրամասներ էինք պարզել այս զարհուրելի դեպքի վերաբերյալ: Գորիսի հիվանդանոցի գինեկոլոգ Մամիկոն Հարությունյանը հաստատեց տեղեկությունը: 14-ամյա աղջիկն իրոք մոտ 3 շաբաթական հղի է: Մամիկոն Հարությունյանը մի քանի օր առաջ ասաց, որ սպասում են բաժնի ղեկավարին, որը կորոշի, իհարկե՝ իրավապահների թույլտվությամբ, թե որտեղ ընդհատեն անցանկալի հղիությունը՝ իրենց մո՞տ, թե՞ Երևանում: Հորը ոստիկանությունն ազատ է արձակել մինչև հղիության ընդհատումը, որից հետո միայն գենետիկ հետազոտությամբ կպարզվի՝ երեխան հորի՞ց է, թե ոչ…
Մեր ունեցած տեղեկություններով, ընտանիքը սոցիալական խնդիրներ ունեցողներից է, նրանք վարձով են ապրում: Հայրն ու մայրն ուրիշների տներում գործ անելով են վաստակում օրվա հացը: Աղջիկը տան միակ երեխան չէ: Մայրն արդարանում է, թե ինքը չի իմացել, որ աղջիկը հղի է, բայց դժվար է հավատալ, թե չէր նկատել, որ նրա հետ քնում է հարազատ հայրը: Աղջիկն արդեն կես տարի է, ինչ հոգեկան շեղումներ է ձեռք բերել, մինչդեռ նախկինում նրա մոտ նման բան չի նկատվել: «Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նման բան կարող է լինել, սոսկալի է»,- ասաց բժիշկը, որը հեռվից, բայց ճանաչում էր այդ ընտանիքին: Ի դեպ, մեզ ասացին նաև, որ հայրն էլ հոգեկան որոշակի շեղումներ ունի:
Մի քանի օրից, հավանաբար, պարզ կդառնա այս զարհուրելի դեպքի մանրամասները:
Երեկ երկխոսության թեման երևի թե հասավ իր կուլմիանցիոն կետին: Օրը սկսվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանով, որ ընդդիմությանը հստակ պատասխան տվեց, թե երկխոսությունը սկսված է, պատվիրակություն կազմելու կարգի թիթիզությունների տեղը չէ, իսկ արտահերթ ընտրությունների մասին խորհուրդ տվեց մոռանալ: Դրան հետևեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանի պատասխանը, թե իրենց «թայը» միայն Սերժ Սարգսյանն է, «մնացյալը» իրենց չեն հետաքրքրում:
Նախագահը շարունակեց պահպանել լռություն, մինչ իրար հետևից «մեյդան դուրս եկան» ՀԱԿ-ին չհետաքրքրող մյուս «մնացյալները»:
Երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության հերթական բոցաշունչ դրսևորումը «Օրինաց երկիր» կուսակցությունից ստացվեց: Մամուլում երկխոսության վերաբերյալ սկսված խոսակցությունների, դրա համար պատվիրակություն կազմելու տեղեկատվության տարածումից հետո հումորով տեսակետ էր հնչեցվել, թե իշխանության կազմած պատվիրակությունը լավ կլինի` ղեկավարի Արթուր Բաղդասարյանը` հաշվի առնելով, թե «երկխոսության» ի~նչ մեծ փորձ ունի նա, ինչպես կարողացավ «ճիշտ» կողմնորոշվել և ընդդիմությունից անցնել իշխանության գիրկը` պաշտոններ շահելով իր կուսակիցների համար: Այդպես Արթուր Բաղդասարյանի ղեկավարած պատվիրակությունը երկխոսության ժամանակ խորհուրդ կտար իզուր տեղը անիմաստ պահանջներ չդնել և արտահերթ ընտրությունների փոխարեն ավելի լավ է բանակցել հերթական խորհրդարանական ընտրություններում մի քանի մանդատ ստանալու ուղղությամբ:
Այս ամենը հնչել էր ընդամենը որպես սարկազմ` ոչ ավելի: Սակայն երեկ ՕԵԿ-ը` առանց սպասելու ՀԱԿ-ի կողմից որևէ հրավերի, առաջինը որոշեց նետվել «մարտի» և ինքն իրեն առաջարկել երկխոսության համար. «ՕԵԿ-ը` որպես իշխանության քաղաքական ուժ, նույնպես պատրաստակամ է երկխոսել ՀԱԿ-ի հետ, եթե այդ երկխոսության հիմքում դրված է երկրի առաջընթացն ու խաղաղ զարգացումը, որովհետև մեր կուսակցության համար ժողովրդի անվտանգությունն ու պետության ներքին կայունությունը առաջնային արժեքներն են»,- ասել է ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը:
Կոալիցիոն գործընկերոջից փորձեց հետ չմնալ նաև ԲՀԿ-ն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես էլ կողմ է կառուցողական երկխոսությանը, որը կբերի երկրի շենացմանն ու բարգավաճմանը»,- ասել է այս կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը:
ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը երեկ այսպիսի գնահատական տվեց իշխանության` ընդդիմության հետ սկսած «երկխոսությանը». «իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանին մանկական մատ արեց, ասելով` էդ ի՞նչ ձևաչափ եք կազմում, էդ ի՞նչ պատվիրակություն եք կազմում, էդ ո՞նց եք միակ ընդիմությունը և առհասարակ ի՞նչ եք անում: Այսինքն` շախմատը լուրջ խաղ է, և շախմատում հաղթողը երբեք պարտվողին չի ծաղրում: Մի դեպքում է, որ հաղթողը պարտվողին ծաղրում է, իսկ դա մանկական մատն է: Այս դեպքում պետք է փաստել, որ շախմատն այլևս ավարտված է»:
Կարեն Կարապետյանի միջոցով տեղը դնելով ՀԱԿ-ին, նախագահը շարունակեց «գրոհը»` ասպարեզ հանելով «մնացյալ» ուժերին` ցույց տալով, թե ում հետ կարող է երկխոսության մեջ մտնել ՀԱԿ-ը` ՕԵԿ, ԲՀԿ… «Մանկական մատը» անելուց հետո Զևսին մնաց ընդամենը լուռ հետևել ավելի քան թեժացած «երկխոսությանը» և, երևի թե, բավարարվել հեռվից քմծիծաղ տալով:
Երեկ հայտնի դարձավ, որ մի կերպ գոյատևող «Նաիրիտ» ընկերությունը, որն անգամ աշխատավարձերն ու հոսանքի վարձը չի կարողանում ժամանակին վճարել, կրկին միլիոնավոր դոլարներ է ստանալու։ Եվ այս անգամ ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից է ստանալու, որը 400 մլն դոլար տրամադրելու է Հայաստանի տնտեսության մի շարք ոլորտների զարգացման ու արդիականացման նպատակով։ Թեև ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ «Նաիրիտ» գործարանի հայտը դեռ քննարկման փուլում է, բայց կասկած չկա, որ վարչապետն ամեն ինչ կանի իր հովանավորած «մեռելին» կենդանացնելու համար, և սնանկության եզրին գտնվող, ֆինանսական «լվացքատան» վերածված և ՀՀ տնտեսվարող սուբյեկտների հետ դատական գործընթացներում խճճված «Նաիրիտի» գլխին կրկին վարկային անձրև է տեղալու։ Մանավանդ որ՝ ռուսներից փող վերցնելու և այդ փողի մի մասը «զալոգ» դնելու փորձ վարչապետն արդեն ունի։ Վերջին անգամ նման «օպերացիա» արվեց տարիուկես առաջ, երբ «Նաիրիտը» 100 մլն դոլար պոկեց ռուսական վարկից, որի մի մասը կուտակած պարտքերի դիմաց ստիպված էր թողնել որպես գրավ ԱՊՀ միջպետական բանկում։ Ճիշտ է, «վարկ պոկել» արտահայտությունն այնքան էլ «Նաիրիտին» չի վերաբերում։ Այս դեպքում խոսքը եղբայրական նվեր ստանալու մասին է՝ Տիգրան Սարգսյանը, չարաշահելով պաշտոնական դիրքը, իր եղբորը՝ «Նաիրիտի» փոխտնօրեն Աշոտ Սարգսյանին, ձեռնարկության ամենահեղինակավոր պաշտոնյային և «հարց լուծողին» է նվիրում Հայաստանին որպես ֆինանսական օժանդակություն հատկացվող վարկերը։ Ինչպե՞ս ծախսվեց ռուսական փողը, ի՞նչ արդյունք տվեց, ի՞նչ գներով իրացվեց «Նաիրիտի» արտադրանքը և իրացվե՞ց արդյոք՝ հայտնի չէ:
Պարզ է, սակայն, որ տրամադրված միջոցները չբարելավեցին ձեռնարկության վիճակը: Պարտքերի մեջ թաղված գործարանը չի ստանում բավարար հոսանք, աշխատավարձ է բաժանում ուշացումով, իրացումն աննշան է: Հանուն արդարության, սակայն, պետք է ընդունել, որ մութ գործարքների, փողերի լվացման արդյունքում, որոնց մասին բավական գրվել է և կարիք չկա կրկին հիշեցնելու, «Նաիրիտի» և սրա հետ կապված վարչապետ Սարգսյանի վիճակը այնքան էլ չի լավացել։ Բանն այն է, որ ԱՊՀ միջպետական բանկի հիմնական բաժնետեր Ռուսաստանը չի վստահում մեր «պայթած» հսկային։ 2006 թվականին բանկը ֆինանսավորեց «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ի ձեռքբերումը, «Rhinoville Property Limited» ընկերության համար $70 մլն-ի վարկային գիծ բացելով, 5,3 տարով` մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը, տարեկան 12,5% տոկոսադրույքով։ Հենց այս պարտքի դիմաց էր, որ մեր վարչապետից, որպես երաշխիքային գումար, պահանջվեց ռուսական հակաճգնաժամային վարկի մի զգալի մասը։ Իսկ անցյալ տարվա մարտին ԱՊՀ միջպետական բանկի նախագահ Իգոր Սուվորովը, փողերի հետդարձով հետաքրքրված, ժամանեց Երևան և վարչապետից «չորով» ուզեց «Նաիրիտի» պարտքը՝ տոկոսներով։ Ճիշտ է, այս և բանկի մյուս պաշտոնյաների այցելությունների մասին պաշտոնական լուրեր չկան։ Չի հրապարակվել նաև գումարի ստույգ չափը։ Ըստ որոշ գնահատականների՝ առնվազն 200 մլն դոլար է։ Ի դեպ, այդ ժամանակ ռուսական ցասումն ամպի պես ոչ միայն մեր վարչապետի գլխին կուտակվեց, այլև՝ “Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ” («Rhinoville Property Limited») ընկերության, որի տնօրենը՝ Ալլա Կուլիկովան, հանկարծամահ եղավ, իսկ նրա ամուսնու՝ ԱՊՀ Միջպետական բանկի փոխնախագահ Սերգեյ Կուլիկովի դեմ քրեական գործ հարուցվեց ծառայողական դիրքի չարաշահման համար: Հենց Կուլիկովն էր նպաստել, որ «Ռայնովիլին» պատկանող «Նաիրիտին» 70 մլն վարկ տրվի: Թե ինչով ավարտվեց այս գործարքը, ճի՞շտ է, որ տիկին Կուլիկովան հանկարծամահ է եղել, և այլ մանրամասներ գործարանից ճշտել հնարավոր չէ: Մի պահ մերձկառավարական շրջանակներում լուրեր պտտվեցին, որ «Նաիրիտը» առաջարկվել է ռուսներին՝ որպես հերթական «Գույք պարտքի դիմաց», և որ ռուսները մերժել են ընդունել այս «մեռելին» և բարձր մակարդակով շարունակել են փողերը հետ ուզել։ Շարունակելով տրամաբանական շղթան՝ դժվար չէ կռահել, թե ուր է գնալու ԵվրԱզԷՍ-ի վարկը. իհարկե, ռուսական փողերի հետդարձն է ապահովելու, իսկ ճռճռան դասախոսությունները հավատարիմ լրատվամիջոցների ականջների համար են, որոնց ՀՀ ազգաբնակչությունը վաղուց դադարել է հավատալ, քանի որ «Նաիրիտի» հետ կապված խոստումները «ճռռում» են արդեն երրորդ անգամ։
Երկար ժամանակ ասվում էր, որ հունիսի 6-ին կայանալու է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան:
Հունիսի 6-ը եկավ, բայց մենք այդպես էլ Երևանում Ահմադինեժադին չտեսանք:
Միայն այցի օրը տեղեկացանք, որ հետաձգվել է:
Այցի հետաձգման երևանյան և թեհրանյան վարկածները մի փոքր տարբեր են:
Երևանում ասում են, որ Իրանի նախագահի այցը հետաձգվել է փոխադարձ համաձայնությամբ, Թեհրանում նշում են, որ հայկական կողմն ինչ-որ փաստաթղթերի պատրաստման հարցում ուշացել է:
Սովորաբար բարեկամ երկրների հարաբերություններում նման փաստաթղթային քաշքշուկներ չեն լինում:
Արդ, դժվար է հավատալ պաշտոնական վարկածին:
Հետևաբար, առաջ քաշենք մի քանի վարկած:
Հնարավոր է, որ ԻԻՀ նախագահին մերոնք են հասկացրել, որ այս պահին նա Հայաստանում ցանկալի հյուր չէ: Այստեղ կարող է դեր ունենալ ինչպես Արևմուտքի գործոնը, այնպես էլ` ԼՂ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և դրանց նկատմամբ Թեհրանի ժխտողական վերաբերմունքը:
Սակայն ԻԻՀ նախագահի այցի հետաձգման պատճառ կարող է լինել նաև այդ երկրում ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես` Իրանի հոգևոր առաջնորդի և Ահմադինեժադի բարդ հարաբերությունները:
Ինչ էլ որ լինի` Ահմադինեժադի այցի հապճեպ հետաձգումը որոշակիորեն ազդելու է հայ-իրանական հարաբերությունների վրա` դրանցում անորոշության էլեմենտ մտցնելով:
Կիրակի օրը տեղացած հորդառատ անձրևը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Երևանում ջրահեռացման համակարգ պարզապես գոյություն չունի: Եթե սովորական անձրևների ժամանակ է մայրաքաղաքում քայլելը դարձել անհնար, դժվար չէր պատկերացնել, թե ինչ վիճակ կարող էր ստեղծվել հորդառատ անձրևի դեպքում:
Սելավը կաթվածահար էր արել նաև երթևեկությունը: Մինչև կիրակնօրյա անձրևն էլ պարզ էր, թե ինչ լուրջ խնդրի առջև է գտնվում մայրաքաղաքը, բայց քաղաքապետարանին այս հարցը կարծես չի էլ անհանգստացնում: Մինչև ե՞րբ կարող է շարունակվել նման անհոգությունը: Մեր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը պատասխանեց, թե ջրահեռացման համակարգ չի կարող չլինել՝ կա, պարզապես ջրին խառնվող փոշու, կեղտի պատճառով փակվում է: Կիրակնօրյա աղետի պատճառը ևս «ջրահեռացման համակարգի խցանումներն են, առանձին դեպքերում` նաև ջրի նման ծավալների համար չնախատեսված թողունակությունը»:
«Երևանի քաղաքապետի հանձնարարականով դեպքից անմիջապես հետո ձևավորվել է օպերատիվ խումբ, որում ներգրավվել են բոլոր վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերն ու «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցները: Տեղերում վթարավերացման մասնագիտացած խմբերի հետ համատեղ կազմակերպված աշխատանքների արդյունքում, ժամը 22:45-ի դրությամբ, վիճակը հնարավորինս կարգավորվել է, տրանսպորտային երթևեկը՝ վերականգնվել: Հունիսի 6-ին քաղաքապետի հանձնարարությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաև «Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչները, քննարկվել են խնդրահարույց տեղերում հնարավոր լուծումների տարբերակները: Հաշվի առնելով, որ խնդրի հիմնովին լուծումը ենթադրում է ֆինանսական զգալի ծախսեր, առաջարկվել է սեղմ ժամկետներում մշակել համապատասխան ծրագիր»,- հայտնում են քաղաքապետարանից։
Պարզվում է՝ մեղավորը կամ հիմնական մեղավորը «Երևան Ջուր» ընկերությունն է: Հենց այս ընկերությունը պետք է կազմակերպի ջրահեռացումը, իսկ քաղաքապետարանի խնդիրը վերահսկողության իրականացումն է: Եվ փաստորեն, «Երևան Ջուրը» նորմալ մաքրություն չի իրականացնում, վերահսկողներն էլ իրենց հերթին բավարարվում են նորմալ չվերահսկելով: Իսկ եթե վիճակը դարձյալ շարունակվի այնպես, ինչպես կա՞, այսինքն` էլի «Երևան Ջուրը» չմաքրի, քաղաքապետարանի վերահսկիչներն էլ աչքները փակեն կիսատ-պռատ գործի վրա, ի՞նչ է լինելու` այս հարցին պատասխան տալ չկարողացան:
Ջրահեռացման համակարգի բաղկացուցիչ հորերը, որ տեղադրված էին, փակվեցին Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելության ժամանակ, այսպես ասած, անվտանգության նկատառումներով: Պուտինը եկավ ու գնաց, բայց անվտանգության նկատառումներով «լյուկերը» փակելու որոշումը մնաց ուժի մեջ: Եթե գոնե այս «լյուկերը» բաց լինեին, անձրևաջրերը հոսելու տեղ կունենային: Ջրերը կուտակվում են փողոցներում, քանի որ հոսելու տեղ պարզապես չկա: «Դե, դրանք փակվեցին, որ մարդիկ մեջը չընկնեին, հո բաց չէի՞ն թողնելու: Բա որ մութ տեղը մեկն ընկներ մե՞ջը»,- հակադարձեց Արթուր Գևորգյանը: Հետաքրքիր է` էդքան տարի չընկան, հիմա սկսելու էին ընկնե՞լ, կամ՝ որևէ մեկը չէ՞ր կարող առաջարկել գոնե ցանցերով փակելու տարբերակը, որը որոշ չափով կմեղմեր վիճակը: Իսկ գուցե մեր քաղաքապետարանում բացատրե՞ն, թե ինչպես է, որ առաջատար եվրոպական քաղաքներում մարդիկ չեն ընկնում հորը, իսկ ՀՀ քաղաքացիները, չգիտես ինչու, պիտի ընկնեն:
Ասում են, դրայվոտ քաղաքապետ Կարեն Կարապետյանը մի լավ դռդռացրել է պատասխանատուներին: Կազդի՞ քաղաքապետի «դռդռոցը» անձրևների կամ ջրահեռացման համակարգի նորմալ գործունեության պատասխանատուների վրա, կերևա հաջորդ անձրևին:
Գրող, բլոգեր Ամինա Աբդալան իր անգլիալեզու բլոգում ներկայանում է սիրիական կառավարության քննադատությամբ:
Կին բլոգերին, ըստ նրա հարազատների և համակիրների, երկուշաբթի օրվա երեկոյան առևանգել են ինչ-որ զինված մարդիկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ Աբբադիս ավտոբուսի կայանից, իր մորաքրոջ աղջկա՝ Ռանիա Իսմայիլի հետ տուն վերադառնալիս:
«Ամինային առևանգողները երեքն էին՝ մոտավորապես 20 տարեկան տղամարդիկ, նրանք զինված էին: Տղամարդկանցից մեկը ձեռքով փակեց Ամինայի բերանը, ու նրանք նետվեցին մեքենայի մեջ»,- գրել է Ռանիան Աբդալայի բլոգում:
Բացահայտ լեսբուհի Աբդալան երկքաղաքացիություն ունի՝ Սիրիայի և ԱՄՆ-ի:Նրան մեղադրում եմ «Սալաֆիստական դավադրության» համար: Իսմայիլը գրում է, որ հայտնի չէ նրա գտնվելու վայրը, ընտանիքը փորձում է գտնել հետքը:
«Մենք չգիտենք՝ ով է առևանգել նրան, չգիտենք՝ ում դիմենք, որ նրան վերադարձնեն: Շատ հնարավոր է, որ հարկադրաբար արտաքսել են, — գրում է նա՝ հավելելով,- ընտանիքի մնացած անդամները, որոնք տեղի բանտեր են այցելել, ասում են՝ շուտով բաց կթողնեն: Եթե ուզենային սպանել, արդեն սպանած կլինեին: Բոլորս աղոթում ենք նրա համար»:
Քանի որ մարտից Սիրիայում սկսվել են զանգվածային բողոքի ցույցերը, Աբդալան հիմնականում քննադատել է կառավարությանը: Կիրակի օրը նա գրել է. «Նրանք պետք է հեռանան, նրանք պետք է անհապաղ հեռանան: Սա է այն ամենը, ինչ պետք էր ասել…»:
Ապրիլի 26-ին նա գրել է, թե ինչպես է իր հայրը սաստել անվտանգության երկու գործակալների, որոնք սպառնացել էին Ամինային բռնաբարությամբ՝ մեղադրելով նրան «Սալաֆիստական դավադրության» համար:
Իրար խառնելով քննադատությունն ու հումորը բանաստեղծությունների մեջ, Աբդալան բացահայտ խոսում էր հոմեսեքսուալների վիճակի և շատ այլ խնդիրների մասին, որոնք թաբու են արաբական աշխարհում:
Մինչ բողոքի ակցիաները սիրիական իշխանություններն արդեն սկսել էին հաշվեհարդար տեսնել անցանկալի լրագրողների ու բլոգերների հետ:
Փետրվարին նույնպես բլոգերներ են ձերբակալվել, նրանց թվում՝ 20-ամյա Թալ ալ Մալուհը: Աղջկան ձերբակալել են արտերկրի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով:
Աղբյուրը՝ aljazeera.net
Հ.Գ. Հայկական ֆեյսբուքը կարծես պատրաստվում է բողոքի ակցիա անել Սիրիայի դեսպանատան մոտ՝ Ամինա Աբդալային ազատ արձակելու պահանջով:
Երեկ հանրապետական օրենսդիրներն անդրադարձան երկխոսության ՀԱԿ առաջարկած օրակարգին և ձևաչափին: Հասկանալի դարձավ, որ խորհրդարանական մեծամասնությունը չի շտապում երկխոսել, այն էլ` ընդդիմության առաջարկած պայմաններով:
ՀԱԿ-ում ասում էին, որ պատգամավորների կարծիքն իրենց չի հետաքրքրում, իրենք սպասում են իշխանության իրական տիրոջ արձագանքին:
Սերժ Սարգսյանն առայժմ լռում է, բայց փոխարենն այսօր խոսել է նրա աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պարոն Կարապետյանը շատ հազվադեպ է խոսում, սա կարելի է համարել հենց նախագահականի կամ նախագահի պատասխանը ընդդիմությանը: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, կարծես թե, ողջունում է երկխոսության գաղափարը, նույնիսկ ասում է, որ նման բան արդեն տեղի ունենում է, սակայն շտապում է ավելացնել. «Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի: Իսկ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն այնպես ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին և ոչ թե իշխանություն-ընդդիմություն գործակցությանը, որի իրականացման՝ աշխարհում տարածված մեխանիզմները մեր երկրում կան, և որոնց վերջին տարիների ընթացքում ավելացել են նաև ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված նոր ձևաչափերը»:
Ամեն բան շատ հստակ է ասված. իշխանությունը չի ցանկանում երկխոսել իր կապիտուլյացիայի շուրջ:
Մնում է ենթադրել, թե ինչո՞ւ ընդդիմությունը, կանխատեսելով իշխանության այս պատասխանը, նման նախաձեռնությամբ սահմանափակեց մանևրելու իր հնարավորությունը: Գուցե այս նախաձեռնությունն ուղղված էր արտաքին խաղացողների՞ն, կամ` ՀԱԿ-ը գնում է վաբա՞նկ:
Ամեն դեպքում, իշխանության պատասխանը ՀԱԿ-ին դնում է անհարմար վիճակի մեջ: Մի կողմից՝ երկխոսության նրա պայմանները չեն ընդունվում, մյուս կողմից` ընդդիմությունը գոնե այս պահին չունի իր վարքագիծն արմատականացնելու ռեսուրս:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.