Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում (ԴԱՀԿ) տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած միջոցառում:
Օրվա հերոսները 3-12 տարեկան այն երեխաներն էին, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցով զբաղվում է հարկադիր կատարման ծառայությունը: Միջոցառմանը հրավիրված էին 200 երեխաներ:
Փոքրիկներին շնոհավորեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը:
‹‹Այսօր աշխարհի ամենալավ տոնն է: Մենք պետք է այնպես անենք, որ այսօր մեր երեխաներն իրենց զգան ամենաերջանիկը, ամենաուրախն ու անհոգը: Ցանկանում եմ, որ դուք ունենաք երջանիկ ու անհոգ մանկություն և դառնաք արժանի զավակ մեր հայրենիքի համար ››,- իր ելույթում նշեց Միհրան Պողոսյանը:
Երեխաներին հյուր էին եկել հեքիաթի հերոսներ, աճպարար, ծաղրածուներ, որոնք կազմակերպեցին խաղեր, երգեր ու պարեր և ծառայության կողմից անակնկալ նվերներ մատուցեցին փոքրիկներին ՝ նվիրելով գրքեր, նկարչական պարագաներ, խաղալիքներ, ինչպես նաև պաղպաղակ հյուրասիրեցին նրանց:
‹‹Արդեն չորրորդ տարին է, որ մեր ծառայությունը կազմակերպում է այս գեղեցիկ միջոցառումը, որի նպատակն է երեխաներին ցույց տալ, որ նրանք անտեսված չեն, և որ հարկադիր կատարման ծառայությունը միշտ պատրաստ է աջակցել, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն: Երեխաներին ցանկանում եմ անսահման ժպիտներ, առողջություն, երջանկություն, անամպ երկինք››,- ասաց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը:
Հռիփսիմե Գալստյան
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.