29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մեր երկրում դարեր ի վեր տեղի ունեցող իրադարձությունները դրա վառ վկայությունն են: Առանձին- առանձին բոլորս էլ խելոք ենք, բայց միավորվում ենք , ոգևորվում ենք ու արդյունքում ունենում ենք բարոյական հաղթանակներ, որ մեզ չեն թողնում ռեալ կառուցել մեր կյանքը, ասել է թե՝ պետությունը ընդունել դա որպես գենետիկ դրսևորում ու հաշվի նստել դրա հետ, իմաստնություն է, որ չունենք ու չենք էլ ունեցել:
Առաջինն ընդունեցինք քրիստոնեությունը , հիմա արդեն կարելի է լավ պատկերացնել, թե ինչ մոլեռանդությամբ ենք ջարդել- փշրել հինը: Ինչու առաջինը, մի քիչ համբերեինք՝ միգուցե մյուսների փորձի վրա ավելի խելոք որոշում ունենայինք ու քիչ վնասներ:
Ղարաբաղ կոմիտեի ձեռամբ առաջինը Սովետ միությունում անկախացավ Հայաստանը: Արդյունքում՝ զոհեր, թալանված երկիր, անարխիա, ուղեղների արտահոսք, մինչ օրս չկազմակերպվող տնտեսություն:
Մենք բարոյապես հաղթեցինք փտած սովետին ու անկախացանք, այնպես չէր, որ չէինք անկախանալու , թող որ ոչ առաջինը:
Այսօր արդեն գիտակցում ենք, որ բաղձալի անկախացումը մեզանից դուրս պրոցես էր: Այսօր նորից նույնը՝ ուրախանում ենք, որ զարթոնք է, ուսանողությանը դուրս բերեցինք փողոց, որ մարդիկ ոտքի ելան, որ ամեն ինչ դեռ կորած չէ, ընդունում ենք օրինաչափ է.մարդկանց դժգոհությունը հատել էր թույլատրելիի սահմանը, թափվեց համբերության բաժակը, բայց…մենք կուշտ ենք բարոյական հաղթանակներից, մեզ զարգացող երկրի ռազմավարություն է պետք, այսօր դաշտում եղածները դա չեն կարող տալ, ոչ ներկայիս իշխանությունները, ոչ էլ հավակնողները:
Ստեղծվել է իրավիճակ, ուր պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս չկա, ցավոք, կարճ է ժողովրդի հիշողությունը: Մենք, որպես պետություն, աշխարհին հետաքրքիր չենք, բայց որոշ ուժերի հաստատ պետք ենք ու թողնում ենք, որ մեզ օգտագործեն ըստ պահանջի, մեր էմոցիաները, մեր եռանդը, մեր երիտասարդ սերընդի ներուժը փոշիացնում ենք, ապագային ոչինչ չտվող քայլեր անելով:
Մինչդեռ երկրում ինչ- որ բան փոխելու համար, շատ լուրջ հաշվարկներ են պետք, որ մենք չենք անում ու չենք էլ պահանջում, բայց հաստատ ինչ- որ տեղ դրանք կատարվում են: Շուտով դարձյալ անզորությունը կրծելու է մեզ, երբ կհասկանանք, որ կախարդական փայտիկն ընդամենը հեքիաթ էր, իսկ մենք հեքիաթներ սիրող, բայց դրանցից դաս չքաղող ազգ ենք։ Առաջին քրիստոնյա ազգ, ՀՀՇ Աննախադեպ շարժում, Երրորդ հանրապետության ամենամեծ հանրահավաք….. Մեր Աննախադեպներով առաջինը լինելով հպարտանում ենք, ու այդպես էլ երբեք չվայելելով իրական զարթոնքի բերկրանքը:
Ռուզան Ավոյան
Այն ինչ տեղի ունեցավ քաղաքապետարանի ավագանու նիստին, արդեն այնքան է քննարկվել, որ թվում է թե՝ բան չի մնացել ասելու, բայց որոշ քաղաքական հետույք մտնողներ շարունակում են պնդել, որ կամ Զարուհին գիժ է, կամ արևմտյան գործակալ:
Սկսենք նրանից, որ անկախ ամեն ինչից, Զարուհին իրենցից դուխով տղա է, իսկ էդ լոլոները միամիտների համար թող պահեն: Սա այն երկիրն է, որտեղ խաղեր տվողներ չկան։ Հհիշեք Արկադի Վարդանյանին, Սերժ Ջիլավյանին , ոչ հեռու անցյալում Լևոն Հայրապետյանին։ Ինչ եղավ նրանց հետ, երբ փորձեցին լինել ինքնուրույն խաղացողներ: Հիմա ուր են նրանք: Այնպես որ, եթե քննարկելու թեմա կա, ուրիշ ենթատեքստով պետք է քննարկել։
Ասում են՝ իմաստությունը հավասարակշռության մեջ է ու այս դեպքը փաստ էր, որ մեզ ղեկավարում են մարդիկ, որոնք այդ հասկացությունից շատ հեռու են: Քաղաքապետարանում իրենց վախկոտի պես պահեցին թե՛ կին շպրտող կարատեիստ- խորհրդականը, թե՛ մազ քաշող բորենին, թե՛ խղճուկ, ձեռք գցող ու ապտակ ստացող փողկապավորը:
Ու դա բոլորիս ամոթն է, ինչ կլիներ, եթե մի քանի րոպե էլ շնչեին գարշահոտը, որ մարդիկ տարիներով են շնչում։ Հենց այդ քիմքի չափազանց մեծ տարբերությունն է, որ այսօր երկիրը կրախի է տանում, վերևն ու ներքևը շատ են հեռացել իրարից: Իսկ Զարուհին իր ակցիայով շատերի դեմքը պատռեց ու հասավ իր նպատակին՝ խայծը կուլ տվեցին: Սադրանք էր, թե պոպուլիզմ, դիմակներ պատռվեցին, ու շատ տխուր իրականությունը, որի մեջ ապրում ենք, կրկին անգամ շպրտվեց մեր դեմքին:
Ռուզան Ավոյան
Քաղաքի հարմարավետ երթևեկությունն ապահովելու հարցում գործառույթը, մեղմ ասած, անհասկանալի է: Ոլորտում քար անտարբերություն է ու քարացած վիճակ. չգիտես ինչ տրամաբանությամբ՝ արվածը արված է, այլևս չեն անդրադառնում հարմար է, անհարմար է, ոչ ոքի չի հուզում: Մինչդեռ շատ բան պետք չէ, պարզապես ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ստուգայցի պես մի բան անցկացնել՝ պարզելու, թե իրենց սահմանած կանոնները հարմարավե՞տ են, միգուցե ինչ- որ բան փոխել է հարկավոր:
Ի դեպ լավ կլիներ, որ Հանրային ՀԸ հաղորդաշար պատրաստեր, որտեղ ՃՈ աշխատակիցն ուղիղ եթերում կպատասխաներ մարդկանց հուզող հարցերին: Վստահ եմ՝ բազմաթիվ բողոքների հետ մեկտեղ կլինեն կառուցողական առաջարկներ: Ցավոք, այսօր բողոքները լսող չկա ու մարդիկ մտածում են, որ արվածը միտումնավոր է, որ այս իրավիճակը ստեղծվել է ավելի շատ տուգանք կորզելու նպատակով:
Ես ապրում եմ Խորենացի փողոցում, աշխատում եմ Արշակունյաց պողոտայում, իմ տեղաշարժի հիմնական վայրը Տիգրան Մեծ , Խորենացի, Արշակունյաց փողոցների հատվածն է, որը մեծ տարածք չէ, սակայն նույնիսկ այդ շրջագծի հատվածում բավականին անելիք կա, որ տարիներ շարունակ չի արվում:
Օրինակ՝ Տիգրան Մեծ փողոցից մեքենայի շրջադարձի համար պետք է հասնել Գլինկայի փողոց, որը նեղ փողոց է և մեքենաների կուտակում է լինում, իսկ քանի որ տեսախցիկ չկա՝ վարորդները հաճախ չսպասելով հերթին շրջադարձ կատարում են ոչ սահմանված տեղից՝ ընկնելով ավտոտեսուչների թակարդը:
Կարծիքներ կան, որ դա ծուղակ է: Ինչ- որ տեղ ասվածը տրամաբանական է, քանի որ մինչ Գլինկայի փողոց հասնելը երկու շատ ավելի հարմարավետ շրջադարձի տեղ կա, երկու բաց տարածք, որտեղ կուտակումներ չեն լինի՝ երկուսն էլ դեպի Խորենացի բարձրացող հատվածներում:
Մյուսը ՝ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ տրամաբանությամբ վերգետնյա անցում կառուցվեց «Տաշիր» ԱԿ –ի մոտ՝ Տիգրան Մեծի վրա, երբ շատ նորմալ լուսացույցով անցում կար, և ոչ խնդրահարույց տարածք էր: Մինչդեռ Խորենացի փողոցից դեպի ոսկու շուկա տանող հատվածը խայտառակ վիճակում է. գետնանցումից եկող մեքենաներն ուղիղ մարդկանց վրա են գալիս, բայց մարդիկ միևնույն է՝ անցնում են(դժվար չէ ճշտելը, թե քանի զոհ է եղել վերջին տարիներին միայն այս հատվածում):
Ինչ տրամաբանությամբ է անցում թույլատրվում մեկ «Կինո Ռոսիայի» տարածքում, մյուսը՝ կրկեսի, չէ՞ որ դիմացը մի հսկայական գործող թաղամաս է, էլ չեմ խոսում ոսկու շուկայի մասին, որը քաղաքի ամենաբանուկ հատվածն է: Կամ ինչ տրամաբանությամբ է Արշակունյաց փողոցում մամուլի շենք տանող խաչմերուկի լուսացույցներն այդքան քիչ րոպեներ սահմանում, մարդիկ վազելով են անցնում փողոցի երկար տարածությունը, մինչդեռ կենտրոնի փոքրիկ փողոցներում տրամադրող վայրկյանները չեն էլ սպառվում:
Արդեն հոգնել ենք. այսքան տարի խոսում, գրվում է մամուլի շենքի մոտ անհրաժեշտ վերգետնյա անցման մասին ու որևէ արձագանք չկա:
Հուսանք՝ կրկեսը կառուցողները կանդրադառնան այդ հարցին: Այսպես երկար կարելի է շարունակել։ Վստահ եմ որ լսելու ցանկության դեպքում շատ բողոք- առաջարկներ կլինեն, որոնք կօգնեն ավելի հարմարավետ դարձնելու մայրաքաղաքը, և կարծում եմ՝ այստեղ քաղաքապետարանի դերը ևս փոքր չէ: Երկու գերատեսչությունները պետք է միասին աշխատեն ավելի հարմարավետ Երևան ունենալու համար:
Ռուզան Ավոյան
Հայաստանում մշակույթի նախարարի աթոռը նավսած է: Այս մասին մենք գրել ենք դեռ տարիներ առաջ: Իսկ եթե լուրջ, ապա այս աթոռին հավակնողներից ոչ մեկը լավ չի պատկերացնում իր անելիքը, մարդիկ գալիս են հանրային մշակույթ՝ մտածողություն փոխելու հայտով, փորձենք չկասկածել՝ լավ բան անելու հույսով, սակայն ստացվում է ինչպես միշտ: Թերևս սրա ապացույցներից մեկն է Թումանյանի անվան տուն-թանգարանում բոլշևիկյան-ստալինյան, խորհրդային բռնարարքների զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսը փակելու մշակույթի նախարարության որոշումը:
Այն, որ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը շատ հեռու է մշակույթից, պարզ էր ի սկզբանե: Նշանակման օրից գործից բացարձակ անտեղյակ տիկնոջը վստահվեց հուշարձանների ոլորտը, ինչի արդյունքում այնտեղ հիմա խայտառակ վիճակ է (սակայն սա ուրիշ քննարկման թեմա է): Նրա վերջին հայտարարություն — բացատրությունը, թե ցուցահանդեսը քաղաքականացված էր, դրա ապացույցն է:
Արմեն Ամիրյանը ստանձնել է մի ոլորտ, ուր մշակույթի ոլորտի հնաբնակները սոցիալ-հոգեբանական առումով ահավոր վիճակում են. մեր մշակների դժգոհությունն այլևս անցնում է բոլոր սահմանները: Միջին սերունդը ճոճվում է հնի ու նորի արանքում՝ հստակ չպատկերացնելով իր անելիքը: Իսկ նոր սերունդը, որ համառորեն մշակույթ ու մտավորական փնտրող չգտնողի կաղապարի մեջ է տեղավորվել, կարծես չի էլ պատկերացնում իր անելիքը:
Այս ֆոնի վրա հմայիչ ժպիտով մշակույթի նախարարը չափազանց գործնական պետք է լինի, հստակ շտրիխներով խնդիրները լուծելու հարցում, մինչդեռ օր օրի ոլորտի պատասխանատուները հրահանգում են ձգել գոտիները, մյուս կողմից՝ մտնում է ստվեային դաշտ, իր հետ բերելով թե՛ արդեն մի բուռ մնացած մտավորականների դժգոհությունը, թե՛ դաշտում ակտիվ կոնտիգենտի տարակուսանքը:
Եթե այսպես շարունակվի, այս նախարարն էլ երկար չի ձգելու, ու շուտով ունենալու ենք մեր «տարաբախտ» մշակույթի հերթական նախարարը:
Ռուզան Ավոյան
Սեպտեմբերի 1-ից ընտանեկան նպաստի համակարգում նոր կարգ է գործելու: Նպաստառու քաղաքացիները պարտավոր են սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայացնել ընտանիքի բացակա անդամի գտնվելու վայրի մասին տեղեկանք: Նպաստ ստացող ընտանիքի անդամներից որևէ մեկի արտագնա աշխատանքի մեկնելու դեպքում պետք է ներկայացվի, թե նպաստ ստացող ընտանիքն ինչ եկամուտ է ստանում: Ընտանիքի նշված անդամի բացակայության 3-րդ ամսում ընտանիքի անդամների կողմից պետք է պարտադիր դիմում ներկայացվի, թե որքան է կազմում արտերկրից ստացվող եկամուտը:
Մի կողմից այս որոշումն արդարացիության միտում ունի է , քանի որ նույնիսկ ապահովված մարդիկ, որոնք արտերկրից ստանում են ապրելու բավարար եկամուտ հաշվառվում են որպես նպաստառու՝ «շնից մազ պոկելն էլ լավ է» սկզբունքով:
Մյուս կողմից՝ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող հազարավոր մարդիկ սոցիալապես ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներ են պահում և հատկացվող նպաստն ընդամենը մի փոքրիկ օգնություն է նրանց գոյատևելու կերպը բարելավելու հարցում:
Ուրիշ բան, որ սա հերթական նախաձեռնությունն է՝ միջոցներ քերելով բյուջե լցնելու, որի արդյունքում արդարության վերականգնման հարցը այդպես էլ չի լուծվելու, քանի որ նոր կարգը կբերի նոր բարդություններ. սկսած համապատասխան հաշվառող կառույցների կոռուպցիոն ռիսկերից, վերջացրած, որ ընտանիքի անդամը գուցեև արտերկրում աշխատող, բայց որևէ կերպ ընտանիքին չսատարող անդամ կարող է լինել:
Դրան գումարած եկամտի տարանջատման, գնահատման և այդ ամենը հավաստիացնող փաստերի համակցության հարց է առաջանալու: Եթե դրան էլ ավելացնենք, որ կարող է նվազել այն դրամական ներհոսքը, որի շնորհիվ քիչ թե շատ ապահովվում է բնակչության գնողականությունն ու սպառողական շուկան, կստանանք հերթական «հում» նախագիծը :
Ռուզան Ավոյան
Մայրաքաղաքի կառավարումը լրիվ ինքնահոսի է մատնված, դրանում համոզվում ես, երբ ժամանակավոր բացակայությունից հետո վերադառնում ես Երևան:
«Սանիտեքին» դեղին քարտ պետք էր ցույց տալ վաղուց, սակայն այս մասին չեն էլ մտածում մեր կառավարիչները: Խայտառակ վիճակում է աղբահանությունը՝ հատկապես փողոցային աղբահանությունը փնթի ու անկազմակերպ անցկացնելու համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում:
Ամառն անցավ, գարշահոտ բուրող աղբամանները չփոխվեցին նորով, տեղ -տեղ հնարավոր չէ անցնել դրանց կողքով:
Կենտրոն համայնքում տեղեր կան, որ աղբն ամիսների հնություն ունի: Ու ամենահետաքրքիրն այն է, որ քաղաքային իշխանությունները ոչ մի տող չեն գրում ընկերությանը զգուշացում-նկատողություն անելու մասին, գոնե քաղաքացիներին տեղեկացնելու, որ իրենք էլ են մտահոգ ընկերության խայտառակ աշխատանքի հարցով:
Մայթերի ու բակերի խայտառակ վիճակի համար էլ որևէ լուծում չկա կարծես. բակերը դարձել են ավտոկայանատեղի, իսկ մայթերը…
Երվանդ Քոչարի փողոցում լարախաղացի հմտություն է պետք մայթով քայլելու համար:
Խորենացու փողոցի գրիլանոցի մասին արդեն երևի անիմաստ էլ է գրելը, ահազանգից հետո գալիս են փողը վերցնում, մի երկու օր ներս են տանում ապարատները, նորից նույնը՝ մայթը փակ է, ճենճից սևացած, խայտառակ վիճակում:
«Ծիրան»ուպերմարկետի կողքին ցայտաղբյուրի տակից տարիներ շարունակ ջուր է հոսում . «Երևան ջուրը» քնած է։ Ու սա դեռ մեկ թաղամասի խնդիրների մի չնչին մասն է:
Ռուզան Ավոյան
Ավտոտրանսպորտային միջոցը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար տեղական տուրքը կամ, այսպես կոչված, «կարմիր գծերի» համար չվճարելը, գործող իրավակարգավորմամբ, առաջացնում է ֆիքսված տուգանքի նշանակում՝ 5 հազար դրամ:
Սա երկրի նվազագույն աշխատավարձի չափի պայմաններում խայտառակ թիվ է: Չհաշված այն, որ միջին հաշվով քաղաքացին ունենում է ամսական երկու տուգանք ՃՈ-ից, կարելի է եզրակացնել, թե, այսպես կոչված, «կարմիր գծերի» կողմից գանձվող 5000 դրամ գումարն ինչպիսի հարված է հարկերի ու տուրքերի տակ կքած, հատկապես ոչ ստանդարտ իրավիճակներում հայտնված քաղաքացու գրպանին:
Դիցուք՝ դեպքը, որի մասին ուզում եմ պատմել. Քաղաքացին վճարել է տարեկան գումարը 12 հազար դրամ, ժամկետը լրանալուց հետո, գտնվելով անձնական խառը իրավիճակում, չի նկատել sms հաղորդագրությունը և մոռացել է վճարել: Մեկ ամսվա ընթացքում, որտեղ կանգնել է մեքենան, տուգանք է ֆիքսվել, ու մոտ 20 անգամ 5000 դրամ պարտք գոյացել:
Կա՞ այս հարցի լուծման տարբերակ։ Վստահ եմ, որ չկա, այսինքն՝ չնախատեսված իրավիճակների համար որևէ լուծում չի առաջարկվում։ Քաղաքացին պետք է վճարի 100 հազար դրամ՝ մոտավորապես նվազագույն աշխատավարձի կրկնակին:
Իսկ ինչ սկզբունքներից ելնելով է սահմանվել գումարի այս չափը, ինչ ծառայություն են իրականացնում «կարմիր գծերը», ինչի վրա են ծախսվում հավաքագրված գումարները, երբ քաղաքապետարանի կատարած աշխատանքը և դրա արդյունքը բոլորիս աչքի առջև են։
Ի վերջո, 100 դրամի դիմաց կարելի է տուգանել 500 դրամ, բայց ոչ՝ 5000։ Սա, մեղմ ասած, մարդկանց վրա թքած ունենալու ու թալանի ծրագիր է, որ ոչնչով արդարացված չէ:
Ռուզան Ավոյան
Օրերս կայքերից մեկը հրապարակեց մեր երկրի առանցքային պաշտոնյաներ՝ի ՀՀ բանակում չծառայած և ծառայած զավակների ցանկը: Ցանկի առաջացրած աղմուկը փոքր- ինչ տարօրինակ էր մի երկրի համար, որտեղ բոլորն ամեն ինչ գիտեն:
Ասել, որ հայտնություն էր ցուցակը, ճիշտ չէ, ուղղակի ամփոփ տվյալները տպավորիչ էին: Սակայն դրանից ոչինչ չի փոխվում, բոլորս էլ գիտենք, որ չինովնիկների զավակներն( անգամ ոչ այդ տրամաչափի), կամ չեն ծառայում, կամ ծառայում են այնքան արտոնյալ պայմաններում, որ չծառայածի հաշիվ է, ու էլի բանակի բեռը մնում է միջին վիճակագրական քաղաքացու զավակների ուսերին:
Հետաքրքիր է, որ ըստ ցանկի՝ նույն ընտանիքի զավակներից մեկը ծառայել է, մյուսը՝ ոչ: Սա ևս իր բացատրությունն ունի։ Տարիներ առաջ բանակում չծառայած մարդիկ չէին կարող բարձր պաշտոններ զբաղեցնել, ու սա հաշվի առնելով է, որ քիչ թե շատ կարողներն իրենց այն զավակներին, որոնց ապագան տեսնում էին չինովնիկի կարգավիճակում, ամեն բան անում էին, որ ծառայությունը գրանցվի, ու որդին զինգրքույկ ունենա:Դրան զուգահեռ, նրանց այն զավակները, որոնք նման հավակնություն չունեին, ուղղակի ազատվում էին բանակից:
Այժմ իրավիճակը փոխվել է, այն օրվանից, երբ չծառայածները սկսեցին պատասխանատու պաշտոններ զբաղեցնել, իսկ երկրում իրավիճակը սրվել, կտրուկ ավելացան արտերկրում սովորող կամ որևէ ախտորոշմամաբ բանակից ազատված տղաների թիվը:
Ով չգիտի, որ ժամանակին ասպիրանտուրա ընդունվում էին (ինչպես Ցոլակյանի որդին) կլորիկ գումարով հենց բանակից ազատվելու նպատակով, կամ տարբեր թեթև ու ոչ ապացուցելի հիվանդություններ են հորինվում, տարեկետման համար( ինչպես Լոքյանի որդու պարագայում է):
նորից եմ կրկնում, պարտադիր չէ այդ տրամաչափի չինովնիկ լինել նման ձևով հարց լուծելու համար, բավական է մի կլորիկ գումար ունենալ, որպեսզի կարողանաս հարցը լուծել քո ուզած ձևով:
Չար լեզուներն ասում էին, որ տարիներ առաջ մի զորակոչի ընթացքում 6-7 միլիոն դոլար էր շրջանառվում:
Ռուզան Ավոյան
Վերջին օրերի դատավարությունները, որտեղ ամեն ինչ խառնվել են իրար, մտորելու տեղիք են տալիս: Դատական համակարգը չի կայանում մեզանում, հարգանքը, որը պիտի բացարձակ լիներ դատական իշխանության նկատմամբ, չկա ու չի էլ կարող լինել, քանի դեռ միջին վիճակագրական քաղաքացին, որին հետաքրքրում է հասարակական գործընթացները, չի վստահում իշխանությանը:
Եթե ամբաստանյալի աթոռներին նստած են հանրությանը հետաքրքրող գործով անցնողներ, ամեն ինչ արվում է, որ այդ դատավարությունները տապալվեն: Դրանք որպես կանոն վատ են կազմակերպվում, ամեն ինչ արվում է, որ հանրությունը զգա, որ իրեն այս ինստիտուտում չեն հարգում, և քաղաքացիները փոխադարձում են անհարգալից վերաբերմունքը: Մարդիկ աղմկում են, հաճախ անհարկի ( դրա համար հատուկ պաթոսալեցուն զանգված կա), դա ոգևորում է ամբաստանյալներին, որոնք էլ իրենց հերթին են դժվարացնում ընթացող պրոցեսները, մի խոսքով՝ ամեն ինչ անում են, որպեսզի այդ դատավարությունները տապալվեն:
Եթե դատական նիստերը լուսաբանող լրագրողների նկատմամբ (որոնց վերանորոգումից հետո դատական դահլիճներում ապակեմեկուսացրել են) պատշաճ հարգանք դրսևորեն և թույլ տան ամբողջությամբ ընկալել դատապրոցեսը, հնարավոր է, որ սրված էմոցիաներով հոդվածներ չեն լինի:
Նույն կերպ, եթե հեղափոխական կամ այլ՝ հանրային հնչեղության գործով ամբաստանյալի նկատմամբ բռնություն չկիրառվի, այլ փոքր- ինչ պրոֆեսիոանալ մոտեցում ցուցաբերվի պատկան մարմինների կողմից, երևի թե այսքան աղմուկ չի բարձրանա:
Նույնը՝ փաստաբանների հետ կապված խնդիրներում, դժվա՞ր է հստակ ամրագրել փաստաբանը զննության ենթարկվում է, թե ոչ և առաջնորդվել օրենքով: Չի արվում: Եւ այս ամենի արդյունքում մարդիկ շոուների ականատես են լինում:Իսկ բուն խնդիրները մնում են բարձիթողի:
Ոչնչից աղմուկում են, ասում -խոսում են, անցնում գնում է: Վերը նշվածն, ինչ խոսք, բերում է ապաշնորհ կառավարման մասին մարդկանց կարծիքի ձևավորման, որը շատ մտահոգիչ է. դժգոհությունն այն բաժնետոմսն է, որը չարժե իրար վրա դարսել:
Ռուզան Ավոյան
Երևանն ապրում է գիշերային կյանքով ու շաբաթ չի լինում, որ տեղեկատվություն չլինի ծեծկռտուքի, քաշքշուկի, ինչու չէ՝ նաև փոխհրաձգության, կրակոցների մասին:
Դրանք, բնականաբար, լինում են տարբեր տեսակի, և արդյունքն ու հետևանքներն էլ տարբեր են։Կարելի՞ է այդ բոլորը ընդհանրացնել «խուլիգանություն» բնորոշման տակ, երկար քննարկման թեմա է, ու նաև նեղ մասնագետների կարծքներ են պետք, բայց որ դրանք անկախ ելքից ու ծանրությունից, մեզանում անհամաչափ գնահատականի են արժանանում, բոլորիս համար ակնհայտ է: Բնականաբար, նման միջադեպեր տեղի են ունենում նաև այլ երկրներում, այդ թվում՝ շատ զարգացած: Սակայն, չգիտես ինչու, մյուս բոլոր երկրներում մարդուն այդքան խիստ չեն պատժում՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:
Եթե հաշվի առնենք, որ այս բնույթի հանցագործությունները հմնականում երիտասարդներին է «սպառնում», պիտի փաստենք, որ հետևանքները՝ որպես քաղաքացի ձևավորման փուլում խեղված ճակատագրերով անձանց մեր հասարակությունն իր մեջ ընդունում է երկար տարիներ:
Այս հոդվածի շրջանակներում չխորանալով հարցի իրավական գնահատականի մեջ, միայն մեկ օրինակ նշեմ. մենք ունենք երկամսյա կալանք, որ գրեթե չի կիրառվում որպես առանձին պատժամիջոց, այն տրվում է մինչ դատապարտումը անձի կալանքի ժամկետը երկարացնելու համար: Գուցե առաջին հայացքից հարցը թվա անկարևոր, սակայն այն շատ լուրջ է և ունի երկու ելք՝ կամ մեր իշխանությունները իրավապահներին հանձնարարում են կրճատել գիշերային զվարճավայրերի քանակն ու բարելավել որակը (ոչ թե ամեն քայլափոխի բարդակ բացել ու փող աշխատել), կամ իրավիճակը գնահատելիս փոխում են ներկայիս ստանդարտները:
Սա այն խնդիրն է, որ առաջին հայացքից թվում է ոչ կարևոր, բայց դա այսբերգի երևացող մասն է, մի փոքր խորանալով դետալների մեջ, կհասկանանք, որ որոշ շերտեր դրանից ահռելի հարստություն են կուտակում, իսկ բուն երևույթը հասարակական կյանքի մեջ լուրջ բացասական «ներդրում» է կատարում:
Ռուզան Ավոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.