23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ադրբեջանից դատարկ ինքնաթիռները մեկնում են Իսրաել, վերադառնում՝ զենքով բեռնված: Այդ պրոցեսը գրեթե ամեն օր է տեղի ունենում, մեր թշնամին նոր հարձակման է պատրաստվում. պատերազմը մոտ է», — ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Ազատամարտիկ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանն է անդրադարձել Արցախյան պատերազմի վետերան, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:«Հայաստանի քաղաքական վերնախավը և անձամբ Սերժ Սարգսյանն ըստ երևույթին հրահանգ է ստացել ՌԴ նախագահ Պուտինից, որպեսզի չեզոքացնի այն մարդկաց, ովքեր ապահովում են ժողովրդի անվտանգությունն Արցախում, Նախիջևանի սահմանի վրա: Ռուսաստանի ու Ադրբեջանի համար այս մարդիկ ամենավտանգավոր մարդիկ են», ասաց Բադասյանը:Ինչ վերաբերում է Սեֆիլյանի մոտից զենք հայտնաբերելու մասին իրավապահների հայտարարությանը, Վահան Բադասյանն ասում է, որ դա շինծու է:
Այսօր, նրա խոսքով, օրինակ Էջմիածնի շրջանում հանցագործները զենքով վխտում են, սպանություններ են կատարվում, բայց նույնիսկ քրեական գործեր չեն հարուցվում:«Հանցագործություններ են կատարվում հանրապետության տարբեր շրջաններում, բայց նույնիսկ քրեական գործեր չեն հարուցվում: Այսօր, քան երբևէ ներքին ոսոխը խիստ վտանգավոր է դարձել ամբողջ հայության համար: Ժիրայր Սեֆիլյանի ձերբակայությունն ինչ որ առումով բանակին թիկունքից հարված էր: Բանակ, որը միակն է բոլոր կառույցներից, որը պաշտպանում է մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը մեր թշնամուց:
Մոբիլ ռեսուրսը, որը պատրաստ է ոչ թե նկարվելով, այլ իրական ձևով պաշտպանել մեր հայրենիքը, այսօր խիստ հարված ստացավ թիկունքից», հավելեց Բադասյանը:Նա կոչ է անում բոլոր նրանց, ում համար երկիրը թանկ է, մեր անվտանգությունն ամեն ինչից վեր է, պաշտպան կանգնել Սեֆիլյանին: «Ուզում եմ, որ Հայաստանի իշխանությունը տեղյակ լինի, որ Ժիրայր Սեֆիլյանը մենակ չէ, մենք բոլորս կանգնած ենք նրա թիկունքին: Նույնիսկ նրանք, ովքեր համաձայն չէին Սեֆիլյանի քաղաքական հայացքների հետ, բոլորն էլ այսօր նրա հետ են»,- ասաց Վահան Բադասյանը:Իշխանություններին Վահան Բադասյանը կոչ է անում սթափվել, զերծ մնալ իրենց կեղտոտ որոշումներից ու քայլերից:
-
656
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/656-640x350.jpg -
1600x1200__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/1600x1200__880-640x350.jpg -
572600__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/572600__880-640x350.jpg -
572609__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/572609__880-640x350.jpg -
cinema-club-interior-in-beijing__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinema-club-interior-in-beijing__880-640x350.jpg -
cinemas-interior__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior__880-640x350.jpg -
cinemas-interior-beds__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-beds__880-640x350.jpg -
cinemas-interior-boat-cinema1
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-boat-cinema1-640x350.jpg -
cinemas-interior-cinema-citi-santa-coloma__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-cinema-citi-santa-coloma__880-640x350.jpg -
cinemas-interior-cinema-city-jerusalem__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-cinema-city-jerusalem__880-640x350.jpg -
cinemas-interior-cinema-city-rishon__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-cinema-city-rishon__880-640x350.jpg -
cinemas-interior-electric-cinema-london__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-electric-cinema-london__880-640x350.jpg -
cinemas-interior-graumans-chinese-theatre__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-graumans-chinese-theatre__880-640x350.jpg -
cinemas-interior-graumans-chinese-theatre-2
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-graumans-chinese-theatre-2-640x350.jpg -
cinemas-interior-ho-tube-cinema__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-ho-tube-cinema__880-640x350.jpg -
cinemas-interior-lodyssée-de-pi__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-lodyssée-de-pi__880.jpg -
cinemas-interior-orinda
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-orinda-640x350.jpg -
cinemas-interior-orinda-theatre-lobby
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-orinda-theatre-lobby-640x350.jpg -
cinemas-interior-theater-restaurant1
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-theater-restaurant1-640x350.jpg -
cinemas-interior-theater-restaurant-2__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-theater-restaurant-2__880-640x350.jpg -
cinemas-interior-the-bijou-theatre1__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-the-bijou-theatre1__880-640x350.jpg -
cinemas-interior-the-crest-westwood__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-the-crest-westwood__880-640x350.jpg -
cinemas-interior-the-crest-westwood-21
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-the-crest-westwood-21-640x350.jpg -
cinemas-interior-the-fox-theatre__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-the-fox-theatre__880-640x350.jpg -
cinemas-interior-the-fox-theatre-2
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-the-fox-theatre-2-640x350.jpg -
franck-bohbot-cinemas-02__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/franck-bohbot-cinemas-02__880-640x350.jpg -
franck-bohbot-cinemas-06__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/franck-bohbot-cinemas-06__880-640x350.jpg -
The-Paramount-Theater__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/The-Paramount-Theater__880-640x350.jpg -
cinemas-interior-ho-tube-cinema__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-ho-tube-cinema__8801.jpg -
cinemas-interior-ho-tube-cinema__880
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/cinemas-interior-ho-tube-cinema__8802.jpg
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը.
«1936-ի մայիսի 22-ին, ուղիղ 80 տարի առաջ, ՀՀ ՆԳԺԿ-ն, Բերիայի դրածո տխրահռչակ Մուղդուսու գլխավորությամբ, ձերբակալեց Ներսիկ Ստեփանյանին: Այսօր այս անունը շատ քչերին է հայտնի, իսկ 1936-ին շատերը գիտեին նրան: Ներսիկի ջանքերով էր, որ Մոսկվայում գտնվող Հայկական մշակույթի տունը (Լազարևյան ինստիտուտի շենքը, ներկայիս Հայաստանի դեսպանատունը ՌԴ-ում) Բերիան չկարողացավ խլել Հայաստանից: Ներսիկ Ստեփանյանն էր, որ դիմադրում էր Անդրֆեդերացիայի երկու շնագայլերի՝ Բերիայի և Միրջաֆար Բաղիրովի՝ Հայաստանին տնտեսական մեկուսացման մղելու ջանքերին, Ներսիկ Ստեփանյանն էր, որ դեռևս փորձում էր հայկական մշակութային որոշ արժեքներ պահապանվեն (օրինակ՝ Ծիծեռնակ և Կռունկ երգերը, որոնք հայտարավել էին ազգայնական և արգելվել էին դրանց կատարումները, ուսուցումը և առհասարակ հիշատակումը), նպաստել էր Չարենցի «Գիրք ճանապարհի» գրքի հրատարակությանը և այլն: Նրա տանը գտել էին գրառումներ, որոնցում Ներսիկը փորձում էր վիճարկել Անդրֆեդերացիայի ընդհանուր բյուջեյի անհամամասն բաշխման խնդիրները և ապացուցում էին, որ նա տեղյակ է, թե ինչպես է ընդհանուր բյուջեն յուրացվում Վրաստանում: Ներսիկ Ստեփանյանը Բաղիրովի և Բերիայի «անձնական թշնամին էր»:
Ներսիկի ձերբակալությունից մեկուկես ամիս անց՝ հուլիսի 9-ին, Բերիան Թիֆլիսի իր առանձնասենյակում սպանեց ՀՀ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանին: Խանջյանի թաղման օրվա կուսակցական ակտիվի ժողովում նրան մեղադրեցին «տնտեսական նացիոնալիզմում», քանի որ Խանջյանը նախաձեռնել էր, օրինակ՝ «ժողտան» կառուցումը Երևանում կամ Երևան-Աղստաֆա երկաթգծի կառուցումը, որով Հայաստանը դուրս էր գալիս վրացական երկաթգծի կախվածությունից: Օգոստոսին սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Բերիան ԽՍՀՄ ռեպրեսիաների խոսափող «Պրավդա»-ում հոդված տպագրեց Ներսիկ Ստեփանյանի կողմից Հայաստանում ստեղծված նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության և «հայ ժողովրդի թշնամիների մասին»:
Ձերբակալվածներից շատերը, ինչպես Բակունցը, Ալազանը, Մկրտիչ Արմենը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը և շատ ուրիշներ «խոստովանեցին», որ Ներսիկ Ստեփանյանը ստեղծել էր նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպություն, և իրենց մոլորության մեջ գցելով՝ ներգրավել այդ կազմակերպության մեջ: Երկար դիմադրելուց հետո «խոստովանեց» նաև Ներսիկ Ստեփանյանը: Շատերը գնդակահարվեցին: Ներսիկ Ստեփանյանի գնդակահարությանը հաջորդեցին իր երկու եղբայրների գնդակահարությունները:
Ի դեպ, ձերբակալվեցին և գնդակահարվեցին նաև Ներսիկ Ստեփանյանի ձերբակալության հրամանը ստորագրած Հայաստանի գլխավոր դատախազ Պետիկ Թորոսյանը, ինքը՝ Մուղդուսին, նաև Խանջյանին փոխարինած, նույնպես Բերիայի դրածո Ամատունին, բոլորն էլ նույն՝ նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության անդամակցության մեղադրանքներով: Ձերբակալվեցին և գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի հերոս սպաները, նաև շարքային կամավորները, Ցեղասպանությունից փրկված բոլոր ֆիդայական առաջնորդները: Ստալինը և Բերիան Հայաստանը բեռնաթափում էին կամքից: Թերթերը փողհարում էին հայ ժողովրդի թշնամիներից ազատվելու մասին և հայ ժողովրդին կոչ էին անում շնորհակալ լինել «հարազատ պարտիայից» և անձամբ «բոլոր ժամանակների հանճարեղ հայր Ստալինից»: Անցել է ութսուն տարի: ՆԳԺԿ-ն այդպես էլ որևէ առարկայական ապացույց չգտավ «Հայաստանում ստեղծված նացիոնալիստական, տրոցկիստական, տեռորիստական կազմակերպության» մասին:
Այսօր՝ հունիսի 20-ին ձերբակալվելէ Ժիրայր Սեֆիլյանը: Հանրության կարծիքով՝ որովհետև փորձել է մի փոքր բարձրացնել ապրիլյան պատերազմի վարագույրը: Քննչկան կոմիտեի հայտարարությամբ՝ տեռորիզմի մտադրություններով ցանց ստեղծելու և զենք ու զինամթերք կուտակելու մեղադրանքով: «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը…….»:
Ապացույցը՝ ճանապարհային ոստիկանության կողմից անհայտ մեքենայում հայտնաբերված երկու ինքնաձիգ և «բազմաթիվ խոստովանական ցուցմունքներ»: Խոստովանական ցուցմունքներով այսօր կոռուպցիայի դեմ չեն պայքարում, ապացույցներ են ուզում, այն ապացույցները, որոնք հանրության մոտ չեն, իշխանությունների մոտ են: Առանց ապացույցների «խոստովանական ցուցմունքները» միայն քաղաքական հետապնդումների դեպքում են լինում:
«Խոստովանական ցուցմունքների» ձեռք բերման պրակտիկան, դրանց վրա կառուցված արդարադատության համը և հետևանքները հայտնի են, և դրանք լուրջ սպառնալիք են հասարակության համար: Պատրաստվե՞նք 1936-37ին, հատկապես, որ այն ծեծում է մեր դուռը: Բացե՞նք դուռը, դիմադրե՞նք, փախչե՞նք…»»:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին:
Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:
Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք՝ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկե Մայր Տաճար:
Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք: Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ:
Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:
Աղբյուրը` hayernaysor.am
«Իրավունքի զրուցակիցն է Թուրքիայի Անթալյա քաղաքում սեռական շահագործման՝ թրաֆիքինգի ենթարկված Նարինեն (անունը փոխված է), ով դեռեւս 18 տարեկանում հասցրել է քաղել կյանքի դառը դասերը: Մեր հերոսուհուն սեռական շահագործման ենթարկած թրաֆիքյորներն արդեն իսկ դատապարտված են, նա դատարանի վճռով ճանաչվել է թրաֆիքինգի զոհ: Բայց դա չի մեղմում Անթալյայից մնացած դառնությունը, որը երբեմնի կենսուրախ, ժպտերես, փխրուն, ապագայի հանդեպ մեծ սպասումներով լցված աղջնակից գրեթե բան չթողեց: Համենայնդեպս՝ մեզ հետ զրույցում, երբ փորձում էր պատմել Թուրքիայում անցկացրած օրերի մասին, արցունքն աչքից անգամ մեկ վայրկյանով չդադարեց…
Ապրում էր սոցիալաես ծանր պայմաններում գտնվող ընտանիքում, ունեին պարտքեր: «Օգնության ձեռք» է մեկնում հարեւանուհին՝ Նարինեի մորն առաջարկելով մեկնել Թուրքիա՝ իր բարեկամուհիներից մեկի մոտ՝ աման լվացողի կամ տան աշխատակցուհու աշխատանք կատարելու:
«Նախապես պայմանավորվածության հիման վրա, ինձ պետք է ամսական վճարեին 300-500 դոլար, գոհային իմ ապրելու եւ ուտելու ծախսերը: Բացի ինձնից, նույն բնույթի աշխատանքի ակնկալիքով Թուրքիա էին մեկնում եւս մի քանի աղջիկներ: Բաթումում մեզ դիմավորեց հարեւանուհուս բարեկամուհու թուրք ամուսինը, ով մեզ տարավ Անթալյա՝ իրենց տուն:
Առաջին օրը, կարծես, ամեն ինչ նորմալ էր, մեզ հետ շատ սիրալիր էին, բոլորիս ննջասենյակներում տեղավորեցին: Երեկոյան տանտերը մեզ ասաց, որ պետք է աշխատանքի գնանք: Բավական կոշտ տոնով կարգադրեց, որ արագ հագնվենք իրենց տված կարճ շրջազգեստները, նստենք մեքենան, թե բարի տերերը մեռան մեզ սպասելով:
Տարան ինչ-որ գիշերային ակումբի նման մի տեղ, որտեղ եմզ դիմավորեցին թուրք ամուսիններ: Նրանք մեզ միանգամից տեղեկացրին, որ հաճախորդներին պետք է սիրահետենք, որպեսզի նրանք լավ գումարներ տան իրենց՝ մեզ համար: Մենք արդեն հասկացանք, որ պետք է մարմնավաճառությամբ զբաղվենք:
Մեզ բերած թուրք տղամարդը բարձր տոնով ասաց, որ ձեններս կտրենք, տեսարաններ չսարքենք այստեղ: Սկսեց համոզել, որ տղամարդիկ մեզ կշոյեն, մենք եւս պետք է սիրահետենք թուրք հաճախորդներին, բայց ինտիմ հարաբերություն չի լինի, որովհետեւ դա այլ գին ունի եւ դրա համար այլ տեղ կա:
Ես սկսեցի արտասվել, ծնկի եկա թուրք ամուսինների առջեւ եւ խնդրեցի ինձ Հայաստան ուղարկեն, ասելով, որ ինձ խաբել են, եւ ես չեմ կարող աշխատել ու ապրել նման անբարո կյանքով: Սակայն ինձ լսող չեղավ:
Այդ պահին մոտեցավ մի թուրք տղամարդ ինձ ձեռքով կանչեց: Հրաժարվեցի մոտենալ, բայց ինձ բար բերած տղամարդն ասաց, որ եթե հանկարծ ժպիտը դեմքիս չմոտենամ, այլեւս երբեք ծնողներիս երեսը չեմ տեսնի:
Ահավոր էր, հորս տարիքի տղամարդը ինձ համբուրում էր, կպնում մարմնիս ինտիմ մասերին: Ու այդպես մի հաճախորդից հետո հայտնվում էր մեկ ուրիշը:
Ու էդպես գրեթե երկու ամիս ամեն երեկո մինչեւ լուսաբաց ինձ տանում էին բար, որտեղ տարբեր տարիքի թուրք տղամարդիկ ինձ հետ զվարճանում ին, համբուրում ողջ մարմինս, որտեղ որ ցանկանային, եւ դա բոլորի ներկայությամբ: Ու երբ ցանկանում էին սեռական հարաբերություն ունենալ, տանում էին այլ հյուրանոց: Ինձ հետ, բարեբախտաբար, ոչ մի թուրք չի կենակցել, բայց արդեն դրան էլ էր հասնում»:
Նարինեն Հայաստան է վերադարձել մաքսակետից. Վիզայի ժամկետը երկարացնելու համար աղջիկներին տարել էին: Այստեղ Նարինեն կարողանում է մաքսակետի աշխատակցին հասկացնել, որ նրան Թուրքիայում բռնի են պահում ու շահագործում»:
«Իրավունք»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
««Ռուսաստանը մի օրում քնից վեր չի կացել ու չի որոշել ՀՕՊ-ի հարցը բարձրացնել, Ադրբեջանի հետ չորսօրյա պատերազմի հարցը պլանավորել, Հայաստանի համար հոսանքը թանկացնել։ Դա երկար մտածված ծրագիր է, որը քայլ առ քայլ իրականացնում է։ Հարց է՝ մենք ունե՞նք դրան պատասխան հակաքայլեր», -«Ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերին Երևանում ծավալված հակառուսական ցույցերին, ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը։ Վերջինս նկատեց, որ ինքը չի տեսնում մշակված, համարժեք քայլեր ու ծրագրեր, մինչդեռ բազմաթիվ դեպքեր եղան՝ սկսած Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթ հագցնելուց, Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը և բազմաթիվ այլ դեպքեր, որոնք կարող էին հասարակությանը համախմբող դեր ունենալ։ «Ես այս բոլոր դեպքերը համակարգված եմ դիտարկում։ Մեզ մոտ հիմա քննարկվում է ՀՕՊ-ը հանձնելու հարցը, մենք ցույց ենք անում ՀՕՊ-ը չհանձնելու համար։ Ռուսաստանը հոսանքը 7 դրամ թանկացնում է, մենք ցույց ենք անում այդ 7 դրամի համար։ Ավետիսյանների ընտանիքին սպանում են, մարդիկ դուրս են գալիս դրա համար։ Բայց այս բոլոր դեպքերը իրար կապող, շղթայի ծայրը բռնող քաղաքական ուժը չկա, որ ալտերնատիվ ծրագիր առաջարկի։ Ասի՝ էսօր ՀՕՊ-ը տվեցին, վաղը ուրիշ բան կտան։ Պետք է ի սկզբանե կանխել ամեն ինչ», – ասաց Բաղդասարյանը։ Վերջինս նկատեց, որ եթե ռուսական այդ մարտահրավերին համարժեք ծրագիր չի մշակվում, շատ հաճախ դառնում ենք պարզապես օգտագործվող։ «Օրինակ՝ ՀՕՊ-ի դեմ ցույցը մեկնաբանվեց որպես իշխանությունների կողմից հրահրվող։ Եվ դրա համար հիմքեր կային պնդելու։ Բայց համակարգված մոտեցում է պետք, որ Պուտինը Հայաստանի մասով իր ծրագրերն իրականացնելիս հասկանա, որ Հայաստանում կա քաղաքական գիտակցության այնպիսի մի մոտեցում, որ իր տված խաղերը հայերը վաղուց հաշվել են։ Նա պետք է հասկանա, որ այդպես խաղալ այլևս չի կարող։ Բայց հիմա, քանի դեռ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն ամենաթույլ օղակն են, Հայաստանի քաղաքական միտքն ամենաթույլ քաղաքական միտքն է, նա կշարունակի իր խաղերը տանել։ Ու դրանք լավագույնս կստացվեն», – նկատեց Բաղդասարյանը»:
«Ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Քի Ուեսթ, Ռամբույե, Փարիզ, Վաշինգտոն, Մոսկվա, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ… Թալիշ, Հադրութ, Մարտունի, Մարտակերտ, Ստեփանակերտ… Առաջին խումբ քաղաքներում ու մայրաքաղաքներում պարբերաբար հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները՝ այդ մայրաքաղաքներից որևէ մեկը ներկայացնող երկրի ղեկավարի նախաձեռնությամբ, միջնորդությամբ կամ պարտադրանքով, ու քննարկում են երկրորդ խումբ բնակավայրերում ապրող մարդկանց ու այդ բնակավայրերը պաշտպանող զինվորների ճակատագիրը:
Հանդիպում են՝ դիվանագիտական էթիկետի բոլոր կանոնները պահպանելով, սյունազարդ պալատներում ու սնդուսափայլ դահլիճներում, քննարկում են ամեն օր մահվան սպառնալիքի ներքո ապրող մարդկանց ճակատագիրը: Այդ հանդիպումներով նրանք, լավագույն դեպքում, ապահովագրում են այդ մարդկանց այսօրը կամ վաղը, միևնույն ժամանակ՝ սպանելով այդ մարդկանց ապագան, տեսանելի և հեռու ապագան: Որովհետև այդ բոլոր հանդիպումներն իրականում ոչ թե՝ հանուն մարդկանց, մարդու կյանքի հանդիպումներ են, այլ՝ հանդիպումներ, որտեղ մարդկային կյանքն ընդամենը գործիք է տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համար: Այդ հանդիպումներում կա ամեն ինչ, բացի մարդու կյանքից: Այդ հանդիպումներում ոչ մեկը չի դողում գեթ մեկ մարդու կյանքի համար: Այդ հանդիպումները նրա համար են, որպեսզի երկուստեք մարդկային կյանքերը զոհվեն տարածության ու ժամանակի մեջ «համապատասխան չափաբաժիններով»:
Հանուն խաղաղության պահպանման ներկայացվող այդ հանդիպումներն իրականում հանուն պատերազմի հանդիպումներ են: Հատկապես, երբ դրանք անց են կացվում Ռուսաստանի տարածքում ու Պուտինի միջնորդությամբ, որի համար պատերազմը բոլոր հնարավոր մեթոդներից ամենանախընտրելին ու եկամտաբերն է: Պատերազմի միակ այլընտրանքն այս հանդիպումների տրամաբանությամբ՝ ոչ թե խաղաղությունն է, այլ հանձնվելը` ֆիզիկապես ու բարոյապես հանձնվելը: Պատերազմը միջոց է հասարակություններին, կրակի անմիջական սպառնալիքի ներքո երեխա մեծացնող ու բանակ ճանապարհել պատրաստվող մարդկանց վախեցնելու համար` համաձայնեք հանձնվելուն, եթե ցանկանում եք չզոհել ձեր երեխաներին:
Հողի ու մարդկային կյանքի միջև հավասարություն դնելու կեղտոտ քարոզչությունը, որն արդեն մի քանի ամիս բացահայտ ու թաքնված իրականացվում է Հայաստանում, դրա արտահայտությունն է, մարդկանց «հող՝ ոչնչի դիմաց» գործարքին նախապատրաստելուն ուղղված քարոզչությունը: Հողը ոմանց համար ծննդավայր, բնակավայր ու սրբավայր է, ոմանց համար՝ առևտրի առարկա: Խնդիրը փոխզիջումը չէ, առանց որի, հասկանալի է, չի կարող լինել ղարաբաղյան հարցի վերջնական լուծում ու մշտական խաղաղություն, որին ձգտում է ցանկացած բանական մարդ: Խնդիրն անիմաստությունն է, որով կարող է ու, ըստ ամենայնի, հանձնվելու է այդ հողը, որին այդքան հեշտությամբ Երևանում նստածներից շատերը ռազմավարական կամ ոչ ռազմավարական գնահատականներ են տալիս:
Ե՞րբ կկրակեն Ադրբեջանին Ռուսաստանի հանձնած վերջին տանկերը, ե՞րբ համացանցում կտարածվի հերթական տեսանյութը, որում հայ զինվորներին կհրահանգեն սպասել ու չկրակել, ե՞րբ կձերբակալվեն հերթական մի քանի գեներալները, ի վերջո, կկրկնվի՞ ապրիլյան պատերազմը, թե՞ այդ պատերազմի խնդիրը կլուծվի այլ պայմանավորվածությունների շրջանակներում, ժամանակի հարց է:
«168 Ժամ»
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել ու ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգում՝ բնականաբար, գաղտնի կմնա։ Պաշտոնական լրատվությունը կբավարարվի մի քանի ոչինչ չասող նախադասություններով։ Բայց հանդիպմանը նախորդած հրապարակային հայտարարություններում առկա շեշտադրումներն այնուամենայնիվ թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի մասին։
Ռուսաստանի նախագահի խոսնակն, օրինակ, հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգի հանդիպման հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրումն է։ Սա, մեղմ ասած, փոքր-ինչ տարօրինակ հայտարարություն է, որովհետև ռազմական գործողությունների վերսկսումից «ապահովագրվելու» լավագույն ձևը կլիներ կողմերի միջև ուժային բալանսի պահպանումը, ու քսան տարի շարունակ այդպես էլ կար՝ քանի դեռ բալանսը պահպանվում էր, լայնամասշտաբ գործողություններ չկային։ Հետո Ռուսաստանը որոշեց «զբաղվել բիզնեսով», և ռազմական գործողությունների վերսկսման վտանգն իրական դարձավ։ Ինչևէ։
Ադրբեջանական կողմն իր հերթին հայտարարել է, թե հույս անի, որ ղարաբաղյան խնդիրն այնուամենայնիվ կլուծվի բանակցությունների միջոցով, ու միաժամանակ նշել է, թե «ռուսական կողմի դիրքորոշման մեղմացում» է նկատում։ Ուշադրություն դարձրեք՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է ու ըստ էության՝ միջնորդ երկիր, իսկ միջնորդները, որպես կանոն, դիրքորոշում չեն ունենում, նրանց գործը հակամարտության կողմերի դիրքորոշումները մերձեցնելն է։ Այսինքն՝ նման հայտարարություն անելով ադրբեջանցիներն ուզում են ասել, որ իրենք Հայաստանն ինքնուրույն կողմ չեն համարում, իրենց «խոսելիքը» Ռուսաստանի հետ է, և իրենք հույս անեն, որ Ռուսաստանը կկարողանա հայկական կողմին զիջումներ պարտադրել (ու դրանով իսկ «խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով»)։
Իսկ ահա Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իր հիմնական ակնկալիքն այն է, որ Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները և չի խախտի հրադադարը, ու բանակցային գործընթացը կշարունակվի։ Պարզ ասած՝ Սերժ Սարգսյանի ակնկալիքն այն է, որ ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես եղել է վերջին 20 տարիներին, ձևական բանակցություններ՝ շատից-քչից կայուն հրադադարի պայմաններում։
Բայց արդյո՞ք ամեն ինչ առաջվանն է, արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո ոչինչ չի փոխվել։ Համենայնդեպս՝ կողմերի հռետորաբանությունը հաստատ փոխվել է։ Օրինակ՝ նկատե՞լ եք, որ արդեն երկուսուկես ամիս է, ինչ որևէ մեկը չի օգտագործում «տարածաշրջանի ամենամարտունակ բանակ» արտահայտությունը, մինչդեռ 20 տարի շարունակ դա ամենահաճախ օգտագործվող բառակապակցությունն էր՝ «նորանկախ պետականություն» բառակապակցության հետ միասին։ Ու սա, ի դեպ, շատ տարօրինակ է, որովհետև ապրիլյան պատերազմի արդյունքների «պաշտոնական վարկածի» համաձայն՝ Ադրբեջանը տարիներ շարունակ զինվել է, հսկայական ուժեր կուտակելով լայնամասշտաբ պատերազմ սկսել, ու այդպես էլ համարյա ոչնչի չի հասել։ Այսինքն՝ տրամաբանական կլիներ, եթե ապրիլյան պատերազմից հետո «տարածաշրջանի ամենամարտունակ բանակ» արտահայտությունը շատ ավելի հաճախ հնչեր։ Բայց դրա փոխարեն այլ բառակապակցություններ են հնչում՝ «բանակում առկա լրջագույն խնդիրներ», «80-ական թվականների զենք» և այլն:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.