29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ինչպես են ավարտվելու ընտրությունները։ Այսօր այս հարցը հուզում է շատերին։
Ավարտին մոտեցավ նախընտրական շոուն, վաղը կբաժանվեն չորրորդ հանրապետության «վկայականները»: Վաղը պարզ կլինի, որ ոչինչ չի փոխվելու մեր երկրում, քանի որ մենք չփոխվեցինք: Շատերը սպասելիք ունեն։ Իշխող կուսակցությունը խոստումներ է տվել այն մարդկանց, ովքեր օգնել են իրենց: ԲՀԿ –ն և մնացած քաղաքական ուժերը ևս խոստումների առումով հետ չեն մնում:
Ապրիլի 2-ից հետո մի շարք խոստումներ՝ մասնավորապես իրենց սատարող անձանց կամ կուսակիցներին գործադիր մարմիններում տեղավորելու խոստումն այսօր ոմանց ստիպել է գումարներ, ոմանց էլ այլ կարգի ներուժ ներդնել օրենսդիր մարմնի ձևավորման գործում, ուստի չի բացառվում, որ Ազգային ժողով անցնողների նախնական ցուցակները հիմնովին վերաձևվեն:
Թե ինչ տեղի կունենա ապրիլի 2 –ին, դժվար է այսօր միանշանակ ասել, բայց մի բան հաստատ է՝ այն ուժերը, որ կանցնեն խորհրդարան, կվերցնեն իրենց մանդատները ու կլռեն, իսկ մյուսները «հետընտրական» կարգով փոքր- ինչ կհոխորտան ու էլի 5 տարի կլռեն:
Ասել է թե՝ (չհաշված մանր- մունր վեճերն ու կռիվնեը, ու տա Աստված, որ լուրջ միջադեպեր չլինեն) սենսացիոն զարգացումներ չեն սպասվում:
Սոցիոլոգ Ադիբեկյանը չբացառեց երկրորդ փուլը, մենք բացառման վարկած ենք առաջ քաշում: Ամեն բան ավարտվելու է մեկ փուլով: Մի նկատառում միայն, որ հույս չի թողնում լավատես լինելու։ Մարդիկ կորցրել են հավատը: Փոփոխություն ուզում են բոլորը, բայց ոչ մեկը չի ուզում իրենից սկսել:
Հիմա 10 հազարները մի տեսակ օրինաչափ դարձան: Նախընտրական քարոզարշավը քաղաքական չէր, չկար քաղաքական, գաղափարական, ծրագրային պայքար: Չկա վաղվա երազանքը, բոլոր տարիքային խմբերի մոտ բացակայում է վաղվա օրվան սպասելու ուրախությունը:
Ամեն դեպքում, վաղը ծնունդ է առնելու մեր չորրորդ հանրապետությունը, ասենք շնորհավոր, ու թող այն մեզ հույս և հավատ բերի,իսկ սիրել մենք կարող ենք ամեն մեկս յուրովի:
Ռուզան Ավոյան
Հասկանալու համար, թե ինչ խառնարան է ստեղծվել գրանցված պատգամավորության թեկնածուների մասով, կարելի է ուղղակի մի փոքր ավելի ուշադիր զննել նրանց։ Հին դպրոցի թեկնածուներ, որոնք այս անգամ մաղվելու վտանգի առաջ են կանգնած, ու ամեն մանրուքից հունից դուրս են գալիս, ուղղակի «կռիշայի» կարիք ունեցող փողատերեր, որոնք գումարներ են ծախսում՝ հույս ունենալով, որ եթե ԱԺ չանցնեն էլ, գոնե կգնահատվի իրենց աշխատանքՆ ու ընտրությունների ավարտից հետո մի պաշտոն ձեռք կգցեն, ամբիցիոզ ջահելներ, որոնք դեռ չհասած բաղձալի մանդատին, իրենց արդեն խորհրդարանում են պատկերացնում, և հասարակության մի շերտ, որ իրոք փորձում է լուսավոր պատկերացնել մեր ապագան ու մտածում է, թե կարող է օգտակար լինել այդ գործում: Վերջիններս իհարկե շատ քիչ տոկոս են կազմում:
Անկախ ընտրությունների արդյունքներից, բոլորիս համար պարզ է, որ այսօր գոյություն ունեցող համակարգն ամբողջությամբ չի վերարտադրվի: Հասարակությունը չգիտի ու լավ չի պատկերացնում, թե ինչպիսին է լինելու երկիրն առանց նախագահի, ու և որ ավելի վատ է՝ չի էլ հասկանում, թե մեր ինչին է պետք այս փոփոխությունը: Նրանց այդ մասին ոչ ոք չի բացատրում, ու իշխանությանը թվում է, թե դրա կարիքը չկա էլ, մինչդեռ քաղաքացին պետք է հասկանա, թե իր ընտրությամբ ինչ հասարակարգ է ձևավորում, ոչ թե սպասի, թե որ թեկնածուն ավելի շատ գումար կխոստանա, ու ընտրությունից առաջ մտածի, թե կարողա՞ գցեն ու գումար չտան:
Ինտերնետը, սոցցանցերը մեզ տալիս են ընդհանուր պատկերացումներ (շատ անգամ նույնիսկ խեղաթյուրում են իրական պատկերը), սակայն չեն լուսաբանում շատ կարևոր, սկզբունքային հարցեր՝ ինչ է նշանակում պետություն, քաղաքացի, ինչպես պետք է քաղաքացին իշխանություն ձևավորի, որն է այդ հարցում քաղաքացու պատասխանատվությունը: Ի դեպ, այս ամենը ոչ մի տեղ չեն սովորեցնում: Մենք մեր հերթական ընտրությամբ պատասխան ենք տալու, թե մեր երեխաների սերունդն ինչ կանոններով է ապրելու և ինչպիսի երկրում:
Ռուզան Ավոյան
Զավեշտ է սա, թե իրողություն , բայց իրականում մեր քարոզարշավները բավականին ուրախ են անցնում: Ինչքան էլ դժգոհենք ու փնթփնթանք, ինչքան էլ մտածենք, թե օրենքը գրում են գիտակները և Աժ- ում պետք է լինեն այդ կառույցի համար գործունակ մարդիկ( մինչդեռ, երկրի կեսն ուզում է օրինաստեղծ դառնալ), միևնույնն է, մարզեր արշավող մեր քարոզիչները մի տեսակ աշխուժություն են մտցնում տեղաբնակների մոտ: Օրը մեկն իր շքախմբով գալիս է քարոզելու, թե ուրախ է անցնում, և թե՝ քննարկելու բան է լինում, դե նաև մի երկու կոպեկի հույս կա: Ծառուկյանին, որ ըստ դերաբաշխման այս ընտրությունների «պապան» է, դիմում են ամենատարբեր, հաճախ զավեշտի հասնող հարցերով: Դե նա էլ իբր սրամտում է.«Մարդը պետք է «ֆոկուսչիկ» լինի, որպեսզի ապրի ամսական 16 հազար դրամով և վճարի գազի, էլեկտրաէներգիայի ու ջրի համար»:
Մարդկանց մի մասը քմծիծաղում է, ամեն ինչից գիտակի կեցվածքով, մի մասը զայրանում կամ զվարճանում է, մյուս մասն էլ անտարբեր է: Ֆեյսբուքն էլ, որ դարձել է մի մեծ խառնարան, պտտացնում է այս ամենը. մարդիկ ասում- խոսում, իրար են կսմթում, օրեր են մթնացնում: Ու մեկ էլ կգա ապրիլի 2- ը , ու կտեսնեն, որ ամեն բան իրենց փոխարեն որոշվել է: Իսկ առայժմ զավեշտը շարունակվում է. ողջ ֆբ- ն ուղերձախեղդ է եղել, ինչ- որ մեկը նոր «գործ է դրել»։
Նստում են մեր թեկնածուներն ուղիղ, անթարթ նայում ինչ -որ կետի ու անգիր արած տեքստը կարդում. մտահոգ, խրոխտ, լավ ընտրված բառեր, բայց ոչ մի էմոցիա, ասվածը հաստատ ոչ ոքի չի համոզում: Բանավեճի ժանրը չկա, բանավիճող չկա, հանպատրաստից խոսել կարողացող չկա:
ՀՅԴ-ից Գեղարքունիքում առաջադրված Իշխան Սաղաթելյանը հաղորդագրություն է տարածել, թե պատրաստ է բանավեճի, սակայն երկու օր է՝ չի պատասխանում «Հայկական Վարկածի» թղթակցի զանգերին:
ՀՀԿ-ն քարոզարշավում է իր կանոններով. համերգներ, ժպիտներ, խրոխտ ելույթներ, իսկ ռեյտինգային թեկնածուներն այս պահի դրությամբ շվարած են, իրենք շատ ընտրատարածքներում պայքարում են իրենց իսկ կուսակցի դեմ, ու ինչքան էլ ասվի, թե կարևորը կուսակցական շահն է, միևնույնն է՝ իրողությունը տհաճ է:
Եթե ուշադիր լինենք, Այս ամենի ֆոնին մեր վարչապետի «խենթացնող» ժպիտն այնքան էլ անկեղծ չէ, դրա տակ խորը թաքնված մտահոգություն կա, թե դա ինչի հետ է կապված, այս պահին դժվար է գուշակել:
Ռուզան Ավոյան
ԲՀԿ -ն թերևս ամենաշատ խոստումներ տվող քաղաքական ուժն է, ու քանի որ Ծառուկյանն ունի խոստումներն իրականացնելու հնարավորություն, մարդիկ թեքվում են դեպի իրեն: Բաց տեքստով ամենատարբեր մարդիկ խոստումներ են տալիս սոցիալական ցանցերում, հանդիպումների ժամանակ, թեկնածուներին ներկայացնելիս:
Օրինակ՝ Ֆեյսբուքում գրում են. հասնող մարդ է, կարող ուժ է, հնարավորություններ ունեցող է, մենք երաշխավորում ենք և այլն:
Հանրապետականները, որ ավելի ինքնավստահ են, հիմնականում խոստանում են աշխատանքի տեղավորել մարդկանց, և, իհարկե, խաբում են: Ընտրողները գիտեն այդ մասին, բայց երբ կա հույսը, միշտ էլ կարելի է փորձել:
Ծառուկյանն առանց քաշվելու բնակիչներին խոստանում է օգնություն տրամադրել. արդեն խոստացել է խաղողն ընդունել 150 դրամով, գյուղտեխնիկա տրամադրել, գազաֆիկացնել տները և այլն: Էկրանի առաջ մարդիկ կոնկրետ նյութական հարցով են դիմում ու գումար ստանալու խոստում ձեռք բերում:
Տպավորություն է, որ մարդիկ ոչ թե օրենսդիր մարմին են ձևավորում, այլ իրենց հոգսերը հոգացող «թաղի պապա» են ընտրում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ դրամական ու նյութական խոստումներով քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։ Ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության ժամանակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ:
Արգելվում է նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ: Ու այս կրկեսին ականատես ընտրազանգվածի գիտակցությունը միևնույն է՝ գործում է «Շնից մազ պոկելն էլ օգուտ է» շրջանակաում:
Ռուզան Ավոյան
Քարոզարշավը սկսվեց ու երեկվանից թերևս ամենաքննարկվող թեման ՀՀԿ-ի՝ «Ռեինկարնացիա» խմբին պատվիրած «Փոխենք աշխարհը» տեսահոլովակն էր։ Աշխարհը չգիտեմ, բայց Հայաստանը հաստատ պետք է փոխել, միայն թե՝ լավ ու վատի տեղերը չխառնելով։
Լավ էր, որ տեսահոլովակում մարդիկ ուրախ են, լավ էր, որ ձմռան ֆոնին գարնանային տրամադրություն էր, բայց վատ էր, որ այդ տրամադրությունը միֆ է, որ միանգամից ցնդում է, երբ դուրս ես գալիս փողոց:
Իրական Հայաստանում, ուր այսօր արդեն մարզ ու քաղաք բաժան- բաժան է արվում, մտահոգության կա թե՛ թեկնածուների, թե՛ ընտրողների դեմքերին: Վատ է, ու առնվազն տարօրինակ, որ խումբը տեսահոլովակը չքաղաքականացնելու կոչ է արել, երբ ինքը քաղաքական գովազդ է ենթադրում: Լավ է, որ մեր «սիմպատիչնի» վարչապետը նկարվել է ջահելների ֆոնին, բայց ինչու միայն նա, ինչու է ՀՀԿ-ն մեկ դեմքով ներկայանում: Կամ Արոնյան, Աբրահամ…մեր ազգը պարծենում է նրանցով, ուրիշ ոչինչ:
Ի՞նչ են փոխելու նրանք, ինչպե՞ս են արդարացնելու խոստացած անվտանգությունն ու առաջընթացը,տաք սուրճ խմելով ու սելֆի անելո՞վ, ավելին՝ մեր հայտնի հայրենակիցների իմիջը իշխանությունը միանձնյա օգտագործելու իրավունք չունի. նրանք բոլորինն են, ոչ Հանրապետականինը: Ի վերջո, դրսում ու տեսահոլովակում իրար հետ բոլորովին չհամընկնող իրավիճակ է, իսկ եթե դա ապագայի Հայաստանն է, ինչ խոստանում է մեզ իշխանությունը, ասեմ, որ հավատացող չկա: Լուսանկարը, որտեղ մուտքի մոտ երկու կին ցուցակները ձեռքներին գումար էին հաշվում, ավելի իրական է (լուսանկարը մեքենայի միջից եմ արել):
Տա Աստված, որ ինչպես մեր վարչապետն էր եռանդով ու ուրախությամբ հարվածային գործիքները տնօրինում, այնպես էլ մեր հոգսերն ու խնդիրները հմուտ հարվածներով լուծի ու մենք իրոք ունենանք այն Հայաստանը, որ մատուցված է տեսահոլովակում:
https://www.youtube.com/watch?v=TvqEY_xRADk
Ռուզան Ավոյան
Ընտրություններին դեռ մեկ ամիս կա , սակայն ուրվագծվում է մարտ՝ առանց կանոնների ձևաչափը։
Նախընտրական շրջանը դեռ չսկսած, արդեն չորրորդ միջադեպն է գրանցվել, որը եզրեր չունի պայքարի քաղաքակիրթ մոտեցումից, ու ,ցավոք, ակնհայտ է, որ սրանք դեռ կոկոններն են, ծաղիկները հետո են բացվելու:
Արարատի մարզում ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանի կողմնակիցների մասնակցությամբ օրերս կրկին միջադեպ է տեղի ունեցել: Դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա գյուղում։ Արթուր Հայրապետյանը, որը Մուրադյանի կողմնակիցներից է, «Ծառուկյան» դաշինքի աջակից Աբրահամ Ադամյանի հետ վիճաբանել է, որը շարունակություն է ունեցել։ Համագյուղացիները կրկին հանդիպել են ու վեճն ավարտվել է դանակի բազմաթիվ հարվածներով: Բարեբախտաբար Ադամյանի կյանքը հասցրել են փրկել՝ հասցնելով Երևան:
Ցավոք, սա կարող է զարգացում ունենալ։ Նույն գյուղում ապրող ընտանիքներ, բարեկամ, ընկերներ…
Շրջանառվող լուրերից պարզ է դառնում, որ իրավիճակը լարված է հատկապես մարզերում։ Օրեր առաջ Արագածոտնի մարզի ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված Բազմասեր Առաքելյանի և ՀՅԴ համակիր–համագյուղացու հետ ունեցած վեճը դեռ հարթված չի կարելի համարել: Չնայած կողմերը հաշտվել են, սակայն դաշնակները համարում են, որ Արագածոտնում վիճակը շարունակում է մնալ լարված:
Արարատում վիճակը նույնպես թեժանում է. ծեծկռտուք է եղել «Գազի Հովոյի» որդու և Արգամ Աբրահամյանի ընկերոջ միջև։
Նշենք, որ Գազի Հովոն եւ իր թիմակիցներն աշխատում են «Ավշարի» սեփականատեր Արայիկ Գրիգորյանի համար։ Իսկ Արգամ Աբրահամյանը մասնակցում է «Ծառուկյան դաշինքով»։
Չկա այն ուժը, որն այս օրերին հակազդի տարվող պայքարի խայտառակ ձևաչափին: Վաղն իրար աչքերի մեջ նայելու են այսօր հրապարակ նետված մարդիկ, որոնք մի քանի կոպեկի համար օգտագործվելու են ու դեն շպրտվեն: Ներկայացումն ավարտելուց հետո «տիկնիկները» լցվելու են տուփերը, իսկ «տիկնիկավարները» մեծ հաշվով թքած ունեն նրանց ստացած վնասվածքների վրա:
Ռուզան Ավոյան
Արդեն քանի օր է՝ խոսվում է սրբ Սարգսի տոնի մասին։ Այսօր Երեւանում մեկնարկել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված երթը, որտեղ կային զինվորներ, ոստիկաններ, քահանաներ ու քաղաքացիներ:
Անկեղծ ասած, այնտպավորությունը, ինչ մենք ստացել ենք որպես միջոցառում Սուրբ Սարգսի տոնին, ակնհայտ շիլաշփոթ է. մի տեսակ էդպես էլ չհասկացվեց՝ ի վերջո ինչ ենք տոնում։ Եթե դա Սարգիս զորավարի տոնն է, որը հավատարիմ է մնացել իր քրիստոնեական սկզբունքներին, դա այդպես էլ պետք է մեկնաբանվի, բայց դրան խառնել երիտասարդության , առավել ևս սիրո տոնը, ավելին՝ հակադրելով սրբ.Վալենտինին, մեղմ ասած, անհասկանալի է:
Ինչի՞ մասին է այս երթը, այս միջոցառումների տրամաբանությունն, անկեղծ ասած, չի հասկացվում։ Բազմահազարանոց երթն ուղղություն է վերցրել դեպի Սիրահարների այգի: Երթն առաջնորդում է Սուրբ Սարգսին կերպավորող անձը՝ ձիու վրա: Մի տեսակ խառը, անհասկանալի շքերթ…
Նախագահն այսօր պարգևատրել է լավագույն զինվորներին սրբ. Սարգսի տոնի առթիվ՝ անձամբ ներկա լինելով արարողությանը:
Քիչ առաջ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մեր զորականները խոնարհաբար հաղորդակցվեցին Սուրբ Զորավարի մասունքին, նորոգեցին իրենց ուխտը՝ ծառայել Աստծուն, պետությանը և ազգին: Ուխտեցին քաջ մնալ ու արիաբար հասնել հաղթության .«Նահատակք պանծալիք» և «մարտիրոսք ցանկալիք», ձեր անլռելի կոչնակը դարձել է մեզ համար ինքնամաքրման և համախմբման միջոց: Ազգ և բանակ, մեկ մարմին, մեկ հոգի, մեկություն, մեկ անքակտելի միություն. այս է ներկայիս հրամայականը: Այս է նաև մեր հերոս զավակների թողած սուրբ կտակը: Եկեք նույնանանք, ամբողջանանք: Այդ պարագայում ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել հայ ազգի՝ հավերժ լույսին ձգտող զորեղ ոգին»,- ասել է Նավասարդ Սրբազանը:
Մի տեսակ շատ խառը տոն ստացվեց:
Ռուզան Ավոյան
Իր հրաժեշտի հետ կապված Հովիկ Աբրահամյանը նոր մեկնաբանություն է արել. «ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ»:
Նախկին վարչապետը գիտի իր գինը ու ևս մեկ անգամ հավաստել է, որ «տաշած քարը գետնին չի մնա», իսկ մեր իշխանության մեջ նա ոչ ավել ոչ պակաս «սրբատաշ» քար է: Ասել է թե՝ ֆիգուրների վերադասավորման նոր փուլում նրան կհատկացնեն արժանի տեղը. ուղղակի այսօր այդպես է պետք, ու նրա բոլոր խոսքերի ենթատեքստում ժամանակից վաղ ցնծացողների համար կա մեկ մեսիջ՝ ոչինչ անդառնալի չի կորչում, իսկ մեր իրականության մեջ առավել ևս, երբ արդեն քանի տարի է՝ ականատես ենք լինում գումարելիների տեղերը փոխելու արդեն զավեշտ հիշեցնող գործընթացին:
Ընդդիմադիրների, դաշինքների մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է. մարդիկ, որոնք առնվազն պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, այսօր ընդդիմադիր են դարձել, ՀՀԿ -ում դռներ են շրխկացնում, դուրս ու ներս են անում, բարձր արժեքներից խոսում:
Իշխող կուսակցության առանցքային դեմքերի՝ անհասկանալի մարաղ մտնելը լրիվ մուկն ու կատվի խաղ է հիշեցնում, միայն թե մեզ մոտ կատուն մեկն է, իսկ մկները շատ են, որոնք «հաց փախցնելու» խնդիր ունեն այսօր լուծելու՝ բիզնեսների, ունեցվածքի և այլնի տեսքով, ու դրա համար պատրաստ են կանգնել հետևի թաթերին այնքան ժամանակ, ինչքան պետք է:
Ռուզան Ավոյան
Հաշված օրեր են մնացել 2016 թվականի ավարտին:Վերելքներ ու վայրէջքներ, ինչպես յուրաքանչյուր տարի, 2016 –ը նաև զգոնության, սթափության կոչող տարի էր։ Ունեցանք ապրիլյան պատերազմ, որ եկավ ասելու, թե վառոդի տակառի վրա ենք ապրում, ու էլ ավելի համախմբեց մեր ազգի առողջ պոտենցիալը: Եկավ ասելու, որ զգոնությունը չպետք է թուլացնենք, իրավունք չունենք վատնելու մեր ներուժը թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական ռեսուրսների առումով: Մեզանից հեռացան սիրելի, թանկ մարդիկ: Տեղի ունեցան դեպքեր, որոնք ալեկոծեցին հանրությանը, սակայն զարմանալիորեն արագ մոռացման մատնվեցին:
Կարելի է երկար խոսել «կորուստների» ու «ձեռքբերումների» մասին։ Սակայն մի հետաքրքիր երևույթի կցանկանայի անդրադառնալ. երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք ստացել են կաշառքներ և դրանք փոխանցել իրենց վերադասներին: Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվածը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյա Արմեն Սողոյանն է, որը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն է:
Արմեն Սողոյանը հետաքրքիր կենսագրություն ունի։ Մինչև նախարարություն աշխատանքի անցնելը 2013-2014 թթ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է եղել, իսկ 2014թ.-ից` «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի փոխտնօրենը, այդ նույն ժամանակահատվածում Սողոյանը հիմնադրել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը և 2015թ. գիտական ղեկավարն է: Վերջերս դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ- ում բացահայտվեց գումարով մարմնավաճառների մուտքն արտոնելու դեպք: Այս երկու դեպքերն էլ մտածելու տեղիք են տալիս, երկու կառույցներն էլ տասնյակ տարիներ զբաղվել են այն գործով, ինչի համար այսօր դատապարտվում են:
Այժմ հարկավոր է հասկանալ՝ նորությո՞ւն է դա իշխանության համար: Ինչ խոսք, լավ է, որ բացահայտումներ են լինում, որ այսուհետ հիվանդ մարդկաց իրենց գրոշները մաղարիչով տալու արատավոր երևույթը կվերանա, բայց վատն այն է, որ մարդիկ կորցրել են հավատը, ցավոք, այս ամենը դիտվում է կոնկրետ պաշտոնյայի գլխին սարքելու միտում, այլ ոչ՝ պետական մակարդակով կոռուպցիայից ազատվելու ցանկություն:
Շատ կառույցներ այսօր նույն վիճակում են, սակայն շարունակում են աշխատել, ու մարդիկ հարց են տալիս՝ ինչ չի արել Սողոյան Արմենը կամ ՔԿՀ պետը, կամ Քեթրինի Միհրանը, կամ մյուսները, որոնք պատժվում են: Կարևոր է, որ արդարության ու ժողովրդի բարօրության համար իշխանության դիրքորոշումն իրոք հավատ ներշնչի:
Նույն հոգեբուժարանները, որոնց ասոցիացիայի նախագահն է եղել Սողոյանը, թաղված են կոռուպցիայի մեջ, սակայն որոշ պաշտոնյաներ տարիներ շարունակ անաղմուկ ու առանց խնդիրների աշխատում են: Նույնը՝ մյուս ոլորտներում, իսկ կայծակի փայլատակում ունեցող բացահայտումները հույս չեն ներշնչում, մարդիկ քմծիծաղով են լսում «ժերտվա» տված չինովնիկների մասին: Ինչին հավատաս, երբ կոռուպցիայի մեջ թաղված որոշներին մեդալ են տալիս , որոշներին բանտ տանում, ու դա է, որ չի թողնում հուսահատությունը նահանջի: Չգիտես լավ է, թե վատ, երբ հայրենակիցներդ սոց. ցանցերում կատակում են, թե տարվա ամենալավ աշխատած կառույցը «Հայպետհիդրոմետն» է, կամ Հայաստանի ամենաէֆեկտիվ աշխատող պետական կառույցը Սփյուռքի նախարարությունն է, որ տարիներ շարունակ Սփյուռքի կայուն աճ է ապահովում։ Եւ լավ է, որ կատակում ենք, և լավ է, որ չենք հանձնվում:
Ինչևէ, շատ բան կարելի է գրել, սակայն հուսանք, որ գալիք տարում մեր կյանքում տեղի ունեցող երևույթները, եղած խորքային խնդիրներն իրոք կբացահայտվեն: Լավ չէ որ, տարեվերջյան «Վարկածը» տխուր մտորումների առիթ տվեց: Ավելի լավ օրերի հույսով…
Շնորհավոր Ամանոր, սիրելիներս, թող խաղաղ ու ուրախ տարի մտնի մեր երկիր:
Ռուզան Ավոյան
Նոր կառավարության ձևավորմանը համընթաց բավականին խոշոր ֆիգուրներ դուրս մնացին քաղաքական դաշտից: 2017- ը պատասխանատու տարի է ՀՀԿ-ի համար: Օրերս Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքականությամբ զբաղվելու իր որոշման մասին: Նրան, ըստ նախնական վարկածի, կմիանա Վիկտոր Դալլաքյանը: Պարզ է, որ քաղաքական գործիչներն ու տարբեր տրամաչափի չինովնիկները ներդրվում են տարբեր կետերում, որոշակի նպատակներով, և որ այս ամենն ընդամենը տեղաշարժ է նույն շախմատի տախտակի վրա:
Այս ֆոնի վրա հետաքրքիր է մի քանի խոշոր ֆիգուրների դասավորությունը. Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան, Սեյրան Օհանյան։
Եթե վերջինս որոշել է զուտ քաղաքականությամբ զբաղվել և հայտարարել է, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին անելիք ունի ու նման պատասխանատու պաշտոն զբաղեցնելով չէր կարող մասնակից լինել ընտրությունների գործընթացին, ապա չնայած Բեգլարյանի խորհրդավոր լռությանը, հստակ է նրա անելիքն ընտրությունների ընթացքում։ Նրա ունեցած ներուժը միշտ օգտագործվել է, և այսօր էլ դա հաշվարկված է ՀՀԿ-ի կողմից:
Սեյրան Օհանյանի՝ քաղաքական կյանք մտնելու, մասնակցության ձևաչափը և ծրագրերը համարյա պարզ են, իսկ այ Հովիկ Աբրահամյանի պարագայում մի փոքր անհասկանալի է. դժվար թե վերջինս բավարարվի ՀՀԿ-ի ներսում իրեն տրվող վստահությամբ, նամանավանդ, որ դա էլ ժամանակ առ ժամանակ կասկածի տակ է դրվում:
Մի քանի հավատարիմ համարվող կադրեր, որոնք երկար տարիներ ՀՀԿ տնտեսության ֆինանսական հենասյունն էին, այսօր դուրս են մղված դաշտից. Գագիկ Ծառուկյան, Միհրան Պողոսյան, Գագիկ Խաչատրյան, Մաքսիմ Հակոբյան։ Նեղացածների այս ցանկը կարճ չէ:Թե ինչով կզբաղվեն նրանք գալիք տարում, այլ թեմա է, որին դեռ կանդրադառնանք:
Հետաքրքիր խմորումներ են տեղի ունենում ՀՀԿ կանանց ճակատում. այստեղ ներքին պայքարն ավելի խորն է ու թեժ։
Մեր ունեցած տեղեկություններով՝ զրնգոցն իրեն ուշացնել չի տա:
Մինչ ՀՀԿ կուլիսներում փորձում են հասկանալ ինտրիգների տրամաբանությունը, հանրությունը զբաղեցվում է Տեր- Պետրոսյանի ելույթի քննարկմամբ, որի ստեղծած աժիոտաժը միգուցե հենց այդ նպատակով էլ լայնորեն թույլատրելի եղավ: Միթե մենք լրջորեն հավատում ենք, որ մեզանից է կախված հող տալ կամ չտալը: Հանրությունը բաժանվել է հող տվողների և չտվողների։ Ծիծաղելի է՞. և այո, և ո՛չ: Սա շատ վտանգավոր՝ միանգամից մի քանի թիրախի խփող խաղ է. Զբաղեցնելով մարդկանց, շոշափել նրանց տրամադրությունները, ստեղծել հուսահատության — բարոյալքման մթնոլորտ: Մեկ հարցում անվիճելի ճիշտ է Տեր Պետրոսյանը. «Եկել է լրջանալու պահը»:
Ռուզան Ավոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.