23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում «Կազիրոկ» սրճարանում ծեծի է ենթարկվել «ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ» անվտանգության ծառայության աշխատակից, 42-ամյա Գարիկ Ալեքսանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծառայություն իրականացնելիս է եղել նշված սրճարանում և մի պահ նստել է իր ավտոմեքենան, որից հետո, ըստ Գ. Ալեքսանյանի հայտարարության, BMW մակնիշի ավտոմեքենայով իրեն է մոտեցել ոմն Վլադիմիր Վարդանովն իր ընկերների հետ: Վ. Վարդանովը սկսել է Գարիկի և նրա ընտանիքի հասցեին հայհոյանքներ տալ, որից հետո հարձակվել է նրա վրա ու ծեծի ենթարկել: Գ. Ալեքսանյանն ասում էր, որ իրեն թվում էր, որ Վարդանովն ու նրա ընկերները գտնվում էին թմրանյութերի ու ալկոհոլի ազդեղության տակ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. Ալեքսանյանը դեպքի վերաբերյալ դիմել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Հարցազրույց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ
— Պարոն Մարտիրոսյան, այսօր նորից օրակարգային է դարձելպարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետմանիրավունքը վերացնելու հարցը: Դուք դրան ժամանակին դեմ էիք:Հիմա՞ ինչ եք մտածում, վերջին պատերազմական իրավիճակըստիպե՞լ է փոխել ձեր մոտեցումները:
— Այն ժամանակ իրոք ես դեմ էի, այն ժամանակվա իրավիճակը իհարկե էապես տարբերվում էր այսօրվանից: Այն ժամանակ սահմանին այսպիսի լարվածություն չունեինք, նույնիսկ կրակոցներ էլ չկային, հանգիստ, խաղաղ ժամանակ էր: Սա՝ մեկ: Երկրորդը՝ մեր բանակի համալրումը նորմալ մակարդակի վրա էր: Այսինքն՝ բանակ զորակոչվող երիտասարդների թիվը բավարար էր, որպեսզի բանակի մարդկային հայտերը լրացվեն: Մի բան գիտեմ, որ այսօր երկու ուղղություններով էլ մենք ունենք դժվարություններ: Առաջինը՝ այն լարվածությունը, որը հիմա կա: Մեր հակառակորդները շատ ուժեղ զինված են, դա գաղտնիք չէ, տնտեսական հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մերը, դրա համար նրանք կարողացել են ձեռք բերել ամենաժամանակակից զենքը, ամենաժամանակակից միջոցները՝ պատերազմ վարելու: Նաեւ ամենից դժվարը մեզ համար այն է, որ մեր երիտասարդության թվաքանակն է էապես կրճատվել հայտնի պատճառներով: Այսինքն՝ այսօր լուրջ պրոբլեմ է մեր բանակի համալրումը:
— Կարո՞ղ ենք ասել, որ շարունակում եք մտածել, թե տարկետմանիրավունքը վերացնելով՝ գիտությունը կտուժի, բայց առաջնահերթպետք է համարել բանակի խնդիրը:
— Ես մտածում եմ հետեւյալի մասին. մեր պաշտպանության խնդիրը համար առաջինն է, բայց մյուս կողմից կա նաեւ մի ուրիշ խնդիր. հայտնի բան է, որ երկրի տնտեսական զարգացումը, հասարակության զարգացումը առանց գիտության հնարավոր չէ, պետք է անպայման երկիրը հոգ տանի, որ ծավալվեն գիտական հետազոտություններ: Միայն դրա շնորհիվ է, որ տնտեսություն է զարգանում, նոր գաղափարներ են ծնվում: Ես կարծում եմ, մենք չպիտի մի բնագավառի խնդիր լուծենք ի հաշիվ մյուս բնագավառի: Մտածում եմ, որ գտնենք մի այնպիսի տարբերակ, որ, ինչպես ասում են, չարիքի փոքրագույնը լինի: Այսինքն՝ մի կողմից կարողանանք մինիմալ չափով ապահովել բանակի պրոբլեմները, մյուս կողմից էլ կարողանանք գիտության խնդիրները մասնակիորեն լուծել: Ավելի պարզ՝ կարելի է ընտրել որոշակի մասնագիտություններ՝ բնական, տեխնիկական, ճշգրիտ գիտությունների ասպարեզում, որոնք իրենց հերթին, անկախ իրավիճակից, կարեւոր են բանակի համար, որովհետեւ ժամանակակից զենքը պահանջում է մեծ ինտելեկտուալ զարգացում, սովորական, առանց կրթության զինվորը հազիվ թե կարողանա շահագործել այն բարդ սարքերը, որոնցով բանակը այսօր զինված է: Մենք առաջարկում ենք, որ որոշ մասնագիտությունների գծով երիտասարդները հնարավորություն ունենան ե՛ւ ուսումը, ե՛ւ թեկնածուական աշխատանքը շարունակել, բայց միաժամանակ իրենց հմտությունները օգտագործեն բանակի ասպարեզում: Թե դա ինչպես ձեւակերպել, բարդ խնդիր է: Հիմա կա հանձնարարական, որ այս գաղափարի շուրջ օրենքի մի տարբերակ մշակվի՝ նախնական քննարկման համար: Առայժմ մենք ուզում ենք ունենալ մի նախագիծ, որը ներքին, մասնագիտական քննարկման դրվի, ոչ թե արդեն օրենսդիր մարմնի: Տեսնենք՝ ինչ է ստացվում, հնարավո՞ր է արդյոք դրանով ինչ-որ խնդիր լուծել, թե այդտեղ կարող են լինել բարդություններ, որը մենք չենք կարողանում տեսնել: Դա կպարզվի քննարկումների արդյունքում:
— ՆԱՍԱ—ի հայազգի ինժեներ Ռիչարդ Օհանյանը կարծիք էրհայտնել, որ Հայաստանում կա բավարար գիտական ներուժ՝ռազմական արդյունաբերություն զարգացնելու համար՝ ընդգծելով,որ դրա համար պետք են ֆինանսական լուրջ ներդրումներ: Ձերկարծիքով, առաջիկայում հնարավո՞ր է նման բան:
— Ես այն քիչ մարդկանցից եմ Հայաստանում, որ երկար ժամանակ ռազմաարդյունաբերական համալիրի հետ աշխատել եմ սովետական տարիներին: Եթե դուք նայեք այսօր աշխարհում ռազմական արդյունաբերության զարգացմանը, կարող եք տեսնել, որ ռազմական զենք արտադրում են ընդամենը մի տասը երկիր, ոչ ավելի: Իսկ աշխարհի երեսին ՄԱԿ-ում գրանցված են շուրջ 200 երկիր: Այդ ինչպե՞ս է, միայն մե՞նք ենք ուզում զենք արտադրել, ուրիշները ռազմական պրոբլեմներ չունե՞ն: Հազիվ թե այսօր երկիր լինի, որ իր հարեւանի կամ մի ուրիշ երկրի հետ պրոբլեմ չունենա՝ Հնդկաստան-Պակիստան, Արաբական երկրներ-Իսրայել, հազարումի այլ երկրներ: Պարզվում է, որ զենք արտադրելը շատ բարդ խնդիր է: Նախ դու պետք է կարողանաս այդ արտադրությունը կազմակերպել, երկրորդը՝ դրա համար անհրաժեշտ է միջոցներ ներդնել: Հետո պիտի վաճառես, որ ներդրած գումարդ հետ բերես, այլապես տնտեսություն չի զարգանա, դա բիզնեսի օրենքներից է: Հիմա ենթադրենք մի հատ զենք ենք թողարկել, մենք շուկա ունե՞նք: Չունենք: Ուրեմն պիտի դուրս բերենք, իսկ դրսում մեր քթին այնպե՛ս կխփեն: Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, եւ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ: Ուրիշ բան է, որ ասենք միանանք զենք արտադրող մի երկրի հետ եւ ասենք՝ այսինչ զենքի այս մասը մենք կարող ենք անել: Այդ հնարավորությունները մենք ունեցել ենք, եւ կարծում եմ այսօր էլ կա, ու այն հիմնական ներուժը, որի մասին խոսվում է մասսայական, հենց դա է, որ համախմբենք մեր ուժերը այդ ուղղությամբ, մասնակցենք այնպիսի տնտեսական կառույցների, որտեղ դա կարող ենք օգտագործել: Դրանից եկած գումարով կգնանք, զենք կառնենք, ավելի էժան կնստի մեզ վրա:
— Վերջերս տեղեկություններ կային, որ ակադեմիայում զենքարտադրելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում, փաստորեն՝խոսքը համագործակցելով որոշակի դետալներ արտադրելու մասինէր:
— Այո: Մենք կարծում ենք, որ բացի դրանից, այստեղ մի փոքր կառույց պիտի ստեղծենք: Մեր գիտական ուղղությունները բազմազան են, բազմաբնույթ, տարբեր ինստիտուտներ ունենք, այդ կառույցը պետք է կարողանա հավաքել, թե ամեն ինստիտուտում ինչ գաղափարներ կան այդ թեմայի շուրջ, հետո մենք դա ուսումնասիրենք, հետո ստեղծենք մի ընդհանուր բան, հետո դա գնա, դառնա պետական պատվեր, հետո բանակն ասի՝ իրեն դա պետք է, թե պետք չէ, ինչպիսի գումարներ են անհրաժեշտ, ունի թե չունի: Այս է ճանապարհը:
— Հրանտ Բագրատյանը մի քանի օր առաջ, ըստ լրատվամիջոցներիհրապարակումների, հայտարարել էր, որ ՀՀ—ում ստեղծված էմիջուկային զենք: Այդ մասին ինչ կասեք:
— Այդպիսի բան չկա: Չկա եւ իմաստ էլ չունի: Նախ տնտեսապես այդպիսի հզորություն չունենք, հետո դա միջազգային վերահսկողության տակ է, մեզ ոչ ոք չի թողնի: Իրանի պատմությունը ձեզ օրինակ չէ՞, այդպիսի հզոր երկիրը, համարյա սարքել, վերջացրել էր, փակեցին, չթողեցին: Դա գաղտնի չես անի, այնպես չէ, որ ծնկի վրա անես, հետո ասես՝ ունեմ: Դա ուղղակի պոպուլիստական հայտարարություն է եղել:
— Պարոն Մարտիրոսյան, ակադեմիայի համակարգումօպտիմալացում նախատեսվո՞ւմ է, վերջերս կարծեմ վարչապետն էլայդ թեմային անդրադարձել է: Նաեւ կարծիք կա, որ կանբազմաթիվ պարապ գիտաշխատողներ, որոնք անիմաստ գումարներեն վատնում:
— Այդպիսի բան գոյություն չունի, մեր եղած չնչին գումարները մենք այնքա՛ն էֆեկտիվ ենք օգտագործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամեն հինգ տարին մեկ զեկույց է հրապարակում գիտության մասին, վերցրեք, նայեք, տեսեք, մենք Իսրայելի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ այլ երկրների հետ համեմատած առաջ ենք՝ մեր գիտական արդյունքների առումով: Նման եզրակացության համար հաշվի են առնվել միջազգային կապերը. մենք արտասահմանյան անդամներ ունենք, նրանց հետ համագործակցությունը: Միջազգային գիտատեխնիկական ծրագրերին ենք ակտիվ մասնակցում: Շոշափելի արդյունքը միայն այն չէ, որ ապրանքի ձեւով տեսնենք, շոշափելին այն է, որ մեզ ասում են՝ այս գիտական ուղղությունը այս մարդիկ են արել: Դա բավական է: Դա շատ ավելի թանկ արժե, քան թե մի հատ գդալը, որով ճաշ ուտես:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններում Ադրբեջանի կորուստները մինչ վերջերս գնահատվում էին մոտ 180-200 զոհվածներ, այդ թվում` մոտ 30 հատուկ ջոկատայիններ, երկու ուղղաթիռ, երեք տանկ եւ երկու անօդաչու թռչող սարք:
Սակայն OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից բերվող փակ տվյալներով` Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ:
Ինչպես հաղորդում է OSTKRAFT-ը համոզմունք է հայտնում, որ հենց կորուստների այդ չափն է Ադրբեջանի ղեկավարությանը հարկադրել կանգնեցնել ագրեսիան եւ վերադառնալ բանակցությունների սեղան:
«Հաշվի առնելով այդ տվյալները` խորապես չհիմնավորված են երեւում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն հայտարարությունը, թե «Բաքուն պատրաստ է ԼՂ-ի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», քանի որ ԼՂ-ի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար Ադրբեջանը ոչ ուժեր, ոչ էլ միջոցներ չունի», -նշում է վերլուծական կենտրոնը՝ ընդգծելով, որ միակ բանը, որ Թուրքիայի օգտին իր չմտածված գործողություններով հրահրել է Ադրբեջանը, դա Հայաստանի կողմից ԼՂ-ի հնարավոր ճանաչումն է:
OSTKRAFT վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ մարտական բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանի ԶՈւ եւ ԼՂ-ի միջեւ, ինչի համար ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԼՂ-ում Ադրբեջանի զինված ուժերին մեղադրել են շփման գծի հարավային, հարավ-արեւելյան եւ հյուսիս-արեւելյան ուղություններով հարձակում գործելու մեջ:
Ադրբեջանը մինչ այժմ չի հրապարակել ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ իր ագրեսիայի արդյունքում կրած կորուստի իրական չափը: Meydan TV-ն իր հետազոտությունների արդյունքներով հայտնել է, որ ադրբեջանական կողմի կորուստը կազմում է 101 զինծառայող եւ միաժամանակ նշել, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:
Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնել էր, որ ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստն, իր «զգուշավոր գնահատականներով», նվազագույնը 400 զինծառայող է:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 6 զրահապատ մեքենա, 12 անօդաչու թռչող սարք, 1 ինժեներական մեքենա, 1 ՏՕՍ-1Ա հրանետ, 1 ՀՄՄ, 1 «Գրադ» ՀԿՌՀ: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:
Այն բանից հետո, երբ ՀՀ Ազգային ժողովն ու կառավարությունը սկսել են քննարկել Արցախի անկախության ճանաչման հնարավորությունը, Բաքվում որոշել են ի պատասխան ընդունել Սյունիքի մարզի բռնակցման մասին օրենք: Համապատասխան նախաձեռնությամբ երեկ հանդես է եկել Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Բահթիյար Ալիեւը:
Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ներկայացնող պատգամավորը երեկ հայտարարել է, թե առաջիկայում Միլլի մեջլիսում քննարկման է ներկայացվելու Զանգեզուրը Ադրբեջանին միացնելու մասին օրինագիծ:
Նրա խոսքով, փաստաթղթով պետք է «հիմնավորվի», թե իբր Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է եւ դրա հիման վրա էլ պետք է որոշվի այն միացնել Ադրբեջանին: «Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է: Այն պատկանել է Ադրբեջանին, սակայն հետագայում անօրինականօրեն փոխանցվել է Հայաստանին: Միլլի մեջլիսը պետք է օրենք ընդունի այդ տարածքը վերադարձնելու մասին: Լեռնային Ղարաբաղը եւս երբեք Հայաստանինը չի եղել, քանի որ հենց Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական տարածքների վրա»,-իր զառանցանքներն է ներկայացրել ադրբեջանցի պատգամավորը:
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այդ զառանցանքներով տարված է ոչ միայն Բահթիյար Ալիեւը: Նրա զառանցանքները արտահայտում են ամբողջ իշխող նախիջեւնյան կլանի դիրքորոշումը: Բավական է հիշել, որ Իլհամ Ալիեւը վերջին տարիներին իր ելույթներում քանից հայտարարել է, թե իբր Սեւանը, Զանգեզուրը, Երեւանը ադրբեջանական տարածքներ են եւ կգա ժամանակը, որ ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ: Այս ամենը վկայում է, որ պատմության մեջ առաջին անգամ 1918 թվականին աշխարհի քարտեզի վրա հայտնված եւ Իրանի Ատրպատական նահանգի անվանումը յուրացրած պետական միավորումը ավելի մեծ ախորժակ ունի եւ մտադիր չէ բավարարվել սոսկ Արցախը գրավելով, այլեւ Հայաստանի Հանրապետության տարածքները բռնազավթելու սին հույսեր է փայփայում: Իսկ Արցախի հիմնահարցի չկարգավորվածոթյունը դրա համար հարմար պատրվակ է: Ընդ որում, Սյունիքը զավթելը սոսկ նվազագույն ծրագիր է, որի իրականացումը թույլ կտա ոչ միայն ցամաքային կապ ստեղծել Նախիջեւանի հետ, այլեւ այդպիսով կյանքի կոչել պանթյուրքիստական մեծ երազանքը եւ այդ սեպի վերացմամբ աշխարհագրորեն միավորել բոլոր թյուրքալեզու երկրները:
Այնպես որ, չափազանցություն չի լինի ասել, որ արցախյան հիմնախնդիրը սոսկ Արցախի գոյությանն ու վերջինիս տարածքներին չի առնչվում: Այսօր որոշվում է նաեւ Հայաստանի Հանրապետության ամբողջականության եւ նույնիսկ գոյության հարցը: Բաքվում այնքան են լկտիացել, որ արդեն բարձրացնում են Հայաստանի Հանրապետության տարածքները զավթելու հարցը: Ընդ որում, նման նկրտումների մասին բացեիբաց հայտարավում է ոչ միայն պատգամավորի, այլեւ երկրի նախագահի մակարդակով: Իսկ այդ ամենը միջազգային հանրության անտարբերության հետեւանք է: Ալիեւը, նախկինում նման հայտարարություններ անելով, փորձել է ստուգել միջազգային հանրության արձագանքը: Իսկ արձագանք, կարելի է ասել, չի եղել, ինչն էլ ազերիներին այդքան ոգեւորվելու առիթ է տվել: Այդ առումով երազանքների գիրկն ընկած ազերիներին սթափեցնելու գործը, ինչպես այս տարվա ապրիլի սկզբին էր, ամբողջովին ընկնում է հայ զինվորի վրա:
Աղբյուրը armtimes.com
Եվ այսպես Քարդաշյանների ընտանիքը Կուբա է ժամանել: Քիմը, Քանյեն, Նորթը, Քլոեն ու Մեյսոնը արդեն հասցրել են մեծ իրարանցում առաջացնել Հավանայում, այցելել ռոմի թանգարան ու ընթրել Կուբայի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում։ Քիչ ավելի ուշ նրանց բոլորին մթագնել է Քիմը՝ զբոսանքի ժամանակ պարծենալով սպիտակ հանդերձանքով:
Մայիսի 5-ին՝ Ադրբեջանի վետերանները, որոնք մասնակցել են ղարաբաղյան պատերազմին հայտարարություն են տարածել, որտեղ սպառնում են հայկական կողմին և կոչ են անում ազատել այսպես ասած «Ադրբեջանի գրավյալ տարածքները», հակառակ դեպքում սպառնում են իրենց բանակով, որի մեջքին իրենք են կանգնած:
Ո՞վքեր են այդ վետերանները: Դրանք այն զինվորականներն են, որոնք 90-ական թվականներին թողնելով հակամարտության գոտին, փախան մինչև Բակու:
Ո՞վքեր են այժմ կռվում Ադրբեջանի բանակում: Դրանք այն մարդիք են, ովքեր 20 տարվա մշակված պլանով և ծախսված միլիարդներով հանդերձ դիմացան ընդամենը 4 օր: Ու այդ 4 օրերին կորցրեցի 100-ավոր զոհեր և միլիոնների տեխնիկա:
Մեջբերում եմ չեչեն գրոհայինների առաջնորդներից մեկի՝ Շամիլ Բասաևի խոսքերը:
«Մենք եկանք Ղարաբաղ կռվելու ոչ թե ավարի, այլ Ջիհադի գաղափարի համար: Սակայն տեղ հասնելով եւ իրավիճակը տեսնելով` հասկացանք, որ այնտեղ չկա Ջիհադի եւ ոչ մի նշան»,- պատմել էր Բասաեւը:
Նրա խոսքերով, ադրբեջանական բանակում քիչ էին այնպիսի բարձրաստիճան հրամանատարները, որոնց «կարելի էր վստահել»: «Բացի այդ,- ասել էր Բասաեւը,- հայերն ավելի լավ էին կռվում: Տվեք ինձ քսան հայ ֆիդայի և ես կնվաճեմ ողջ Ռուսաստանը»:
ԵՎ վերջում Բասաևը պատմում է, որ ադրբեջանցիներ հակամարտության գոտուց փախնում էին մինչև Բաքու:
https://www.youtube.com/watch?v=lJeO9JRpTIk
Մեզ խաբում են, թե երեխայի դիակը լվացվել, պատանվել է, տանենք` թաղենք: Մենք դագաղը մեծ համառությամբ բացեցինք, եւ տեսանք, որ երեխան ամբողջությամբ «սքոչով» փաթաթված է: Ստացվում է, որ զինվորներին «սքոչով» փաթաթում, թաղում են: Ընտանիքներին էլ խաբում են, թե լվացվել, պատանվել է: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը պատմել է անցյալ տարվա հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գեդաբեկում տեղակայված զորամասերից մեկում մահացած զինվոր Ֆաիգ Ջաբիր օղլու Իբարհիմովի մայրը: Անցյալ տարվա հունիսի 13-ին Գեդաբեկի զորամասից Սումգայիթի Քիմիագործների ավանում բնակվող Իբրահիմովների ընտանիքը ստանում է իրենց որդու մահվան լուրը:
2 օր հետո ծնողներին են ուղարկում զինվորի «ցելոֆանով» փաթաթված դիակը, 3 օր հետո էլ զորամասի հրամանատարի ստորագրությամբ ծանուցագիր են ստանում, որտեղ գրված էր. «Զինվոր Ֆաիգ Ջաբիր օղլու Իբրահիմովը 2015 թվականի հունիսի 13-ին զորամասի 3-րդ գումարտակին կից տարածքի ոչ բնակելի հատվածում իրեն կախել` մահացել է»: Զինվորի ընտանիքն առաջին իսկ օրվանից չի համաձայնվում այդ վարկածին. զինծառայության ավարտին 3 ամիս մնացած Ֆաիգը չէր կարող ինքնասպան լինել: Ֆաիգի մայրը պատմում է, որ սպանությունից մի քանի օր առաջ երեխան հեռախոսով հայտնել էր, որ իրեն պարտադրում են 850 մանաթ փող վճարել, իբր կորցրած ավտոմատի ինչ որ մասի դիմաց, այն դեպքում, երբ հերթապահությունից հետո ինքը ավտոմատը հանձնել է սարքին վիճակում: «Հետաքննության ժամանակ քննիչից պահանջեցինք պարզել հարցը: Նա էլ, թե «մեռելին կենդանացնել այդ մասին նրանից հարցնելու հնարավորություն չունեմ» ասում է նա: Ֆաիգ Իբրահիմովի մահվան փաստով Ղազախի ռազմական դատախազությունում քրեական օրենսգրքի ինքնասպանության հասցնելու հոդվածով քրեական գործ է սկսվել: Զորամասի մի այլ զինվոր Հուսեին Հուսեինովը ձերբակալվել է: Այս տարվա ապրիլին Գյանջայի ռազմական դատարանը նրան 10 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել:
Պարզվել է, որ Հուսեին Հուսեինովը մայիսի 26-ին չի ենթարկվել գումարտակի հերթապահ Ֆաիգ Իբրահիմովի` զորանոցը մաքրելու հրամանին, ինչի պատճառով նրանց միջեւ վեճ է առաջացել: Հուսեյնովը ծեծի է ենթարկել Ֆաիգին: Հետո նրա մարմինը, իբր, հայտնաբերվել է կախված վիճակում: Հուսեին Հուսեինովը ճնշել եւ նեղացրել է բազմաթիվ զինվորների եւս: Նրանք Հուսեինի դեմ ցուցմունք են տվել դատարանում: Ֆաիգ Իբրահիմովի մայրն ասում է, որ զինվորներին նեղացնելու, սպանելու դեպքերը զորամասում առկա կամայականության արդյունք է: «Ինչքան զինվորի է նա նեղացրել…Եթե որդիս չսպանվեր, նրան չեին ձերբակալի, դեռ ինչքան զինվորի կշարունակեր նեղացնել: Դա մի պատճառ ունի. հովանավորչություն եւ անպատժելիություն: Եթե նման վարքի համար այդ զինվորը ժամանակին պատժվեր, հերթական հանցագործությունները տեղի չեին ունենա, որդիս էլ այժմ մոտս կլիներ», ասում է նա: Մայրը չի հավատում, որ որդին ինքնասպան է եղել: Ասում է, որ նա սպանվել է ծառայակից ընկերոջ կամ ընկերների կողմից:
«Մենք քննիչից եւ դատարանից պահանջեցինք, որ եթե երեխան իրեն կախել է, ապա դեպքի վայր եկած դատախազության աշխատակիցները պետք է լուսանկարած լինեն նրան: Ուր են այդ լուսանկարները: Ես չեմ հավատում ոչ զորամասի հրամանատարի, ոչ էլ քննիչների ասածներին: Նվազագույնն այն բանի համար, որ թույլ չէին տալիս բացել դագաղը: Պարզվեց, որ նրանք զինվորներին «սկոչով» փաթաթում թաղում են: Տղայիս պարանոցին եւ ոտքերին բռնության եւ խոշտանգումների հետքեր կային», պատմել է զինվորի մայրը: Զինվորին դիտավորյալ սպանելու մեջ համոզված ընտանիքը պահանջում է կրկնակի հետաքննություն, հայտնում է ռադիոն:
Սկզբնաղբյուր` lorinews.am
«Մոսկվայից և Բաքվից բացասական արձագանքներից հետո երեկ Հայաստանի կառավարությունը «հետ քաշվեց» Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրենքի սկանդալային նախագծից: Gazeta.ru-ի աղբյուրներն ասում են, թե նախաձեռնությունն առաջ է քաշվել Ղարաբաղի շուրջ առևտրի շրջանակում: Սակայն դա տարածաշրջանին սպառնում է նոր պատերազմով, որն ապրիլի սկզբին ականատես էր եղել մասշտաբային բախումների»,- գրում է ռուսական Gazeta.ru-ի հոդվածագիր Վլադիմիր Դերգաչևը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի կառավարության նիստում հավանության արժանացած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին, որի հեղինակներն են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը։
Հոդվածագիրը նշում է, որ սկզբում հայկական ԶԼՄ-ները հայտնեցին, թե Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակի մասին դրական եզրակացությունը հաստատվել էր առանց քննարկումների և ելույթների: ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, թե պատգամավորների նախաձեռնությունը եղել է Հայաստանի և Ղարաբաղի միջև բանակցությունների արդյունք:
Ռուսական պարբերականի հաղորդմամբ՝ սպասվում էր, որ օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկեր մայիսի 10-ի նիստում, ինչից հետո փաստաթուղթը պետք է ստորագրեր նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն երեկ երեկոյան պարզ դարձավ, որ այն չի ներառվելու օրակարգում, ավելին, պարզվեց, որ Հայաստանի կառավարությունն «ընդհանրապես հավանություն չի տվել ինքնահռչակ հանրապետության անկախության ճանաչման օրենքի նախագծին»:
Gazeta-ն մեջբերում է ՀՀ վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանի խոսքերն առ այն, որ որոշումն ընդունվելու է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով արտաքին գործոնները:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ Ղարաբաղի ճանաչումը մերժվել է նաև ՀՀ կառավարության ապարատում քննարկման փուլում, սակայն հիմա՝ ապրիլյան պատերազմից հետո, իրավիճակը «կարող է փոխվել այլ կողմը»:
Վլադիմիր Դերգաչևն այնուհետ նկարագրում է ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում տիրող լարվածության սրացումը, գրում, թե «Բաքվում ու Երևանում, ավանդույթի համաձայն, միմյանց մեղադրել են սադրանքների մեջ, հակամարտության նոր հոսքն ուժեղ հայրենասիրական տրամադրությունների վերելք հարուցեց երկու երկրներում»:
«Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանն ու Հայաստանը, ԼՂՀ-ի անկախությունը չեն ճանաչում: Շրջանի կարգավիճակի մասին բանակցությունները 22 տարվա ընթացքում այդպես էլ տեղից չեն շարժվել: Ժամանակ առ ժամանակ Ղարաբաղի սահմանին բախումներ են ընթանում, ու վերջին տարիներին ավելի հաճախ են սկսել կիրառվել ծանր զինատեսակներ: Որպես ՀԱՊԿ անդամի դաշնակցի՝ Մոսկվան Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում պետք օգնի Երևանին, սակայն մարտերն ընթանում են մի տարածքում, որի կարգավիճակը որոշված չէ, բացի այդ, Ռուսաստանը փորձում է հավասարակշռություն պահպանել կողմերի միջև՝ զենք վաճառելով ինչպես՝ Երևանին, այնպես էլ՝ Բաքվին»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Երևանը, որը «կրիտիկորեն» կախման մեջ է ռուսական տնտեսական ու ֆինանսական օգնությունից, փորձում է քաղաքական ճնշման մեթոդներ օգտագործել Բաքվի վրա, և իրավիճակի սրացման դեպքում շարունակ ադրբեջանական կողմին սպառնում է ԼՂՀ անկախության ճանաչմամբ:
«Կճանաչի՞ Երևանը Ղարաբաղը, թե՞ ոչ, այստեղ ամեն ինչ կախված է քաղաքական և ռազմական պլանում իրավիճակի զարգացումից: Իրականում դա սակարկություն է»,- պարբերականի հետ զրույցում ասել է Հայաստանի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
Ազդանշաններ Մոսկվայից
Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի աղբյուրներն ասում են, որ երկու կողմերն էլ ազդանշանի են սպասել Մոսկվայից, որը համարվում է ԼՂ հակամարտության գլխավոր արբիտրը:
Պարբերականը գրում է, որ դատելով ռուսական կողմի հայտարարությունից, Ռուսաստանը դեմ է ռազմական իրավիճակի էսկալացիային ու բացասաբար է վերաբերվում ԼՂՀ-ի ճանաչման օրինագծին: «Դա, երևի թե, ստիպեց Երևանին շտապ հետ քաշվել նախաձեռնությունից»,- գրում է հոդվածագիրը:
Ինչո՞ւ չի գործում Երևանի վրա գործադրված ճնշումը
Ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո ադրբեջանական փորձագետները Gazeta-ի հետ զրույցում ասել էին, թե Մոսկվան կարող է լրջորեն ճնշում գործադրել Երևանի վրա: Բաքվում հույս ունեին վերադարձնել Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները, որը «հայերը զբաղեցրել են դեռ 90-ականներին»:
Պարբերականի աղբյուրները, որոնք մոտ են կանգնած ՌԴ ԱԳՆ-ին, նշում էին, թե շրջանների մի մասի վերադարձը կարող է տեղի ունենալ մինչև 2016 թվականի վերջը, սակայն «դատելով հայկական և ադրբեջանական կողմի խստացած հռետորաբանությունից ու ԼՂՀ-ի հարցով օրենքի նախագծից՝ դեռ դրան շատ կա»:
«Մոսկվան և Բաքուն թերագնահատեցին Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հիմա ու մինչ օրս էլ այն վատ են պատկերացնում»,- կարծում է հետխորհրդային տիրույթի երկրների հարցով փորձագետ Արկադի Դուբնովը:
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի կարող թուլություն ցուցաբերել արտաքին քաղաքական հակառակորդների ու ներքին ընդդիմախոսների առաջ, որոնք նրան թուլության մեջ կմեղադրեն վերջին մարտերից հետո:
Հարցազրույց Արցախի ռազմական եւ քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ
— Պարոն Բադասյան, Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը կրկին Ազգային ժողովում է: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ ասել է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը մեր վերջին զենքն է, որի կիրառումը կնշանակի վերջ բանակցություններին եւ պատերազմ: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այդ վերջին զենքը կիրառելու ժամանակն է:
— Դա ծայրահեղություն չի եւ այստեղ վերջին զենքի հարց չկա: Դա համարձակ եւ խիզախ, միակ ճշմարիտ քայլն է՝ մանավանդ ապրիլի 2-ից հետո ստեղծված իրավիճակում: Ադրբեջանը նորից անցել է ագրեսիայի՝ խախտելով հրադադարը: Ադրբեջանն ապացուցել է ամբողջ աշխարհին, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում չի կարող լինել, որովհետեւ այդ խոշտանգումները, այդ վերաբերմունքը, էթնիկ զտման փորձերը մեզ տալիս են ռեալ իրավունք միջազգային օրենքների շրջանակներում ինքնորոշվելու եւ ճանաչվելու: Մենք ինքնորոշվել ենք 1991 թվականին: Հիմա ճանաչման ժամանակն է: Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը տրամաբանական միակ քայլն է. դրանով Հայաստանը եւ Արցախը միայն ու միայն կվայելեն միջազգային հանրության հարգանքը: Դրան կհետեւի միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչումը:
— Տեսակետներ կան, որ ճանաչման քայլին հետեւելու է պատերազմ:
— Դա թույլ եւ վախկոտ մարդկանց կարծիքն է: Այդպիսի կարծիքներ 1991 թվականին նույնպես կային. ասում էին եկեք լուռ մնանք, եկեք չզինվենք, Ադրբեջանին չհրահրենք եւ չզայրացնենք: Այդպիսի մտածելակերպ կար նաեւ 1915 թվականին՝ արեւմտահայության մեջ: Ասում էին զինված պայքար պետք չի, միասնություն պետք չի, գյուղ առ գյուղ պետք է խնդրենք, որ թուրքերը մեր նկատմամբ լինեն լոյալ: Այդպես չի լինում: Հայ ժողովուրդը միակ ժողովուրդն է, որ շրջապատված է յուրահատուկ բորենի ազգով, որոնք ընդունակ են քնած տեղը մարդուն խփել, անզեն մարդուն կոտորել: Մենք պետք է իմանանք, որ հակառակորդը միշտ զայրացած է, մանավանդ երբ մենք թույլ, քնած կամ անզոր ենք: Իսկ երբ ուժեղ ենք, զինված ենք՝ նա թույլ է եւ զսպված: Ես համոզված եմ մեր ուժեղ լինելու դեպքում առաջիններից մեկը հենց Ադրբեջանն է հաշտության ձեռք մեկնելու:
— Կարծում եք Հայաստանի խորհրդարանում կընդունվի՞ Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծը:
— Անձամբ ես Հայաստանի Ազգային ժողովի մասին շատ մեծ կարծիք չունեմ: ԱԺ ճնշող մեծամասնությունը ընդունում է Հայաստանի համար ստորացուցիչ օրենքներ: Բայց եթե այս օրինագիծն ընդունի՝ կստացվի, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը իր վերջնամուտին կատարում է միակ պատմական խիզախ քայլը եւ դրանով քավում իր մնացած մեղքերը:
— Վերջերս շատ է քննարկվում Ռուսաստանից վարկի դիմաց գնված զենքի ուշացման հարցը: Ի՞նչ եք կարծում, որեւէ միտում կա՞ այդտեղ:
— Դրա պատճառը միանշանակ Ռուսաստանի հայկահայկական քաղաքականությունն է, որ 250 տարի շարունակվում է: Ունենալով նախադրյալներ՝ Ռուսաստանը Ադրբեջանին ավելի շատ է զինում, քան Հայաստանին՝ հաստատելով այն, որ զենքի նույնիսկ բացարձակ առավելություն ունենալու դեպքում Ադրբեջանը չի կարող հասնել առավելության մարտի դաշտում: Իսկ եթե այդ զենքի վաճառքը մի քիչ բալանսավորված արվի՝ հայկական կողմը միանշանակ հաղթանակներ կտանի: Իսկ հայկական կողմի հաղթանակը Ռուսաստանին ձեռնտու չէ, որովհետեւ դա կլինի պատերազմի ավարտ, դա կլինի իր ազդեցությունից Ադրբեջանի կորուստ: Իսկ Ռուսաստանը միայն իր շահերն է պաշտպանում, հանուն իր շահերի ցանկանում է, որ պատերազմը երկար ձգվի, որ կարողանա թե Ադրբեջանը, թե Հայաստանը որպես փորձադաշտ օգտագործել:
— Վերջերս քննարկվում է Չինաստանից զենք ձեռք բերելու հարցը: Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանը «թույլ կտա՞», որ ռուսական զենքին այլընտրանք գտնենք:
— Իմ ցանկությունն է, որ Հայաստանը լինի ինքնիշխան երկիր եւ ինքը որոշի, թե որ երկրի սպառազինությունը օգտագոծի եւ չօգտագործի: Մենք պետք է միշտ այլընտրանքային զենքեր ունենանք: Դա ես նորմալ եւ ռեալ եմ համարում:
— Այս ընթացքում անընդհատ խոսվում է, որ պետք է նախահարձակ գործողություններ իրականացնել, գոնե մեր կորցրած տարածքները վերադարձնել: Այս պահին տեսնո՞ւմ եք նման գործողության հավանականություն:
— Մեր կորցրածը տարածք չի, դիրքեր են: Ընդամենը մի քանի հեկտար տարածքի մասին է խոսքը:
— Վերջերս, կարծեմ, խոսք էր գնացել հազարավոր հեկտարների մասին:
— Դա այդպես չի, մի քանի հեկտար է, խոսքը գնում է մինչեւ 100 հեկտարի մասին: Մյուս տարածքները կարող են լինել Ադրբեջանի համար դիտարկելի, բայց ոչ այդ երկրի տարածքում: Եթե այդպես վերցնենք՝ մեր դիրքերից Ադրբեջանում ճիշտ այդքան (հազարավոր կիլոմետրեր-Ս.Պ.) տարածք դիտարկվում է, որովհետեւ մենք բարձունքում ենք գտնվում, նրանք հարթավայրում:
— Իսկ դուք տեսնո՞ւմ եք նախահարձակ գործողություն իրականացնելու հավանականություն՝ դիրքերը հետ վերցնելու համար:
— Դիրք վերցնելը կամ չվերցնելը հոգեբանական հարց է: Պարզապես մենք պետք է մեր հաղթական կեցվածքը պահպանենք: Ես կողմնակից եմ այդ դիրքերը հետ վերցնելուն: Որպես նախկին հրամանատար եւ նախկին զինվորական ես դա շատ ռեալ եմ համարում եւ անհրաժեշտ: Այդ գործողության անմիջական կամավոր մասնակիցներից մեկն էլ ես կլինեմ:
— Պարոն Բադասյան, ակտիվ քննարկվում է նաեւ մայիսյան եռատոնի օրերին Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը: Որպես հիմնավորում հիմնականում նշվում է սահմանին մոտ զինտեխնիկա կուտակելու փաստը, ինչպես նաեւ այն, որ այս օրերին Ադրբեջանը զորավարժություններ է իրականացվում: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը մայիսի 9-ին ընդառաջ կգնա՞ իրավիճակի սրման:
— Կգնա, թե չի գնա, ամեն դեպքում մենք պետք է համարենք, որ կգնա:
— Եվ դա ի՞նչ պետք է ենթադրի:
— Մենք պետք է սպասենք ամենավատին եւ ամենադժվարին, որ պիտի գնան լայնածավալ գործողությունների եւ դրան պետք է պատրաստ լինենք, ինչին էլ, կարծում եմ, պատրաստվում ենք: Թե հասարակությունն է պատրաստ, թե բանակը:
Սկզբնաղբյուր armtimes.com
Եթե հակառակորդը չի հարգել եռանախագահների երկար աշխատանքը, եթե չի հարգել 1994 թվականի մայիսին կնքած զինադադարը, հնարավոր են ցանկացած զարգացումներ: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ես գտնում եմ, որ գլխավոր շտաբի պետերի, այսպիսի ձևակերպում տամ՝ ջենտլմենական պայմանավորվածությունը դեռ շարունակում է գործել, բայց մյուս կողմից, ճանաչելով մեր հակառակորդին, կարելի է նաև ենթադրել, որ հնարավոր են ցանկացած զարգացումներ», — ասել է նա:
Պաշտպանության նախարարությունը, պաշտպանության բանակի հրամանատարությունը, ըստ փոխվարչապետի, կայացրել են ճիշտ որոշում, և այդ որոշումը հասարակությունն ընկալել է՝ թե՛ Ստեփանակերտում, թե՛ համայնքներում։ «Եթե հակառակորդն իրականում փորձի և այդ ուժերը հետ չքաշի, ապա մենք պետք է շարունակենք կատարել պաշտպանական նշանակության միջոցառումներ՝ հարձակում լինելու դեպքում առաջնագծում նորից շարունակենք ճնշել՝ թույլ չտալով հետագա բացազատում», — ասել է Աղաբեկյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ ծրագրեր ունի Լեռնային Ղարաբաղը՝ ուղղվածտարհանվածների խնդիրների լուծմանը` Աղաբեկյանն ասել է. «Դեռ շուտ է այդ մասին խոսելը, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ մեր քաղաքացիներին հնարավորություն տանք, որ ժամանակավոր տեղակայված վայրերում կարողանան իրենց սոցիալական նշանակության խնդիրները լուծել, ավելին ասեմ՝ օպերատիվ շտաբում քննարկվել է, որ գնանք, գտնենք այդ ընտանիքներին, որոնք Ստեփանակերտում են, ու աշխատանք առաջարկենք՝ թեթև արդյունաբերության բնագավառում, սննդի արդյունաբերության բնագավառում։ Սպասենք հետագա զարգացումներին»։
Աղաբեկյանն ասել է, որ բնակիչներ հիմնականում տարհանվել են Մատաղիսից, Թալիշից, և որ ամեն ինչ անելու են, որպեսզի հետագայում նրանք նորից վերադառնան իրենց բնակավայրեր։ «Մատաղիսը հիմնական տեղահանվածներից մեկն է, մենք Մատաղիսում ունենք բավականին լուրջ ներդրումներ՝ թե՛ Արցախ ՀԷԿ-ի երկու հիմնական կասկադներից մեկը, մենք ունենք Շվեյցարիայից գործարար Վարդան Սրմաքեշի մեծ ներդրումը ձկնարդյունաբերության բնագավառում, մենք այնտեղ ունենք բավականին լուջ գյուղատնտեսական կատարած աշխատանքներ, և շատ ցանկալի է, որ մեր քաղաքացիները վերադառնան Մատաղիս, բայց այսօր դրա մասին խոսել չի կարելի», — ասել է Ղարաբաղի փոխվարչապետը։
ԼՂ փոխվարչապետը նշել է, որ Մարտակերտում տարհանումներ չեն իրականացնում։ «Բայց երբ արդեն տեսանելի է հակառակորդի գործողությունները խաղաղ բնակչությանը ռմբահարելու վերաբերյալ, օգնում ենք մեր քաղաքացիներին, որ շուտ տարհանվեն՝ ավելի ապահով տեղեր։ Ինչ վերաբերում է Թալիշին, Թալիշում բավականին մեծ ավերածություններ ունենք, մեր քաղաքացիները տարհանվել են՝ թողնելով այնտեղ իրենց տնտեսությունը, իրենց անասունները, ամեն ինչ թողել և հեռացել են։ Մենք միայն կարողացել ենք փրկել նրանց ֆիզիկական ոչնչացումից։ Մենք այստեղ բավականին լուրջ աշխատանք ունենք տանելու», — ասել է Աղաբեկյանը։
Փոխնախարարը նշել է, որ Ղարաբաղի սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչներն աշխատում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, միգրացիոն ծառայության ներկայացուցիչների հետ, հանդիպել են Թալիշից տարհանված բնակչության հետ և առաջարկել են վերադառնալ Ղարաբաղ։ «Մենք Շուշի քաղաքում կազմակերպում ենք ժամանակավոր կացարաններ և առաջարկել ենք մեր քաղաքացիներին վերադառնան երկիր։ Մենք շատ երկար տարիներ զինադադարից հետո վերաբնակեցման ծրագիր ենք իրականացրել, որի արդյունքն արդեն տեսանելի է։ Այսօր Քաշաթաղի շրջանը հազարից ավել մոբիլիզացիոն ռեսուրս ունի ընդգրկված պաշտպանության բնագավառում, ամեն քաղաքացու՝ Արցախում լինելը մեզ համար շատ կարևոր խնդիր է։ Անելու ենք ամեն ինչ, որ հայրենակիցները վերադառնան Արցախ», — հայտարարել է Արթուր Աղաբեկյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.