Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել ու ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգում՝ բնականաբար, գաղտնի կմնա։ Պաշտոնական լրատվությունը կբավարարվի մի քանի ոչինչ չասող նախադասություններով։ Բայց հանդիպմանը նախորդած հրապարակային հայտարարություններում առկա շեշտադրումներն այնուամենայնիվ թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի մասին։
Ռուսաստանի նախագահի խոսնակն, օրինակ, հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգի հանդիպման հիմնական խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրումն է։ Սա, մեղմ ասած, փոքր-ինչ տարօրինակ հայտարարություն է, որովհետև ռազմական գործողությունների վերսկսումից «ապահովագրվելու» լավագույն ձևը կլիներ կողմերի միջև ուժային բալանսի պահպանումը, ու քսան տարի շարունակ այդպես էլ կար՝ քանի դեռ բալանսը պահպանվում էր, լայնամասշտաբ գործողություններ չկային։ Հետո Ռուսաստանը որոշեց «զբաղվել բիզնեսով», և ռազմական գործողությունների վերսկսման վտանգն իրական դարձավ։ Ինչևէ։
Ադրբեջանական կողմն իր հերթին հայտարարել է, թե հույս անի, որ ղարաբաղյան խնդիրն այնուամենայնիվ կլուծվի բանակցությունների միջոցով, ու միաժամանակ նշել է, թե «ռուսական կողմի դիրքորոշման մեղմացում» է նկատում։ Ուշադրություն դարձրեք՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է ու ըստ էության՝ միջնորդ երկիր, իսկ միջնորդները, որպես կանոն, դիրքորոշում չեն ունենում, նրանց գործը հակամարտության կողմերի դիրքորոշումները մերձեցնելն է։ Այսինքն՝ նման հայտարարություն անելով ադրբեջանցիներն ուզում են ասել, որ իրենք Հայաստանն ինքնուրույն կողմ չեն համարում, իրենց «խոսելիքը» Ռուսաստանի հետ է, և իրենք հույս անեն, որ Ռուսաստանը կկարողանա հայկական կողմին զիջումներ պարտադրել (ու դրանով իսկ «խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով»)։
Իսկ ահա Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե իր հիմնական ակնկալիքն այն է, որ Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները և չի խախտի հրադադարը, ու բանակցային գործընթացը կշարունակվի։ Պարզ ասած՝ Սերժ Սարգսյանի ակնկալիքն այն է, որ ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես եղել է վերջին 20 տարիներին, ձևական բանակցություններ՝ շատից-քչից կայուն հրադադարի պայմաններում։
Բայց արդյո՞ք ամեն ինչ առաջվանն է, արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո ոչինչ չի փոխվել։ Համենայնդեպս՝ կողմերի հռետորաբանությունը հաստատ փոխվել է։ Օրինակ՝ նկատե՞լ եք, որ արդեն երկուսուկես ամիս է, ինչ որևէ մեկը չի օգտագործում «տարածաշրջանի ամենամարտունակ բանակ» արտահայտությունը, մինչդեռ 20 տարի շարունակ դա ամենահաճախ օգտագործվող բառակապակցությունն էր՝ «նորանկախ պետականություն» բառակապակցության հետ միասին։ Ու սա, ի դեպ, շատ տարօրինակ է, որովհետև ապրիլյան պատերազմի արդյունքների «պաշտոնական վարկածի» համաձայն՝ Ադրբեջանը տարիներ շարունակ զինվել է, հսկայական ուժեր կուտակելով լայնամասշտաբ պատերազմ սկսել, ու այդպես էլ համարյա ոչնչի չի հասել։ Այսինքն՝ տրամաբանական կլիներ, եթե ապրիլյան պատերազմից հետո «տարածաշրջանի ամենամարտունակ բանակ» արտահայտությունը շատ ավելի հաճախ հնչեր։ Բայց դրա փոխարեն այլ բառակապակցություններ են հնչում՝ «բանակում առկա լրջագույն խնդիրներ», «80-ական թվականների զենք» և այլն:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
- 10:48Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.