29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Եվ ի դեպ, այն որ Ադրբեջանը որդեգրել և իրականացնում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն, հիմնավորվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կամայական մեկնաբանություններով»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և որպես օրինակ բերեց Ադրբեջանի շարունակական պնդումները, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն:
Նշելով, որ այն կամայական մեկնաբանություն է՝ Փաշինյանը փաստեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան:
Նրա խոսքով՝ հենց Ադրբեջանի նախագահի ավելի վաղ արած հայտարարություններն են վկայում այն մասին, որ Ադրբեջանի առաջ քաշած այս դրույթը մտածածին է:
«2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած մեր եռակողմ հանդիպմանը նա ինքն է հրապարակային հայտարարել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները գործնականում իրագործված են, բացառությամբ կոմունիկացիաների բացման կետի»,-հայտնեց գործադիրի ղեկավարը և ընդգծեց, որ մինչև օրս ամբողջությամբ իրականացված չէ նաև ռազմագերիներին, պատանդներին այլ պահվող անձանց վերադարձնելու մասին դրույթը, ինչի շուրջ աշխատանքները շարունակվում են:
Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից ՊԲ-ի դուրսբերումը նշանակում է Արցախի Հանրապետության հայերի դուրսբերում, և այդ պահանջն է ձևակերպում Ադրբեջանը:
«Սրանով է նաև հիմնավորվում, Արցախի հայկական ամեն ինչից, այդ թվում հազարամյա եկեղեցիներից, խաչքարերից, գրառումներից ազատելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Փառուխի իրադարձություններն են հիմնավորում, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պաշտպանվելու կարիք ունի, այլապես կդառնա ցեղասպանության զոհ,-հայտնեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկինում հայկական կողմը առաջարկել էր լուծումներ, որոնք կնվազեցնեին, կամ կբացառեին նման կոնֆլիկտային իրավիճակը և կլուծեն ռազմականացված շփման գծի հարցը հենց Փառուխում:
«Առաջարկի էությունը հետևյալն է՝ արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել այդ շփման գիծը, շփման գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումը ամրացնել կոնկրետ երաշխիքներով»,-հայտնեց նա և տեղեկացրեց, որ այդ առաջարկությունը չի ընդունվել:
Ըստ Փաշինյանի՝ Փառուխի ճգնաժամը ծագել է պայմանավորվածությունների խախտման արդյունքում, տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր ՌԴ խաղաղապահ զորախումբը:
Նրա խոսքով ՝ հայկական մի քանի դիրքեր ետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվության գոտի:
«Մենք ցավով ենք արձանագրում սա և այն, որ չնայած Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության, ԱՄՆ, Ֆրանսիայի, ՄԱԿ-ի հստակ հայտարարություններին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի այսօրվա դրությամբ շարունակվում է»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը և հավելեց.-«Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը խաղաղապահների պատասխանատվության գոտուց ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար»:
Նա շեշտեց, որ հայկական կողմը ակնկալում է նաև, որ ներխուժման ընթացքում և դրանից հետո խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների գործողությունները, որոնց մասին նշեց, կամ հնարավոր անգործությունը, արժանանան պատշաճ քննության:
«Եկեք չմոռանանք նաև, որ այս իրադարձություններից առաջ Խրամորթ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը 10 օր շարունակ ականանետային կրակ էին բացում: Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերում հրաձգային զենքերով կրակում էին և կրակում են բնակելի տների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորների ուղղությամբ: Նման դեպքեր են արձանագրվել Նոր շեն, Ամարաս, Թաղավարտ գյուղերի ուղղությամբ, իսկ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ է սպանվել՝ տրակտորի ղեկին, ադրբեջանցի դիպուկահարի կողմից՝ խաղաղապահների ներկայությամբ»,-ասաց Փաշինյանը և ընդգծեց, որ այդ գործողությունների ակնհայտ նպատակը Արցախի հայության էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելն է:
Հայաստանի իշխանությունները փորձում են ամեն կերպ հրաժարվել Արցախից, այս մասին «Արցախ. պայքար Քարագլխի համար» թեմայով քննարկմանը հայտարարեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այսօրվա իշխանությունները ցավագին են տանում, երբ ասում ենք՝ Արցախը տվեցին, կարծես թե, փաստաթղթի տակ ես եմ ստորագրել, բոլորս գիտենք՝ ով է ստորագրել։ Իրենք իրականացնում են «Չարի վերջ»-ի հիմար կկվի քաղաքականությունը, հիմար կկուն էլ կարծում էր, որ իր ձագին տա, աղվեսը դրանով կբավարարվի. հիմա փորձում են, Արցախը տալով, Հայաստանն ապահովագրեն՝ առանց հասկանալու, որ Ադրբեջանը Արցախը կլանելուց հետո կանցնի նաև Հայաստանին», — ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով՝ Հայաստանը 2019 թվականին ընդունած Ազգային անվտանգության ռազմավարությամբ հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը ու Հայաստանը չպետք է իր պարտավորությունը արտապատվիրակի երրորդ կողմին։
Արթուր Խաչատրյանը տարակուսած է, թե ինչու են Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդները առանձին նիստեր անում, և ոչ համատեղ։
«Հիմա նույնիսկ դա են կտրել. ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունը շատ տարակուսելի է. մի կողմից իրենք ասում են՝ Ադրբեջանը մտացածին հիմնավորումներով շարունակում է ագրեսիվ գործողությունները, մյուս կողմից ասում են՝ «եկեք խաղաղության պայմանագիր կնքենք»։ Քանի խնդիրը չենք լուծել, ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը», — ընդգծեց ըննդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա՝ Արցախում այսօր ճակատագրական պահ է. եթե Ադրբեջանը կարողանա վերահսկողություն հաստատել Քարագլխի նկատմամբ, ապա հարավ-արևմուտքից Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողությունը Շուշիից է, հյուսիս-արևելքից էլ, եթե լինի Քարագլուխը, լուրջ խնդիր է լինելու։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը գնալու է նոր սադրանքերի, ու Հայաստանի իշխանությունները, փոխանակ հակաքայլեր մտածեին, Վեդիում համայնքապետի ընտրություններով էին զբաղված, հավանաբար, Վեդիում ընտրությունը ավելի մեծ առաջնահերթություն ունի, քան թե ազգային հարցերը», — հավելեց Արթուր Խաչատրյանը։
Հայաստանի ԱԳՆ-ը չի կարողացել տրամադրել որևէ հստակ հետազոտություն, որը հիմք է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին հայտարարել, թե Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու հիշեցնում, որ Արարատ Միրզոյանը նման վիճելի հայտարարությամբ էր հանդես եկել «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում՝ ասելով. «Հայաստանի բնակչությունն, ընդհանուր առմամբ, ցանկանում է կարգավորել հարաբերությունները»։
Այդ հայտարարությունից հետո «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ԱԳՆ՝ պարզելու, թե այդ հայտարարությունը եղել է նախարարի կարծիքը, թե այն հիմնված է հետազոտության, սոցհարցման արդյունքների վրա։
Լրատվամիջոցը նաև խնդրել է հայտնել, թե ում կողմից և երբ է կատարվել այդ հետազոտությունը, ինչ հարցերի շրջանակ է ուսումնասիրվել ու ինչ արդյունքներ են արձանագրվել։ Միաժամանակ խնդրել էինք տրամադրել նաև արտգործնախարարի հայտարարության համար հիմք հանդիսացած սոցհարցման կրկնօրինակը։
Սակայն պարզվել է, որ նախարարն ընդամենը ներկայացրել է իր կարծիքը, որը հիմնավորող հետազոտություն գոյություն չունի։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի կողմից նեկայացված այն կարծիքը, որ Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հիմնված է հասարակական կարծիքի վերաբերյալ իրականացված հարցումների վրա, որոնք հասանելի են համացանցային բաց աղբյուրներում»,- նշված է ԱԳՆ-ի գրավոր պատասխանում։
«Նկատենք, որ բաց աղբյուրներում առկա հարցման արդյունքները փաստում են հակառակի մասին, որ Հայաստանի հասարակությունն ամենևին էլ պատրաստ չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ավելին՝ այդ երկու երկրները համարում են սպառնալիք Հայաստանի համար:
Հիշեցնենք, որ ամերիկյան IRI կազմակերպությունը դեռևս 2021թ-ին հարցում էր իրականացրել՝ հայ հասարակության հանրային կարծիքը պարզելու համար: Ըստ ամերիկյան կազմակերպության հարցման արդյունքների՝ հարցվածների 90%-ը՝ Թուրքիան, և 77%-ը՝ Ադրբեջանը համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։
Հարցվածների միայն 29%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ պետք է հաստատվեն առանց նախապայմանների հարաբերությունները։
Հարցվածների շուրջ կեսը գտնում է, որ Թուրքիայի հետ պետք է սկսել երկխոսությունը, սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պետք է մնա մեր օրակարգում, իսկ 48%-ը նաև կարծում է, որ Հայաստանը պետք է առաջադրի իր նախապայմանները։
Այսպիսով՝ արտգործնախարարությունն իր գրավոր պատասխանով ապացուցել է, որ Արարատ Միրզոյանը չի ունեցել որևէ հիմք նման վիճարկելի հայտարարություն անելու համար»,-գրում է «Փաստինֆո»-ն։
Հարավային Կովկասում հեռանկարների և վերլուծության կենտրոնը` CAPSC-ը, Twitter-ում երեկ հայտնել էր, որ ադրբեջանցիները հերթական սրբապղծությունն են իրագործել։ Թշնամին պղծել է գյուղի գերեզմանոցը և դուրս բերել մահացածների մասունքները:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հայերի մասունքները ներկայացնում են իբր «Ղարաբաղյան առաջին պատերազմում մահացած ադրբեջանցի զինվորների զանգվածային գերեզմաններ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած հանդիպումը որդեկորույս մայրերի հետ, բացի հասարակության բուռն քննարկման առարկան դառնալուց, նաեւ հենց իշխանության ներսում է կրքեր բորբորքել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տիկնայք քննարկել են, թե Հակոբյանն ինչպես, ինչ սկզբունքով է որոշել, թե վերոնշյալ հանդիպմանը ով պետք է մասնակցի: «Ինչպե՞ս է ստացվում, որ այդ հանդիպումներին ամեն անգամ Լենա Նազարյանն է ներկա գտնվում: Այս անգամ անակնկալ էր, որ տիկին Հակոբյանի կողքին ՔՊ-ական պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Տաթեւիկ Գասպարյանն էին նստած»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների մայրիկների ու հարազատների հետ հանդիպման հրավեր ստացել է գործընկերուհուց: «Հաշվի առնելով, որ ինքս էլ մեր մարզում՝ Կոտայքում, անընդհատ այցելում եմ զոհված տղաների ընտանիքներին, գիտեմ՝ ինչ խնդիրներ ու ինչի կարիք ունեն, ինձ էլ էին հրավիրել։ Ու քանի որ դա եւս մեկ հարթակ էր, առիթ ու հնարավորություն հիշելու հերոսներին, ծանոթանալու նրանց ընտանիքների խնդիրներին, չեմ մերժել»,- ասաց նա: Պատգամավորը տեղյակ չէ, որ Աննա Հակոբյանի հետ հանդիպումն ինտրիգ ու բուռն քննարկումներ է առաջացրել իր իսկ թիմում: «Չգիտեմ ով է ինտրիգ է ման եկել, չգիտեմ՝ ով ինչ ենթատեքստ է տեսնում ու շեշտադրում անում, բայց պետք է հիասթափեցնեմ բոլորին՝ ասելով, որ իրականում հոգեբանական տեսնակյունից բոլորը չէ, որ պատրաստ են զոհված զինվորների ծնողների հետ հանդիպել»,- հավելեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Շատերը լավ չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Փառուխ գյուղը, Քարագլխի լեռնաշղթան, դրանք տարածքային և ռազմավարական առումով։
Ադրբեջանն այս վերջին առաջխաղացման ժամանակ, անգամներով ավելի մեծ տարածք է զավթել Քարագլխի հատվածում, քան Փառուխ գյուղն է իր վարչական տարածքով։
Սա գրում եմ, որովհետև չիմացության պայմաններում կամ դիտմամբ, որոշները քննարկման առարկա են դարձնում կամ սկզբունքային կետ միայն Փառուխ գյուղը, բայց ռազմավարական առումով Քարագլխի լեռնաշղթայի տարբեր հատվածներ անգամներով ավելի մեծ սպառնալիք են ստեղծում, քան բուն Փառուխը։
Ադրբեջանցիները Փառուխն օգտագործել են որպես անցման գոտի, իսկ ներխուժումից անմիջապես հետո շրջանցիկ ճանապարհներ են կառուցել, որի նպատակը Քարագլխի տարբեր հատվածները հասնելն է, դիրքավորվելը, ամրանալը, անխափան մատակարարումներ ապահովելն ու դրանից հետո Արցախի կենսունակության համար նոր խնդիրներ ստեղծելը։
Եթե Ադրբեջանը սա մարսեց և նրա զորքերը ելման կետեր չվերադարձան, ապա Արցախի՝ այս պահին մեր վերահակողության տակ գտնվող հատվածի ողնաշարը կոտրելու աննախադեպ իրավիճակ է ստեղծվելու։
Առանց այդ էլ Արցախն այս կարգավիճակով և դիրքով լրջագույն խնդիրներ ուներ, Ադրբեջանն իր նոր օպերացիայի միջոցով նոր՝ շատ ավելի ծանր վիճակ է ստեղծել։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից
ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։ Այս մասին ասվում է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով գերատեսչության հայտարարության մեջ, որն ընթերցել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը։
ՌԴ ՊՆ-ն նշում է, որ հաշվի է առնվել Ուկրաինայի չեզոքության և ոչ միջուկային կարգավիճակի մասին պայմանագրի նախապատրաստումը և Ստամբուլում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններն ու փոխադարձ վստահության բարձրացումը, որոշում է կայացվել ՈՒկրաինայի վերոնշյալ շրջաններում նվազեցնել ռազմական ակտիվությունը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Կիևում կընդունվեն համապատասխան առանցքային որոշումներ, և պետք է պայմաններ ստեղծվեն հետագա բնականոն աշխատանքի համար»,- հավելել է Ֆոմինը։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբը ավելի մանրամասն կզեկուցի ռուսական պատվիրակության՝ Մոսկվա վերադառնալուց հետո։
Ո՞րն է այս ուկրաինական ճգնաժամի խորքային պատճառը, որտեղի՞ց է այն սկսվել, որտեղի՞ց է գալիս, որո՞նք են ճգնաժամի մեջ ներքաշված ուժային կետրոնների հեռահար նպատակները։ «Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում. հետևանքները և ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկմանն այս հարցերը հնչեցրեց ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։ Նա ասաց, որ այս ամեն ինչը գալիս է 1989 թվականին Մալթա կղզու մոտակայում Գորբաչով- Բուշ ավագ 2-3 հանդիպումից։ Թեև երբեք չի բացահայտվել այդ հանդիպման մանրամասները, գրավոր որևէ պայմանագիր, փաստ չկա, բայց, ըստ Քեռյանի, փորձագիտական հանրությունը մեծամասամբ մանրամասնություններով պարզել է։
Նրա խոսքով, այդ հանդիպման ժամանակ երկու կողմից էլ խոստումներ են հնչել. «Բուշը ջենթլմենական խոստում է տվել ՆԱՏՕ-ի կողմից, որ հետխորհրդային տարածքը լինելու է ռուսական ազդեցության գոտի»։
Գ. Քեռյանն ասաց, որ ուկրաինական այս ճգնաժամի առաջին պատճառն այն է, որ, միանշանակ, այս ջենթլմենական համաձայնությունը խախտվել է։ Ըստ նրա, Արևմուտքը խախտում է այդ պայմանավորվածությունը 1990-ականներին արևելաեվրոպական երկրներն ընդգրկելով ՆԱՏՕ-ի կազմում, 2000-ականների սկզբին անուղղակի ագրեսիայի միջոցով, որն իրականացնում է հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների միջոցով։
Ըստ նրա, ուկրաինական ճգնաժամը նաև ունի գլոբալ նշանակություն, քանի որ այստեղ գնում է պայքար սառը պատերազմյան աշխարհակարգի շուրջ։
«ԱՄՆ ստրատեգները շատ էին ցանկանում, որ հետսառը պատերազմյան աշխարհակարգը լինի միաբևեռ աշխարհ բազմաբևեռայնությամբ։ Ռուսաստանը կարծես ձեռնոց է նետել այն աշխարհակարգին, մոդելին, որը փորձում է իրականացնել ԱՄՆ-ն և փորձում է կրկին Ռուսաստանը դարձնել ինքնուրույն գերտերություն մոտավորապես այն կարգավիճակով, որն ունեն խորհրդային միությունը երկբևեռ աշխարհակարգում»,- ասաց քաղաքագետը։
Գ.Քեռյանի խոսքով, ուկրաինական ճգնաժամն ունի նաև նոր խորհրդային միության, նոր եվրասիական հզոր տնտեսական ռազմաքաղաքական կազմավորման կանխման նպատակ։
Այնուհետև նա հարց հնչեցրեց, թե ի՞նչ ազդեցություն, հետևանք կարող է ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում, հատկապես Հայաստանի համար ուկրաինական ճգնաժամը։
«Պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն. ԱՄՆ-ն, Արևմուտքի պետություններն այնքանով են հետաքրքրված այլ պետություններով, որքանով որ կարող են նրանց օգտագործել Ռուսաստանի դեմ։ Եթե այդ երկիրը հակառուսական քաղաքականություն չունի, հավատարիմ է ՌԴ հետ որոշակի ռազմական, քաղաքական, տնտեսական ինտեգրացիայի, որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։
Այս պահին, ինչպես պատմության ողջ ընթացքում, Հայաստանը Արևմուտքին չի հետաքրքրել այնքանով, որ կարողանա մեզ համար ապահովել մեր անվտանգությունը, իսկ հասնել այն բանին, որ Հայաստանը դառնա հակառուսական երկիր, ինձ թվում է, բոլորդ էլ պարզ պատկերացնում եք, որ չի հաջողվել»,- ասաց նա։
Մեկ այլ հարց հնչեցրեց՝ ուկրաինական ճգնաժամը կարո՞ղ է արդյոք գեներացնել ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կամ կարո՞ղ է արդյոք Թուրքիայի կողմից բերել որոշակի ագրեսիվ քայլերի ՀՀ նկատմամբ։
«Միանշանակորեն, չեմ կարող պնդել, որ հնարավոր է, անխուսափելի է, բայց վտանգը քանի գնում, մեծանում է։ Ցավալի է, որ թուրքական դիվանագիտությունը կարողացավ հերթական անգամ խաբել ռուսական քաղաքական էլիտային և Ռուսաստանը բավականին պասիվ եղավ վերջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան 44-օրյա պատերամից հետո, էականորեն խարխլել են Հարավային Կովկասի անվտանգային համակարգը և այնքան խոցելի է դարձրել Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, որ իրենց ռեսուրսներով, ռազմական, մարդկային ուժի տիրապետման առումով այսօր գրեթե կարող են գտնվել լրիվ անպաշտպան վիճակում և բացառված չէ այս առիթն օգտագործեն Ադրբեջանն ու Թուրքիան այս հակամարտությունը վերջնականապես ավարտելու համար»,- իր հարցին պատասխանեց Քեռյանը։
Նման պայմաններում, ըստ նրա, ճիշտն այն է, որպեսզի զարգացնել ու պահպանել ռազմական համագործակցությունը ՌԴ հետ, բայց առավել զգույշ լինել շատ խիստ գնահատականների հարցում կապված ուկրաինական ճգնաժամի հետ։
«Վերջին օրերին հայտարարություններ են հնչել, որ Արևմուտքը պատրաստվում է այն դաժան պատժամիջոցները, որոնք կիրառել է ՌԴ նկատմամբ, կիրառել ՌԴ դաշնակից այն երկրների նկատմամբ, որոնց միջոցով Ռուսաստանը կարող է շրջանցել այդ պատժամիջոցները։ Իսկ այն, որ դա կարող է բացասական անդրադառնալ Հայաստանի վրա և թուլացնել մեր պոտենցիալը, բոլորիս համար էլ պարզ է»,- ասաց ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։ Այս մասին ասվում է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, որն ընթերցել է ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Պայմանավորված նրանով, որ Ուկրաինայի չեզոքության և ոչ միջուկային կարգավիճակի մասին համաձայնագրի նախապատրաստման շուրջ բանակցությունները, ինչպես նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ բանակցություններն անցնում են գործնական հարթություն, հաշվի առնելով այսօրվա հանդիպման (ռուս-ուկրաինական բանակցությունները Ստամբուլում-Խմբ.) ժամանակ քննարկված սկզբունքները՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը փոխադարձ վստահությունը բարձրացնելու և հետագա բանակցությունների և վերջնական նպատակին՝ բանակցություններ և վերոնշյալ համաձայնագրի ստորագրում, հասնելու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար, որոշում է կայացվել արմատապես մի քանի անգամ կրճատել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում»,- ասել է նա։
«Մենք ելնում ենք նրանից, որ Կիևում կընդունվեն համապատասխան առանցքային որոշումներ, և պետք է պայմաններ ստեղծվեն հետագա բնականոն աշխատանքի համար»,- հավելել է Ֆոմինը։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբը որոշումների մասին ավելի մանրամասն կզեկուցի ռուսական պատվիրակության՝ Մոսկվա վերադառնալուց հետո:
Ուկրաինայի գրավոր առաջարկները ենթադրում են հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից, ասել է Ուկրաինայի պատվիրակության հետ ռուսական կողմի գլխավոր բանակցորդ Վլադիմիր Մեդինսկին։ Նաև, ըստ նրա, Կիևի առաջարկները ներառում են այն երկրների ցանկը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները:
Մեդինսկին հավելել է, որ Կիևի առաջարկները ներառում են Ուկրաինան միջազգային իրավական երաշխիքներով մշտապես չեզոք պետություն հռչակելը։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների «արդյունավետ առաջընթացի» նշաններ չի տեսնում, քանի որ ԱՄՆ-ը Ռուսաստանի կողմից «իրական լրջության նշաններ» չի տեսնում, հայտնում է CNN-ը։
«Կա այն, ինչ ասում է Ռուսաստանը, եւ այն, ինչ անում է Ռուսաստանը: Մենք կենտրոնացած ենք վերջինի վրա»,- Մարոկկոյի արտգործնախարար Նասեր Բուրիտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Բլինքենը։
Բլինքենը զգուշացրել է, որ Կիեւի ուղղությամբ ռազմական ակտիվության կրճատման մասին Ռուսաստանի հայտարարությունը կարող է լինել «միջոց, որով Ռուսաստանը կրկին փորձում է շեղել եւ խաբել մարդկանց, ստիպել նրանց մտածել, որ ինքը չի անում այն, ինչ անում է»։
Բլինքենը Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնել ագրեսիան, դադարեցնել կրակը, դուրս բերել ուժերը եւ, իհարկե, բանակցություններ սկսել»։
Նշենք, որ Ստամբուլում Մոսկվայի եւ Կիեւի բանակցությունների արդյունքներով ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով։ Կապված այն բանի հետ, որ Ուկրաինայի չեզոքության եւ ոչ միջուկային կարգավիճակի մասին պայմանագրի նախապատրաստման, ինչպես նաեւ Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ բանակցությունները պրակտիկ հարթություն են տեղափոխվում՝ հաշվի առնելով այսօրվա հանդիպման ժամանակ քննարկված սկզբունքները, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից փոխադարձ վստահությունը բարձրացնելու եւ բանակցությունները շարունակելու եւ վերջնական նպատակին՝ նշված պայմանագրի համաձայնեցմանն ու ստորագրմանը հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով, որոշում է կայացվել արմատապես, մի քանի անգամ կրճատել ռազմական ակտիվությունը Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով, հայտնել են նախարարությունից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.