29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

31 | 01 | 02 | 03 | 04 | 05 | 06 |
07 | 08 | 09 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
Արդեն որերորդ օրն է՝ հանրության միտքը զբաղված է հանրապետությունում տարածված գրիպի տարատեսակ դրսևորումների քննարկմամբ: Այսօր դպրոցներում կրկին հետաձգվեցին դասերը: Հավատանք ԱՆ նախարարությանը ու գրիպի գրոհը համաճարակ չկոչենք: Ի՞նչ է փոխվում դրանից, հարցնում են գրեթե բոլորը։ Իսկ առողջապահության պատասխանատուները լուռ են: Եթե մի քանի հարյուր հոգի հիվանդ է գրիպով, և երեկվա դրությամբ արդեն 11 հոգի դրանից մահացել է, ապա ի՞նչ կփոխվի, եթե դա կոչվի համաճարակ ու կարանտին հայտարարվի:
Խուճապ չստեղծելու պատկան կառույցի հիմնավորումը չի համոզում, որովհետև անկեղծ չէ: Խուճապ, այսպես, թե այնպես, կա: Խնդիրը համաճարակ հայտարարելու դեպքում այն պարտադիր գործողություններն են, որ ծախսեր են պահանջում, այ թե ինչից է խուսափում պետությունը: Կանխարգելիչ աշխատանքներն ակտիվացնելը գումար է պահանջում, իսկ այստեղ Առողջապահության նախարարության որոշումն իր իրավասությունների շրջանակներում չէ: Այնպես որ, ինչքան էլ ԱՆ –ին քարկոծենք, ոչինչ չի փոխվելու, պարզապես հասցեատերն ու քավության նոխազը այս դեպքում նույն կառույցն է: Չնայած ինչքան էլ փորձեն ցրել մարդկանց վախը զանազան խորհուրդներ տալով, այսօրվա անգործությունը խորը անվստահություն է առաջացնում առաջինը առողջապահական համակարգի նկատմամբ, որտեղ, ի դեպ, աշխատողները վարձատրվում են հարկատուների գումարներով, և այն պիտի գործի ի բարօրություն ժողովրդի առողջության, ինչը, մեղմ ասած, նկատելի չէ:
Ռուզան Ավոյան
Չէ, էսպես չի լինի, գոնե ամիսը մեկ անգամ բարձրաստիճան չինովնիկների քայլարշավ պետք է կազմակերպվի Երևանում, փողոցներում,ստորգետնյա անցումներում։ Այգիներում ոտքով քայլելիս գոնե կպատկերացնեն, թե ինչ խնդիրներ ունի քաղաքը: Մայրաքաղաքում անելիքը շատ է, սակայն ստորգետնյա անցումները միշտ էլ եղել են քաղաքի ցավոտ տեղը՝ անտեսված,անխնամ, կեղտոտ ու կիսամութ: Դրանցում ժամանակին բուտիկների տեղադրումը փոքր- ինչ մեղմացրեց պատկերը: Վարձակալներն իրենց պատկերացրածի չափով տիրություն են անում՝ թեթևացնելով քաղաքային իշխանությունների՝ իրենց ուսերից շպրտած բեռը:
Մայրաքաղաքի մեկ այլ չլուծվող խնդիրը՝ հասարակական զուգարանների բացակայությունն էլ նպաստում է, որ գետնանցումներում մարդիկ հոգան իրենց բնական կարիքները,իսկ քաղաքացիների մի մասն էլ շուրջն աղտոտելուց չեն էլ նեղվում: Դե, գետնանցումների, թեքահարթակների մասին խոսելն էլ ավելորդ է: Դրանք պարզապես մանկական սղարան են:
Վաղուց չէի եղել քաղաքի Ս. Սարգիս եկեղեցուն հարող ստորգետնյա անցումում։ Օրերս անցնելիս այն ինձ հիշեցրեց խուլ գավառական քաղաքի հետնախորշ: Այստեղ նախկին խանութները կոտրված, ցուցափեղկերով փոշու ու կեղտի մեջ կորած որջեր են հիշեցնում։ Ասում են՝ դրանք անօթևանների բնակատեղիներ են դարձել: Մի՞թե դժվար է քաղաքի կենտրոնում ապահովել նորմալ գետնանցում: Քաղաքապետարանից մեր հարցին ի պատասխան ասացին, թե այդ տարածքներն իրենք ցանկանում են հանձնել վարձակալության, սակայն ուզող չկա:
Ներկայիս պայմաններում, երբ զանազան մարկետներն ու մոլերը ամեն օր կուլ են տալիս փոքր բիզնեսի հարյուրավոր կետեր, սպասել նոր վարձակալների հայտնվելուն և ոչինչ չանել՝ առնվազն կենտրոն վարչական համայնքի անգործության պարտակումն է:
Ի վերջո, կարելի էր մայրաքաղաքն ամեն տարի ինչ-որ «կենդանիներով» զարդարելու փոխարեն, ապահովել եղած կառույցների նորմալ գործունեությունը:
Ռուզան Ավոյան
Մոտենում են ամանորյա տոները ։ Համացանցում երեկ մի միտք գրավեց ուշադրությունս. «Սուպերմարկետներ այցելողները կարող են նվերներ գնել սահմանամերձ գյուղերի բնակիչների համար»:
Մենք պատերազմի մեջ ենք, ասել է թե՝ արտակարգ իրավիճակում: Իսկապես վատ չէր լինի, որ Ծննդյան տոներին գոնե մի փոքր թեթևացնեինք սահմանամերձ գյուղերում ապրող, մեր թիկունքը պահող բնակիչների հոգսերը, մի փոքր ուրախություն պատճառեինք նրանց:
Մարկետներում արդեն իսկ հերթեր են։ Կարծում եմ, որ ամանորյա թոհուբոհի մեջ մի քանի դրամ այս կողմ այն կողմ՝ առանձնապես նկատելի չի լինի: Մարդիկ կարող են ավելի բարի լինել, ու քրիստոնեաբար, իրենց կարողության չափով նվիրատվություն կատարել: Ուղղակի չկա այն կառույցը, որին վստահեն՝ վստահ լինեն, որ իրենց տված գումարները կամ նվերներն ամբողջությամբ տեղ կհասնեն:
Ցավոք, բարեգործական դաշտը մեզանում մինչև վերջ ապականված է: Այս պարագայում գոնե մարկետների ղեկավարությունը կարող է կազմակերպել «Նվերներ սահմանամերձ գյուղերի բնակիչների համար» ակցիա, ի վերջո դրանց սեփականատերերն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներ են, և եթե կարող են, ասենք, հանրաքվեին մոբիլիզացնել իրենց ուժերն ու ձայներ հավաքել, այս դեպքում ևս կարող են նաև նվիրատվության առաջին օրինակը տալ: Միգուցե միայն նախընտրական քարոզ ու ժամկետանց մուրաբա բաժանելը չէ, որ իրենց մոտ լավ կստացվի: Վստահ եմ , որ ՍԱՍ, ՍԻԹԻ և այլ մարկետներ այցելող շարքային քաղաքացին չի զլանա իր գրպանի համեմատ օգտակար լինել։Խնդիրը վստահության, ճիշտ կազմակերպման ու մատուցման մեջ է:
Ռուզան Ավոյան
Սահմանադրության փոփոխություններին կողմ կամ դեմ քվեարկելուն մնում են հաշված օրեր: Լարված է երկիրը. իսկ ժողովուրդը նույնիսկ այսօր, երբ դուրս է գալիս միտինգի, լավ չի պատկերացնում՝ ինչ է սպասվում իրեն, քանի որ ոչ «այո» պահանջողները, և ոչ էլ «ոչ» քարոզողները չեն համոզում:
Այո- ականների անհեթեթ շոուները, «այո» քարոզողների չհամոզող խոսքը միջին վիճակագրական քաղաքացուն ոչինչ չեն ասում, և խիստ կասկածելի է՝ արդյո՞ք մեր քարոզչության հարթակում դրված դեմքերը հավատում են իրենց իսկ ասածին: Իսկ միգուցե դրանից է, որ ասվածը համոզիչ չէ, ու այո -ականները գիտեն, որ մնացել են վարչական ռեսուրսի հույսին: Հենց մեր շոումենների ծամծմված խոսքն է մարդկանց ստիպում ոչ ասել, ոչ՝ որ մարդկանց սրտի խորքից է գալիս, ոչ՝ միայն Սահմանադրության փոփոխությանը, որը, նորից եմ կրկնում, մեծ հաշվով լայն զանգվածներին ոչինչ չի ասում, այլ «ոչ»՝ գործող իշխանությանը, նրա՝ իր լծակները պահպանելու ճիգին: Սակայն տարերային գործունեության հույսին մնացած «Ոչ»-ի պայքարին են լծվել շատ պատահական մարդիկ , որոնց սիրողական մակարդակի քարոզչությունը, համացանցում տարածվող կլիպներն ու խոսքը, մեղմ ասած, անլուրջ են:
Ակնհայտ է, որ համացանցի լայնահուն հնարավորությունները թույլ են տալիս ոչ-ի ճամբարում ունենալ դրածոներ, որոնք աշխատում են իրական պատկերը խեղաթյուրելու ուղղությամբ: Ի վերջո, անկեղծ լինենք ասելու, որ սա շոու է հանրաքվեի տեսքով, որը, մեծ հաշվով, ոչինչ չի փոխելու ժողովրդի կյանքում , եթե ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներն ուղղակիորեն չազդեն երկրի ճակատագրի վրա:
Ի վերջո, այսօր իշխանությունը փորձում է օրենքով ամրագրել այն, ինչ արդեն ունենք կիսանախագահական կառավարման մոդելից խորհրդարանականի անցման անվան տակ: ՀՀԿ-ի և նախագահի պաշտոնը զբաղեցնողի կողմից, որը գործող սահմանադրությամբ չի կարող առաջադրվել 3-րդ անգամ, փորձ է արվում ստեղծել կուսակցապետություն, ասել է թե՝ վերադառնում է բրեժնևյան ժամանակների ԽՍՀՄ-ը, մի փոքր խմբագրված տարբերությամբ։ Այսինքն՝ եթե ա՛յո, ստանալու ենք երկիր, որտեղ լինելու են կառավարող կուսակցություն և մի քանի մանր կուսակցություններ, որոնք նրա դաշնակիցն են դառնալու. այն, ինչ այսօր էլ կա։ Ի վերջո, միշտ պետք է թերահավատորեն մոտենալ վերևից իջեցվող բարեփոխում կոչվածին և փորձել հասկանալ դրա հետին քաղաքական նպատակները:
Պատմական փորձը ցույց է տալիս, որ ինչ- որ բան փոխելու համար կա՛մ նոր առաջնորդներ են անհրաժեշտ, կա՛մ պաշտպանողական ժողովրդավարացման գործընթացներ, ինչն էլ մեր երկրի իշխանությունները հմտորեն ամլացնում են:
Մի բան հաստատ է. ժողովրդավարացումը երբեք վերևից՝ տիրապետող ուժերի կողմից, չի կատարվել: Հետաքրքիր է, որ նախագիծն անցնելու դեպքում Հայաստանում սահմանադրորեն կամրագրվի այն, ինչ կա սոցիալական իրականության մեջ, և յուրաքանչյուրը կկորցնի արդարության այն փոքրիկ հույսը, որն իրականում գոյություն չուներ, բայց ամրագրված էր գործող Սահմանադրության մեջ։
Մնում է միայն մտածել, արդյո՞ք այդքան անտակ է հայի համբերության բաժակը և ի՞նչ կլինի, երբ արդարության տեսլականը կորցրած ժողովուրդը ոտքի կանգնի։
Ռուզան Ավոյան
Աշխարհը խառնվել է, ու ինչպես բոլոր ժամանակներում՝ պղտոր ջրում ձուկ որսացողներն ու սուտ մարգարեները շատացել են:
Տրամաբանական վերլուծություններն ու պաշտոնական հաղորդագրություններն էլ արդեն հավատ չեն ներշնչում. ամենաապահով Եվրոպայի սրտում տեղի ունեցած ահաբեկչությունը հենց դրա վկայությունն է:
Ոչ ոք չգիտի՝ որտեղ կպայթի հաջորդ ռումբը:
Հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում ռուսական օդանավի պայթեցումից հետո Հայաստանի քաղաքացիները կանգնել են երկընտրանքի առջև. մարդիկ, որոնք նախապես Նոր տարին Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում անցկացնելու փաթեթներ են գնել, տարակուսանքի մեջ են տարաբնույթ լուրերի, և ինչու չէ՝ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության պատճառով, որը ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Եգիպտոս մեկնելուց։
Սակայն նույն կառույցը, որն, ինչ խոսք, կատարում է իր գործառույթը Եգիպտոսի պարագայում, չի հորդորում ասենք՝ Փարիզ, Բելգիա կամ Ռուսաստան չմեկնել: Որտե՞ղ է տրամաբանությունը: Ի վերջո, ո՞ր կառույցը կարող է այսօր հստակ հավաստիացնել, թե այս կամ այն երկիրն ապահով է:
Այսօր արդեն լուր կար, որ մեր հարևան Վրաստանն էլ կարող է դառնալ ահաբեկչական խմբավորման թիրախ: Ուստի նոր տարին Վրաստանում անցկացնելու ճամփան էլ կարծես փակվում է, ու ինչպես մարգարեացել է Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավին՝ ճիշտը «Ապահով Հայաստանում» մնալն է:
Ինչևէ, փաստն այն է, որ տուրիստական գործակալությունները կանգնել են դժվարին կացության առջև: Մի կողմից՝ Եգիպտոսի փաթեթի գումարները վերադարձնելիս տուգանքներ են պահվում, ինչը բերում է քաղաքացիների դժգոհության ու իրենց վնասի, մյուս կողմից՝ կա ռիսկի գործոնը. հավաստիացնել, թե 100 տոկոսով անվտանգ է թռիչքը՝ ոչ ոք չի համարձակվի:
Միակ բանը, որ թե՛ քաղաքացու, թե՛ ՏԸ –ի համար նվազագույն վնասով դուրս գալու տարբերակ է՝ առաջարկել տոմսերը փոխել, մեկնել Դուբայ, կամ այլ ուղղություններով: Իսկ ո՞վ կարող է ասել, որ հերթական ռումբը չի պայթի հենց այդ երկրում:
Որոշ տուրիստական ընկերություններ օգտվելով առիթից ավելի թանկ ու իբր ապահով վայր են առաջարկում Եգիպտոսի փոխարեն՝ քաղաքացիներին դնելով անհարմար վիճակի մեջ: Հետևում շատ ավելի մեծ խաղեր կան, ու լուրջ շահերի բախում, սակայն դա արդեն ուրիշ թեմա է:
Ռուզան Ավոյան
Կարճ ժամանակում երեք վթար (Եգիպտոսում կործանված ինքնաթիռը, Սաուդյան Արաբիայում ընկած ինքնաթիռը և Մոսկվա -Երևան ավտոբուսը) , որը թվում է թե՝ ալեկոծեց հանրությանը, սակայն, ինչպես նախորդ դեպքերում, սրանք ևս որոշ ժամանակ հետո մոռացվելու են: Ցավն այն է, որ ողբերգություններից որևէ լուրջ հետևություն անելու փոխարեն սրտաճմլիկ պատմություններ տարածելուց այն կողմ չենք անցնում ։
Ի՞նչ է նշանակում այս կամ այն կազմակերպությունը ստանձնեց պատասխանատվություն։ Դրանից ի՞նչ է փոխվում: Իրականում, եթե նույնիսկ ընդունենք, թե ռումբ է տեղադրված եղել ինքնաթիռում (ինչպես որ նշվում է դեռևս ոչ պաշտոնական վարկածում), մեծ հաշվով՝ վթարը եղել է ոչ բավարար ստուգման արդյունքում:
Անփույթ մոտեցում է եղել նաև 5 հայ օդաչուի կյանք խլած ավիավթարի դեպքում։ Նույնը կարելի է ասել ՌԴ Տուլա քաղաքի մոտ վթարված ավտոբուսի պարագայում: Փող, շատ փող, էլի փող: Փողի տենդով տարված պատասխանատուները, մեծ հաշվով ,թքած ունեն, որ մարդու կյանք է վտանգվել , որի կորուստն անդառնալի է:
Դեպքից հետո Ռուսաստանի պետավտոտեսչությունը Մոսկվայից Երևան ուղևորվող երկու ավտոբուս է կանգնեցրել ու պարզել, որ դրանց թե՛ տեխնիկական վիճակը, թե՛ իրավական կարգավիճակը չի համապատասխանում պահանջվող չափանիշներին, վարորդներն էլ չունեն այդ գործով զբաղվելու բավարար իրավական կարգավիճակ:
Կասկած չկա, որ եթե չլիներ Տուլայի սարսափելի վթարը, որը 9 մարդու մահվան, տասնյակ վիրավորների պատճառ դարձավ, չէր լինի Ռուսաստանի պետավտոտեսչության այս բացահայտումը:
Դեպի Ռուսաստանի ուղևորափոխադրումները բավականին աշխույժ են, ցավոք, արտագաղթը դարձել է բիզնես, որը մարդկանց համեմատաբար էժան արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն է տալիս, բայց ինչպես համոզվեցինք՝ էժանությունը կյանքի համար խիստ վտանգավոր պայմաններով է տրվում:Սովորաբար իրականությունը հանրության համար ակնհայտ է դառնում աղետներից, ողբերգություններից հետո: Բայց պարզ է, որ ողբերգությունները գալիս են մարդկային կյանքը չարժեվորելու պատասխանատուների մոտեցումից՝ կոռուպցիայից և անօրինականությունից: Իսկ այն մեկ ոլորտում չէ, այն համընդհանուր է:
Հ.Գ. 2015 -ի փետրվարին ԱՄՆ թռչող ինքնաթիռը, որի ուղևորն էր նաև տողերիս հեղինակը, Մոսկվայից ԱՄՆ թռիչքից երկու ժամ հետո հետ վերադարձավ: Մարդիկ սարսափած էին։ Մեզ որևէ բացատրություն չտրվեց. նույնիսկ ներողություն չխնդրեցին, միայն ուղեկցորդների անհանգիստ վարքն ու դողացող ծնոտներն էին ասում, թե ինչքան մոտ էր վտանգը:
Ստացվում է, որ շատ հաճախ ճակատագրին պետք է շնորհակալ լինել փրկվելու համար: Դա են վկայում անսարք, հին ինքնաթիռների մասին հաճախ հանդիպող տեղեկությունները: Մեր դեպքում նույնիսկ անզեն աչքով էր տեսանելի ինքնաթիռի հնությունը: Ավիակոմպանյաները փող աշխատելու մոլուցքով տարված անտեսում են մի շարք դետալներ, արդյունքում՝ կործանվող ինքնաթիռների քանակը տարեցտարի ավելանում է։
Ռուզան Ավոյան
Սա Միշել Մոնտենի միտքն է:
Երեկ ինձ համար անախորժ օր էր, մի երկու թափթփուկի պատճառով նյարդայնացել էի ու ավելի շատ նրանից, որ դրանց իրենց իրական տեղը ցույց տալն ահագին ժամանակ խլեց ինձանից: Օրվա կեսն արդեն անցել էր, մտածում էի այդպես էլ օրը մռայլ վերջանալու է:
Տաքսի կանգնացրեցի, շատ մաքուր սալոնով (ինչը տաքսիների պարագայում երանելի է հանդիպելը) մերսեդեսը վարում էր սիրիահայ մի երիտասարդ: Ինչպես ինձ հանդիպած բոլոր սիրիացի վարորդները, նա ևս չգիտեր քաղաքն ու դրանից սկսվեց զրույցը . և ի զարմանս ինձ երիտասարդ տղամարդը գոհ էր, գոհ էր, որ հայրենիքում էր, գոհ էր, որ ընտանիք էր կազմել.Պատմեց, որ կինը տեղացի է ու երեխա ուներ, որոնք իրեն սպասում էին տանը,( ու ամեն խոսքից հետո ասում էր՝ փառք Աստծո) որ շատ բան են կորցրել, որ շատ ավելի լավ պայմաններում են ապրել, ժամանակին տարին երկու անգամ գնացել են հանգստանալու, որ նախկինում ամեն բան այլ է եղել, սակայն ինքը գիտակցում է, որ դա անցած է, հետ չես բերի, իսկ ներկան պարզապես պետք է գնահատել ու վայելել:
Այնքան դրական բան կար այդ ամենի մեջ, այդ լավատեսության մեջ, իր կյանքն ապրող բավարարված մարդու կերպարի մեջ, որը լուռ ու արժանապատվությամբ անում էր իր գործը: Համատարած անիմաստ, ճչացող մեր իրականության մեջ մարդկային այս որակը, ցավոք, գնալով պակասում է:
Հ.Գ. Ինձ հանդիպած բոլոր տաքսիստները՝ այդ թվում սիրիահայերը դժգոհ են եղել ու այս եզակի դեպքը ինձ և ուրախացրերց, և հույս տվեց, որ ամեն ինչ դեռ կորած չէ , որ մի օր մեզանում իրոք լավ է լինելու, եթե յուրաքանչյուրն անի իր գործը , իմանա իր չափն ու ապրի իր կյանքով:
Ռ. Ա.
25 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժից: Թե ինչպիսին են եղել դրա հետևանքները` ավելորդ է ասել, բազմիցս ասվել է ամեն ինչ: Պարզապես հենց 1988-ի դեկտեմբերի 7-ից սկսած, ծավալվեցին խոսակցություններ, որ երկրաշարժը արհեստական բնույթ ուներ: Պաշտոնատար անձինք և որոշ գիտնականներ դա հերքում էին կատաղի ձևով, բայց… Փաստերը համառ բան են:
Կովկասի տարածքում ԽՍՀՄ-ը 1980-ականներին իրականացնում էր երկրաֆիզիկական զենքի մշակման և փորձարկման աշխատանքներ: Ահա այն 02.01.1986թ նամակը, որով Բաքվի Երկրաբանական ինստիտուտի տնօրեն, ԳԱ թղթակից-անդամ Լ. Ալիզադեն և Մոսկվայի թիվ 08340-10 զորամասի հրամանատարը ստացան գիտատեխնիկական առաջադրանք` մշակելու երկրաֆիզիկական զենք, ծրագիրը կոչվում էր «Մերկուրի-18»:
Ի դեպ, 1991-ի ամռանը Բաքվում տեղի էր ունեցել արհեստածին երկրաշարժերին նվիրված միջազգային գիտաժողով, ուր ԳԱ թղթակից-անդամ Ալեքսեյ Նիկոլաևը տվյալներ ներկայացրեց, որ Մեքսիկայում, Պերուում, Չիլիում, Իրանում և այլուր մի շարք երկրաշարժեր ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Չինաստանի և Ֆրանսիայի կողմից անցկացված միջուկային զենքի փորձարկումների հետևանք են:
Իսկ «Մերկուրի-18» ծրագրի հիմքն է պրոֆեսսոր Իքրամ Քերիմովի 1979թ գյուտը: Նրա ղեկավարած ազերի գիտնականների խումբը հետազոտություն էր անցկացրել, թե ինչպես հզոր պայթյունների միջոցով (այսպես կոչված «թույլ սեյսմիկ ալիքներով») ընդերքի վիթխարի էներգիայի վերաբաշխում և ուղղորդում իրագործել: Եվ այսպես, ներկայացնենք մեր հակահերոսին.
ՔԵՐԻՄՈՎ ԻՔՐԱՄ ՀԱՋԻ-ՕՂԼԻ. Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի ԳԱ նախագահությանն առընթեր սեյսմոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն: Համարվում է սեյսմիկ զենքի գյուտարար: 1992-ին Հարավ-Աֆրիկյան հանրապետության և Իսրայելի համապատասխան ծառայությունները հավաքագրում են նրա գիտական խմբի որոշ անդամների: 1995-ին նա դիմել էր Ադրբեջանի ազգային անվտանգության մարմիններին` հայտնելով, որ իր գրասենյակում անհայտ անձինք կողոպուտ-խուզարկություն էին անցկացրել` գողանալով փաստաթղթային և համակարգչային բոլոր արխիվները գերգաղտնի տեղեկություններով հանդերձ:
Անշուշտ, Քերիմովի ունեցածը գաղտնի փաստաթղթերի մի մասն է ընդամենը, քանզի «Մերկուրի-18»-ի վրա աշխատում էին ԽՍՀՄ 22 խոշոր գիտական կենտրոններ, և Բաքվի երկրաբանական ինստիտուտը դրանցից միայն մեկն էր: Կովկասի տարածքում, ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում Աբխազիայում աշխատում էր Էշերիի գաղտնի լաբորատորիան:
Սակայն կրկին վերադառնանք 1980-ականների երկրորդ կեսին: 1987թ նոյեմբերի 30-ին ընդունվեց ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի թիվ 1384-345 որոշումը, որով էլ Միխայիլ Գորբաչովի վարչախումբը լայն հանձնարարականներ տվեց սեյսմիկ զենքի ստեղծման ուղղությամբ: Քերիմովի հիմնարկը գլխամասային էր, և Քերիմովի խումբը 1988-ի կեսերին արեց առաջին դաշտային փորձարկումները Ղրղզստանի Բատկեն քաղաքից 50կմ հեռավորություն ունեցող փորձակայանում, դրանց արդյունքները համարվեցին բավարար: ԽՍՀՄ ՊՆ-ի համակարգողները գլխավոր ռազմական սեյսմոլոգ, ՊԱԿ-ի գեներալ Վ. Բոչարովի գլխավորությամբ պահանջում էին մինչև 1990-ն արդեն ստեղծել «սեյսմիկ ռումբ», սակայն կարծես թե հատկապես Սպիտակի աղետը ցույց տվեց, որ պայթյունների միջոցով ընդերքի էներգիան ազատելու տեխնոլոգիան երկրաշարժի առաջացման վայրի տեսակետից այնքան էլ կանխատեսելի արդյունք չի տալիս:
Իսկ հիմա որոշ իրադարձություններ, որոնք նախորդել էին Սպիտակի երկրաշարժին:
Նախ` զարմանալի շտապողականությամբ 1988-ի օգոստոսից նոյեմբերի վերջ էվակուացվում են Հայաստանի գործնականում բոլոր ադրբեջանցիները, թեև նրանց նկատմամբ բռնարարքներ եղել էին միայն Լոռու մարզում:
ԽՍՀՄ արտգործնախարար Էդուարդ Շևադնաձեն 1988-ի դեկտեմբերին, գտնվելով Նյու-Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր. «Մենք չէինք սպասում, որ երկրաշարժի հետևանքներն այդքան աղետալի կլինեն»:
1988-ի ամռանը և աշնանը Հայաստան էր եկել ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ. Յազովը, և օգոստոսին Սպիտակի և Վանաձորի շրջակայքից հապճեպ դուրս էին բերվել ինչպես ռազմական տեխնիկայի մեծ մասը, այնպես էլ սպայական կազմի ընտանիքները: Սեպտեմբերին Հայաստան եկավ ԽՍՀՄ փոխվարչապետ Շչերբինան, որը համարվում էր ռազմական տեխնոլոգիաների և միջուկային սպառազինության փորձարկումների համակարգող: Հոկտեմբերի 4-ին կրկին ժամանեց Յազովը` անձամբ ղեկավարելու Հայաստանի հյուսիսում ռազմական տեխնիկայի տարհանումը և այլ աշխատանքները: Նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին Գյումրիից դուրս են բերվել զինծառայողների ընտանիքները և տեղափոխվել Ռուսաստան: Նոյեմբերի վերջին Հրազդանից մի հեռախոսավարուհի պատահմամբ լսել էր սովետական գեներալի խոսակցությունը կնոջ հետ. «Առայժմ մնում եմ, կժամանեմ փորձարկումների ավարտից հետո»:
1988-ի դեկտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին Սպիտակ-Վանաձոր հատվածում եղել են հզոր պայթյուններ, որոնք հարուցել էին բնակիչների վախը: Դեկտեմբերի 7-ին ժամը 10:30-ի սահմաններում Արփա գետի աջ ափին աշխատող թուրք բանվորները շտապ լքեցին աշխատավայրը և հեռացան: Սպիտակից ոչ հեռու գտնվող ռազմափորձարանից ժամը 11-ին դուրս եկավ զինվոր և կաղամբ հավաքող գյուղացիներին կարգադրեց. «Շտապ հեռացեք, հիմա փորձարկումներ են սկսվելու»: Երկրաշարժը եղավ 11:45-ին…
Ահա մի վկայություն այդ ժամանակ Ստեփանավանից ոչ հեռու ԽՍՀՄ բանակում ծառայած ազգությամբ հայ Ա.-ի. «Մեզ տարել էին Սպիտակի շրջան: Այդտեղ մի պարսպված մեծ տարածք կար, ուր 10 մետր իրարից հետո շարված էին կրպակներ: Բեռնատարներով բերեցին 80 և 100 կիլոգրամանոց արկեր: Մեզ կարգադրեցին դրանք շարել կրպակների մեջ, ամեն կրպակում` մոտ 50-60 հատ, բոլոր մարտագլխիկները` նույն ուղղությամբ»: Ուշագրավ է, որ երկրաշարժից թերևս հենց այդ տեղանքում գետինը հավասարաչափ իջել էր մոտ 4 մետրով, ու այդ հսկայական փոսն անմիջապես շրջապատել էին զինվորները, և թույլ չէին տալիս մոտիկ գալ ու առավել ևս լուսանկարել:
Իսկ դեկտեմբերի 15-ին, անհայտ հանգամանքներում, վայրէջք կատարելիս աղետի ենթարկվեց Գյումրիից Բաքու երկրաֆիզիկոսների խումբ տեղափոխող ռազմատրանսպո օդանավը…
Ի դեպ, երկրաֆիզիկական զենքի սպիտակյան փորձարկման վկայություն կա և գրականությունում (“Тайна операции, “Меркурий”, Изд. “Вече”, Москва, 2004 г. “ Сто великих загадок ХХ века”, стр. 434). Այդտեղ, մասնավորապես, նշված է, որ Սպիտակի երկրաշարժից հետո եղավ առաջատար ռազմական սեյսմոլոգների պաշտոնանկությունների շարան:
Ի դեպ, ադրբեջանական մամուլում էլ վկայություններ կան, որ 1988-ի դեկտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին ուժեղ պայթյուններ են եղել և Նախիջևանի երկրամասում` Արաքսի ափին: Հետաքրքիր է, ո՞ր հաշվարկներում սխալվելու համար թռան ռազմական սեյսմոլոգների գլուխները, իսկ նրանց մի մասին էլ մեռցրին ավիավթարում: Անմարդաբնակ վայրո՞ւմ պետք է լիներ ձեռակերտ երկրաշարժի էպիկենտրոնը… Թե՞, հաշվի առնելով, որ պայթյունները համաժամանակյա եղել են Հայաստանի հյուսիսում և Նախիջևանում, թիրախ էր ընտրված դրանց միջև ընկած Արարատյան դաշտավայրը` Երևանով հանդերձ… Վաղ թե ուշ, երբ փաստաթղթերը գաղտնազերծվեն, կստանանք այդ հարցերի պատասխանները, ինչպես նաև հայտնի կլինեն մեր ժողովրդի դեմ իրագործած այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մասնակիցները: Հուսանք, որ այդ ժամանակ ԽՍՀՄ վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովը դեռ ողջ կլինի ու նրան հնարավոր կլինի կանգնեցնել դատարանի առաջ:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր` նոյեմբերի 22-ին, լեգենդար հերոս ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ կդառնար 71 տարեկան: Ուստի` միացնելով «Ժամանակի մեքենան», ուղևորվենք դեպի 1988 թվականի փետրվարի 20-ը` Ազատության հրապարակ, ուր արցախյան առաջին հանրահավաքն էր տեղի ունեցել: Հրապարակ է գալիս նաև Լեոնիդը: «Եկավ, կանգնեց, լսեց և, ձեռքը թափ տալով, հեռացավ` ասելով` այս պայքարը վերածվելու է զինված պայքարի: Իր մարգարեական հեռատեսությամբ, իմաստուն և ազգային հոգեկերտվածքով նա լծվեց զենքեր ստեղծելու գործին: Առաջին ինքնաստեղծ, ինքնաշեն զենքերը ստեղծվեցին Լեոնիդ Ազգալդյանի, Ալեքսանդր Թամանյանի և իրենց մյուս ընկերոջ` Կարեն Գրիգորյանի ջանքերով և շատ ուրիշ մտավորականների աջակցությամբ»,-պատմում է նրա ջոկատի անդամ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը: Ու այդպիսով տաղանդավոր ֆիզիկոսը, որը միաժամանակ մի քանի մարզաձևի սպորտի վարպետ էր, 45 տարեկանում ծնվում է երկրորդ անգամ` արդան որպես ռազմական գործիչ, զորավար: Իսկ այժմ` նրա նախառազմական կենսագրությունը.
Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում , Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։
1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։
1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Եվ ահա 1990-ի սկզբներին նրան տեսնում ենք Աշոտ Նավասարդյանի կողքին: Նոր կազմավորվող ՀՀԿ-ի անդամ չի դառնում, բայց փոխարենը 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
1991 թ. հունիսին, ֆրանսահայ Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Ահա Լեոնիդ Ազգալդյանի մտքերից մի քանիսը.
Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ:Թո՛ւրքը կկորցնի` ուրեմն թուրքը: Հա՛յը` ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում. դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ:
Մենք մինչև հիմա հանձնել ենք հողեր թշնամուն: Դիմադրության ոգին շատ է թուլացել մեր մեջ: Այդ պատճառով էլ մեր մեջ գտնվում են մարդիկ, նույնիսկ բարձրաստիճան, ովքեր կարծում են, թե մենք պետք է հրաժարվենք ՀԱՅ ԴԱՏԻՑ: Դրա պատճառն այն է, որ մեր ազգի «ինտելիգենցիան» հիմնականում ցածր ոգու տեր անձինք, չգիտեն մարտնչելու ձևը:
Հաղթանակները հավասարվելու են զրոյի, եթե հաղթանակների հետևում կանոնավոր բանակ չկա:
Ես մահ չունեմ, երբ կասեն զոհվել եմ` չհավատաք: Ես Ստամբուլի պատերի տակ եմ զոհվելու:
Գույներով չեմ պատկանում այս կամ այն կուսակցությանը, իմ գույնը հողն է:
Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և … վերջ:
Մեջբերենք պետերբուրգցի մի հայ երիտասարդի վկայությունը. «Երկու ամիս Լեոնիդի ջոկատում մարզվում էի: Վերջում մի քանիսի հետ ինձ էլ խոտանեց: Վերադարձա Պետերբուրգ, բայց չդիմացա` նորից հետ եկա: Ինչո՞ւ: Չգիտեմ: Լեոնիդի հետ այդ երկու ամիսն ինձ փոխել, ուրիշ մարդ էին դարձրել: Մեջս ոնց որ թթխմոր դրած լիներ: Չկարողացա անտարբեր մնալ, Հայաստանից հեռու` Պետերբուրգում, ինձ համար հանգիստ ապրել: Վերադարձա: Թող Լեոնիդի ջոկատը չլինի, մեկ այլ ջոկատ լինի: Եկա, կռվում եմ, հիմա ինձ լավ եմ զգում»:
Ու եզակին այն էր, որ Լեոնիդը թերևս գտել էր ազատագրական պատերազմի ֆիզիկայի գաղտնիքները, և դրա շնորհիվ նրա ջոկատի մարտական կորուստները ռեկորդային ցածր էին: Արցախյան գոյամարտի ընթացքում Ազգալդյանի գլխավորած ջոկատը տվել է 6 զոհ: Յոթերորդն ինքն էր: Մինչդեռ, Գագիկ Գինոսյանի վկայությամբ` «Լեոնիդ Ազգալդյանը ստեղծել է 300 հոգանոց կանոնավոր բանակ, որն ամենօրյա ֆիզիկական, մտավոր, գաղափարական մարզումներ էր կատարում: Նա Արցախում ազատագրել է 27 բնակավայր: Սա, ինձ թվում է` բավականին լուրջ թիվ է` արցախյան հերոսամարտի չափանիշներով, և այս մարդուն հերոսի կոչում չշնորհել, ոչ միայն նշանակում է մեղանչել իրականության դեմ, այլ նաև հայ պատմության և ապագայի դեմ»: Ավելին, «քանի դեռ Լեոնիդը կենդանի էր, ոչ ոք չկարողացավ մտնել Մարտակերտի շրջան: Մարտակերտն ընկավ նրա զոհվելուց հետո, որը նույնպես կասկածելի է»:
Իսկ ի՞նչ մեթոդներով էր Լեոնիդը ապահովում ֆանտաստիկ կարգապահությունն ու մարտունակությունը: Ջոկատում ծխելը, խմելը խստիվ արգելված էր, իսկ զենքը կամ պահեստում պետք է լիներ, կամ` ձեռքիդ բռնած: Եթե զենքդ մի կողմ դնեիր, հաջորդ ակնթարթում ջոկատում չէիր լինի: Ի սկզբանե Լեոնիդի Ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարևորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ-շատ բանակներում: Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել «գնալ քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում: Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր` հանկարծ նման օրը չընկնելու համար: Նա շատ ավելի ուշիմ էր լինում, ամոթից չգիտեր, թե ուր գնար, ոչ թե ասում էր` ինչ լավ է, գնամ քնեմ:
Լեոնիդ Ազգալդյանն ընկավ 1992թ. հունիսի 21-ին` 50 տարեկանը չբոլորած: Իսկ նրա ջոկատի պրակտիկ ռազմադպրոցն անցած հարյուրավոր ազատամարտիկներից շատերը հետո իրենք դարձան ջոկատների հրամանատարներ, այնուհետ համալրելով Հայոց բանակի սպայական կազմը: Ու այն, որ մեր բանակը Հարավային Կովկասում լավագույնն է, դրանում Լեոնիդի ներդրումը վիթխարի է: Եվ այսօր էլ փաստորեն ի դեմս հրամանատարական պաշտոններ վարող Լեոնիդի մարտիկների, Լեոնիդի ստվերը անտեսանելի հսկում է շատ ու շատ զորամասերի անցուդարձը, մթնոլորտը, ոգին… Այսինքն` նա անտեսանելիորեն կա, և ճշմարտություն է նրա խոսքը, որ զոհվելու է միայն Ստամբուլի մատույցներում:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Լուսանկարները` http://azgaldyan.am կայքից
Ամռանը Հայաստանում քաղաքական կյանքը մահանում է, սակայն այս տարի սեպտեմբերի գալուն անհամբեր սպասողները շատ են: Ընթացող աշխարհաքաղաքական պրոցեսները, որի ավարտին պարզ կլինի, թե ուր կգնա Հայաստանը` Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն, ստեղծում են լարված իրավիճակ:
Եվ այս առումով պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս չի զգացվում: Ներկայումս տեղի ունեցող ցանկացած գործընթաց կապվում է կամ եվրամիության ջատագովների, կամ ռուսամետների հետ. դրանում, իհարկե, ճշմարտութուն կա, սակայն, թե՛ տրանսպորտի սակագնի համար մղվող պայքարը, թե՛ հայ վարորդի հետ կապված անախորժ պատմությունը, թե՛ համացանցում սրված գենդերային հավասարության և սեռական փոքրամասնությունների հետ կապված քննարկումները, մեզ բերում են այն համոզման, որ ժողովուրդն այսօր էլ պատրաստ չէ հստակ կողմնորոշվել, և ինչպես դարեր առաջ, այսօր էլ կանգնած է ճակատագրական որոշման առջև, որը սակայն ինչպես դարեր առաջ, իր համար կկայացնեն այլոք:
Այս շաբաթը երկու գույժ բերեց, մենք կորցրեցինք երկու ժողովրդական մարդու, որոնց սիրում ու նրանց արվեստը գնահատում էինք: Կյանքից անժամանակ հեռացան Մարկ Սաղաթելյանն ու Ազատ Գասպարյանը: Մարկի մտքերից մեկը՝ «Քո ապրած ամեն վարկյանից պետք է հաճույք ստանալ» մտորելու տեղիք է տալիս, իսկ մեր ակտիվիստները դա յուրովի են հասկացել. Նոր -նոր էր մարել տարոնատացյության հերթական ակցիան՝ ջրոցիով հրաժարականների պահանջով և տրանսվիստիտների մասնակցությամբ, կապված տրանսպորտի գնի թանկացման հետ, երբ երեկ՝օգորստոսի 4-ին Մաշտոցի պուրակում քննարկում է տեղի ունեցել վճարովի ավտոկայանատեղիների հարցի վերաբերյալ, որը դարձյալ հանրային լուրջ դժգոհություն է առաջացրել. ֆեյսբուքում ստեղծվել է «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» խումբը:
Այս շաբաթը չի կարելի խաղաղ համարել նաև «ռազմական դաշտում»: Մենք բանակում ունեցանք երկու զոհ, ինչը սակայն, ի տարբերություն նախորդների, բողոքի ալիք չբարձրացրեց, անհասկանալի թողնելով՝ համակերպվե՞լ ենք պարբերաբար զոհեր ունենալու մտքին, թե՞ բողոքող զանգվածը զբաղված է այլ խնդիրներով:
Շաբաթվա ընթացքում ռուս-հայկական բարեկամությունը ևս մեկ ձեռքբերում արձանագրեց. մեր երկրի սահմանը խախտած հովվին ռուս սահմանապահները սպանեցին: Սա տարաբնույթ արձագանքների տեղիք տվեց, սակայն, փաստը մնում է փաստ, որ առանց այդ էլ լարված իրավիճակը հարևան պետությունների միջև՝ էլ ավելի սրվեց, իսկ Թուրքիան բողոքի նոտա հղեց Հայաստանին:
Ինչևէ, շաբաթը որպես ամառային, բավականին հագեցած էր, սակայն որևէ իրադարձություն, որ հաճելիորեն կազդեր մեր հայրենակիցների տոթ առօրեայի վրա՝ տեղի չունեցավ:
Շաբաթվա Վարկածները՝ Վահրամ Մելիքյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.