23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի, Խորենացու փողոցում գտնվող խանութում մարդիկ հերթի էին կանգնած. ձուն դեռևս տեղ չէր հասել: Մինչդեռ հարևան սուպերմարկետում «Արաքս»-ի ու «ԵԹՖ»-ի ձվերը ազատ դրված էին: Մարդիկ հաշտվել են ձվի թանկացման հետ, սակայն թարմ ձու էին ուզում տեսնել իրենց տոնական սեղաններին:
Ընդամենը 15 օր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ իր մոտ է հրավիրել մեծ ու փոքր արտադրողներին և զգուշացրել, որ գների չհիմնավորված բարձրացումը մրցակցության մասին օրենսդրության կոպիտ խախտում է, իսկ դրանից մի քանի օր անց, ճիշտ է ոչ միանգամից, սահուն կերպով բարձրացավ ձվի գները. Ստացվեց, որ Զատկից առաջ Երևանում ներկրված հավկիթի գինը հասավ 70-75 դրամի. սա բավական բարձր գին է այն դեպքում, երբ խոշոր մատակարարները՝ որպես այդպիսին, գնի նման աճ չեն արձանագրում:
Ինչ խոսք, կարելի է պատկերացում կազմել այն գերշահույթների մասին, որ ընկերությունները ստանում են ամեն տարի ողջ ՀՀ տարածքում Զատկի տոնին ընդառաջ հավկիթի գների բարձրացումից, և զարմանալ, որ հարցը տարիներ շարունակ չի կարգավորվում պատկան կառույցների կողմից:
Սակայն այստեղ մեկ ուրիշ թեմա էլ կա, մեր ունեցած հավաստի տեղեկությամբ, «Արզնին» այլևս չի կարողանում պահանջված քանակի ձու արտադրել: «Հավերը քչացել են, ձու համարյա չկա», -ասացին ընկերությունից:
Հետաքրքիր է, ո՞րն է պատճառը, որ պետությունը թույլ է տալիս «սատկացնել» տեղական արտադրողին, որպեսզի ներմուծվող հավկիթն այլընտրանք չունենա: Այս դեպքում ո՞ւր մնացին մրցակցության մասին հանձնաժողովի հեքիաթները: Ինչո՞ւ չի կարող մեր երկրում արտադրվել այն քանակի ձու, որ բավարարի ազգաբնակչությանը: Ինչո՞ւ են ամեն բան անում, որ տեղական արտադրանքը դուրս մղվի շուկայից: Ի՞նչ է մտածում կառավարությունը, երբ տեղական արտադրողը կամաց-կամաց բարձրացնում է ձեռքերը (հանձնվում է). սրանք հարցեր են, որոնց չցանկացան պատասխանել «Արզնի» ԹՖ –ից, նետելով՝ «Իրենց հարցրեք»:
Չի բացառվում, որ, այնուամենայնիվ, «Արզնին» պայմանավորվածություն ունի՝ զիջելու ձվի շուկան՝ իր արտադրության մյուս ճյուղերը չկորցնելու նախապայմանով, սա հատուկ է մեր իրականությանը: Ո՞վ իմանա, համենայնդեպս, «Արզնու» պատասխանից խուսափելը ևս պատասխան է:
Իսկ երկրի օր օրի գլխատվող տնտեսությունը և դրա հետևանքները մտահոգիչ են, ցավոք, ոչ մեր կառավարության համար:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, այսօր չպատասխանելով, Tert.am-ի հարցին, թե ժամադրվելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինչի կոչ երեկ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ արեց Րաֆֆի Հովհաննիսյանը, վրդովված հայտարարեց. «Սաղդ րաֆֆիամոլությամբ ե՞ք տառապում, արա» ու ցած դրեց հեռախոսափողը:
Հիշեցնենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարելով, որ վերսկսելու է «Բարևի արշավը , տեղեկացրեց, որ առաջին կանգառը լինելու է Սյունիքում, որտեղ և Րաֆֆի Հովհաննիսյանի գլուխը ջարդելու մասին հայտարարած «պարոն Լիցկա»-յին ժամադրեց:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարը նշեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի այդօրվա համարում տրված հարցազրույցում Սյունիքի մարզպետը վիրավորել է իր հորը՝ Ռիչարդ Հովհաննիսյանին: «Պարոն Խաչատրյանը կարող է իսկապես գնացել է ու Արցախյան ազատամարտում ծառայություններ տվել։ Ու եթե արել է, իր կյանքի այդ հատվածը արժանի է հարգանքի, բայց ինքն արդեն անցել է ուրիշ հռետորաբանության, և իմ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հասցեին այնպիսի կեղտոտ, սուտ, կեղծավոր բաներ է ասել, որի համար ես իր ներողությունը չեմ խնդրում, որովհետև այդ ստոր արարածը, որը խոսեց Ռիչարդ Հովհաննիսյանի մասին, ոչնչություն է»,- ասաց նա:
Իր հոր գործունեությանը անդրադառնալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ նա կյանք է նվիրել հայ դատի պատմության ճշմարտությանը։ «Ես ոչ մի բան եմ նրա նկատմամբ, իսկ դուք զրոյից էլ պակաս: Եթե դուք սպառնում եք ոնց որ օձի գլուխն են ջարդում, որ իմ գլուխը պետք է ջարդեք ժողովրդի առաջ, ես ձեզ ժամադրում եմ Կապան ժամը 10-ին ժողովրդի առաջ»,- ասաց նա:
Ի դեպ, Սուրեն Խաչատրյանը բավականին անտրամադիր էր, քանի որ նախքան հարցը լսելը նկատեց. «Հիմա ես ձեզ ինչ ասեմ, բա դուք խիղճ ունե՞ք, արա: Թող լույսը բացվի, ինչ ես ուզում»: Նշենք, որ զանգը կատարվել էր առավոտյան 10։25-ին:
Tert.am
Կառավարության մարտի 28-ի որոշումից հետո Հայաստանը վերածվելու է մի մեծ տաքսապարկի, որտեղ տաքսու վարորդներն ավելի մեծ ջանասիրությամբ են «կլիենտ փախցնելու»՝ հետևանքները հավանաբար թողնելով ոստիկանությանը: Ով «չփախցնի», ուրեմն դատարկ գրպաններով պետք է տուն գնա: Այս մտահոգությունն արդեն առկա է: Որքան էլ կառավարության ներկայացուցիչները հավաստեն, որ բողոքողները տաքսի ծառայություններն են, և ոչ անհատ տաքսիների վարորդները, քանի որ հատկապես նրանց համար աշխատելու շատ լավ պայմաններ են ստեղծված, այդուհանդերձ անհատ տաքսու վարորդները ևս դժգոհում են:
«Հայկական վարկած»-ի հետ զրույցում, նրանք թեև մի կողմից գոհունակություն հայտնեցին աշխատելու հեշտացված պայմանների կապակցությամբ, մյուս կողմից դժգոհեցին, որ հաց վաստակելը շատ ավելի դժվար է լինելու: Նրանց մտահոգությունն այն է, որ մեքենա ունեցող շատ-շատ գործազուրկներ արդեն կարող են միանգամից մտնել այդ դաշտ և «խփել իրենց գործին»: Նրանց խոսքով՝ առանց այն էլ գործ չկա. oրինակ, եթե նախորդ տարիներին այս սեզոնին Իրանից բազմաթիվ զբոսաշրջիկներ էին գալիս Հայաստան՝ իրենց Նովրուզը (Նոր տարին) այստեղ դիմավորելու և անցկացնելու, ապա այս տարի իրանցիներն այստեղ կանգ չեն առնում, այլ շարունակում են ճանապարհը դեպի Վրաստան: Որպես պատճառ՝ վարորդները մատնանշում են Հայաստանի զբոսաշրջային շուկայում առկա թանկ ծառայությունները և դրա կողքին՝ Վրաստանի՝ զբոսաշրջությանը նպաստող առավել մատչելի պայմանները: «Եթե այն ժամանակ էս սեզոնին մի քանի կոպեկ փող էինք աշխատում պարսիկներին այստեղ-այնտեղ տանելով, էս տարի մի հատ պարսիկ չի երևում: Բացի էդ էլ, տաքսիներն էնքան են շատացել, որ վթարներն էլ են շատանալու. տաքսիները հա խփելու են ու ստիպված քշեն, որովհետև ուրիշ գործ չկա»,-մեզ հետ զրույցում նեղսրտեց արդեն մի քանի տարի ուղևորափոխադրումներով իր տունը պահող անհատ տաքսու վարորդներից մեկը: Վարորդները նաև չբացառեցին, որ քաղաքական իրավիճակի հանդարտվելուց և կառավարության հնարավոր փոփոխություններից հետո, իրենց վիճակը կարող է կրկին բարդանալ:
Հիշեցնենք, որ նախանցյալ տարի հայրենի կառավարությունը սկզբում բարդացրեց տաքսի ծառայություն մատուցելու պայմանները՝ դեղին պետհամարանիշ, հաշվիչ, մեքենայի տեխզննման, վարորդի՝ ամենօրյա բուժզննման ծախսեր և այլն, ինչն առավելապես դժվարեցրեց անհատ տաքսիների վարորդների գործը՝ դառնալով բողոքի ակցիաների առիթ: Սակայն կառավարությունը ստիպեց, որ տաքսիները դաշտ մտնեն իր նախանշած պայմաններով:
Մարտի 28-ին էլ կառավարությունը «բարիացավ» և որոշեց թեթևացնել տաքսիստների գործը՝ նվազեցնելով կատարվելիք ծախսերը: Հիշեցնենք, որ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանի ներկայացրած ՀՀ-ում մարդատար — տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների վերաբերյալ իրավական ակտերի փաթեթի համաձայն, ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան զբաղվելու ուղևորափոխադրումներով՝ առանց գրանցվելու որպես անհատ ձեռներեց և առանց հարկային տեսչություն հաշվետվություններ ներկայացնելու: Ըստ այդմ՝ Երևանում գործունեություն իրականացնելու համար վարորդները կվճարեն ամսական մեկ վճար՝ 12.000 դրամ, իսկ մարզերում՝ 4000 դրամ: Իսկ հաշվետվություն նրանք այլևս չեն ներկայացնի և դրա համար հավելյալ 3000 դրամ չեն վճարի, դեղին համարանիշերի համար ևս չեն ծախսի տարեկան 17.000 դրամ: Տաքսու վարորդները կազատվեն ամենօրյա բուժզննման, տրանսպորտային միջոցի տեխզնման ծախսերից, որոնք տարեկան կտրվածքով կազմում են շուրջ 110 — 120 հազ. դրամ:
Է. Մարտիրոսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱԱԾ ղեկավարի նոր տեղակալ է նշանակվել.
Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ.
Արամ Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության նախագահ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց, հայտնում են ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
Մինչ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործը նոր-նոր թափ է առնում, իսկ գլխավոր ամբաստանյալը փորձում է հասկանալ ինչում են իրեն մեղադրում, մայր գործի զավակ գործերով կայացվում են դատական ակտեր: Ավելին, արդեն գործեր կան, որոնք քննվել են նաև վերաքննության կարգով վերաքննիչ դատարանում, որոնց արդյունքում հիմնավորվել են առաջադրված մեղադրանքները:
Այսպես, ըստ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Էրեբունի-2» տարածքային ստորաբաժանման տեսուչ-վճարող Արթուր Վարդանյանը 2005-2010թթ. ընթացքում կեղծելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող և իրավունք վերապահող վճարային ցուցակներում ընդգրկված 26 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 4 417 871 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները:
2013թվականի հունվարի 21–ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վ.Գրիգորյանի նախագահությամբ, Արթուր Վարդանյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1–ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1–ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Դատավճռով Արթուր Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 տարի 11 ամիս ժամկետով` 3.613.583 ՀՀ դրամը չգերազանցող գույքի բռնագրավմամբ: Այդ գումարը Արթուր Վարդանյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի՝ որպես հանցագործության հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի հատուցում:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1–ին կետով նա դատապարտվել է ազատազրկման 5 տարի 3 ամիս ժամկետով` 3.613.583 ՀՀ դրամը չգերազանցող գույքի բռնագրավմամբ: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ Ա. Վարդանյանի նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատվել է մեկ քառորդով: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1–ին մասով նշանակված 1 տարվա ազատազրկման պատիժը կրելուց նա ազատվել է՝ հիշյալ համաներման որոշման կիրառման արդյունքում:
Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և մինչ դատաքննությունը սկսելը միջնորդել դատարանին` դատական քննություն անցկացնել արագացված կարգով: Մեղադրող Հ.Ենոքյանը չէր առարկել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին ամբաստանյալ Ա.Վարդանյանի և նրա պաշտպան Վ.Գևորգյանի միջնորդության դեմ, և դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Պատժի տեսակ և չափ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Ա.Վարդանյանը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, անկեղծորեն զղջում կատարածի համար, բնութագրվում է դրականորեն, պետությանը պատճառված գույքային վնասից կամովին հատուցել է 804.288 ՀՀ դրամ, որից 729.288 ՀՀ դրամը վերականգնել է նախաքննության փուլում, իսկ 75.000 ՀՀ դրամը` դատաքննության ընթացքում: Որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ դատարանը համարել է պատիժ նշանակելու պահին ամբաստանյալ Ա.Վարդանյանի խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը:
Դատավճիռը՝ պատժաչափի մասով, Արթուր Վարդանյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել և փոփոխել, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակել նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ և պայմանականորեն այն չկիրառել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Ռեհանյանի նախագահությամբ, 2013թ. մարտի 29-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը և ստորադաս դատարանի դատական ակտը թողել անփոփոխ:
Փաստինֆո
Չինական Բայշան քաղաքից ոչ հեռու գտնվող հանքահորում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 28 մարդ է զոհվել:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Չինաստանի պետական ԶԼՄ-ներին, փրկարարներին հաջողվել է փրկել 13 հարքափորի կյանք։ Պայթյունի պատճառները դեռևս պարզ չեն. ընթանում է հետաքննություն։
Չինական ածխահանքերում հաճախ են պայթյուններ լինում: Միայն 2011թ.-ին զոհվել է մոտ 2000 մարդ:
Ավարտվել են գրիպի համաճարակի պատճառով երկարաձգված գարնանային արձակուրդները:
Հանրապետության բոլոր դպրոցներում ուսումնական տարին շարունակվելու է ապրիլի 2-ից:
Մաղթում եմ առողջություն և բարձր առաջադիմություն:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից
Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է:
Սկիզբ է առնում հրեաների կողմից նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը: Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից` անդրանիկ զավակների կոտորածից: Համաձայն քրիստոնեական ուսմունքի` այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման` հանուն մարդկության փրկության: Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում է որպես զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն: Պողոս Առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8):
Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է:Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա: Այս տարի Սուրբ Զատիկը նշվում է մարտի 31-ին:
Այսօր երեկոյան կմատուցվի Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը:
Զատկի ավանդույթները
Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր։ Որպես բնական գունանյութեր օգտագործվում են սոխի կճեպներ,սուրճ կամ զաֆրան։ Շատ քրիստոնյաներ պատրաստում են միայն կարմիր ներկած ձվեր, որոնք խորհրդանշում են Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։ Ներկայումս հաճախ դրանք ներկվում են տարբեր գույներով։ Զատիկ կիրակվա նախորդ գիշերը, Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի ։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը ՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։ Գինին լցվում է մի կտոր նշխարի վրա, որպեսզի թաթախվի։ Նշխարը խորհրդանշում է Հիսուսի մարմինը, իսկ գինին՝ արյունը, ինչպես Վերջին ընթրիքի ժամանակ։
Զատիկ կիրակի եկեղեցու բակում և նաև Զատկի շրջակա օրերին, մանուկները (և երբեմն էլ մեծերը) «հավկիթ են խաղում»։ Այս խաղը տեղի է ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է մեկ ներկված հավկիթ, մեկ ծայրը դեպի վեր, մյուսն իր ներկված հավկթի նույն ծայրը (սուր կամ լայն) արագ իջեցնում է և խփում մյուսի հավկթին։ Հետո խաղը կրկնվում է նույն հավկիթների մյուս ծայրերով՝ բայց այս անգամ առաջինն է իջեցնողը և երկրորդը՝ պահողը։ Ում հավկիթը, որ չի կոտրվում, նա հաղթում է, և հաղթվածն իր հավկիթը տալիս է իրեն։ Եթե ամեն հավկթի մի ծայրն է կոտրվում, ապա մեկ անգամ ևս խաղում են հավկիթների անվնաս ծայրերով, որպեսզի որոշվի հաղթողը։
Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը Ռուսաստանի Վնուկովո օդանավակայանին պարտք է 44 մլն ռուբլի, Կրասնոդարի և Սոչիի օդանավակայաններին՝ շուրջ 900 հազար ռուբլի գումար, գրում է Gazeta.ru-ն:
Ռուսական ВЭБ բանկին «Ամավիա»-ն պարտք է մի քանի մլն ռուբլի, իսկ ВТБ-ին նրա պարտքերը շատ ավելի մեծ են՝ բանկից «Արմավիա»-ն վարկ էր վերցրել Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռի գնելու համար:
Այժմ ВТБ-ն 22 մլն դոլարի հայց է ներկայացրել Mika Limited-ի տնօրեն Միխայիլ Բաղդասարովի նկատմամբ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.