Այսօր «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի, Խորենացու փողոցում գտնվող խանութում մարդիկ հերթի էին կանգնած. ձուն դեռևս տեղ չէր հասել: Մինչդեռ հարևան սուպերմարկետում «Արաքս»-ի ու «ԵԹՖ»-ի ձվերը ազատ դրված էին: Մարդիկ հաշտվել են ձվի թանկացման հետ, սակայն թարմ ձու էին ուզում տեսնել իրենց տոնական սեղաններին:
Ընդամենը 15 օր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ իր մոտ է հրավիրել մեծ ու փոքր արտադրողներին և զգուշացրել, որ գների չհիմնավորված բարձրացումը մրցակցության մասին օրենսդրության կոպիտ խախտում է, իսկ դրանից մի քանի օր անց, ճիշտ է ոչ միանգամից, սահուն կերպով բարձրացավ ձվի գները. Ստացվեց, որ Զատկից առաջ Երևանում ներկրված հավկիթի գինը հասավ 70-75 դրամի. սա բավական բարձր գին է այն դեպքում, երբ խոշոր մատակարարները՝ որպես այդպիսին, գնի նման աճ չեն արձանագրում:
Ինչ խոսք, կարելի է պատկերացում կազմել այն գերշահույթների մասին, որ ընկերությունները ստանում են ամեն տարի ողջ ՀՀ տարածքում Զատկի տոնին ընդառաջ հավկիթի գների բարձրացումից, և զարմանալ, որ հարցը տարիներ շարունակ չի կարգավորվում պատկան կառույցների կողմից:
Սակայն այստեղ մեկ ուրիշ թեմա էլ կա, մեր ունեցած հավաստի տեղեկությամբ, «Արզնին» այլևս չի կարողանում պահանջված քանակի ձու արտադրել: «Հավերը քչացել են, ձու համարյա չկա», -ասացին ընկերությունից:
Հետաքրքիր է, ո՞րն է պատճառը, որ պետությունը թույլ է տալիս «սատկացնել» տեղական արտադրողին, որպեսզի ներմուծվող հավկիթն այլընտրանք չունենա: Այս դեպքում ո՞ւր մնացին մրցակցության մասին հանձնաժողովի հեքիաթները: Ինչո՞ւ չի կարող մեր երկրում արտադրվել այն քանակի ձու, որ բավարարի ազգաբնակչությանը: Ինչո՞ւ են ամեն բան անում, որ տեղական արտադրանքը դուրս մղվի շուկայից: Ի՞նչ է մտածում կառավարությունը, երբ տեղական արտադրողը կամաց-կամաց բարձրացնում է ձեռքերը (հանձնվում է). սրանք հարցեր են, որոնց չցանկացան պատասխանել «Արզնի» ԹՖ –ից, նետելով՝ «Իրենց հարցրեք»:
Չի բացառվում, որ, այնուամենայնիվ, «Արզնին» պայմանավորվածություն ունի՝ զիջելու ձվի շուկան՝ իր արտադրության մյուս ճյուղերը չկորցնելու նախապայմանով, սա հատուկ է մեր իրականությանը: Ո՞վ իմանա, համենայնդեպս, «Արզնու» պատասխանից խուսափելը ևս պատասխան է:
Իսկ երկրի օր օրի գլխատվող տնտեսությունը և դրա հետևանքները մտահոգիչ են, ցավոք, ոչ մեր կառավարության համար:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.