23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հանրապետության տարածքում՝ հունիսի 1-5-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում` հունիսի 1-5-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այցելության նպատակը ադրբեջանական դիվերսիայի ընթացքում վիրավորված զինծառայողներին տեսակցելն էր` ուշադրության կենտրոնում պահելով նրանց ապաքինման ընթացքը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ՀՀ պաշտպանության նախարարը տեսակցել է մարտական գործողության ժամանակ գնդացրային և գնդակային տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին: Ժամկետային զինծառայողներ Տարոնիկ Ղուկասյանին, Գևորգ Կարապետյանին, Ռուզվելտ Թորոսյանին և Արայիկ Հակոբյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է գերատեսչական մեդալներով, հետաքրքրվել է նրանց առողջությամբ, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց ծնողներին:
ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է նաև վերջին օրերին մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Աշոտ Գրիգորյանի առողջական վիճակով և մաղթել արագ ապաքինում:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:
Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների աչալրջության ու զգոնության շնորհիվ հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է և նրանք հետ են շպրտվել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը տվել է առնվազն 2 զոհ և 1 վիրավոր:
Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում (ԴԱՀԿ) տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած միջոցառում:
Օրվա հերոսները 3-12 տարեկան այն երեխաներն էին, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցով զբաղվում է հարկադիր կատարման ծառայությունը: Միջոցառմանը հրավիրված էին 200 երեխաներ:
Փոքրիկներին շնոհավորեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:
‹‹Այսօր աշխարհի ամենալավ տոնն է: Մենք պետք է այնպես անենք, որ այսօր մեր երեխաներն իրենց զգան ամենաերջանիկը, ամենաուրախն ու անհոգը: Ցանկանում եմ, որ դուք ունենաք երջանիկ ու անհոգ մանկություն և դառնաք արժանի զավակ մեր հայրենիքի համար ››,- իր ելույթում նշեց Միհրան Պողոսյանը:
Երեխաներին հյուր էին եկել հեքիաթի հերոսներ, աճպարար, ծաղրածուներ, որոնք կազմակերպեցին խաղեր, երգեր ու պարեր և ծառայության կողմից անակնկալ նվերներ մատուցեցին փոքրիկներին ՝ նվիրելով գրքեր, նկարչական պարագաներ, խաղալիքներ, ինչպես նաև պաղպաղակ հյուրասիրեցին նրանց:
‹‹Արդեն չորրորդ տարին է, որ մեր ծառայությունը կազմակերպում է այս գեղեցիկ միջոցառումը, որի նպատակն է երեխաներին ցույց տալ, որ նրանք անտեսված չեն, և որ հարկադիր կատարման ծառայությունը միշտ պատրաստ է աջակցել, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն: Երեխաներին ցանկանում եմ անսահման ժպիտներ, առողջություն, երջանկություն, անամպ երկինք››,- ասաց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը:
Հռիփսիմե Գալստյան
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը:
«Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Մայիսի 28-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել 1961 թ. ծնված Ստեփան Ս.-ն և հաղորդում տվել, որ ապրիլին /կոնկրետ օրը պարզվում է/, ոմն Սերոժ իր ծանոթ Մարատի մասին տեղեկություններ իմանալու նպատակով` Երևանի Մ. Խորենացու փողոցում գործող շուկայի մոտից ընկերների հետ իրեն տարել են Արցախի փողոց, այնուհետև տեղափոխել Ջրվեժ թաղամաս, որտեղ իր կամքին հակառակ, մոտ 8 ժամ, պահել են ավտոմեքենայում, որի ընթացքում ծեծի են ենթարկել, իսկ մայիսի 27-ին խաղատանը Սերոժը սպառնացել է սպանել իրեն, եթե չհայտնի Մարատի գտնվելու վայրը:
Ոստիկանության ծառայողները, հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով, մայիսի 30-ին, ժամը 12.00-ին, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Պարզվել է նաև, որ Սերոժը 1977 թ. ծնված Արմեն Հ.-ն է, որը, բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 18.00-ին ներկայացել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ստացել է քաղաքացի Մալխաս Ա.-ի հաղորդումը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Մալխաս Ա.-ի հաղորդման` 2014թ. ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը անհայտ անձինք մուտքի դուռը կոտրելու եղանակով ապօրինի մուտք են գործել իր բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել են տարբեր տեսակի կենցաղային իրեր: Կատարված հանցագործության մասին ինքը ցանկացել է հաղորդում տալ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում, սակայն օրվա օպերատիվ հերթապահը, սահմանված կարգով չի գրանցել հանցագործության դեպքը, այլ իրեն ուղեկցել է նույն բաժնի պետի և տեղակալի մոտ: Վերջիններս համոզել են իրեն կատարված հանցագործության մասին հաղորդում չտալ` խոստանալով, որ հանցագործություն կատարած անձինք կվերադարձնեն գողոնը:
Կատարվում է նախաքննություն:
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում ՔՀԳՎ երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, անչափահասների գործով բաժնի պետ Արթուր Վարդանյանը տեղեկացրեց, որ անչափահասների նկատմամբ բռնությունների թիվը, նախորդ տարվա համամեմատ, նվազել է՝ 74-ի դիմաց այս տարի 55-ն է:
Արթուր Վարդանյանի խոսքով՝ անչափահասներն ավելի խոցելի խումբ են կազմում, այդ պատճառով էլ նրանց ուղղությամբ ոստիկանության աշխատանքներն ավելի ինտենսիվ են:
«Արդեն մի քանի տարի է` ինչ դպրոցներում անցկացվում է դասընթաց՝ «Դասը վարում է ոստիկանը» խորագրով: Այս միջոցառումները, իհարկե, մեծ օգուտ են անչափահասների համար»,-նշեց նա:
Ընտանիքում կատարված բռնությունների քանակը ևս նվազել է. այս տարի միայն 2 դեպք է գրանցվել:
«Հայկական Վարկած»—ի այն հարցին, թե կա արդյո՞ք վիճակագրություն, թե որ մարզում են ավելի շատ գրանցվել բռնության դեպքեր, ՔՀԳՎ երրորդ վարչության պետի տեղակալը պատասխանեց. «Քանի որ Երևանը բնակչության թվով ամենամեծն է, հետևաբար՝ այստեղ՝ մայրաքաղաքում, բռնության դեպքերն ավելի մեծ թիվ են կազմում»:
Արթուր Վարդանյանը հորդորեց անչափահասներին՝ ավելի հանդուրժող լինել միմյանց նկատմամբ, քանի որ հիմնական հանցագործությունները տեղի են ունենում հենց անչափահասների միջև:
Մանրամասները՝ տեսանյութում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիր քաղաքում ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի hասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Արմավիրի մարզկենտրոնում գտնվող միակ բազիլիկ այդ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012թ.՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ: Այն կառուցվել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.