29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սկիզբը նախորդ համարում
Նայում եմ, ու սարափում տեսածիցս: Հակոբիկիս անդամը պոկված ձվերի հետ շալվարի մի անկյունումն ա, Հակոբիկիս մնացած կենդանի մարմինը մյուս:
— Վա՜յ, Հակոբիկ, բա ի՞նչ անենք հիմա: Արի գնանք, տանենք բժիշկը կարի, կարում են հիմա, հաստատ գիտեմ:
— Չէ, ցավդ տանեմ, սենցը չի կարա կարի նույնիսկ Աստված: Սա վերջս ա: Սպանի ինձ էլի, խնդրում եմ, շատ եմ խնդրում, էլ ո՞ւմ եմ ես պետք սենց վիճակում:
— Վայ Հակոբիկ, ինձ ես պետք, ո՞նց թե ո՞ւմ ես պետք: Ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ, ես քեզ ցանկացած վիճակում էլ քեզ սիրում եմ, անդամ ունես, թե չունես, ինձ համար մեկ ա: – Ո՞նց թե մեկ ա, բա սեքս ո՞նց ենք անելու:
— Հակոբիկ, մի բան կմտածենք, վեջդ մի դնի, դու սաղ սալամաթ ես, փառք տուր Աստծուն: Զատո կողքս ես, ես քեզ եմ սիրում, դու էլ ինձ Հակոբիկ, տանձիդ մի դնի:
— է, տանձ ունենամ, որ չդնեմ…
— Վայ, Հակոբիկ, կներես:
Նստում եմ Հակոբիկիս դեմը, սկսում եմ ճղած շորիս լաթերով վերքերը մշակել, պոկված անդամն ու ձվերը խնամքով փաթաթում եմ, դնում կողք, կտանենք էլի հետներս, գուցե՞ կկարան հետ կպցնեն:
Վայ, մեկ էլ Հակոբիկիս ձեռքերն են չքվում աչքիս առաջ:
— Հը, բա հիմա ո՞նց ես, էլի ես սիրում ինձ:
— Հա սիրում եմ:
Չքված ձեռքերի տեղը վերք չկա, այ քեզ բան:
Ոտքերն էլ են չքվում: Կամաց կամաց Հակոբիկիս սաղ մարմինը չքվում ա: Ու ամեն մի օրգանի չքվելուց, Հակոբիկս հարցնում ա.
— Հը՞, էլի ես սիրում, սենց էլ ես սիրո՞ւմ:
Ես էլ ասում եմ հա:
Մնում ա մենակ գլուխը Հակոբիկիս: Գլուխը խոսում ա հետս, ինչ-որ բան ա պատմում, ես էլ նստած լսում եմ: Մեկ էլ աչքերն են անհետանում: Հետո ականջները: Հետո քիթը, ու մնում են ունքերը, մազերն ու բերանը: Ծիծաղս գալիս ա: Հակոբիկ, օյինբազ Հակոբիկ: Հակոբիկը գիտի, թե եթե տենց ֆոկուսներ անի, ես իրան էլ չեմ սիրի:
— Սիրում եմ Հակոբիկ, մեկ ա սիրում եմ:
Հակոբիկիցս մնացել ա մենակ բերանը: Ու էլի սուս չի մնում էլի հարցնում ա, ու ես էլ էլի ասում եմ, սիրում եմ Հակոբիկ, սիրում եմ ցավդ տանեմ:
— էլ ցավ չունեմ որ տանես, էլ մարմին չունեմ, մնացել եմ մենակ մի բերան Հակոբիկ:
Հակոբիկս մի բերան ա: Մի բերան Հակոբիկ ա: Երկու շրթունք, լեզու ու ատամներ:
— Ես սենց էլ կարամ սեքս անեմ, գիտե՞ս:
Ուֆ, զզվացրեց իրա սեքսով:
— Հակոբիկ, սեքսը լավ բան ա, բայց քեզանից լավը չի:
Հակոբիկ-բերանս էլ չքվեց: Տեսա, ոնց թռավ ու մտավ սոսու տերեւի մեջ:
էլ չի խոսում Հակոբիկս: Էլ խոսալու հնար չունի, կարիք էլ չունի: Հակոբիկս դառել ա սոսու տերեւ: Ի՞նչ գիտեմ: Գիտեմ էլի, որովհետեւ էդ տերեւի մեջ էլ կա էն բանիցը, որը Հակոբիկի մեջ կար: Համ էլ վարդի հոտ ա գալիս: Եսիմ ի՞նչ ա դա: Ինչ որ բան ա, էդ են սիրում, որ սիրում են: Թե չէ, ո՞նց Հակոբիկի մարմինը չկա, նույնիսկ բերան-Հակոբիկ չկա, իսկ ես դեռ սիրում եմ, ուրեմն կախարդանք կա, Հակոբիկիս մեջ, որ տերեւ էլ ա դառել, ես իրան մեկ ա սիրում եմ: Հակոբիկ-սոսու- սիրուն տերեւը դնում եմ շալվարիս ջեբն ու գնում եմ դեպի մարդիկ: Բա ի՞նչ եմ ասելու սաղին: Բա Հակոբիկս ո՞ւր ա: Կասեն գժվել ես, եթե ասեմ ոնց որ կա:
— Հակոբիկն ո՞ւր ա բա:
— Կռվեցինք, գնաց, ես ասեցի, որ իրան էլ չեմ սիրում:
— Համա թե անպատկառի մեկն ես հա, այ տենց են կնանիք, էսօր հետդ են, վաղն ասում են հաջող, էլ չեմ սիրում:
— Հա, ես տենց եմ:
Ու ջեբումս շոյում եմ Հակոբիկ-տերեւին:
Նստեցի, խորոված կերա սաղի հետ, ու սաղ վախտը ձեռս ջեբս եմ պահում, հանկարծ, ու Հակոբիկս չչքվի նդեղից:
Չքվեց: Արանքը ճղեց ու չքվեց: Դե եսի՞մ ո՞ւր ա: Մթնոլորտում ա, օդ ա դառել, վարդի հոտ, հիմա ես իրան շնչում եմ երեուի: Հիմա Հակոբիկս ամեն տեղ ա, ամեն ինչի մեջ ա:
Հակոբիկս սեր ա, սերս Հակոբիկ ա, օդս Հակոբիկ ա: Հիմա ես ի՞նչ անեմ, ես ո՞նց ապրեմ, ո՞նց ես ամեն ինչ սիրեմ, եթե Հակոբիկս ամեն ինչի մեջ ա: Ես կգժվեմ:
-Հակոբիկ, թե ինձ լսում ես, նենց մի բան դառ, որ կարամ քեզ տեսնեմ, մեկ-մեկ շոյեմ, կարամ ասեմ սա Հակոբիկս ա: Հակոբիկ ինձ մի տանջի տենց: Հակոբիկ խղճա ինձ: Մեկ էլ մի երիցուկի աղվափետուր եկավ նստեց մկրատիս վրա: Հակոբիկս ա: Ուռա: Հակոբիկիս բռնեցի, մկրատով կիսեցի, էնքան կիսեցի որ Հակոբիկս մտավ մկրատիս մեջ:
Վերջ, հիմա Հակոբիկիս տեղը գիտեմ: Հակոբիկ Հակոբիկ, չհավատացիր ինձ, որ քո բանդեսդենը ինձ պետք չի, դու ես պետք, սենց օյին սարքեցիր մեր գլխին: Դե հիմա արի սենց ապրենք, դու մկրատ դառած, ես էլ ես մարդ մնացած…
Ուֆ, էս ի՞նչ մղձավանջ էր: Երազ էր: Ժամը վեցն ա: Հակոբիկս երկու ժամից կզանգի: Թե՞ չի զանգի, որովհետեւ չկա էլ: Չէ, կա, երազ էր դա: Բայց ի՞նչ էր նշանակում էս երազը: Սա շատ պարզ երազ էր, իսկ պարզ երազներն ասում են, ամեն մեկը մի բան նշանակում ա: Մկրատս ո՞ւր ա:
Վերցրել եմ մկրատս, ու մատներիս կողքերը սաղ կտրտել եմ: Արյուն եմ արել: Սիրում եմ Հակոբիկիս: Հակոբիկ, զանգի էլի:
Զանգեց: Ուռա: Երազ էր: Հակոբիկս էլ սաղ ա, այսինքն երազումս էլ էր սաղ, բայց մկրատ էր դառել, բայց հիմա իսկական սաղ ա, մարմին ունի: Սարսաղ լակոտ: Սեքսի շանտաժ էր ինձ ուզում անի: Հայ հույ, Հակոբիկ, քո մեջ ինչ որ բան կա, ես էլ դա եմ սիրում , ես հիմա հասկացա, ինչի էր երազս, որ ես հասկանամ, որ մարդուն սիրելուց միջի ինչ որ բանն են սիրում, որ եթե էդ մարդը դառնա տերեւ էլ կսիրես, օդ էլ կսիրես, մկրատի մեջ էլ լինի, կսիրես նենց որ նրանով քեզ կսիրես, դե մկրատի սիրելն էլ կտրտելն ա: Հակոբիկ, Հակոբիկ:
— Այլանդակ, անդաստիարակ, լրբի մեկը, դու հեր մեր չունե՞ս, ինքնասիրություն չունե՞ս, ինչ ես տղուն խելքահան անում:
էս ո՞վ ա: Վայ մե՞րն ա: Ինքն ա տվե՞լ հեռախոսը: Հակոբիկ, ես քեզ ի՞նչ վատություն էի արել, խի՞ ինձ տենց արիր: Հակոբիկ Հակոբիկ:
Ընկերուհիներս են շուրջս, տատս ա, բժիշկներ են: Ձեռքերս կապոտել են բինտերով, բժիշկը մի հատ լույս ա գցում աչքերիս մեջ: Զզվում եմ վառ լույսից: չեմ կարում շարժվեմ, ոնց որ գամել են մահճակալից: Տատս լացում ա:
— Ի՞նչ ա եղել:
— Տատդ եկել ա տեսել ա ձեռներդ սաղ ճղոտած պառկած ես արյունլվիկ պոլի վրա: Ի՞նչ ա եղել:
— Սերս մկրատ ա դառել, ոչ մի բան էլ չի եղել…
Արդեն քսանվեց տարի ա անցել:
Ես ու Հակոբիկը երկար տարիներ չէինք խոսում: Հետո իմացա, ճի՞շտ էր, թե՞ սուտ էր, էն հայհոյող կնիկը Հակոբիկենց գիժ հարեւանուհին էր, եկել էր ձու ուզելու, Հակոբիկը գնացել էր որ տա, սա տեսել էր հեռախոսը դրած ա, վերցրել ու տենց վատ բաներ էր ասել ինձ: Հակոբիկը եկել հեռախոսը ձեռից խլել էր, բայց ես արդեն չկայի: Հիմար խռով էր, բայց էլ ի՞նչ արած:
Հակոբիկին մեկ-մեկ տեսնում եմ, բարեւում ենք, իրար հալ ու օր ենք հարցնում, բայց Հակոբիկս վիժեց իրա ինչ որ բանը էն օրը, երբ հեռախոսով կինն ինձ անպատվեց: Ինչ որ բանը, որ ես սիրում էի, տենց էլ մնաց մկրատիս մեջ: Ժամանակ առ ժամանակ մտնում ա մի ուրիշ մարդու մեջ, վարդի հոտ ա առնում ձմեռվա, ամառվա ու աշնան կեսերին, ու ես սկսում եմ նրան սիրել: Մինչեւ միջիցը չի վիժում, ու ինչ որ բանը նորից մտնում ա մկրատիս մեջ: Ես չեմ կարողանում ազատվեմ մկրատի կախվածությունից: Ձեռքերիս նայողը ինձ կհասկանա: Ու երբ մատներիս վերքերը սկսում են լավանալ, երբ ես մոռանում եմ գոնե օրը մի անգամ մկրատը ձեռս վերցնել, ուրեմն «իքս» ժամը մոտ ա: Կլինի՞ մեկը, որի մեջ կմնա Հակոբիկիս վիժած, Հակոբիկ անունը կրող ինչ որ բանը, թե՞ ես տենց էլ միշտ մկրատով կինքնաբավարվեմ:
Ձեռքերս լավանում են: Մկրատս փոխարինվել ա կոմպով: Վարդի հոտ ա գալիս աշնան կեսին: Գարնանային մայիսյան անձրեւ ա սպասվում:
Հակոբիկս գալիս ա՞:
Հակոբիկը իմ առաջին սերն ա իսկական: Մանկապարտեզի ու դպրոցի մնացած սիրածները հաշիվ չեն արդեն, որովհետեւ սա ա իսկականը, նրանք սուտ են եղել: Հակոբիկը ինձ հետ երաժշտական դպրոցում էր սովորում: Քանի փոքր էինք, դասից հետո դուրս էինք գալիս դիմացի կառուսելները, նստում «ռամաշկան» ու գոռգոռալով պտտվում, պտտվում, պտտվում, ու հետն էլ ինչ կար չկար վրեքներս գցելու , հանում էինք, ներքեւ գցում, Կառուսելի հսկող Սերոժ ձյաձյան ջղայնանում էր, ու կառուսելը ժամանակից շուտ կանգնացնում, հետո ճղճղում էր, ասում, որ էլ չի նստացնելու մեզ, մենք էլ ծիծաղում էինք, որովհետեւ մեկ ա թողնելու էր, կառուսելի տակից հավաքում էինք մեր ցելոֆանի «Յունիսեֆ» տոպրակները, նոտայի տետրերն ու գրքերը մեջը, կոշիկները, կուրտկեքը ու փախնում էինք:
Հիմա էլ մեծ ենք, էլ տենց բաներ էլ չենք անում, տասնչորս տարեկան ենք: Մայիս ա հիմա, երաժշտականի դեմի վայրի վարդի թփերը ծաղկել են, ու շուրջ բոլորը լցրել իրանց գարնան ու սիրո հոտերով: Հա մեր սերը տենց հոտ ունի, մեզանից էլ ա ինձ թվում ա տենց հոտ գալիս՝ անսանձ, դեռատի, անմշակ, չպատվաստված վարդի հոտ: Հակոբիկը ամեն առավոտ զանգում ա, ժամը ութին ու մենակ իմ համար հեռախոսով շվի ա նվագում, իրա մերը էդ ժամին քրոջը մանկապարտեզ ա տանում, տատս էլ շուկա ա գնում: Ես ահավոր երջանիկ եմ: Ինձ սիրում են: Չէ, Հակոբիկը ինձ բան չի ասել, բայց ես հո զգում եմ: Ինչի՞ ինքը չի զանգում Աննային, կամ Մարինեին, ինձ ա զանգում: Համ էլ որ կողքս կանգնած ա լինում, հանկարծ ձեռը կպնում ա ձեռիս, միանգամից կարմրում ա: Ես աղջիկ եմ, զգում եմ, սիրում ա: Ես էլ իրան եմ սիրում:
Ի՞նչ եմ իմանում ի՞նչ ա սերը: Դե եսիմ, սերը էն ա, որ կոկորդդ ղդիկ ա տալիս, փորիդ մեջ, պորտիկիցդ քիչ վերեւ խաղ ա անում, որ ուզում ես անկապ երգես, բարձրանաս կտուրին պառկես ու նայես աստղերի վրա, իրանք էլ քեզ վրա, որ ուզում ես անկապ գոռգոռաս, չէ, մարդկանց վրա չէ, չարությամբ չէ, քեզ հետ կատարվելիքի անհավատալի լինելուց, հիացմունքից, զգացմունքների առատությունից ու անղեկավարելիությունից, որ չես իմանում, թե ո՞նց վարվես դրանց հետ:
Որ ուտել չես ուզում, քնել չես ուզում, մենակ պառկում ես, ու ցանցառ բանաստեղծություններ ես գրում, կամ էլ կարդում ես ուրիշների գրածները, ու ընդեղ էլ ես տենց սիրո մասին կարդում, ու դու քեզ աշխարհի մասնիկն ես զգում: Որ կյանքդ կայանում ա նրանում, որ սպասում ես Հակոբիկի հետ հանդիպմանը, Հակոբիկի զանգերին, Հակոբիկի ձեռքի հանկարծակի քո ձեռքին կպնելուն, Հակոբիկի հետ տուն դառնալուն, ապրում ես էդ ամեն ինչը, ու նորից սպասում ես հաջորդ տենց բաներին: Հակոբիկենց շենքի մոտով գնում գալիս ես օրը հազար անգամ, ու չնայած չես տեսնում իրան, բայց հո գիտես, որ Հակոբիկենց տունն ա, ինքը ընդեղ ա ապրում, ընդեղ ա հաց ուտում, ընդեղ ա քնում, ու դու քեզ դրանից լավ ես զգում, մի տեսակ դողալ ես սկսում գարնան կեսին:
Սերը դա յա: Ես հաստատ գիտեմ: Հա, ես հո հետամնաց չե՞մ, գիտեմ, ոնց են երեխա սարքում, ու սեքս են ասում դրան, բայց ինձ ու Հակոբիկին տենց բաներ պետք չեն, մենք իրար տեսնելով ենք սեր անում: Դե կարող ա մեծանանք, դպրոցն ավարտենք, ամուսնանանք ու սեքս անենք, երեխեք սարքենք, բայց դե հիմա հլա սա հերիք ա մեզ: Մենք սեքս-մեքս չենք ուզում: Այ տենց: Հակոբիկ ունեմ, Հակոբիկն էլ ինձ ունի: Գնալու ենք ամառը հանգստյան տուն, ընդեղ լավ ա, սաղ օրը կարանք միասին լինենք: Վարդի հոտն էլ կտանենք հետներս, որովհետեւ մենք վարդի հոտ ենք, վարդի հոտը մեր մեջ ա, մենք էլ վարդի հոտի մեջ ենք: Ես անպայման բանաստեղծ եմ դառնալու, որ գրեմ, թե Հակոբիկիս ո՞նց եմ սիրում: Հակոբիկիս նմանը չկա: Ասում են հերը ման եկող ա Հակոբիկի: Դե հասկանում եմ, բայց դա չի նշանակում, թե Հակոբիկն էլ ա ման եկող: Չէ, Հակոբիկը մենակ իմն ա: Հաստատ: Մերոնք չգիտեն, որ իմանան, ջարդս կտան: Կասեն սիրած-միրած խաղացնելու տարիքդ չի: Բայց ես ի՞նչ անեմ, որ Հակոբիկը ինձ հիմա ա ռաստ եկել, հիմա ա ինձ սիրում, ոչ թե քսան տարեկանում, ես էլ իրան:
Վերջը, լավ եմ ապրում, մենակ վախենում եմ, հանկարծ մարդ չիմանա: Դե ընկերուհիներիցս չէ, նրանք սաղ էլ գիտեն, մեծերից նկատի ունեմ, մեծերը երեւի մոռանում են մեծանալով, որ իրանք էլ են տասնչորս տարեկան եղել, որ տենց սիրել են: Տատս ոնց որ բան ա կասկածում, որովհետեւ ասում ա, թե Սեւակն ասել ա առաջին սերը առաջին լավաշի նման միշտ կուտ ա գնում: Դե կարող ա մեր սերը հմուտ հացթուխ ա թխում: Տենց էլ կարա չէ՞ լինի: Իհարկե կարա, մանավանդ իմ սերը: Իմ սերն ուրիշ ա լինելու: Հիմա քնեմ, վաղն առավոտը Հակոբիկս կզանգի էլի ու շվի կնվագի աշխարհում մենակ ինձ համար: Ո՜ւյ…
Երեսուն տարեկան ենք: Ինչ-որ անտառում ենք: Չեմ հասկանում ո՞նց դառանք տասնչորսից միանգամից երեսուն: Դե լավ, ինչորայա, ինչ կանք` կանք: Հակոբիկը կա, ուրեմն ամեն ինչ նորմալ ա: Երեխեք հըլա չունենք: Բայց ոնց որ թե ամուսնացած ենք, կամ դրա նման մի բան: Որովհետեւ սեքս ենք անում: Սեքսը մի տեսակ չեմ հիշում ո՞նց ենք անում, բայց դե երեւի անում ենք էլի, որ ես գիտեմ դրա մասին: Թե չէ, որտեղի՞ց կարայի իմանամ, որ անում ենք: Համ էլ գիտեմ, որ հաճելի բան ա, որովհետեւ տենց հիշողություն կա մոտս:
Հիմա անտառում քեֆի ենք: Խորոված են անում տղամարդիկ, ես էլ գնացել եմ ու սեւախոտ ու ուրց եմ քաղում: Ամեն ինչից մեր վայրի վարդի հոտն ա գալիս: Ինչ լավ օր ա, արեւը պայծառ ա, բայց չի վառում, հազիվ հազ տաքացնում ա: Գարնանային արեւ ա: Ես էդ արեւը շատ եմ սիրում: Ընդհանրապես, ես եղանակներից կթողնեի գարունն ու աշունը, մեկ էլ հով ամառվա ու ձյունոտ ձմեռվա մասերը: Մնացածը կվերացնեի, եթե Աստված լինեի: Դե հիմա Աստված չեմ, սովորական սիրահարված աղջիկ եմ, չէ, կին եմ, երեսուն տարեկան կին եմ, որովհետեւ գիտեմ սեքսը ինչ ա ու ոնց են անում: Եթե տասնչորս տարեկան լինեի, չէի իմանա, քանի որ գիտեմ, ուրեմն երեսուն եմ, կարող ա մի երկու տարի էսկոմ, էնկոմ, բայց հաստատ տասնչորս չեմ:
էս ի՞նչ գոռոց ա: Անտառը դղրդաց ինչ որ մեկի գոռոցից: Վազեմ տենամ ի՞նչ ա եղել: Սիրտս սկսեց ահավոր անհանգիստ մզզալ, կողքս ծակում ա վազելուց, բայց պիտի վազեմ: Հակոբիիիկ: Հակոբիկիս բան եղած չլինի հանկարծ:
Աման, Հակոբիկս արնաշաղախ պառկած ա ծառի տակ ու գոռում ա. – Արջը, փախի: Ի՞նչ փախի, ես մի փետ եմ վերցնում, ու արջի մռթին տուր թե կտաս, ծալովի մկրատս հանում եմ, ու արջի աչքերը ծակում եմ, արջը ոռնալով փախչում ա:
— Հակոբիկ, Հակոբիկ, ցավդ տանեմ, ի՞նչ ա եղել:
Հակոբիկս «աղվեսանքը» երկու ձեռով բռնել ա ու գալարվում ա ցավից:
— Հակոբիկ, հլա թող, թող նայեմ ի՞նչ ա եղել:
— Զահրումար ա եղել, չոռ ա եղել, կյանքիս վերջն ա եղել: Սաղ ինչ կա-չկա պոկել ա արջը, ահա թե ի՞նչ ա եղել:
— Ի՞նչդ ա պոկել, այ Հակոբիկ:
— Դե տղամարդու բան դես դենն էլի, ձվերս, անդամս, դառել եմ անսեռ հրեշտակ:
— Դե լավ, Հակոբիկ, թող նայեմ էլի:
Շարունակելի
Ես ապրում եմ նենց, ոնց ուզում եմ։ …Ես դրա իրավունքը վաստակել եմ 42 տարվա ընթացքում: Ժամանակին ամուսնացա, բաժանվեցի, մնացի մոլոր, խեղճացա, որ «անտեր» եմ, հետո աբսուրդացա նոր ամուսնու փնտրտուքների մեջ, ինչ ասես, որ չեղավ կյանքիս մեջ, մինչև վաստակեցի իմ անձնական կյանքի իրավունքը` հանդիպում եմ, սիրում եմ… Հետո` նաև բաժանվում եմ, նոր սեր եմ գտնում: Բայց դա ես եմ էդպես անում ու երևի էլի ինչ-որ տոկոս` նույնիսկ երևանաբնակ հայ կանանց: Ու գիտեմ նաև, թե ինչ են խոսում հետևիցս հարևանները, ինչ են մտածում ծնողներս ու տատս. «Դե, էս էրեխեն էլ մի կարգին բախտ չունեցավ»… Իսկ բախտ ունենալը մեր երկրում հաջող ամուսնությունն է, որ «գլխիդ տեր ունենաս»:
Հայաստանաբնակ հայ կանանց ու աղջիկների մեծ մասը դա անել չի կարող (թե ինչու` այլ խոսակցության թեմա է). օրինակ՝ միջին վիճակագրական աղջիկը: Նա, որպես օրենք, ավանդապաշտ ծնողներ ունի։ Խիստը ո՞րն է։ Նրանք կատարյալ բռնապետներ են։ Խեղճ աղջիկն իրավունք չունի անգամ ընկերուհիների հետ զբոսնելու, ինչ մնաց, ասենք` ընկերոջ հետ մի տեղ գնալ:
Նստելու է թախտին, սպասի բախտին…Բախտն էլ սպիտակ ձիով չի լինելու հաստատ։ Գալու են պապայից ուզեն համեստ ու լավ պահած աղջիկ… էս դեպքում ապրա՞նք՝ տեղը տեղին, կարմիր «խնձոր»-ով, բանով…
Հետո էլ հարևաններին ի ցույց են դնելու կարմիր խնձորներով լիքը զամբյուղը, կան բնակավայրեր` հենց մայրաքաղաքում էլ, որտեղ սավանն են ի ցույց դնում: Սարսափելի ստորացում, նվաստացում։ Իսկ ընտանեկան կյանքում էդ ստորացումը շարունակվելու է:
Ի դեպ, երեկ մի ավելի սարսափելի բան կարդացի, Աղասի Թադևոսյանն էր ֆեյսբուքյան մի քննարկման ժամանակ գրել. «Անցած տարի մենք իրականացրել ենք Հայաստանում մինչամուսնական սեռական կյանքի ազատության հիմնախնդրի հետ կապված որակական հարցում և պարզել ենք, որ Երևան քաղաքում բացարձակ մեծամասնություն է կազմում պահպանողական ու ավանդապահ մոտեցումն այդ հարցին: Այսինքն՝ «կարմիր խնձորային» տրամադրությունները Հայաստանում համակարգային բնույթ ունեն: Ավելին, տարիներ առաջ այս հարցը նույնիսկ, որպես «ազգային արժեքների» ցանկում գրանցելու խնդիր, քննարկվում էր ԱԺ-ում, ակտիվ մասնակիցներից հիշում եմ Վիկտոր Դալլաքյանին ու Հրանուշ Հակոբյանին»:
Ինչպիսի անհեթեթություն: Ի՞նչ մշակութային հեղափոխություն, ի՞նչ բան…Պարզվում է, անհատի անձնական կյանքի հանդեպ նման համատարած տհաս մոտեցումը մեզանում տիրապետող է, ուրեմն, մշակութային հեղափոխությունը քաղաքական կամ քաղաքացիական կյանքի ոլորտներից` առաջին հերթին անձնական կյանքի ոլորտում է անհրաժեշտ:
«Մինչև մարդն իր անձնական կյանքում ձեռք չբերի ազատ ընտրություն կատարելու իր իրավունքը և չկիրառի իր սեքսուալ կյանքում, նա չի կարող ընտրություն կատարել ոչ մի այլ ասպարեզում: Կամ ավելի պարզ ասած` նորմալ սեքսուալ կյանք չունեցող հասարակությունը կամ երիտասարդությունը չի կարող նորմալ լինել ընդհանրապես»,- շարունակում է Աղասի Թադևոսյանը:
Հա էլի, անձնական կյանքը «ընտրակեղծիքով» սկսած հասարակությունում էլ ի՞նչ ԱԺ կամ լեգիտիմ նախագահական ընտրություններ։ Բնական է, որ կեղծվելու են, ու այլ կերպ չի էլ կարող լինել:
Ու էդպես, ավանդապաշտ հայերս ամբողջ կյանքում անիծելու ենք բախտը, քննադատելու ենք ընտրություններում տեղ գտած կեղծիքները ու միևնույն է` փակելու ենք մեր աղջիկներին տներում` «կարմիր խնձորի» ակնկալիքով, չմտածելով, որ արատավոր մշակույթի հիմնախնդիրը հենց սրա մեջ է։ Մշակութային հեղափոխությունն առաջին հերթին անձնական կյանքի իրավունքի անհրաժեշտության գիտակցումն է, որը չունի մեր հասարակության բացարձակ մեծամասնությունը ու վախենում է համարձակ ապրել:
Ինքս, ընտրելով համեմատաբար ազատ ու անկեղծ ապրելակերպ, կարողացել եմ դուրս պրծնել էդ արատավոր շրջանից՝ ըմբոստանալով, լուտանքներ լսելով, փսփսոցների տակ շենքի մուտք մտնելով, ծնողներիս համար նեղվելով, որովհետև նրանք են իբր հասարակության առջև ինձ համար պատասխանատու, այնուամենայնիվ համարում եմ, որ ամեն մեկը կարող է հեղափոխություն անել իր կյանքում ու պահանջել ընդունել իրեն` ինչպիսին որ կա, խոսել հայ կնոջ սեռական կյանքի մասին, պահանջել անձնական կյանքի իրավունք: Սեքսուալ հեղափոխությունը, ինչպես նաև` մշակութային, անպայման պետք է նախորդեն ցանկացած լուրջ ներքաղաքական փոփոխությունների: Մինչև մարդկանց ուղեղները չհեղափոխվեն, ոչ մի հեղափոխություն բան չի փոխի` կմնանք նույն «կարմիր խնձորի» կեղծ պաշտամունքը դավանող ու մեր ձայները 5 հազար դրամով ծախող ազգ…
Տղաներ կան, որոնց համար էական չէ իր ապագա կնոջ կուսությունը։ Բոլորն էլ գիտակցում են, որ անվնաս պահվող կուսաթաղանթով աղջիկը շատ ավելին կարող է արած լինել, քան սիրած տղային տրված ու խաբված կամ պարզապես սեռական կյանքով ապրող աղջիկը։ Սակայն կա հայկական մենթալիտետի հարցը. մարդիկ վախենում են, որ մի բուռ երկրում օրերից մի օր մեկը դեմ-դիմաց դուրս կգա ու կասի` ախպերս, էդ աղջկա հետ… ու ամեն ինչ կփշրվի:
ԿԱՐԵԼ ԿՈՒՍԱԹԱՂԱՆԹԸ… Ինչի՞ համար, որ ի՞նչ ապացուցես: Այսինքն, որպեսզի «նամուսով ու պարզերես» մարդու գնաս, սեքս արել ես, թե չես արել, մեկ է՝ անպայման պիտի գնաս գինեկոլոգի մոտ, եսիմ ինչ անես, որ ապագա մարդուդ ազգուտակի մի կաթիլ արյան ծարավը հագեցնես…
Վերջերս մարզերից մեկում բնակվող ծանոթներիցս մեկը, որը քաղաքում հայտնի է որպես «թափով, ունևոր մարդ», մի ոչ այնքան հին պատմություն պատմեց. «Մի օր 17-18 տարեկան մի աղջիկ եկավ մոտս, թե՝ ես չգիտեմ ում դիմել, որոշեցի Ձեզ պատմել, պիտի օգնեք ինձ: Պարզվեց, վերջին զանգի «շրջանակներում» խմացրել են նրան ու բռնաբարել իր իսկ դասարանցի հիպերսեքսուալ տարիքում սոված դեգերող անբավարարված տղաները. ովքե՞ր են եղել՝ կոնկրետ չի հիշում: Նա ոչ ոքի ոչինչ չի ասել, մենակ հաղթահարել է ամենը ու կարողացել շարունակել ապրել: Հետո եկել է ամուսնանալու ժամանակը, ու աղջիկն իր ապագա ամուսնուն չի համարձակվել ասել ճշմարտությունը, բայց առանց կուսաթաղանթի էլ չէր կարող մտնել նրանց օջախ: Եկել էր, որ ես իրեն օգնեմ կուսաթաղանթը վերականգնել: Ես էլ ի՞նչ անեի, վարորդիս հետ դրեցի` ուղարկեցի ծննդատուն: Բարեհաջող կարեցին, բարեհաջող ամուսնացավ, հիմա երջանիկ ապրում է, երկու երեխա ունի: Ու էդ ամենը ընդամենը 50 դոլարի պատմություն էր»:
Այսօր, երբ ուզում էի միայն ճշգրիտ ինֆորմացիա դնել նյութիս մեջ, զանգեցի զանազան գինեկոլոգիական կենտրոններ, ու բոլոր տեղերից ստացա դրական պատասխան՝ կուսաթաղանթ ամեն տեղ էլ կարում են, նայած թե` քանի օր է «պահպանման ժամկետը», մեկ-երկու օրից մինչև մեկ ամիս, տատանվում են նաև գները՝ 100-300 դոլար:
Կարելի է ձեռք թափ տալ երևույթի վրա, կարելի է դա ընդունել որպես պանացեա աղջիկներին ավանդապաշտությունը շրջանցելու ու նորմալ մինչամուսնական սեռական կյանքով ապրելու համար, ինչպես անում են տղաները, բայց կարևորը հո ֆիզիոլոգիական կուսությունը չի՞, որ հիմարի պես տենչում է հայ ավանդապաշտությունը: Էստեղ ուրիշ բան է՝ ամեն բան կեղծիքից սկսելու միտումը. իսկ սկսում են, որովհետև «կարմիր խնձորի» ինստիտուտը հայ հասարակության, նրա մենթալիտետի ու կեղծ ավանդապաշտության հիմքն է, ըստ այնմ՝ այն ֆիզիկական ուղին, որով ապագայի հայը ծնվում է, կեղծված է ի սկզբանե: Խաբում են նրանց, ովքեր ուզում են խաբված լինել: Իսկ ուզում են համարյա բոլորը: Ես մեկ էլ զարմանում եմ, որ մարդիկ ինչքա՞ն կարան տգետ լինել ու բեֆայմ, որ չհասկանան՝ կուսաթաղանթը կարևոր չի, քանի որ կարա լինի կեղծ: Բայց կառչում են, որովհետև եթե չկառչեն, մի ողջ մենթալիտետ կփոխվի … Բայց որ կորցնեն, մնացած կեռչանների հետ միասին էլ չեն կարա իրենց ավանդապաշտությունը դրոշակ սարքեն ու ի ցույց դնեն «հայ կնոջ առաքինությունն ու հայ օջախի մաքրությունը» ողջ քաղաքակրթության առջև, որը վաղուց միայն ծիծաղում է մեզ վրա:
Նորայր, Գագիկ, Կառլեն…
Էռնա, Նատա, Կատյա, Էլյա, Լորենա, Լայմա, Վիկա, Քրիստինա, Սիլվա…
Սրանք այն տրանսսեքսուալներն են, որոնց ես անձամբ ճանաչում եմ, որոնք իմ ընկերներն են, ծանոթներն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Շատ-շատերը կան, որ չեմ ճանաչում: Նրանք ներքուստ մի սեռի էության զգացողություն ունեն, սեռական ու սոցիալական վարքագիծ՝ հակառակ սեռի մարմնի ու սոցիումով պարտադրված դերի մեջ բանտարկված, ու սեփական երկրում չունեն սեռափոխության վիրահատություն անցնելու հնարավորություն:
Բոլորս էլ սխալական ենք, այդ թվում նաեւ Աստված:
Մենք գետերի հուներ ենք փոխում, տափաստաններ ենք ծաղկեցնում, մենք դեմքեր ենք «հավաքում» մեզ դուր չեկած սեփականների տեղ, արհեստական ինտելեկտ ու բանականություն ենք ստեղծում ու օգտագործում, մենք հսկայական հեկտարներով գենետիկորեն փոփոխված բույսեր ենք աճեցնում ուտում, արհեստական արեւային վաննաներ ենք ընդունում, մենք երեխաներ ենք ստանում կոլբաների միջից, շուտով երեւի արհեստական մարդ էլ կկլոնավորենք…
Աշխարհում ամենուր մարդիկ սեռ էլ են փոխում, բայց ոչ Հայաստանում: Ինչո՞՚ւ մեր սիրելի դերասանուհի Շերի դստեր որդի դառնալը մենք ընդունում ենք, բայց մեր մեջ ապրող տրանսսեքսուալների նույն սեռափոխությունը հայերիս թվում է սրբապղծություն, իսկ օրենսդրական բյուրոկրատական ապարատն ու հնացած բժշկական մոտեցումներն այն անհնար են դարձնում Հայաստանում:
Տրանսսեքսուալիզմը (փոխսեռականություն) շատ երկրներում դասվում է գենդերային՝ սեռական իդենտիֆիկացիայի՝ նույնականացման հիվանդությունների շարքին, որի միակ բուժումը սեռափոխության վիրահատությունն է: Հայաստանում, ցավոք, դա հնարավոր չէ իրականացնել: Մեր տրանսսեքսուալները սեռը փոխելու համար պետք է դիմեն զանազան խորամանկությունների, քանի որ մեզ մոտ չկա ո´չ օրեսնդրական, ո´չ առողջապահական հիմք այդ կարգի վիրահատություններն օրինական դաշտում իրականացնելու համար:
Նրանք պետք է գնան արտասահման, օրինական կամ զարտուղի ճանապարհներով, երկար ճանապարհ անցնեն նախ քաղաքացիություն ստանալու համար, հետո էլ զանազան հոգեբանական հետազոտություններ անցնեն, փող գտնեն հորմոնային թերապիայի ու վիրահատության համար, և եթե ամեն բան ստացվի, փոխեն սեռը` համապատասխան իրենց գենդերային ինքնազգացողության ու հետո առհավետ մոռանան հայրենիք վերադառնալու մասին, քանի որ փաստաթղթեր չկան. այստեղ նրանք ոչ ոք են՝ ոչ էն սեռի են, որով գնացել են, ոչ էլ նոր:
Պարզվում է` մենք ունենք օրենսդրությամբ նախատեսված այսպիսի մի կետ.
Հոդված 70. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է հետեւյալ դեպքերում.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունը տվել է սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթուղթ:
Այստեղ խնդիր է ծագում արդեն բժիշկների հետ: Ողջ աշխարհում տրանսսեքսուալիզմն ախտորոշվում է մեկ-երկու տարիների ընթացքում, որի ընթացքում մարդն ապրում է իրեն ցանկալի գենդերային դերում: Հետո, եթե այլ հոգեբանական շեղումներ չեն գրանցվում, ախտորոշվում է տրանսսեքսուալիզմ: Հայաստանում այդպիսի բժշկական հաստատություններ չկան: Այստեղ մաքսիմում կարող են ուղարկել կարիոտիպի անալիզի, հետազոտել քրոմոսոմային կապերն ու ըստ դրա որոշել` բիոլոգիապես կի՞ն է, թե՞ տղամարդ, թե՞ երկսեռ է: Նույնիսկ այդ դեպքում պլաստիկ վիրաբույժն իրավունք չունի վիրահատելու. օրինական թույտվություն չունի, չեն տալիս: Իսկ եթե քրոմոսոմները չունեն երկսեռական կապեր, ապա մարդուն ուղղակի ուղարկում են հոգեբույժի մոտ` «բուժվելու» ու «նորմալ» մարդ դառնալու:
Մեր բժիշկները կամ չգիտեն, կամ չեն ուզում իմանալ, որ երկսեռն ու փոխսեռը տարբեր բաներ են: Ողջ հանրապետությունում չկան մասնագիտացված էնդոկրինոլոգներ ու հոգեբույժներ, ովքեր կարող են տալ այդ ախտորոշումը:
Նորայրը տղամարդու իր էությամբ գոյատեւում է կանացի մարմնի մեջ: Նա շատ երկար ճանապարհ է անցել, փնտրել է հոգեբաններ, այլ ինստիտուտներ, որտեղ կարող է անցնել այդ հետազոտությունն ու ստանալ փաստաթուղթ, որ նա տրանսսեքսուալ է ու իրավունք ունի վիրահատվելու: Ժամանակին կապվել է Մոսկվայի քաղաքային հոգեբանության ու էնդոկրինոլոգիայի կենտրոնի (այդ կառույցը եւ Ռուսատանի մի շարք այլ կառույցներ իրավասու են տալ այդպիսի փաստաթուղթ ) ղեկավար Ստեփան Մաթեւոսյանի հետ: Նա ասել էր, որ Հայաստանում նման ինստիտուտ չկա, բայց ուզում էր բացել: Որոշ ժամանակ անց ասաց՝ քանի որ նման մարդիկ Հայաստանում քիչ են, ապա ինքն էլ դրանով չի զբաղվում:
Երեւանում Նորայրը հանձնել է կարիոտիպային անալիզ, որը ցույց է տվել կանացի քրոմոսոմային կապեր: Նրան ասել են, որ ինքը բիոլոգիապես կին է, եւ էնդոկրինոլոգը նրան խորհուրդ է տվել «բուժվել» սեքսոպաթոլոգ-հոգեթերապեւտ Վրեժ Շահրամանյանի մոտ, որը չգիտես ինչ բժշկական մեթոդներով հանձն է առնում «բուժել» ողջ ԼԳԲՏ հայությանը: Երբ Նորայրն ասել է, որ Առողջապահության համաշխարհային ասոցիացիան վաղուց է հանել տրանսսեքսուալիզմը հոգեկան հիվադությունների շարքից, ու ինքը նման բուժման կարիք չունի, բժիշկը հասկացել է, որ նա քաջատեղյակ է, եւ ի պատասխան դրան` առաջարկել է մեկնել Ռուսաստան` ասելով, որ Հայաստանում այլ բուժման ձեւ չկա:
Հիմա Երեւանից ու Հայաստանից հույսը բոլորովին կտրել է, բայց արտերկրում էլ, եթե երկրի քաղաքացի չես, շատ բարդ է այդ ամենի իրականացումը: Կարող ես միայն մեկնել Թայվան կամ այլ երկիր, ուր անլեգալ կատարում են նմանատիպ վիրահատություններ: Ասում է, որ մենք իրավականորեն ունենք այդ կետը, որով կարելի է անձնագիր փոխել: Ասում է նաեւ, որ մեր բժիշկները տգետ են, ու քանի որ եթե ունես բժշկական փաստաթուղթ, բայց ձեւը պարզ չէ, ու պարզ էլ չէ, թե ումից կարելի է պարզել, նրանք մի մասնագետից մյուս մասնագետի մոտ են ուղարկում մարդուն:
Մեկը մյուսից տեղյակ չեն, բժիշկները հղում են տալիս օրենսդրական բացերին, օրենքն էլ ասում է՝ բերեք բժշկական փաստաթուղթ: Բժիշկներն էլ ի՞նչ կարող են տալ, եթե անգամ տրանսսեքսուալիզմն ու հերմոֆրոդիտիզմն իրարից չեն տարբերում: Եթե քեզ մոտ XX46 է, անկախ նրանից դու քեզ ինչ սեռի ես զգում, դու կին ես ու վիրահատության կարիք չունես: Վիրաբույժը վերջինն է այս շղթայի մեջ, նա չի կարող որևէ բան անել առանց օրինական թույլտվության ու հոգեբանի, էնդոկրինոլոգի ու սեքսոպաթոլոգի եզրակացության:
Միջազգային պրակտիկայում ընդունվել է F64.0 տրանսսեքսուալիզմ ախտորոշումը, իսկ Հայաստանում ոչ մի կառույց դա չի անում: Նորայրը դեռ ոչ մի հայ բժշկի չի հանդիպել, ով գիտի, թե իրականում ինչ է տրանսսեքսուալիզմը: Նորայրը հարցի մասին բավականին ինֆորմացիա ունեցող գրագետ մարդ է, բայց չէ՞ որ կան այնպիսիները, որ չգիտեն ոչինչ, վաղ հասակում են դիմում բժշկի, նրանց սխալ ուղու վրա են դնում, ուղարկում «բուժվելու», համարում են հոգեկան հիվանդ` դրանով իսկ առավել բարդացնելով նրանց բաժին ընկած առանց այդ էլ դժվար կյանքը…
Նորայրը կարծում է, որ սեռափոխության վիրահատության մասին խոսելիս պետք է ամենավերջում անդրադառնալ վիրաբույժներին: Մինչեւ նրանց հասնելը շատ բան կա մեզ մոտ, որ պետք է անել:
Մենք Նորայրի հետ միասին փորձեցինք ինչ-որ բանից սկսել, ինչ-որ քայլեր անել, որպեսզի կարողանանք իմանալ, թե ինչն է անհնարին դարձնում նման վիրահատությունների իրականացումը Հայաստանում, եւ ո՞ւմից ի՞նչ ենք պահանջում:
1. Պետք է բժշկական ուսումնական հաստատություններում, ուր ամեն ինչ շատ հին է, սկսած դասագրքերից վերջացրած «սովետական» դասախոսներով ու մենթալ հայկական բարքերով, ուշադրությունը սեւեռել գենդերային նույնականացման գիտական մոտեցումների ու խնդիրների վրա:
2. Պետք է բժիշկներին իրազեկել՝ մի խումբ էնդոկրինոլոգների, հոգեբանների ու հոգեվերլուծողների, սեքսոպաթոլոգների ու էնդոկրինոլոգների ուղարկել` միջազգային նորմերին համապատասխան վերապատրաստվելու:
3. Մեզ պետք է կառույց, ինստիտուտ, հիվանդանոց, ուր մարդիկ կկարողանան դիմել, հետազոտություն անցել ու ստանալ ախտորոշում:
4. Պետք են բարձրակարգ էնդոկրինոլոգներ, ովքեր գիտեն, թե ինչ է պետք տրանսսեքսուալներին, ու կկարողանան նրանց ճիշտ բուժում նշանակել, եւ քանի որ սեռափոխությունից հետո էլ հորմոնային թերապիան ցմահ է, կարողանան տրանսսեքսուալներին ճիշտ սպասարկել:
5. Եւ վերջում միայն, այդ ամենից հետո, ըստ բնականոն պահանջարկի կհայտնվեն վիրաբույժներ, ովքեր պատրաստ կլինեն իրենց ծառայություններն առաջարկել:
6. Պարզաբանել ու հստակեցնել հոդված 70 գ. կետում խոսվող «սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթղթի» ձեւն ու բովանդակությունը:
Եթե առաջիկայում հնարավոր լինի այս քայլերն իրականացնել, բավականին մեծ առաջխաղացում կունենանք Հայաստանում սեռափոխության վիրահատությունները հնարավոր դարձնելու հարցում:
Ինֆորմացիոն աջակցությունը՝ http://trans-armenia.blogspot.com/ կայքի
Այսօր, ժամը 19.00-ին «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունն ակցիա է կազմակերպում ՕՊԵՐԱՅԻ` Բաղրամյան տանող կանգառում:
«Պաստառներով հավաքվում ենք կանգառում, լուռ կանգնում ենք. հետաքրքրվածներին տեղեկատվական թերթիկներ ենք բաժանում երթուղայինում կանգնելու վտանգների մասին». — սա ֆեյսբուքյան միջոցառման նկարագիրն է:
Այս ակցիայով ակտիվիստները փորձում են ուշադրություն հրավիրել քաղաքային տրանսպորտի անմխիթար ու խայտառակ վիճակի վրա, ուզում են մարդկանց մեջ «թասիբ»` արժանապատվություն արթնացնել, զանազան միջոցներով փորձում են հասցնել մարդկանց, որ այն բեռնափոխադրությունը, որի անունն է քաղաքային տրանսպորտ, չի կարող չվիրավորել բանական քաղաքակիրթ մարդու արժանապատվությունը:
Եվ` բացի արժանապատվությունից. երթուղայինում կռանալը վնասակար է առողջության համար: Կան շատ հիվանդություններ, որոնց դեպքում չի կարելի ընդհանրապես երկար գտնվել այդ վիճակում, և մեզնից շատերը կարող են ունենալ այդ հիվանդություններն ու մերօրյա առողջության վրա մատների արանքով նայելու սովորության համաձայն` միայն ցավերը բռնելուց հետո դիմել բժշկի ու իմանալ, որ ունես, ասենք, սկալիոզ կամ միջօղային սկավառակների խնդիրներ:
«Երթուղային տաքսիներում կռացած վիճակում գտնվելը կարող է հանգեցնել խրոնիկ ցավային սինդրոմի, որը ձեռք բերելուց հետո մեր մարմնի որոշ հատվածներ կարող են անընդհատ ցավել` ինչպես շարժումներ կատարելիս, այնպես էլ հանգիստ վիճակում: Իսկ եթե մարդը երկար ժամանակ է գտնվում կռացած վիճակում կամ արդեն տարեց է, ապա նրա մոտ կարող է միջողային սկավառակների խնդիր առաջանալ, այդ թվում և` տարբեր աստիճանի ճողվածքներ»,- վնասվածքաբան-օրթոպեդ Հայկ Աղամալյանին է մեջբերում Արման Ղարիբյանը:
Ուրեմն` պետք է անել ամեն հնարավորը, որ մեր քաղաքում երթևեկելը էսքստրեմալ գոյատևումից վերածվի արժանապատիվ ու անվտանգ տրանսպորտի: Պետք է պահանջենք երթուղայինները փոխարինել ավտոբուսներով, գոնե առայժմ` ամենաբանուկ գծերը: Հրեն, Թիֆլիսում` քաղաքի կենտրոնական փողոցներով ոչ մի երթուղային չես տեսնի, ամենուրեք կախված են էլեկտրոնային ժամանակացույցեր: Երթուղայինները չեն վերացրել քաղաքի ոչ այդքան բանուկ մասերում, սակայն աստիճանաբար փոխարինում են նոր` «բոյով» ու հարմարավետ մոդելներով, համարյա ավտոբուսի բոյի, էնպես որ մեր միջին հայկական` 165-170 սանտիմետրանոց բոյով հանգիստ կարելի է կանգնել առանց կռանալու: Մենք վրացիքից ինչո՞վ ենք պակաս: Ու էնտեղ ոչ ոք չի բողոքել, էնտեղ հակառակը` հիմա են բողոքում, ասում են` մարշրուտկեքն ավելի հարմար էին…
Ստեղ են ասել` խաշն ում են տվել, ախորժակն` ում:
Մի խոսքով, մենք գնում ենք ակցիայի` համեցեք:
Սերն ինձ համար ինքնամոռացման, ինքնանվիրման, ինքնաժխտման, ինքնախոշտանգման, ինքնամաքրման ինքնաբուխ պրոցես է: Եվ ամենեւին` ոչ ինքնաներման, ինքնասիրության, ինքնաարտահայտման, ինքնավավերացման, ինքնագիտակցության աճի, ինքնաղեկավարման, ինքնակործանման ինքնուրույն պրոցես:
Այս բոլոր «ինքնա»-ներն իմ կողմից պատահական չեն օգտագործված, որովհետեւ«սեր» ասվածը, գովերգվածը, փառաբանվածը, նրանով երդվածն ու երդումը դրժածը, օջախներ դրածն ու քանդածը, հոգին ազնվացրածն ու նրա ծնվելու ու ապրելու համար ամենավերջին ստորության դրդածը, ֆետիշացրածն ու աստվածացրածը, երկրներ ստեղծածն ու ավերածը, մտքեր պայծառացրածն ու մթագնածը, բարիացրածն ու չարացրածը, խելոքացրածն ու խելքից հանածը…
Դա բոլորովին էլ «սեր»-ը չի, այլ սիրո մեր ընկալումը, ավելի ճիշտ ինքնաընկալումը մեր էգոյի պրիզմայով: Ամեն ինչ այնպես է, ինչպես մենք տեսնում ու ընկալում ենք, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես մենք պատկերացնում ու զգում ենք մեր «ինքնա»-ի միջով աղալով:
Եվ եթե այդ ամենը դնենք մի կողմ ու ընդունենք, որ լավագույն դեպքում սերը դա ուղեղի մեջ մաքսիմում 2-3 տարի տեւող ու անխուսափելիորեն դեպի մարում տանող քիմիական ռեակցիա է, ապա կարիք չի լինի տրվել սիրո այն բացասական ու ինքնակործան դրսեւորումներին, որովհետեւ դրանք շատ ավելի շատ են, ինչպես եւ դրականները,. ուղղակի այսքանը միտս եկավ, այդքանն էլ գրեցի, որոնք ի վերջո բերում են ոչ թե մարդու էության լավացմանն, այլ տանում են այլ կողմ`շատ քայլեր հետ մղելով անհատականության աճի սանդղակում, հետեւաբար վնաս են եւ հոգեւոր, եւ ֆիզիկական, եւ գիտակցական մակարդակներով:
Սիրելը լավ է, կապվելը` վատ: Ի վերջո, մենք ավելի շատ սիրում ենք ոչ թե կոնկրետ մարդուն, այլ մեր սերն ենք սիրում նրա հանդեպ, ու սկսում ենք ժամանակի ընթացքում ճնշել ու ստրկացնել`նրան սիրելու այդ ցանկությամբ: Շատ խառն եմ, խառն էլ գրում եմ: Ուղղակի փորձում եմ գրելով հասկանալ, ու նաեւ կիսվել, որովհետեւ գրելով պարզվում եմ ինքս ինձ համար: Վերջապես կգա՞ մի օր, որ խորհուրդներ տալուց զատ ես սկսեմ ինքս ինձ էլ լսել, ու մոռանալով ինձ գտնել…
«Էգո» ժխտելու ժամանակներն են եկել, երեւի իմաստնանում եմ…
Լուսինե Վայաչյան
Ոչ մի բան ավելի թշնամի չէ երկաթին, քան ժանգը, որ ծնվում է հենց նրանից.
Ջ. Բրունո
Խանդը սիրո հետ ոչ մի կապ չունի, հակառակը, նրա թշնամին է: Սերը դիմացինին իրենից բարձր դասելու կարողությունն է։ Մարդուն սիրում ես, ուրեմն պիտի ուզես որ նրան լավ լինի, լավ զգա իրեն: Եթե դու իրեն սիրում ես, ու էդ մարդն իրեն ինչ-որ պահի, ինչ-որ մեկի հետ լավ է զգում, ինչո՞ւ պիտի քեզ վատ լինի դրանից։ Միայն էն մտքից, որ նա լավ է, դու պիտի լավ լինես։ Բայց էդ լավը քեզ հետ չի՞: Ուրեմն դա սեր չի:
Լավ, ասենք, մտածեցիր, բանական մարդ ես, քեզ տրամադրեցիր ու կարողացար սպանել սեքսի նկատմամբ խանդը, էս հարցդ լուծեցինք: Բայց խանդը շարունակվում է: Հիմա խանդում ես էն բանին, որ սիրուդ օբյեկտը գերադասում է ժամանակն անկացնել ոչ այնքան քեզ հետ, ինչքան մեկ այլ մարդու:
Էդ էլ ճիշտ չի, ու սիրո հետ կապ չունի,«սեր» գաղափարի մեջ չկա էդպիսի բան, սիրողն առաջին հերթին սիրածի համար է մտածում, որ նրան լավ լինի, ի՞նչ կա որ, թող քեզ հետ չլինի: Էլի, մտածեցիր, քո մեջ հաղթահարեցիր էգոիստական զագցումներն ու գնում ես առաջ` դեպի կատարյալ հարաբերություններ:
Սկսվում է մի ուրիշ բան: Սիրահարվել է: Էլի, քո մեջ կոտրում ես էգի`«իմն է, պետք է միայն ինձ սիրի, չէ՞ որ ես նրան եմ սիրում, ուրիշներն ինձ համար գոյություն չունեն»-ը, քանի որ որոշել ես սիրելուց սիրել միայն անշահախնդիր, թույլ ես տալիս, որ կիսվի քեզ հետ, չէ՞ որ դու ես նրա հարազատը, էլ ո՞ւմ պիտի ասի, եթե ոչ քեզ:
Նյարդայնանում ես միայն, երբ նա հիացմունքով պատմում է «մեկ այլի» մարդկային արժանիքների մասին, սիրահարված պինգվինի նման վարդագույն ակնոցները հագին էնպիսի հատկություններ է վերագրում նրան, որոնք չկան, և հենց ինքն էլ ամեն անգամ, ժամանակ անց գալիս է այդ նույն համոզմանը, երբ թուլանում է հերթական սիրահարվածությունը, ու դու նույնիսկ գիտես, որ էդպես էլ լինելու է, որ ռոմատիկ սերերը գալու ու գնալու են, մնայունը դուք եք` իրար բացարձակապես հասկացող երկու հարազատ մարդ…
Սկսվում են հարաբերություններ նրա և «մեկ այլի» միջև, սկսվում է իրար ճանաչելու պրոցեսը: Էլի պատմում է, էլի նրա համար վստահելի ուս ես, հարազատ ես չէ՞: Ու նաև «մեկ այլը» ժամանակ առ ժամանակ թվում է նրան քեզնից հարազատ, տեսնում ես, որ պլաններ է կազմում նրա հետ, հեռանում է քեզնից:
Խախտվում է առաջնայնությունը, այ էստեղ խանդում ես, ու ոչինչ անել, արդեն չես կարող: Խանդը նա է, երբ դու հստակ տեսնում ես, որ սիրելիդ էլ քեզ հնարավոր է չսիրի առաջվա պես, հիմա քո տեղն ուրիշինն է: Բայց քո վեհ սիրո հետ նորից ոչ մի կապ չունի: Էլի որ` սիրում ես, ուզում ես նրան լավ լինի, բան չկա, թող լինի, թող որ մենակ կմնաս, թող որ կտանջվես, միայն իրեն լավ լինի, երջանիկ լինի:
Բայց հիմա սկսվում է «մեկ այլի» խանդը, չնայած, որ ոչ ոք ոչ ոքի չի խաբել, «մեկ այլը» իմացել է, որ դուք ընտանիք եք և ընդունել է խաղի օրենքները` «ես դեմ չեմ, որ դու լինես, եթե դու դեմ չես, որ ես լինեմ»:
Ու հիմա կոպտորեն խախտում է, քո կողմից ստանալով կարմիր քարտ, իհարկե, բազմաթիվ դեղիններից հետո միայն, քաղաքակիրթ մարդիկ եք, հո կատակ չի՞: Դու չես ուզում, որ «մեկ այլը» լինի: Սա խա՞նդ է: Ոչ սա խանդ չի, սա ընդվզում է անարդարության դեմ: Ասում ես` գնա «մեկ այլի» մոտ, ընտանիք եղիր նրա հետ, ես ոչինչ, իմ մասին մի մտածիր, էսօր չեմ ծնվել, և բազում սերեր եմ ճանապարհել դեպի նոր ընտանիքներ, գնա բախտդ փորձիր:
Բայց նա չի գնում: Չի կարողանում ապրել առանց քեզ, պատկերացնել իր կյանքն առանց քեզ` չի ուզում: Այ էստեղ արդեն քո մեջ սկսում է խոսել ինքնապաշտպանական բնազդը, ու դու ամեն կերպ փորձում ես հանել ասպարեզից «մեկ այլին», քանի որ նա խախտում է ձեր երկուսի` այնքան երկար սարքած հարաբերություններն ,ու իր առաջարկածը չընդունելուց հետո էլի շարունակում է կպչան ծամոնի պես առաջարկել ինքզինքն ու էն ընտանիքը, որը քո սիրած մարդուն պետք չի առանց քեզ: Նա, կոպիտ ասած, ջուր է պղտորում:
Սիրելիներս, եթե դուք գործ ունեք մեկի հետ, որն իր բնույթով պոլիգամ է, և որը համատարած է բնության մեջ, ապա պատրաստ եղեք նրան, որ մի օր կանգնելու եք էսպիսի մի հարցի առջև, որի լուծումը չկա, որը բերում է եռակողմ ընկճախտի ու քայքայում նյարդային համակարգը:
Եթե սկսում եք հարաբերություններ մի մարդու հետ, որն արդեն զուգընկեր ունի, և նրանց մեջ, այսպես ասած, «ազատ» հարաբերություններ են, մի փաթաթեք ձեր պահպանողական օրենքներն այդ զույգի վզին, մի դրեք նրանց անելանելի իրավիճակի մեջ, որից տուժում են բոլորը: Եթե ընդունել եք այդ մարդուն այդպիսին, ուրեմն մի խանդեք նրան, չէ՞ որ մեկ ուրիշն էլ Ձեզ չի խանդում, դա արդար չի:
Որևէ մեկը կարո՞ղ է առանց լեզուն կոտրելու ասել. «խանդը սեր է», նույն կերպ նաև ձգտեք չասել «սերը խանդ է»: Խանդը սիրո դահիճն է, խանդը մարդու էության համար ամենավնասակար զգացումն է, այն պետք է աղալ բանականության ու վեհ սիրո սրճաղացով ու երեք բաժակ սերով սուրճ եփել: Խանդը տնաքանդ է, ոճրագործ է, պատերազմներ ծնող է: Խանդից վատ բան մեկ էլ նախանձն է: Դրա մասին իրական պատմություն` հետո:
Շնորհավոր ձեր պաչիկների օրը, ժողովուրդ ջան:
Մի սիրուն լեգենդ կա. համբույրը հորինող հնարդարյան մարդիկ հավատում էին, որ համբույրի շնչի մեջ հոգի կա: Դրա համար էլ համբուրվողների շնչերի միաձուլումը յուրօրինակ «հոգիների հարսանիք» է:
Այս օրը բոլոր մարդիկ հանգիստ կարող են «փոխանակվել հոգիներով»: Ծանոթ-անծանոթ, բարեկամ-թշնամի, մեծ ու փոքր, բոլոր-բոլորը էսօր պիտի պաչիկներ անեն իրար: Հուլիսի 6-ը համբույրի Համաշխարհային օրն է: (World kiss day, կամ Համբուրելու համաշխարհային օր, կամ՝ Պաչիկի օր):
Համբույրի օրը ծնվել է Բիրտանիայում: Հենց մշուշոտ ալբիոնի ափերին XIX-րդ դարում գտան, որ համբույրը, որպես սիրո դրսեւորում արժանի է ունենալ սեփական օրը: Այս օրը ՄԱԿ-ի կողմից սահմանված տոներից ամենաարտասովորն է:
Մեզ մոտ, ինչպես եւ նախկին սովետմիության այլ երկնրերում այդ տոնին սկսել են ուշադրություն դարձնել վերջին տարիներին: Տարբեր երկրներում այս օրն անց են կացվում զանազան մրցույթներ, ինչպես նաեւ՝ մասսայական համբույրն է շատ սիրելի դարձել՝ երբ համբույրի մեջ միախառնվում են շատ ու շատ զույգեր:
Գրեթե ամենուր մարդիկ ընկնելով ռոմանտիկ վիճակների մեջ, կամայից կարիք են զգում համբուրվելու, դրա համար մարդկանց վերաբերմունքը ամբողջ աշխարհում այս տոնին շատ դրական է՝ ամենուր տոնակատարություններ են, մրցույթներ: Խաղարկվում են մրցանակներ՝ «ամենաերկար համբույր», «ամենագեղեցին համբույր», «ամենաանսովոր համբույր» եւ այլ անվանակարգերում:
Համբույրը ամենահաճելի պաշտպանությունն է սթրեսի և կարիեսի դեմ:Սա գիտական փաստարկներ են, որ մեզ են ներկայացնում են գերմանացի գիտնականները, ստից բառեր չեն: Ատամնաբույժների կարծիքով, հաճախակի և երկարատև համբույրները նպաստում են կարիեսի կանխարգելմանը ու նաեւ որոշ չափով վերացմանը:
Մեր շուրթերը մոտ 100 անգամ ավելի զգայուն են, քան մեր մատների ծայրերը: Իսկ համբույրի ժամանակ գործի են դրվում 34-ից ավելի մկաններ(այդ թվում. 12՝ շրթունքների շրջանում և 17՝ լեզվի վրա):
Կրքոտ համբույրներն ընդունակ են հասցնել զարկերակային կծկումները մինչև 150 Կծ./վ, ինչը նպաստում է գլխուղեղի համապատասխան բաժիններին թթվածնի ակտիվ մատակարարմանը: Արդյունքում մարդու մոտ որոշակի ժամանակով արագանում է մտածելու ունակությունը, նաեւ կենտրոնացումը: Օրգնիզմում ադրենալին է առաջանում, ինչն էլ իր հերթին ակտիվացնում է մտածողական և ֆիզիկական գործողությունները.
Քսան վայրկյան ամեն առավոտ կրքոտ համբուրվելով դուք ամբողջ օրը կլինեք ռոմանտիկ, ուրախ ու պոզիտիվ: Համբույրները նպաստում են նաեւ որ չառաջանան:
Համբույրն առաջացնում է դիմային մկանների բավականին ուժեղ կծկումներ, ինչը նպաստում է արյունափոխանակությանը և նույնիսկ կնճիռների վերացմանը…
Բեռլինյան հոգեբանները ստեղծել են «Բուժիչ համբույրի» մի ֆորմուլա: Տարբեր տարիքի և հարյուրից ավել զույգերին հետեւելով հետեւոյթուն են արել, որ իդեալական համբույրի տեւողությունը 3 րոպե է: Նաև խորհուրդ են տալիս էմոցիաները առավելագույնի հասցնելու նպատակով համբուրվելիս նայել զուգընկերոջ աչքերի մեջ:
Համբուրվելը համբուրվենք, բայց չմոռանանք, որ այդ գործողության արդյունքում կարելի է վարակվել բազմաթիվ հիվանդություններով:
Ինչ տեսակի համբույր ասես որ չկա աշխարհում: Մի քիչ իմ իմացածներից, մի քիչ էլ պեղածներից գրեմ: Ամենասիրածս համբույրը՝
Քնքուշ համբույր – անցկացրու մատդ սիրածիդ շուրթերով, շշնջա նրան, որ սիրում ես, ու թեւթեւ պաչիկ արա:
Կատարյալ համբույր – սիրային խաղերից հետո սիրածդ վերցնում է դեմքդ ափերի մեջ, նուրբ համբուրում է աշքերդ, քիթիկիդ ծայրը ու հետո երկար-երկար համբուրում է շուրթերդ էնպիսի մի համբույրով, որ սիրտդ հալվում է…
«Կարմիր» համբույր – Մեքենա ունեցողների համար, համ էլ որ «պրոբկեքը» չներվայնացնեն Ամեն անգամ անգամ տեսնելով լուսաֆորի կարմիր լույսը թեքվում եք իրար համբուրելու համար:
Էսկիմոսական համբույր – հենց պատրաստվում եք քնելու, կռանում եք ու քսմսվում քթերով:
Լպստող համբույր – դանդաղ ու թեթեւ լեզվի ծայրով, ոնց որ լիզելով անցիր սիրածիդ շուրթերի վրայով:
Պարանոցի համբույր – կծմծիր ականջը թեթեւակի, ականջի հետեւն էլ, դանդաղ իջիր ներքեւ դեպի ուսը, շուրթերովդ հպումներ արա նրան էնպես, որ հազիվ զգա:
Մորի համով համբույր – Ո՞ր համբույրն է ամենալավը՝ պարունակությամբ համբույրը: Աննկատ մորի դիր բերանիդ մեջ, մոտեցի սիրածիդ շուրթերին ու համբուրվելուց մորիի կեսը դիր նրա բերանում:
Մանկական պաչիկ – Մանր-մանր, պուճուր-պուճուր պաչիկներ արա ամեն տեղ՝ աչիկը, քիթիկը, պեպենիկը, խալերը…
Ուրվագծային համբույր – անկացնում ես լեզվիդ ծայրով սիրածիդ փակ շուրթերի ուրվագծով՝ դանդաղ, հանգիստ ու երկար, ապա համբուրում նրան:
«Թուշիկներով պաչիկ» — նուրբ քսմսվեք թուշիկներով իրար, հետո շուրթերով՝ հազիվ հպվելով, հետո լեզուներով մի քանի անգամ անցեք շուրթի վրայով, ոնց որ ջղայնացնելով, ու հետո կրքոտ համբուրվեք:
Թիթեռի համբույր – ուղղակի իրար կպեք թարթիչներով, շատ հաճելի է, իրար թարթում ես:
Սառցե համբույր – հավեսի համար մի լավ պահի բերանիդ մեջ սառույցի կտոր գցիր: Մոտեցի սիրածիդ հետեւից ու թեթեւակի սառույցով հպվելով պաչիկ արա պարանոցը:
Թեթեւ շշուկ – թեթեւակի համբուրի ականջի մոտերը, ընթացքում սիրուն-սիրուն ռոմանտիկ բաներ ասա: Ասում են, թե կանայք են սիրում ականջներով, բայց իմ կարծիքով վերջերս տղամարդիկ ավելի շատ են սիրում:
«Ուտելի» համբույր — համբույրից առաջ շուրթերիդ ինչ-որ համով բան քսի՝ ելակ, բանան, մեղր: Դա հաստատ կգնահատվի:
Էլեկտրոնային ձայնային համբույր – հավեսի համար, ձայնագրի համբույրիդ ձայնն ու ուղարկի սիրածիդ:
Դե իսկ եթե սիրած չունես՝ բոլորին պաչիկներ արա, բոլորն էլ քեզ, հոգ չի: Իմ պաչիկն էլ ձեզ:
Հ.Գ. Ֆրանսիական համբույրի մասին չեմ գրել, որովհետեւ չեմ սիրում
Կներեք ինձ, երկար ժամանակ չեմ գրել. Երկու ամիս էր Ստեֆանի համար տանջվում էի: Հիմա ամեն ինչ լավ ա, եթե ինձ հարցնեք, թե ինչպես՞ եղավ, որ լեսբի աղջիկը տղամարդ սիրեց, ես էլ փոխադարձ կհարցնեմ՝ էդ ո՞նց կարա հետերոսեքսուալ տղամարդը իրա նման փափուկ լինի, հասկացող, նուրբ ու առնական միաժամանակ:
Աստված ինձ օրհնեց, ինձ ուղարկեց սենց հասկացող տղամարդ, որ ես հասկանամ, թե իրականում ո՞վ եմ, ի՞նչ եմ սիրում կյանքիս մեջ: Բավականին օգնում ա էդ իրա սերը դեպի Ֆեմդոմ՝ կարանք փաթաթվենք, համբուրվենք ու վերջ, սեքսը պարտադիր չի: Նա նույնիսկ մի անգամ ասեց, որ մեր հասարակությունը չափազանց մեծ նշանակություն ա տալիս սեքսին, բայց իր համար էդքան էլ հաճելի ու հիանալի այլաշխարհային բան չի: Մի խոսքով՝ մենք սեքսին չափազանց մեծ տեղ չենք տալիս:
Իրա մոտ գնում եմ 10 օրը մեկ, արդեն հինգ ամիս շարունակ: Հիշում եմ, երբ մենք ֆեմդոմից հեռացանք, սկսեցինք նորմալ խոսալ իրար հետ, նա սկսեց իրան անհարմար զգալ, ես էլ վախենալով՝ կամաց-կամաց փորձեցի հասկացնել, որ ինձ համար սեքսը կարեւոր չի, ու որ ես հաճախ սեքս չեմ ուզում, ուզում եմ սովորոկան շփում, քննարկում, բանավեճ… Ինձ նայեց ու ծիծաղելով ասեց՝ “Իյա, էս ի՞նչ “նորմալ” բաներ ես ասում”, ոնց որ հարյուր տարի առաջ լուծված հարց բարձրացրած լինեի: Ու թեման փակեցինք:
Բայց ինչի՞: Ես գի՞ժ եմ, որ մտածում էի, թե իրա ընկերությունը կկորցնեմ, եթե սեքս չլինի: Էն իմաստով չէ, երբ որ հարուստների կանայք ենթարկվում են իրանց տղամարդկանց սեռական քմահաճույքներին, ուրիշ:
Ու սկսեցի մտածել իմ բոլոր ընկերուհիների մասին՝ ունեմ բազմաթիվ “նատուրալ” ու “ոչ նատուրալ” ընկերուհիներ, ոմանք արտասհամանից, ոմանք ստեղից:
Նրանց հետ քննարկեցի, մի քանի շաբաթ էս սեռական անհրաժեշտության թեման էր մեզ մոտ: Շատ սարասափելի ու զարմանալի, ու նաեւ սպասված պատասխաններ ստացա ու բացահայտումներ արեցի: Պարզվում ա, որ Կանադայից, Ֆրանսիայից կամ Իրանից, բոլոր ընկերուհիներս նույն պատմություններն են պատմում՝ իրենց մանկության ու պատանեկության տարիների կանացի պրոբլեմների մասին:
Բայց շատ գլխավոր թեմա-պրոբլեմներ կան: Հիշո՞ւմ եք Գորիսում հոր կողմից հղիացած 14-ամյա աղջկան: Պարզվում ա իմ ընկերուհիներից ոմանք էլ են նմանատիպ իրավիճակներում եղել՝ սեքսուալ ագրեսիա հոր կամ այլ մոտ հարազատների կողմից, սեքսուալ ագրեսիա ընկերոջ կամ մեկ այլ տղամարդու կողմից, ստորացում՝ որ ավելի ենթարկացնեն, կան նաեւ աղջիկներ որոնք երբեք չեն հնազանդվել ու չեն ենթարկվել, բայց բոլորն անխտիր բախվել են դրա հետ:
Ընկերուհիներիս հետ նաեւ քննարկում էինք մեր սեքեսուալությունը, ինձ անհանգստացնում էր էն փաստը, որ մեծանալով ես ավելի քիչ պահանջ եմ ունենում սեքսի, փոքր ժամանակ ավելի շատ էր, բայց կամաց-կամաց ես ինքս իմ ցանկությունները ճնշեցի, որովհետեւ զգում էի, որ իմ ողջ արժեքը տղամարդիկ տեսնում էին սեքսուալության մեջ, իսկ քանի որ դա վտանագավոր ու տհաճ էր ինձ համար, ես սկեցի հագնվել տղայավարի ու մերժեցի տղամարդկանց որպես ռոմանտիկ սիրո ու սեքսուալ օբյեկտ:
Տղամարդկանց հետ ոչ մի հաճույք չեմ ստանում, բացի Ստեֆանից էն էլ մենակ համբուրվելուց:
Մեկը սկսեց կյանքը պատմել: Ինձ ասեց, որ երբ փոքր էր, ծնողներն իրան ու քրոջը ծեծում էին՝ ապտակում, խփում մեկ-մեկ անկարգության համար: Իսկ երբ դառան 11-12 տարեկան, հայրը սկսեց ավելի հաճախ ծեծել, ու ամեն անգամ ասում էր՝ “Որ հիշես, ու բոզ չդառնաս”, ու ամեն անգամ, երբ աղջիկների վրա մարմնի բաց մաս էր տեսնում, խփում էր՝ ասելով. “Բոզ կդառնաս, եթե հիմիկվանց սկսել ես ջանդ բացել”: Ինքը՝ ընկերուհիս հետո սկսեց մտածել՝ “Էդ ի՞նչ բան ա սեքսը, որ հայրս էդքան ինձ ծեծումա սեսքուալ թվալու համար” : Ու 14 տարեկանից գժվեց ու հոր ինադու սկսեց թարս բաներ անել՝ տղաների հետ էր շփվում, որ նրանք իրան սիրեն, ու քանի որ շատ բարի էր, սկսեց ինքը սեքս նվիրել իր տարիքի տղաներին՝ շատ հեշտությամբ…
Բայց 23 տարեկանից հասկացավ, որ պետք ա դու ինքդ սիրես, որ տղամարդու համար չի, որ պետք ա գեղեցկանալ, այլ ինքդ քո: Նա շփոթված էր՝ չգիտեր իր սեսքուալությունը ինչ ա:
Մեկ ուրիշ ընկերուհուս, արտասահամանցի, բայց ծագումով հայ աղջկա պատմությունը ահավոր էր՝ իրական պատմություն ա: Ասում ա, որ իրանց դպրոցում բոլոր աղջիկները պետք ա կատարեին տղաների պահանջները՝ ամեն ձեւ ոնց իրանք ուզում էին, ինչ ձեւի ասես սեքսուալ ստորացման չէին ենթարկում: Ու դա համարվում էր նորմալ, նույնիսկ մրցույթ էին անցկացնում, թե ո՞վ կարա ավելի շատ հաճույք պատճառի տղաներին: Ու էդ հողի վրա ա ինքը դառել մազոխիստ… Լավ ա, գոնե մեզ մոտ տենց բաներ չկան:
Հաջորդ ընկերուհուս հայրը թողել էր ընտանիքին ու գնացել: Ու էդ աղջիկը սկսեց մտածել, որ մայրը չաղ էր, դրա համար հայրը գնաց, ու քանի որ ինքն էլ թմբլիկ էր ու հակում ուներ էլ ավելի չաղանալու՝ սկսեց չուտել, որ նիհարի, հոլանի դառնա ու տղամարդկանց դուր գա: Էն աստիճանի, որ մոտը անոռեքսիա սկսվեց՝ ոչինչ չէր կարողանում ուտել, ինչ ուտում էր հետ էր գալիս, սկսել էր հալումաշ լինել: Հետո փառք Աստծո հանդիպեց մի նորմալ ու բարի տղամարդու, ընկերացան, տղամարդը նրան սիրեց ու խնամեց, ու ինքը լավացավ… Հիմա էլի թմբլիկ ա ու շատ հաճելի:
Այ սենց խառը վիճակներ…
Լինում է չի լինում մի հայ կին է լինում: Կինն իր ընկերուհիների հետ որոշում ու գնում է նշելու ծնունդը մի ոչ հետընկած` նույնիսկ «պրեստիժնի» ռեստորանում…
«Նստած էինք մեզ համար, կողքն էլ կնունքի սեղան էր՝ կնունքավորների միջին տարիքը 30-ին մոտ, իրենց կանանցով: Սկզբում նորմալ էին՝ ուտում-խմում, պարում-ուրախանում էին: Մեկ էլ էս կնունքավորները հարբեցին, թե էլի ինչ, չգիտեմ… տարօրինակ էր, նրանք բոլորը միանգամից ու շատ շուտ հարբեցին ու սկսեցին մեր սեղանին ուշադրության նշաններ ցույց տալ: Քիչ ուշ մեզ միացավ երիտասարդ գեղեցիկ մի աղջիկ, ու ուշադրության նշաններն է´լ ավելի ակտիվացան: Մենք հայտնեցինք մենեջերին անցանկալի ուշադրության դրսևորումների ու ռեպլիկների մասին, նա էլ զգուշացրեց կնունքավորներին…
Հետո սկսվեց կեղծ ներողությունների ցուցադրական շռայլումը, որը դրսևորվում էր ամեն անգամ քիփ մեր սեղանի կողքով անցնելիս` ռեպլիկներով ու «կներեք մեզ, եթե ինչ որ բան էն չի»` ասելով: Քիչ անց եկավ ընկերուհիներիցս մեկի որդին՝ մեզ հետ մի քիչ նստելու ու մեզ հետո տուն տանելու համար: Կնունքավորները շարունակում էին հերթով մոտենալ, երիտասարդը չդիմացավ ու կնունքավորներին ասաց. «Ապեր, պետք չի էլ գալ ներողություն ասել, հասկացանք», ինչով, չգիտես ինչու, ագրեսիա ծնեց նրանց մեջ, ու նրանցից մեկը միանգամից հարձակվեց ու սկսեց հարվածել երիտասարդին:
Կանայքս միջամտեցինք, մոտեցան իրենց կողմի մարդիկ, որ կանխեն ընդհարումը: Կարծես ամեն ինչ խախանդվել էր, ես էլ կողքի էի կանգնել, ու հավաքվում էինք դուրս գալու, մեկ էլ դրսից մեկը թափով եկավ ու որքան ուժ ուներ ոտքով հարվածեց կրծքավանդակիս… Հետո բոլորը խառնվեցին ու արդեն էդ տղային ու իրենք իրար սկսեցին քաշքշել:
Իսկ սևազգեստ զենքերով անվտանգության աշխատակիցները, որոնք էդ ամբողջ ընթացքում հենց այնտեղ էլ եղել էին՝ դրսում, ու դժվար թե այդ ամենը նկատած չլինեին հենց սկզբում, նույնիսկ ներս էլ չմտան: Նրանցից մի քանիսին կանչել էին, երբ բանը բանից անցել էր արդեն:
Հետո մոտեցան, բա թե` մորքուր ջան, կներես էլի, խմած էր: Հետո, երբ ասացի` ոստիկանություն եմ զանգելու, նրանցից մեկը, ցուցադրաբար ու լկտիորեն, թե` ես ոստիկան եմ, բան ունես ասելու, ասա… Նրան էլ կողքինները արագ լիկվիդացրեցին: Բայց էդպես էլ տնօրինությունից ոչ մի պաշտոնյա մեզ չմոտեցավ: Չէ՞ որ մենք էդ ռեստորանին էինք վստահել մեր երեկոն:
Հիմա հարցն այն է` դիմել, թե չդիմել իրավապահներին: Վիրավորանքը շատ խորն է. ինչ որ մի լպստած լակոտ, առանց պատճառի ու միայն այն պատճառով, որ ինքը պիտի լակի իր քեֆն ուզածի չափ, կարող է հարվածել քեզ ու մնալ անպատիժ: Իրենք էլ էին տեսել էդ ամեն ինչը, բայց ոչ մի ընթացք չեղավ, տնօրինությունը ոչինչ չձեռնարկեց, քանի որ ես չբողոքեցի: Բժշկի էլ չեմ գնացել, արդեն 20 օր է ցավերի մեջ եմ, չգիտեմ` ինչ է վնասվել»:
Կինը զանգահարել է «օբեկտի» տերերին, նրանք էլ բավարարվել են մենեջերին գործից ազատելով: Ես նրան հորդորեցի անպայման հայտնել ոստիկանություն, գործ հարուցել, բայց նա ասաց. «Չեմ ուզում նմանին նմանով պատասխանել, չկա համարժեք պատիժ , փակելը ելք չի, թող ապրի ազատ, թող էդ էլ իմ փայ զոհաբերությունը լինի»…
Մտածում էի, որ կինը սխալ է վարվում, որ չի կարելի անպատիժ թողնել այդպիսի բաները, բայց մի քանի օր առաջ մի ֆիլմ նայեցի՝ «Վճարիր առաջ»:
Դա պատմություն է մեր մասին, մեր աշխարհի մասին ու մի 11 տարեկան երեխայի՝ Տրևորի մասին, որը դասարանում հասարակագիտությունից առաջադրանք է ստանում. «Ինչպե՞ս կարող ես փոխել աշխարհը»: Ի տարբերություն մյուսների` նա լուրջ ու յուրովի է մոտենում դրան, մտածելով մի համակարգ, որի արդյունքում աշխարհը կփոխվի: Նա լավություն է անում երեք հոգու, իսկ այդ երեքին հորդորում է լավություն անել մեկ այլ երեք հոգու ու ոչ մի դեպքում՝ իրեն: Ու այդպես` շղթան տարածվում է, Լաս Վեգասից հասնում է Կալիֆորնիա, Նյու Յորք, հասնում է մի լրագրողի, ու այդ շղթայի մեջ մեկը ավտոմեքենա է նվիրում` ասելով` վճարիր առաջ: Լրագրողը քանդում է տրամաբանական շարքը ու գալիս հասնում է Տրևորին: Նկարահանում են նրան, նա խոսում է` ասելով բիբլիական հայտնի ճշմարտություններ, իսկ մի քանի րոպե անց նրան սպանում են իր իսկ հասակակիցները, երբ նա փորձում է պաշտպանել խուլիգանների հարձակման զոհ դարձած իր թույլ ընկերոջը:
«Հասկանու՞մ եք, մարդիկ վախենում են ընդունել, որ աշխարհը կարող է փրկվել: Մարդիկ` որոնք սովոր են, որ ամեն ինչ պետք է լինի ինչպես միշտ: Նրանք չեն ուզում ոչինչ փոխել, նրանք բարձրացնում են ձեռքերը, և այդ ժամանակ պարտվում են… Դա շատ բարդ է՝ պետք է ուշադիր նայել մարդկանց, պաշտպանել նրանց, որովհետև… մարդիկ ոչ միշտ են հասկանում, թե ինչ է իրենց պետք: Դա նման է նրան, երբ ուզում ես ինչ-որ փչացած բարդ բան սարքել, ոնց-որ մարդ նորոգես»,- ասում էր Տրևորը:
Խուլիգանին դատի տալու կամ պատժելու հորդորս դադարեցրի… Ես հիմա մտածում եմ` գուցե՞ այդ պատանյակը, որ հրեշտակի նման կինոյի միջոցով հայտնվեց, այն էլ` 11 տարի առաջ, բոլորը տեսել էլ են, գիտեն էլ, ու հենց այս օրերին հասավ ինձ, երբ պետք էր, տվեց աշխարհը փոխելու բանաձև, ճի՞շտ է:
Գուցե հենց իմ իրական հեքիաթի կինն էլ պետք է սկսի այդ շղթան… Մի քիչ այլ ձևով՝ գուցե հայավարի, քրիստոնեական մոտեցումով՝ չանել ուրիշին այն, ինչը չես ուզի, որ քեզ անեն: Ի վերջո, Տրևորը նոր ոչինչ չէր հորինել, որ լիներ, նա միայն հիշեցրել էր՝ լավություն անելով պարտադրել վստահություն ու նոր լավություն՝ առաջ, ու էդ ամենը հիմնված էր միմիայն վստահության վրա՝ երբ դու լավություն ես անում մեկին, չգիտես չէ՞, նա քեզ կպատասխանի, թե ոչ: Իսկ այստեղ ավելի խորը պետք է լինի վստահությունը, քան «դու ինձ, ես քեզ»-ի դեպքում, երբ դու ինքդ կիմանաս, այս դեպքում դու չես էլ իմանա, բայց դա արդեն քո պրոբլեմը չի, այլ նրանը, ով ընդհատել է «Վճարիր առաջ» շղթան:
Չգիտեմ, դուք ասեք: Ի՞նչն է կարևորը. նստեցնել տալ կնոջ վրա ոտք բարձրացրած «հաբռգած» երիտասարդին, որտեղ նա հաստատ կծանոթանա քրեական աշխարհի կեղտերին, ու չի բացառվում, որ վերջնականապես դառնա կե՞ղտ, թե՞ թողնել ազատ, ներել՝ դրանով իսկ նրան ներառելով «Վճարիր առաջ» շղթայի մեջ, որտեղ նա ունի փոխվելու հնարավորություն ու իր հերթին` մեկ ուրիշի, այս դեպքում իրեն ցավ պատճառողին ներելու… քրիստոնեաբա՞ր, թե՞ մարդկայինով, թե՞ ապուշի նման, թե՞ մեծահոգաբար…
Ո՞նց, ո՞րն է ճիշտը, նույնիսկ ըստ ֆիլմի` շղթան սխալ է դուրս գալիս, չէ՞ որ Տրևորին, որն ամենաբարի մղումներով մի բարի հրեշտակ էր՝ սպանեցին… Չէ՞ որ «լավություն անողի գլուխը ծակ է»…
Ես համոզված եմ, որ անշահախնդիր լավությունը կփրկի աշխարհը, անշահախնդիր բարեգործությունը միմիայն կարող է բարիք բերել, անշահախնդիր, նույնիսկ ի վնաս քեզ արված լավությունը, ասում են, բումերանգի պես է, միշտ հետ է գալիս, բայց ես ուզում եմ, որ քեզ հետ չգա, գնա ուրիշին, ու աշխարհը դառնա ավելի բարի…
Անո՞ւմ ես անհատույց լավություն ուրիշին, պատրա՞ստ ես վճարել առաջ: Դե´ ուրեմն՝ միացիր:
Հ.Գ. Գուցե քացի տվող երիտասարդը կարդա՞ ու հասկանա, որ ինքը հիմա շղթայի մեջ է, ու իրենից է կախված աշխարհը փոխելու իր բաժինը…
“Վճարիր առաջ” ֆիլմը օնլայն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.