23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթական դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ տալ իրեն սիրողներին։ Բայց փորձության մեջ եղող որևէ մեկը թող չասի, թե Աստված փորձում է իրեն, որովհետև Աստված մասնակից չէ այն փորձություններին, որոնք չարից են գալիս, ոչ էլ ինքն է փորձության ենթարկում մարդկանց։ Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ տարվելով ու խաբվելով իր իսկ ցանկություններից։ Ապա ցանկությունը հղանալով ծնունդ է տալիս մեղքին, իսկ մեղքը, երբ հասնում է իր լրումին, դառնում է մահվան պատճառ։
Հետևաբար, դուք ձեզ մի՛ խաբեք, իմ սիրելի՛ եղբայրներ։ Ընդհակառակը, միայն բարի ցանկություններն ու կատարյալ պարգևներն են գալիս երկնքից, Հայր Աստծուց, որ արարիչն է լույսի, և որի կամքն անփոփոխ է, անդառնալի ու անստվեր։ Աստված կամեցավ վերստին ծնել մեզ, որպեսզի հայտնվի իր ճշմարիտ նպատակը, որովհետև նա ուզում է, որ մենք լինենք իր նոր ստեղծագործության առաջին պտուղները։
(Հակոբոս առաքյալի նամակը 1:12-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Դավիթ Սամսոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Գագիկ Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Աշոտ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Հայրապետ Բաբայանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արտաշես Նիկոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Վարդան Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ։
Հայաստանի տարածքում ապրիլի 1-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի 0-2, իսկ վաղը ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -7-12 ցերեկը` +4+9,
Կոտայքում՝ գիշերը` -7-12 ցերեկը` +4+9,
Գեղարքունիքում՝ գիշերը` -7-12 ցերեկը` +4+9,
Լոռիում՝ գիշերը` -4-9, ցերեկը` +5+10,
Տավուշում՝ գիշերը` -4+1, ցերեկը` +12+16,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -7-12 ցերեկը` +4+9,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +10+14,
Արարատում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +14+16,
Արմավիրում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +14+16,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը`-7-12 ցերեկը` +4+9,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -2+1, ցերեկը` +14+16,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +12+17,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3+1, ցերեկը` +7+12,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +10+14։
Հանրահայտ երգչուհի ու դերասանուհի Լոլիտա Միլյավսկայան գանգատվել է իր հիվանդությունից: «Дни» գրում է՝ Միլյավսկայան խոստովանել է, որ խոց ունի, որը փորձում է բուժել հաբերով:
«Ես դեռ պատանեկությունից ստամոքսի խոց ունեի: Եթե այդ մասին չեմ մտածում, այն ինձ չի անհանգստացնում: Կարող եմ գինի խմել, որեւէ համեղ բան ուտել ու ինձ հրաշալի զգալ: Բայց եթե ինչ- որ մեկն ասի, որ ես վաղը դրանից ինձ վատ եմ զգալու, ապա կարաուլ: Միանգամից նոպա է սկսվում: Այդպիսին եմ ես: Խոսքով ինձ ինչ ասես կարելի է ներշնչել: Կծու, ճարպոտ սնունդն ու ոգելից խմիչքը խոցի դեպքում հակացուցված են: Եվ որ խոցը ոչ ամեն անգամ է իր մասին հիշեցնում՝ ըստ երեւույթին զուտ պատահակություն է: Այնպես որ ավելի լավ է չմոռանալ դրա գոյության մասին, կես տարին մեկ անպայման բժշկի գնալ: Ընդ որում, պետք է անել նրա բոլոր ասածները՝ եւ դիետա, եւ դեղեր»,- խոստովանել է երգչուհին:
Հնարավոր է, հենց այդ օգտակար խորհուրդներն են օգնել աստղին նիհարել: Ճիշտ է, լուրեր են պտտվում, որ իր կազմվածքով Միլյավսկայան ոչ թե հանուն առողջության է զբաղվել, այլ հանուն երիտասարդ ամուսնու, որին չի ուզում կորցնել: Երգչուհու ծանոթները նկատել են, որ նա վերջերս սկսել է շատ անհանգստանալ ընտանիքը պահպանելու հարցով: Եթե հավատանք 52-ամյա Լոլիտայի շուրջ պտտվող բամբասանքներին, ապա նրա ամուսինը սկսել է հաճախ հետաքրքրվել երիտասարդ կանանցով, ինչն էլ հենց դրդել է Լոլիտային հոգ տանել իր կազմվածքի մասին:
Մարտի 17-ից ընկերներն ու հարազատները փնտրում են փորձագետ Կարեն Վարդանյանին, նա մինչ օրս չի հայտնաբերվել:
« Հայկական Վարկածին» հայտնի են դարձել որոշ մանրամասներ. Նախ՝ օրենքի պահանջն է, որ անձի անհետանալու մասին հաղորդումից 10 օր հետո, եթե նա չի հայտնաբերվում, հարուցվում է քրեական գործ, սակայն Կարեն Վարդանյանի դեպքում, հաշվի առնելով հանրային հնչեղությունը ժամկետից շուտ հարուցվել է քրեական գործ: Երկրորդ հետաքրքիր փաստը.մեր ունեցած տեղեկությամբ՝ Վարդանայնը հանրապետությունից դուրս չի եկել. նա չի մեկնել ոչ Դուբայ, ոչ Մոսկվա, ինչպես մտածում են նրա գտնվելու վայրով հետաքրքրված մարդիկ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Երևան-Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, «Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ սուտ հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը, դրդապատճառները, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումն ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով՝ մարտի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային հասցեով։ ՀՀ իրավասու մարմինների կողմից պատշաճ իրականացված գործողությունների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն կեղծ է, և Երևանի քննչական վարչությունում հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործով մշակվել է քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների մասին պլան, և ձեռնարկվել բազմածավալ գործողություններ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված անհետաձգելի աշխատանքների արդյունքում պարզվել է, թե երբ, որ երկրի ինտերնետային օպերատորի օգտատիրոջ կողմից է ստեղծվել այն էլեկտրոնային հասցեն, որից ուղարկվել է նամակը, և հետքերը քողարկելու ուղղությամբ ինչպիսի քայլեր են ձեռնարկվել։
Մասնավորապես՝ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ , ով ինտերնետային ցանցին հասանելիություն է ձեռք բերել երրորդ երկրի սերվերի միջոցով (երկիրը պարզվել է)։ Պարզվել են նաև ադրբեջանական տվյալ IP հասցեի օգտատիրոջ իրականացրած մի շարք այլ գործողությունները, որից հետո դադարեցվել է երրորդ երկրի IP հասցեի միջոցով ինտերնետին համակցումը։
ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ շարունակվում են կատարվել ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ։
Քրեական գործով այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն։
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ արվեստում դավաճանության մասին
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ինքը միշտ էլ եղել է այն մարդկանց թվում, որոնց համոզմամբ՝ օպերային արվեստի ասպարեզում Հայաստանում չկա ավելի մեծ տրամաչափի արվեստագետ, ինչպիսին Գեղամ Գրիգորյանն է:
Նա նաեւ ափսոսում է, որ մեր հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, որոնք իրենց անհաջողությունների պատճառն ուրիշի հաջողությունների մեջ են փնտրում եւ հակված են խանգարել աշխատող մարդկանց: «Հենց այդ մարդիկ կարճացրին Գեղամ Միհրանիչի կյանքը, քանի որ խանգարում էին այն խնդիրների լուծմանը, որ առկա էին, եւ Գեղամ Գրիգորյանն ուզում էր լուծել…Ես ինձ բնավ իրավունք չեմ վերապահում պաշտպանել Գեղամ Միհրանիչին, քանի որ ինքը դրա կարիքը չուներ, իրեն աշխարհն է ճանաչում եւ ընդունում…Ինքս սովորել եմ մեծագույն դիրիժոր Ռիկարդո Մուտիի մոտ, որը խոսելով ամենահեղինակավոր ու հայտնի օպերային երգիչների մասին, միշտ ասել է, թե Գեղամ Գրիգորյանն առանձնահատուկ տեղ ունի որպես տեսակ: Ցավում եմ, որ գտնվեցին մարդիկ, որոնք իրենց իրավունք վերապահեցին պայքարել նրա դեմ… Գեղամ Միհրանիչը հեռացավ կյանքից, ու հիմա ապշում եմ, որ այդ նույն մարդիկ այնքան կեղծ են, որ հասարակության աչքին փորձում են սգալու իմիտացիա ստեղծել…Ախր օպերան ընտանիք է, եւ այդ ընտանիքի ավագն էր Գեղամ Գրիգորյանը, ու նրանք բացահայտ պայքարում էին ընտանիքի ավագի դեմ: Ես փորձում եմ կոռեկտ արտահայտվել ու ասում եմ, որ նրանց սգալը անընդունելի է, իսկ Գեղամ Գրիգորյանի դեմ դուրս գալը՝ հավասարազոր դավաճանության»,- կարծում է Սերգեյ Սմբատյանը:
Մեր դիտարկմանը, որ ժամանակին հեռացրին Գեղամ Գրիգորյանին օպերայից, եւ դրանք այն մարդիկ չէին, որ ուզում էին իր տեղը զբաղեցնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այն ժամանակ Գեղամ Գրիգորյանն ինքը հեռացավ»: Ապա հավելեց. «Նա հայ ազգի կատարողական արվեստի բացարձակ լիդեր է, մարդ, որ փոխել է աշխարհի վերաբերմունքը մեր ազգի հանդեպ: Ոմանք նույնիսկ իրավունք չունեին գնահատականներ տալ նրա գործունեությանը, էլ ուր մնաց բացահայտ պայքարել… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ բան է օպերային արվեստում բացասական գնահատական տալ: Միջակ մարդիկ միշտ փորձում են տաղանդավոր մարդկանց վնասել, որոնք չեն ուզում իրենց հետ պայքարել իրենց դաշտում…Գեղամ Գրիգորյանը շատ բան է փոխել իմ սերնդի համար, չի եղել որեւէ տեղ, որ ասեմ Հայաստանից եմ, ու չհիշեն Գեղամ Գրիգորյանի անունը, չասեն` «Գրանդե մաեստրո Գեղամ Գրիգորյան»:
Հիշում եմ՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտենում» էլ մի կին, երբ իմացավ, որ Հայաստանից եմ, ամիջապես հիշեց մաեստրոյի անունը: Մենք այդ ժամանակ մի քանի հոգով էինք, ու չեք պատկերացնի, թե ի՜նչ մեծ ոգեւորություն ապրեցի: Ախր պետք է հասկանալ՝ բաներ կան, որ իրավունք չունենք անելու: Չեմ ուզում անուններ տալ, բայց մարդիկ կան, որ սոցիալական ցանցերում ցավակցական խոսքեր են գրել Գեղամ Գրիգորյանի մահվանից հետո, մինչդեռ իրենք ոչ մի կապ չունեն այդ ամենի հետ, իրենց արածը ազնիվ չէ … Եթե դուք այդքան ակտիվորեն պայքարում էիք նրա դեմ, հիմա պետք չէ ցույց տալ, թե իբր սգում եք: Ցավում եմ, որ ոմանց գործունեությունն ավելի կարճացրեց մաեստրոյի կյանքը»:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Հայաստանից դուրս աշխատող օպերային արվեստի այն հայ ներկայացուցիչներին, որոնք հարցազրույցներում չեն հերքել, թե կցանկանային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար կամ տնօրեն լինել:
Սերգեյ Սմբատյանը հայտնեց, որ վերջին շրջանում ավելի շատ է շփվել Գեղամ Գրիգորյանի հետ եւ գիտի, թե նա ինչ էր ցանկանում: «Միակ մարդը, որ մինչեւ վերջ Գեղամ Միհրանիչի կողքին էր եւ հենց նրան էր փոխարինող տեսնում, դա Գեւորգ Հակոբյանն է: Եթե Գեղամ Գրիգորյանն ինչ-որ մեկին ընտրել է օպերային ժանրում, ուրեմն հավատացել եւ վստահել է, որովհետեւ ինքը երբեք փոխզիջման չէր գնա այն հարցերում, ինչ կապված է օպերայի հետ: Խոսքը վերաբերում է նաեւ դիրիժոր հրավիրելուն՝ Ջանլուկա Մարչիանոյին; Եթե նա չլիներ առաջին դասի դիրիժոր կամ Գեւորգը չլիներ փայլող երգիչ, Գեղամ Գրիգորյանը հավանություն չէր տա… Գեղամ Գրիգորյանը լիդեր էր, Հայաստանում մենք լիդերներին վստահելու խնդիր ունենք, մինչդեռ բոլորս անհարկի ամբիցիոզ ենք, եւ սա այն պարագայում, երբ արվեստում մեծ ընտանիքների լիդերները տաղանդավոր են լինում: Էդվարդ Թադեւոսյանը պատահական չասաց, որ աստղեր շատ կան, բայց Գեղամ Գրիգորյանը մոլորակ էր: Դա անքննարկելի փաստ էր, բայց մարդիկ եղան, որ քննարկեցին, ու դա ինչ-որ չափով նույնիսկ դավաճանություն է: Երկերեսանիությունն էլ արվեստում ամենամեծ դժբախտությունն է»,- ասում է դիրիժորը:
Ժամանակին լրագրողներից մեկին«գլուխդ պատին ես տվել» ասած ուորդու մասնակցությամբ ռազբորկաներըհարթած ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը կրկին «հերոս» դառնալու ճանապարհն է ընտրել:
Կենտրոն և Նորք Մարաշի առաջին ատյանի դատարանում քննվում է մի գործ, որը վերաբերում է սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Այս ծեծկռտուքին միջամտել է հենց ինքը՝ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով, պարզվում է՝ լուսադեմին տուն էր վերադառնում ակումբից, որտեղ նա պարբերաբար «մաֆիա» է խաղում:
Նույն ժամանակ փողոցում էին ինչ-որ ջահելներ իրենց «մաֆիոզի» տեղ դրել ու ծեծում էին մի երիտասարդի:
Բնականաբար, շատ վատ էին անում…Ու նրանց մեղքն ու պատիժը դատարանը պետք է սահմանի, գուցե մի բան էլ ավելացնի, կամ պակասեցնի…Դա արդարադատության գործն է:
Անկասկած է, որ լավ են արել պատգամավորն ու իր օգնականը, որ միջամտել են ու փորձել են հարթել փողոցային վեճը:
Բայց արձանագրենք, որ ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ առաջինը ԱԺ պատգամավորն է միջամտել, իսկ հետո նրան միացել է նրա օգնականը…
Ի դեպ, նկատենք, որ մեր պատգամավորներն իրենց թիկնապահներին օգնական են ասում…
Ոնց հասկացա՝ երիտասարդները հայհոյել են ԱԺ պատգամավորին ու , կարծում եմ, Արսենյանը տակ չի մնացել ու պատասխանել է այդ հայհոյանքներին:
Արսենյանը պատմում է, որ պատրաստ է եղել նույնիսկ կրակել զենքից, որ վերցրել էր ավտոմեքենայից: Ըստ Արսենյանի, նա «պատրաստ էր կրակել, մանավանդ, երբ օգնականն ասել է, որ իրեն դանակահարել են», բայց զսպել է իրեն, երբ կանգառում կայանած ավտոբուսից կանայք են իջել ու ծեծկռտուքի մասնակիցներն արդեն վնասազերծվել էին:
Հետո Գուրգեն Արսենյանը իր մեքենայով՝ 130-140 արագությամբ, օգնականին հասցրել է հիվանդանոց ու փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:
Այո, փաստորեն, լկտի դրսևորումներով էին սկսել իրենց օրը ծեկռտուքին մասնակցած երիտասարդները:
Բայց գուցե նրա՞նք էլ եթե մինչև լուսադեմին «մաֆիա» խաղային, սիգար ծխելու և կոնյակ խմելու, փողոցից ու փողոցային բարքերից կտրվելու հնարավորություն ունենային, ավելի բարի լինեին ու ծեծկռուքների փոխարեն՝ փորձեին հերոսաբար հարթել փողոցային վեճերը:
Չէ՞ որ «Կինոյի տղա » չեն ծնվում, այլ դառնում են …
Ու վերջում… ինչ լավ կլիներ, եթե վկա Գուրգեն Արսենյանն այս պատմությունը դատարանում ներկայացներ՝ թեկուզ ըստ սցենարի…
Գյումրիում կան տեղեկություններ, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում առանձին բնակարաններում, եւ որ հայտնաբերվել է նաեւ մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
Ինչպես փոխանցում են Շիրակի մարզի դատախազության մեր աղբյուրները, խուզարկություն իրականացվել է ավելի քան 10 հասցեում՝ բնակարաններում ու օբյեկտներում: Խուզարկությունների շարքը սկսվել է Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցից, քննչական գործողություններ են իրականացվել «Ե և Ս» գեղեցկության սրահում:
Անի թաղամասի որոշ փողոցներում էլ ՀՀ քաղաքացիներն ահազանգեցին, որ տեսել են դիմակավորված ոստիկանների:
ՀՀ քննչական կոմիտեից ԳԱԼԱ-ի հարցմանը, թե ինչ գործողություններ են կատարվում, եւ ճիշտ են արդյոք զենքի հայտնաբերման մասին տեղեկությունները, պատասխանեցին.
«Բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվում են քննչական եւ դատավարական մի շարք գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ։ Քննության շահերից ելնելով այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն»:
Օրեր առաջ դիվանագիտական սկանդալի պատճառ էր դարձել գերմանական NDR հեռուստաալիքի նկարահանած Extra-3 հումորային հաղորդումը, որը ներկայացրել է 2-րոպեանոց երգ` «Էրդողի, Էրդողո, Էրդողան» անվանումով: Տեսանյութում ծաղրում են Էրդողանին՝ հրապարակելով կադրեր նրա ամենատարօրինակ պահվածքներից:
Տեսանյութը համացանցից հեռացնելու կամ պարունակությունը մեղմացնելու փոխարեն՝ այն ավելի են ծաղկեցրել՝ դրան ավելացնելով թուրքերեն լուսագրեր:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ծաղրական տեսանյութի պատճառով:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.