29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 1-ին, 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 4-5 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:
Երևանում՝ նոյեմբերի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Եվրախորհրդարանը հարգում է Հայաստանի որոշումը և մտածում է, թե այս նոր պայմաններում ինչ հարթակներ կարող են ստեղծվել, որպեսզի դրանց հիման վրա շարունակվի Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը հայաստանյան համանախագահ Սամվել Ֆարմանյանի հետ համատեղ ասուլիսին:
Հիշեցնենք, որ Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի Բյուրոյի նիստ՝ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի փոխարեն, որը չի կայացել տեխնիկական պատճառներով:
«Եվրախորհրդարանի անդամները Հայաստանը ճանաչում են որպես առանցքային երկիր, և մենք սերտորեն համագործակցում ենք միմյանց հետ տարբեր ձևաչափերով, տարբեր մակարդակներով»,-հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը և ավելացրեց, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, ազատ խոսքին, մամուլին՝ «որպես եվրոպական արժեքների հիմնական սյուներ»:
Պարոն նախագահը շատ հստակ ու խորը բացատրեց ՄՄ-ին միանալու խորապատկերը. Միլան Ցաբրնոխ
Միլան Ցաբրնոխն առավել գնահատելի համարեց այն հանգամանքը, որ անցած երկու օրերին Հայաստանում հանդիպել է շատ կարևոր անձանց, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Իմ հանդիպումը ՀՀ նախագահի հետ շատ բաց հանդիպում էր և առաջինը չէր: Չափազանց բարձր եմ գնահատում այն բաց քննարկումը, որը տեղի ունեցավ մեր միջև: Պարոն նախագահը շատ հստակ ու խորը բացատրեց այն պատճառները, խորապատկերը, որի հիման վրա կայացվել է այդ որոշումը»,-հայտարարեց ավստրիացի պատգամավորը՝ վերստին հնչեցելով եվրապաշտոնյաների այն մոտեցումը, որ ՄՄ-ին անդամակցությունն ու Ասոցացաման համաձայնագրի ստորագրումն անհամատեղելի են:
Ինչ վերաբերում է Վիլնյուսի գագաթնաժողովին, ապա Ցաբրնոխն ընդգծեց, որ ակնկալում են Վիզաների դյուրացման պայմանագրի վավերացում, ինչը կապահովի Հայաստանի քաղաքացիների շարժունակությանը և ԵՄ-Հայաստան միջանձնային հարաբերությունների խորացմանը:
Երևան-Բրյուսել խորը բանակցություններ՝ հետագա համագործակցության ուղիներ մշակելու համար. Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանն էլ իր կողմից հայտարարեց, որ Երևանի և Բրյուսելի միջև խորը բանակցություններ են ընթանում՝ հետագա համագործակցության ուղիներ մշակելու և դրանք հաստատելու համար:
«Կողմերի միջև կա չհասկացվածություն, որը փոխադարձ է, և մենք կարևորում ենք նման շփումներն ու հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս առավել մանրամասն ծանոթանալ կողմերի պատկերացումներին և առաջ շարժվել այդ կարևոր հարցի ուղղությամբ»,-հայտարարեց հանրապետական պատգամավորը:
Անդրադառնալով պատվիրակության անդամների ոչ ամբողջական կազմով Երևան ժամանելուն՝ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ հայկական կողմն ակնկալում էր, որ Երևանում նախատեսված, այսպես կոչված՝ լիարժեք նիստը տեղի կունենար, բայց ավելացրեց, որ հարգում է Եվրախորհրդարանի իրենց գործընկերների ներկայացրած հիմնավորումները, որ զբաղվածության պատճառով չեն կարողացել ներկա լինել նիստին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ցաբրնոխին այն վճռականության դրսևորման համար՝ կապված միջխորհրդարանական մեր ձևաչափի համագործակցությունը հետայսու ևս խթանելու ուղղությամբ»,-հայտարարեց Սամվել Ֆարմանյանը:
ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցությունը վերահաստատվում է՝ Հայաստանի եվրոպական օրակարգը առաջ մղելու նպատակով
ԵՄ- Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Միլան Ցաբրնոխի և Սամվել Ֆարմանյանի տարածած համատեղ հայտարարությունում վերջիններս վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակել ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա զարգացումը՝ «հիմնված նախորդ տարիներին երկու կառույցների խորհրդարանականների արդյունավետ համագործակցության վրա՝ Հայաստանի եվրոպական օրակարգը առաջ մղելու նպատակով»:
Համանախագահները հիշեցնում են, որ կարճաժամկետ հեռանկարում էական առաջընթաց կարելի է ակնկալել, մասնավորապես ոլորտային համագործակցության առումով, ինչպիսին օրինակ՝ Հայաստանի շարժունակության օրակարգն է:
«Այսպիսով, համանախագահները ողջունում են Եվրոպական խորհրդարանին՝ ԵՄ-Հայաստան Արտոնագրերի դյուրացման համաձայնագրին «կանաչ լույս» տալու կապակցությամբ և նույնը ակնկալում են ՀՀ Ազգային ժողովից՝ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ:
Համանախագահներն իրենց տարածած հայտարարության մեջ նշում են, որ «համանախագահներն, այնուամենայնիվ, հասկանում են այն դժվարությունները, որոնք այլևս թույլ չեն տալիս շարունակել ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ ԽՀԱԱԳ գործընթացը, ինչպես նախատեսված էր այս նոյեմբերին՝ Վիլնյուսում»: Նրանք, այնումենայնիվ, «ցանկանում են արժանին մատուցել կատարված աշխատանքի և ներդրված ջանքերի համար և կոչ են անում շարունակել նույն եռանդով՝ հստակեցնելու, թե ինչպես պետք է առաջ շարժվել Վիլնյուսի գագաթնաժողովից հետո»:
Այս տարվա հերթական նորամուտն արձանագրվեց Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի դպրոցում: Դպրոցի բացման հանդիսությունը իր ներկայությամբ պատվեցին նաև աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Շնորհավորելով Վաղաշենի բնակչությանը ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ` ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը կարևորեց նորոգ կրթական օբյեկտների դերը գյուղական համայնքների պահպանության գործում: Նա տեղեկացրեց, որ թեպետ, դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2005 թվականին, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են 2012-2013 թթ.: 800 աշակերտի համար նախատեսված դպրոցի ընդհանուր մակերեսն ավելի քան 5600 քմ է: Դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքից՝ 2 ուսումնական, 1 մարզական և 1 ճաշարանային: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական և ջրամատակարարմամբ, ջեռուցման և կոյուղու համակարգերով, արտաքին գազի և էլեկտրական մատակարարման համակարգերով և առանձին կաթսայատնով: ՀՀ քաղաքաշինության նախարարության տնտեսումների հաշվին բարեկարգվել է շինարարական օբյեկտի տարածքը: 2005-2013 թթ. դպրոցի կառուցման վրա ծախսվել է շուրջ 830.0 մլն դրամ գումար:
Խոսելով Գեղարքունիքի մարզում պետական բյուջեի շրջանակներում ընթացող շինարարական աշխատանքների մասին` նախարար Սամվել Թադևոսյանը տեղեկացրեց, որ ներկայումս մարզում ընթացող 10 կրթական օբյեկտից այս տարի շահագործման կհանձնվեն 4-ը: Մնացած շինարարական օբյեկտներից` Ծովինար և Արծվանիստ գյուղերի դպրոցների համար պատվիրվել է վերակառուցման նոր նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք ընդգրկելու են նաև ուժեղացման աշխատանքներ:
«Կրթական օբյեկտների հիմնանորոգման վերաբերյալ, ես բազմիցս առիթ ունեցել եմ հայտարարելու քաղաքաշինության նախարարության մոտեցման մասին: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ նախ, հետազոտություններ են իրականացվում 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու ուղղությամբ՝ գնահատելով դրանց սեյսմիկ խոցելիության աստիճանը: Ապա` ըստ անհրաժեշտության իրականացվում են ուժեղացման կամ վերակառուցման աշխատանքներ` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո նոր իրականացվում է նորոգման աշխատանքներ: Նշածս երկու գյուղերի դպրոցները հենց այդ դեպքն է»,-ընդգծեց քաղաքաշինության նախարարը:
Տեղեկացնենք նաև, 2014 թվականին Գեղարքունիքի մարզում շահագործման կհանձնվի երկու շինարարական օբյեկտ: Եկող տարվա բյուջեում նախատեսված է նաև Գավառի թատրոնի և Գետաշենի մանկապարտեզի շենքերի նորոգումը, որոնց նախագծային աշխատանքներն արդեն արվել են քաղաքաշինության նախարարության այս տարվա տնտեսումների հաշվին:
ՀՀ քաղաքաշինության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ռուսաստանը չի մասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը:
Ինչպես գրում է Грузия-Online-ը, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Ռուսաստանը չի ընդգրկվել հրավիրված պետությունների ցուցակում:
«Ես հայտարարել եմ այն պետությունների ցուցակը, որոնք հրավիրված են նոյեմբերի 17-ի երդմնակալությանը: Դրանք են Եվրամիության, ՆԱՏՕ-ի և «Արևելյան գործընկերության» անդամ երկները, ինչպես նաև այն պետությունները, որոնք այդ կազմակերպությունների մեջ չեն մտնում, սակայն Թբիլիսիում ունեն իրենց դեսպանատները: Ռուսաստանը ցուցակի մեջ չկա»,-հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Հոկտեմբերի 30-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ-ում համաներմամբ պատժի կրումից ազատվել է 593 դատապարտյալ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-74
«Վարդաշեն» ՔԿՀ-47
«Էրեբունի» ՔԿՀ-179
«Դատ. Հիվ.» -25
«Վանաձոր» ՔԿՀ-14
«Արթիկ» ՔԿՀ-33
«Սևան» ՔԿՀ-52
«Կոշ» ՔԿՀ-114
«Աբովյան» ՔԿՀ-18
«Հրազդան» ՔԿՀ-23
«Գորիս» ՔԿՀ-12
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-1
Ինչպես նախկինում հայտնել էինք` հոկտեմբերի 24-ին, ժամը 19.55-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին` Ապարան քաղաք ընթանալիս, բախվել էր «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի, ինչից հետո «ԳԱԶ-53»-ը բախվել էր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորներ, 1995 թ. ծնված Անի Ալաբերքյանը, 1969 թ. ծնված Ռիտա Հովհաննիսյանը և 2012 թ. ծնված Նարեկ Գալստյանը տեղում մահացել էին, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ապարան» բժշկական կենտրոն:
Ուղևորներից մեկը` 2009 թ. ծնված Մանե Գալստյանը, հոկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
«Հավաքականի հետ աշխատանքից հետո փոքր ընդմիջում եմ վերցրել». այս մասին itar-tass-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Ուսումնասիրում եմ տարբեր թիմերից ստացված առաջարկները: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ես դեռ շարունակում եմ մնալ ընտրանու` տեխնիկական գծով տնօրենը»,-նշել է Մինասյանը:
ԱՐՏԱԳԱՂԹ….Կը մտածեմ ու կը մտածեմ այս բառ-հասկացութեան վրայ, կը փորձեմ խորասուզուիլ անոր իմաստի ներքին շերտերուն մէջ….Արտագաղթը միայն հայրենիքէն արտագաղթե՞լն է արդեօք, թէ՞՝ կարելի է մնալ հայրենիքին մէջ, սակայն ՍՐՏՈՎ ՈՒ ՀՈԳԻՈՎ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ, երբ հայ անհատը կը հեռանայ իր ազգային ԱՐԺԷՔՆԵՐՈՒ ամբողջութենէն, հայոց լեզուէն ու մշակոյթէն, հայ հոգեւոր-բարոյական արժէքներու տարածքէն եւ կը կլանուի օտար «չարժէքներով», խորթ ապրելակերպով, «րապիզ» երաժշտութենէն մինչեւ գռեհիկ, կիսամերկ հագուստ-կապուստն ու նիստուկացը, ապառողջ սննդատեսակներէն մինչեւ այլանդակուած «ազատութեան» թելադրած վարքն ու բարքը….Չմանրամասնեմ:
ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ եւ ՀԱՅ ՀՈԳԻՆ այնքան շատ են վտանգուած այսօր, համաշխարհայնացման ազգաջինջ, ՀԱՅԱԿՈՒԼ հոսանքին ներքեւ, որ զայն դիմակայելու համար՝ հրամայական է զօրացնել ու զօրացնել մեր ԴԻՄԱԴՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ, ՀՈՍԱՆՔՆ Ի ՎԵՐ ԿԱՐԵՆԱԼ ԹԻԱՎԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ….
ՀԱՒԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԻՆՔՆ ԻՐԵՆ, ԻՐ ԷՈՒԹԵԱՆ, ԻՆՔՆՈՒԹԵԱՆ, ՀԱՅ ՀՈԳԻԻՆ ու ՀԱՅ ՈԳԻԻՆ….ԱՀԱ ԱՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐԸ, որոնք կը ցցուին մեր առջեւ, քանզի նոյնիսկ հայրենիքին մէջ մնալով, կարելի է նահանջել այդ բոլորէն եւ երթալ զառիթափն ի վար….ԱՐՏԱԳԱՂԹԵԼ ՀՈԳԵՊԷՍ ԵՒ ՈԳԵՊԷՍ….ՍԱ ՉԷ՞ ԱՄԷՆԷՆ ՍԱՐՍԱՓԵԼԻՆ….
***
ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ճիշդ ուղիի վրայ դնելու համար, չի բաւեր երբեք՝ անոր ժողովրդավարացումը, չի բաւեր՝ ազատ, արդար ընտրութեանց կայացումը, չի բաւեր միայն՝ օրէնքի գերակայութիւն հաստատելը….ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳՆ է պետութեան թէ հասարակութեան ԿԵԱՆՔԻ ԲՈՒՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ, ԶԱՅՆ ՈՒՂՂՈՐԴՈՂԸ, ԱՆՈՐ ԳՈՅՈՒԹԵԱՆ ԻՄԱՍՏ ու ԱՐԺԷՔ ՊԱՐԳԵՒՈՂԸ…
Ազգային-պետական արժէքներու համակարգը պիտի դնել հոգեւոր-բարոյական-մշակութային ԱՐԺԷՔՆԵՐՈՒ հիման վրայ, հայ աւանդական արժէքները համապատասխանեցնելով ներկայ կեանքի պահանջքներուն եւ կարիքներուն հետ, առանց ԷԱՊԷՍ ՇԵՂՈՒԵԼՈՒ ազգային մեր տեսակը սահմանող ՀՈԳԵՒՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԷՔՆԵՐԷՆ, ԱՊՐԵԼԱԿԵՐՊԷՆ, ԳԱՂԱՓԱՐԷՆ, ԻՏԷԱԼՆԵՐԷՆ….Այլապէս, այնքան դիւրին է ԶՈՀ երթալ՝ ներկայ սպառողական քաղաքակրթութեան դաւանած հակամշակոյթի «արժէքներուն», ԱԶԱՏ ՇՈՒԿԱՅԻ տնօրինումներուն….եւ կորսնցնել ԱԶԳԱՅԻՆ ԴԻՄԱԳԻԾ ԵՒ ԻՆՔՆՈՒԹԻՒՆ….այսինքն ԱՊԱՀԱՅԱՆԱԼ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ԱՀԵՂ ՅՈՐՁԱՆՔԻՆ ԱՆՁՆԱՏՈՒՐ….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հոկտեմբերի 29-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «HOWO» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 203-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սիսիան» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարորդը` ԻԻՀ քաղաքացի, 1984 թ. ծնված Մեհդի Կհեիրջոույենգջեհը, հոկտեմբերի 30-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցում մահացել է:
Եթե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսվեն, ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան կմասնակցի զինված հակամարտությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին՝ Красная звезда-ին տված հարցազրույցում։
«Ռազմաքաղաքական իրավիճակը ռազմաբազայի վերահսկողության տարածքում անհանգիստ է մնում և բնութագրվում է մի շարք անկայուն գործոններով՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր սրման հետ»,-նշել է գնդապետը և հավելել, որ խաղաղ ժամանակ ռազմաբազան ռազմավարական զսպողի դեր է կատարում:
«Ռազմաբազան ներգրավված է Հակաօդային պաշտպանության համակարգերի մարտական հերթապահության իրականացմանը, համագործակցում է ՀՀ-ում գտնվող ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային սահմանապահ ստորաբաժանումների հետ»,-նշել է Անդրեյ Ռուզինսկին ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.