Ժամանակին լրագրողներից մեկին«գլուխդ պատին ես տվել» ասած ուորդու մասնակցությամբ ռազբորկաներըհարթած ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը կրկին «հերոս» դառնալու ճանապարհն է ընտրել:
Կենտրոն և Նորք Մարաշի առաջին ատյանի դատարանում քննվում է մի գործ, որը վերաբերում է սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 7-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Այս ծեծկռտուքին միջամտել է հենց ինքը՝ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով, պարզվում է՝ լուսադեմին տուն էր վերադառնում ակումբից, որտեղ նա պարբերաբար «մաֆիա» է խաղում:
Նույն ժամանակ փողոցում էին ինչ-որ ջահելներ իրենց «մաֆիոզի» տեղ դրել ու ծեծում էին մի երիտասարդի:
Բնականաբար, շատ վատ էին անում…Ու նրանց մեղքն ու պատիժը դատարանը պետք է սահմանի, գուցե մի բան էլ ավելացնի, կամ պակասեցնի…Դա արդարադատության գործն է:
Անկասկած է, որ լավ են արել պատգամավորն ու իր օգնականը, որ միջամտել են ու փորձել են հարթել փողոցային վեճը:
Բայց արձանագրենք, որ ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ առաջինը ԱԺ պատգամավորն է միջամտել, իսկ հետո նրան միացել է նրա օգնականը…
Ի դեպ, նկատենք, որ մեր պատգամավորներն իրենց թիկնապահներին օգնական են ասում…
Ոնց հասկացա՝ երիտասարդները հայհոյել են ԱԺ պատգամավորին ու , կարծում եմ, Արսենյանը տակ չի մնացել ու պատասխանել է այդ հայհոյանքներին:
Արսենյանը պատմում է, որ պատրաստ է եղել նույնիսկ կրակել զենքից, որ վերցրել էր ավտոմեքենայից: Ըստ Արսենյանի, նա «պատրաստ էր կրակել, մանավանդ, երբ օգնականն ասել է, որ իրեն դանակահարել են», բայց զսպել է իրեն, երբ կանգառում կայանած ավտոբուսից կանայք են իջել ու ծեծկռտուքի մասնակիցներն արդեն վնասազերծվել էին:
Հետո Գուրգեն Արսենյանը իր մեքենայով՝ 130-140 արագությամբ, օգնականին հասցրել է հիվանդանոց ու փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:
Այո, փաստորեն, լկտի դրսևորումներով էին սկսել իրենց օրը ծեկռտուքին մասնակցած երիտասարդները:
Բայց գուցե նրա՞նք էլ եթե մինչև լուսադեմին «մաֆիա» խաղային, սիգար ծխելու և կոնյակ խմելու, փողոցից ու փողոցային բարքերից կտրվելու հնարավորություն ունենային, ավելի բարի լինեին ու ծեծկռուքների փոխարեն՝ փորձեին հերոսաբար հարթել փողոցային վեճերը:
Չէ՞ որ «Կինոյի տղա » չեն ծնվում, այլ դառնում են …
Ու վերջում… ինչ լավ կլիներ, եթե վկա Գուրգեն Արսենյանն այս պատմությունը դատարանում ներկայացներ՝ թեկուզ ըստ սցենարի…
- 12:10Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.