23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Դրան լավ ճանաչելով, նման զարգացում երևի մի օր պետք է լիներ։ Այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, չի էլ կարող լինել։ Պարզապես նրա պահվածքը, բնավորությունն այնպիսին է, որ միշտ կպնում է ինչ-որ մարդկանց, անպատվում է, պրովոկացիաների է ենթարկում»,-մեկնաբանելով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի վերաբերյալ լուրը՝ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ նման երևույթ եղել է նաև նախկինում. «Հիմա տեղյակ չեմ, բայց որքան տեսնում եմ լրատվամիջոցներից, այդպիսի մի բան արել է։ Դժբախտաբար, իմանալով դրան, առնչվելով դրա հետ, գիտեմ՝ ինչպիսի մարդ է»։
Հարցին՝ չե՞ք տեսնում այստեղ քաղաքական ենթատեքստ, պարոն Բաբայանն ասաց. «Որևէ քաղաքական ենթատեքստ չկա։ Քանի ընդդիմադիր ունենք, որոնք ոչ պակաս քննադատություն են իրականացնում, բայց անձնապես երբևիցե որևէ մեկին չեն վիրավորում։ Սա Ղարաբաղն է, պատերազմով անցած ժողովուրդ ենք, չի կարելի, որ մեկը շահարկի, թե ընդդիմադիր է, չնայած այդ ընդդիմադիր… վերապահումով կարելի է մոտենալ այդ ամենին։ Երևի մի բան արել է, էլի։ Երևի մեկին անպատվել է, մի վատ բան է ասել, ինչ-որ մեկն էլ չի դիմացել»։
Նախօրեին Հայկ Խանումյանը հայտարարել էր, թե նախաձեռնող խումբ են ձևավորել՝ քաղաքական դաշտ վերադարձած ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին Պաշտպանության նախարար նշանակելու համար։ Սա մի՞թե զուգադիպություն է այսօրվա կատարվածի հետ. «Պաշտպանության նախարարը գյուղապե՞տ է, որ ընտրեն։ Պետք է օրենքները հարգվեն։ Սա 1917 թի՞վն է. բոլշևիկյան հեղափոխությո՞ւնն է, որ հրամանատարների ընտրեն։ Ի՞նչ է նշանակում. պահանջում են, որ մեկին նշանակեն Պաշտպանության նախարար։ Այդ պահանջը, արդյունք, բնական է, չի տալու։ Դա սադրանք է»։
Դիտարկմանը, թե շատ գործիչներ, նաև՝ Արցախից, նշում են, որ այնտեղ իրական ընդդիմություն գոյություն չունի, ինչ-որ վտանգ ներկայացնո՞ւմ էր Հայկ Խանումյանը, ԼՂՀ նախագահի խոսնակը նշեց. «Ընդդիմություն կա։ Ընդդիմություն կոչվածներն էլ պետք է այնպես անեն, որ չարժեզրկվեն։ Հիմա եթե մեկն անպատվում է մարդկանց, ի՞նչ անենք. լռե՞նք։ Կրկնում եմ՝ դժբախտաբար, լավ ճանաչելով դրան, ահագին օգնել եմ ես այդ…չեմ էլ ուզում մարդ կոչեմ։ Գիտեմ՝ ում հետ գործ ունեմ, տեսել եմ՝ ինչ է դա իրենից ներկայացնում։ Կարծում եմ՝ դիտավորյալ է դա արել, որպեսզի քաղաքական երանգ տա»։
Լրատվականներից մեկը հրապարակել էր մի տեղեկատվություն, ըստ որի «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը իր որդու հարսանիքը անցկացրել է ադրբեջանական «Սաֆիսա» ռեստորանում, որին մասնակցել է՝ Սերժ Սարգսյանը:
Մենք փորձեցինք ճշտել, թե որքանով է լուրը համապատասխանում իրականությանը: Մեր ուսւոմնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ իսկապես «ՍԱՖԻՍԱ» համալիրը պատկանում է ադրբեջանցի գործարարի` Թելման Իսմաիլով Մարդանօղլուին, որը բաքվեցի գործարար է:
Գործարարը իարականում ազգությամբ հրեա է, բայց ինչպես հայտարարել է նա «Ազատություն»ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ինքը և Ալիևը ընկերներ են դեռևս երիտասարդ տարիներից.«Ես և Ադրբեջանի նախագաը մտերիմ հարաբերություններ ունենք: Մենք միմյանց ճանաչում ենք դեռևս երիտասարդության տարիներին: Ես չեմ կարող մասնակցել մի պրոցեսի, որը դեմ է Ալիևին»,-ասել է Մարդանօղլուն:
Գործարարը նաև «Ադրբեջանական կոնգրես» համառուսաստանյան կառույցի հիմնադիրներից է: Իր նույն հարցազրույցում նա հայտարարել է, որ իրենց նպատակը բոլոր ադրբեջանցիներին աջակցելն է:
Նկատենք նաև որ գործարարը իր բանկերին ունեցած պարտքերի պատճառով կորցրել է իր բոլոր բիզնեսները և մնացել է միայն «Սաֆիսա» համալիրը:
Փաստորեն հայ գործարարները այս ռեստորանում մեծ միջոցառումներ անցկացնելով փրկում են նրան վերջնական սնանկացումից: Հետաքրքիր ՝է Սերժ Սարգսյանը տեղեկացվա՞ծ է եղել համալիրի սեփականատիրոջ մասին, թե ոչ:
Թուրքիայի հյուսիսային Քասթամոնու շրջանում բնակվող հայերը բացասաբար են վերաբերվում 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահը»։
Հիմնականում այգեգործությամբ և անասնապահությամբ զբաղվող Սև ծովի ափին գտնվող Քասթամոնու շրջանի հայ բնակչությունը քննադատել է Գերմանիայի խորհրդարանի որոշումը, իսկ հայազգի Սերգիս Դուրաքն այդ կապակցությամբ ասել է. «Աշխարհի պետություններն այդ ժամանակ (նկատի ունի 20-րդ դարի սկիզբը) միմյանց կոտորել են։ Այդ ցեղասպանությունը որտեղից ի հայտ եկավ՝ պարզ չէ։ Թե որտեղից են այդպիսի բաներ եզրակացնում, չգիտեմ։ Ինչ է, այդ ժամանակ Թուրքիայից զոհեր չե՞ն եղել։ Ինչո՞ւ թուրքերը մինչև հիմա չեն ասել, որ ցեղասպանության են ենթարկվել։ Մենք երբեք դա չենք ընդունի»։
Բանը հասել է նույնիսկ նրան, որ Քասթամոնուի հայազգի բնակիչները քննադատել են Հայաստանին՝ Ադրբեջանի հողերը բռնազավթելու համար։
Կրկին անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Քասթամոնուի բնակիչները նշել են, որ իրենք նույնիսկ իրենց պապերից չեն լսել, որ երբևէ ցեղասպանություն է տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր վերջին ելույթներից մեկում սպառնացել էր Հայաստան ուղարկել Թուրքիայիում բնակվող Հայաստանի քաղաքացիներին։
յսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, «Ազատության»-ը փոխանցեց կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը։
«Բերել են մեր տան մոտ։ Տաքսիով են ուղարկել։ Չգիտեմ դաշտեր են տարել, թե որտեղ, հետո տաքսի են դրել, ծեծված բերել են։ Նոր են բերել», — ասաց Գրիգորյանը։
Խանումյանի հարազատների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Նրանց փոխանցմամբ, Ազգային ժողովից դուրս գալիս Խանումյանին են մոտեցել զինվորական համազգեստով մարդիկ և նրան ծեծելով նստեցրել մեքենան:
Նշենք, որ այդ տարածքը վերահսկվում է Ազգային ժողովի և հարակից հյուրանոցի տեսախցիկներով։
Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը փոխանցեց, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։

Ընդդիմադիր պատգամավորի հարազատները ցույց տվեցին Խանումյանի կոստյումը՝ ամբողջովին պատռված՝ վրան ոտնահետքեր։
Հայկ Խանումյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Հիվանդանոց է եկել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցության պատգամավոր Վիտալի Բալասանյանը։
Լեռնային Ղարաբաղի ոստիկանությունից Ֆելիքս Հարությունյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Խանումյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: «Նման բան չկա, էտ ասեկոսեներին մի հավատացեք», — ասաց Հարությունյանը:
Քիչ առաջ ոստիկանության ներկայացուցչները ժամանեցին հիվանդանոց։
azatutyun.am
Օրեր առաջ ոստիկանության Աշտարակի բաժնում տվյալներ են ստացվել, որ ոմն Ալլա բժշկական կենտրոններից մեկում աղջիկ երեխա է ունեցել ու բուժքրոջ միջոցով վաճառել նրան ոմն Քրիստինեի:
Ստացված տվյալը համընկնում էր Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հետ` «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը»:
Մայիսի 28-ին Ալլան տալիս է բացատրություն. բուժքույրը` 57-ամյա Գոհարիկ Խաչատրյանն էլ բերման է ենթարկվում. ուրվագծվում է երեխայի առքուվաճառքի ամբողջական պատկերը:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում
Հունիսի 6-10-ին‵ շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-7-ին էապես չի փոխվի, 8-ին‵ կնվազի 3-4 աստիճանով:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը տարօրինակ դեպք է տեղի ունեցել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գիշերը սպիտակ «Նիվա»-ով շրջող երիտասարդները քաղաքի կենտրոնական փողոցներում գոռացել են, թե երկրաշարժ է, տներից դուրս եկեք: Նրանց կոչը խուճապի է մատնել վանաձորցիներին, որոնք տներից դուրս են եկել:
Երիտասարդներին նկատել են հերթական ահազանգից վերադարձող փրկարարները, որոնք էլ ահազանգել են ոստիկանության:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Երկու օրերի ընթացքում արդեն չորրորդ հրապարկային ելույթով Էրդողանը հարձակվում է Գերմանիայի եւ հայերի վրա։ Կիրակի նա արդեն գերմանացիներին մեղադրել է Աֆրիկայում ցեղասպանություն իրականացնելու մեջ։
Այս անգամ նա ելույթ է ունեցելէ Սաբահաթթին Զաիմ համալսարանի ավարտական արարողության ժամանակ:
«Հե՜յ, Գերմանիա, տես, նորից եմ ասում` նախ եւ առաջ Հոլոքոստի, Նամիբիայում շուրջ 100 հազար նամիբիացու սպանելու, ոչնչացնելու հաշիվը կտաս»,- ասել է Էրդողանը` նշելով, թե Գերմանիան ամենաքիչն իրավունք ուներ խորհրդարանում Հայոց ցեղասպանության շուրջ քվեարկություն կազմակերպելու:
Նա անդրադարձել է նաեւ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւն ազգությամբ թուրքերի կողմից պատրաստելու փաստին` ասելով. «Ի՞նչ թուրք: Նրանց արյունը պետք է լաբորատորիական փորձաքննության ենթարկել»:
Ավելի վաղ, Թուրքիայի արտահանողների միության համագումարում ունեցած ելույթում Էրդողանը սպառնացել է Թուրքիայում ապրող Հայաստանի քաղաքացիներին։ Իր խոսքում, նա մասնավորապես ասել է.
«Թուրքիայում 100 հազարին մոտ հայեր կան։ Նրանցից շուրջ կեսը մեր քաղաքացիներն են։ Այն հայերին, որոնք մեր քաղաքացիները չեն, ինչո՞ւ պետք է պահենք։ Ինչպես անում են եվրոպացիները (նկատի ունի փախստականների հարցում Եվրոպայի դիրքորոշումը), մենք էլ նրանց Հայաստան կուղարկենք։ Մենք կանենք դա»։
Թուրքիայի նախագահն իր խոսքում ասել է նաեւ, որ Հայկական հարցը շարունակում է մի շարք պետությունների համար սպառնալիքի միջոց մնալ, որը կարող են կիրառել Թուրքիայի դեմ, երբեմն էլ այդ սպառնալիքը փորձում են որպես մահակ օգտագործել, սեփական շահերին հասնելու եւ Թուրքիային վարկաբեկելու համար։
Ի տարբերություն նախորդ նույնաբովանդակ հայտարարություններին, Էրդողանն այս անգամ հայտարարել է, որ տեղահանությունը կանի։
: Նման դեպքերում վճարումներ են կատարում՝
- Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:
- Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած զինապարտ այն քաղաքացին`
- ով հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից` նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով.
- ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) մահացել (զոհվել) է ՀՀ պաշտպանության ժամանակ կամ զինված ուժերում և այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է` անկախ 27 տարին լրանալու հանգամանքից` 0 (այսինքն՝ չի վճարվում).
- ով ունի գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) և զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած և հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ուսումը շարունակելու համար տարկետում ստացած զինապարտ քաղաքացիները վճարում են նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:
Օգտատերերի և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմի կինը՝Սեմիհա Յըլդըրըմը,որն աչքի է ընկնում իր աննկարագրելի «գեղեցկությամբ»…Զարմանալ պետք չէ…Սույն զավեշտը իրական թուրքի տեսակ է…Պարզվում է,որ Թուրքիայի ներկայիս վարչապետի և 1848-ին Իրանում իշխանության եկած և 47 տարի գահին մնացած Նասեր էդ — Դին շահը նույն ճաշակն ունեն (տե՛ս լուսանկարները)…19-րդ դարում Պարսից շահի հարեմի կանանցից մեկի և 21-րդ դարի սկզբի Թուրքիայի վարչապետի կնոջ միջև շատ քիչ տարբերություն կա…Միայն կարելի է ուրախանալ,որ Նասեր էդ — Դինը հիմա չի ապրում,թե չէ անթրաշ և «տղայոտ» կին սիրող պարսից շահը «գեղեցկուհի» Սեմիհա Յըլդըրըմին կփախցներ Բինալիի պալատից ու դա կդառնար 21-րդ դարի Տրոյական պատերազմի պատճառ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1044367968980485
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.