Ո՞րն է այս ուկրաինական ճգնաժամի խորքային պատճառը, որտեղի՞ց է այն սկսվել, որտեղի՞ց է գալիս, որո՞նք են ճգնաժամի մեջ ներքաշված ուժային կետրոնների հեռահար նպատակները։ «Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում. հետևանքները և ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկմանն այս հարցերը հնչեցրեց ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։ Նա ասաց, որ այս ամեն ինչը գալիս է 1989 թվականին Մալթա կղզու մոտակայում Գորբաչով- Բուշ ավագ 2-3 հանդիպումից։ Թեև երբեք չի բացահայտվել այդ հանդիպման մանրամասները, գրավոր որևէ պայմանագիր, փաստ չկա, բայց, ըստ Քեռյանի, փորձագիտական հանրությունը մեծամասամբ մանրամասնություններով պարզել է։
Նրա խոսքով, այդ հանդիպման ժամանակ երկու կողմից էլ խոստումներ են հնչել. «Բուշը ջենթլմենական խոստում է տվել ՆԱՏՕ-ի կողմից, որ հետխորհրդային տարածքը լինելու է ռուսական ազդեցության գոտի»։
Գ. Քեռյանն ասաց, որ ուկրաինական այս ճգնաժամի առաջին պատճառն այն է, որ, միանշանակ, այս ջենթլմենական համաձայնությունը խախտվել է։ Ըստ նրա, Արևմուտքը խախտում է այդ պայմանավորվածությունը 1990-ականներին արևելաեվրոպական երկրներն ընդգրկելով ՆԱՏՕ-ի կազմում, 2000-ականների սկզբին անուղղակի ագրեսիայի միջոցով, որն իրականացնում է հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների միջոցով։
Ըստ նրա, ուկրաինական ճգնաժամը նաև ունի գլոբալ նշանակություն, քանի որ այստեղ գնում է պայքար սառը պատերազմյան աշխարհակարգի շուրջ։
«ԱՄՆ ստրատեգները շատ էին ցանկանում, որ հետսառը պատերազմյան աշխարհակարգը լինի միաբևեռ աշխարհ բազմաբևեռայնությամբ։ Ռուսաստանը կարծես ձեռնոց է նետել այն աշխարհակարգին, մոդելին, որը փորձում է իրականացնել ԱՄՆ-ն և փորձում է կրկին Ռուսաստանը դարձնել ինքնուրույն գերտերություն մոտավորապես այն կարգավիճակով, որն ունեն խորհրդային միությունը երկբևեռ աշխարհակարգում»,- ասաց քաղաքագետը։
Գ.Քեռյանի խոսքով, ուկրաինական ճգնաժամն ունի նաև նոր խորհրդային միության, նոր եվրասիական հզոր տնտեսական ռազմաքաղաքական կազմավորման կանխման նպատակ։
Այնուհետև նա հարց հնչեցրեց, թե ի՞նչ ազդեցություն, հետևանք կարող է ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում, հատկապես Հայաստանի համար ուկրաինական ճգնաժամը։
«Պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն. ԱՄՆ-ն, Արևմուտքի պետություններն այնքանով են հետաքրքրված այլ պետություններով, որքանով որ կարող են նրանց օգտագործել Ռուսաստանի դեմ։ Եթե այդ երկիրը հակառուսական քաղաքականություն չունի, հավատարիմ է ՌԴ հետ որոշակի ռազմական, քաղաքական, տնտեսական ինտեգրացիայի, որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։
Այս պահին, ինչպես պատմության ողջ ընթացքում, Հայաստանը Արևմուտքին չի հետաքրքրել այնքանով, որ կարողանա մեզ համար ապահովել մեր անվտանգությունը, իսկ հասնել այն բանին, որ Հայաստանը դառնա հակառուսական երկիր, ինձ թվում է, բոլորդ էլ պարզ պատկերացնում եք, որ չի հաջողվել»,- ասաց նա։
Մեկ այլ հարց հնչեցրեց՝ ուկրաինական ճգնաժամը կարո՞ղ է արդյոք գեներացնել ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կամ կարո՞ղ է արդյոք Թուրքիայի կողմից բերել որոշակի ագրեսիվ քայլերի ՀՀ նկատմամբ։
«Միանշանակորեն, չեմ կարող պնդել, որ հնարավոր է, անխուսափելի է, բայց վտանգը քանի գնում, մեծանում է։ Ցավալի է, որ թուրքական դիվանագիտությունը կարողացավ հերթական անգամ խաբել ռուսական քաղաքական էլիտային և Ռուսաստանը բավականին պասիվ եղավ վերջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան 44-օրյա պատերամից հետո, էականորեն խարխլել են Հարավային Կովկասի անվտանգային համակարգը և այնքան խոցելի է դարձրել Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, որ իրենց ռեսուրսներով, ռազմական, մարդկային ուժի տիրապետման առումով այսօր գրեթե կարող են գտնվել լրիվ անպաշտպան վիճակում և բացառված չէ այս առիթն օգտագործեն Ադրբեջանն ու Թուրքիան այս հակամարտությունը վերջնականապես ավարտելու համար»,- իր հարցին պատասխանեց Քեռյանը։
Նման պայմաններում, ըստ նրա, ճիշտն այն է, որպեսզի զարգացնել ու պահպանել ռազմական համագործակցությունը ՌԴ հետ, բայց առավել զգույշ լինել շատ խիստ գնահատականների հարցում կապված ուկրաինական ճգնաժամի հետ։
«Վերջին օրերին հայտարարություններ են հնչել, որ Արևմուտքը պատրաստվում է այն դաժան պատժամիջոցները, որոնք կիրառել է ՌԴ նկատմամբ, կիրառել ՌԴ դաշնակից այն երկրների նկատմամբ, որոնց միջոցով Ռուսաստանը կարող է շրջանցել այդ պատժամիջոցները։ Իսկ այն, որ դա կարող է բացասական անդրադառնալ Հայաստանի վրա և թուլացնել մեր պոտենցիալը, բոլորիս համար էլ պարզ է»,- ասաց ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։
- 11:10Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- 15:10Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր․ Փաշինյան
- 15:10Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
- 14:10Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
- 13:10Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ
- 12:10Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչյան
- 13:10Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ
- 13:10Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ
- 11:04Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները
- 12:10Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
10.05.2024 | 12:09
10.05.2024 | 11:23
09.05.2024 | 15:10
09.05.2024 | 14:10
09.05.2024 | 13:10
09.05.2024 | 12:10
09.05.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.