Բաղադրությունը
Բատոն հաց — 1 հատ
Պանիր – 100 գ
փափկեցված կարագ – 100 գ
սխտոր — 2 պճեղ
մաղադանոս:
Պատրաստման եղանակը
Պանիրը քերիչով անցկացնել, ավելացնել ճզմած սխտորը, կտրատած մաղադանոսը և փափկեցված կարագը: Այս ամենը լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված:
Վերցնել բատոն հացը և 2 սմ. հեռավորության վրա կտրատել, բայց ոչ մինչը վերջ: Այդ բաց հատվածներում առատորեն լցնել միջուկը: Այնուհետև փաթաթել ֆոլգայի մեջ և եփել ջեռոցում 20 րոպե, 180 աստիճան ջերմաստիճանում: Այնուհետև վրայից հանել ֆոլգան և կրկին դնել ջեռոցում 3-5 րոպե: Բարի ախորժակ:
Բաղադրությունը
Կարտոֆիլ — 2-3 հատ
գազար — 1 հատ
սոխ — 1 հատ
սպանախ — 2 կապ
եփած ձվի դեղնուց – 3հատ
մի քիչ սամի
աղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել և խորանարդիկներով կտրատել: Սոխը և գազարը ավելի փոքր խորանարդիկներով կտրատել: Սպանախը բաժանել երկու մասի: Կաթսայի մեջ լցնել եռացած ջուրը, որի վրա ավելացնել կարտոֆիլը, գազարը և եփել 15-20 րոպե: Այնուհետև ավելացնել, սոխը, սպանախը և եփել ևս 10 րոպե: Այս խառնուրդի վրա ավելացնել սամիթը և համեմել աղով: Հյուրասիրելիս վրան ավելացնել քերիչով անցկացված ձվի դեղնուցը:
Բաղադրությունը
կլոր բրինձ — 2 ճգ
ձու — 4 հատ
սոխ — 2 հատ
նրբերշիկ — 8 հատ
թթվասեր — 3ճգ
պանիր — 50գր
սամիթ,
աղ, պղպեղ, և ցանկության դեպքում այլ համեմունքներ:
Պատրաստման եղանակները
Բրինձը խաշել և թողնել` սառչի: Ձվի սպիտակուցները առանձնացնել դեղնուցից, սպիտակուցները լավ հարել և ավելացնել բրինձին:
Բրինձին ավելացնել նաև մանրացված սամիթը, աղը պղպեղը և այլ համեմունքները: Ապա զգուշությամբ խառնել: Սոխը կտրատել և ձեթի մեջ տապակել: Սառչելուց հետո խառնել ձվի դեղնուցի հետ :
Տակդիրը ձեթով պատել, վրան տարածել բրինձի մի մասը, ապա սոխառածը, հետո երկու մասի բաժանված նրբերշիկները, ավելացնել մնացած բրինձը, թթվասեր քսել, և քերիչով անցկացված պանիր լցնել վրան: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 35 րոպե: Բարի ախորժակ:
- 22:58Շաբաթվա խոհանոց
- 12:13Շաբաթվա խոհանոց
- 11:21Շաբաթվա խոհանոց
- 12:32Շաբաթվա խոհանոցը
- 12:52Շաբաթվա խոհանոց
- 12:16Շաբաթվա խոհանոց
- 8:41Օրվա խոհանոց
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.